Փորձագետները Boeing-ի կործանման մասին.ավելի շուտ, ինքնաթիռը խփել են

1249-390x290Բոլոր փորձագետներն են ասում, որ հազիվ թե ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունները լինեն: Նման դեպքում, օդաչուները կհասցնեին երկրին հաղորդել դրանց մասին: Սակայն, նման ազդանշաններ չեն ստացվել: Ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խփել են դեռևս օդում:

Boeing-777-ը, որ Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռնում, անսպասելի, առանց  տագնապի ադանշան տալու, անհետացել է ռադարներից: Մինչև Ռւոսաստանի սահման մնում էր 50 կմ, ինքնաթիռը գտնվում էր ուկրաինացի ավիակարգավորողների պատասխանատվության ներքո: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 19-ին: Կես ժամից հաստատվել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Դոնեցկի մարզի Շախտյորսկ քաղաքում: Ոչ ոք չի փրկվել:

Ինքնաթիռն ընկել է այնտեղ, ուր մարտական գործողություններ են ընթանում: Զարմանալի է, թե ինչպես են այնտեղ թույլատրել թռիչքները: Բոլորովին վերջերս Ուկրաինայի պաշտպանության նախարարը մարտական տեխնիկա էր ուղարկել այդ շրջան, այդ թվում նաև զենիթա-հրթիռային համալիրներ: Մի վարկածի համաձայն, Boeing-ը խփել են հենց դրանից, գրում է vesti.ru-ն:

Սև արկղերն այդեն հայտնաբերվել են: Դրանք կգաղտնազերծվեն:

Քաղաքացիական ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ռուբեն Եսայանը կարծում է, որ ինքնաթիռը օդում է  ոչնչացվել, մինչ երկիր հասնելը:

Արձակված հրթիռի նպատակակետը հնարավոր է լիներ ոչ ուղևորատար ինքնաթիռը, այլ «թիվ մեկ ինքնաթիռը»: Դրա մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսավիացիայի ներկայացուցիչը: Մալազիական ինքնաթիռի գունավորումը շատ նման է  ռուսական եռագույնին:

Միջազգային ավիացիոն հանձնաժողովն արդեն սկսել է գործի հետաքննությունը Ուկրաինական ԱԻՆ ծառայությանն իր օգնությունն է առաջարկել ռուսական ԱԻՆ-ը, սակայն պատասխան առայժմ չկա:

Ռուսական առողջապահության նախարարությունը նույնպես պատրաստ է զոհերի ճանաչման գործընթացին մասնակցել ու հոգեբանական օգնություն տրամադրել զոհերի հարազատներին:

Հիմա համաշխարհային ավիաընկերությունները հրաժարվում են թռչել Ուկրաինայի վրայով:

Անկախ

Օրացույցի այս օրը

2784Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է

Խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է: Խաղաղությունն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կարող է զարգանալ ամեն բան` անկախ ռասայից, մաշկի գույնից, համոզմունքներից, կրոնից սեռից, դասից ու այլ սոցիալական գործոնից:

Կրոնը, էթնիկ պատկանելությունը, լեզուն, սոցիալական ու մշակութային փորձը քաղաքակրթության կարևորագույն բաղադրիչներն են: Կարող ենք արդյոք, մենք թույլ տալ, որ դրանք հասարակության շերտավորման  կամ էլ դաժանության արտահայտության պատճառ դառնան: Եթե նման բան տեղի ունենա, ապա կխարխլվեն մեր մարդասիրության հիմքերը:

Նելսոն Մանդելա

Նելսոն Մանդելայի միջազգային օրը հիմնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2009-ի նոյեմբերին ու նշվում է հուլիսի 18-ին: Նոր միջազգային օրն ավելացել է տոների շարքին` ի նշան խաղաղության ու ազատության մեջ Աֆրիկայի նախկին նախագահի ներդրման:

Նելսոն Մանդելան  ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է: Ապարտեիդի գոյության ժամանակաշրջանում մարդու իրավունքների   համար  պայքարող ամենահայտնի ակտիվիստներից  էր, ինչի համար 26 տարի անցկացրեց բանտում: 1990-ին նա ազատ արձակվեց բանտից, իսկ 1993-ին արժանացավ Նոբելյան մրցանակի:

Անկախ

Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին

էմEdgar_ManucharyanՆոր մրցաշրջանի նախապատրաստվող Եկատերինբուրգի «Ուրալը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Ավստրիայում:  Ռուսական ակումբն այդ երկրում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

«Ուրալը» 3:0 հաշվով առավելության է հասել խորվաթական «Բիստրայի» նկատմամաբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:

Արսեն Հովհաննիսյանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում:

Երևանում ավարտվեց ԱՊՀ երկրների զինվորական ձյուդոյիստների առաջնությունը

images-ձյուդո1Երևանում ավարտվեց ԱՊՀ երկրների զինվորական ձյուդոյիստների առաջնությունը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցումների ընթացքին հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն էլ պարգևատրեց և գավաթներ հանձնեց թիմային հաշվարկով մրցանակակիր դարձած հավաքականների` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան` Գրիգոր Մխիթարհյանը (55 կգ), Գրիգոր Իվանյանը (60 կգ), Արսեն Կոլասովը (66 կգ, Ռուսաստան), Ավետիք Գրիգորյանը (73 կգ), Ալան Խուդեցոն (81 կգ, Ռուսաստան), Վալերի Շումեյկոն (90 կգ, Բելառուս), գերծանրքաշային Հակոբ Առաքելյանը:

Հայկական ֆուտբոլ` հանդիպման վայրը կարելի է փոխել

19141ֆուտբոլՖուտբոլի Հայաստանի 23-րդ առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հուլիսի 20-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակի» հետ: Փոխվել է այս հանդիպման նախապես հայտարարված վայրն ու ժամը:

Այն նախատեսված էր անցկացնել ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում` ժամը 18-ին, սակայն  կկայանա նույն օրը Գյումրիի քաղաքային մարզադաշտում` ժամը 17-ին:

Երևանի «Արարատը» պարտվեց Թբիլիսիում

արարարատ ֆա3hkfkr2vrj8Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատը»  ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց և 1:2 հաշվով զիջեց Թբիլիսիի «Սպարտակին»:

Հանդիպման սկզբնամասում տանտերերը երկու անգամ գրավեցին մեր թիմի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում «Արարատի» խաղացողներից տուգանային հարվածով մրցակցի դարպասը գրավեց Դավիթ Գ. Գրիգորյանը:

«Արարատը» նախատեսում է ևս երկու ընկերական հանդիպում անցկացել Թբիլիսիում՝ հուլիսի 20-ին և 23-ին:

Դուշան Միյիչի սաները կմրցեն վրացական «Գագրա» և «Սիոնի» թիմերի հետ:

Հավելենք նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն «Արարատին» կմիանան  հուլիսի 18-ին:

Չինաստանում գեր երեխաների ճամբար է բացվել (լուսանկարներ)

Չինաստանում գեր երեխաների ճամբար է բացվելՉինաստանի մայրաքաղաք Պեկինի համալսարաններից մեկում բացվել է գերերի ճամբար, որին մասնակցում են միջին խավի բազմաթիվ գեր երեխաներ:

Ծնողները իրենց գեր երեխաներին ուղարկում են այդ ամառային ճամբար, որպեսզի լավ կազմվածք ունենան և պատրաստվեն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկն ունեցող երկրի կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:

Յուրաքնչյուր օր երեխաներին ստիպում են լողալ, վազել, ծանրություն բարձրացնել և վարժություններ կատարել չինացի խիստ մարզիչների վերահսկողությամբ:

Նրանց նկատմամբ նաև բուժզննություն են իրականացնում և կշռում պրոֆեսիոնալ բուժքույրերը:

Գիրությունը աճող խնդիր է Չինաստանի միջին խավի մարդկանց համար: Վերջին հետազոտությունների տվյալներով՝ Չինաստանը Ամերիկայից հետո աշխարհի երկրորդ ամենագեր երկիրն է:

Գևորգ Ղազարյանն իր նոր թիմի կազմում

գղGevorg_GhazaryanՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նոր թիմը` հունական «Օլիմպիակոսը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Այն ստուգողական հանդիպում անցկացրեց Կիևի «Դինամոյի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Ղազարյանը մարզադաշտում անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը:

Հայաստանի շախմատիստուհիները չարդարացրին սպասելիքները

url ՇԱԽՄԱՏԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները և անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրի պարտիաներն ավարտեցին ոչ- ոքի: Դանիելյանը 7,5 միավորով  14-րդ, Մկրտչյանը վաստակեց 7 միավորով 16-րդ տեղում է:

Մարիա Կուրսովան 6,5 միավորով 34-րդն է, Լիլիթ Գալոյանը 5,5 միավորով՝ 57-րդը, Շուշաննա Սարգսյանը 5 միավորով՝ 82-րդը:

Հաղթող դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան, որը  11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

11-րդ տուր

 

Մելիա – Դանիելյան` ½ : ½
Խուրցիձե – Մկրտչյան` ½ : ½
Կուրսովա – Ստյաժկինա` 1 : 0
Դե Ռոզա – Գալոյան` 0 : 1
Սարգսյան – Անտովա` 1 : 0


ԱՂՅՈւՍԱԿ

 

1. Գունինա 9
2. Կոսինցեվա 8.5
3. Մելիա 8
14. Դանիելյան 7.5
16. Մկրտչյան 7
34. Կուրսովա 6.5
57. Գալոյան 5.5
82. Սարգսյան 5

 

 

Հայաստանից ավելի շատ մեկնում են արտերկիր, քան երկրի ներսում են տուրիզմով զբաղվում

iStock_000002738246SmallՆորից ամառ է` մասամբ հանգստի ու արձակուրդների սեզոն, ու դարձյալ արդիական է դառնում այն հարցը, թե ուր գնալ հանգստանալու: Հայաստանում, ինչպես բազմիցս նշել է տուրօպերատորների միության նախկին նախագահ, տուրիզմի ոլորտի մասնագետ Ռոբերտ Մինասյանը, հիանալի նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար: Շնորհիվ մեր երկրի բարդ ու բազմազան ռելիեֆի, մեզ մոտ հանդիպում են կլիմայական մի շարք շերտեր` բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ: Բացի այդ, տուրիզմի զարգացման համար կարևոր նախապայմաններից մեկը` Հայաստանի պատմա-մշակութային ժառանգությունը, կարող է լրացուցիչ խթան լինել ոլորտի զարգացման համար:

Նայենք պաշտոնական վիճակագրությանը: Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ կամ 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ կամ 2013 թ. հունվար-մարտի համեմատ` ցուցանիշն աճել է 18.2%-ով:

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ակնհայտ է` հանգստանալու նպատակով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել արտերկիր, քան այլ երկրներից եկել են Հայաստան: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի ևս. Հայաստան ժամանած 154 հազար 471 զբոսաշրջիկներից միայն 23 հազար 763 են տեղավորվել հյուրանոցներում, մնացած 130 հազար 708-ը տեղավորվել են հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Հայաստանից մեկնող վերոհիշյալ 162 հազար 73 զբոսաշրջիկներից ընդամենը 1239 հոգին են մեկնել զբոսաշրջային գործակալությունների միջոցով, մնացած 160 հազար 834-ն ինքնուրույն են մեկնել:
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմի ցուցանիշներին, ապա նշենք, որ նույն ԶՀԿ մեթոդաբանության համաձայն` ներքին զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում: ԱՎԾ տվյալների համաձայն, 2014 թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 61 հազար 595 զբոսաշրջիկ, ինչը 2013 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով: Ընդ որում, գործնական նպատակներով մեկնել է 15 հազար 72 հոգի, հանգստի և ժամանցի` 36 հազար 690, բուժմնան` 3 հազար 478 հոգի և այլ նպատակներով` 6 հազար 356 հոգի: Եթե սա էլ դնենք մի կողմ, ապա նույն ԱՎԾ ցուցանիշների համադրություից ստացվում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով` զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 2.5 անգամ ավելի շատ մարդ, քան շրջագայել է երկրի ներսում:

Սրա հիմնական պատճառը թերևս գների հետ է կապված: Երևանյան հյուրանոցներում, օրինակ, ըստ «Հյուր սերվիսի» կայքում տեղադրված գների, մեկտեղանոց համարների մեկ օրվա վարձը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանում հիմնականում մարդիկ արձակուրդի են գնում, տարբեր հյուրանոցներում կազմում է 60-270 ԱՄն դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 85-270 ԱՄՆ դոլար: Նույն սեզոնին մարզերում հյուրանոցային սենյակների գները կազմում են 23-150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 45-161 դոլարին համարժեք դրամ: Իհարկե, առավել բարձր գները գործում են հիմնական տուրիստական կենտրոններ համարվող տարածքներում: Սա այն դեպքում, երբ այս սեզոնին կարելի է «վառվող ուղեգրերով»` հատուկ առաջարկներով, օրինակ Իսպանիա` Բարսելոնա մեկնել 7 օրվա համար ընդամենը 600 Եվրո վճարելով կամ Իտալիա` Հռոմ, 8 օրվա համար ընդամենը 490 ԱՄն դոլար վճարելով (իհարկե, առանց ճանապարհածախսի): Այսինքն` արտերկրում, օրինակ` Հռոմում 8 օր հանգստանալը կարող է նույն գումարը, երբեմն էլ ավելի էժան նստել հայ զբոսաշրջիկի վրա, քան Հայաստանում: Դեռ չհաշված, որ ամռան ամիսներին շատերը գերադասում են մեկնել ծով` հարևան Վրաստանի լողափեր, որն էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում զբաղվել ներքին տուրիզմով: Սրա համար, չնայած, որոշակի վերապահումներ կան. օրինակ` չի կարելի համեմատել ծովափնյա հանգիստը, որը Հայաստանում չկա, լեռնային կամ առողջարանային հանգստի հետ…
Շատ մասնագետներ են բազմիցս նշել ու դեռ կնշեն, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը մատուցվող ծառայությունների որակի ու առաջարկվող գների անհամապատասխանությունն է: Եթե համադրենք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալները, Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 1/3-ը համարվում է աղքատ, միջին ամսական աշխատավարձը կազմում է 155 հազար 940 դրամ (այս թվի վերաբերյալ, չնայած, վերապահումներ կան), ապա մեկ օրվա համար 50 կամ 100 դոլար միայն հյուրանոցի համար վճարելը, ինչ խոսք, բավականին թանկ հաճույք է ստացվում: Սա նշանակում է, որ ներքին տուրիզմը զարգացման մեծ հավակնություններ ունենալ չի կարող: Իսկ Ռոբերտ Մինասյանը բազմիցս շեշտել է` զարգացած ներքին տուրիզմ չունեցող երկրում տուրիզմը չի կարող զարգացած լինել:

Հավելենք, որ տուրիզմը շատ կարևոր ոլորտ է տնտեսության համար: Այն օգնում է զարգացնելու երկրի ենթակառուցվածքները, օգնում է երկրի ներսում դրամի ավելի արագ շրջանառության ծավալների մեծացմանը, եկամուտներն ավելի համաչափ են բաշխվում տարբեր մարզերի ու մայրաքաղաքի միջև, և բացի բուն տուրիզմի ոլորտին վերաբերող ապրանք-ծառայություններից, ներքին տուրիզմն էապես օժանդակում է հարակից այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` հուշանվերների արտադրությանը, սննդի ոլորտին, սպասարկման ոլորտին մատակարարող այլ ոլորտներին և այսպես շարունակ:

Այնպես չէ, որ պատկան մարմիններն այս ամենը չեն տեսնում, չեն գիտակցում, չեն հասկանում ու չեն փորձում ինչ-ինչ լուծումներ գտնել: Բայց փաստը մնում է փաստ` տուրիզմի ոլորտը, որի զարգացման համար Հայաստանում լուրջ նախադրյալներ կան, դեռ զարգացած չէ: