Ֆրանսիայում կապի Orange օպերատորի 1,3 մլն բաժանորդի տվյալներ են գողացել

52c1f3b6-8378-d756-8378-d7594b07f2ff.photo.0

Ֆրանսիայում Orange-ի ,1,3 մլն բաժանորդ հաքերական հարձակման է ենթարկվել, հաղորդում է gazeta.ru-ն, հղում անելով Le Figaro-յին:

Հաքերներին հասանելի են դարձել հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ ու անձնագրային տվյալներ:

Նշվում է, որ հարձակումը կատարվել է ապրիլի 18-ին, սակայն դրա մասշտաբները չէին բացահայտվում:

Ավելի ուշ բաժանորդները զգոնություն ցուցաբերելու ու համացանցով գաղտնի տվյալներ (մասնավորապես` բանկային հաշիվներ ու հաշվեհամարների գաղտնագրեր) չհաղորդելու խնդրանքով ծանուցում են ստացել:

Անկախ

Իրանում նավթաբազա է պայթել

b_517905 (1)Հզոր պայյուն է տեղի ունեցել Իրանի հյուսիսում գտնվող նավթաբազայում,արդյունաբերական խոշոր կենտրոն համարվող Քազվին քաղաքում, որը Թեհրանից 130 կմ արևմուտք է գտնվում, հաղորդել է “МИР 24” պորտալը: Մեկ այլ տեղեկությունների համաձայն, պայթյունը պահեստում է տեղի ունեցել:

Իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ պայթյունի հետևանքով շուրջ 50 մարդ է տուժել, նրանցից շատերի վիճակը ծանր է գնահատվում: Շմոլ գազից թունավորվել է նաև փրկարարներից մեկը: Զոհերի մասին տեղեկություն չկա:

Անկախ

Ջեյմս Ուորլիքը հանդես կգա Ղարաբաղի մասին զեկույցով

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում` Կարնեգիի կենտրոնում, Ղարաբաղի մասին զեկույցով հանդես կգա: Այս մասին դիվանագետը գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, մայիսի 7-ին Ուորլիքը “Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ” զեկույցով հանդես կգա: “Զեկույցը ԱՄՆ քաղաքականությունն է ուրվագծելու”,- հավելել է համանախագահը:

 Անկախ

Ուկրաինայում ավելի քան 30 ռուսամետ ակտիվիստ և չեչեններ են զոհվել

pro-Russia gunmanԱրևելյան Ուկրաինայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ ավելի քան 30 ռուսամետ ակտիիստ և չեչեններ են զոհվել:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Սլովյանսկում տեղի ուժերի և ռուսամետ զինվորականների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել են նաև կառավարության չորս զինվորներ, իսկ 20-ը վիրավորվել:

Մարտերը տեղի են ունեցել քաղաքի տարբեր վայրերում:

Ուկրաինական ուժերը իրենց ձեռքն են վերցրել քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող կարևոր անցակետերից մեկը:

Կիևի իշխանությունը, փորձելով կրկին իր հսկողության տակ վերցնել Օդեսայի կառավարումը, այնտեղ նոր կառավարիչ է նշանակել:

Սլովյանսկից 120 կմ հեռավորության վրա գտնվող Դոնեցկ քաղաքի օդանավակայանում հանվել են բոլոր չվերթերը:

Դեռևս պարզ չէ, թե երբ այդտեղից կրկին չվերթեր կիրականացվեն:

 

Ադրբեջանում NIDA ակտիվիստները դատապարտվել են երկարաժամկետ բանտարկության

3 (1)Մայիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործություների դատարանը հրապարկել է Ադրբեջանի ընդդիմադիր երիտասարդական “NIDA” կազմակերպության ակտիվիտների դատավճիռները: Մեղադրյալներից երեքը դատապարտվել է 8 տարվա, երկուսը՝ 7,5 տարվա, մեկը՝ 7 տարվա, և մեկն էլ՝ 6 տարվա ազատագրման:

Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել 2013թ.-ի մարտի 10-ին զինվորների մահվան առթիվ ցույցի ժամանակ անկարգությունների կազմակերպման, խուլիգանության, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի պահպանման մեջ:

Միջազգային իրավապաշտպան “Amnesty International” միջազգային կազմակերպությունը ակտիվիստներին ճանաչել էր “խղճի բանտարկյալներ”:

Սիրիայում ռումբի պայթյունից զոհվել է Ալ Քաիդայի տեղի առաջնորդը

Rebel fightersՍիրիայի ակտիվիստների տեղեկություններով՝ ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից զոհվել են Ալ Քաիդայի տեղի առաջնորդը և նրա կինը: Այս հարձակումը կարող է Սիրիայում ապստամբ խմբերի միջև նոր պայքար հրահրել:

Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից երեքշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայում Ալ Քաիդայի ճյուղ հանդիսացող Նուսրա ճակատի առաջնորդ Ալի ալ Մուեյմին և նրա կինը սպանվել են Բուսրա ալ Շամ քաղաքի մոտակայքում:

Դիտորդական կենտրոնը դեպքն  որպես սպանություն է որակել: Ճակատի առաջնորդի սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նուսրայի մարտիկներն  առևանգել էին Սիրիայի ռազմական հրամանատարներից մեկին:

Դեռևս պարզ չէ, արդյոք երկու դեպքերը կապված են միմյանց հետ, թե ոչ:

 

Լեդին Գագան հագուստը փոխել է բեմի վրա

Լեդին ԳագաԼեդի Գագան մեկնարկել է իր ARTPOP Ball համերգային շրջագայությունը: Կիրակի օրը Ֆլորիդայի Սանրայզ քաղաքի BB&T կենտրոնում կազմակերպված համերգի ժամանակ երգչուհին իր համերգային համազգեստը փոխել է բեմի վրա:

Անձնակազմի անդամների օգնությամբ տարօրինակ երգչուհին հանվել է բեմի վրա՝ նախքան այլ համազգեստ հագնելը: Որոշ լուսանկարներում նա վստահորեն բարձրացրել է ձեռքերը, մինչ անձնակազմի անդամները ներքև են ձգում նրա լատեքսային տաբատը:

Համերգի ժամանակ Գագան հագել է տարբեր համազգետներ՝ սկսած փայլուն զգեստից և հսկայական թևերից մինչև կապույտ սեղմիրան հագուստ:

Երկուշաբթի օրը երգչուհին իր Tweeter-ի էջում երկրպագուներին շնորհակալություն էր երեկոյի համար:

Անկախ

Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հեռանկարներն աշխարհաքաղաքական հակադիր (ՄՄ-ԵՄ) դիրքորոշումների պայմաններում

ալիկ Էրոյանց  «Վրաստանի գործող իշխանությունները շարունակում են ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսը և այս ուղղությամբ շարունակում են ակտիվ քայլեր ձեռնարկել: Թեև Վրաստանի ներսում կան բազմաթիվ  խնդիրներ, ներքաղաքական կյանքը շարունակում է անկայուն մնալ, այսուհանդերձ, Վրաստանի`Եվրոպական ինտեգրացման հարցում նախկին և ներկա իշխանությունները համակարծիք են: Իսկ Հայաստանը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, անցյալ տարի սեպտեմբերին հայտարարեց, որ պատրաստվում է անդամակցել Մաքսային Միությանը: Այս գործընթացներն  ավարտին չեն հասցվել, այսինքն` Հայասատանը դեռ չի դարձել ՄՄ անդամ և Վրաստանը դեռևս նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը և դրա վերջնական ստորագրումը նախանշված է հունիսին»,-այս մասին լրագրողներին հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Ըստ վրացագետի`Արևմուտքը շահագրգռված է, որ Վրաստանը որքան հնարավոր  է շուտ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. սա կապված է նաև ուկրաինական իրարձությունների շուրջ զարգացումների հետ, քանի որ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, իսկ Վրաստանն ու Մոլդովան բռնել են այդ համաձայնագիրը հնարավորիս շուտ ստորագրելու ուղին:

Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն  ինտեգրվելու, իսկ Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում Հայստան-Վրաստան հարաբերությունների հնարավոր դասավորվածության վերաբերյալ՝  վրացագետը նշեց. «Իհարկե, նոր իրավիճակ կլինի. լիովին հակադիր համաձայնագրեր ստորագրած` ՄՄ անդամ և Եվրոպական ասոցացման պայմանագիր կնքած Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում  որոշակի հակասություններ կլինեն` հակադիր պայմանագրերի դրույթներով պայմանավորված, օրինակ ապրանքաշրջանառության, առևտրի ոլորտներում, սակայն ընդհանուր առմամբ փաստել, որ   ՀՀ-ի կամ Վրաստանի տնտեսությանը  սա կարող է լուրջ վնաս հասցնել, չենք կարող: Երկկողմ համագործակցությունը, կարծում եմ, կմեղմի հնարավոր խնդիրները»:

Վրացագետը կանխատեսեց, որ հնարավոր է որոշ ապրանքներ թանկանան, որոշները՝ հակառակը:  «Սա կախված է նրանից, թե ինչ դրույթներ կկիրառվեն, ինչ համաձայնությունների կգան երկու երկրները»,-նշեց վրացագետը:

Մեկնաբանելով այսօր Թբիլիսիում «Թբիլիսյան գագաթաժողով-2014»-ի շրջանակներում տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի հարցերի քննարկմանն ուղղված Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը` Էրոյանցը փաստեց. «Գաղտնիք չէ, որ Սահակաշվիլիի նախագահության օրոք այս 3 երկրների միջև համագործակցությունն ընդլայնվեց՝ տնտեսական, էներգետիկ խնդիրների լուծման համատեքստում, քանի որ Վրաստանը դեռևս չի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այս փուլում, չնայած որոշ տարաձայնություններին, այսպես թե այնպես, Վրաստանը ստիպված է շարունակել որդեգրած բարձր մակարդակի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումները Ուփսալա քաղաքում

230.Ambassador Apitonian's meetings in Uppsala 06.05.2014Մայիսի 5-6-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը այցելեց Ուփսալա քաղաք, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ։

Մայիսի 5-ին տեղի ունեցավ դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ուփսալայի քաղաքային խորհրդի նախագահ Լարշ Բեքլյունդի հետ։ Քննարկվեցին Ուփսալայի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր փոխանակվեցին Ուփսալայի զարգացման ծրագրերի փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար և զբոսաշրջային կապեր զարգացնելու, հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին հնարավորինս աջակցելու վերաբերյալ։

230.Ambassador  Apitonian's meetings in Uppsala 06.05.2014Մայիսի 6-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց Ուփսալայի համալսարանի ռեկտոր Էվա Օկեսսոնին։ Զրուցակիցները քննարկեցին Ուփսալայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու երկրներում համալսարանների ունեցած առաջատար դիրքերը և ընդհանրությունները։ Մտքեր փոխանակվեցին ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի փոխանակումների, նաև հայ ուսանողների կողմից Ուփսալայի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։

Մայիսի 5-ի երեկոյան դեսպան Ապիտոնյանը Ուփսալայի «Հայ տուն» ակումբում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում` Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

 

Չինաստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 6 մարդ է վիրավորվել

GuangzhouՉինաստանի Գուանչժոու քաղաքի երկաթուղային կայարանում դանակներով զինված տղամարդիկ հարձակվել են ուղևորների վրա՝ վիրավորելով վեց մարդու:

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը կրակել և բռնել է հարձակվողներից մեկին:

Այս դեպքից գրեթե մեկ շաբաթ առաջ Չինաստանի արևմտյան հատվածում ռումբի պայթյունի և դանակներով հարձակումների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, իսկ շուրջ 80-ը վիրավորվել: Մահացել էին նաև որպես կրոնական ծայրահեղականներ բնութագրված երկու կասկածյալներ:

Վերոնշյալ հարձակումները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքի երկաթուղային  կայարանում: Ոստիկանության տեղեկություններով կայարանի ելքի մոտ ռումբի պայթյունից հետո դանակներով զինված մի խումբ մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա:

Այս ինքնավար շրջանում անջատողականների կողմից  բռնությունների աճ է գրանցվել:

 

Թուրքիայում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության համար պատիժը կսահմանվի 39 տարի

patijԹուրքիայում խստացվելու է պատիժը անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար: Սպասվում է, որ առաջիկա օրերին թուրքական խորհրդարանում քննարկման կդրվի համապատասխան օրինագիծը՝ համաձայն որի նման հանցագործությունների համար կսահմանվի 39 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուազինօղլուն հայտարարել էր, որ երկրում կարող է վերականգնվել մահապատիժը, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում բռնաբարվել և սպանվել է 4 երեխա: Ի պատասխան սրան՝ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի կարող վերականգնել մահապատիժը՝ ելնելով ԵՄ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից:

Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում հանվեց 2004 թվականին՝ ԵՄ անդամակցության հետ կապված բարեփոխումների շրջանակներում:

Հյուսիսային Կորեայի նախագահին կույս աղջիկների արյուն են ներարկում երիտասարդ մնալու համար

Քիմ Չեն Ինը Հարվարդի և Ստենֆորդի համալսարանների գիտնականները մի ուսումնասիրություն են կատարել, ըստ որի երիտասարդ մկների արյունը ներարկել են ավելի ծեր մկներին, որի հետևանքով նրանց ուղեղն ու մարմինը առավել առողջ և ամուր է դարձել: Այսպես ԱՄՆ-ում արված հետազոտությունը պարզել է, որ երկարակեցության գաղտնիքը երիտասարդ արյան մեջ է: «Վամպիրի թերապիա» կոչվող գործողությունը բարձրացրել է ծեր մկների ֆիզիկական և մտավոր ունակությունները: «Հաբերլերը» գրում է, որ Հյուսիսային Կորեայի բռնապետ նախագահ Քիմ Չեն Ինը այս հետազոտությունից հետո որոշել է փորձել երիտասարդ մնալու այս մեթոդը: Բացահայտվել է, որ նրան պարբերաբար երիտասարդ և կույս աղջիկների արյուն են ներարկում: Ինը, հավատալով, որ երիտասարդ արյունը կարող է հրաշքներ գործել, նախընտրել է հենց կույս աղջիկներին:

Անկախ

Բողոքի ցույց՝ Ադրբեջանում

2Բաքվի մոտակայքում գտնվող Փիրշաղա գյուղի մոտ 30 բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել “Ազերյոլսերվիս” ԲԲԸ-ի շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, ըստ բնակիչների՝ իրենց բողոքի ակցիայի պատճառը Բիլգեհ-Սումգայիթ ճանապարհն է: “Մենք ապրում ենք գյուղի այն մասում, որտեղով անցնում է Բիլգեհ-Սումգայիթ ավտոճանապարհը: Մեր տները ներառվել են ճանապարհի ծրագրում և ենթակա են ոչնչացման: Սակայն յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տալիս են 250 մանաթ:  Այս գումարը մեզ ձեռք չի տալիս: Դեռևս մեզ ոչ ոք չի ընդունում և չի հետաքրքրվում մեր բողոքներով”,- նշել են ցուցարարները:

Բնակիչների խոսքերով՝ հարևան Քյուրդահան գյուղում, ինչպես նաև այլ վայրերում, քանդման ենթակա տների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց առաջարկել են վճարել 1000 մանաթ: “Եթե մեզ չընդունեն, ապա այստեղից ոչ մի տեղ չենք գնա”,- հայտարարել են նրանք:

Թաիլանդի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

pic_f04cad40d157905980ffa9c2a9c960b5Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթը այսօր, մայիսի 6-ին Թագավորության Սահմանադրական դատարանում ցումունք է տվել: Նրան պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա դա կհանգեցնի նախարարների կաբինետի պաշտոնաթողության:

Չինավաթին դատի է տվել ընդդիմադիր սենատորների խումբը: Նրանք վստահ են, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Տավիլ Պլիենսրիին պաշտոնից հեռացնելով, Չինավաթը չարաշահել է իր իրավասությունները: Հայցատու սենատորները համոզված են, որ Անվտանգության խորհրդի ղեկավարին ազատելով, Չինվաթը «գործել է շահադիտական նկատառումներից» ելնելով:

Խոսքը 2011-ին կատարվածի մասին է, սակայն այս տարվա մարտին Պլիենսրին բողոքարկեց այն Գերագույն  վարչական դատարանում ու կարողացավ վերականգնվել իր պաշտոնում: Եթե դատարանը Չինավաթի գործողություններն անօրինական ճանաչի, ապա դա կհանգեցնի նրա պաշտոնաթողության, և, որպես դրա հետևանք` նախարարների ամբողջ կաբինետի ցրման, որը 2011-ին հաստատել էր վարչապետի` Պլիենսրիին պաշտոնից հեռացնելու որոշումը:

Հենց դրան են ձգտում ընդդիմադիրները, որոնք ավելի քան կես տարի Բանգկոկում ցույցեր են անում: Նրանց առաջնորդ Սութեփ Տաուգսուբանը ավելի վաղ հայտարարել էր, որ  երբ դատարանի որոշմամբ Չինավաթը հեռացվի պաշտոնից, ապա ինքն անձամբ կդիմի Թաիլանդի թագավորին` նոր վարչապետ նշանակելու խնդրանքով: Վարչապետի թեկնածու այդ դեպքում կառաջարկեն իրենք` ընդդիմադիրները:  Իրադարձությունների նման զարգացումը Թաիլանդում, արդեն կնքել են «ճակատագրական շրջադարձ» անունով:

Սակայն, գործը դրան դեռևս չի հասել, քանի որ դատարան ներկայացած Չինավաթը հրաժարվել է ընդունել մեղքը.»Ես մերժում եմ, բոլոր մեղադրանքները, որ առաջ են քաշվել իմ հասցեին: Որպես վարչպետ ես իրավունք ունեմ իմ պարտականությունները կատարել ու որոշումներ ընդունել` առաջնորդվելով հասարակության շահերով»,-հայտարարել է նա:

Անկախ

Օդեսայում հրդեհի ու մարտերի ժամանակ 48 մարդ է անհետացել

172-390x290Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Օդեսայում, մայիսի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո 48 մարդու անհետացման մասին:

«Երեկ քաղաքը հրաժեշտ տվեց արյունալի իրադարձությունների զոհերին: Թաղեցին 6-ին, այդ թվում` շրջխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին, որին հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի»  ցույցերի ժամանակ», հայտնել են  «1+1» հեռուստաալիքի եթերում:

Նույն հեռուստաալիքի տվյալներով, դիահերձարաններում են գտնվում չճանաչված տասնյակ մարդիկ: Քաղաքացիները պահանջում են գտնել ու պատժել  կատարվածի մեղավորներին: Մասնավորապես, նրանք ողբերգության համար մեղադրում են նահանգապետ Վլադիմիր Նեմիրովսկուն ու գնդապետ Դմիտրի Ֆուչեջին:

Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում բախումների հետևանքով զոհվել է 46 մարդ: Նրանց անուններն ու մահվան պատճառները չեն հրապարակվում` հետաքննության շահերից ելնելով: Դրա հետ կապված, օդեսացիներն իրենք են սկսել կազմել զոհերի «ժողովրդական ցուցակ»: Հիմա դրանում 36 անուն է նշվում:

2015 թվականին Ահմեդ Դավութօղլուն կդառնա Թուրքիայի վարչապետ. Ուֆուք Ուրաս

ufuk-uras Թուրքական «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության հիմնադիր Ուֆուք Ուրասը, որը վերջերս այցելել էր Հայաստան, հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ խոսելով շուտով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների մասին, նշել է, որ 2015 թվականին ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կստանձնի վարչապետի պաշտոնը:

«Էրդողանի թեկնածության հարցը կարծես թե հաստատ է, նախագահական ընտրություններն  երկրորդ փուլ  չեն ունենալու: Կարծում եմ՝ ազատ մնացած վարչապետական աթոռին կնստի ակտիվ նախարարներից մեկը: Առաջիկա շրջանում՝ կապված նաև 2015 թվականին  հետ, Թուրքիան իր արտաքին քաղաքական մի շարք հարցերում ծայրահեղ քաղաքականություն կորդեգրի: Այս առումով կարծում եմ, որ վարչապետական պաշտոնի համար ամենից ուժեղ թեկնածուն Ահմդեդ Դավութօղլուն է»,-կանխատեսել է Ուրասը:

 

Թուրքական խորհրդարանում կրկին քաշքշուկների օր էր

meclis Թուրքական խորհրդարանում քննարկվել է դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով պաշտոնից ազատված 4 նախարարների՝ Զաֆեր Չաղլայանի, Մուամեր Գյուլերի, Էգեմեն Բաղըշի և Էրդողան Բայրաքթարի հարցաքննության անցկացման ընթացակարգի հարցը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կազմավորել խորհրդարանական հանձնաժողով գործի քննությանը մասնակցելու համար:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ հարցի քննարկման ժամանակ կրքերը գնալով թեժացել են՝ վերածվելով պատգամավորների միջև ավանդական դարձած քաշքշուկի: ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշն  արդարացումներ է փնտրել իրեն ուղղված այն մեղադրանքի դեմ, թե ինքը երեք անգամ խոշոր կաշառք է վերցրել: Այնուհետև նա վեճի է բռնվել մի քանի պատգամավորների հետ, որոնց առճակատումը կանխելու համար միջամտել են մյուս պատգամավորները: Ի վերջո խորհրդարանական նիստը վերածվել է համընդհանուր ձեռնամարտի:

 

Անկարան անհանգստացած է Ղրիմի թաթարների դրությամբ

tatarner     Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ կապված այն բանի հետ, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին մայիսին 3-ին թույլ չեն տվել մտնել հայրենիք: Անկարան նշել է, որ ղրիմյան իշխանությունների նման գործողություններն  իրավական հիմք չունեն և մտահոգություն է հայտնել Ղրիմի թաթարների մեջլիսն արգելելու և Քըրըմօղլուի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցի շուրջ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ թուրքական արտաքին գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ նման քայերի հետևանքով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը կարող է ավելի սրվել: ԱԳՆ-ը հիշեցրել է մարտի 20-ին ընդունված որոշման մասին, համաձայն որի Ղրիմի թաթարների մեջլիսը ճանաչվել էր Ղրիմի թաթար ժողովրդի լիիրավ իշխանական կառույց:
Նշենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները և հնարավորինս աջակցել նրանց:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից առայժմ միայն Արևմուտքն է տուժում

o_942811Արևմուտքի մամուլի ուշադրությունն առաջվա պես սևեռված է Ուկրաինայի իրադարձություններին:  Լրագրողները հավաքել են միջազգային փորձագետների կարծիքները` Ռուսաստանի  նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ու եկել են մեկ ընդհանուր եզրահանգման, որ առայժմ այդ միջոցներից տուժում է միայն Եվրոպան:

Ամերիկյան Huffington Post հրատարակության լրագրողները` հիմնվելով միջազգային փորձագետների կարծիքների վրա, գրում են, որ չնայած Ռուսաստանի դեմ վերջին  պատժամիջոցներին, Մոսկվան  Ուկրաինայի նկատմամբ կշարունակի գործել ազգային շահերի համաձայն:

Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական իշխանություններին, առաջին հերթին, հարկավոր են  քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ կատարել. «Քանի դեռ Ուկրաինան չի ձևափոխել իր քաղաքական կառուցվածքն այնպես, որ տարածաշրջաններն ապահովի ֆինանսական ու տնտեսական ինքնավարությամբ, ինչպես նաև չեզոքության սահմանադրական երաշխիք չի  հատկացնի, Ռուսաստանը, չնայած վերջին պատժամիջոցներին, կշարունակի գործել ազգային շահերի համաձայն»:

Fiscal Times գործակալության հոդվածի հեղինակները (գրասենյակը գտնվում է Նյու Յորքում), նույնպես գրում են , որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել Ռուսաստանի վրա, իսկ այ  Արևմուտքին` հսկայական տնտեսական վնաս են հասցրել: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցը`  վտանգավոր խաղ է»: «Իրոնիան նրանում է, որ նպատակը որ հետապնդում էր Արևմուտքը` Մոսկվային ստիպել  զիջել այն ժամանակ, երբ կիևյան իշխանությունները քայլեր են անում Եվրոպային մոտենալու ճանապարհին, այդպես էլ չի ստացվել: Դրա փոխարեն իրականանում են բոլոր սցենարներից ամենավատերը.պատժամիջոցները, որոնք պետք է ազդեին Ռուսաստանի վրա, առայժմ միայն տնտեսական վնաս են պատճառում հենց իրենց` արևմուտքի երկրներին»:

Գերմանական Der Spiegel-ը հայտնում է, որ ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Եվրոպայում գերազանց հասկանում են, որ ռուսական գազի այլընտրանքային տարբերակ չկա ու չեն ընդունում դրանից կախվածությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ տնտեսական  պատժամիջոցներից տուժում են գործարարներն ու ընկերությունները, որոնք տարիներ շարունակ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Եվրոպացժյի քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսատանի դեմ նոր պատժամիջոցների հարցով:  Ոչ ոք չի կամենում նոր, ավելի լուրջ պատժամիջոցներ սահմանել` հաշվի առնելով, որ Եվրոպան կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից: Գերմանացի գործարարները հստակ հասկացնել են տվել, որ նման պատժամիջոցներն իրենց ամենևին էլ չեն հետաքրքրում»:

Եվրոպական տեղեկատվական New Europe գործակալությունը հրապարակել է  Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի հայտարարությունը: Նա իր անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի դեպերի կապակցությամբ ու հերթական անգամ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Ուկրաինային խաղաղ երկխոսության  կոչ  արել: Նա եվրոպական այլ առաջնորդների նման կարծում է, որ դա Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու միակ ճիշտ ուղին է: Հրատարակությունը նշում է. «Տրայան Բեսեսկուն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսության նստել կիևյան իշխանությունների հետ: Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմի ռիսկը խիստ մեծ է: Ռումինիան, որպես ամենամոտ հարևան, հույս ունի, որ դա տեղի չի ունենա»:

Իլհամ Ալիևը Վրաստանում է

1Ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան։ Աշխատանքային այցի նպատակն է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ Թբիլիսիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

“Թբիլիսյան գագաթնաժողով- 2014” անվանումն ստացած միջազգային միջոցառումը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շենքում։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկելու են նաև ընթացիկ և պլանավորված նախագծերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։