Ստամբուլում շարունակվում է լարված պայքարը «Gezi» այգու պահպանման համար (տեսանյութ)

gezi parkԱրդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլի քաղաքացիները հերթապահում են Թաքսիմում գտնվող «Gezi» այգում՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի այգու մի մասը ծառահատվելու և քանդվելու է, որպեսզի այստեղ ճանապարհ կառուցվի, իսկ որոշ տվյալներով առևտրի կենտրոն: Ինչպես Թուրքիայում բողոքի գրեթե բոլոր ցույցերը, այնպես և այգու պահպանման համար իրականացվող հավաքը դաժանորեն ճնշվել է թուրքական ոստիկանության կողմից՝ ավանդական դարձած արցունքաբեր գազի կիրառմամբ: Ցուցարարներին աջակցում են բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ, ճանաչված դեմքեր, ֆուտբոլային թիմերի ֆան-ակումբներ: «Թաքսիմը մերն է, Ստամբուլը մերն է», «Ուս ուսի՝ընդդեմ ֆաշիզմի» ահա այս օրերին Ստամբուլում հնչող արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»՝ այս պահին ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Թաքսիմի հրապարակում և դրա շրջակայքում հավաքվել փորձող ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանության գործողությունների հետևանքով ուղիղ հեռարձակում իրականացնող որոշ լրատվամիջոցների ավտոմեքենաներ են վնասվել: Մինչ այս պահը «Gezi» այգու պահպանման համար պայքարող 64 ցուցարար է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ կին:
Այգու համար ցույցի դուրս եկած քաղաքացիներին այսօր առաջկցելու էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը և մի շարք կուսակցականներ: Ոստիկանությունը նրանց վրա ևս արցունքաբեր գազ և ճնշիչ ջուր է բացել, սակայն Թեքինը չի հեռացել իր կանգնած տեղից: Ավելի ուշ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գյուրսել Թեքինը նրանից օգնություն է խնդրել՝ նշելով, որ ոստիկանները իրենց թշնամու զինվորների պես են պահում՝ անասելի ճնշումների ենթարկելով հավաքվածներին:
Սպասվում է, որ ցուցարարների ու թուրքական ոստիկանության միջև պայքարը կշարունակվի նաև երեկոյան ժամերին:

 

Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են բոտոքսի վրա աննպատակ ծախսերի մեջ

50d2d541-b434-664c-b434-664318f7b6cf.photo.0Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն կասկածում են աննպատակ ծախսերի մեջ: Քննիչները քաղաքական գործչին այդ գործով կկանչեն հարցաքննության:

Փաստաթղթերի համաձայն, նախագահը 11400 դոլար է ծախսել Նյու Յորքում  բոտոքսի երկու ներարկման համար: Բացի այդ, նա 9 հազար դոլար է ծախսել ամերիկյան դերասանուհու մերկ  նկարը   ձեռք  բերելու նպատակով: 4,5 հազար դոլար է ծախսել  բիզնես-լեդի Քրիստինա Վուսավավի հետ “Ռեդիսոն” հյուրանոցում բնակության  ու նրա համար սպորտային կոշիկ գնելու համար:

Ավելի վաղ խորհրդարանական  մեծամասնությունը նախագահ Սահակաշվիլուն մեղադրեց  իր զվարճանքի, ընտանիքի ու ընկերների վրա խոշոր աննպատակ ծախսեր կատարելու մեջ` պետական պաշտպանության ծառայության փակ բյուջեի միջոցներով: Պատգամավոր Իրմա Իմերիշվիլու խոսքով, Սահակաշվիլու իսպանացի խոհարարի վրա ծախսվել է ավելի քան մեկուկես մլն լարի (300 հազար դոլար): 150 հազար դոլար էլ նա ծախսել է Դուբայում  ամանորյա զվարճանքի վրա, 70 հազար դոլար` նիհարելու ու  քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ  թանկարժեք առողջարանում հանգստանալու և հարյուր հազարավոր դոլարներ էլ սպասարկման ու օտարերկրյա հյուրերի վրա:

 

Ռիհաննան Ստամբուլում համերգ է տվել

rihannaՆշանավոր փոփ-աստղ Ռիհաննան իր «Diamonds World Tour» համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգով հանդես է եկել Ստամբուլում՝ Իսմեթ Ինենյուի անվան մարզադաշտում: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երգչուհին Ստամբուլ է ժամանել սեփական ինքնաթիռով: Համերգին ներկա են եղել Ռիհաննայի երկրպագուները ինչպես Ստամբուլից, այնպես էլ Թուրքիայի տարբեր շրջաններից:

Համերգը կազմակերպված է եղել «Vodafone Istanbul Calling» փառատոնի շրջանակներում: Ռիհաննան իր շնորհակալությունն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ շատ է սիրում Թուրքիան և թուրքական պարերը:

Թուրքիայում 300 սպա և ենթասպա լքել են բանակը

Թուրքիայում 300 սպա և ենթասպա լքել են բանակըԹուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շարքերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լքել են  300 սպա և ենթասպա, հաղորդում է թուրքական “Սաբահ” թերթը:

Թուրքական բանակի 300 սպա և ենթասպա ժամկետից շուտ թոշակի անցնելու դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մեծ թվով սպաներ տեղափոխվելու են Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ծառայելու:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հայտարարել է, որ 2005 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2013 թ.-ի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել, թոշակի կամ պահեստազոր են անցել 44.945 սպա, ենթասպա և պայմանագրային սերժանտ:
 

 

Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարին սպառնալուց հետո ազատ են արձակել

Ադրբեջանի ՆԳ նախկին նախագահին սպառնալուց հետո ազատ են արձակելԱդրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը ազատ է արձակվել:

 

Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր մայիսի 29-ի կեսօրին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`իրավապահները սրճարանում ոլորել էին նրա ձեռքերը, նստեցրել ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է “Contact.az” կայքը, 3.5 ժամ անց Համիդովին բաց են թողել: “Ինձ բռնի ուժով նստեցրին ավտոմեքնենան, նույնիսկ ատրճանակ էին պահել վրաս, հետո կապկպեցին աչքերս և տարան անհայտ ուղղությամբ: Երբ աչքերս բացեցին, մենք արդեն ոստիկանական բաժանմունքում էինք”,-պատմել է Համիդովը:

 

Բաժանմունքում նրան հարցաքննել են Նովհանըում մայիսի 28-ի ելույթի մասին և զգուշացրել, որ այլևս նման հայտարարություններով հանդես չգա: Ի պատասխան`Համիդովը ասել, որ էլ ավելի կոշտ ելույթներով է հանդես գալու: Այնուհետև ոստիկանները կրկին կապկպել են իր աչքերը, ապա իջցրել նրան այնտեղ, որտեղ ձերբակալել էին:

 

Հիշեցնենք, որ Համիդովը մայիսի 28-ին`Ադրբեջանում նշվող Հանրապետության օրը, Նովհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունը անհնար է”:

 

 

 

 

 

 

ԺՀԿ-ն Էրդողանին «Gazman» է համարում

erdogan   Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստել է «Gazman–Պատմական ակնարկ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի մասին» գրքույկը, որի մեջ տեղեկություններ են տրվում, թե ի՞նչ է արցունքաբեր գազը, ի՞նչ վնաս է այն հասցնում առողջությանը, Թուրքիայում ինչքա՞ն արցունքաբեր գազ է օգտագործվում, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, թվարկվում են Թուրքիայում վերջին մեկ տարում արցունքաբեր գազի կիրառման դեպքերը: Հետաքրքրական է, որ գրքույկի կազմի վրա պատկերված է վարչապետ Էրդողանը «Superman» ֆիլմի հերոսի հագուստով՝ ստանալով համապատասպան «Gazman» անունը:

«Radikal»-ի հաղորդմամբ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ արցունքաբեր գազի վերաբերյալ այսօր Ազգային ժողովի նախագահությանը օրինագիծ են ներկայացնելու:   «Եթե արցունքաբեր գազը արգելվի, ապա Թուրքիան կազատագրվի: Առանց արցունքաբեր գազի Թուրքիան ավել երջանիկ, հանգիստ, ավելի ժողովրդավար մի Թուրքիա կլինի»,-նշել է ԺՀԿ-ի ներկայացուցիչը:

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժԱդրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները չեն մասնակցի մայիսի 30-ին և 31-ին Երևանում գումարվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ի ադբեջանական պատվիրակության ղեկավար  Սամեդ Սեյիդովը: Ադրբեջանցի պաշտոնյան չի պարզաբանել, թե որոնք են նիստերի մասնակցությունից հրաժարվելու պատճառները:

Նիստերին մասնակցելու է նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Հավելենք, որ մայիսի 16-ին Հայաստանը 6 ամսով ստանձնել է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը: 2014թ. մայիսից այդ նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:

 

Ադրբեջանում ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին. ԵԽԽՎ նախագահ

2ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մայիսի 25-28-ը Ադրբեջան կատարած իր այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինս իր հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել լիովին հետևել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ ազատ արտահայտման, հավաքների կատարման և միությունների ստեղծման ապահովմանը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, Մինյոնը անդրադարձել է դատական համակարգում և կաշառակերության դեմ պայքարում Ադրբեջանի ձեռնարկած քայլերին: “Այս կարևոր բարեփոխումները ավարտին չեն հասցվել: Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին լիովին հետևել ԵԽԽՎ թիվ 1917 (2013) բանաձևի դրույթներին: Հատկապես կարևոր է հարգանքը ազատ արտահայտման, հավաքների ապահովման և օրենսդրական նորմերին հետևելու հարցում, ինչպես նաև դրանց`Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան  կիրառումը գործնականում”, -ասել է Մինյոնը:

Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին` Մինյոնը նշել է, որ դրանք Ադրբեջանի համար ժողովրդավարության նորմերին հավատարմությունը ցույց տալու լավ հնարավորություն են: Նա կոչ է արել Ադրբեջնաի իշխանություններին եվրոպական չափորոշիչներին լիակատար համապատասխան ընտրություններ անցկացնել՝ ապահովելով բազմակարծություն, քաղաքական ազատ և բաց դեբատներ:

Ադրբեջանում դիվանագիտական կարգավիճակ կտրամադրվի նախկին նախագահներին

1 (1)Մայիսի 31-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) կքննարկի օրենսդրական փոփոխությունները, որոնցով երկրի նախկին նախագահի և նրա կնոջ համար նախատեսվում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝դիվանագիտական հատուկ կարգավիճակ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահի և նրա կնոջ դեմ իրենց համար նախատեսված թոշակների կամ սոցիալական աջակցության հարցով քաղաքացիական հայց չի կարող ներակայցվել: Այսինքն՝ դատավորները չեն կարող նրանց դեմ հայց ընդունել պարտքային որևէ պարտավորությունների հարցով կամ վնասի փոխհատուցման պահանջով՝ ի հաշիվ իրենց հատկացված թոշակների կամ սոցիալական աջակցության:

Օրենսդրության վերջին փոփոխության համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահը ստանում է գործող նախագահի աշխատավարձի կեսը`7500 մանաթ թոշակ:

Բացի այդ նախատեսվում է նախկին նախագահին և նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրել, ինչի արդյունքում նրանք դիվանագիտական հատուկ կարգավիճակ են ձեռք բերելու:

Թուրքական խորհրդարանում առաջարկվել է օրակարգում ներառել միասեռականներին առնչվող հարցերը

meclisԹուրքական խորհրդարանում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բուրսայի պատգամավոր Այքան Էրդեմիրը առաջարկել է խորհրդարանական օրակարգի մեջ ներառել միասեռականներին վերաբերող հարցերը: «Նայեք, այսօր աշխարհում արդեն «El Fatiha» անունով կազմակերպություն կա, աշխարհի մոտ 20 երկրներում այս կառույցներում ընդգրկված են միասեռականներ, սեռական այլ կողմնորոշում ունեցող մահմեդականները, նրանց ընտանիքներն ու ընկերները: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում հավատացյալ մահմեդական միասեռականները, տրանսեքսուալները, արվամոլներն ու լեզբիները միավորվում են և կամաց-կամաց փոխում իրենց հասարակությունը: Մենք հավատում ենք, որ հանրապետությունը սեռական կողմնորոշման հարցում ևս տեր կկանգնի նրանց, ովքեր անտեր են և ոչ ոքի չունեն»,-նշել է պատգամավորը:

«Radikal» հաղորդում է, որ ի պատասխան Էրդեմիրին, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Քորքմազը բղավել է՝ «Քո ասածը անբարոյականություն է»՝ արժանանալով խորհրդարանի փոխնահագահ Մերալ Աքշեհիրի զգուշացմանը: Քորքմազը այնուհետև լքել է նիստերի դահլիճը: Հետաքրքրական է, որ ԺՀԿ-ի առաջարկին իր աջակցությունն է հայտնել Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության Մերսինի պատգամավոր Էրթուղրուլ Քյուչյուքը՝ նշելով. «Ամբողջ հարցը այն է, որ միասեռական չհանդիսացող մեկը պետք է պաշտպանի միասեռականի իրավունքները:»

Թուրք ոստիկաններին ճաշին ճանճով փչացած սենդվիչներ են բաժանել (տեսանյութ)

sendwichՄայիսի 26-ին Ստամբուլում տեղի էր ունեցել «Vialand» ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել էր նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այդ օրը կենտրոնի տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցներին կեսօրին որպես ճաշ սենդվիչներ են բաժանել, որոնք փչացած են եղել:

«Doğan»  լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններից մեկը տեսագրել է իրենց տրված ճաշը, տեղադրել է այն համացանցում՝ հայտնելով իր դժգոհությունը: «Սենդվիչի մեջ դրված հազարի թերթիկները սև գույնի էին, ավելի ճիշտ դրանք փչացած էին: Ինչպես կարող է մարդ ուտել այն, ինչ միայն կարելի աղբը նետել: Առավոտյան յոթից աշխատում ենք և մեզ տրված ճաշն էլ այդ փչացած սենդվիչն էր: Մեջը ամենաքիչը մեկ շաբաթվա հնության պանիր էր դրված, որի վրա սև կետեր էին երևում, հավանբար ճանճ էր: Սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանները այսպիսի՞ վերաբերմունքի են արժանի»,-զայրույթով նշել է ոստիկանը:

Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել

Ստամբուլի երրորդ կամրջի կառուցումը բողոքի պատճառ է դարձել (լուսանկարՍտամբուլի եվրոպական և ասիական հատվածները միմյանց միացնող 3-րդ կամուրջի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել: Բանն այն  է, որ կամրջի կառուցման նպատակով ոչնչացվում է Թաքսիմում գտնվող զբոսայգին:

Ինչպես հաղորդում է “T24”-ը, այդ շինարարության դեմ ցույց է կազմակերպվել, ինչին անդրադարձել է Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էևդողանը կամրջի կառուցման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս: “Ինչ ուզում եք արեք, մենք արդեն որոշում ենք ընդունել: Ինչպես որոշել ենք, այնպես էլ լինելու է”,- հայտարարել է Էրդողանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կամուրջը կրելու է սուլթան Յավուզ Սելիմի անունը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր վարչապետի պատվին կամուրջը անվանել Ռեջեփ Թայիփ Էրդողան, հաղորդում է թուրքական “Դողան” լրատվական գործակալությունը:

“Այս կամրջի անունը թող Ռեջեփ Թայիփ Էրդողան դնեն: Նա դա ուզում է, ես ել քվեարկում եմ դրա օգտին: Կգա ժամանկ երբ կասեն. “Մի ժամանակ այստեղ անտառ է եղել, Թայիփ Էրդողան անվամբ մեկը այն կտել է”: Էրդողանի անունը կանցնի ամոթալի պատմության գիրկը”, -ասել է Քըլըչդարօղլուն:

Հավելենք նաև, որ Թուրքիայի ալևիների շրջանում կամուրջի այս անվանումը բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ սուլթան Յավուզ Սելիմը համարվում է ալևիներին ամենամեծ կոտորածի ենթարկած սուլթանը:

 

 

 

 

 

 

 

 

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարան

Դինքի սպանության գործը վերադարձել է դատարանՍտամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան, հաղորդում է հայկական “Ակոս” թերթը:

Նշենք, որ վճռաբեկ 9-րդ դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի  Դինքի սպանության գործով դատապարտվածները ոչ թե “զինված ահաբեկչական կազմակերպության”, այլ “հանցանք գործելու նպատակով ստեղծված խմբավորման” անդամներ են, ինչը թեթևացրել է մեղավորների պատիժները։

Հիշեցնենք, որ “Ակոսի” խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում`իր խմբագրության մոտ, 2007թ.-ի հունվարի 19-ին:

 

 

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել

Թուրքիայում` Starbucks սրճարանի կանանց համար նախատեսված զուգարանում, գաղÕՄիջազգային հայտնի “Starbucks” սրճարանային ցանցի ստամբուլյան մասնաճյուղի կանանց համար նախատեսված զուգարանում գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է թուրքական “T24”-ը, հեռուստաընկերություններից մեկում աշխատող կին լրագրողն այցելել է Ստամբուլի Բեբեք թաղամասում գտնվող “Starbucks Coffe” սրճարան: Սրճարանի զուգարան մտնելիս այցելուն պատահաբար հայտնաբերել է գաղտնի տեղադրված տեսախցիկ։

Լրագրողն այդ մասին հայտնել է սրճարանի տնօրենին, որը անտարբերության է մատնել նրա բողոքը, ինչից հետո կինը դիմել է ոստիկանությանը։

Անվտանգության տեսախցիկների միջոցով ուսումնասիրություն կատարելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ այդ գաղտնի տեսախցիկը սրճարանի աշխատակիցներից մեկն է տեղադրել: Վերջինս հեռացվել է աշխատանքից:

Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը

selimi mostՍտամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղույցի վրայող անցնող երրորդ կամրջի հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Այդ առիթով էլ որոշվեց կամրջի կառուցումը սկսել հենց այսօր:

«Նոր կամուրջը կրելու է սուլթան Սելիմ Յավուզի անունը»,-հայտարարել է նախագահ Գյուլը: Կամրջի շինարարությունը իրականացնող ընկերությունը խոստացել է այն ավարտել ուղիղ երկու տարի անց՝ 1915 թվականի մայիսի 29-ին: «Երկու տարի անց մենք կմասնակցենք Բոսֆորի վրայով արդեն երրորդ կամրջի բացման արարողությանը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

 

Ադրբեջանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է. նրա գտնվելու վայրը հայտնի չէ

համիդովԱդրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովը ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Համիդովը ձերբակալության ժամանակ մի քանի մարդկանց հետ գտնվել է սրճարանում: Ըստ ականատեսի` իրավապահները ոլորել են նախկին պաշտոնյայի ձեռքերը, գցել գետնին, ձեռնաշղթա հագցրել, ապա նստեցրել են ավտոմեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

Համիդովի ձերբակալության պատճառը հայտնի չէ:

Նշենք, որ Համիդովը երեկ Նավհանը բնակավայրում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ քննադատել է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը`անվանելով այն “անբարոյական”: Նա նաև ընդդիմությանը կոչ է արել արմատական քայլեր ձեռնարկել, քանի որ “ադրբեջանական ներկայիս վարչակարգի խաղաղ փոփոխությունն անհնար է”:

Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում է

Ադրբեջանի ընդդիմությունը միավորվում էՄայիսի 28-ի երեկոյան` Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ակտիվ քննարկումներից հետո, հայտարարվել է ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, նման որոշում ընդունվել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նովհանի ավանում տեղի ունեցած ցույցից հետո կազմակերպված ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ:

Ընդդիմադիր գործիչների հանդիպմանը մասնակցել են “Բաց հասարակություն”, “Ազատական”, “Ազգային ճակատ”, “Դասական ազգային ճակատ”, “Մուսավաթ” կուսակցությունների  և EL շարժման ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կառույցի հիմնադիր փաստաթղթերը:

Քննարկմանը հեռակա մասնակցել են նաև ադրբեջանցի մի շարք հայտնի արվեստագտեներ, այդ թվում՝ ռեժիսոր, դրամատաուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է խորհրդի հռչակագիրը և նրա կազմը, որում ընդգրկվել են ավելի քան 100 քաղաքական գործիչ, քաղաքացիական հասարկության, մտավորականության ներկայացուցիչներ:

Առաջիկա օրերին տեղի կունենա խորհրդի առաջին հավաքը և կհրապարակվի խորհրդի հռչակագիրն ու կազմը:

Նորաստեղծ կառույցը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է արել միավորվել` 2013թ-ին ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար:

Ինձ ձերբակալել են “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի համար. Հիլալ Մամեդով

Ինձ ձերբակալել են “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի համԱյսօր՝ մայիսի 29-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է թալիշերենով լույս տեսնող “ԹոլըշիՍադո”  (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատական հերթական նիստը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Նիստի ընթացքում Մամեդովը ցուցմունք տալիս նշել է, որ իրեն ձերբակալել  են համացանցում իր կողմից “Ты, кто такой давай до свиданья” տեսահոլովակի տեղադրման համար, քանի որ այն մեծացրել է թալիշական մշակույթի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը: Ըատ Մամեդովի` ինքը ճնշումների է ենթարկվել Աստարայում թալիշական մշակույթի երեկոյի կազմակերպման համար, քանի որ դրան հրավիրված են եղել ռուսական “НТВ” հեռուստաալիքի նկարահանող խումբը: “Լավ է, որ ինձ ձերբակալալ են. կարող էին սպանել”, -ասել է Մամեդովը:

Մամեդովը հայտարարել է, որ նույնիսկ եթե իր մոտ 5 տոննա թմրանյութ գտնեն, ինքը չի իրաժարվելու իր քաղաքացիական դիրքորոշումից և պայքարից:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 5-ին:

Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսի 21-ին և մեղադրվում է թմրանույթերի անօրինական պահման, պետական դավաճանության և միջէթնիկական թշնամանքի հրահրման մեջ:

Ադրբեջանական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նշում են, որ Մամեդովի հետապնդումներում քաղաքական դրդապատճառներ են:

Էրդողանը Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Ռեյհանլըի ահաբեկչության կազմակերպման մեջ

erdogan-kilicdaroglunaԹուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռեյհանլըի ահաբեկչությունների համար մեղադրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ նշելով. «Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատվիրակության նախագահը, որը երկու անգամ այցելել է Դամասկոս, հանդիսանում է այն մարդը, որը պլանավորել է Ռեյհանլըի ահաբեկչությունները, ինչպես նաև սիրիացի փախստականների ճամբարներում տեղի ունեցած պայթյունները, սպանություններն ու առևանգումները»:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի անվտանգության ուժերը հավաստի տեղեկություն ունեն Ռեյհանլըի ահաբեկչության կազմակերպիչների մասին: Նա նշել է, որ հատուկ ծառայությունները արձանագրել են հստակ կապը հանցագործության մեջ մողադրվող և պետական դավաճանության համար ձերբակալված անձանց և ԺՀԿ-ի մի քանի պատգամավորների միջև:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը կոչ է արել հրաժարական տալ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն քննադատեÕԱդրբեջանում լրագրողների, բլոգերների, ակտիվիստների և անկախ մտածելակերպ ունեցող այլ անձանց խոսքի ազատության իրավունքը շարունակում է զգալիորեն սահմանափակ մնալ, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը՝ ամփոփելով նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած այցի արդյունքները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Մուժնիեկսը Ադրբեջան կատարած այցի շրջանակում եղել է Իսմայիլլիի շրջանում, որտեղ հունվար ամսին ժողովրդական հուզումներ էին տեղի ունեցել, բանտում այցելել է Հանրապետական այլընտրանք (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, “Թալըշի սյադո” թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին և մի քանի ակտիվիստների:

“Իրենց կարծիքն արտահայտելու համար ճաղերի ետևում հայտնված անձանց ազատ արձակելու հարցն Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթություն պետք է լինի: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է դատական գործընթացը դարձնել ավելի անկողմնակալ և անկախ”,- նշել է Մուժնիեկսը:

 

ԵԽ պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել “Զրպարտության մասին” օրենք ընդունել, և զրպարտության համար ոչ թե ազատազրկման դատապարտել, այլ վարչական տուգանք սահմանել:

 

Անդրադառնալով հավաքներ անցկացնելու իրավունքին` վերջինս նշել է, որ 2006թ.-ից իշխանությունները արգելել են խաղաղ ցույցեր անցկացնել Բաքվի կենտրոնում, իսկ այժմ էլ գնալով խստացնում են չարտոնագրված ակցիաների համար սահմանված վարչական պատասխանատվությունը:

 

“Իշխանությունները հրապարկել են այն վայրերի ցուցակը, որտեղ թույլատրվում է բողոքի ակցիաներ անցկացնել, սակայն այդ ցանկում պետք է ներառել նաև Բաքվի կենտրոնում գտնվող վայրերը՝ որպես հավաքների ազատությունը երաշխավորելու առաջին քայլ”,-հավելել է եվրոպացի պաշտոնյան: