Forbes-ը կազմել է ռուսաստանցի բարեգործ միլիարդատերերի ցուցակը

ՈւսմանովForbes-ը տեղեկացնում է, որ 2012-ին ռուսաստանցի 8 միլիարդատեր բարեգործության նպատակով ծախսել է 390 մլն դոլար:

Այս ցուցակում  առաջատար է Ալիշեր Ուսմանովը, որն իր 17,6 մլրդ կարողությունից 2012-ին բարեգործական նպատակով տրամադրել է 180 մլն դոլար: Երկրորդ տեղում Ռոման Աբրամովիչն է (111 մլն դոլար), երրորդ հորիզոնականում Անդրեյ Սկոչն է` 40,2 մլն դոլարով:

Այս ցուցակում են հայտնվել նաև Վլադիմիր Պոտանինի, Անդրեյ Դերիպասկայի, Գենադի Տիմչենկոյի, Վագիտ Ալեքպերովի ու Դմիտրի Մազեպինի անունները:

Ռուսաստանի ոչ կոմերցիոն  CAF կազմակերպության տնօրեն Մարիա Չերտոկը հայտնել է, որ մեծահարուստների մեծ մասը չի սիրում խոսել բարեգործությունից այն պատճառով, որ նվիրատվությունները կատարվել են ինչ-որ առիթով կամ էլ իշխանությունների պահանջով:

Աշխարհում ամենաշռայլ միլիարդատերերն են Բիլլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը: Նրանց բարեգործական ծախսերը ներկա դրությամբ համապատասխանաբար 28 և 20 մլրդ են կազմում: Ընդ որում, Գեյթսի կարողությունը գերազանցում է 67 մլրդ-ն , իսկ Բաֆեթինը` 59 մլրդ դոլարը:

2010-ին աշխարհի միլիարդատերերը ստեղծել են  The Giving Pledge ընկերությունը, որին անդամագրված գործարարները խոստանում են կյանքի օրոք իրենց կարողության մեծ մասը հատկացնել բարեգործությանը: Ռուսներից այդ ծրագրին մասնակցում է   Վլադիմիր Պոտանինը:

 

 

 

 

Սնոուդենն այսօր “Շերեմետևոյում” մամուլի ասուլիս կունենա

02e41d16237bd46921302be3e045b0e2ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ, հուլիսի 12-ին հանդիպել իրավապաշտպանների  հետ ու պատմել նրանց իր հետագա պլանների մասին, գրել է РИА Новости-ն` հղում տալով Սնոուդենի հրավերք- նամակին:

Facebook-ում   իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինայի   տեղադրված նամակում ճշգրտվում է, որ հանդիպումը տեղի կունենա 17:00-ին, “Շերեմետևո” օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ ենթադրաբար արդեն մի քանի շաբաթ է ինչ գտնվում է Սնոուդենը: ԿՀՎ  նախկին գործակալը մտադիր է կարճ հայտարարություն անել, ապա քննարկել այն դրությունը, որում հայտնվել է: Ինքը` Լոկշինան, նշել է, որ նամակի իսկության մեջ վստահ չէ:

Օդանավակայանի մամլո ծառայությունում հանդիպման մասին լուրը հաստատվել է: հանդիպումը տեղի կունենա “ստերիլ գոտում”, որը ուղևորների զննման  ու ինքնաթիռների  կետերի արանքում է տեղակայված: Մուտքն այնտեղ խստորեն վերահսկվում է: Ինչպես նույն աղբյուրից են նշում, հանդիպման են հրավիրվել միջազգային իրավապաշտպան Amnesty International, Transparency International, Human Rights Watch կազմակերպությունների, ինպես նաև` ՌԴ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:  Հրավերք են ստացել նաև Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը, փաստաբաններ Կուչերենան, Պադվան ու Ռեզնիկը:

 

 

Շվեյցարական դպրոցներում թույլատրվել է հիջաբ կրել

hicab  Շվեյցարիայի Դաշնային դատարանը որոշում է կայացրել Թուրգայ նահանգի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ: Այսպիսով, ըստ դատարանի որոշման, ծագումով Մակեդոնիայից երկու աշակերտուհու այսուհետ թույլատրվել է գլխաշորով դպրոց հաճախել, ինչը արգելվել էր դպրոցի ղեկավարության կողմից 2011 թվականին:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Դաշնային դատարանը գտել է, որ դպրոցի ղեկավարության դրած արգելքը խախտում է դավանանքի ազատության վերաբերյալ մարդու իրավունքը:

Թուրքիայում փառաբանվում է հայերին վիրավորած մարզիկը

marzik Թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփը, որը իր «Twitter»-յան էջում վիրավորական արտահայտություններ էր գրել «Գեզի» այգու ցուցարարների հասցեին, մասնավորապես հիշատակելով հայերին, Միջերկրածովյան սպորտային խաղերի բացման հանդիսության ժամանակ «պատիվ» էր ունեցել բարձրացնելու թուրքական դրոշը:

«Ռադիկալը» գրում է, որ այս անգամ էլ Ռըզա Քայալփին հրավիրել են նկարահանվելու Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության հանրային գովազդում: Հոլովակի ժամանակ մի երեխա, գալով մարզիկին ընդառաջ, արտասանում է հետևյալ բառերը՝«Վայ, դու մեծ ես, դու արքա ես, ամեն ինչ անողը դու ես»: Փաստորեն թուրքական կառավարությունը խրախուսում և գովերգում է խտրական արտահայտություններ արած ազգային հավաքականի մարզիկին: Նշենք, որ Քայալփը «Գեզի» այգու ցույցերի ժամանակ հետևյալն էր ասել՝ «Հրապարակը հայերին եք թողել, թող Ալլահը պատժի ցուցարար ավազակներին: Հայ ժողովուրդը տոնում է, որ գրավել է Թաքսիմը ու հանգիստ անպատվում է Թուրքիային: Ձեր արածը ցույցի…Հայրենիքի դավաճաններ»:

Հորդանանում սիրիացի փախստականների համար հոսպիտալ է կառուցվելու

da3001373560620Հորդանանում հոսպիտալ է կառուցվելու սիրիացի փախստականների համար: Դրա մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը:

Ինչպես նշում է AFP-ը, հուլիսի 11-ին Հաշիմիթյան թագավորության տարածքում հիմա ավելի քան 130 հազար սիրիացի է գտնվում, որոնք քաղաքացիական կռվի արհավիրքներից փախել են հարևան պետություն:

Միջազգային Կամիր Խաչի Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Կանադայի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ մոդուլային կառույցներով շենքը կկառուցվի առաջիկա  մեկուկես ամսում, փախստականների ճամբարների մոտ: Դա կլինի 60 մահճակալով հոսպիտալ` հագեցած ամենաանհրաժեշտ սարքավորումներով:

 

 

Microsoft-ը սերտ համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ

m_791314Microsoft-ը սերտ համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ,  օգնել Պետանվտանգության գործակալության լրտեսներին` շրջանցելու գաղտնագրող համակարգերը, ասվում է The Guardian-ի հրապարակման մեջ:

Հրատարակության տեղեկացմամբ, մինչ կոմերցիոն թողարկումը,  Microsoft-ը ՊԱԿ-ի համար գաղտնագրերի համակարգ մուտքի հնարավորություն է ստեղծել, որը ուժայիններին թույլ է տալիս օգտատերերի ցանկացած տեղեկություն որսալ: Այդպես է եղել Outlook պորտալի գրառումների ժամանակ, իսկ  Skype-ն անցած տարի տվյալների հավաքման  համար բաց էր ԱՄՆ հետախուզության առաջ:

Ըստ  բրիտանական The Guardian-ի, բոլոր այդ տեղեկությունները հատուկ ծառայությունների և ԱՄՆ “Սիլիկոնային  հովտի” տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մասշտաբների մասին են վկայում: Սնոոուդենի բացահայտած փաստաթղթերը վկայում են այդ համագործակցության վերջին 3 տարիների մասին: Microsoft-ում դրա հետ կապված նշել են, որ օրենքի համաձայն իրենք պարտավոր են ենթարկվել ուժայինների պահանջին:

 

 

Եվրախորհրդարանը Ադրբեջանում նախագահական ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի. Էլհան Սուլեյմանով

1 (10)Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է  ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:

Այս մասին հայտարարել է Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ, Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Նա նշել է, որ 2005թ., 2008թ. և 2010թ. Ադրբեջանում ընտրություններին Եվրախորհդարանի դիտորդական առաքելության իրականացրած մոնիթրինգի արդյունքների զեկույցները դրական գնահատականներ են պարունակել:
“Ադրբեջանում մոնիթորինգի դադարեցման մասին որոշումը վկայում է Եվրախորհդարանի վստահության մասին, և որ ընտրական գործըթնացը համապատասխանելու է միջազգային բոլոր չափորոշիչներին և արժեքներին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանը ապագայում սերտ կապեր կհաստատի Եվրոպայի հետ, և երկու երկրները կզարգացնեն մշակութային և տնտեսական կապերը”, -ասել է Սուլայեմանովը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ. հոկտեմբերին:

Ձեռքերից զուրկ մարդը նետաձգության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

i (4)Ամերիկացի Մեթ Շտուցմանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` թիրախը խոցելով 210 մետրից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 197 մետրից խոցելով, որի հեղինակը ձեռքեր ունեցող նետաձիգ էր:

Շտուցմանը լույս աշխարհ է եկել առանց ձեռքերի, սակայն հաշմանդամությունը չի կոտրել նրա կամքը: Նա սովորել է  ոտքերով անել այն, ինչ մյուսներն անում են ձեռքով:

Նա ասում է, որ իր հաջողությունների համար պարտական է ծնողներին, քանի որ երբ փոքր հասակում նա դիմում էր նրանց ինչ-որ հարցում օգնելու`  ծնողները սովորեցրել են` մինչև խնդրելը  փորձել ինքնուրույն հասնել նպատակին, իսկ եթե չէր ստացվում, ապա նոր նրանք օգնում էին երեխային: Դա շատ է օգնել Մեթին:

Շտուցմանը ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն նետաձիգը:

Կրծկալ, որ արձակվում է ծափով (տեսանյութ)

i (3)Ամերիկացի դիզայներ Ռենդի Սարաֆանը մի հետաքրքիր կրծկալ է ստեղծել, որը կազմված է երկու տպագրական թերթից , բազմաթիվ կոնդենսատորներից ու ռեզիստորներից: Ունի նաև էլեկտրամագնիս, որը կատարում է կոճակի դեր: Եթե աղջկա կողքին բարձր ծափ լինի, ապա փականն իսկույն կբացվի:

Դիզայներն իր կայքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ստեղծել խելացի կրծկալը: Ցանկացողը կարող է ինքնը նույնատիպ կրծկալ ստեղծել, դիտելով  դրա պատրաստման յուրաքանչյուր փուլի լուսանկարները` քայլ առ քայլ:

Մեծ Բրիտանիայում մի կնոջ են բռնաբարել Ուիմբլդոնի մրցույթից առաջ

i (2)Մեծ Բրիտանիայում, երկրպագուներից մեկին բռնաբարել են Ուիմբլդոնի եզրափակիչ մրցույթից առաջ, տոմսերի վաճառքին սպասելիս:

Դեպքը կատարվել է հուլիսի 7-ին, վրաններից մեկում, որոնք սովորաբար խփվում են մոտակա այգում: Սովորաբար երկրպագուները կտրոններ են ունենում դրամարկղին մոտենալու հերթական համարով: Թենիսի երկրպագուները գիշերն անց են կացնում այդ վրաններում ու առավոտյան գնում տոմսերը:

Այդ գիշեր կինը, որի անունը բնականաբար չի հայտնվում, ենթարկվել է սեքսուալ բռնության 30-ամյա տղամարդու կողմից: Հաջորդ օրը տուժածը դրա մասին հայտնել է կարգուկանոնի պահապաններին: Նրանք էլ ձերբակալել են տղամարդուն:

Տեղեկություն կա, որ հանցագործն ու նրա զոհն այդ գիշեր ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել: Նրանք ծանոթացել են Ուիմբլդոնում ու պայմանավորվել մեկ վրանում գիշերն անցկացնել, որտեղ էլ կատարվել է սեքսուալ հանցագործությունը:

 

Չիլիում անկարգությունների ժամանակ 26 մարդ է ձերբակալվել

i (1)Չիլիում արհմիությունների գործադուլն ավարտվեց անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով: Ձերբակալվեց 26 մարդ: Ցուցարարները պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում, թոշակային ապահովման մասնավոր համակարգի վերացում ու հարկային բարեփոխումների անցկացում: Կազմակերպիչների խոսքով, ակցիային մասնակցել են  95% պետծառայողներ, հանքափորներ, նավահանգստի, դպրոցների  աշխատողներ և ուսանողներ:

Անկարգությունների ժամանակ ցուցարարներն ավերել են իրենց ճանապարհին ամեն ինչ: Ամբոխին սաստելու համար ոստիկանությունը ջրցաններ ու արցունքաբեր գազ են կիրառել:

Բախումների ընթացքում  վիրավորվել է  իրավապահ մարմինների 3 աշխատակից ու արհմիութենական միավորման փաստաբանը:

ԱՄՆ երկու նավ է ուղղվել դեպի Եգիպտոս

iԴեպի Կարմիր ծովի շրջան են ուղղություն վերցրել ԱՄՆ   San Antonio и Kearsarge դեսանտային նավերը:

“Եգիպտոսը թաղվել է ճգնաժամի մեջ: Երբ նման բաներ են լինում, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք, որ վերահսկենք իրավիճակը”,-հայտարարել է ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի հրամանատար Ջեյմս Ամոսը:

Բիբերը Քլինթոնին հայհոյելուց հետո զանգահարել է նրան

justin-bieber-personally-apologizes-to-bill-clinton-after-slamming-himՋասթին Բիբերը զանգահարել և ներողություն է խնդրել նախկին նախագահ Բիլ Քլինթոնից վերջերս հրապարակված հոլովակում նախկին նախագահի լուսանկարի վրա մաքրող հեղուկ լցնելու և նրա հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար:

Քլինթոնի օգնականը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ Բիբերը չորեքշաբթի երեկոյան Tweeter կայքում գրառում է կատարել այդ մասին:

TMZ-ի տարածած հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Բիբերը գիշերային ակումբում միզում հատակը մաքրելու կտորի համար նախատեսված դույլի մեջ և դուրս գալիս ռեստորանի խոհանոցից:

Այնուհետև Բիբերը մաքրող հեղուկ է լցնում Քլինթոնի նկարով ցուցանակի վրա և վիրավորական արտահայտություններ ասում նախկին նախագահի հասցեին: Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում այս տարվա սկզբին:

E! Online-ի տեղեկություններով՝ Բիբերը Քլինթոնին հայտնել է, որ ինքը մեծ սիրով կաջակցի նախկին նախագահին և նրա ընտանիքին պատկանող Clinton Global Initiative մարդասիրական ընկերության գործերին:

Քլինթոնը Բիբերին պատասխանել էր, որ եթե դա երգչի կյանքի ընթացքում նրա կատարած ամենավատ արարքն է, ապա ամեն ինչ լավ է:

 

Չինաստանում տեղի ունեցած հողի հոսքի պատճառով 107 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

China-LandslideՊետական լրատվամիջոցների տվյալներով՝ փոքր քաղաքի չափեր ունեցող հողի հոսքի հետևանքով Չինաստանում մահացել է 18 մարդ, 11 շենք մնացել են հողի տակ:

Xinhua պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ աղետը տեղի է ունեցել չորեքշաբթի Սիչուան նահանգի Դուցզյանյան քաղաքում:

Հինգշաբթի օրվա տվյալներով՝ 107 մարդ անհետ կորած է համարվում, որոնցից 21-ը՝ չորեքշաբթի օրվանից: Անհետ կորածներին գտնելու նպատակով փրկարարները շարունակում են փորել 53 միլիոն խորանարդ ոտնաչափ ցեխը:

Ջրհեղեղեի պատճառով տուժել են 1,5 միլիոն մարդ, ինչպես նաև տասնայկ հազարավոր հեկտար բերք: Հեղեղները այս նահանգում սկսվել են երկուշաբթի օրվանից՝ կործանելով կամուրջներ և հազարվոր մարդկանց զրկելով էլեկտրականությունից:

Ըստ նահանգային բարձրաստիճան պաշտոնյաների՝ հեղեղը պատճառել է 40 միլիոն դոլար արժողությամբ գույքային վնաս:

Xinhua լրատվական գործակալությունից հայտնում են, որ 400 մարդ տարհանվել է Դուցզյանյան քաղաքից:

Ինդոնեզիայի բանտից 150 բանտարկյալներ են փախել

prisonՀինգշաբթի արևմտյան Ինդոնեզիայի բանտից 150  բանտարկյալներ են փախել, իսկ մյուսները բանտի աշխատակիցներին գերի են վերցրել:

Բանտի ներկայացուցչի տվյալներով՝ բանտարկյալները փախել են Մեդան քաղաքում գտնվող Թանջունգ Գուստա բանտից, իսկ մյուսները հրդեհել են բանտի աշխատասենյակները:

Այժմ ոստիկանությունը հետազոտություն է անցկացնում պարզելու համար լրատվամիջոցների տեղեկության իսկությունը՝ ըստ որի փախչողների շարքում եղել են նաև 12 ահաբեկիչներ:

Ըստ բանտի ներկայացուցչի՝ բանտի 15 աշխատակիցներ գերի են վերցվել: Ըստ տեղեկությունների՝ բանտը նախատեսված է 400 բանտարկյալների համար, սակայն ներկայումս այնտեղ պահվում է 2,400 բանտարկյալ:

BeritaSatu հեռուստաալիքի տեղեկություններով՝ բանտարկյալները վերցրել էին սպաների զենքերը և կրակ բացել:

Այժմ հազարավոր ոստիկաններ խուզարկում են բանտի շրջակայքը, փակվել են նաև Մեդան տանող բոլոր ճանապարհները, իսկ հրշեջները մարում են բանտում բռնկված հրդեհը:

Մեկ այլ հեռուստաալիքի տվյալներով առնվազն 10 բանտարկյալներ՝ ներառյալ մեկ ահաբեկիչ կրկին բռնվել են:

 

Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել, պատճառը զենքի հետ անփութորեն վարվելն է

4Ադրբեջանական բանակի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպը գրանցվել է պաշտպանության նախարարության N զորամասում: Զորամասի 19-ամյա զինծառայող շարքային Շամսեդդին Արզուօղլու Իսքենդերովը վիրավորվել է տաբելային զենքի կրակոցի արդյունքում: Վիրավոր զինվորը հասցվել է Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է ինֆորմացիան: Նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է որովայնի շրջանում` զենքի հետ անփութորեն վարվելու հետևանքով: Ներկայումս նրա վիճակը բավարար է գնահատվում:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` տարվում է հետաքննություն:

 

Մինսկի խումբը մտադիր չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Ադրբեջանում Իրանի դեպան

3Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը, հարցականի տակ կմնա պատերազմի վերսկսման հավանականությունը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հուլիսի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շահագրգռված չէ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ:

Մոհսեն Փաքայինը հավելել է նաև, որ Լարաբաղյան հակամարտության չլուծված լինելը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: “Մինսկի խումբն առ այսօր ի՞նչ է արել՝ ոչինչ, բացի մի քանի հանդիպում անցկացնելուց, որոնց ելքը նախապես պարզ էր: Մենք, ընդհանուր առմամբ, չենք կարծում, որ տարածաշրջանի հետ առնչություն չունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկները շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդ խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների միջնորդությամբ”,-ասել է նա:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: “Հակամարտության երկու կողմերի համաձայնությունը ստանալու դեպքում Իրանը` որպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկիր,  համապատասխան երկրների հետ քննարկումներ կսկսի և կառաջարկի խնդրի կարգավորման իր նախագիծը”,- նշել է նա:

 

Եգիպոսում նոր կառավարություն կձևավորվի

egipt   Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Բիբլավին, հարցազրույց տալով «Անադոլու» գործակալության թղթակցին, պատմել է երկրում նոր կառավարության ձևավորման գործընթացի մասին: Վարչապետի խոսքերով՝ եկող շաբաթ սպասվում է նախարարների կաբինետի կազմավորումը: Բիբլավին հայտնել է, որ այս կապակցությամբ նպատակ ունի հանդիպելու Ազատություն և արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ, որը հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական թևը, ինչպես նաև «Ան-Նուր» կուսակցության և Ազգային փրկության ճակատի հետ:

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը նշել է, որ նոր կառավարության անդամներ կդառնան այն անձինք, որոնք վստահություն ունեն ժողովրդի շրջանում: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որ այդ մարդիկ կարողանան մեկ թիմում աշխատել

Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը ծանր կացության մեջ է

2 (10)Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը փակման վտանգի առաջ է կանգնած:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ադրբեջան” հրատարակչությունը “Ազադլըխ” թերթին տվել է 3 օր ժամկետ`պարտքերը մարելու համար, հակառակ դեպքում թերթը փակվելու է :

“Մենք հուսահատ վիճակում ենք: Մի կողմից “Ղասիդ” ընկերությունը չի վճարում թերթի յուրացման համար, իսկ մյուս կողմից հրատարակչությունը պահանջում է ծառայության վճարը: Բացի դրանից, դատարանը արգելափակել է մեր բանկային հաշիվը”,-հայտարարել է թերթի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը:

Թերթը հրատարակչությանը պետք է վճարի 20.000 մանաթ, իսկ “Ղասիդը” թերթին պարտք է շուրջ 40 հազար մանաթ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին թերթի նկատամամբ 100 հազար մանաթ չափով տուգանք վճարելու դատական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ Գաջիևի՝ այս բոլոր քայլերը ուղղված են թերթին լռեցնելուն: Նա հասարակությանը ևս մեկ անգամ կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն թերթի:

Թուրքիայում ևս մեկ հայկական գերեզմանատուն են ոչնչացրել

gerezmanԹուրքիայի Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվել է: Այս մասին հաղորդում է թուրքական    «Ռադիկալը»: Գրեզմանատան տարածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարբեր նպատակներով է օգտագործվել, վերջին շրջանում էլ այստեղ հացատուն է կառուցվել:

Մալքարայի հայկական պատմական գերեզմանատան հիմնադրման տարեթվի մասին հստակ տեղեկություն չկա: Մալքարայի կենտրոնից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատունը 1976 թվականի սեպտեմբերի 1-ին գրանցվել է որպես չգործող: Տարիներ շարունակ գերեզմանատան տապանաքարերը քանդվել են:

Այժմ հայակական գերեզմանատան տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով հանգուցյալների ոսկորները աստիճանաբար երևան են գալիս: Այս տարածաշրջանում ապրող մի գյուղացի հետևյալ տեղեկությունն է տվել. «Շինարարությունը մեկ ամիս առաջ է սկսվել: 15 օր առաջ էլ հորդառատ անձրև եկավ: Անձրևաջուրը, լվանալով հողը, կմախքները ի հայտ բերեց: Մարդիկ սկսեցին բողոքել, ինչի հետևանքով կրկին հող բերեցին և փակեցին ոսկորները»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում քանդում և ոչնչացնում են հայկական գերեզմանատները: Այս տարվա սկզբին էլ Էրուհի շրջանում ճանապարհի կառուցման համար քանդել էին հայկական գերեզմանոցը: