Ադրբեջանում փակվել են «Զերկալո» և «Այնա» թերթերը

1 (1)Ադրբեջանում անորոշ ժամկետով փակվել են “Զերկալո” և “Այնա” թերթերը: Այսօր թերթերի վերջին համարներն են վաճառքի հանվել, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է պարբերականների գլխավոր խմբագիր Էլչին Շըխլըն:

Որպես փակման պատճառ նշվում են ֆինանսական խնդիրները: Էլչին Շըխլըն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովի հետ, սակայն դեռևս չի հանդիպել նրա հետ: Նա նաև նշել է, որ վերջին երեք տարիներին թերթերում պարբերաբար կրճատումներ են եղել, որոնցից վերջինը` երկու շաբաթ առաջ:

Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ապրիլի 17-ին, առանց որևէ բացատրությունների, զրկվել է հավատարմագրումից և արտաքսվել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

 

Անկախ

 

Իրանը պատրաստ է աջակցելու Սիրիային

abdolhianԱրաբական և աֆրիկյան երկրների հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը, լրագրողների հետ հանդպման ժամանակ, անդրադառնալով  սիրիական խնդրին, հայտնել է, որ Թեհրանի պատրաստ է աջակցել Սիրիային, որպեսզի այն հաղթահարի երկրում տիրող ճգնաժամը:

«Նրանք, ովքեր ձգտում են տապալել սիրիական կառավարությունը, կպարտվեն»,- ասել է փոխարտգործնախարարը:

Աբդոլահիան նշել է, որ Իրանի պաշտոնատար անձինք Թեհրանում հանդիպումներ են ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, քննարկելով  սիրիական ճգնաժամի, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:

Տեղեկացնենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանը կհամագործակցի ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ

sazmanhaye orupayiԻրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամեդ Հասան Փեյվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը նպաստում է իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանմանն ասիական երկրներին:

«Իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից եկամուտների հետագա ավելացմանը հիմնականում նպաստելու է ԵՄ երկրների ընկերությունների հետ համագործակցության վերսկսմանը»,- հայտնել է Փեյվանդին:

Այդ ընկերությունները պատժամիջոցների պատճառով, այժմ չեն կարողանում իրենց տեխնոլոգիան վաճառել Իրանին:

Ներկայումս ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ կապեր հաստատելու գործընթացը շարունակվում է:

Ուշագրավ է, որ նավթաքիմիական արտադրանքը համարվում է Իրանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը՝ հում նավթից հետո:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 խոշոր նավթքիմիական ընկերությունների:

Դա թույլ է տալիս ասիական սպառողներին հեշտ ու արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել՝ առանց ավելորդ իրավաբանական ու քաղաքական արգելքների:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն վերանայել է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի Ֆրանսիայի ու Չեխիայի համար իրանական նավթի արգելքը:

Վերոնշված երկրներն ավելի վաղ պետք է սատարեին  ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չնայած արգելքի վերանայմանը, Վաշինգթոնը չի հրաժարվելու տնտեսական պատժամիջոցներից՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ադրբեջան հետևում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացին

5Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ղազախստանի, Ռուսաստանի և Բելարուսի նախագահներինին, որում ընդգծել է միջազգային իրավական նորմերին հետևելու կարևորությունը, եթե Հայաստանը միանա միությանը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

 

Նամակում մասնավորապես ընդգծված է, որ քանի որ այդ երկրների նախագահները լավ հարաբերություններ են հաստատել Ադրբեջանի հետ, ուստի “պետք չէ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն Ադրբեջանի շահերին”:  Նախօրեին Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ էր արել ուշադիր լինել այդ հարցում և Ադրբեջանի դժգոհությունը չառաջացնել։

 

Մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի մոտ ապագայում:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի` այս միությանը միանալու հարցին, ապա Նովրուզ Մամեդովը նշել է, որ իրենք նման ծրագրեր չունեն: “Մենք դեռևս այդ մասին չենք մտածում: Մեզ հետաքրքրում է միայն Հայաստանի`այդ միությանը անդամակցելու հարցը”,-ընգծել է Մամեդովը:

 

 Անկախ

 

 

Պատանին սպանել է ծնողներին iPOD-ն իրենից խլելու համար

o_958821ԱՄՆ Վերջինիայի նահանգի Նորֆոլկի 16-ամյա  բնակիչ Վինսենտ Պարկերը սպանել է իր ծնողներին: Տղայի կարծիքով նրանք բավականին դաժան էին իրեն պատժում: Մասնավորապես , տղան բողոքել է, որ հայրն  իրենից միշտ խլել  է նվագարկիչը: Դրա համար պատանին իր ծնողներին ծեծելով  մահվան է հասցրել, հաղորդում է Mirror-ը:

Իր ծնողների վրա տղան հարձակվել է անցյալ տարի դեկտեմբերին: Նա իր մորը` Կերոլին,  առերեսվել է լոգարանի մուտքի դռան մոտ և դեմքին փչել է գազային բալոնից: Երբ կինը փակել է դեմքը, որդին դանակը խրել է նրա աչքերի արանքը, հետո գցել հատակին և մինչև մահանալը խփել բեյսբոլի  թիակով:  Մոր հարցերը լուծելուց հետո  տղան սկսել է սպասել հոր վերադարձին:

Դեռ չէր հասցրել Ուեյ Պարկերը անցնել իր տան դռան շեմը, երբ 16-ամյա Վինսենտը նրա գլխին հարվածել է  մուրճով և հետո սկսել  է ծեծել: Տղամարդուն մի կերպ հաջողվել է շտապ օգնություն կանչել, երբ վերջինները եկել են,  հայրը դեռ ողջ  է  եղել: Ուեյտ Պարկերը մահացել  է  վիրահատական սեղանին:

Հարցաքննության ժամանակ պատանի մարդասպանը սկզբում պնդել է, որ հայրն  առաջինն է հարձակվել իր վրա, սակայն հետո խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում  ծնողների հետ հաշիվ մաքրել:«Նրանք անվերջ խլում էին իմ իրերը և այլն»:-հայտարարել է պատանին: Նրան մեղադրում են սպանության մեջ:

Պատանու  պապը մոր կողմից`Ալեն Թեոյլորը, խոստովանել է, որ երբեք չի մտածել,  թե իր թոռն  ընդունակ է նման դաժան սպանության. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ էր նրա հետ կատարվել, նա դպրոցում օրինակելի աշակերտ էր»:

Վինսենտ Պարկերի դատավճիռը կհրապարակվի սեպտենբերին:

Անկախ

Ուկրաինայի նորընտիր նախագահը խոստացել է վրեժ լուծել ուղղաթիռի կործանման համար

ukraine-separatist-chaosՈւկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է պատժել ռազմական ուղղաթիռը կործանած «ավազակներին»:

Սլովյանսկի ապստամբներն  ստանձնել են ուղղաթիռը վայր գցելու պատասխանատվությունը: Վթարի հետևանքով զոհվել է մեկ տասնյակ զինծառայող՝ ներառյալ մեկ գեներալ:

Ուկրաինայում վերջին շաբաթների ընթացքում սկսված անջատողական շարժումը կենտրոնացած է Դոնեցկի և Լուգանսկի արևելյան շրջաններում:

Ուկրաինայի պաշտպանության գործող նախարար Միխաիլ Կովալը ուրբաթ օրը հայտնել է, որ երկրի ռազմական ուժերն  իրենց «հակաահաբեկչական» գործողությունները կշարունակեն այնքան ժամանակ, մինչև արևելքում վիճակը ամբողջովին կայունանա:

Վտանգավոր մթերքների վարկանշային ցանկը

1401363881_produktovyyՍիբիրի առողջարարական սննդի դաշնային կենտրոնում  վերլուծել են խանութներում վաճառվող մթերքների որակը: Առողջության համար վտանգ ներկայացնող մթերքների ցուցակը, որ կազմել են փորձագետները, հետևյալն է`

-բանջարեղեն` նիտրատների պարունակություն 27%,

-թռչնամիս. սառեցված մսի մեջ 33% վտանգավոր միկրոօրգանիզմներ են, որի մակարդակը նորմը գերազանցում  հազար անգամ:

-հանքային ջուր, որը   երբեմն (50%) ծորակից հոսող ջուր է, ընդ որում, շշերի 13%-ում վտանգավոր նիտրատներ կան:

-միս.խանութում վաճառվող մսի 80%-ը սոյա է, կռճիկ, կենդանու մաշկ ու ճարպ:

-խտացրած կաթ.83%-ը ջրի, շաքարի ու բուսական յուղերի խառնուրդ է, ինչը չի համապատասխանում այդ մթերքի պատրաստման ստանդարտին:

-կաթ.փորձագետի խոսքով, կաթի 95%-ը չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ օգտակար վիտամիններ, իսկ որոշ մթերատեսակներ վտանգավոր են երեխաների համար, կապարի պարունակության  պատճառով:

-պաղպաղակ.գրեթե 100%-ի դեպքում կաթնային ճարպերը փոխարինված են էժանագին բուսական «փոխարինիչներով», որոնք պարբերաբար կիրառելու դեպքում վնասը նման է  ալկոհոլից առաջացածին:

Ի դեպ, Սիբիրում փորձագետներն առաջին անգամ չէ, որ նման հետազոտություն են կատարում:

Անկախ

Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդակիր է դարձել Instagram կայքում

kim-kardashianInstagram կայքում Քիմ Քարդաշյանի էջում տեղադրված լուսանկարը ռեկորդակիր է դարձել՝ հավանությունների քանակով առաջ անցնելով նախորդ ռեկորդակիր Ջասթին Բիբերից: Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան լուսանկարը տեղադրվել է երեք օր առաջ՝ այդ ընթացքում արժանանալով 1,93 միլիոն օգտատերերի հավանությանը:

Քիմը և նրա ռեպեր ամուսինն  այժմ վայելում են իրենց մեղրամիսը մայիսի 24-ին Ֆլորենցիայում ամուսնանալուց հետո: Կիրակի օրը նորապսակները մեկնել են Իռլանդիա:

Հինգշաբթի օրը Քարդաշյանը և Ուեսթը ժամանել են Չեխիայի հանրապետության մայրաքաղաք Պրահա:

Կոլորադոյում գումար նվիրող նախաձեռնող խումբ է հայտնվել

30133923.246257.9614Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում  մի խումբ է հայտնվել, որը որոշել է գումար նվիրել քաղաքի բնակիչներին. Twitter-ում տեղադրում են հուշումներ, թե որտեղ կարելի է գումարով ծրարները գտնել: Մի քանի օր առաջ սկսված  նախաձեռնությամբ, բաժանվող ծրարներում սովորաբար 40 դոլար է լինում:

Հերթական ծրարի թաքստոցի մասին իմանալու համար պետք է ծանոթանալ  @HiddenCashCO-ի գրություններին: Քանի մարդ է մասնակցում այդ նախագծին` նույնպես անհայտ է: Խումբը լրագրողներին բացատրել է, որ ցանկանում է մի քիչ երջանկացնել  իրենց քաղաքացիներին:

@HiddenCashCO-ն  նմանօրինակն է Սան Ֆրանցիսկոյի  թվիթերյան  @HiddenCash-ի որը ստեղծել է տեղացի միլիոնատեր ռիելթորը: Նա իր ընթերցողներին հայտնում է, թե որտեղ կարելի է տնել կանխիկ գումարով (100 դոլար)ծրարները: Նրա խոսքով, իր նախագծի նպատակը մարդկանց ուրախացնելն է:

Անկախ

ԵԱՀԿ-ն կորցրել է կապը Ուկրաինայում գտնվող իր երկրորդ խմբի հետ

ukrainԵվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կորցրել է արևելյան Ուկրաինայում գտնվող իր հինգ անդամից բաղկացած խմբի հետ կապը: Ռուսամետ ապստամբները իրենց մոտ են պահում ԵԱՀԿ առաքելության ևս չորս անդամների:

Ուրբաթ օրը ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի օրը իրենք կորցրել են կապը չորս միջազգային դիտորդից  և մեկ ուկրաինացի թարգմանչից բաղկացած խմբի հետ: ԵԱՀԿ-ն մինչև երկուշաբթի օրը կապ չի ունեցել նաև առևանգված մյուս չորս անդամների հետ:

Հինգշաբթի օրը ապստամբների ղեկավարներից մեկը հաստատել է, որ չորս անդամից բաղկացած առաջին առևանգված խումբն  իրենց մոտ է, և նրանց ազատ կարձակեն, սակայն չի նշել, թե երբ դա տեղի կունենա:

ԵԱՀԿ-ի խմբերը ռուսամետ ուժերի ակտիվանալուց հետո վերահսկում են Ուկրաինայում անվտանգության վիճակը:

«Ծերունի-ավազակները» եկեղեցիներ են թալանել

6b16b68049cab9608000b621206c34fcՇվեյցարիայում հարուստ թոշակառու զույգ է ձերբակալվել` եկեղեցիներից զոհաբերությունների արկղերից գումար թռցնելու համար: 70-ամյա զույգը գործել է հետևյալ կերպ.կինը թռցրել է գումարը, իսկ ամուսինը հետևել, որ աննկատ մնան:

Հետաքրքրականն այն է, որ նրանք ապահովված են ու լրացուցիչ միջոցների կարիք ևս չեն ունեցել: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունն ադրենալինի համար են արել: Ի դեպ, զույգը երբևէ օրենքի հետ խնդիր չի ունեցել:

Զույգն իր հանցագործ «կարիերան» սկսել է 2013-ի նոյեմբերին:

Անկախ

Վրաստանի նախագահը և Ադրբեջանի ՊՆ նախարարը մի շարք հարցեր են քննարկել

Վրաստան,ադրբեջանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացման օգտին են արտահայտվել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես՝ էներգատրանսպորտային ենթակառույցներին վերաբերող հարցերին:

Տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառույցների անվտանգության ապահովման նպատակով քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների պլանավորման ու անցկացման վերաբերյալ հարցեր:

 

 Անկախ

Որպես պատիժ երեխաներին ստիպել են պոռնո դիտել

o_708752Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 2  մարդու, երբ ոչ կառավարական կազմակերպությունները դպրոց-ինտերնատի աշխատանքում լուրջ խախտումներ հայտնաբերվեցին: Տնօրենին ու հիմնարկի տիրոջը Մահարաշտրա նահանգում 5-15 տարեկան երեխաներին ծաղրի ենթարկելու համար ձերբակալեցին:

NDTV-ն հայտնում է, որ երեխաներին պատժելու նպատակով ստիպել են պոռնոգրաֆիական բնույթի ֆիլմեր նայել ու տեսածը միմյանց նկատմամբ կիրառել: Իսկ ուտելու ցանկություն արտահայտած երեխաներին ստիպել են արտաթորանք ուտել: Այդ ամենը ինտերնատի աշխատակիցները տեսանկարահանել են:

Անմարդկային մեթդների կիրառման մեջ մեղադրվում  է հաստատության հիմնադիր Աջիթ Դաբհոլկարին ու տնօրեն Լալիտա Տոնդեին: Իսկությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ սաներից մեկն իր մորը բողոքել է.վերջինս էլ դրա մասին պատմել է իր գործատուներին: Նրանք էլ իրենց հերթին դրա մասին հայտնել են Childline բարեգործական ընկերությանը:

Տվյալ պահին հայտնի է 6 երեխաների մասին, որոնք նման դաժան վերաբերմունք են տեսել դպրոցի ղեկավարության կողմից: Մեղավորները ոստիկանության հսկողության տակ կլինեն մինչև հունիսի 5-ը: Նրանք արդեն կանգնել են դտարանի առջև:

Անկախ

Ռեալ Մադրիդին պատժել են երկրպագուների ռասիստական վարքագծի համար

Ռեալ ՄադրիդՈւԵՖԱ-ն պատժել է Չեմպիոնների լիգայի հաղթող Ռեալ Մադրիդին, քանի որ ակումբի և Բավարիայի հանդիպման ժամանակ նրա երկրպագուները ռասիստական վարքագիծ են դրսևորել:

ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ ակումբի հաջորդ խաղի ժամանակ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտի երկու սեկցիաները փակ կլինեն:

ՈւԵՖԱ-ն Ռեալ Մադրիդին պարտադրել է նաև վերոնշյալ փակ սեկցիաներում «Ոչ ռասիզմին» գրությամբ պաստառներ տեղադրել:

Պատժամիջոցները Ռեալի վրա կկիրառվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հաջորդ մրցաշրջանի առաջին հանդիպման ժամանակ:

Մադրիդը սեփական հարկի տակ ապրիլի 23-ին Բավարիային հաղթել է 1-0 հաշվով, իսկ Մյունխենում կայացած երկրորդ փուլի ժամանակ՝ 4-0 հաշվով:

Մադրիդը Ատլետիկո Մադրիդին հաղթել է 4-1 հաշվով՝ անցած շաբաթ օրը նվաճելով իր 10-րդ Եվրոպայի գավաթը:

 

“Աշխարհում ամենաայլանդակ աղջիկը” 200 հազար դոլար է հավաքել իր մասին ֆիլմի համար

o_958754Հազվադեպ հանդիպող հիվանդությունով տառապող ու համացանցում «աշխարհում ամենաայլանդակը» ճանաչված աղջիկը հավաքել է ավելի քան 200 հազար դոլար` ինքնակենսագրական ֆիլմի համար: Միջոցներ հավաքելու համար նա օգտվել է  կրաուդֆանդինգային հարթակից ու ոչ քիչ հովանավորներ գտել: Նրանցից մեկն անգամ 10 հազար դոլար է նվիրաբերել:

Ամերիկուհի Էլիզաբեթ Վելասկեսը ծնվել է 1989-ին. շուտով բժիշկները նրա ծնողներին հայտնեցին, որ աղջկա մոտ մի հազվագյուտ շեղում կա: Նա աշխարհում նման շեղումով երրորդ մարդն է, այդ հիվանդությունը նույնիսկ անուն դեռ չի ստացել: Բանն այն է, որ 25 տարեկանում աղջիկը կշռում է ընդամենը 26 կգ:

Տպավորությունն այնպիսին է. որ աղջիկն ասես տառապում է անորեքսիայով: Իրականում դա այդպես չէ, պարզապես նրա օրգանիզմում ճարպ չկա: Օրական նա օգտագործում է  5 հազար կալորիա (ընդ որում, միջինվիճակագրական ամերիկացու օրվա նորմը կազմում է 3,7 հազարը): Էլիզաբեթի իմունիտետն է թուլացած ու նա գրեթե ոչինչ չի տեսնում, ու դա նրան խանգարում է հարցազրույց տալ, ելույթ ունենալ համապատասխան դասախոսություններով; Ու քանի որ նա բարեպաշտ կաթոլիկ է, ապա իր վիճակը ոչ թե պատիժ, այլ պարգև  ու օրհնություն է համարում:

Նա բազմաթիվ վիրավորանքներ է լսել իր հասցեին, իսկ մի անգամ YouTube –ի իր  տեսանյութի տակ գրել էին` «Լավություն արա մեզ, պարզապես ինքդ քեզ սպանիր»:

Լիզին սակայն, թույլ չի տա, որ իրեն ծաղրեն ու պիտակներ փակցնեն, հատկապես նրանք, ովքեր ընդհանրապես իրեն չեն ճանաչում: Հիմա, երբ նա իր ջանքի շնորհիվ սովորել է ու ավարտել համալսարանը, մտադիր է իր հաջողության մասին ֆիլմ նկարահանել: Նա մտադիր է պատմել, թե ինչպես կարողացավ վիրավորանքի միջով անցնել ու իրականացնել իր կյանքի երազանքը:

Նա մտադիր էր այդ ֆիլմի համար 180 հազար դոլար հավաքել, սակայն ստացվեց ավելին.Լիզին արդեն 206 հազար դոլար ունի, ունի 3,3 հազար հովանավոր: Ի դեպ, նրա ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկություն են արել Grammy առաջդարված երաժիշտներից (անունը չի հայտնվում):

Հիմա Էլիզաբեթն ինտերնետ տիրույթում բավականին հայտնի  դեմք է: Նրա էջը 260 հազար հետևորդ ունի, իսկ «թվիթերը»` 35 հազար բաժանորդ:

Անկախ

Աբխազիայի մայրաքաղաքում ժամանակավոր քաղաքապետ են նշանակել

Scruj23-390x290 (1)Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է Սուխումի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին: Նոր ժամանակավոր քաղաքապետն է  քաղաքային ժողովի նախագահ Կոնստանտին Պիլիյան:

Պաշտոնապես վարչության ղեկավարը Ալիաս Լաբահուան է:

Նշանակումը կատարվել է մայիսի 29-ին, ուշ երեկոյան, Սուխումի քաղաքային ժողովի արտահերթ նիստում: Համապատասխան որոշումն ընդունվել է վարչապետին անվստահության քվե հանձնելու ու նախագահին պաշտոնից հեռանալու առաջարկությունից հետո:

Անկախ

Իրանն ուսումնասիրում է Իսրայելի օդուժի մարտավարությունը

իսրայել, իրանԳեներալ Գոլամ Ռեզա Ջալիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մանրամասն վերլուծել է 2006-ին Լիբանանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իսրայելի օդուժի գործողությունների մարտավարությունը:

Գերենալը հայտնել է, որ Իսրայելի հարձակողական գործողությունների վերլուծությունը Իրանին օգնել է, որպեսզի բարելավի սեփական պաշտպանողական հնարավորությունները:

Մասնավորապես, նա նշել է, որ իրանցի մասնագետների թիմը Լիբանանում օդուժի հարվածներից վնասված շենքերի ավելի քան 5 հազար լուսանկար է հավաքել: Այդ լուսանկարներն ուսումնասիրելուց հետո, իրանական հնարավոր թիրախներն ամրապնդվել են:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը կրկնապատկել է արտահանվող նավթի ծավալը

A ship is connected to the Basra Oil TerԻրանի նավթի նախարար Մանսուր Մոազամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը վերջին հինգ ամիսներին կրկնապատկել է նավթի արտահանման ծավալը:

Իրանից  արտասահման սև ոսկու մատակարարումները տվյալ ժամանակահատվածում աճել են  և օրական 700 հազարից հասել մինչև 1,5 միլիոն բարելի:

Մոազամին ասել է, որ Իրանի նավթի արտահանումն առաջիկայում էլ կաճի` ինչպես ծավալի, այնպես էլ արժեքի ավելացման առումով:

Նշենք, որ իրանական նավթի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան և Սիրիան:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի նախագահը կայցելի Թուրքիա

 Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:

Այցի ընթացքում Ռոուհանին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Երկու երկրների ներկայացուցիչները քննարկելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանի խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Գլխավորը լինելու է`  Իրանից Թուրքիա արտահանվող գազի սակագնի հարցը:

Պարզաբանենքենք, որ Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խորհանարդ մետր գազ արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է 1996-ին:

2013-ին Թուրքիան տարբեր երկրներից ներմուծել է շուրջ 38,42 մլրդ խորանարդ մետր գազ, 2012-ին` 43,09 մլրդ խորանարդ մետր:

Ներմուծվող գազի գինը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն  լրատվամիջոցները նշում են, որ իրանական գազի 1000 խորհանարդ մետրի համար  Թուրքիան վճարում է 490 դոլար:

Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի համար, որը մատակարարվում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով, Թուրքիան վճարում է 335 դոլար, իսկ ռուսական գազի համար՝ 425 դոլար:

Այսօր Թուրքիան Իրանի հետ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ներմուծման  պայմանագիր ունի, Ռուսաստանի հետ՝ 20 մլրդ խորանարդ մետրի, իսկ Ադրբեջանի հետ` 6,6 մլրդ խորանարդ մետրի:

Բացի նշված պայմանագրերից, Թուրքիան գազի պայմանագրեր է ստորագրել նաև Ալժիրի և Նիգերիայի հետ: Այս երկրներից տարեկան Թուրքիա է ներմուծվում, համապատասխանաբար, 4,4 և 1,2 մլրդ խորանարդ մետր գազ:

 

 Անկախ

 

 

Էկվադորի նախկին նախագահը ազատազրկման է դատապարտվել

1401233694_14Էկվադորի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Համիլ Մաուադին հեռակա դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է պետական միջոցները մսխելու մեջ: Դատարանը դատավճիռը բացատրել է նրանով, որ 1990-ականների բանկային ճգնաժամի ժամանակ կատարված հանցագործությունը մինչ օրս ծանր հետևանքներ ունի Էկվադոևի ավանդատուների համար: դատավճիռը կարող է բողոքարկվել:

64-ամյա նախկին նախագահը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, որոնք, իր նախագահության ընթացքում ընդունած միջոցների համար քաղաքական հետապնդում է համարում: Հիպերինֆլյացիայի դեմ պայքարի ժամանակ, նա սառեցրեց մասնավոր ներդրումները ու էկվադորյան սուկրեն փոխարինեց ամերիկյան դոլարով:

Անկախ