Էլթոն Ջոնը ռուսներին խնդրել է խտրականությունից հրաժարվել

iԷլթոն Ջոնը Մոսկվայում իր ելույթից առաջ դիմել է ռուսներին ու նրանց  առանց տարիքային սահմանափակման, ռասայի, կրոնի ու սեսքուալ կողմնորոշման խտրականության երաժշտությունը վայելելու կոչ արել:

Նա պատմել է, որ իր ըկերները համոզել են հրաժարվել Ռուսաստան կատարելիք այցից` սեքսուալ փոքրամասնության նկատմամբ  երկրի քաղաքականության պատճառով: Սակայն, երգիչը որոշել է  իր երկրպագուների չվշտացնել:

“Նայեք ձեր շուրջը.մենք տեսնում ենք կանանց, տղամարդկանց, երիտասարդների ու ծերերի, գեյերի ու հետերոսեքսուալների: հազարավոր երջանիկ մարդկանց, որոնք վայելում են երաժշտությունը: Մենք բոլորս այստեղ ներդաշնակության մեջ ենք, իսկ ներդաշնակությունն ընտանիքներին երջանիկ է դարձնում, իսկ հասարակությունը` ավելի պինդ”:

Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ Ռուսաստանում սեքսուալ փոքրամասնության վիճակը սարսափեցնող է գնահատում: Իր ելույթը նա մտադիր է նվիրել Վլադիսլավ, Տորնովոյի հիշատակին, որը սպանվել է Վոլգոգրադում. ենթադրվում է` հոմոֆոբիայի հողի վրա:

Ռուսաստանը ԱՊՀ երկրների հետ վիզային համակարգ չի հաստատի. Դմիտրի Մեդվեդև

 Դմիտրի ՄեդվեդևՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ազգայնական պայքար չի մղելու, քանի որ դա ոչ միայն անպատեհ է, այլ նաև մահացու: Վարչապետը ընդգծել է, որ Ռուսատանը չի կարող զարգանալ առանց արտասահմանյան աշխատուժի ներգրավման, սակայն սրա հետևանքով երկրում գործազրկության մակարդակը չի աճում: Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՊՀ երկրների հետ վիզային համակարգ չի հաստատվելու:

Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանին տեսնել Մաքսային միությունում

Ռուսաստան, Ադրբեջան, Մաքսային միություն  Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը: «Այսօր Ադրբեջանին հաջողվել է հասնել տնտեսության որակյալ աճի, դառնալ էներգետիկ առումով անկախ մի երկիր: Մի քանի տարի առաջ դա անհնարին էր թվում: Այսօր այն հաղթանակները, որոնք գրանցել են ադրբեջանական իշխանությունները, վկայում են այն մասին, որ բնակչությունը բարձր է գնահատում ձեռք բերված հաջողությունները: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը, բայց դա կանի ավելի ուշ, երբ կհաշվարկի այս համագործակցության դրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»,-նշել է Սլուցկին:

Գազալապտերները վերադառնում են Մոսկվայի փողոցներ

o_85815281 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին կվառվեն գազալապտերները: Վերջին գազալապտերն էլեկտրականով է փոխարինվել 1932-ին: Գազալապտերների վերադարձման նպատակը մայրաքաղաքի գազային տնտեսության զարգացման պատմության պահպանումն է:

Նոր գազալապտերները ավտոնոմ են աշխատում, ներսարված մարտկոցների միջոցով.ցերեկը դրանք լիցքավորվում են արեգակնային էներգիայով, միանում բացառապես օրվա մութ ժամերին:

Մինչ գազալապտերների հայտնվելը, Մոսկվայում կիրառվել են  կերոսինային լամպեր, ինչպես նաև հացի, կանեփի  սպիրտով աշխատող լապտերներ: Առաջին էլեկտրական լապտերները հայտնվել են 1880 թվին, իսկ 1883-ին  Իվան Մեծի զանգակատան վրա փայլեց առաջին իլյումինացիան: Մինչև 1935 թիվը որոշ փողոցներ դեռևս լուսավորվում էին գազա- ու յուղալապտերներով:

1951-ին սկսեցին պատրաստել ցերեկային լույսերը, իսկ 1975-ից` տեղադրեցին արտասահմանյան կոնսոլային լուսատուները` նատրիումական լամպերով: Այսօր մոսկովյան փողոցները լուսավորվում են 300 հազար լապտերներով, որոնք միացած են իրար 15 հազար կմ հոսանքալարով: Լապտերները լույս են ստանում 150 ենթակայանից:

 

Ռուսաստանի տարածքը համալրվել է նոր կղզիով

o_858198Յակուտիայի ափերի մոտ նոր կղզի է հայտնաբերվել: Այն պատահաբար նկատել են 2 ուղղաթիռների անձնակազմերը` Լապտևի ծովի վրայով թռիչքի ժամանակ: Ինչպես աշխարհագրագետներն են ասում, մի քանի հարյուր քմ տարածք ունեցող ցամաքակտորը կարող էր առաջանալ կես դար առաջ: Կղզին հայտնագործողներն արդեն անվանում են մտածել:

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջտեղում խորհրդավոր կղզու մասին  կասկած անգամ չեն ունեցել  Մի-26 ուղղաթիռի անձնակազմի անդամները: Նրանք բոլորովին պատահաբար են այն գտել,նրանց զարմանքը չափ ու սահման չուներ, երբ պարզեցին, որ ցամաքի այդ կտորը աշխարհի քարտեզի վրա նշված չէ:

“Նոր կղզին որոշելու շանսերը նվազ էին, այնուամենայնիվ, ես հրաման տվեցի GPS-նավիգատորի վրա նշան անել: Հաջորդ թռիչքի ժամանակ մենք նպատակաուղղված որոնում էինք այն և պարզվեց, որ ոչ իզուր: Կղզին իսկապես էլ գոյություն ունի”,-հիշում է Մի-26-ի հրամանտար Ալ. Մատվեևը:

Աշխարհագրագետներն այդ երևույթին գիտական բացատրություն են տալիս: Կղզին գտնվում է Նովոսիբիրսկի կղզեխմբից ոչ հեռու: Անցած դարի վերջին Երկրի երեսից միանգամից ցամաքի մի քանի կտոր ջնջվեց` սառցե հիմքի  քայքայման պատճառով: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է նաև հակառակ պրոցեսը կատարված լինի, ինչի արդյունքում էլ նոր կղզի է գոյացել:

“Կղզին հայտնաբերելուց հետո որոշեցինք այն անվանել Բաունտի, քանի որ գծագրմամբ շատ նման է հայտնի գովազդին: Սակայն, երբ սկսեցինք պարզել, թե ով է այն առաջինը հայտնաբերել, բոլորը սկսեցին բղավել`ես, ես, ես (ռուսերեն` լայա: Վճռվեց` կղզին անվանել Յայա”,-պատմել է պատմաբան-աշխարհագրագետ Ս.Ռիժին:

Ծովի մեջ ցամաքի կտորների անհետացումն ու գոյացումը խոսում է երկրաբանական պրոցեսների ակտիվության մասին: Մի շարք մասնագետների կարծիքով, նման բախտի   է արժանացել նաև խորհրդավոր Սաննիկովի երկիրը:

Յամալյան դիահերձարանի Կաննիբալը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

o_609311Այսօր յամալյան Կաննիբալի նկատմամբ վճիռ է կայացվել, որի համաձայն, նա    խիստ ռեժիմի գաղութում 9 տարի կանցկացնի: Նա 2011-ին սպանել ու կերել էր իր ընկերուհուն:

Տղամարդն ասում է, որ մարդու միս ուտել սովորել է աշխատավայրում, նա դիահերձարանի աշխատող է: Փորձագետները նրան մեղսունակ են ճանաչել:

2011-ին նա  ընկերուհուն հանդիպել էր անտառում ու դանակի 2 հարված հասցրել: Կինը դանակի հարվածներից մահացել էր, իսկ տղամարդը նրա մարմինը թաքցրել էր անտառում, իսկ որոշ մասեր օգտագործել սննդի մեջ:

2013-ին մեկ այլ նմանօրինակ դեպքի մասին  հայտնի դարձավ. Պերմում դատավճիռ կայացվեց մեկի նկատմամբ, ով սպանում էր իր զոհերին հանուն սիրտ ճաշակելու: Նրա զոհերը 9-ն էին:

Մալիի ՆԳ նախկին նախարարի որդին կասկածվում է մանկապղծության մեջ

1385717099_pedofilՍանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 51-ամյա Համիդ Բոգայոկոյի` Մալիի հանրապետության  ՆԳ նախկին նախարարի որդու դեմ:

Ինչպես ասվում է ՌԴ Գլխավոր քննչական վարչության կայքում, նրա նկատմամբ գործ է հարուցվել “սեքսուալ բնույթի բռնի գործողություններ” կատարելու հոդվածով:

Նյութից հետևում է, որ Բոգայոկոն, որը Պետրոգրադսկի մարզի ԲՇՏ-ում աշխատում էր որպես սանտեխնիկ, 2013-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իր արհեստանոցում  բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10 և 13 տարեկան աղջիկների նկատմամբ:

Ներկայում վճռվում է ձերբակալության ու մեղադրանք առաջադրելու հարցերը: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ոստիկանություն է դրա մասին հայտնել աղջիկների խնամակալը:

ԶԼՄ-ների տվյալներով, Բոգայոկոն ԽՍՀՄ սովորելու է եկել ավելի քան 30 տարի առաջ` իր հոր կամքով: Վերջին տարիներին նա աշխատում է ԲՇՏ-ում:

Մոսկվայում 14 իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել

moscow-extrimists-detainՌուսաստանի ոստիկանությունից հայտնել են, որ իրենք ձերբակալել են արգելված արմատական իսլամական կազմակերպության 14 անդամների:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում իրականացված գործողության արդյունքում սպաները առգրավել են զենքեր, ռազմամթերք և ծայրահեղական գրականություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները 1970-ականներին Եգիպտոսում հիմնադրված Թակֆիր Վալ-Հիջրա խմբավորման անդամներ են: Ռուսաստանի գերագույն դատարանը այդ խմբավորումը արգելել է 2010թ-ին:

Ռուսաստանը տեղեկացրել էր, որ իրենք վերահսկողության տակ կպահեն իսլամական ծայրահեղականների հնարավոր վտանգը Օլիմպիական խաղերի ժամանակ, որը տեղի կունենա Սոչիում հաջորդ տարվա սկզբին:

Մոսկվայում գողը Range Rover-ից անալիզների փաթեթ է գողացել

b_798447Մոսկվայում  մետրոյի “Գետային կայարանի” մոտից անհայտ անձը Range Rover-ի առջին  նստարանից գողացել է  փաթեթն այն պահին, երբ կինը երեխային մանկական բազկաթոռին էր նստեցնում:

Ավտոմեքենայի դուռը մի պահ բաց է մնացել: Չարագործը մոտեցել է, թռցրել փաթեթն ու անհետացել: Գուցե նա կարծել է, թե դրանում ինչ-որ արժեքավոր բան կա:

Կինը փորձել է նրա հետևից հասնել, սակայն չի կարողացել: Իսկ գողին հիասթափություն էր սպասվում, քանի որ փաթեթում անալիզով ամաններ էին, մասնավորապես` երեխայի  մի քանի օրվա կղանքը: Կինը ոստիկանություն չի դիմել:

Պուտինը Ռուսաստանում աբորտի գովազդն արգելող օրենք է ստորագրել

iՌուսաստանում օրենք է ընդունվել, որն արգելում է  հղիության արհեստական ընդհատման գովազդը:  Բացի այդ, նախագահը ստորագրել է մի օրենք, որի համաձայն դատարանները  թմրամոլներին հարկադիր բուժման ուղարկելու իրավունք կստանան:

Խստացվել են նաև ժողովրդական բժշկության մեթոդների գովազդներին ներկայացվող պահանջները. արգելվում է  գովազդային ակցիաների անցկացումը, որոնք ուղեկցվում են թմրամիջոց ու հոգեմետ դեղորայք  պարունակող դեղամիջոցների նմուշների բաժանմամբ: Տվյալ օրենքը  խախտելու, ինչպես նաև ժողովրդական բժշկությամբ զբաղվելու դեպքում նախատեսվում է 2-4 հազար ռուբլի տուգանք:

Պուտինը պապին հանդիպելու նպատակով ժամանել է Իտալիա

վլադիմիր պուտին,սիլվիո բերլուսկոնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտալիա պապի հետ հանդիպելու նպատակով: Լուրեր կան, որ նա պատրաստվում է Վատիկանում Ռուսաստանի դեսպան նշանակել Սիլվիո Բեռլուսկոնիին:

Պուտինը պապի հետ կքննարկի Սիրիայի կոնֆլիկտը: Պապը ամիսներ առաջ նրան նամակ էր ուղարկել՝ քննադատելով Մեծ 20-յակի ձախողումը Սիրիային ավելի շատ աջակցություն ցուցաբերելու հարցում:

Այժմ իտալական մամուլը պնդում է, որ Պուտինը պատրաստվում է Բեռլուսկոնիին դիվանագիտական անձեռնամխելիություն շնորհել՝ չնայած վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև կաշառակերության համար:

Անձեռնամխելիությունը Բեռլուսկոնիին մի շարք առավելություններ կտա՝ ներառյալ ճամփորդելու իրավունք, ինչից նա զրկվել էր իրեն ներկայացված մեղադրանքների պատճառով:

Իտալիայի նախկին վարչապետը և Պուտինը մոտ ընկերներ են և պարբերաբար քննադատությունից պաշտպանում են միմյանց:

Սեպտեմբերին պապը Պուտինին նամակ էր ուղարկել, խնդրելով նրան համագործակցել մյուս միջազգային առաջնորդների հետ Սիրիայի ժողովրդին օգնելու համար:

 

Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարեց Խաչատրյանի գործերը

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Երիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախումբ, Մոսկվա, ԽաչատրյանԵրիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը նա կատարում էր առաջին անգամ։ «Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասաց Անդրեյ Բարանովը։ Ա. Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։

«Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է  Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը՝ «Էյր Արմենիա» ընկերությունը: Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվեց նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։

 

Մոսկվայի կենտրոնում գանձ է հայտնաբերվել

o_853765Մոսկվայի կենտրոնում հնաբանները գանձ են գտել: Արբատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են  XIX դարի արծաթյա զարդեր, խաչ,  սպասքի պարագաներ : Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե ով և ինչու է թաքցրել այդ իրերը:

Գանձը դուրս բերելու համար գրեթե մեկուկես մետր հաստությամբ հողաշերտ են հեռացրել: Մասնագետների խոսքով, Մոսկվայի կենտրոնում նման գտածո չէր հայտնաբերվել վաղուց: Սրբապատկերների շրջանակներ, խաչ, թեյի ու ճաշի գդալներ, դանակի կոթեր, գիտնականների խոսքով`”նյութական համալիրը”, ընդհանուր հաշվով` 25 հատ իրերը բոլորն էլ օքսիդացման ու այրման  հետքերով են, հողի մեջ են եղել  գրեթե 200 տարի: Ով և ինչու է դրանք հողի մեջ թաղել` դեռևս ենթադրություններ են արվում:

“Մենք ենթադրում ենք, որ դրանք ինչ որ հրդեհից  բերել են այստեղ բնակվող հրշեջները : Անվանատառերով իրերը վճառելը դժվար էր ու նրանք, ըստ երևույթին, որոշել են արծաթը հալեցնել, հետո հասկացել են, որ դա արծաթ չէ ու թաղել են, որ չբռնվեն, գլխացավանքից էլ ազատվեն”:

Գանձը գտնելու վայրը հարուստ պատմություն ունի 17-րդ դարում այստեղ հոգևորականի քաղաքային կալվածք էր, իսկ հարյուրամյակի վերջին իշխան Գոլիցինը միավորեց մի քանի հող: 1812-ին”Արբատի սեփական տանը” տեղավորվեցին հրշեջներն ու ոստիկանությունը:

Այդ խորության վրա հնագետները հայտնաբերել են պատերի ու շենքի հիմքի մի հատված, որի տարբեր աղյուսները խոսում են այն մասին, որ դրանք տարբեր ժամանակներում վերակառուցվել են: Ընդ որում նյութը օգտագործվել է  կրկին:

Գտածոն կտեղափոխվի Մոսկվայի պատմության թանգարան` համալրելու ցուցադրությունը:

Սանկտ Պետերբուրգում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սանկտ Պետերբուրգ, Պուտին-Էրդողան հանդիպումՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպել են Թուրքիանի և Ռուսաստանի միջև բարձր համագործակցության խորհրդի նիստին շրջանակներում: Երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը նեղ շրջանակներում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնխնդիրը: «Գոյություն ունեն քայեր, որոնք մենք պետք է իրականացնենք: Մեր անցկացրած բանակցությունները խթան կհանդիսանան մի շարք խնդիրների կարգավորման համար»,-նշել է Էրդողանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանում ունեն պարտավորություններ՝ այն է նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ իր հերթին նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, իսկ վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ մեծ նշանակություն է տալիս այսօրվա բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: «Ես հավատում եմ, որ կան քայլեր, որոնք մենք պետք է համատեղ կյանքի կոչենք»,-նշել է Էրդողանը:

Մերձավոր Արևելքում մեծանում է Վլադիմիր Պուտինի ազդեցությունը. «Die Welt» պարբերական

putinԳերմանական «Die Welt» պարբերականը մի հետաքրքիր վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Մերձավոր Արևելքում: Թերթը նշում է, որ Վլադիմի Պուտինի հեղինակությունը այդ տարածաշրջանում գնալով մեծանում է: Պարբերականի տեսաբաններից Լորդ Վայդենֆելդը նշում է, որ Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից:

«Սիրիայի ճգնաժամը և Իրանի հետ նախնական բանակցությունները սերտորեն կապված են իրար հետ: Մինչև այսօր ամենապարտաճանաչ աշակերտը անշուշտ Վլադիմիր Պուտինն էր՝ շնորհիվ Բարաք Օբամայի ոչ նպատակաուղղված, բայց ազդեցիկ աջակցության: Բաշար Ասադին ԱՄՆ-ի՝ սիրիական կոնֆլիկտին միջամտելու քաղաքականությունից պաշտպանելու որոշումը, եթե իհարկե Դամասկոսը համաձայնի բացել քիմիական զենքի պահեստները, նախագահ Ասադին թույլ կտա շարունակել դաժան պատերազմը սեփական ժողովրդի նկատմամբ: Այս ամենը Պուտինի համար վճռական հաջողություն էր: Պուտինի հեղինակությունը Մերձավոր Արևելքում գնալով մեծանում է: Այս հանգամանքը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի միապետությունների շրջանում: Ռուսները արդեն մեծ դեր են խաղում նույնիսկ Եգիպտոսում՝ սիրաշահելով այնտեղ իշխող զիվորական համակարգին, որը վերջերս անսպասելիորեն երես թեքեց ԱՄն-ից: Իհարկե, դրանով ԱՄՆ-ը կորցրեց իր ազդեցությունը արաբական աշխարհի ամենակաևոր պետություննեից մեկում: Պուտինի դիվանագիտական հաջողությունները բարձրացրեցին նրա վարկանիշը իբրև մի երկրի նախագահի, որտեղ 2014 թվականին կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը»,-գրում է Լորդ Վայդենֆելդը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանանքերը

 Էդվարդ Նալբանդյան, Սերգեյ Լավրով,ասուլիսՆոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և այս հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման  հարցերին։

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից բանակցությունների համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշեց նախարար Նալբանդյանը։

Զրուցակիցները արծարծեցին Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկեցին երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական համադրումը,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը: Այս համատեքստում նախարար Լավրովը շնորհավորեց Եվրախորհրդում Հայաստանի արդյունավետ նախագահության կապակցությամբ։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳՆ-երի միջև 2014-2015 խորհրդատվությունների ծրագրի մշակման և ստորագրման մասին:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Երկուստեք կարևորվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրեց  պաշտոնական այց կատարել Հայաստան։

Նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի

Վլադիմիր ՊուտինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին կայցելի Հայաստան: Այս որոշումը կայացվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում: Լավրովի խոսքերով՝ Նալբանդյանի հետ հանդիպումը ռուսական կողմը դիտարկում է «որպես կարևոր փուլ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող դեկտեմբերյան այցի նախապատրաստման համար»: «Այսօր մենք կարող ենք նշել, որ պարտադրված ձևականությունների իրականացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները, բարեհաջող են ընթանում: Մենք ամեն կերպ պետք է նպաստենք որ ամեն ինչ ավարտվի ժամանակին»,-հայտարարել է Լավրովը:

Կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը հոսպիտալացվել է

51c955ef-b593-3ade-b593-3ad16ec8bb9c.photo.0Լեգենդար կոնստրուկտոր Կալաշնիկովը առողջության վատթարացաման պատճառով հոսպիտալացվել է:

Ուդմուրտիայի հանրապետության Առողջապահության նախարարության մամլո ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 17-ին նա հոսպիտալացվել է: Ներկայում 94-ամյա կոնստրուկտորը հետազոտություն է անցնում և անհրաժեշտ բուժում  ստանում:

Ռուսական կործանիչների հայտնվելը Տոկիոյի մոտ Ճապոնիայի ՌՕՈՒ-ում խուճապ է առաջացրել

iՌուսաստանն ու Ճապոնիան իրենց երկրների սահմանների մոտ միմյանց ահաբեկում են  կործանիչներով:

Սկզբում Ճապոնիայի սահմանին շատ մոտ ռուսական  հեռավոր հետախուզության 2 Ту-142 է նկատվել, ապա, հաջորդ օրը ճապոնիայի սահմանների մոտ  նկատվել են ռազմավարական նշանակության  2 Ту-95 ինքնաթիռներ:

Դրան ի պատասխան, Տոկիոն օդ է բարձրացրել իր կործանիչները: Սակայն Ճապոնիայի զինված ուժերի միացյալ կոմիտեի տեղեկացմամբ, ռուսական ռմբարկու օդանավերը Ճապոնիայի  օդային սահմանը չեն խախտել: Դրանք Տոկիոյի մոտակայքով են անցել, ապա Օկինավայի հարավային հատվածին են մոտեցել, թեքվել հյուսիս-արևելք, անցել են Ճապոնական արշիպելագի մոտով  և հեռացել դեպի Սախալին:

Սա եզակի դեպք չէ: Օգոստոսին ճապոնացիները կործանիչներ են օդ բարձրացրել Ռուսաստանի ՌՕՈՒ-ի 2 ռմբարկուներին  բռնելու նպատակով, որոնք, իբր, խախտել էին Ճապոնիայի տարածքը: Իսկ նոյեմբերի սկզբին 2   F-2 տեսակի կործանիչ է բարձրացվել օդ Ռուսաստանի ՌՕՈՒ-ի ինքնաթիռը բռնելու համար:

Նոր օրենք.ահաբեկչության հետևանքով պատճառված վնասը կփոխհատուցեն հանցագործների հարազատները

o_785944 (1)2013-ի նոյեմբերի 17-ին  ՌԴ-ում ուժի մեջ մտավ նոր օրենքը, որը թույլ է տալիս ահաբեկչությամբ պատճառված  վնասը գանձել հանցագործի հարազատներից ու մտերիմներից: Գումարն ու գույքը պետության օգտին կօտարվեն դատարանի որոշմամբ, եթե հիմնավորվի, որ այդ գույքը ահաբեկչությամբ զբաղվելու եկամտով է ձեռքբերվել:

Բացի այդ, օրենքը, որն, ի դեպ Պետդումա է մտցրել  նախագահ Պուտինը, քրեական պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչական կազմակերպությունների ու ընկերակցությունների ստեղծման դեպքում: Ընդ որում,  հոդվածով դրա համար նախատեսվում է 15-20 տարվա ազատազրկում և մինչև 1 մլն ռուբլի տուգանք: Ճամբարներում գրոհայինների պատրաստումը կպատժվի  5-10 տարի ժամկետով ու 500 հազար ռուբլի տուգանքով:

Օրենքի նախագիծը Պետդումա է մտցվել սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես մեկ ամսից այն ընդունեց Խորհրդարանն,  մի քանի օր անց էլ` Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց: