Մերկելի կուսակցությունը բունդեսթագի ընտրություններում հաղթանակ է տարել

pic_926cad31f1a826f5f3221fe9b0b98cbeՔրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պահպանողական բլոկն ու Սոցիալ-քրիստոնեական(ՍՔՄ) միությունը,որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, հաղթանակել է Գերմանիայի բունդեսթագի ընտրությունններում, հայտնում է  Agence France-Presse –ը ըստ ընտրահանձնաժողովի նախնական տվյալների, որոնք հրապարակվել են արձանագրությունների 100 %-ի մշակման արդյունքում:

Պահպանողականների կոալիցիան հավաքել է  ձայների 41,5 %-ը. նման կերպ  ցուցադրելով Արևմտյան ու Արևելյան Գերմանիայի միավորման պահից լավագույն արդյունքը: Այդուհանդերձ, այդ արդյունքը բավարար չէ բունդեսթագում բացարձակ մեծամասնություն ստանալուն, ինչի պատճառով կառավարություն ձևավորելու համար  ՔԴՄ/ ՍՔՄ-ն ստիպված կլինի այլ ուժերի հետ կոալիցիա ստեղծել:

Նախնական տվյալներով, Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) չի անցել խորհրդարան, քանի որ ստացել է ձայների 4,8%-ը մինչդեռ նվազագույնը հարկավոր էր 5% ունենալ: 50 տարվա մեջ  սա ԱԴԿ-ի առաջին ձախողումն էր: Վերլուծաբանները կարծում են, որ ԱԴԿ-ի անհաջողությունը կստիպի ՔԴՄ/ ՍՔՄ-ին “մեծ կոալիցիա ստեղծել”: Նման միավորում եղել է 2005-2009-ին, որից հետո Անգելա Մերկելն առաջին անգամ կանցլեր դարձավ: Եթե այս տարի նա կրկին ընտրվի, ապա կստացվի, որ Մերկելն այդ պաշտոնում 3-րդ անգամ է` անընդմեջ:

Հայկական մշակույթի օրեր Բուխարեստում

509. Days of Armenian Culture in Bucharest  21.09.2013Սեպտեմբերի 20-ին Բուխարեստի «Դմիտրիե Գուստի» Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում` Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով:

 

Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի եւ Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես եկան թանգարանի տնօրեն տիկին Պաուլինա Պոպոյուն եւ  Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Մշակութային ծրագիրը ներկայացրին պատգամավոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը եւ ծրագրի կազմակերպիչներից երիտասարդ Հրանտ Ջաղինյանը:

 

Այնուհետեւ կատարումներով հանդես եկան Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ռումին դուդուկահար Կոսմին Բալեանը` իր «Սոնուս» եռյակով, եւ «Վարդավառ» պարախումբը:

 

Սեպտեմբերի 21-ին սպասվում են ռումինահայ հանրահայտ դաշնակահար Հարրի Դավիդյանի, իսկ հաջորդ օրը` Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգները:

 

Եռօրյա միջոցառումները ներառում են նաեւ հայկական ավանդական արհեստների, զարդարվեստի, գեղագրության եւ խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Ծրագրի շրջանակներում այցելուները կդիտեն գեղանկարների եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները:

 

Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր եւ ծրագրեր:

 

Հայաստանին նվիրված տոնի եւ հայկական մշակույթի օրերին զուգընթաց` Ռումինիայի Արվեստի պատմության միությունը կազմակերպել է Բուխարեստի պատմության նվիրված շրջայցեր` ի պատիվ ռումինահայ հայտնի ճարտարապետներ Գրիգորե եւ Նիկոլաե Չերքեզ եղբայրների:

 

Ավելի քան կեսդարյա իր գործունեությամբ Գրիգորե Չերքեզը անջնջելի հետք է թողել ռումինական ճարտարապետության պատմության մեջ: Ունենալով գերազանց պատրաստվածություն եւ հարուտ փորձ շինարարության ոլորտում` նա բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ է թողել, որոնք այսօր զարդարում են մայրաքաղաք Բուխարեստը եւ այլ բնակավայրեր:

 

Բուխարեստի ճարտարապետության արդիականացման գործում ոչ պակաս ավանդ ունի նաեւ Նիկոլաե Չերքեզը: Նրա անվան հետ են կապվում պետական եւ հանրային խոշոր հաստատությունների կառուցման խրագրերը, ինչպես նաեւ թագավորական պալատների եւ հանրային այգիների վերակառուցումը:

Անգլիայում կովը խափանել է գնացքների ընթացքը

kovԱնգլիայի Սոմերսեթ դքսության ավաններից մեկում գնացքի գծերի վրա հայտնված կովը պատճառ է դարձել, որ ուղևորությունների ժամացուցակը խախտվի: Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ շագանակագույն սպիտակ պուտերով կովը անհրավեր հայտնվելով գնացքի գծերին, մոտ երկու ժամ հետաձգել է քաղաքացիների ուղևորությունը:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ կայարանում սպասող քաղաքացիները, դառնալով այս զավեշտալի դեպքի ականատեսը, հետաքրքիր մեկնաբանություններ են արել իրենց «Twitter»-յան էջում: «Գնացքների մեկնումը հետաձգվեց տարածքը գրաված կովերի պատճառով»,-գրում է տուժած ուղևորներից մեկը: Հետաքրքական է, որ ընտանի կենդանիները համարվում են գնացքների բնականոն ժամանակացույցի խափանման հինգ հիմնական պատճառներից մեկը: Ամեն ամիս մոտ 15 նման դեպք է գրանցվում:

Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ դեմքը թագուհու ծոռն է

i (1)Evening Standard թերթի վարկածով, Լոնդոնում ամենաազդեցիկ դեմքը դարձել է Բրիտանիայի 2 ամսական արքայազն Ջորջը:

Թերթը, որի տերը ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևն է, կազմել է երկրի ամենաազդեցիկ մարդկանց թոփ -100 աղյուսակը: Հուլիսի 22-ին լույս աշխարհ եկած փոքրիկն առաջնությունը “խլել” է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից:

Power-1000-ի ամենամյա ցուցակի երրորդ հորիզոնականում Անգլիայի բանկի  ղեկավար կանադացի Մարկ Կարնին է:  Վարչապետ Դևիդ Քեմերունն ու ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը 4-րդ ու 5-րդ հորիզոնականներում են:

 

Ֆրանսիան արգելել է երեխաների գեղեցկության մրցույթները

beauty-contest-390x285Ֆրանսիայի սենատն  քվեարկել է անչափահաս աղջիկների գեղեցկության մրցույթներն արգելելու օգտին, քանի որ դրանցում չափազանց վաղ է  սեքսուալության շեշտադրում կատարվում: Նոր օրենքի խախտման դեպքում 2 տարվա ազատազրկում ու 30 հազար եվրո տուգանք է նախատեսվում (Associated Press):

Ֆրանսիայում նման մրցույթներն այնքան տարածում չունեն, որքան ԱՄՆ-ում, սակայն այնտեղ էլ երեխաներին վաղ տարիքում (մինչև 12 տարեկան) բացատրում են, որ նրանք սեքսուալ են ու սովորեցնում են հարդարվել ու ժանեկավոր սպիտակեղեն կրել: Օրինագծի հեղինակը պահպանողական Շանթալ Ժուանոն է: Նա ասում է, որ երեխաների հիպերսեքսուալությունը հակասում է մարդու իրավունքների նորմերին:

Օրենքի տառը չափազանց խիստ է.” Մինչև 16 տարեկան երեխաների համար արգելել գեղեցկության բոլոր մրցույթները”:

“Մինի միսս-Ֆրանսիա” մրցույթի կազմակերպիչ Միշել Լե Պարմենտյերը դիմել է սենատորներին` ձևակերպումը փոփոխելու համար, քանի որ որոշ մրցույթներում երեխաների սեքսուալացում չկա:

Օրինակ, վերջերս  Փարիզում լողազգեստով, դիմահարդարմամբ ու բարձրակրունկներով շոուն չկայացավ:

Մարտահրավեր ավանդականին

ol3001379586917 (1)Արքայազն Ֆելիքս Լյուքսեմբուրգցին ու նրա հարսնացուն` Քլեր Լադեմախերը որոշեցին հրաժարվել թագավորական ընտանիքի համար ավանդական հանդիսությունից ` ընտրելով համեստ քաղաքացիական պսակադրությունը:

29-ամյա արքայազնի ու նրա 28-ամյա ընտրյալի հարսանիքը տեղի ունեցավ ոչ թե Լյուքսեմբուրգում, այլ գերմանական Ֆրանկֆուրտում, որը նորաթուխ արքայադստեր հայրենի քաղաքն է: Բացի այդ, Քլերը որոշել է հրաժարվել նաև նման մակարդակի համար ավանդական հագուստից ու հյուրերին է ներկայացել կարճ սպիտակ զգեստով: Հանդիսությանը ներկա են եղել նորապսակների ծնողները, քույրերն ու եղբայրները:

Hartmut+Lademacher+Prince+Felix+Luxembourg+Oz8oqbHrqSXlԱվելի շքեղ հարսանիք տեղի կունենա Ֆրանսիայի հարավում, շաբաթ օրը, որտեղ 350 մարդ է հրավիրված: Այնտեղ նորաթուխ ամուսինները կպսակադրվեն «Sainte Marie-Madeleine de Saint-Maximin-la-Sainte-Baume»-ում:

Դրանից անմիջապես հետո Ֆելիքսն ու Քլերը կմեկնեն ամուսնական ճանապարհորդության, որը պետք է  նորաթուխ արքայադստեր համար իսկական անակնկալ դառնա:

Հարուստ բարոնի դուստրը` մարմնավաճառ

o_826344Շոտլանդական հնագույն ընտանիքներից մեկի 37-ամյա դուստրն անսովոր հոբի ունի: Երկու երեխաների մայրն ու  լավագույն դպրոցներում, հետագայում` Իթնում ուսանած կինը զբաղվում է մարմնավաճառությամբ: Իր ծառայությունները կինը գովազդում է ֆեյսբուքյան էջում առանց քաշվելու:

Շառլոտան շոտլանդացի բարոնետ Մալքոլմ Արմսթրոնգի ավագ դուստրն է: Նա լույս աշխարհ է եկել դիզայներ Սյուզան Արմսթրոնգի հետ սիրավեպի արդյունքում: Սակայն այդ հարաբերությունները վաղուց անցյալում են: Դրանից հետո Մալքոլմն ամուսնացել է ևս 2 անգամ: Հիմա կնոջ հետ ապրում է Լոխ-Լոմոնդ լճի մոտ, իր կալվածքում:

Ծանոթներն ասում են, որ Մալքոլմը հոգին չի խնայել դստեր համար: Նա վճարել է Շառլոտայի ապրելու, սովորելու համար, գնել թանկարժեք նվերներ: Սակայն վերջին շրջանում նրանց հարաբերությունները վատացել են: Գուցե հենց դրա համար էլ 37-ամյա կինը որոշել է այդ միջոցին դիմել: Իր ֆբ-էջում ձիերի լուսանկարների, ընտանեկան գերբի, հեղինակավոր ուսումնական հաստատությունների ավարտականների հետ, 2 երեխաների մայրիկը տեղադրել է նաև  մերկ լուսանկարները:

27896Նա գրում է, որ կարող է անտիմ բնույթի ծառայություն մատուցել բոլոր ցանկացողներին` խոստանալով “անմոռանալի զգացումներ”: Տեղում էլ ներկայացրել է գնացուցակը. մեկ ժամը Շառլոտա Արմսթրոնգի հետ արժե 125 ֆունտ, 4 ժամը` 500 ֆունտ: Բարոնետի դուստրն աշխատում է առավոտյան 11-ից մինչև երեկոյան 9-ը: Նրա խոսքով` աշխատանքն իրեն շատ է դուր գալիս: Նա իրեն բացարձակ երջանիկ է զգում.”Հայրս պետք է որ ահավոր բարկանա` իմանալով, թե ինչպես եմ ապրուստի համար գումար վաստակում”:

Իսկ նրա հայրը, ցնցող լուրը բավականին հանգիստ է ընդունել.”Ակնհայտ է, որ այդ կինը լուրջ խնդիրներ ունի, որոնց համար մեղավոր է միմիայն ինքը: Այլ բան չունեմ ասելու”:

Գերմանիայում վագրը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին

tigerԳերմանիայի իշխանությունները հայտնում են, որ երկրի հյուսիսարևմտյան հատվածներում գտնվող կենդանաբանական այգիներից մեկում վագրը հարձակվել և սպանել է այգու աշխատողներից մեկին:

Տեղի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ հինգշաբթի կեսօրին Մյունստեր քաղաքի կենդանաբանական այգու 57-ամյա աշխատակիցը չի նկատել իր հետևում մնացած վագրին և մոտեցել է վանդակի մյուս վագրերին:

Այնուհետև վագրը նրա հետևից հարձակվել և բռնել նրա վզից, որից հետո նա մահացել է: Կենդանաբանական այգին միջադեպի կապակցությամբ որևէ մանրամասներ չի հաղորդել:

 

Գերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար

Mideast-Syria_HoroԳերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայի ռազմապահեստների ոչնչացման հարցում օգնելու համար:

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի քիմիական զենքի հարկադիր գրանցման և մինչև 2014թ-ի կեսերը այդ պաշարները երկրի տարածքից հանելու կամ ոչնչացնելու կոչ էր արվում: Գործընթացը կվերահսկի Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն տեխնիկական կամ ֆինանսական  աջակցություն էր առաջարկել զենքը վերացնելու համար: Հինգշաբթի նա տեղեկացրել է, որ Բեռլինը որոշել է ֆինանսական միջոցներ տրամադրել քիմիական զենքի վերահսկման մարմնին այդ խնդիրը լուծելու համար:

Մայրը որդու դիակը պահել է ննջարանում

Դաժան հանցագործություն է բացահայտվել բրիտանական Բրեդֆորդ քաղաքում: Տեղաբնակներից մեկն իր 4-ամյա որդուն սովի է մատնել ու երեխայի դիակը 2 տարի պահել ննջարանում, որ երեխայի համար նպաստը ստանա: Այդ երկու տարին նա ապրել է որդու նպաստով:

article-2424335-1BE54627000005DC-528_306x476Ամանդա Հաթնն երբեք որդու մասին հոգ չի տարել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա գիշեր-ցերեկ մարիխուանա է ծխել ու օղի խմել,  երբեմն` օրական մեկ լիտր: Տղայի հայրն առանձին էր ապրում, մայրը չի աշխատել ու երեխայի կեղտոտ տակաշորերը փողոց է նետել: Նա ոչ իրեն է հետևել, ոչ էլ որդուն խնամել: Հետևանքը եղել է այն, որ երեխան քաղցից մահացել է: Մայրը, փոխանակ փրկարար ծառայություն զանգի, հեռախոսով պիցա է պատվիրել. փաստը հաստատվել է:

Մի անգամ էլ հարևանների համբերությունը հատել է այդ տանը կատարվող անկարգություններից, ու, բացի այդ, Ամանդայի տնից ահավոր հոտ է տարածվել: Երբ ոստիկանները կոտրել են  բնակարանի դուռը,  տեսածից սարսափել են: Ամենուր քաոս էր տիրում, իսկ կնոջ ննջարանում գտնվող մանկական մահճակալում 4-ամյա երեխայի դիակն էր: Երեխայի հագին այն շորն էր, ինչով նա մահացել էր 2 տարի առաջ: Նա չափազանց փոքր էր: 4 տարեկանում նա 8 ամսական երեխայի էր նման:

article-2424335-1BE0B3FD000005DC-298_634x485Սեպտեմբերի կեսին Ամանդա Հաթնի գործով դատական գործընթաց սկսվեց: Կինը մեղադրվում է հանցավոր անփութության ու չկանխամտածված սպանության մեջ: Թե ինչ պատիժ է նրան սպառնում,  դեռևս չի հայտնվում:

Ձերբակալվել է Փարիզի զբոսաշրջիկներին թիրախ դարձնող գրպանահատների խումբ

pickpocets-parisՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջիկների նման հագնվող և Փարիզի հայտնի թանգարաններում հիմնականում ասիացի այցելուներին կողոպտող գրպանահատների խմբի:

Խմբի անդամներն  իրենց մոտ ֆոտոխցիկներ էին պահում, նրանք թանգարանի տոմս գնելով մտնում էին ներս և աննկատ հեռանում: Կոմիսար Ստեֆան Գուոն հայտնում է, որ նրանք, գործելով Լուվրում, Օրսեյի թանգարանում, Էյֆելյան աշտարակում և Վերսալի պալատում, յուրաքանչյուր օր 2,700 դոլար էին կողոպտում զբոսաշրջիկներից:

Նրա տեղեկություններով՝ ավելի քիչ քան 10 անդամից բաղկացած խումբը մեկշաբաթյա հետախուզումից հետո ձերբակալվել է երեքշաբթի օրը:

Կոմիսարը հայտնում է, որ այս շաբաթ ձերբակալված խումբը հիմնականում իրենց թիրախ է դարձրել թանգարանների ամենամարդաշատ հատվածները, օրինակ Լուվրի Մոնա Լիզայի նկարը:

Հաշվի առնելով լեզվական և մշակութային տարբերությունները և զբոսաշրջիկների մեկանգամյա այցով քաղաքում գտնվելը՝ ոստիկանությունը երբեք բողոքներ չի ստացել գողությունների վերաբերյալ:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի որդին կազինոյում տանուլ է տվել 700 հազար եվրո և ներվել է

МонакоՖրանսիայում մեծ աղմուկ է առաջացրել երկրի ԱԳՆ ղեկավարի որդու `Թոմաս Ֆաբիուսի` Մոնակոյի կազինոներից մեկում 700 հազար եվրո տանուլ տալու լուրը: Սակայն այդ պատկառելի պարտքը խոշոր պաշտոնյայի որդուն ներվել է: Իշխանությունները զբաղված են դեպքի հետաքննությամբ, հաղորդում է  Le Figaro-ն:

Այժմ ոստիկանությունը հարցում է ուղարկել, որպեսզի խուզարկություն սկսի ոչ միայն  SBM ընկերությունում, որին է պատկանում “բարի”  խաղատունը,այլև Մոնակոյի ֆինանսների նախարարությունում: Նախնական վարկածով, խաղատան ղեկավարությունը որոշել է գործարք կնքել Ֆրանսիայի խոշոր պաշտոնյայի որդու հետ, որպեսզի ընտանիքին փրկի մեծ աղմուկից: Դժվար թե դա արվել է անշահախնդիր, ենթադրում է ոստիկանությունը:

Թոմաս Ֆաբիուսը երկար ժամանակ  տառապում է  մոլախաղերի նկատմամբ կախվածությունից: Երկու տարի առաջ իշխանությունները արգելել էին նրան խաղալ, երբ հայտնի  էր դարձել, որ նա իր գործընկերներից մեկին, որը զբաղվում է միկրոչիպերով պլաստիկ քարտերի արտադրությամբ, վճարել էր 90 հազար եվրո պարտք: Բացի դրանից, իշխանությունները տղամարդուն գործի վրա բռնացրեցին, երբ նա Փարիզի կենտրոնում 280 ք.մ մակերոսով  բնակարան ձեռք բերեց:

Հռոմի օդանավակայանում ծախծխում են մոռացված ճամպրուկները

o_825592Հռոմի “Ֆյումիչինո” օդանավակայանում սկսվել է ինչ-որ ժամանակ օդանավակայանում մոռացված ճամպրուկների ու պայուսակների աճուրդով վաճառքը:

Այն բեռը, որի ետևից ավելի քան 2 տարի ոչ ոք չի ներկայացել, որոշվել է վաճառքի հանել: Աճուրդը կտևի մինչև կիրակի օրը: Ամեն բան օրենքի սահմաններում է կատարվում, օդանավակայանի ադմինիստրացիան 2 տարի պահելուց հետո իրավունք ունի դրանք վաճառել կամ նվիրել: Սակայն վերջինն  այնքան էլ հետաքրքիր չէ: Մեկ ուրիշ հանգամանք է շատ հետաքրքիր, ճամպրուկը մինչև վաճառքը բացելու իրավունք չկա: Իսկ դրանց պարունակությունը նոր տերերին միշտ չէ, որ ուրախացնում է:

“Ինչպես տեսնում եք, մենք արդուկներ, սրճեփներ, ստերեո-համակարգեր ունենք”,- ասում է գնորդներից մեկը: Մեկին էլ  բաժին են ընկել լուսանկարչական ապարատներ.”Կարծում եմ, որ կկարողանամ դրանք վաճառել համացանցով ու մի քիչ գումար աշխատել”,-ուրախանում է նոր տերը:

Իսկ ամենահնարամիտները առևտուր են սկսում անմիջապես  տեղում: Երբեմն ճամպրուկների մեջ ոչ միայն հին լուսանկարչական ապարատներ են լինում, այլև ավելի թանկարժեք, ասենք` ոսկերչական զարդեր ու բիժուտերիա, նոթբուքեր ու պլանշետային համակագիչներ:

Արքայազն Հարրին մոտ մեկ օր սառնարանում է անցկացրել

հարրիՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին 20 ժամ անց է կացրել հատուկ սառնարանի խցիկում: Արքայազնն  այդ քայլին է դիմել Հարավային բևեռ արշավախմբին մասնակցելուն պատրաստվելու համար:

Ինչպես ճշտում է  “Интерфакс” -ը, վկայակոչելով բրիտանական The Guardian, 29-ամյա բրտանական թագաժառանգը  -35 աստիճան ցելսիուսի  և  72 կմ/ժամ “արհեստական”  քամու առկայության պայմաններում անց է կացրել 20 ժամ: Պայմանները մաքսիմալ մոտ էին Հարավային բևեռի  եղանակային պայմաններին:

Սառնարանի խցիկում արքայազն Հարրին ստուգել է իր հագուստը, որով ինքը և իր թիմը նպատակ ունեն մասնակցել դեպի Հարավային բևեռ արշավախմբի աշխատանքներին, որը կկայանա այս ձմեռ: Արքայազնի հետ միասին խցիկում պատրաստվել են նաև ապագա արշավախմբի ուրիշ անդամներ`բրիտանական զինված ուժերի նախկին ծառայողներ, որոնք կորցրել են վերջույթները Աֆղանստանում ռազմական գործողությունների  ժամանակ:

Արքայազնի արշավախումբը  կմրցի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բևեռագնացների ուրիշ թիմերի հետ. մասնակիցները ձգտելու են ինչքան հնարավոր է արագ հասնել Հարավային բևեռ:

Նախկինում արքայազն Հարրին ստիպված էր հրաժարվել նմանատիպ արշավանքներից, քանի որ  այդ ժամանակը համընկնում էր  եղբոր` արքայազն Ուիլյամի հարսանիքի հետ:

Իսպանական քաղաքում փնտրում են վիճակախաղով խոշոր գումար շահած, սակայն տոմսը կորցրած անձին

Spanish lottery winning ticket worth nearly £4m still unclaimedՀյուսիսային  Իսպանիայի քաղաքներից մեկում փնտրում են վիճակախաղով 6,3 միլիոն դոլար շահած, սակայն կտրոնը տոմսարկղում թողած անձին:

Կորունա քաղաքի տոմսարկղում գտնված տոմսը, որի խաղարկությունը տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 30-ին, հանձնվել է իշխանություններին:

Երեքշաբթի քաղաքապետարանը իր կայքում կորցված և գտնված իրերի կողքին տեղադրել է նաև այդ խաղատոմսի հայտարարությունը:

Քաղաքապետ Կառլոս Նեգրեյրան կատակել է, որ ինքը կդառնա առաջին քաղաքապետը, որ միլիոնատիրոջը փնտրում է գումար հանձնելու, այլ ոչ խնդրելու համար:

Քաղաքապետի խոսքով իրենք խիստ ստուգումներ են անցկացնելու իրական տիրոջը տարբերելու համար, իսկ եթե չգտնեն, ապա խաղատոմսը կհանձնեն այն գտնողին:

 

Ավստրիայի ակունքների սբ ջուրն ավելի կեղտոտ է, քան չինական ֆաստֆուդի սառույցը

b_825326Փորձագետները թեստավորել են Ավստրիայի մայրաքաղաքի ակունքներից հոսող սբ ջուրը ու  անմխիթար եզրահանգումներ արել: Ամեն օր հազարավոր հավատացյալներ են ջուր խմում այդ ակունքներից, մինչդեռ պարզվում է, որ ջրի մեջ պարունակվող մանրէները չափազանց շատ են` 62 մլն մեկ մմ-ում: Բացի այդ, փորձանմուշների 86%-ում հայտնաբերվել են այնպիսի մանրէներ, որոնք սովորաբար լինում են արտաթորանքի մեջ: Խոսքն առաջին հերթին աղիքային ցուպիկի մասին է:

Մասնագետներն ասում են, որ սբ ակունքներից օգտագործվող ջուրը կարող է ստամոքս-աղիքային տրակտի լուրջ հիվանդությունների հանգեցնել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Չինաստանի մայրաքաղաքի արագ սննդի կետերում հաճախորդներին առաջարկվող սառույցի մեջ վնասակար մանրէների պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանային նորմը 19 անգամ: Այստեղ սառույցի համար օգտագործվող ջուրը փորձագետներն ավելի  մաքուր են համարում, “քան զուգարաններինը, որը, սակայն, չի համապատասխանում սանիտարական չափորոշիչներին”:

Costa Concordia-ի վերհանումը հաջողությամբ ավարտվեց

imgpreviewԻտալիայում ավարտվեց զբոսաշրջային Costa Concordia նավի վերհանումը, որը վթարվել էր 2012-ին:

“Օպերացիան ավարտվել է: Նավն ուղղահայաց դիրքի է բերվել”,-հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:Ինժեներ Սերջո Ջիրոտիի խոսքով, լայների վերհանման օպերացիային մասնակցել է 500 մարդ:

Նավը, որ կշռում է 114 հազար տ, պետք է ուղղահայաց դիրքի բերվեր, որ ջրից հանել հնարավոր լինի: Դրա համար Ջիլյո կղզու մոտ հատուկ  սարքավորվել էր մի կոնստրուկցիա, որի պատրաստման համար պահանջվել էր 30 հազար տ պողպատ ու 18 հազար տ բետոն:

 

Աբդուլլահ Օջալանը դարձել է Ֆրանսիայում մարդասիրության տոնի խորհրդանիշը

fransՖրանսիական կոմունիստական «Humanite» թերթը ամեն տարի ավանդաբար կազմակերպում է Մարդասիրության տոն կոչված միջոցառումը, որին այս տարի մասնակցել են նաև երկրում բնակվող քրդերը: «Ռադիկալը», վկայակոչելով «ANF» գործակալության փոխանցած լուրը, գրում է, որ նշանավոր ֆրանսիացի դերասան Ջամել Դեբուզը ևս մասնակցել է այս տոնին: Փակման միջոցառմանը մոտ երկու ժամ բեմում անցկացրած դերասանը հազարավոր մարդկանց առաջ ասել է հետևյալը. «Մի ժամանակ ես հանդիսատեսի շարքերում էի գտնվում, այժմ մեծ բեմերում եմ, շնորհակալություն»:

Հետաքրքրական է, որ դերասանը բեմ է դուրս եկել քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատկերը կրող դրոշով: Միջոցառման ժամանակ հիշել են նաև հունվարի 9-ին սպանված PKK–ի անդամ երեք կանանց: Նշենք, որ Եվրոպայում շարունակվում են ստորագրահավաքներ անցկացնել՝ պահանջելով ազատել Օջալանին:

 

Costa Concordia-ի վերհանումը հավասարարժեք է նավին

o_726715Իտալիայի Ջիլյո կղզիների մոտ սկսում են Costa Concordia նավի վերհանման աշխատանքները: Փոթորկի պատճառով աշխատանքները հետաձգվեցին 2 ժամով: Սկզբում 110 հազար տ կշռող նավն օդային բարձիկներով ուղղահայաց կկանգնեցնեն, ապա, կշրջեն ու արհեստական ստորջրյա պլատֆորմի վրա կդնեն: Սա պատմության մեջ խոշորագույն օպերացիան է լինելու, որին մասնակցում  է 500 մարդ: Նավատեր-ընկերության վրա այդ օպերացիան կնստի 600 մլն եվրո: Առաջին փուլը կտևի 5 ժամ, ու այն, ըստ փորձագետների, ամենավտանգավորն է. եթե նավը շրջվի, ապա շրջակա միջավայրի համար դրա հետևանքներն  աղետալի կլինեն: Խութը կավերվի, իսկ նավն ավելի կխորասուզվի: Սակայն, եթե անգամ առաջին փուլերը հաջողությամբ ավարտվեն, ապա նավը նավահանգիստ տանել կկարողանան միայն հաջորդ գարուն, իսկ ամբողջությամբ այն 5 տարուց կկարողանան վերջնամշակել:

Հունաստանում այսօրվանից սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը

o_778260 (1)Հունաստանում այսօրվանից` սեպտեմբերի 16-ից  սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը միջազգային վարկատուների “եռյակի”`  ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկի ու  ԱՄՀ-ի առաքելության ներկայացուցիչների  ժամանման նախօրեին: Նրանք պետք է գնահատեն երկրում կառուցվածքային բարեփոխումների ընթացքը:

Գործադուլին կմասնակցեն ապահովագրության ու թոշակային հիմնադրամների աշխատակիցները: Աշխատանքի զբաղվածության կազմակերպություններն ու սոցապների աշխատակիցները.նրանք բողոքում են  իրենց  618 աշխատակիցներին աշխատանքային ռեզերվ  փոխադրելու համար: Սեպտեմբերի 18-19 Պետական հատվածի արհմիությունների գերագույն խորհուրդը 48-ժամյա գործադուլ կանի հազարավոր պետծառայողների աշխատանքային ռեզերվ փոխադրելու կառավարության քաղաքականության դեմ: Մի քանի հազար պետծառայողներ, այդ թվում` ուսուցիչներ են հուլիսին փոխադրվել աշխատանքային ռեզերվ: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է ևս 12 500 մարդու փոխադրում, ընդ որում, նրանցից 4000-ը վերջնականապես կհեռացվի աշխատանքից:

Պետծառայողները, որոնց փոխադրում են աշխատանքային ռեզերվ, պարտավոր են համաձայնել նոր առաջարկված աշխատանքին պետական հատվածի այն տեղերում, ուր ազատված  աշխատատեղեր կան, հակառակ պարագայում, նրանք  մի քանի ամիս անց կդառնան գործազուրկ:

Հունաստանը հույս ունի, որ իր ֆինանսների աուդիտը կավարտվի մինչ հոկտեմբերի 15-ին Եվրախմբի նիստ կգումարվի: Նիստի ժամանակ պիտի որոշվի, թե Աթենքը հերթական միկրոտրանշ կստանա, թե ոչ, որի ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ եվրո: