Ինչո՞ւ Հայաստանի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունում մնացին առանց մեդալի

hh havaqakanԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մոտ էին հաջողությանը, սակայն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Սփոփանք պետք է համարել այն, որ երիտասարդների մրցաշարում մեր երկրի պատվիրակն արժանացավ Չինաստանի Նանկին քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի: Թե ինչու մեր երկրի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձան առանց մեդալի, խնդրեցինք պարզաբանել մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

– Բախտը մեզնից երես էր թեքել դեռ Եվրոպայի առաջնությունը չսկսված: Անախորժ իրավիճակ ստեղծվեց ինքնաթիռով Մոսկվայից Սոֆիա ուղևորվելուց հետո: Բուլղարիայի մայրաքաղաք հասնելուց հետո պարզվեց, որ մեր ուղեբեռը տեղ չի հասել: Այն մեկ օր ուշացումով ստացանք, բայց այդ ընթացքում նյարդայնացած էինք, անգործության մատնված:
Ընդհանրապես լրջորեն էինք նախապատրաստվել և մեծ սպասելիքներ ունեինք: Բայց մարմնամարզիկների մեծ մասը չարեց այն, ինչին ունակ է:
Իրեն լավագույնս դրսևորեց Վիգեն խաչատրյանը, ներդրեց բոլոր ուժերը և երիտասարդների առաջնությունում, բազմամարտում գրավելով 6-րդ տեղը (81,65 միավոր)` լրացրեց պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշը: Այդ պատվին էին արժանանում 1-19-րդ տեղերը գրավողները: Ընդ որում, նա անսպասելիորեն երկու մրցաձևում հայտնվեց եզրափակչում: Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Վիգենն օղակների վրա վարժություններում 8-րդն էր: Խաչատրյանը կարող էր մրցանակակիր դառնալ հենացատկերում, սակայն երկրորդ մրցափորձն անհաջող կատարեց և բավարարվեց 5-րդ տեղով: Նա պետք է բարդացնի վարժությունների կատարման իր ծրագրերը, որպեսզի պատանեկան օլիմպիական խաղերում բազմամարտում և առանձին մրցաձևերում պայքարի մեդալների համար:
Դառնալով երիտասարդական առաջնությանը` նշեմ, որ Ռուսաստանի թիմի կազմում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դալալոյանը: Նա Հայաստանից չէ, Մոսկվայում է մեծացել, վարպետացել «Դինամո» ակումբում: Արդեն 5 տարի է` այդ մարմնամարզիկն ուշադրության կենտրոնում է: Հայաստանում շնորհալի պատանիներ կան, և եթե պայմաններ ստեղծվեն, կաճեն այդպիսի բարձրակարգ և գուցե ավելի ուժեղ մարմնամարզիկներ: Մեր երկրում եղած վատ մարզագործիքների վրա նախապատրաստված Խաչատրյանը հավասար պայքարում էր Դալալոյանի հետ: Իսկ Սեդա Թութխալյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ չեմպիոն: Թերևս նրա տեղափոխվելը Հայաստանի հավաքական տեխնիկական խնդիր է: Բայց մոսկվաբնակ մեր հայրենակցուհին Ռուսաստանում բարձր է վարձատրվում, այդպիսի հնարավորություն մեր երկրում չկա: Բացի այդ, ինքս այն կարծքին են, որ ավելի ճիշտ կլինի փողերը ծախսել տեղի կադրերի պատրաստականության մակարդակը բարձրացնելու համար:

– Անդրադառնանք մեր չարդարացված հույսերին:
– Հարություն Մերդինյանն իր նախասիրած մրցաձևում չկարողանալով մտնել եզրափակիչ, գրավեց 20-րդ տեղը (14,2): Երբ պատրաստվում էր մոտենալ մարզագործիքին, համակարգիչները խափանվեցին, լուսատախտակի վրա զրոներ վառվեցին: Երբ մարզիկի անունը գրվում է, նա մեկ րոպեի ընթացքում պետք է մոտենա և կատարի վարժությունները, բայց Հարությունը կանգնած սպասեց 15 րոպե, հնարավոր չէր չնյարդայնանալ: Փաստորեն, նա հուզվեց, նաև «սառեց»: Եվ վարժության ընթացքում անհասկանալի բան կատարվեց, Մերդինյանը «իջավ» և արժեքավոր միավորներ կորցրեց…
Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունները լավ կատարեցին, մտան եզրափակիչ և վաստակած 15,7, և 15,6 միավորներով զբաղեցրին 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք մոտ էին մրցանակակիր դառնալուն, եզրափակչում էլ ավելի լավ գնահատականներ ստացան, քան նախորդ փուլում, բայց մեր մարզիկների մրցակիցներն էլ բարձր գնահատականների արժանացան: Ընդ որում, Թովմասյանն առաջին տեղը գրաված մարզիկին զիջեց միայն մեկ տասնորդական միավորով:
Մերոնց մրցելույթից գոհ եմ, պարզապես մրցավարները նրանց մրցակիցներին մի փոքր նախապատվություն տվեցին: Արթուր Դավթյանը բազմամարտում փորձեց տիրանալ 2015-ին կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի ուղեգրի: Առաջադրանքը բարդ էր, և նա կատարեց այն: Առաջին երեք տեղերը գրաված մարզիկներն իրենց թիմերի կազմում արդեն արժանացել էին ուղեգրերի և 4-րդը ճանաչված Արթուրը բազմամարտիկներից առաջինը տիրացավ ուղեգրի: Այդ պատվին էին արժանանում 1-12-րդ տեղերը գրավողները: Սակայն պարզ չէ` նա կարողությունները կփորձի՞ այդ ստուգատեսում, թե՞ ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու է Բաքուն: Այդ մասին վերջնական որոշում կկայացնեն ՀԱՕԿ-ի և մեր երկրի մարզական պետական կառույցի ղեկավարները: Արթուրի նախասիրած մրցաձևը հենացատկերն են, բայց առաջին ցատկից հետո նա ընկավ: Քանի որ մենք ժամանակակից մարզագործիքներ չունենք, ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կատարվեց: Միայն եզրափակչի ժամանակ պարզեցի դա, երբ նույն ճակատագրին արժանացավ հոլանդացի մարզիկը: Կազմակերպիչները բացահայտեցին, որ կամրջակի հետ կապված խնդիր կա, այն հրվելու ժամանակ սահեցնում է մարզիկին: Հոլանդացուն թույլատրվեց կրկին ցատկ կատարել: Եթե դա իմանայինք, մենք էլ կպահանջեինք, բայց քանի որ ժամանակակից մարզագործիքներ չունենք, կատարվածը սկզբում հանելուկ էր մեզ համար: Այդ է պատճառը, որ Դավթյանը 13,7 արդյունքով սոսկ 58-րդն էր, մինչդեռ նա պետք է պայքարեր մեդալների համար:

– Մրցավարության մասին ի՞նչ կասեք, այն անաչա՞ռ էր:

– Ինքս առաջնությունը սպասարկող մրցավարների թվում էի: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականները ստացել են, պարզապես նրանց մրցակիցներն էլ «քնած» չէին:

– Տարբեր մարզաձևերում Ադրբեջանի «առևտուր» անելու, ֆինանսների միջոցով հարցեր լուծելու հետքը կա: Մարմնամարզությունում այդպիսի բան նկատվո՞ւմ է:

– Ահավոր: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր հովանավորն Ադրբեջանի «Կապիտալ» բանկն է: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահն ադրբեջանցի Ֆարիդ Գարիբովն է: Ի դեպ, Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Աննա Պավլովան դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

– Արթուր Դավթյանը բանակային է: Խնդիրներ առաջացե՞լ էին, որ նա նախապատրաստվի:

– Թույլատրել էին, որ նա նախապատրաստվի, և մարմնամարզիկը բարեխղճորեն դա կատարել էր: Գաղտնիք չէ, որ բանակում չկան այնպիսի պայմաններ, ինչպիսիք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում են: Սակայն մարզադպրոցի բազան էլ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Վերջերս Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում մեր մարմնամարզիկներն ակնառու հաջողությունների հասան, քանի որ մրցումների շեմին Դոհայում ուսումնամարզական հավաք էինք անցկացրել: Իսկ այս անգամ առանց ուսումնամարզական հավաք կազմակերպելու էինք ուղևորվել մրցավայր: Ինչ վերաբերում է բանակում եղած պայմաններին, ապա ոմանք փորձում են կրակի վրա յուղ լցնել: Եթե բանակային մարզաբազայում համապատասխան մարզագործիքներ լինեին, ապա ոչ միայն Արթուրը, այլև մեր երկրի հավաքականն այդ մարզասրահում կնախապատրաստվեր:

– Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանի ներկայացուցիչը նախապատրաստվի պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին:

– Ուզում ենք, որ անպայման ուսումնամարզական հավաք կազմակերպվի դրսում, թեկուզ Վրաստանում կամ Իրանում: Դեռևս դեպք չի եղել, որ դիմենք և ՀԱՕԿ-ի ղեկավարությունը չընդառաջի, չաջակցի:

– Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը Չինաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Քանի՞ մասնակից կունենանք այդ ստուգատեսում:

– Թիմի վերջնական կազմը դեռևս պարզ չէ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինքնաթիռի տոմսերն ինչ արժեք կունենան, հյուրանոցների համարների գներն ինչպիսին կլինեն: Ֆինանսական խնդիրներ ունենք:

Ինչպես է փորձում արդարանալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Գերմանիայի թիմից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո

բշ222233334444Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

– Պարոն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել:

– Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը միլիմետրերի:  Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերբավերում Գերմանիային, բայց այդ դրվագն ինձ հունից հանեց. դա անթույլատրելի է ֆուտբոլում:

Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել:

– Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց:

– Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:

– Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղերում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյո՞ք նա դեռ պատրաստ չէ՝ հանդես գալ հավաքականում:

– Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք եւ արդյունքները լավը չէին:

– Դուք նշել էիք, որ ցանկանում եք եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյոք դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել:

– Ցանկություն կա, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով:

Շալանդը դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

ֆուտբոլ, 2-րդ նյութՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Մայնցում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Գերմանացի ֆուտբոլիստները նախապատրաստվում են հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և այդ ստուգողական հանդիպմանը կարևոր նշանակություն են տալիս:

Գերմանիայի հավաքականն ընդգրկված է G խմբում և ուժերն է չափելու Գանայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի թիմերի հետ: Մրցակիցներից ոչ մեկն էլ նվեր չէ, այնպես որ տհաճ անակնկալներից ապահովագրվելու խնդիր կա: Հայաստանի ընտրանին ավելի շատ հայտնի է նրանով, որ երբեմն-երբեմն անախորժություններ է պատճառել ընտրական տարբեր մրցաշարերի հեղինակավոր հակառակորդներին: Թերևս այդ է պատճառը, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գերմանացիները մրցակից են ընտրել հենց մեր երկրի ընտրանուն: Ընդ որում, գերմանական կողմը, հրավեր ուղարկելով, ֆինանսական գայթակղիչ առաջարկներ է արել…

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարութամբ երրորդ խաղն է անցկացնելու: Շվեյցարացի մասնագետն առայժմ հայտնի է ոչ այնքան մեր թիմի ցույց տված գոհացնող խաղով, որքան մի քանի ուշագրավ իրողություններով:
Նա ասել է, որ իր համար կարևոր են նաև ընկերական հանդիպումների արդյունքերը, քանի որ դրանց շնորհիվ է թիմը կարողանում բարձր տեղ գրավել ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում, իսկ դրան հասնելու շնորհիվ, ընտրական մրցաշարերի վիճակահանության ժամանակ կարելի է հնարավորինիս ոչ ուժեղ մրցակիցներ ստանալ: Բացի այդ, Շալանդը համոզել է, որ հավաքականին անհրաժեշտ է տևական ուսումնամարզական հավաք անցկացնել և հրավիրել մի շարք ֆուտբոլիստների, որոնց նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, բացասական բնութագրեր էր տվել, և նրանց ազգային թիմ հրավիրելու հարցը փակվել էր:

Փաստորեն, Շալանդի առաջնահերթ սևեռուն նպատակն այն է, որ մերոնք լավ տպավորություն թողնեն հատկապես Գերմանիայի հավաքականի հետ մրցամարտում: Դրան էին նպատակաուղղված օրերս Շվեյցարիայում Հայաստանի հավաքականի համար կազմակերպված ուսումնամարզական հավաքը և երկու ընկերական հանադիպումները: Ինչպես հայտնի է, մերոնք 4:3 հաշվով հաղթել են Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին և անփառունակ` 1:3 հաշվով պարտվել աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի ընտրանուն:

ԱՄԷ-ի հավաքականը թույլ մրցակից էր, և մերոնց դժվարությամբ տարած հաղթանակը դեռևս ոչինչ չի ասում: Իսկ ահա ալժիրցիներից կրած պարտությունն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: Բանն այն է, որ առաջին խաղակեսից հետո աֆրիկացիներն առջևում էին 3:0 հաշվով, հանգստից հետո պատահականորեն միայն մերոնք ևս մի քանի գնդակ բաց չթողեցին սեփական դարպասը: Իսկ միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբին` մրցակցի կոպիտ վրիպումից հետո, խփեց խաղընկերոջը նոր փոխարինած, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ի դեպ, դա նրա 4-րդ գնդակն է Հայաստանի հավաքականի կազմում:

Շալանդը մեր երկրի թիմի կազմի խաղացողների ընտրության մի շարք փորձեր արեց, որոնք, ի վերջո, դարձան փորձանք: Հանդիպումից հետո, թերևս գիտակցելով սխալները, նա հայտնել է, որ պետք է ճիշտ հետևություններ անել: Հնարավոր է դա, թե ոչ, կպարզի Գերմանիա-Հայաստան մրցամարտը: Փաստն այն է, որ Հայաստան-Ալժիր հանդիպման ժամանակ մեր թիմի խաղը չստացվեց բոլոր առումներով, տպավորությունը տխուր է:
Հավելենք, որ միջազգային դասակարգման աղյուսակում 25-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալժիրի հավաքականը հաստատեց, որ բարձր կարգ ունի: Թիմի բոսնիացի 61-ամյա գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչն էլ, որը գործի է անցել 2011-ին, ապացուցեց, որ Ալժիրի հավաքականի` աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը պատահականություն չէ: Նրա ղեկավարած հավաքականը վստահ և կայուն խաղ ցուցադրեց, «ձեռագիրը» չփոխեց, թեև մարզիչը խաղի ընթացքում մի շարք փոփոխություններ կատարեց:
Ինչ վերաբերում է Շալանդին, ապա նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Գերմանիայի թիմի հետ կայանալիք խաղն այդպիսի բացառիկ հնարավորություն է:
Հավելենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախի «Բորուսիա պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի թիմի հետ (դրվագ այդ խաղից), որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է Բրազիլիայի, Խորվաթիայի, Մեքսիկայի ներկայացուցիչների հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզվեց «Վեհեն» ակումբի մարզադաշտում

հհ10371510Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Գերմանիայում առաջին մարզումն անցկացրեց: Թիմին էին միացել Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:

Հայաստանի հավաքականը պարապեց Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում: Խաղացողները կատարեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը նպաստող վարժություններ, փորձարկեցին խաղի մարտավարության հետ կապված տարբերակներ:

Այսօր երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում:

Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:

Հովհաննես Գաբուզյանը շախմատի Ալբենայի մրցաշարի առաջատարների խմբում է

ԱլբենաՀովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմնատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 1,5-ական, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր:

Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային մրցամարտի տոմսերը դեռ վաճառքում են

գհffa31Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կկայնա Գերմանիա-Հայաստան ֆուտբոլի ընկերական հանդիպումը: Հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները:

Կասկած կա, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խառն է ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու պատմությանը

մպ2012-ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Նրա անունը կապում են կոռումպացված աղմկահարույց միջադեպի հետ: Կասկած կա, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնող երկրի քվերակությունից առաջ, նա ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու պատմությանը խառն է:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքով աշխարհի առաջնության մասնակիցներին հյուրընկալելու պատիվը վստահվել է Կատարին:

Բացահայտվել է, որ  քվեարկության նախօրեին Պլատինին հանդիպել է կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի գլխավոր դերակատարներից մեկի` Մոհամեդ բին Համամի հետ: Ի դեպ,  Պլատինին երբեք չի էլ թաքցրել, որ քվեարկել է Կատարի օգտին:

Հայ ըմբիշների հաջող մրցելույթները Սասարիում

ըմբշամ 55555Իտալիայի Սասարի քաղաքում կայացած ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարերում գերազանց հանդես եկան մեր երկրի ներկայացուցիչները:

Ազատ ոճի ըմբշամարտի Sassari city անվանումը կրող մրցաշարում, որն այս տարի կազմակերպվում էր 19-րդ անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավեցին 1-ին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ)  և Էդգար Ենոքյանը (97 կգ)՝ 3-րդ տեղերը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը՝ 2 ոսկե և 3 բրոնզե մեդալով, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Արդեն 33-րդ անգամ կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Milone Trophi անվանումը կրող հեղինակավոր մրցաշարում մեր ըմբիշներից հաղթողներ դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ հորիզոնականը:         

Հունահռոմեական ոճի ըմշամարտի ՀՀ հավաքական թիմը նման հաջողություննների հասավ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, և թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը:

Տիգրան Բաբայան. «Եղած միջոցներով հնարավոր չէ ձյուդոյի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ պատրաստել»

1-ին նյութ19420Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում օրերս կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 2-ական արծաթե և բրոնզե մեդալի: Մայիսի վերջին սկսվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը: Մեր մարզիկների մրցելույթների, նրանցից նոր սպասելիքների մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:

– Մասնակցում էին մեր բոլոր ուժեղագույն ձյուդոյիստները: Բացառություն էր միայն Հովհաննես Դավթյանը: Տատամի էին դուրս եկել հիմնականում նրանք, ովքեր երիտասարդ են և նոր են սկսում փորձել իրենց կարողությունները մեծահասակների միջազգային մրցումներում: Ընդհանուր առմամբ, մերոնք լավ հանդես եկան: 60 կգ քաշային Գրիգոր Իվանյանը և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) դարձան արծաթե, Դավիթ Ղազարյանը (66 կգ), Ժաննա Ստանկևիչը (52 կգ)` բրոնզե մեդալակիր: 60 կգ քաշային կարգում Հայաստանից 4 մասնակից կար, 66 կգ, 73 կգ քաշային կարգում` 1-ական, 81 կգ քաշային կարգում` 2, մեկ մարզուհի էլ ունեինք 52 կգ քաշային կարգում: Մեր թիմում հանդես եկող Տարոն Առաքելյանը (60 կգ), Գեորգի Մակարյանը (81 կգ) և Ժաննա Ստանկևիչը Ռուսաստանում են բնակվում` Մոսկվայում: Նրանցից միայն մեկը մեդալ նվաճեց: Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, ապա մեր երկու մարզիկներն էլ եզրափակչում պարտվեցին հավասար պայքարում: Չեմ ցանկանում մրցավարական նրբություններին անդրադառնալ, բայց մերոնք եզրափակչում ռուսաստանցի մրցակիցներին հաղթելու մեծ հնարավորություններ ունեին: Մասնավորապես, այն կարծիքին եմ, որ Չափարյանը պետք է շարունակեր մրցամարտը, հաղթողին կորոշեր «ոսկե հնարքի» կատարումը:

– Այդ ստուգատեսում Հայաստանը մրցավար ունե՞ր:
– Ոչ: Դավիթ Խիթարյանը միջազգային կարգի մրցավար է, բայց այդ ժամանակ նա մասնակցում էր Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող մրցավարական սեմինարին: Բացի այդ, ֆինանսներն այնքան շատ չեն, որ միջազգային բոլոր մրցումներում կարողանանք մեր երկրի պատվիրակության կազմում մրցավար ընդգրկել:

– Ինչո՞ւ չէր մասնակցում մեր ամենատիտղոսավոր ձյուդոյիստը` Արմեն Նազարյանը:
– Իմ ունեցած տեղեկություններով` 2008-ի օլիմպիական խաղերից հետո նա չի պարապում: Ներկայումս 32-ամյա Նազարյանն իր ընտանիքի հետ Ռուսաստանում է:

– Մեր մարզիկների համար ի՞նչ կարևորություն ուներ այս փորձությունը:
– Հավաքականը նախապատրաստվում է օգոստոսի 16-ին Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: 2014-ին Հայաստանի հավաքականը Թբիլիսիում և Թուրքիայի Սամսուն քաղաքում մասնակցել է «Գրան պրի» մրցաշարերի: Չեխիայում մերոնք հանդես են եկել աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում, և Դավթյանը 3-րդ տեղ է գրավել:

– Ստանկևիչը փորձառու ձյուդոյիստուհի է, երկար ժամանակ է, որ Հայաստանի հավաքականում է, բայց միշտ չէ, որ արդարացնում է սպասելիքները: Նա վերագտե՞լ է իր լավագույն մարզավիճակը:
– Չնայած նա մրցանակակիր է դարձել, առայժմ հեռու է իր լավագույն մարզավիճակից: Ժաննան 27 տարեկան է: Տարիներ առաջ` մինչև 2012-ը, երբ հանդես էր գալիս 57 կգ քաշային կարգում, տպավորիչ գոտեմարտեր էր անցկացնում: 52 կգ քաշային կարգում դա չի ստացվում: 2012-ից հետո նա ամուսնացել է, մայր է դարձել, քաշ է գցել և նոր է վերսկսել մարզումները: Ինքս մասնագիտական տեսանկյունից նրա հնարավորությունները բարձր չեմ գնահատում: Բայց Ստանկևիչը մարզվելու և հաջողության հասնելու մեծ ցանկություն ունի: Նա և Մոսկվայում բնակվող մյուս երկու ձյուդոյիստները դիմել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին, որպեսզի ներկայացնեն մեր երկիրը: Բոլորի հետ կապը սերտ է, Ժաննան էլ հաճախակի Հայաստան է գալիս, այնպես որ նրա հետ աշխատելու խնդիր չկա:

– Իսկ Օրենբուրգում կայացած մրցաշարում կայի՞ն մարզիկներ, որոնց մրցելույթից դժգոհ եք:
– Դժգոհ եմ Սերյոժա Ալեքսանյանի և Գոռ Մկրտչյանի (երկուսն էլ` 60 կգ) մրցելույթներից: Իսկ Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) մրցանակակիր դառնալու հնարավորություններ ուներ, սակայն երկու հաղթանակ տարավ, երկու գոտեմարտ տանուլ տվեց. վերջին գոտեմարտը սփոփիչ էր: Ուշագրավն այն է, որ անհաջողություն կրած երկու գոտեմարտում էլ մեր մարզիկը հաղթում էր, սակայն, վերջին պահերին, կորցնելով զգոնությունը, զիջեց մրցակցին:

– Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացրե՞լ է:
– Ոչ: Բայց մինչ այդ երկու անգամ Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական երկու հավաք էինք անցկացրել: Գորին ձյուդոյի հայտնի դպրոց ունի, որի ներկայացուցիչները դարձել են օլիմպիական խաղերի չեմպիոն:

– Օլիմպիական խնդիրներին անդրադառնաք: Ե՞րբ են սկսվելու վարկանիշային մրցաշարերը:
– 2014-ի մայիսի 30-ից մինչև 2016-ի մայիսի 29-ը ներկայացուցչական բոլոր մրցաշարերը հերթական օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: Ամեն քաշային կարգի ուժեղագույն 22 ձյուդոյիստները խաղերին մասնակցելու ուղեգրեր են ստանալու: Եթե ուժեղագույնների թվում մի երկրի մի քանի ներկայացուցիչներ լինեն, ապա նրանցից միայն մեկն ուղեգրի կարժանանա, իսկ մեխանիկորեն կշահեն նրանք, ովքեր 22-ից բարձր տեղերում են: Ի դեպ, յուրաքանչյուր երկրի ձյուդոյի ֆեդերացիային իրավունք կվերապահվի որոշել, թե ով պետք է հանդես գա օլիմպիական խաղերում: Եթե նույն քաշային կարգի մեկից ավելի ներկայացուցիչներ լինեն, ապա կընտրվի ամենաարժանավորը: ՄՕԿ-ը և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան նաև հրավերով են մասնակցելու հնարավորություն տալու ուղեգրեր չունեցող տարբեր երկրների մարզիկների: Ստացվում է, որ յուրաքանչյուր քաշային կարգում շուրջ 4 տասնյակ մասնակից է լինելու:

– Ամեն դեպքում դա շատ չէ: Փաստորեն, երկու հաղթանակ տանելուց հետո ձյուդոյիստը կարող է հավակնել օլիմպիական խաղերի պարգևի:
– Ձյուդոյի օլիմպիական խաղերի մրցանակակիր դառնալը դժվար է, մրցակարգն էլ փոխվել է: Եթե նախկինում մարզիկը հասնում էր կիսաեզրափակիչ, ապա նախնական փուլում նրան պարտված ձյուդոյիստը կարող էր սփոփիչ գոտեմարտ անցկացնել 3-րդ տեղի համար, իսկ այժմ ձյուդոյիստը պետք է առնվազն կիսաեզրափակիչ հասնի, որպեսզի այդ իրավունքին արժանանա: Այդ է պատճառը, որ օլիմպիական մրցաշարում պարգևի արժանանալու համար ձյուդոյիստն առնվազն 2-3 մրցամարտում պետք է հաղթի:

– Որոշակի պարտականություն դրվա՞ծ է, թե 2016-ի օլիմպիական խաղերում Հայաստանից քանի ձյուդոյիստ է հանդես գալու: Վերջին շրջանի օլիմպիական խաղերում 2-ական մասնակից ենք ունեցել:
– Աջակցության կարգով պետությունը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային տարեկան 71 մլն դրամ է հատկացնում: Տարիքային 4 խմբերի ձյուդոյիստներ ունենք: Այդ գումարը բավարար չէ խնդիրները կարգավորելու համար: Տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարեր կան, սակայն դրանց մեծ մասին չենք մասնակցում, քանի որ ֆինանսներ չկան: Բացի այդ, միջազգային ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվում, ուր նույնպես պատվիրակներ ուղարկելը դժվարությունների հետ է կապված: Մասնավորապես, Ճապոնիայում ամեն տարի կազմակերպվող միջազգային ուսումնամարզական հավաքներին Հայաստանից մասնակցել են միայն 2011-ին: 2014-ին մասնակցել ենք Ավստրիայում և Չեխիայում կազմակերպված միջազգային ուսումնամարզական հավաքներին: Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն մեր 60 կգ , 66 կգ, 73 կգ, 81 կգ քաշային ձյուդոյիստները: Չի բացառվում, որ նաև Ստանկևիչն այդ առաջադրանքը կատարի:

– Հարաբերականորեն կարելի է աջակցության կարգով տրամադրված ֆինանսները քիչ համարել, քանի որ օլիմպիական տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները դրանից շատ ավելի քիչ են ստանում: Իսկ ըմբշամարտի երկու մրցաձևերից յուրաքանչյուրը` հունահռոմեական և ազատ ոճ, տարեկան ստանում են փոքր-ինչ ավելի`110 մլն դրամ և ակնառու հաջողություններ ունեն:
– Ընդհանրապես ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսները քիչ են: Եթե Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային տարեկան 110 մլն դրամ հատկացվի, ապա շատ հարցեր կլուծվեն: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահն էլ մարզաձևի կարիքները հոգալու համար տարեկան շուրջ 30 մլն դրամ է հատկացնում: Առայժմ սոսկ 30-40 տոկոսով են ձյուդոյիստների պահանջները բավարարվում, և չի կարելի այդ իրավիճակում 100-տոկոսանոց արդյունք ակնկալել: Եղած միջոցներով հնարավոր չէ Եվրոպայի աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ պատրաստել: Լավ է, որ 2014-ին ունեցել ենք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այդ պատվին է արժանացել Հովհաննես Դավթյանը: Նա 2007-ի, 2012-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 2012-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Չափարյանն էլ 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է: Նա էլ մեծ հնարավորություններ ունի, սակայն առայժմ չի կարողանում կայուն մրցելույթներ ունենալ:

– Մայիսից ավելի հագեցած է լինելու ձյուդոյիստների մարզական կյանքը: Առաջիկայում մերոնց ի՞նչ փորձություններ են սպասում:
– «Մեծ սաղավարտի» մրցաշարը միշտ Մոսկվայում էր անցկացվում, բայց այս տարի` հուլիսին կայանալու է Տյումենում: Հետո Չելյաբինսկում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Ղազախստանում և Ուզբեկստանում սեպտեմբեր և հոկտեմբերին «Գրան պրի» մրցաշարեր են անցկացվելու, որոնք վարկանիշային են:

– Մարզվելու տեղ ունե՞ք, խնդիրներ առաջանո՞ւմ են:
– Պարապում ենք «Հայաստան» մարզական միության դահլիճում: Ուսումնամարզական հավաքներ անցկացնում ենք Աբովյանում: Ծաղկաձորում լավ է, սակայն տատամի չկա, ոչ էլ մարզագործիքներով կահավորված դահլիճ: Ցավոք, Հայաստանում ձյուդոյի մարզադպրոց չկա: Թեև միջազգային ֆեդերացիայից ստանում ենք, բայց պարապողները կիմանոյի խնդիր ունեն, քանի որ դրա միջազգային չափանիշները հաճախակի փոխվում են: Բուժման կարիք ունեցող ոչ բոլոր մարզիկներն են կարողանում համապատասխան օգնություն ստանալ: Օրինակ` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 2-րդ մրցանակակիր Արտյոմ Բաղդասարյանը արտասահմանում աչքերը վիրահատելու կարիք ունի, մեկ տարուց ավելի է` չի մարզվում, այդ հարցը մնում է բաց: Այդուհանդերձ, կան մարզիկներ, որոնց առողջական խնդիրները կարգավորելու հարցում օգնել են ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, մարզական պետական կառույցը, տեղական ինքնակառավարման մարմինները: Չեխիայի Տեպլեցե քաղաքում մայիսին կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում այտոսկրի և աչքի լուրջ վնասվածք է ստացել 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը: Նա 2-րդ գոտեմարտում հաղթել է մրցակցին, սակայն հետո հայտնվել է հիվանդանոցում: Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները մեր մարզիկի կողքին են եղել, և վիրահատությունն էլ հաջող է անցել: Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին օտար երկրում հայ ձյուդոյիստին նեցուկ լինելու համար:

Սպասելիքներ ԱՊՀ երկրների ձյուդոյիստների երևանյան առաջնությունից

2-րդ նյութ51983Հայաստանում ձյուդոն հենակետային մարզաձև է, սակայն վերջին անգամ մեր երկրում` Երևանում, ձյուդոյի միջազգային ներկայացուցչական ստուգատես` Եվրոպայի երիտասարդական առաջնություն անցկացվել է 2009-ին: Դրանից հետո հայտ է ներկայացվել, որ 2011-ին Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցներին, սակայն հետագայում ստիպված էինք հետ կանգնել այդ մտադրությունից:

Հրաժարվեցինք, քանի որ Հայաստանի կառավարությունը ֆինանսներ չտրամադրեց այդ ծրագիրն իրականացնելու համար:

Մինչդեռ 2009-ին մարզահամերգային համալիրում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո ոգևորությունը մեծ էր, քանի որ այն Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր բարձր մակարդակով: Ընդ որում, պատվիրակներ էր ուղարկել նաև Ադրբեջանը:

Գոհ էին մնացել ոչ միայն բոլոր երկրների մասնակիցները, այլև Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիան, որն այս ստուգատեսը ճանաչել էր տարվա լավագույն մարզական միջոցառում:

Եվ ահա, հուլիսի 18-20-ը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելու է ԱՊՀ երկրների բանակային մարզիկների ձյուդոյի առաջնություն:
Հայաստանը նախապատրաստվում է մարզիկներ տատամի դուրս բերել այդ ստուգատեսի 7 քաշային կարգերի մրցումներում: Անցկացվելու է նաև թիմային հաշվարկ:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ անգամ են կարողությունները փորձելու այս ստուգատեսում: Մերոնք 2012-ին 3-րդ տեղ են գրավել, 2013-ին` 2-րդ:
Սպասելիքներ կան բոլոր մարզիկներից, իսկ չեմպիոն կարող են դառնալ մեր 60 կգ, 66 կգ, 73 կգ քաշային ձյուդոյիստները:

60 կգ քաշային կարգում նախապատրաստվում են Հովհաննես Ալեքսանյանը, Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային կարգում` Դավիթ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Մհեր Կարապետյանը, 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը: 100 կգ քաշային կարգում առայժմ հստակեցված չէ, թե ով է հանդես գալու: Իսկ գերծանր քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Ազատ Աբրահամյանը:

Թիմը համալրելու հնարավորություն կա, քանի որ թույլատրվում է, որ մասնակցեն նաև պայմանագրային ծառայողներ:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթելու հնարավորությունները

ֆուտբոլՄայիսի 27-ին Շվեյցարիայում կայանալիք ԱՄԷ – Հայաստան հանդիպումից առաջ գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու հարցում  նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին:

Բուքմեյքերները Հայաստանի թիմի հաղթանակը գնահատում են  2,02 գործակցով: Ոչ-ոքին ունի 3,40, իսկ արաբ ֆուտբոլիստների հաղթանակը`  3,05 գործակիցը:

Խաղը կսկսվի կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

«Արդար խաղի» ֆուտբոլի դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»

միկաimagesՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չորորդ շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն:

 

Միկա 8.19
Ուլիս 8.00
Շիրակ 7.99
Բանանց 7.98
Գանձասար 7.97
Արարատ 7.94
Փյունիկ 7.91
Ալաշկերտ 7.86

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Շվեյցարիայում անցկացրեց առաջին մարզումը

01234Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, Շվեյցարիայում անցկացրեց առաջին մարզումը՝ «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գևգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:

Հայասատանի ազգային հավաքականը  մայիսի 26-ին պարապմունք կանցկացնի ժամը 19:30-ին:

Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:

Հայաստանի նազելիները Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրական հնարավորություններ ունեն

1-ին նյութIMG_4831 Գայանե Ներսիսյան2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հնարավոր է` Հայաստանը մասնակից ունենա: Նման նախադեպ չի եղել: Թերևս այդ է պատճառը, որ այդ նպատակին հասնելու համար լուրջ քայլեր են կատարվում:

Օրերս Լիլիթ Հարությունյանը Փարիզից ոչ հեռու գտնվող Կորբելեսոն քաղաքում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում հանդես գալով` նա պետք է փորձի միավորներ վաստակել, բարձրացնել վարկանիշը: Մեկ ամիս առաջ էլ Լիլիթը Իտալիայի Պոզարո քաղաքում է մրցելույթ ունեցել:

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը դժգոհ չէ իր սանի մրցելույթներից, առավել ևս, որ նա միջազգային մրցումներում տարբեր առարկաներով վարժությունները կատարելիս բարձր` 16-ական միավորներ է կարողանում վաստակել: Հարությունյանն աշխարհի 25 լավագույնների ցուցակում ընդգրկվելու դեպքում ձեռք կբերի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքը: Ի դեպ, բազմամարտի մի շարք մրցաձևերում նա աշխարհում 19-20-րդ տեղերում է և մոտ է հաջողությանը: Հայ նազելին վարպետության դասեր է ստացել Նիժնի Նովգորոդում: Նա Նատալյա Տիշինայի սանն է: Այդ մասնագետի ղեկավարությամբ է պարապել և ակնառու հաջողությունների հասել ռուսաստանցի հանրածանոթ մարզուհի Ալինա Կոբաևան:
Նպատակային քայլեր են կատարվել նաև Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակից ունենալու համար:

Եթե Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետրոսյանը փետրվարին Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցումներում 7-րդը ճանաչվեր բազմամարտում, ապա կարող էր այդ պատվին արժանանալ: Մրցումների առաջին օրը նա 9-րդն էր, սակայն չկարողացավ բարելավել ցուցանիշը և դուրս մնաց: Բանն այն է, որ մարզուհին երկար ժամանակ նախապատրաստվել էր Մոսկվայում, վարպետությունը կատարելագործել ռուսաստանցի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ:

«Մեր այս երկու առաջատարների հետ միասին Հայաստանի պատիվն է պաշտպանում նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող Աննա Սվիրինան: Նա Հայաստանի հավաքականի թիմակիցների հետ ուղևորվել է Յարոսավլ: Մերոնք երկու` ավագ և կրտսեր տարիքի մարզուհիների միջազգային մրցաշարի են մասնակցելու: Նրանք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունն այս տարի` մայիսի վերջին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է անցկացվելու, և մերոնք բաց կթողնեն այն: Իսկ աշխարհի թիմային առաջնությունը սեպտեմբերի 21- 28-ը կայանալու է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայաստանից կմասակցեն Լիլիթ Հարությունյանը, Աննա Սվիրինան, Լուիզա Սադյանը, Կլարա Սիմոնյանը: Մայիսի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը հյուրընկալելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մասնակիցներին: Նախատեսվում է, որ հանդես կգա Հարությունյանը: Մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է կայանալու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը, որին կմասնակցի Սվիրինան: Օգոստոսի 9-11-ը Լիլիթը կարողությունները կփորձի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սեպտեմբերի 5-7-ին էլ` Ռուսաստանի Կազան քաղաքում կազմակերպվելիք ստուգատեսներում: Մրցաշրջանը մեր մարզուհիների համար հագեցած է, մնում է, որ ցանկալի արդյունք ստացվի»,- ասաց Ներսիսյանը:

Ի դեպ, երկար ժամանակ Հայաստանից մրցավար ներկա չէր լինում միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում: Պատճառն այն էր, որ մեր մասնագետները չունեին համապատասխան որակավորում: Եվ ահա, այդ բացը լրացվել է: Վերջերս Գայանե Ներսիսյանը Կիևում մասնակցել է սեմինարի, հաջողությամբ քննություններ հանձնել, 2-րդ կարգի միջազգային մրցավարի կոչման արժանացել և միջազգային, այդ թվում նաև` օլիմպիական խաղերի մրցաշարեր սպասարկելու իրավունք ստացել:

Քանի որ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի մասնագետների տարաձայնությունները քիչ չեն, հետաքրքրվեցինք, թե ներկայումս այդ առումով ինչ վիճակ է, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:

IMG_4895Ներսիսյանը պարզաբանեց, որ առայժմ խաղաղ է, սակայն աշխատանքը խոչընդոտելու փորձեր, այնուամենայնիվ, արվում են: Վերջերս փոխվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Գաբրիել Ղազարյանը նախկինում զբաղվել է գեղարվեստական մարմնամարզության մասնագետների տարաձայնությունները վերացնելու խնդիրներով, քաջատեղյակ է իրավիճակին և հայտնել է, որ հնարավորինս աջակցություն ցույց կտրվի, որպեսզի այս գրավիչ մարզաձևը մեր երկրում զարգանա և հնարավորություններն օգտագործվեն 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Տարիներ շարունակ խոստումներ են տրվել, որ նազելիների հոգսերը փոքր-ինչ կթեթևանան, նրանք բարվոք պայմաններում` հարմարավետ մարզասրահներում պարապելու հնարավորություն կունենան, մարզումների համար ժամանակակից գորգեր կստանան, դրսում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն և այլն: Մարզչի վկայությամբ` արդեն աստիճանաբար երևում է, որ խնդիրները կարող են լուծվել:
«Աշխարհի առջնությունից առաջ մեր ընտրանին նախատեսում է ուսումնամարզական հավաք անցկացնել Նիժնի Նովգորոդում: Արդեն պայմանավորվել ենք, որ օգնելու են ռուսաստանցի մեր գործընկերները: Ֆինանսները քիչ են: Աջակցության կարգով պետությունից տարեկան 7 մլն դրամ ենք ստանում: Սակայն հնարավորությունների սահմաններում փորձում են օգնել բոլորը, ովքեր սրտացավ են այս մարզաձևի համար: Մարզվողների ծնողները, հարազատները ևս հնարավորն անում են: Նպատակը մեկն է, որ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը, առաջ գնան և աշխարհում ճանաչում ձեռք բերեն: Հունիսի 25-28-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի բաց առաջնությունը: Լիլիթ Հարությունյանն այն բաց կթողնի: Նա անհատական ծրագրով է նախապատրաստվում և միջազգային մրցումների կմասնակցի Իսրայելում: Աննա Սվիրինան և ռուսաստանցի մի քանի մարզուհիներ կմասնակցեն այդ տուգատեսին»,- ասաց Ներսիսյանը:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը մոտ է հաջողությանը

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան), Յուրի Կուզուբովի (Ուկրաինա), Միխեիլ Մչեդլիշվիլիի (Վրաստան) և Պավել Սմիռնովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում»

2-րդ նյութ 22290 Փաշիկ ԱլավերդյանԼեհաստանի Չեխանովո քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունը կարևոր էր այն առումով, որ մեդալներից բացի, խաղարկվում էին նաև այս տարվա օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրեր: Եթե մեր պատանիները մինչև այդ մեկնարկն արդեն տիրացել էին երկու ուղեգրի, ապա մեր մարզուհիները պետք է փորձեին նրանց հասնել: Ու թեև ծանրորդուհիների մրցաշարում մեդալակիր չունեցանք, ի վերջո, առաջադրանքը կատարվեց: Թե ինչպես, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

– Հայաստանի պատանիները նվաճեցին 2 ոսկե,1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Մերոնք թիմային հաշվարկով, իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին, գրավեցին 2-րդ տեղը: Ընդ որում, նախորդ տարվա ստուգատեսում մերոնք առաջինն էին ճանաչվել: Մարզուհիների առջև խնդիր էր դրվել առնվազն 4-րդ տեղը գրավել: Եվ նրանք 3-րդն էին, ինչն էլ հնարավորություն կտա պատանեկան օլիմպիական խաղերում մրցահարթակ դուրս բերելու երկու մասնակցի: Ավելի վաղ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկրի պատանիները երկու ուղեգիր են ձեռք բերել:

– Արդեն հայտնի՞ է, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին:
– Մասամբ, մարզուհիներից առաջատար է 63 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Եթե անցանկալի որևէ բան չկատարվի, վնասվածքը չխանգարի, նրան կմիանա նաև + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը: Պատանիներից երեք մարզիկ է հավակնում Չինաստան մեկնելու: Պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը հաստատ կմասնակցի խաղերին: Իսկ թե ով նրան կընկերակցի` կորոշի մարզչական խորհուրդը: Արժանավոր մարզիկներ ունենք 69 կգ և 85 կգ քաշային կարգերում: Երեք ծանրորդներն էլ ուսումնամարզական նախապատրաստական հավաքներին մասնաացելու են: Նախորդ պատանեկան օլիմպիական խաղերում ունեցել ենք արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Ծանրքաշային Գոռ Մինասյանը զբաղեցրել է երկրորդ, Սմբատ Մարգարյանը (56 կգ)` երրորդ տեղը:

– Հայաստանի աղջիկների հավաքականը գխավորում էր աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Նա նախկինում սաներ չի աճեցրել, դժվար չէ՞ր միանգամից հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնելը:
– Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում: Կարևորն այն է, որ Նազիկը ցույց տվեց, որ մարզչական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ունի և իր փորձը կարող է հաղորդել աղջիկներին: Ավդալյանի կողքին փորձառու մարզիչներ են աշխատում` Երվանդ Կիրակոսյանը և Արման Ղազարյանը, կօգնի նաև Ավդալյանի անձնական մարզիչը` Արտաշես Ներսիսյանը:

2-րդ նյութ DSC07905– Մեր ծանրորդներին առաջիկայում ի՞նչ փորձություններ են սպասում:
– Նրանք նախապատրատվում են հունիսի 20-29-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականը փոքր կազմով հանդես կգա: 2-3 մասնակից կունենանք, ոչ ավելի: Բանն այն է, որ հանդես են գալու մինչև 20 տարեկանները, իսկ այդ տարիքի մեր մարզիկները զինվորական ծառայություն են անցնում: Ընդ որում, մարզավիճակը պահպանում են միայն նրանք, ովքեր զիվորական վաշտում են և ԲԿՄԱ-ի կազմում են հանդես գալիս: Աշխարհի երիտասարդական առաջնությունում հիմնականում հանդես կգան նրանք, ովքեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում են սովորում: Աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանրորդուհիներ մրցահարթակ չենք հանի: Նրանք կնախապատրաստվեն Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցելուն: Այն վարկանիշային է լինելու 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի համար:

– Խնդիրներ առաջանո՞ւմ են բանակային մարզիկներին ուսումնամարզական հավաքներում ներգրավելու, մրցումների գործուղելու հարցերում:
– Չեմ կարծում, առաջիկայում դա կերևա: Զինծառայությունում գտնվող մեր ծանրորդները համաժամանակ բանակային մարզիկների միջազգային մրցումներ ունեն: Յուրաքանչյուր մարզիկի համար որ մրցումն ավելի կարևոր կլինի, այնտեղ էլ կփորձի կարողությունները: Մեր երիտասարդ հեռանկարային մարզիկներից բանակում են Անդրանիկ Կարապետյանը և Միշա Հարությունյանը: Նրանք նոյեմբերին կարող են օգտակար լինել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականին:

– Հայաստանի ծանրորդները քանի՞ մեդալ են ընթացիկ մրցաշրջանում միջազգային ստուգատեսներում նվաճել:
– 22 մեդալ, որից 7 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե: Պարգևներն ավելի շատ կլինեին, եթե, ինչպես նախորդ տարի, առանձին անցկացվեին պատանիների և աղջիկների 13-15, 16-17 տարեկանների Եվրոպայի առաջնություններ: Իսկ այս տարի միայն մեկական թիմ էինք մրցասպարեզ դուրս բերել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային ստուգատես էր: Փաստորեն,13-15 տարեկանների առաջնությունը չկայացավ: Նպատակն այն էր, որ երկրներն ուժերը նպատակաուղղեին ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը նախպատրաստվելուն, քանի որ այն վարկանիշային էր: Ստեղծված իրավիճակում քիչ ֆինանս ծախսվեց, քանի որ առաջնությունում երկուսի փոխարեն մեկ թիմ ունեինք: Ընդ որում, այն լավն էր: Ի դեպ, եթե կրտսեր տարիքի ներկայացուցիչների առաջնություն ևս անցկացվեր, մեր մարզիկները նույնպես անմասն չէին մնա մեդալներից, քանի որ հեռանկարային ծանրորդներ ունենք:

 

Հայաստանի առաջնության մասնակիցներից ֆուտբոլի մեր երկրի ազգային հավաքական է հրավիրվել 10 ֆուտբոլիստ

ֆուտբոլԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այնֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Գևորգ Կասպարով (Միկա)

Արսեն Բեգլարյան (Գանձասար)                

Հովհաննես Համբարձումյան (Բանանց)

Գագիկ Դաղբաշյան (Բանանց)

Հրայր Մկոյան (Շիրակ)

Վարազդատ Հարոյան (Փյունիկ)

Տարոն Ոսկանյան (Փյունիկ)

Արթուր Յուսպաշյան (Փյունիկ)

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա)

Ռումյան Հովսեփյան (Բանանց)

 

 

Շախմատի Եվրոպայի առաջնությունը` առանց Հայաստանի թիմի

1-ին նյութ armenia-women-chess-team-danielyan-mkrtchyanՇախմատային երկիր ենք համարվում, սակայն երկար ժամանակ է, ինչ մեր երկրում ակումբային առաջնություն չի անցկացվում: Այն նախատեսվել էր կազմակերպել 2013-ին, բայց այդպես էլ ոչինչ չարվեց: Առայժմ ոչ մի խոսակցություն չկա, որ այդ բացը 2014-ին շտկվելու է: Ակումբային առաջնության անցկացումը կարևոր է այն առումով, որ մեր երկիրը կարող է երկուական թիմ մրցասպարեզ հանել Եվրոպայի ակումբային առաջնությունում:Սակայն չի բացառվում, որ այդ ստուգատեսում էլ մերոնք խաղից դուրս մնան: Մինչդեռ մեր երկրի տղամարդանց և կանանց թիմերը նախկինում քանիցս դարձել են այդ ստուգատեսի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր: 2014-ին Հայաստանի շախմատիստուհիների «Միկա» թիմն Իսրայելի Էլյաթ քաղաքում կազմակերպված առաջնությունում արծաթե պարգևի է արժանացել: Ստեղծված իրավիճակը խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանին:

– Ներկայումս ոչ մի խոսակցություն չկա, որ Հայաստանի ակումբային առաջնություն է անցկացվելու: Չեմ կարծում, որ այն կարող է անսպասելի կազմակերպվել: Նախկինում դրդապատճառ կար, որ Հայաստանի առաջնություն անպայման անցկացվի: Բանն այն է, որ «Միկա» ակումբի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում էին եվրոպական ստուգատեսին: Եվ որպեսզի «Միկան» իր կազմը համալրեր արտասահմանյան երկրներից հրավիրված խաղացողներով, Հայաստանի առաջնություն էր կազմակերպվում, և օտարերկրացիները «Միկայի» կազմում մասնակցում էին հայաստանյան, հետո էլ եվրոպական ստուգատեսին: Բայց հետագայում այս պայմանը վերանայվեց:
Նոր կարգով` խաղացողների համար պարդադիր չէ Հայաստանի ակումբային առաջնությանը մասնակցելը, սակայն դրա համար հնարավոր է փոխհատուցել` տուգանք վճարել շախմատի Եվրոպայի ֆեդերացիային, որն էլ համաձայնություն է տալիս: Դա ձեռնտու տարբերակ է, քանի որ խաղացողներ հրավիրելու, նրանց այստեղ մնալու ծախսերը շատ ավելի մեծ են, քան այդ տուգանքի միջոցով հարցերը կարգավորելը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստերում 2013-ին, 2104-ին քննարկվել են Եվրոպայի առաջնությանը մերոնց մասնակցելու հարցերը: Տեսակետներ են հայտնվել, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանն անպայման պատվիրակներ ուղարկի:
Երկու մոտեցում կարող է լինել: Մեկն այն է, որ մեր ակումբներին պետք է պարտադիր գործուղել մասնակցելու այդ ստուգատեսին: Եվ դա մեծ ֆինանսներ չի պահանջում: Երկրորդն այն է, որ պետք է փորձել մասնակցել այնպիսի խաղացողներով, որ հայկական ակումբներն անմասն չմնան խաղարկված պարգևներից: Հայաստանի հատկապես տղամարդկանց հավաքականը բազմաթիվ հաջողություններ է ունեցել միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, սակայն ակումբային առաջնությունն էականորեն տարբերվում է: Եվ այդ հաջողությունները երաշխիք չեն տալիս, որ անգամ տիտղոսակիր Հայաստանի ընտրանին կկարողանա ակումբային առաջնությունում պայքարել մրցանակային տեղերի համար: Բանն 1-ին նյութ 0-300այն է, որ Եվրոպայի առաջնությունում տղամարդիկ հանդես են գալիս 6 խաղատախտակի առջև: Թիմի կազմում պետք է լինի նաև երկու պահեստային խաղացող: Հայաստանը հնարավորություն չունի հզոր շախմատիստներով համալրելու իր թիմի կազմը: Ընդ որում, նախկինում «Միկայի» տղամարդկանց հավաքանի կազմում մեր ուժեղագույնների կողքին հանդես են եկել Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը, Բաադուր Ջոբավան: Սովորաբար բոլոր թիմերում էլ աստղեր շատ են լինում: Օրինակ` 2013-ին Եվրոպայի չեմպիոն դարձած Ադրբեջանի «Սոկար» ակումբի կազմում արտասահմանցի հինգ ուժեղ գրոսմայստերներ կային: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրում մի շարք բարձրակարգ խաղացողներ կան: Թիմի մարզիչն էլ ուկրաինացի Վլադիմիր Տուկմակովն է: Ի դեպ, նա նաև Հոլանդիայի հավաքականի մարզիչն է: Ակնհայտ է, որ ակումբային հզոր թիմ ունենալու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ընդ որում, շատ կարևոր է, որ դրսից բարձրակարգ խաղացողներ հրավիրվեն: Իսկ դրա համար լուրջ հովանավոր պետք է ունենաս:

– Վերջին տարիներին «Միկան» տղամարդկանց թիմ մրցասպարեզ չի հանում եվրոպական ստուգատեսում, սակայն այդ ակումբի մարզուհիները պարբերաբար մասնակցում են և պարգևների նրանց հավաքածուում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ կան:

– Այդուհանդերձ, «Միկայի» տղամարդկանց հավաքականը երկրորդ մասնակցության ժամանակ արծաթե մեդալակիր է դարձել: Երրորդ մասնակցությունն արդեն երիտասարդական թիմով էր, և հաջողությունը մոտ էր: Վերջին տուրում ոչ-ոքի խաղալու դեպքում մերոնք կարող էին մրցանակակիր դառնալ: Այս փորձն ուսանելի է: Կարելի է երիտասարդ շախմատիստների գործուղել Եվրոպայի ակումբային առաջնություն: Դրա համար մեր երկրում պետք է ակումբային առաջնություններ անցկացնել առանց այն ակնկալիքի, որ Եվրոպայի առաջնությանը շատ բարձրակարգ թիմով ենք հանդես գալու:
Ընդ որում, ակումբներ մրցասպարեզ հանելու համար շատ բան պետք չէ: Բավական է, որ մարզական ընկերությունները, շախմատի կենտրոնները, քաղաքները, նույնիսկ համայնքները, թաղամասերը հավաքականներ մրցասպարեզ հանեն, էլ չենք ասում հայտնի ֆիրմաների մասին, որոնք Հայաստանում մեծ եկամուտներ ունեն: Շատ կարևոր է, որ թիմերի միջև մրցակցություն լինի: Պատվախնդրությունը կնպաստի, որ աստիճանաբար դրանք ուժեղացնեն իրենց կազմերը: Հետագայում արդեն կունենանք ուժեղ թիմեր, որոնք Հայաստանը լուրջ հավակնություններով կներկայացնեն եվրոպական ստուգատեսում: Ճիշտ է, մեր երկրի չեմպիոնը հնարավոր է` բարձր տեղեր չզբաղեցնի, բայց փոխարենը մեր շախմատիստները կզգան թիմային պայքարի ոգին և իրենց խաղամակարդակը կբարելավեն:

– Հետաքրքիր է` հրավիրված շախմատիստը մեկ պարտիա խաղալու համար ի՞նչ գումար է պահանջում, հազար դոլարից ավելի՞, թե՞ պակաս:

– Չեմ կարող ասել, պայմանավորվելու խնդիր է:

– Գործարար Միխայիլ Բաղդասարովն է շախմատի «Միկա» ակումբի հովանավորը: Այժմ այն գործո՞ւմ է, թե՞ ոչ:
– Ակումբը ներկայումս աշխատում է հասարակական կարգով, ֆինանսավորում չկա: Հայտնի է, որ «Արմավիայի» հետ կապված` ֆինանսական խնդիրներ են առաջացել: Անցյալ տարի «Միկայի» կանանց թիմը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը միայն այն բանի շնորհիվ, որ թիմի անդամները մեծ նվիրվածություն դրսևորեցին: Նրանք այժմ էլ պատրաստ են նվազագույն պահանջներով խաղալու, բայց ֆինանսական հնարավորություններ չկան: Այս տարի Եվրոպայի առաջնութունը կայանալու է հոկտեմբերին, Իսպանիայում:

– Վերջնականապես որոշվե՞լ է, որ Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջանություններում մասնակիցներ չենք ունենալու, թե՞ հնարավոր է` ինչ-որ բան փոխվի:
– Ընդհանրապես մասնակցության նախնական հայտը հունիսին է ներկայացվում: Մինչև այդ Հայաստանի առաջնություն պետք է անցկացվի: Բայց դա պարտադիր չէ: Այդ դեպքում կարող ենք գործուղել ոչ թե մի քանի, այլ 1-ական կանանց և տղամարդկանց թիմ: Դեպք է եղել, երբ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց երեք թիմ: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի առաջնությունը լարված պայքարում ընթացավ:
Մինչև հուլիսի 31-ն ուղարկվում է վերջնական հայտը, ժամանակ կա: Հավանականությունը քիչ է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմ ներկայացնի, բայց հույսներս չկտրենք: Արտասահմանում շատ ուժեղ ակումբների կողքին թիմային առաջնություններին մասնակցում են նաև կիսապրոֆեսիոնալ թիմեր: Խաղացողներն են միավորվում, ֆինանսներ ներդնում և խաղում: Ցանկալի է Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, քանի որ այն լավ մրցավայրերում է կազմակերպվում, տարվա նպաստավոր եղանակին: Բացի այդ, հնարավորություն կա 7 պարտիա խաղալով` նորմաներ լրացնել: Սովորաբար, միջազգային կարգեր լրացնելու համար պահանջվում է խաղալ 9 պարտիա, սակայն Եվրոպայի առաջնությունում դա հնարավոր է անել` ավելի պակաս հանդիպումների մասնակցելով:
Քիչ հավանական է, որ շախմատիստուհիների թիմ կուղարկենք Եվրոպայի ակումբային առաջնություն: Ինքս «Միկայի» շախմատիստուհիներին բացատրել եմ ստեղծված իրավիճակը և հայտնել, որ եթե նրանք հրավերներ ստանան այլ ակումբներից, ապա կարող են այդ հնարավորությունը բաց չթողնել: Մասնավորապես, Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում «Միկայի» ներկայացուցիչ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» թիմի կազմում վերջերս դարձել է չեմպիոն:

«Համաներում» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի շարք թեկնածուներին

2-րդ նյութ top_football_topՄարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր երկրի ընտրանու առաջին ընկերական հանդիպումներին: Դրանք կայանալու են մայիսի 25-ին և 31-ին: Նախատեսված է, որ մերոնք Երևանում կհյուրընկալեն Իրաքի հավաքականին և Սիոնում կմրցեն Ալժիրի ներկայացուցիչների հետ:

Շվեյցարացի մասնագետը բծախնդիր է, և նրա պահանջով հնարավորություն է տրվել, որ հավաքականը մայիսի 21-ից նախապատրաստությունը սկսի Ավանում գտնվող հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում: Դրա համար վերանայվել է Հայաստանի առաջնության խաղացանկը, տեղափոխվել են վերջին տուրերի խաղերը: Բայց ուշագրավն այն է, որ կատարվել է մասնակի «համաներում», և հավաքական են հրավիրվել այն ֆուտբոլիստները, որոնց մասին նախկինում թթու խոսքեր էր ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պատճառը դժվար չէ հասկանալ: Նոր մարզիչը պետք է ցանկացած գնով արդյունքի հասնի: Մինչդեռ, Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս ունի: Եվ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ամեն արժանի խաղացողի մարզիչ ցանկանում է փորձարկել և անձամբ որոշել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել թիմին:
Նախ հրավիրվել են արտասահմանյան ակումբներում խաղացող հավաքականի թեկնածուները: Եվ կան մի շարք նոր անուններ: Հրավեր ստանալու առումով բացառություն են միայն «Ուրալի» ներկայացուցիչ Դենիս Թումասյանը և Ուրուգվայի քաղաքացի, արգենտինյան «Կլիմեսի» հարձակվող Խոակին Բոգոսյանը:
Իսկ արտերկրում խաղացող 19 ֆուտբոլիստ է հրավիրվել, որոնց թվում նորեկներ են` պերուական «Ալիանսիայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, Ֆինլանդիայի «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացող Արտյոմ Սիմոնյանը:
Մյուս ֆուտբոլիստները հին «գվարդիայից են»` Ռոման Բերեզովսկին («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Եդիգարյանը («Ժալգիրիս», Լիտվա), Լևոն Հայրապետյանը («Պրիբրամ», Չեխիա), Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրովը («Տիրասպոլ», Մոլդովա»), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ», Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Ռուսաստան), Արազ Օզբիլիսը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորթմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյանը («Վիլեմ II», Հոլանդիա), Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան):
Հրավեր է ստացել նաև Ղազախստանի «Ակտոբեի» կազմում հանդես եկող, Հայաստանի հավաքականի բրազիլացի խաղացող Մարկոս Պիզելին, սակայն նա խնդրել է, որ ընտանեկան պատճառներով չմասնակցի ուսումնամարզական հավաքին:

Հանդբոլի Վանաձորի երիտասարդական հավաքականը` Հայաստանի չեմպիոն

img_0644Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում ավարտվեց  մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր-Ալավերդի` 42:32 (21:17),  Աջափնյակ- ՀՄԴ` 24:26 (11:12), ԽՄՕՄՄ-Արցախ` 45:41 (21:19):
Փայլուն հանդես եկավ Վանաձորի հավաքականը: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները 5 հաղթանակ տարան, չկրեցին ոչ մի պարտություն և արժանիորեն հռչակվեցին Հայաստանի չեմպիոն:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ և երրորդ մրցանակակիր դարձած Աջափնյակի և ՀՄԴ-ի թիմերy 3 և 2 հաղթանակ են տարել:

Ապա հաջորդում են 2-ական հաղթանակ տարած Ալավերդիի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Արցախի ներկայացուցիչները մեկ հաղթանակ են տարել: «Պոլիտեխնիկը» բոլոր խաղերում պարտվել է: