Հասան Ռոուհանի. «ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցել է և պահպանում է թշնամական հարաբերություններ»

Hasan RouhaniԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հեռուստատեսությամբ ժողովրդի ներկայացուցիչների  հետ ունեցած հարցուպատասխանի  ընթացքում,  անդրադառնալով իրանաամերիկյան հարաբերությունների կարգավորման հարցին, ասել է. «ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցել է և ունի թշնամական հարաբերություններ: Այդ երկրի հետ մեր հարաբերությունները բարդ են եղել և առաջիկայում այդպիսին էլ կմնան: Հնարավոր չէ, որ այդքան շուտ հարաբերությունները կարգավորվեն»:

Շարունակելով խոսքը՝ Ռոուհանին հավելել է. «Կփորձենք թուլացնել լարվածությունն այն երկրների հետ, որոնց հետ ունենք լարված հարաբերություններ, իսկ այն երկրների հետ, որոնց հետ բարեկամական հարաբերություններ ունենք, կարող ենք  էլ ավելի ամրապնդել դրանք: Մեր գործելաոճն այսպիսին է»: Ապա Իրանի նախագահը եզրափակել է. «Ովքեր կարծում են, որ աշխարհի տարբեր երկրների հետ ունեցած մեր խնդիրները չեն լուծվի, կարծում եմ` ճիշտ չեն: Իհարկե,  մի շարք խնդիրներ շատ խճճված են և արագորեն չեն էլ կարող լուծվել»:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 

Կվերսկսվեն Իրան-Նյու Յորք ուղիղ չվերթները

BoeingԿվերսկսվի օդային հաղորդակցությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Ամերիկյան ավիաշինական «Boeing» ընկերությունը պատրաստ է սկսել տեխնիկական գործընթացը:

Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը:

Իրանի Քաղավիացիայի միավորման ղեկավար Ալի Ռեզա Ջահանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Boeing» ընկերությունը  չվերթի վերականգնման համար  անհրաժեշտ ընթացակարգերի անցկացման թույլտվություն է  ստացել  ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

« «Boeing»-ն արդեն սկսել է բանակցություններն իրանական ընկերությունների հետ: Ավարտվում է թռիչքների վերսկսման համար ինքանթեռներին անհրաժեշտ պահեստամասերի մատակարարման խնդիրների կարգավորման աշխատանքը»,-հավելել է Ջահանգիրյանը:

Տեղեկացնենք, որ Իրանի խոշորագույն ավիափոխադրող «Iran Air» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են Թեհրանից Նյու Յորք ուղիղ չվերթներ կատարել: Չվերթները կիրականացվեն «Boeing-747» ինքնաթիռով:

 

Ալի Լարիջանի. ««Վեցնյակը» ուժեղ պետության հետ գործ ունի

Iran's parliament speaker Ali Larijani holds a news conference at the Iranian Embassy in AnkaraԻրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այցելել է Իրանի հարավում գտնվող Հորմուզգան նահանգ: Խոսնակն այդ նահանգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ  ասել է, որ Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել:

«Եթե Արևմուտքն ազնիվ լինի, ապա կարող է Իրանի հետ համաձայնության հասնել 3 ամսում»,- ասել է Լարիջանին:

Նա ընդգծել է, որ Իրանը լրջորեն է վերաբերվում Արևմուտքի հետ բանակցություններին:

«Արևմտյան պետությունները չպետք է կրկնեն իրենց նախկին սխալները: Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն ուժեղ երկրի հետ»,- պարզաբանել է Լարիջանին:

Նա հավելել է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ  Արևմուտքի, մինչդեռ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը:

Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

 

Թուրքական Չանաքքալեում ջրհեղեղ է

jur Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գյոքչեադա քաղաքը հայտարարվել է բնական աղետի գոտի՝ անդադար անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ անձրևներից խիստ տուժել են բնակելի տներն ու աշխատատեղերը: Ընդհանուր առմամբ վնաս է կրել քաղաքի տների 60 տոկոսը, ինչպես նաև ավտոճանապարհները: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով մարդիկ չեն տուժել:

Թուրքիայում ձերբակալվել է մայիսմեկյան ցույցերի 142 մասնակից

mayis  Ստամբուլում և Անկարայում ձերբակալվել են մայիսմեկյան ցույցերի 142 մասնակիցներ, որոնք մեղադրվել են ոստիկանության նկատմամբ հրահրիչ քայլերի դիմելու մեջ: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ ոստիկանության և ցուցարարների հետ բախումների հետևանքով 90 մարդ է տուժել, այդ թվում՝ 13 ոստիկան: Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա տոնումը Թուրքիայում արգելված էր վերջին 32 տարիների ընթացքում: Սակայն իշխող ԱԶ կուսակցությունն  այս տարվա ապրիլ ամսին հանեց մայիսմեկյան երթեր անցկացնելու արգելքը:

Եվրոպայի ամենակեղտոտ մարդը

Ludvik_Dolezal_homem_sujo_europa_01-390x290Չեխ անօթևան Լյուդվիկ Դոլեժալը Եվրոպայի ամենակեղտոտ մարդ է ճանաչվել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 58-ամյա տղամարդն այդ «տիտղոսին» է արժանացել  շրջապատող իրերն այրելու ու այդ մոխրի մեջ քնելու սովորության համար:

Հոգեբանները կարծում են, որ նա   պիրոմանիային նման մտավոր խանգարում ունի:

Տղամարդը պատմել է, որ աշխատանքը մեկ տարի առաջ է թողել ու մնացել անօթևան: Այդ օրվանից սկսած, քնում է Պրահայի փողոցներում, մոխրի մեջ:

Անկախ

Թեհրանում իրանահայ մամուլի պատասխանատուների հետ քննարկել են ցեղասպանության 100-ամյակի քայլերը

images (22)Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված  աշխատանքների մեկնարկն արդեն իսկ  տրված է:

Օրերս Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում այս առիթով կյանքի կոչված հանձնախումբը հանդիպման էր հրավիրել  իրանահայ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներին` խորհրդակցելու եւ միասնաբար քննարկելու իրականացվող աշխատանքների արտացոլման եղանակները` իհարկե այն թողնելով մամուլի պատասխանատուների հայեցողությանը, ձեւաչափի կառուցվածքը` մամուլում սյունակային կամ էջային կանոնավոր անդրադարձին, որտեղ անպայմանորեն զետեղված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը  խորհրդանշող լոգոն: Սա, իհարկե, հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգի համաձայն իրականացվող միջոցառումների արտացոլումից զատ:

100-ամյակի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը նշեց, որ արդեն կան հաստատված հստակ գործունեության ուղեգիծ եւ համապատասխան ծրագրեր, որոնք համազգային ու միասնական գաղափար են  պարունակում, եւ միջոցառումների,գիտաժողովների ու տարատեսակ նախաձեռնությունների շնորհիվ արձագանքը նպատակային եւ արդյունավետ կլինի:

Իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մամուլի պատասխանատուները, ովքեր նաեւ առաջարկություններից բացի իրենց պատրաստակամությունը հայտնեցին  սերտ համագործակցելու հանձնախմբի հետ, լիարժեք նրանց տրամադրելու իրենց բոլոր հնարավորությունները, քանի որ այս կարեւոր տարեթիվը համազգային նշանակություն ունեցող պահանջատիրություն է, և առավել միահամուռ ջանքեր են անհրաժեշտ:

Վերջում հստակեցվեց, որ նման հանդիպումները լինեն ավելի հաճախակի եւ կրկին կրեն խորհրդակցական ու նպատակային աշխատանքների բնույթ:

 

Թեհրան, ՙԱԼԻՔ՚ օրաթերթ

Արմինե Էլիազյան

 

Անկախ

Մերկելին խնդրում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանել

o_916181ԳԴՀ մի քանի խոշոր կոնցեռն դիմել են Անգելա Մերկելին կոչով` դեմ  լինել Վաշինգտոնի ` Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմանը:

Մասնավորապես, տնտեսական պատժամիջոցների ընդլայնման դեմ են արտահատվել BASF SE, Siemens AG, Volkswagen AG, Adidas AG և Deutsche Bank AG-ի ներկայացուցիչները: Նրանք համապատասխան հայտարարություն են արել ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր զրույցներում:

«Այն ժամանակ, երբ Ուկրաինայում ճգնաժամը սրվեց, ԳԴՀ-ի պաշտոնական անձինք հեռախոսային զանգերի   տարափի տակ հայտնվեցին, զանգահարում էին ընկերությունների թոփ մենեջերներն ու կոչ անում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ՌԴ-ում իրենց առևտրային շահերին:

Ընդ որում, մի շարք ընկերությունների կառավարիչները բացահայտ արտահայտվել են պատժամիջոցների դեմ. «Բիզնես-կառույցների  ղեկավարների  միակ ուղերձը հետևայալն է. նստեք բանակցությունների սեղանի շուրջ ու վճռեք այդ հարցերը խաղաղ ճանապարհով»,մեջբերվում է Գերմանական էկոնոմիկայի արևելյան կոմիտեի ղեկավար Գերհարդ Կորդսի խոսքերը:

Անկախ

Ուկրաինան պետք է չեզոք պետություն դառնա.Ավստրիայի նախագահ

o_517630Ուկրաինան պետք է չեզոք պետություն դառնա, այնպիսին, ինչպիսին օրինակ Ավստրիան է; Նման հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը,հաղորդում է “Россия 24”-ը:

Քաղաքական գործիչը քննադատում է ուկրաինական արմատական ազգայնականությունն ու հայտարարել է, որ  ընտրություն կատարել բացառապես արևմտյան կամ էլ ռուսական մոդելով, Կիևը չի կարող.դա հակասում է ուկրաինական պետության պատմական բնույթին: Նա հիշեցրել է նաև ՆԱՏՕ-յի չիրականացրած խոստումների մասին, մասնավորապես` որ Գերմանիայի միավորման բանակցությունների ընթացքում դաշինքի ներկայացուցիչները խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի տարածվի դեպի արևելք:

«Ուկրաինան Ռուսաստանի հետ դարավոր կապեր ունի, որոնք հատկապես ցայտուն են արտահայտված երկրի արևելքում, մինչդեռ երկրի արևմտյան հատվածն ավելի ձգտում է  ԵՄ տնտեսական մերձեցման ու եվրոպական հասարակության կառուցման մոդելի»: Նա հայտնել է, որ տվյալ հարցի շուրջ մեկ հայտարարի գալ ու  բացառապես մեկ ուղի ընտրելը դժվար թե հաջողվի:

Մինչդեռ, դաշինքում եվրոպացի քաղաքական չափավոր գործիչների խոսքերը չեն լսում ու շարունակում են Արևելյան Եվրոպայում զինել ռազմական խմբավորումները: Ուկրաինական ճգնաժամի հետ կապված, Կանադայի իշխանությունները որոշեցին Եվրոպայի ափերի մոտ ուղարկել իրենց  պահակային Regina նավը: Այն հարցին, թե ինչպես ու որտեղ պետք է նավը կիրառվի` վերջնական որոշում չի կայացվել: Սակայն, կանադական CBC հեռուստաալիքը հայտնում է, որ ավելի շուտ, Regina –ն Միջերկրական ծովում հերթապահություն կանի:

Վրաստանում ծաղիկ հիվանդության անհայտ վարակ է հայտնաբերվել

o_746492 (1)Մասնագետները նոր վարակն անվանում են բնական ծաղիկի «զարմիկը»: Առնվազն 3 վարակվածի մասին տեղեկություն կա. դրա մասին է հայտնվում ԱՄՆ-ի հիվանդության կանխարգելման ու վերահսկման դաշնային  կենտրոնում:

Ամերիկացի գիտնական բժիշկներին հրավիրել են վրացի գործընկերները, քանի որ իրենք չեն կարողացել այն  ախտորոշել: Առաջինն այդ նոր հիվանդությունով վարակվել են 2 հովիվ: Մեկի մոտ սկզբում սիբիրյան խոց են կասկածել, ինչն անալիզով չի հաստատվել:

Հետագայում մասնագետները պարզեցին, որ  ծաղիկ հիվանդության այս տարատեսակը մինչ այդ գիտնականներին չի հանդիպել ու, հետևաբար, սեփական անվանում էլ չունի: Մասնագետները վարակի տվյալ  տեսակը շատ կարևոր է համարում, քանի որ ծաղիկը կարող է կիրառվել որպես կենսաբանական զենք:

Հիվանդության փոխանցման դեպքեր դեռևս չեն արձանագրվել: Մահացության մասին տվյալներ նույնպես չկան: Երկու հովիվներն էլ հիմա առողջացել են: Ավելի ուշ նման հիվանդություն էր հայտնաբերվել ևս մեկ հիվանդի մոտ, Վրաստանի մեկ ուրիշ մարզում: Ծաղիկ է հայտնաբերվել նաև մի քանի ընտանի կենդանիների ու կրծողների մոտ:

Բժիշկները հիշեցնում են, որ ծաղիկ հիվանդության վերացումից հետո դրա դեմ այլևս չեն պատվաստում: Հիմա  հիվանդությունը տարբեր  տարատեսակներով հաճախ է հանդիպում` պայմանավորված  մադկանց իմունիտետի թուլացմամբ:  Բնական ծաղիկ հիվանդությունից մահացությունը ժամանակին կազմել է  մինչև 30%:

Անկախ

24 թեկնածու` Սիրիայի նախագահի պաշտոնի համար

bashar-asad-83Ինչպես հաղորդում է Русская служба ВВС-ն, երեկ ավարտվեց նախագահական ընտրություններին մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը:

Գրանցվել է 24 թեկնածու: Նրանց կհաստատեն 5 օրվա ընթացքում: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Ասադը նույնես կմասնակցի ու պլանավորում է  վերընտրվել:

Թեկնածուների թվում է սիրիական խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, ինպես նաև` նախկին խորհրդարանական ու  Ասադի կառավարության նախկին վարչապետ Հասան Աբդալահ Նուրին:

Սիրիայում երրորդ տարին է զինված կոնֆլիկտ է իշխանությունների ու սունիթ ապստամբների միջև, որոնք պահանջում են Ասադի հրաժարականը: Տարբեր տվյալներով, հակասությունների սկզբից մինչ օրս զոհվել է 100-150 հազար մարդ:

Անկախ

Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները բախվել են ոստիկանության հետ

ukraine-checkpointՀինգշաբթի օրը Դոնեցկի դատախազության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ռուսամետ ակտիվիստների և ոստիկանների միջև:

Բախման հետևանքով 26 մարդ բուժօգնության կարիք է ունեցել, որոնցիցի չորսը հրազենային վնասվածքների դեմ: Երկու մարդ գտնվում է հիվանդանոցում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով բախումների արդյունքում մեկ ոստիկան է վիրավորվել՝ ավելացնելով, որ բախման ընթացքում հրազեն, փոքր նռնակներ և քարեր են օգտագործվել:

Ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ավելի վաղ Դոնցկում քայլարշավ կազմակերպած ամբոխը ավելի մեծ ինքնիշխանություն է պահանջել երկրի արևելյան շրջանի համար:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Սան Մարինոյում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված գիտաժողով Սան Մարինոյում   Ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստվայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար  Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո Չիմարան «RAI 1» հանրային հեռուստառադիոընկերության միջազգային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները:

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծեց, որ  մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելեց, որ այս համատեքստում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա` ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, ապա Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշեց, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորեց նաև այն փաստը, որ քրիստոնեությունը հայերի համար հանդիսանում է հատուկ արժանապատվություն և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելույթում կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա խորհրդանշական համարեց, որ 301թ. հիմնվել է Սան Մարինոյի պետությունը և նույն թվականին Հայաստանն ընդունել է քրիստոնությունը որպես պետական կրոն` նկատելով, որ դարերի ընթացքում քրիստոնեությունը երկու ժողովուրդների համար հանդիսացել է ինքնության առանցք և կիզակետ: Նա նշեց, որ Սան Մարինոն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ջատագով և հավելեց, որ այդ երկու արժեքները նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից են: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դեսպան Ղազարյանն ասաց, որ այսօր նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ժխտողականության 99-ամյակը:  Նա հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարևոր և արդիական համարեց Ցեղասպանության ճանաչումը: Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության ծնունդն ու գոյությունը լավագույն պատասխանն են ցեղասպանների մտադրություններին:

Դիեգո Չիմարան պատմեց Կոստան Զարյանի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերի, Ռաֆայել Լեմկինի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Միքելե Վեգները խոսեց Արմին Վեգների գործունեությունից, հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին նրա լուսանկարներն ու ստեղծագործությունները, նաև հատվածներ ընթերցեց Արմին Վեգների գրություններից: Նա նույնպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Անկախ

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել ՄԽ ամերիկացի համանախագահի նկատմամբ` պահանջելով հետ կանչել նրան այդ պաշտոնից

Արազ ԱզիմովԱդրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Արազ Ազիմովը նշել է, որ ամերիկացի համանախագահը ավելի շատ նախընտրում է շփվել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, և հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման “ոչ ընդունելի դիրքորոշմամբ”: Նման հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան հանդես է եկել “ԱՊԱ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

“Պարոն Ուորլիքը իրեն թույլ է տալիս կամայականորեն մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում, ի դեպ, իրենց մանդատը հստակ սահմանում է միջոցների գործունեության շրջանակները: Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում: Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նրա կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հնարավորության մասին ինչ-որ լուրերի տիրաժավորումը: Իսկ առաջարկությունը, թե ինչ կարելի է քաղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար, ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում: Մենք չենք կարող աչք փակել պարոն Ուորլիքի կողմից նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խախտում են վստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ և վնասում բանակցային գործընթացին”,-հայտարարել է Ազիմովը:
“Վերը նշվածը ադրբեջանական կողմից տալիս է բոլոր հիմքերը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և նրան այդ պաշտոնից հետ կանչելու հարցով ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին ընտրության հնարավորություն չի տալիս”,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար:

 

 Անկախ

Թուրքիան «անազատ» մամուլ ունեցող երկրների թվում է

մամուլԱՄՆ-ում տեղակայված «Freedom House» կազմակերպությունը 1980-ական թվականներից սկսած ամեն տարի հրապարակում է իր անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատությանը: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ վերջին 15 տարիներին Թուրքիան տեղ էր զբաղեցնում վերոնշյալ ցուցակի «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրիների շարքում, սակայն այս տարի այն առաջին անգամ ընդգրկվել է «անազատ» երկրների թվում: Դրա պատճառը դեռևս բանտարկված մի շարք լրագրողներն են, ինչպես նաև «Գեզի» այգու ցույցերին և կոռուպցիոն սկանդալին հետևած իրադարձությունները: Այս հետընթացի արդյունքում 197 երկրների շարքում Թուրքիան հայտնվել է 134 տեղում: Բացի Թուրքիայից, «անազատ» երկրների թիվը համալրել են Լիբիան, Ուկրաինան և Զամբիան: Մամուլի ազատությունը հետընթաց է ապրել նաև ԱՄՆ-ում: Ներկայացված քարտեզում կանաչ գույնով նշված երկրներում մամուլը համարվում է «ազատ», դեղին գույնով նշված են «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրները, իսկ մանուշակագույնով՝ «անազատ»:

Անկախ

Ֆրանսիացի լրագրողին արտաքսել են Ադրբեջանից

2Ֆրանսիական “ITL” հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան արտաքսվել է Բաքվից: Նա առավոտյան 5-ի թռիչքով Ադրբեջան է ժամանել Մոսկվայից՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար։ Լրագրողը դեռևս չէր հասել սահմանային անցակետին, երբ նրան կանգնեցրել և առանց բացատրության ետ են վերադարձրել ինքնաթիռ։ Վոլոշինան Մոսկվա է վերադարձել ժամը 10։00-ի չվերթով։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեյլա Յունուսը, որի հետ ֆրանսիացի լրագրողը հեռախոսային կապ է հաստատել։ Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։

 

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, մեկնաբանելով արտաքսման այս միջադեպը, ասել է. “Ցանկացած օտարերկրյա լրագրող մեր երկրում գործունեություն ծավալելու համար պետք է հավատարմագիր ստանա Ադրբեջանի ԱԳՆ-ից, մինչդեռ տիկին Վոլոշինան նման խնդրանքով չի դիմել”:

 Անկախ

Հայաստանից պատասխան քայլի ենք սպասում. Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայ

 Բեշիր Աթալայ  Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Քաղաքակական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) կողմից կազմակերպված «Թուրքիայում ժողովրդավարության ապագան» կոնֆերանսին, որի ժամանակ պատասխանել է ներկաների հարցերին: Աթալայը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին տարիներին կատարված քայլերին՝ այդ համատեքստում խոսելով նաև վարչապետ Էրդողանի 1915 թվականի վերաբերյայալ հայտարարությանը մասին: «Սպասում ենք, որ ԱՄՆ-ը, միջազգային հանրությունը և իհարկե Հայաստանն ու հայկական սփյուռքը կգնահատեն այդ ուղերձը և հանդես կգան պատասխան հայտարարությամբ և քայլերով: Մենք սա կարևորում ենք և այս հարցում ավելի կարևոր քայլերի ենք դիմելու»,-նշել է Աթալայը:

Անկախ

 

Մայիսի 1-ը Թուրքիայում տոնել են արցունքաբեր գազով

 արցունքաբեր գազ    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ մայիսի 1-ի առիթով Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցող ցույցերին միջամտել է ոստիկանությունը: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են առաջացել: Ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարերով և պայթուցիկ նյութերով: Տուժածների թվում կա երեք երեխա: Առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակը՝ նախապես հայտարարվածի համաձայն: Փակ են հրապարակ տանող բոլոր պողոտաներն ու փողոցները: Անվտանգության ուժերը տեղակայված են նաև Գեզի այգում և նրա շրջակայքում: Քաղաքի կենտրոնական թաղամասերում ևս ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանվել:

Անկարայում ևս լարված իրավիճակ է առաջացել: Ոստիկանությունը փակել է ցուցարարների երթը դեպի քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակ: Ցուցարարների նկատմամբ ջրաշիթեր և արցունքաբեր գազ է կիրառվել: Երկրում շարունակվում է մայիսմեկյան լարվածությունը:

Անկախ

Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

atesyan  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ պատվիրակության ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հայ համայնքի ղեկավար անդամներից Պետրոս Շիրինօղլուն, Քարագյոզյան հայկական դպրոցի ղեկավար,  խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը և Աթեշյանի օգնական Հայկ Մյուրզօղլուն: Հանդիպումից հետո Աթեշյանը լրագրողների հետ խոսել է Էրդողանի վերջին հայտարարության մասին, որով նա իր «ցավակցություններն» է հայտնել 1915 թվականին տեղի ունեցածի առիթով: «Մեր հարգելի վարչապետը Նոյ մարգարեի ուղարկած աղավնու նման ձիթապտղի ճյուղ պարզեց: Մենք չենք կարող այն անտեսել: Ձիթապտղի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է: Չենք ուզում, որ այդ ճյուղը չորանա, ուզում ենք տնկենք այն, որ պտուղ տա: Իսկ դրա համար բոլորի օգնության կարիքը կա: Որպես պատրիարքություն՝ մենք հավանության ենք արժանացնում վարչապետի քայլը: Եկեք ձեռք ձեռքի տանք և մասնակցենք խաղաղության կամրջի կառուցմանը: Մեր այցը հենց այս նպատակն է հետապնդում»,-ասել է Աթեշյանը՝ նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը շատ ջերմ է անցել, քննարկվել են հայ համայնքին առնչվող հարցեր և մտքեր փոխանակել:

Ուղևորը սպառնացել է պայթեցնել Նիկոսիա-Անկարա չվերթը իրականացնող ինքնաթիռը

AnadoluJetԹուրքական «Anadolu Jet» ավիաընկերության Նիկոսիա-Անկարա չվերթի ուղևորներից մեկը փակվել է զուգարանում և սպառնացել, որ կպայթեցնի ինքնաթիռը: Նա պահանջել է փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Ստամբուլում: Թուրքական «Հյուրիյեթը» գրում է, որ հանցագործը ցանկացել է մասնակցել մայիսի 1-ի ցույցին: Սակայն ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Անկարայում, ինչից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է: