Նայրոբիում գնացք է վթարվել, վագոնների տակ մարդիկ կան

o_865449Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փրկարարները շարունակում են երկաթուղային պատահարի զոհերի ու տուժածների որոնումները: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, որտեղ  ետնախորշեր են:

Ապրանքատար գնացքը ռելսերից դուրս է եկել ու բնակելի բարաքների մեջ մխրճվել: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, ոստիկանության տվյալների համաձայն, ավերակներում  տասնյակ մարդիկ  կարող են լինել, 10 մարդ էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Ոստիկաներից մեկը տեղեկացրել է, որ սպասում են ծանր տեխնիկայի, վթարի տեղանքը մաքրելու համար:

Որոշ տվյալներով,  գնացքի ցիստեռններից մեկից վառելիքի արտահոսք է եղել, ինչը լրացուցիչ վտանգ է ներկայացնում: Տեղում հիմա նաև հրշեջներ են աշխատում:

 

 

Նիգերիայում ընդհանուր պսակադրության արարողությամբ ամուսնացել է 1,000 մահմեդական զույգ

Նիգերիա,պսակադրություն, մահմեդական զույգՀինգշաբթի օրը Նիգերիայի ավելի քան 1,000 մահմեդական զույգեր ամուսնացել են կայուն ընտանիքների ստեղծմանը նպաստող կառավարության կազմակերպած ընդհանուր պսակադրության արարողությամբ:

Քաղաքի կենտրոնական մզկիթում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ամուսնալուծված 1,111 կանայք և նույնքան թվով տղամարդիկ, որոնց մեծ մասը նույնպես նախկինում ամուսնացած է եղել:

Ընդհանուր պսակադրության ծրագիրը կառավարությունը և շարիաթի օրենքներով առաջնորդվող ոստիկանությունը ստեղծել են իրենց նկարագրությամբ՝ ամուսնալուծության համաճարակը մեղմելու նպատակով:

Ոստիկանության ղեկավար Ամինու Դաուրավան հայտնել է, որ ծրագրի միջոցով 18 ամսվա ընթացքում արդեն 4,461ամուսնություն է իրականացվել:

Այս ծրագրի շրջանակներում կառավարությունը վճարում է հարսնացուի ավանդական գինը, հարսնացուներին կահյուք և բիզնես սկսելու համար որոշակի գումար է տրամադրում:

 

Տորոնտոյի “անհնազանդ” քաղաքապետին Ծննդյան տոներին շատ ածուխ կնվիրեն

o_865093Կանադական ընկերություններից մեկն անսովոր բարեգործական ակցիա է ձեռնարկել: Երկրի բնակիչներին առաջարկվել է 1 դոլար նվիրաբերել Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդին: Նրանք, ովքեր ամբողջ տարին հետևում էին քաղաքապետի մասնակցությամբ սկանդալներին` նվիրաբերեցին դոլարը: Ընդամենը մի քանի օրում ավելի քան մլն դոլար հավաքվեց: Ու ինչ նվեր ընտրեցին կազմակերպիչները:

“Սովորաբար անհնազանդ տղաները Ծննդյան տոնին ածուխ են ստանում: Ես որոշեցի բացառություն չանել”,-ասել է Տորոնտոյի Սանտա Կլաուսը:

Խոշորագույն բարեգործական ընկերություններից մեկը քաղաքի բնակիչներին առաջարկել է օգնել երեխաներին` մեկ դոլարով գնելու գոնե մի կտոր ածուխ, որ լցնեն ամենաանհնազանդ տղայի` սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդի  գուլպան: Ռեկորդային թվով մարդիկ արձագանքեցին այս ձեռնարկին:

“Մենք  հատուկ ստեղծված ինտերնետ էջում առաջարկեցինք  խորհրդանշական`մեկ կտոր ածխի համար մեկ դոլար նվիրաբերել, որը պետք է Ռոբ Ֆորդի համար նախատեսված գուլպայի մեջ դրվեր:  10 րոպեում հավաքեցինք 5 հազար դոլար, մեկ ժամում` 50 հազար ու 1 մլն` 4 օրում: Խոստացել էինք քաղաքապետին իսկական ածուխ հասցնել ու այսօր մենք քաղաքապետարանի շենքի մոտ ենք բերել ածխի 1 մլն կտոր:

Ինչ է քաղաքապետը մտածում ֆլեշմոբի մասին` դեռևս անհայտ է: Սակայն նա ինքը բազմիցս խոստովանել է , որ իրեն լավ չի պահել` կրեկ  է ծխել, չարաշահել ալկոհոլը, հարձակվել լրագրողների վրա: Նրան զրկել են բոլոր իրավասություններից, հիմա նա միայն ներկայացուցչական գործառույթ է կատարում: Այդուհանդերձ, քաղաքապետի տրամադրությունը միևնույն է` տոնական է.օրերս նա ոգևորված պարում էր Բոբ Մառլիի երգի ներքո` քաղխորհրդի նիստի ժամանակ: Նա ամանորյա մի ցանկություն ունի` հաղթել առաջիկա ընտրություններում:Կկատարվի, արդյոք նրա երազանքը` մեծ հարցականի տակ է:

Թաիլանդում հնարավոր է քաղաքացիական պատերազմ լինի

iՀնարավոր է հաջորդ տարվա փետրվարին, վարչապետի ընտրությունների ժամանակ քաղաքացիական պատերազմ սկսվի: Նախազգուշացումն արել է Թաիլանդի բանակի ներկայիս գեներալ Պրայուխտ Չան-օչան, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում: “Եթե ընտրություններն անցկացվեն ներկա քաղաքական ճգնաժամի պայմաններում, ապա երկրում քաղաքացիական պատերազմ կբռնկվի”:

Գեներալը գործող իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, որ երկրում ընտրություններից առաջ իրավիճակը հանդարտվի:

Երկրում մեկ ամսից ավելի է, որ ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիաներ են.նրանք պահանջում  են վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը:

Ինդոնեզիայում մահմեդականները ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան տոնակատարությունների դեմ

Ինդոնեզիա,մահմեդական, ցույց , Սուրբ ծննդյան տոնակատարությունՄի խումբ մահմեդականներ Ինդոնեզիայի պահպանողական Աչեխ նահանգում ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան և ամանորի տոնակատարությունների դեմ:

Մոտ 70 ցուցարարներ ուրբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել նահանգապետի գրասենյակի և մի հյուրանոցի առջև:

Ցույցը տեղի է ունեցել, երբ ազդեցիկ իսլամական հոգևոր կազմակերպություններից մեկը հրապարակել է մի հրաման, որով քաղաքի մահմեդականներին արգելում է Սուրբ ծննդյան շնորհավորանքներ մաղթել կամ նշել Նոր տարին:

Ցուցարարները կոչ են անում իշխանություններին արգելել տոնակատարությունները՝ պնդելով, որ իսլամը արգելում է դրանք:

Աչեխը միակ նահանգն է հիմնականում մահմեդական Ինդոնեզիայում, որտեղ թույլատրվում է կիրառել իսլամական Շարիաթի օրենքի վերանայված տարբերակը:

 Անկախ

Տաջիկստանի նախագահի մերձավորներն առևանգված ավտոմեքենաներ են վարում

iՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մերձավորները Գերմանիայից առևանգված ավտոմեքենաներ են վարում:

Գերմանիայի քննիչները GPS-ի օգնությամբ Տաջիկստանի տարածքում շուրջ 200  լյուքս դասի առևանգված ավտոմեքենա են հայտնաբերել: Արդարադատության հարցերով Բեռլինի սենատոր Թոմաս Հայլմանը հատարարել է, որ դրանց մեծ մասը հիմա պատկանում է Տաջիկստանի նախագահի  հետ տնտեսական ու ընտանեկան կապեր ունեցող անձանց:

Ի դեպ, Գերմանիայի ԱԳ նախարարությունը բազմիցս է դիմել տաջիկական կողմին այդ հարցով, սակայն երկրի իշխանությունները  հրաժարվում են վերադարձնել առևանգված ավտոմեքենաները: Հոկտեմբերին Տաջիկստանի ԱԳ նախկին նախարար Զարիֆին  հրաժարվեց Բեռլին կատարելիք այցից, որ խուսափի առևանգված ավտոմեքենաների վերաբերյալ հարցի քննարկումից:

 

Pinterest սոցցանցը թարգմանվել է ռուսերեն

pic_47ce8c8e9392a55692108b9ae8199edePinterest սոցցանցը, որը թույլ է տալիս հավաքել ու կիսվել համացանցում գտած պատկերներով, թարգմանվել է ռուսերեն: Դրա մասին տեղեկություն է եղել սոցցանցի պաշտոնական բլոգում, դեկտեմբերի 19-ին:

Այդուհանդերձ, կայքի շատ էջեր դեռևս  թարգմանված չեն: Օրինակ` սոցցանցի տեղեկատուն: Չի թարգմանվել նաև օգտատիրոջ համաձայնագիրը: Բացի ռուսերենից կայքն ու բջջային հավելվածները թարգմանվել են թուրքերեն, լեհերեն, չեխերեն սլովակերեն:

Pinterest սոցցանցը  գործարկվել է 2010-ին: Ներկայում այն համացանցի ամենամասայական ռեսուրսներից մեկն է համարվում: Աշխարհի էլեկտրոնային տիրույթում այցելությունների միջին տվյալով զբաղեցնում է 30-րդ տեղը: 2013-ին Pinterest սոցցանցը թարգմանվել է ռուսերեն –ը “տարվա կայք է ճանաչվել”:

Հնդկաստանում Նելսոն Մանդելային շփոթել են Մորգան Ֆրիմանի հետ

pic_238088153339d11b2dcd1a214bc041dfՀնդկաստանի Կոիմբատուր քաղաքում, փողոցում Նելսոն Մանդելայի հիշատակին մի պաստառ է հայտնվել, սակայն լուսանկարում  Մանդելայի փոխարեն Մորգան Ֆրիմանն է:

Սգո ոճով պատրաստված պաստառում ասվում է, որ Մանդելան սիրո մասին , բռնության դեմ  գաղափարներ էր տարածում և մտածում սերունդների բարեկեցության մասին: “Ֆերմերը կարող է քնել, սակայն նրա ցանած սերմերը երբեք չեն քնի”,-ասվում է հարավաֆրիկյան քաղաքական գործչին նվիրված ուղերձում:

Իսկ ներքևում տեղադրված են Մայր Թերեզայի, Մարտին Լյութեր Քինգի ու Մահաթմա Գանդիի նկարները: Բոլոր այդ լուսանկարները ճիշտ են ընտրվել:

Պաստառի պատասխանատուները խոստացել են այն շատ արագ փոխարինել:

Մորգան Ֆրիմանը, որ 2009-ին խաղացել է Մանդելայի դերը “Չհնազանդեցվածը” ֆիլմում, դեռևս չի մեկնաբանել այս իրավիճակը: Սակայն սա միակ դեպքը չէ, որ Մանդելային շփոթում են Մորգան Ֆրիմանի հետ: Սոցիալական ցանցերում ևս Մանդելայի մահից հետո հայտնվեցին ցավակցական մեկնաբանություններ` դերասանի լուսանկարով:

Ֆիլիպինների քաղաքապետին ու նրա ընտանիքին սպանել են օդանավակայանում

o_864685Մանիլայի օդանավակայանում անհայտ անձինք սպանել են Ֆիլիպինների Լաբանգանի  քաղաքապետ Յյուկոլա Թալումպային, նրա կնոջն ու հարազատներին: Զոհվել է նաև այդտեղ հայտնված մեկուկես տարեկան մի տղա, 4 մարդ էլ վիրավորվել է:

Հարձակումը կատարվել է այն պահին, երբ քաղաքապետն  ու նրան ուղեկցող անձինք մտնում էին տերմինալներից մեկը: Երկուսը մոտոցիկլով մոտեցել են քաղաքապետին, մի քանի կրակոց արձակել նրա ուղղությամբ ու անհայտ ուղղությամբ հեռացել: Ականատեսների խոսքով, հանցագործները ոստիկանների համազգեստով են եղել:

Յուկոլա Թալումպան ու նրա կինը հոսպիտալի ճանապարհին են մահացել: 6 վիրավորներից 2-ը`  մի տղա ու  քաղաքապետի բարեկամը մահացել են ավելի ուշ:

Նախնական վարկածի համաձայն, սպանությունը պատվերով էր ու կապ ուներ քաղաքապետի քաղաքական գործունեության հետ: 2010 և 2012-ին նրա վրա մահափորձեր են կատարվել:

Բոլիվիայում անձրևների ու կարկուտի պատճառով 27 մարդ է զոհվել

боливия вертолет наводнениеԲոլիվիայում տեղատարափ անձրևների, ուժեղ քամու ու կարկուտի պատճառով 27 մարդ է զոհվել

Քաղաքացիական պաշտպանության նախարարի տեղակալ Օսկար Կաբրերայի տեղեկացմամբ, տարերքը 1,7 հազար ընտանիքների վնաս է հասցրել: Ամենաշատ տուժել է երկրի կենտրոնում գտնվող Կոչաբամբա վարչական տարածքի բնակչությունը:

Բոլիվիայի օդերևութաբանների կանխատեսումներով,մինչև շաբաթվա վերջ եղանակը չի կարգավորվի: Շուտով տուժած գոտու բնակչությանը մարդասիրական օգնություն կբաժանվի, ինչպես նաև` սերմեր ու գյուղաշխատանքների գործիքներ:

 

ԿԺԴՀ-ն սպառնում է հարված հասցնել Հարավային Կորեային առանց նախազգուշացման

o_765307ԿԺԴՀ-ն սպառնում է առանց նախազգուշացման գրոհելՀարավային Կորեայի վրա, ասվում է ԿԺԴՀ –ի Պաշտպանության պետական կոմիտեի հայտարարության մեջ, որը ֆաքսով ուղարկվել է   Հարավային Կորեայի նախագահի Ազգային անվտանգության գծով էլեկտրոնային հասցեին: Դրան Հարավային Կորեան պատասխանել է ցանկացած սադրանքի “կոշտ արձագանքելու” պատրաստվածությամբ:

Նման սպառնալիքների առիթ են  դարձել Սեուլում անցկացվող ցույցերը, որ կազմակերպել են պահպանողական մի քանի խմբեր ու հյուսիսկորեացի փախստականներ: Մասնակիցները բողոքում են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտման ու ավտորիտար կառավարման դեմ: Ոմանք այրել են Կիմ Չեն Ընի լուսանկարը` ինչը և ԿԺԴՀ-ի կողմից սուր քննադատության է արժանացել:

 

Կուբացիներին վերջապես թույլատրվել է նոր ավտոմեքենաներ գնել

o_864566Կուբայի բնակիչները հանգիստ կարող են նոր ավտոմեքենաներ գնել,հայտարարվել է Նախարարների խորհրդում:  Ավելի վաղ տրանսպորտային միջոց գնելու համար հարկավոր էր,այսպես կոչված`”հեղինակազորված նամակ” ստանալ: Դրանց թիվը սահմանափակ էր ու նման նամակներ ստանում էին միայն  դիվանագետները, պաշտոնյաներն ու օտարերկրացիները:

Այնպես որ, նույնիսկ նրանք, ովքեր իրենց կարող էին թույլ տալ նոր ավտոմեքենայի հաճույքը, ստիպված էին հին, 60-ականների նմուշի ամերիկյան կամ էլ սովետական ավտոմեքենաներ քշել: Իրենք` վարորդներն ասում են, որ “կենդանի դասականի” տեխնիկական վիճակը սովորաբար ահավոր է.”Նոր ավտոմեքենա գնելու լուրը գերազանց է, դա կօգնի մոդեռնացնելու ամբողջ համակարգը: Եթե անկեղծ լինեմ` մեր մեքենաները քանդվում են: Նույնիսկ տաքսիների վիճակն է ահավոր”,-ասել է  մի վարորդ:

Հունվարի 2-ին Դուբայում մեկնարկում է զեղչերի սեզոնը

1387440924_1357414233Առևտրի ձմեռային ավանդական փառատոնը Դուբայում մեկնարկելու է հունվարի 2-ին և կտևի մինչև փետրվարի 2-ը: Ի դեպ,  գնումների տոնն այստեղ անց է կացվելու 13-րդ անգամ:

Զեղչեր, ակցիաներ ու հատուկ առաջարկներ կգործեն Դուբայի գործնականում բոլոր խանութներում, անկախ այն բանից` պաշտոնապես  այդ խանութները մասնակցում են փառատոնային ծրագրին, թե ոչ:  Իսկ փառատոնային ծրագրին պաշտոնապես մասնակցող խանութներում բազմաթիվ վիճակախաղեր են լինելու ու հատուկ շոու:

Բացի այդ,   փառատոնի շրջանակներում ծախսված յուրաքանչյուր 200 դրահմայի դիմաց (մոտ 54 դոլար), գնորդին կտրոն է տրվելու, որը լրացնելով կարելի է փառատոնի վերջին օրը մասնակցել մրցանակների խաղարկությանը:

Հաջորդ տարի առևտրի հունվարյան ավանդական փառատոնին պաշտոնական հիմունքներով ոչ միայն էմիրաթների առևտրի խոշոր կենտրոններն են մասնակցելու, այլև առևտրի  տեղական, մարզային 20 համալիրներ: Զեղչերին մասնակցելու համար, մոլլը պետք է առնվազն 100 կրպակ ունենա:

Մանդելայի թաղման սուրդոթարգմանիչը հոգեբուժարանում է հայտնվել

i (4)Մանդելայի թաղման ժամանակ ժեստերի լեզվի թարգմանիչ Սամսանգ Ջանջին շիզոֆրենիայի նոպայի պատճառով հայտնվել է հոգեբուժարանում:

Մանդելայի հոգեհանգստի հեռարձակումից հետո, ՀԱՀ-ի համրերի ասոցիացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ սուրդոթարգմանիչը աշխատանքը չի կարողացել կատարել: Նրանց խոսքով, թարգմանիչը կիրառել է  գոյություն չունեցող նշաններ:

Ինքը` տղամարդն իր վարքագիծը բացատրել է շիզոֆրենիայի նոպայով:

Քրյուգերսդորփ քաղաքի հոգեբուժական կլինիկայի բժիշկները պահանջել են իսկույն հոսպիտալացնել Ջանջիի: Պարզվեց, որ տղամարդը դեռևս դեկտեմբերի 10-ին էր ընդունելության հերթագրվել, սակայն Մանդելայի հոգեհանգստի պատճառով ստիպված էր այցելությունը հետաձգել:

Անցյալում սուրդոթարգմանիչը մի քանի քրեական հանցագործությունների մեջ է մեղադրվել, սակայն մեղադրանքերի մեծ մասը հանվել է, քանի որ տղամարդու հոգեկան վիճակը թույլ չի տվել նրան կանգնել դատարանի առջև:

Ստորագրահավաք` Նազարբաևի արձանն ապամոնտաժելու համար

i (2)Ակտիվիստների խումբը մտադիր է քաղաքային պրոֆուսումնարանի շենքից քանդել-հանել Ղազախստանի նախագահի բարձրաքանդակը:

Այն 2005-ին է տեղադրվել: Սկզբում կարմիր ներկ լցրեցին քանդակի վրա, իսկ հաջորդ օրը, դրա կողքին ցույց ու բարձրաքանդակը ապամոնտաժելու համար ստորագրահավաք կազմակերպվեց:

Ինչպես հաջողվել է լրագրողներին պարզել, ձեռնարկի հեղինակները մարքսիստ-լենինիստներն են, որոնք հանդես են գալիս Նազարբաևի դեմ` 2 տարվա վաղեմություն ունեցող Ժանաոզենի դեպքերի կապակցությամբ:

“Ուկրաինայում չպետք է Նազարբաևի արձան  լինի, այն ռեպրեսիաներից հետո, որ կատարվեցին 2 տարի առաջ.մարդիկ գնդակահարվեցին, բանտարկվեցին”:

Ի դեպ, այս ուսումնարանի պատին Նազարբաևի բարձրաքանդակը հայտնվել է միայն այն պատճառով, որ նա ինչ որ ժամանակ այստեղ է սովորել:

Տոկիոյի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

i (1)Նաոկի Ինոսեն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքի պատճառով:

Ինոսեն ստիպված խոստովանել է  իր նախընտրական քարոզարշավի նախօրեին կես մլն դոլար վերցնելու փաստը: Այդ գումարը նա ստացել է դեղագործության ոլորտի մի մեծահարուստից:

Ինոսեի հեռանալը կարող է դժվարացնել Օլիմպիադա-2020-ի նախապատրաստությունը, ինչը քաղաքային իշխանություններում նկատելի տագնապ է առաջացրել:

Եմենի բնակիչն աղջկան կամուսնացնի մեկ մլն “լայքի” դիմաց

iԵմենի բնակիչ Սալեմ Այաշան իր աղջկան կամուսնացնի, եթե փեսացուի օգնությամբ իր ֆեյսբուքյան էջը հավաքի մեկ մլն “լայք”:

Տղամարդը ցանկանում է նման եղանակով հասարակայնության ուշադրությունը հրավիրել ամուսնական գլխագնի երևույթի  վրա: Երիտասարդ ամուրիների խոսքով,նրանք փորձում են նվազեցնել ներկայում որպես գլխագին վճարվող 2500 դոլարը:

Այաշային քննադատում են, որ նա փորձում է հանրահայտ դառնալ իր դստեր հաշվին: Նրա էջի բաժանորդները հիմա ընդամենը 30 հազարն են: Ի դեպ, տղամարդն իր  էջում հրապարակում է սեփական բանաստեղծությունները: Նա համաձայն է նվազեցնել  “լայքերի” պահանջված քանակը, եթե  տեսնի, որ ապագա փեսան շատ  է  ջանում դրա համար:

Մուգաբեն հրամայել է Վիկտորյա ջրվեժը վերանվանել «դղրդացող ծուխ»

Մուգաբեն, Վիկտորյա ջրվեժՆախագահ Ռոբերտ Մուգաբեն ցանկանում է փոխել Վիկտորիա ջրվեժի անունը և վերանվանել «դղրդացող ծուխ»՝ այդ կերպ ազատվելով գաղութային ժամանակաշրջանի անուններից:

Զիմբաբվեի նախագահը կարծում է, որ Վիկտորիա ջվեժի անվանումը չի արտացոլում ազատության ոգին:

Զամբեզի գետի վրա գտնվող ջրվեժը մոտ է Զիմբաբվեի և Զամբիայի սահմանին և հանդիսանում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Տեղացիները այդ տեղանքին անվանում են Մոսի Օա Տունյա, որը թարգմանաբար նշանակում է դղրդացող ծուխ:

Իշխող կուսակցությունը տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է փոխել բոլոր քաղաքների գաղութային անունները:

Վիկտորյա ջրվեժՋրվեժը հայտնաբերել էր շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգսթոնը, որը այն անվանել էր թագուհի Վիկտորիայի պատվին:

Նախագահ Մուգաբեյի կուսակցությունը իշխանության է եկել 1980թ-ին և մինչ այժմ փոխել է որոշ քաղաքների անունները:

 Անկախ

Հայաստանի մասին հոդված ՆԱՏՕ-ի ամսագրում

Article_Page_1ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:

Հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:

Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:

Անկախ

Ավստրալիան սառեցրել է ռուսաստանցիների հաշիվները

pic_50459bdaef891a81488291a403a4bc47 (1)Ավստրալիայի իշխանությունները սառեցրել են տեղի տարադրամով 29 մլն-ի (26 մլն ԱՄՆ դոլար) հաշիվ:Տեղի ոստիկանության տվյալներով, այդ միջոցները պատկանում են ռուսաստանցիներին:

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ դրամական միջոցները ստացվել են  հանցավոր գործունեության արդյունքում: Բրիսբենի դատարանը համաձայնել է ոստիկանության փաստարկների հետ ու սառեցրել 24 հաշիվ: Դրամական միջոցների արգելափակումը հետաքննության արդյունք է, որը արդեն 6 ամիս է ինչ ընթանում է: Ոստիկանությունը պարզել է, որ այդ հաշիվների վրա 2011-ին միջոցներ են փոխանցվել Սիբիրից` 9 ռուսների կողմից: Ընդ որում, դրանք ավստրալական բանկ են հասել ոչ անմիջապես, այլ Չինաստանի ու Հոնկոնգի միջոցով:

Ոստիկանությունն արդեն այդ գործով հետախուզում է կատարել Գոլդ-Կոստ քաղաքում գտնվող 2 տներում, սակայն դեռևս ոչ ոք չի ձերբակալվել: