13 ամիս բաց օվկիանոսում մնացած մարդը կրիայի արյունով է սնվել

ԱլբարենգոԹուրքական «Ռադիկալը» պատմում է սալվադորցի մի ձկնորսի մասին, որը 13 ամիս կորած է եղել Խաղաղ օվկիանոսում: 2012 թվականի դեկտեմբերի 12-ին 37-ամյա Ալբարենգոն իր 15 տարվա ընկերոջ հետ Մեքսիկայից օվկիանոս է դուրս գալիս ձուկ որսալու համար, սակայն 7,3 մետրանոց նավակի շարժիչը փչանում է, և նրանք չեն կարողանում ափ վերադառնալ: Կորուսյալները կարողանում են հասնել մի ամայի կղզյակ օվկիանոսի մեջ: Ալբարենգոն պատմել է, որ ընկերը չորս ամիս անց մահացել է, իսկ ինքը կարողացել է կենդանի մնալ կրիայի արյուն խմելով, ձեռքերով ձկներ և թռչուններ որսալով: «Ոչ ժամ գիտեի, ոչ էլ օր: Սկզբում ուզում էի ինքնասպան լինել, սակայն չկարողացա: Եթե մահանայի, Աստծու մոտ էի գնալու, դրա համար էլ չէի վախենում: Կարծում եմ այն, ինչ վերապրեցի, անհավատալի պատմություն է»:

13 ամիս բաց օվկիանոսում անցկացրած Ալբարենգոյին գտել են Մարշալյան կղզիներից մեկում և տեղափոխել մայրաքաղաք Մաջուրոյի հիվանդանոց:

 

 Անկախ

Հրդեհ Կանադայի ծերանոցում.չի բացառվում հրկիզումը

հրդեհ, կանադաՀունվարի 23-ին Քվեբեկի Լ`Իլ-Վերտ քաղաքի ծերանոցի հրդեհի պատճառով 32մարդ զոհվեցին և ոստիկանությունը չի բացառում հրկիզումը, այդ մասին լրագրողներին ասել է տեղական ոստիկանության սպա Գի Լապուանտը, հաղորդում է ИТАР-ТАСС -ը: Նրա խոսքով տվյալ պահին հաստատվել է հաստատության 28 բնակչի մահը ևս 4-ը` պաշտոնապես անհետ կորած են, ընդ որում ոչ ոք չի կասկածում , որ նրանք կրակի զոհ են դարձել:

“Հրկիզումը վարկածներից մեկն է,— նշել է Լապուանտը:  — Մենք այլ վարկածներ էլ են մշակում և սպասում ենք անալիզների պատասխանին: Հետաքննությանը մասնակցում են փորձագետ քիմիկոսներ և էլեկտրիկներ: Սպան ասում է, որ  “ներկայում փլատակների ուսումնասիրությունն ու մարդկանց որոնումը ավարտվել է”:  “Մարմինների ճանաչման աշխատանքով զբաղվում են պաթոլոգոանատոմները,-ավելացրել է նա,-մենք անալիզ ենք անում և ականատեսների ցուցմունքներն ենք ճշտում”: Ավելի վաղ մեկ այլ ոստիկանության սպա` Միշել Բրյունեն ասել էր, որ ” Պատճառների պարզաբանումը կարող է ամիսներ տևել:

Երեք հարկանի ծերանոցը, որտեղ 52 սենյակ կար, կառուցվել էր 1997թ.: Բնակիչներից 37-ը 85 տարեկանից մեծ էր, շատերը չէին կարողանում ինքնուրույն քայլել, որոշները տառապում էին Ալցհեյմերի հիվանդությամբ: Հրդեհը սկսել էր կեսգիշերից քիչ անց և փրկել հաջողվել է միայն 20 բնակչի:

Անկախ

Պաշտոնական Փհենյանը Ճապոնիայի վարչապետին “ասիական Հիտլեր” է անվանել

o_716523Հյուսիսային Կորեայում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին “ասիական Հիտլեր” են անվանել: Նրան Փհենյանում մեղադրում են միլիտարիզմի մեջ, ինչն, իբր ծածկում է տարածաշրջանում կայունությունը պաշտպանելու քողով:

Նման համեմատությունը, որը մեջբերվել է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության կողմից, հետևել է կառավարող կուսակցության տպագիր օրգան  Rodong Sinmun թերթում արված մեկնաբանությանը: Հոդվածում, որ  հրապարակվել է անցած ամիս, Աբեին անվանում են “մոլագար -միլիտարիստ”,որը փորձում է  Ճապոնիայի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնել: Հունվարին Սինձո Աբեն հայտարարեց, որ երկրի գլխավոր օրենքը, որն ընդունվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ու սահմանափակում է Ճապոնիայի ռազմական ներուժը, կարող է փոփոխվել 2020-ին: Հյուսիսկորեական գործակալության “Միթե,  ասիական Հիտլեր է հայտնվել” վերնագրված հոդվածում ասվում է, որ ճապոնական վարչապետը հատուկ ԿԺԴՀ-ի կոմից միջուկային վտանգի մասին երկյուղները չափազանցում է, որ այդ համատեքստում ավելացնի սեփական երկրի ռազմական հզորությունը:

Փհենյանի աչքից չի վրիպել նաև Աբեի դեկտեմբերյան այցելությունը Յասունուկիի տաճար, որն Ասիայում միլիտարիզմի ու Ճապոնիայի երբեմնի հավակնությունների խորհրդանիշ է համարվում: Ի դեպ, այդ այցը քննադատել են ոչ միայն Հյուսիսային, այլև Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը.նշում է Telegraph-ը: Նյութում նրան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի դրսևորած ագրեսիայի զոհերին հասցված ապտակ են համարել:

“Դա անպատասխանատու  վարքագիծ է, որը ցնցում է ողջ տարածաշրջանը, հիշեցնում Հիտլերի գործողությունները, որն ամեն ջանք կիրառում էր Գերմանիային առաջին համաշխարհայինից հետո նոր պատերազմ սկսելու ոգեշնչման  համար”:

Հյուսիսկորեական տեղեկատվական գործակալությունը Աբեին “ միլիտարիստական տենդից արթնանալու” կոչ է անում:

Անկախ

Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների հանդիպում կանցկացվի

04013246.865554.782ԿԺԴՀ-ն համաձայնել է աշխատանքային մակարդակով 1950-ականներին  Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների հանդիպում անցկացնել:

ԿԺԴՀ  վերամիավորման գծով նախարարության աշխատակիցները հայտարարել են, որ իրենց երկիրն ընդունել է պաշտոնական Սեուլի առաջարկը` Փհանմունչժոմում չորեքշաբթի կամ հինգշաբթի  մասնակցել կայանալիք նախապատրաստական բանակցություններին:

Հարավային Կորեան խնդրում է, որ ընտանիքների հանդիպումը տեղի ունենա փետրվարի 17-22-ը ԿԺԴՀ ում, Կումգան լեռան վրա գտնվող առողջարանում:

Անկախ

Լենինի արձանի փոխարեն` զուգարանակոնք

04005844.538414.9573Կիևի կենտրոնում  հումոր-ակցիա է անցկացվել, որի ժամանակ Մայդանի երիտասարդությունը Լենինի արձանը փոխարինել է “ոսկե զուգարանակոնքով”:

Մտահղացման համաձայն, հսկայական զուգարանակոնքը խորհրդանշում է կաշառակերությունը, մսխումն ու բռնապետությունը: Երիտասարդ ակտիվիստները հրապարակել են իրենց դիմումն ուղղված արտաֆրակցիոն ժողովրդական պատգամավորներին ու Տարածաշրջանային կուսակցությունների ֆրակցիայի անդամներին.”Ձեր մեջ արիություն ու ուժ գտեք ոսկե զուգարանակոնքի տիրոջ հսկողության տակից դուրս գալու: Վաղը ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի փոխելու ուկրաինական հեղափոխության ընթացքն ու կանգնեցնել հակասությունների ծավալումը”, կոչ են արել նրանք:

Անկախ

Աշխարհի տարբեր հատվածներում նշել են Չինական Նոր տարին (լուսանկարներ)

Chinese New Year1Ամբողջ աշխարհում մարդիկ դուրս են եկել փողոցներ` նշելու Չինական Նոր տարին:

Ուրբաթ օրն սկսված Չինական Նոր տարին երկրի ամենակարևոր տոնն է, որի կապակցությամբ մարդիկ մեկ շաբաթ արձակուրդ են վերցնում: Սակայն Չինաստանում այս Chinese New Year18տարի համեմատաբար զուսպ են նշել այս տոնը:

Չինական փառատոնները սովորաբար սկսվում են շքեղ հրավառությամբ, որն, ըստ Chinese New Year4չինացիների,  հաջողություն է բերում և քշում չար հոգիներին: Ինչևէ՝ Չինաստանի կենտրոնական և արևելյան հատվածները վերջին ամիսների ընթացքում պատած ծխի Chinese New Year9մառախուղի պատճառով  իշխանությունները բնակիչներին կոչ են արել որքան հնարավոր է քիչ հրավառություն գնել՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը չնպաստելու համար:

Chinese New Year20Չափավոր լինելու վերաբերյալ նախագահ Սի Ցզինպինի կոչից հետո նույնիսկ պետական հեռուստաալիքներով ցուցադրվող տոնակատարությունների քանակն է նվազել:

Տոնը նշվել է նաև աշխարհի այլ քաղաքներում:

Սիդնեյ քաղաքի կենտրոնում կազմակերպված տոնական շքերթին մասնակցել է 100,000 մարդ:

Շքերթին մասնակցող ճոճվող ձիերը, ժոկեյները և Տրոյական հսկայական ձիերը շարժվել են Դերլի Բրեյթվեյթի «Horses» երգի հնչյունների ներքո:

Նյու Յորքի տոնակատարությունների 5,000 մասնակիցները շքերթով անցել են Չայնաթաունի փողոցներով: Շքերթին մասնակցում էին հրաշագործներ, ակրոբատներ և վիշապներ:

Անկախ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է զոհվել

indonesia-volconoՇաբաթ օրն  Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ լեռան հրաբուխը՝ ավելի քան 1,5 կմ բարձրությամբ մոխիր արձակելով դեպի երկինք:

Մի քանի ժայթքումների հետևանքով զոհվել է 15 մարդ: Ըստ Jakarta Post-ի՝ առաջին անգամ է, որ Սինաբունգի ժայթքումից մարդիկ են զոհվում:

Զոհերը և առնվազն երեք վնասվածքներ ստացած մարդիկ հրաբուխի խառնարանի indonesia-volcanoմոտակայքում գտնվող նույն գյուղի բնակիչներ են եղել:

Սինաբունգ լեռան ժայթքումներն արդեն սովորական են դառնում: 400 տարի քնած հրաբուխը առաջին անգամ ժայթքել է 2010թ-ին:

Շաբաթ օրվա ժայթքումից հետո 16 գյուղ է տարհանվել: Ավելի քան 30,000 մարդ տեղավորվել է ժամանակավոր 42 տարհանման կենտրոններում:

Անկախ

Ահաբեկչություն Պակիստանի կինոթատրոնում, կան զոհեր

pakistanՊակիստանի Փեշավար քաղաքի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել, 30 հոգի վիրավորվել է: Ականատեսների խոսքերով՝ պայթյունի պահին դահլիճում մոտ 100 հանդիսական է գտնվել: Անհայտ ահաբեկիչները երկու նռնակ են նետել ու հեռացել շենքից: Ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ տեղական ոստիկանությունը կինոթատրոնի սեփականատերերին զգուշացրել էր ահաբեկչության վտանգի մասին, քանի որ թալիբները, լինելով ծայրահեղ իսլամիստներ, ֆիլմերի դիտումը մեղք են համարում:

Կանադացիները փողի դիմաց մատնում են հանցագործներին

o_803172Մատնության դիմաց դրամական  վարձատրությունը հանգեցրել է նրան, որ Տորոնտոյում գրանցվել է հանցագործությունների բացահայտման ռեկորդային ցուցանիշ:  Նման համագործակցությունների շնորհիվ 2013-ին հաջողվել է ձերբակալել 123 հանցագործի, նրանց` 473 մեղադրանք ներկայացնել:

Չարագործների “մատնության” 8096 դեպք է արձանագրվել”Կարգուկանոնի պահապաններ” ծրագրի շրջանակներում: Իսկ  երբ գործը հասնում է ձերբակալության, մարդը, որի շնորհիվ այն բացահայտվել է, ստանում է մինչև 2000 դոլար պարգևավճար: Իրավապահները երաշխավորում են, որ նրան ոչ ոք չի ճանաչի, իսկ գումարի հանձնումը հատուկ համարով է կատարվում ու նման վկաները դատարան չեն կանչվում:

”Կարգուկանոնի պահապաններ”-ը 30 տարի առաջ է  գործի դրվել ու այդ ամբողջ ընթացքում ոստիկանությունում 107 հազար օրինախախտման ահազանգ է  հնչել: Դրանց արդյունքում ձերբակալվել է 10 հազար մարդ: Բացի այդ, ոստիկանությանն այդ ծրագրի շնորհիվ հաջողվել է առգրավել 300 մլն դոլարի թմրամիջոց ու մեծ քանակությամբ զենք:

 

Անկախ

Ամերիկյան ծովային հետևակազորը հայտնվել է Սև ծովում

Սև ծով է մտել ամերիկյան 2 մարտանավ` հռթիռային  USS Ramage (DDG-61)-ն ու ԱՄՆ 6-րդ տորմիղի կառավարման “Մաունթ Ուինթի” նավը` 600 նավաստիով:

download (1)Ռազմա-դիվանագիտական աղբյուրի տվյալներով, ամերիկյան նավերի շարժման ուղղությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք Ուկրաինայի ափերին են մոտենում:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարեցին, որ նավերի մուտքը կատարվելու է Սոչիում օլիմպիական խաղերի անցկացման անվտանգությունը պաշտպանելու ռազմական  պլանավորման շրջանակներում:

“Մաունթ Ուինթի” -ն 2008-ին ՆԱՏՕ-ի առաջին նավն էր, որ վրացական “Փոթի” նավահանգիստ բեռներ հասցրեց  Հարավային Օսիայի տարածքում “5-օրյա պատերազմի” շրջանում:

USS Ramage (DDG-61) ականակիրը, հրթիռային կառավարման նավ է: Ունի տակտիկական հարվածային զինվածություն, թևավոր “Տոմահավկ” , զենիթային կառավարմամբ հրթիռներ, հրետանային, հականավային, ականա-տորպեդային զենք ու ուղղաթիռ:

Անկախ

Ընտրությունները Թաիլանդում. ոչ ոք չի հաղթել, սակայն բոլորը տոնում են

o_889325Թաիլանդում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Ձայները դեռևս չեն հաշվել, սակայն իրենց հաղթանակն են տոնում և երկրի իշխանությունները` վարչապետի պարտականությունները կատարող Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ, և ընդդիմությունը:

Կառավարության նախագահն իր հեռուստաուղերձում նշել է, որ “թաիլանդցիները կարողացան պաշտպանել  ժողովրդավար ընտրությունների իրենց իրավունքը”:

Իսկ տեղի ընդդմիության առաջնորդ Սութհեպ Թհիաքսուբանը, որը գլխավորում է Ժողովրդավարական բարեփոխում ազգային խորհուրդը,  իր երախտագիտությունն է հայտնել ցուցարարներին`  միջոցառմանը խանգարելու ջանքերի համար: Նա բացարձակ վստահ է, որ հաղթելու են Յինգլակ Չինավաթի հակառակորդները:

28  ընտրատեղամասում ընտրությունները տապալվել են, քանի որ քվերակությանը ոչ մի թեկնածուի անուն չի եղել.ցուցարարները թեկնածուների գրանցում թույլ չեն տվել: Խորհրդարանի աշխատանքի համար պետք է գոնե 500 պատգամավորից 475-ի ներկայությունը,սակայն, այս անգամ հաջողվել էր անհրաժեշտ նվազագույնից քիչ պատգամավոր է ներկա եղել:

Անկախ

Պան Գի Մունը կոչ է արել պահպանել օլիմպիական խաղաղության ավանդույթը

Pan-Gi-MunՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային հանրությանը կոչ է արել հետևել ավանդությանը և օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել խաղաղություն: Դիմելով բոլոր այն երկրներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այդ թվում նաև Սիրիային, քարտուղարը զինված բախումների մասնակից կողմերին կոչ է արել վայր դնել զենքերը գոնե Սոչիի Օլիմպիադայի ողջ ընթացքում:
Նշենք, որ հնուց ի վեր օլիմպիական խաղերի ընթացքում միշտ դադարեցվել են պատերազմները և հաստատվել է ժամանակավոր խաղաղություն:

 Անկախ

ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ լքում է պաշտոնը

5ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը լքում է պաշտոնը, որը ինքը զբաղեցնում էր 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, հաղորդում է “Թրենդը”`հղում կատարելով “ԻՏԱՐ-ՏԱՍ”-ին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ընդգծել է, որ Լեֆորն աշխատել է բավականին համբերատար և ձգտել է օգնել հակամարտող կողմերին՝ ձեռք բերելով նրանց վստահությունը: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման քաղաքականությանը:

ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչը կնշանակվի մոտակա շաբաթների ընթացքում:

Անկախ

Ուկրաինայում համաներման մասին օրենք է ստորագրվել

януковичՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է  օրենք“Բացասական հետևանքները վերացնելու և հետապնդում և պատիժ չիրականացնելու  այն անձանց նկատմամբ, որոնք տեղ են գտել խաղաղ հավաքույթների ժամանակ”-ի մասին:

Օրենքը նախատեսում է համաներում անկարգության մասնակիցների նկատմամբ, բացի ծանր հանցագործություն կատարածներից: Որոշման համաձայն, ցուցարարները պետք է 15 օրում  ազատեն Կիևում   ու տարածաշրջանում իրենց գրաված պետական հիմնարկները:

Անկախ 

Արագ արձագանքող ուժեր` Աֆրիկյան խորհրդում

o_859801Աֆրիկյան խորհրդի (ԱԽ) գագաթնաժողովում, որն ավարտվեց երեկ, հունվարի 31-ին, Եթովպիայում, 9 երկրներ համաձայնեցին իրենց զորքերն ուղարկել ընկերակցության կողմից ստեղծվող Ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքող ուժերին.”Մենք որոշել ենք ստեղծել այդ ուժերը: Պետությունը զինվորականներ կտրամադրի օպերացիա անցկացնելու համար”,-հայտնել է ԱԽ նոր նախագահ, Մավրիտանիայի պրեզիդենտ Մուհամեդ ուլդ Աբդել Ազիզը: ԱԽ հանձնաժողովի  նախագահ Նկոսազա Դլամին-Զոիմայի  խոսքով,  այդ նպատակի համար իրենց ուժերը կուղղեն Ալժիրը, Անգոլան, Գվինեան, Մավրիտանիան, Թանզանիան, Ուգանդան, Չադը, Եթովպիան ու ՀԱՀ-ը:

Արագ արձագանքող ուժերը կոչված են դեռևս 10 տարի առաջ պլանավորված Անհապաղ պատրաստականության աֆրիկյան պահուստային զորքի ստեղծման առաջին քայլը դառնալու: Պլանավորվում է, որ այդ բանակում մինչև 5 հազար զինվոր  ու 1500 զինծառայող-թվաքանակով ռազմական մոդուլներ ներառված կլինեն: Այդ ուժերը կիրառելու որուշումը կընդունի ԱԽ Խաղաղության ու անվտանգության խորհուրդը : Ընդունված է կարծել, որ նման ուժերի առկայությունն անհնար կդարձնի բախումները, ինչպիսիք անցած տարի Մալիում,ԿԱՀ-ում ու ՀարավայինՍուդանում տեղի ունեցան:

Անկախ 

Տոկիոյում ձերբակալել են 450 զույգ կոշիկի գողին

20140129_highheelsԱնսովոր հակումներով հանցագործը ձերբակալվել է Տոկիոյում: 28-ամյա Սե Սատոյի տանը հայտնաբերել են 450 զույգ կանացի կոշիկ, որոնք  նա գողացել է տղամարդկանց ակումբների կին աշխատողներից ու քաղաքի տարբեր բարերից:

Գողն իր տան հետախուզման ժամանակ խոստովանել է, որ կդրանք իր հաճույքի համար է  թռցրել ու իր արարքը նյութական շահ չի հետապնդում: Բոլոր կոշիկները կանոնավոր շարված են եղել  մշտական բնակության վայր չունեցող  Տոկիոյի գործազուրկ բնակչի որմնապահարանի մեջ :

Պարզվեց նաև, որ տվյալ հանցագործությունը նրա կյանքում առաջինը չէ: Անցած աշնանը նա “այցելել” է Ճապոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկն ու այնտեղից,  հասատատության աշխատակիցներին պատկանող 14 զույգ կոշիկ, աչքերի ստվերաներկ, շրթներկ ու օծանելիք թռցրել:

Հանցագործը ձերբակալվել է կարմիր լապտերների թաղամասի բարերից մեկում` թռցրած իրը ձեռքին: Թե ինչ պատիժ է նրան սպառնում` տեղեկություն չկա:

Անկախ

Ուրուգվայում մարիխուանա աճեցնելու դասընթացներ են բացվել

1254-390x290Ուրուգվայում առաջին անգամ կաննաբիս արտադրողների ազգային ֆեդերացիայի աջակցությամբ, մարիխուանա աճեցնելու պաշտոնական դասընթացներ են կազմակերպվել:

Պարապմունքներին մարդիկ սովորում են,  ոչ միայն թե ինչպես պետք է աճեցնեն բույսը, այլև տեղեկություն են ստանում օգտագործելու վտանգները նվազեցնելու վերաբերյալ: Դասընթացները կազմակերպողների խոսքով, սպառողների համար ավելի ձեռնտու է` իրենք  տան պայմաններում աճեցնեն, ու իմանան, թե ինչից է այն պատրաստված:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օրնականացրել է մարիխուանան 2013-ի դեկտեմբերին: Նրա ստորագրած օրենքը թույլ է տալիս երկրի բնակիչներին  ինքնուրույն կամ էլ կաննաբիսի սիրահարների ակումբում աճեցնել կանեփ, կամ էլ գնել դեղատներում, ոչ ավելի, քան ամսական 40 գ:

Դրանից հետո արտասահմանյան մի շարք ընկերություններ Ուրուգվայում իրենց ներկայացուցչությունը բացելու  պատրաստակամություն հայտնեցին, որպեսզի հետազոտություններ անցկացնեն դեղագործական կարիքներով:

Անկախ

Վերնահագուստ` սեփական մազերից

o_888359Չինուհին իր կյանքից 11 տարի է ծախսել, որ վերնահագուստ հյուսի սեփական մազերից: 60-ամյա Սան-Ռենսյանն ավելի քան 110 հազար մազ է օգտագործել ցանցկեն վերնազգեստ հյուսելու համար: “Թելը” բավականացրել է, որ նա անգամ գլխարկ հյուսի: Այդ կերպ նա կարողացել է երիտասարդ տարիների երկար ծամերը պահպանել:

Shanghai Daily գրում է, որ կինը  հատուկ մազերը չի կտրել, այլ պարզապես  հավաքել է թափվող մազերը: Սկսել է այդ գործը, երբ 34 տարեկան էր ու  աշխատում էր դպրոցում, իսկ հետո  անցավ թոշակի ու բավականաչափ ժամանակ ուներ, որ զբաղվեր գաղափարն իրականացնելու գործով:

Կինն ունեցել է 70-80 սմ երկարությամբ մազեր: Դրանից թել “մանելու” համար նա 15 մազ է միացրել ու ստացվել է հաստ թել:

Չինուհին սկսել է այն  պատրաստել 2003-ից: Ամեն օր գրառել է,  թե քանի մազ է թափվել: Նա խոստովանել է,որ ցանկացել է մասնակցել չինական հեռուստատեսության կազմակերպած  տաղանդների շոուին:

Այն բրդից նույնատիպ հագուստից թեթև է, կշռում է 300 գ , իսկ գլխարկը` 119,5 գ: Նա խոստովանել է, որ հյուսելը բավական դժվար է եղել.հյուսքի տեխնիկան յուրացնելուց հետո,  զինվել է համբերությամբ ու ավարտին հասցրել մտահղացումը:

“Ինչ էլ հիմա մազերիս հետ լինի` ես իմ մազերի մասին հիշողություն ունեմ, ինչը  նաև ամուսնուս հետ մեր ապրած լավ ժամանակների մասին հուշ է”:

 

 Անկախ

Կանադայում շարժասանդուղքը սպանել է հիջաբով կնոջը

o_505901 Մոնրեալի մետրոյում  շարժասանդուղքը խեղդել է կնոջն իր իսկ հիջաբով: Կտորը մեխանիզմի մեջ է ընկել, դրանից հետո  նաև մազերն են  փաթաթվել: Զոհը մոտ 30 տարեկան է:

Թակարդն ընկած կնոջը մեկ ուրիշ ուղևոր է նկատել ու դեպքի վայր կանչել մետրոյի ԱԻ աշխատակիցներին, նրանք էլ իրենց հերթին ոստիկանություն են կանչել: Երբ վերջապես օգնությունը վրա է հասել` կնոջն արդեն փրկել չի հաջողվել:

Ներկայում պարզում են կատարվածի հանգամանքները:  Ոստիկանների կարծիքով, հնարավոր է` կինը հիվանդ է եղել: Մետրոյի կայարանը փակվել է հետաքննական միջոցառումների նպատակով, գործի համար վերցվել են տեսանկարահանման խցիկների տեսագրությունները:

 Անկախ

«Facebook»-ը շարունակում է գրավել աշխարհը

facebook-iconԱշխարհի ամենահայտնի «Facebook» սոցիալական կայքում տեղադրված գովազդից ստացվող եկամուտը կազմում է 2,34 մլդ դոլար, ինչը 76 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: «Facebook»-ի օգտատերերի թիվը ավելացել է 39 տոկոսով՝ հասնելով 945 մլն մարդու: Ցանցի եկամուտի 53 տոկոսը ստացվում է բջջային սարքավորումների գովազդից: 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Facebook» կազմակերպության մաքուր եկամուտը կազմում է 523 մլն դոլար: Նախորդ տարվա այդ ամիսների ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր 64 մլն դոլար:

2013 թվականի վերջին ամիսը մեկ անգամ «Facebook»-ի իրենց էջը այցելուների թիվը ավելացել է՝ կազմելով 1,23 մլդ մարդ: Իսկ ահա օրվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելողների թիվը հասել է 757 միլիոնի: Նշենք նաև, որ եթե «Facebook» կայքից օգտվող 13-17 տարեկան անձանց թիվը 2011 թվականին կազմում էր 13,1 մլն մարդ,ապա 2014 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 9,8 միլիոնի:

 

Անկախ