Հնդկաստանում ձերբակալել են 22 երեխայի մահվան մեղավորներին

iՀնդկաստանի Բիհար նահանգում 22 երեխաների մահվան գործով  առաջին ձերբակալություններն են կատարվել: Հիմա արդեն  հսկողության տակ է սնունդը բերած պաշտոնյան: Բացի այդ, իրավապահ մարմիններին հաջողվեց ուսումնական հաստատության տնօրենին ձերբակալել, որը, կատարվածի մասին իմանալով, փորձում էր թաքնվել:

Թունավորված երեխաների սննդի մեջ հայտնաբերվել էին ծայրահեղ թունավոր պեստիցիդներ: 22 երեխաների մահվան պատճառով նահանգում անկարգություններ են:Բնակիչները ոստիկանության հետ քաշքշուկի մեջ են, կոտրում են  ադմինիստրատիվ շենքների ապակիներն ու պահանջում  են նահանգի ղեկավարությունը փոխել:

Աֆրիկայում ծովահենները թուրքական նավ են առևանգել

navԱֆրիկայի հյուսիսում գտնվող Գաբոնի հայտարարության համաձայն՝ ծովահենները առևանգել են թուրքական ընկերությանը պատկանող նավթի տանկեր: Հայտնի է, որ Մալթայի դրոշի ներքո գտնվող նավը Քոթոն անունը կրող նավթի տանկերի վրա է հարձակվել: Տեղեկություն կա այն մասին, որ կիրակի օրվանից կորած համարվող նավի մեջ 24 հնդիկից բաղկացած անձնակազմ է եղել: «Ռադիկալը» գրում է, որ թուրքական ընկերությունը, ում և պատկանում է առևանգված նավը, հանդիպել է նավաստիների ընտանիքների և այս գործով զբաղվող պատասխանատուների հետ:

 

Մեքսիկայում 300 կատվաձկների ափ նետվելու պատճառը առեղծված է մնում

Up to 300 stingrays have been found washed up on a beach in Mexico4Մեքսիկայի իշխանությունները փորձում են պարզել Վերակրուս նահանգի ծովափերից մեկում հայտնաբերված առնվազն 300 աստղաձև կատվաձկների ափ նետվելու պատճառը:

Up to 300 stingrays have been found washed up on a beach in MexicoԲնակիչները կատվաձկներին նկատել էին երեքշաբթի օրը Ուրսուլո Գալվան քաղաքի ծովափին և դրանց նկարները հրապարակել հանրային լրտվամիջոցներով:

Ըստ քաղաքապետի՝ հնարավոր է, որ ձկնորսները հասկացել են, որ ձկները իրենց շահույթ չեն բերելու և պարզապես դրանք թափել են ծովափին:

Մյուսների կարծիքով ՝ ճառագայթաձկները արևամուտին ափ են նետել ծովի ալիքները, իսկ ականատեսները պնդում են, որ ձկների վրա կտրվածքի հետքեր կան և ձկնորսները պարզապես կտրել են ձկների այն հատվածները, որոնք հանարավոր է եղել վաճառել, իսկ իրենց ոչ պիտանի մասը թափել են ծովափին:

Չնայած կատվաձկները ստկած են, սակայն նրանց խայթը դեռևս վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար, ինչը վտանգավոր չէ, սակայն շատ ցավոտ է:

 

ՀԱՀ-ում նշում են Նելսոն Մանդելայի 95-ամյակը

o_748811Ապարտեիդի վարչակարգի դեմ մարտնչող լեգենդար հերոսը, առաջին սևամորթ նախագահը ու Նոբելյան  խաղաղության մրցանակի դափնեկիրն այսօր 95 տարեկան է դառնում: ՀԱՀ-ում այս օրը, որը 2009-ին ՄԱԿ-ը հայտարարեց Նելսոն Մանդելայի միջազգային օր, հանդիսավոր կերպով են նշում: Առավոտյան տեղական ժամանակով ուղիղ 08:00-ին ՀԱՀ-ի բոլոր դպրոցների աշակերտները միասին կերգեն “Ծնունդդ շնորհավոր, Մանդելա”: Նրա հայրենի գյուղում նոր կամուրջ կհանձնվի շահագործման ու տարրական դպրոց կբացվի:

Ողջ երկրով մեկ “ բարի գործերի 67 րոպե” ակցիա կանցկացվի, ինչը համապատասխանում է հերոսի ակտիվ քաղաքական գործունեության 67 տարիներին:

“ես կարծում եմ, որ ռասսայականությունը բարբարոսություն է, անկախ այն բանից, դա սպիտակ, թե սևամորթ մարդու կողմից է”: Եթե դուք կամենում եք հաշտվել թշնամու հետ, դուք պետք է աշխատեք նրա հետ ու այն ժամանակ նա կդառնա ձեր գործընկերը”,-ասում էր Մանդելան:

Ինքը` հոբելյարն արդեն 2 ամիս է ծանր վիճակում գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում:

Հնդկաստանում առնվազն 22 երեխա է մահացել, իսկ 25-ը ծանր վիճակում են դպրոցում միջատասպան նյութ պարունակող ուտելիքներ ուտելուց հետո

India-Schoolchildren receive treatment at a hospital after falling ill soon after eating free school meals1Այսօր Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ դպրոցում բաժանված անվճար ճաշից, որի մեջ մեծ քանակությամբ միջատասպան նյութ է եղել, մահացել է 22 երեխա, շատերը վատ վիճակում են:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է քիմիական նյութը հայտնվել Բիհար նահանգի դպրոցներից մեկում պատրաստված սննդի մեջ՝ չնայած պետական պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ հնարավոր է՝ նախքան պատրաստելը, սնունդը ինչպես հարկն է չեն լվացել:

Երեկ Բիհար նահանգի գյուղերից մեկի դպրոցում ճաշելուց հետո 8-11 տարեկան երեխաները վատացել են, որից հետո դպրոցի ղեկավարները անմիջապես դադարերեցրել են ճաշի մատուցումը:

Երեխաներից 22-ը մահացել են, ևս 25-ը և խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մի մասը ծանր վիճակում է:

Դեպքի կապակցությամբ հարյուրավոր գյուղացիներ կատաղի ցույցեր են կազմակերպել, որոնց ընթացքում այրվել են չորս ոստիկանական մեքենա:

Իշխանությունները աշխատանքից հեռացրել են դպրոցի անվճար սննդի համար պատասխանատուին, իսկ դպրոցի տնօրենը փախուստի մեջ է գտնվում:

Հնդկաստանում իրականացվող կեսօրյա ճաշի ծրագիրը աշխարհի ամենախոշոր դպրոցական սննդային ծրագրերից մեկն է:

Սկզբնական շրջանում ծրագիրը կիրառվել է երկրի հարավային շրջաններում, որը ծնողների համար դրդապատճառ էր հանդիսանում երեխաներին դպրոց ուղարկելու համար:

Այնուհետև ծրագիրը կիրառվել է երկրի ամբողջ տարածքում և իր մեջ ընդգրկում է շուրջ 120 միլիոն երեխա՝ այս կերպ որոշ չափով լուծելով թերսնման խնդիրը:

Կառավարության տվյալներով՝ ամբողջ հնդիկ երեխաների գրեթե կեսը տառապում է թերսնումից:

 

Ճապոնիայում հուլիսին շոգից մահացել է 44 մարդ, 13 հազարը հոսպիտալացվել են

o_797302Ճապոնիայում անսովոր շոգ է: Հուլիսի սկզբից ջերմային հարվածի հետևանքով մահացել է 44 մարդ, ավելի քան 13,5 հազարը հոսպիտալացվել է.նրանցից 450-ի վիճակը ծանր է գնահատվում:

Մահացածների մեծ մասը 60-ն անց տարիքի են: Ոմանք օդորակիչները չեն միացրել  խնայողության համար:

2013-ի հուլիսը ամենաշոգն է համարվել Ճապոնիայի պատմության մեջ` 1961-ից կատարվող օդերևութաբանական դիտարկումների համաձայն: Նախորդ ամբողջ շաբաթ Տոկիոյում ու երկրի տարբեր մարզերում սնդիկի սյունը 350-ից չի իջել:

Բնակչությանը զգուշացնում են խուսափել արևի ճառագայթներից, առանց գլուխը ծածկելու դուրս չգալ, միացնել օդորակիչներն ու հնարավորինս շատ հեղուկ ընդունել:

Հնդկաստանում տղամարդիկ մեկ շաբաթ բռնաբարել են առևանգած միանձնուհուն

i (3)Հնդկաստանում Օրրիս նահանգում մի քանի տղամարդ առևանգել ու մեկ շաբաթ անընդհատ բռնաբարել են 28-ամյա ֆրանցիսկյան օրդենի կաթոլիկ միանձնուհուն:

Հուլիսի 5-ին նրան առևանգել էին գյուղի ճանապարհին, երբ աղջիկը  գնում էր մոր մոտ: Նախօրեին նրան հայտնել էին, որ մայրը ծանր հիվանդ է: մի քանի տղամարդ, առևանգելով նրան, մեկ շաբաթ բռնաբարել են, ապա Բերհամպուր կայարանում աղջկան նետել են առվի մեջ ու սպառնացել` եթե մեկին պատմի` կսպանեն: Սակայն աղջիկը դիմել է ոստիկանություն,որին հաջողվեց երկու կասկածյալի ձերբակալել, մնացածը որոնման մեջ են: Ոստիկանության տվյալներով, կատարվածը  բռնության պատահական գործողություն չէ.դրդապատճառը կարող է  աղջկա հարազատների պահվածքը եղած լինի:

Չինական ավիաուղիները բորդ ուղեկցորդուհիներ ընտրելիս նախապատվություն է տալիս ամուսնացած և երեխաներ ունեցող կանանց, որոնք ավելի վստահելի են

A Chinese airline has launched a recruitment drive for married women with children to become 'flight auntiesՉինական ավիաուղիները սկսել են աշխատանքի վերցնել ամուսնացած և երեխաներ ունեցող կանանց բորդ ուղեկցորդուհիներ աշխատելու համար:

Չինաստանի ամենամեծ բյուջով Spring Air ավիաուղիները աշխատանքի է վերցնում բարձրագույն կրթությամբ 25-45 տարեկան կանանց որպես բորդ ուղեկցորդուհի:

Ավիաուղիներից հայտնում են, որ դիմորդներից նախապատվություն կտրվի ամուսնացած և երեխաներ ունեցող կանանց:

China Real Time Report-ի տեղեկություններով, այս քայլը տարբերվում է պետական մակարդակով աշխատանքի ընդունման քաղաքականությունից:

Spring Air-ի նոր աշխատակիցների մաքսիմում տարիք սահմանված էր 35-ը, սակայն այն այժմ դարձել է 45, այն բանից հետո, երբ վերջերս անցկացված հարցումների արդյուքնում պարզվել էր, որ հարցվածների 72 տոկոսը ցանկանում է աշխատել որպես բորդ ուղեկցորդուհի:

Ավիաուղիներից հայտնում են՝ տարբեր տարիքներ ունեցող ուղեկցորդուհիներ ունենալը շահութաբեր է՝ ավելցնելով, որ մինչ երիտասարդները ավելի աշխույժ են, մեծահասկաները ավելի վստահելի և հասուն են:

 

Հնդկաստանում թունավորումից մահացած երեխաների թիվը հասել է 20-ի

i (1)Հնդկաստանում թունավորումից մահացած երեխանի թիվը հասել է 20-ի. Նրանցից շատերը նույնիսկ 10 տարեկան չկային:

Ավելի վաղ հայտնում էին 16 մահացածների ու 50 հոսպիտալացվածների մասին:

Ողբերգությունը կատարվել է Չհապրա քաղաքի դպրոցում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Ենթադրվում է, որ երեխաները թունավորվել են դպրոցի անվճար ճաշից: Այդ օրը նրանց “կիչարի” է տրվել. Ուտեստ, որ պատրաստվում է բրնձից ու ոսպից: Ճաշից հետո երեխաները վատացել են:

Հոսպիտալացված երեխաներից շատերի վիճակը կրիտիկական է: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դիահերձմամբ երեխաների օրգանիզմում “օտարածին քիմիական նյութ” է հայտնաբերվել:

Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հայտարարել է, որ զոհված երեխաների ընտանիքներին 3,3 հազար դոլար փոխհատուցում կվճարվի:

Դատաբժշկական փորձագետները դպրոցում հետաքննություն են վարում` պարզելու կատարվածի պատճառները:

 

Լիբիայի իշխանությունները Քադաֆիի հենակայանը վերածելու են զվարճանքների այգու

pic_5e8ac43f6a92176f214d5e080ec5ae69Լիբիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի հենակայանի տեղում զվարճանքի այգի կառուցելու որոշման մասին: Նախարարի խոսքով, Բաբ ալ-Ազիզիա հենակայանի մաքրման աշխատանքներն արդեն սկսված են: Տարածքի մաքրման աշխատանքներից հետո ծառեր կտնկվեն ու ատրակցիոններ կտեղադրվեն:

Ավելի վաղ Լիբիայի վարչապետն առաջարկել էր  գրադարան, թատրոն, կամ էլ Քադաֆիի վարչակարգի հետևանքով զոհվածների հուշարձան կառուցել: Սակայն հետագայում պլանը փոխվեց: Բաբ ալ-Ազիզիան շենքերի համալիր է, որոնք ներառում են նաև Քադաֆիի նստավայրն ու զանազան ռազմական օբյեկտներ: Այն զբաղեցնում է շուրջ 6 քկմ ու գտնվում է Տրիպոլիի հարավում: Ներկայում շենքերի համալիրը գրեթե ամբողջությամբ ավերված է:

Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է

pic_03e4e83ee656278c4c3521c52fa2a55cՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  ամուսնացել է , հայտնել է El Nacional-ը:

Դրա մասին նախագահը պատմել է  նահանգապետների հետ խորհրդակցության մժամանակ, որն անց է կացվել նախագահական պալատում: Մադուրոյի խոսքով, հարսանեկան հանդիսությունը տեղի է ունեցել նախօրեին, հուլիսի 15-ին, հարազատների ներկայությամբ:

Նրա կինն է դարձել Սիլիյա Ֆլորեսը, որի հետ Մադուրոն տարիներ շարունակ ապրում է: Նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակից հետո Ֆլորեսը դարձավ Վենեսուելայի առաջին տիկինը: “Չնայած մենք հոգով միևնույն է միասին էինք, այնուամենայնիվ որոշեցինք ընտանեկան հարաբերությունների օրինակ դառնալ”,-բացատրել է Մադուրոն:

Նրանք երկուսն էլ “Հինգերորդ հանրապետության շարժում”-ից էին,որը 1998-ին իշխանության բերեց Մադուրոյի նախորդին` Չավեսին:  Երբ Մադուրոն 2006-ին թողեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը, այդ պաշտոնը զբաղեցրեց Ֆլորեսն ու մնաց այնտեղ մինչև 2011-ը: Դրանից հետո նա զբաղեցրեց երկրի գլխավոր դատախազի պաշտոնը:

Մալթան օգնություն է խնդրում

ol3001373958124Մալթայի վարչապետը հայտարարել է, որ այդ պետության տարածքը լցված է հսկայական թվով Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներով, որոնք “ազգային անվտանգության համար իսկական սպառնալիք” են:

Ջոզեֆ Մուսկատը ԵՄ-ի քաղաքական ղեկավարությանը հայտնել է, որ միջերկրածովյան կղզին, որի բնակչությունն ընդամենը 400 հազար մարդ է, ԵՄ-ի աջակցության կարիքն է զգում, քանի որ չի կարողանում ինքնուրույն լուծել բոլոր հյուսիսաֆրիկյան փախստականների խնդիրները: Միայն անցած տարի Մալթան ստիպված ընդունել է  ավելի քան 2000 փախստականի:

Հռոմում ելույթ ունենալով, Ջոզեֆ Մուսկատը նշել է, որ Մալթայի բնակիչները ռասիստ չեն ու պաշտպանում են մուլտիմշակութային քաղաքականության սկզբունքները,սակայն, ներգաղթյալների նման հոսքը չափազանց մեծ է ԵՄ այդ փոքրիկ պետության համար:

ԵՄ օրենքների համաձայն, Մալթա հասած իմիգրանտները ԵՄ այլ երկրներ դուրս գալու իրավունք չունեն: Ընդ որում,  մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Մալթայի քաղաքական ղեկավարությանն արգելել է նրանց ուղարկել հետ, այն երկրներ, որտեղից եկել են միջերկրածովյան այդ կղզի:

 

 

Բիրմայի նախագահը խոստացել է ներում շնորհել քաղբանտարկյալներին

i (3)Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին խոստացել է ընթացիկ տարում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Նրա խոսքով, վերջին 60 տարում ողջ երկրի տարածքում լրիվ կդադարեցվի կրակոցը: Քեմերոնն էլ իր հերթին հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է համագործակցել բիրմայի հետ առևտրային ու ռազմական ոլորտներում, եթե իշխանությունները շարունակեն ժողովրավարության ուղին:

Բանակցությունների ժամանակ Բրիտանիայի վարչապետը անհանգստություն է հայտնել անցած տարի Բիրմայի բուդդայականների` իսլամ դավանող Ռոհինջա ազգության ներկայացուցիչների վրա հարձակման  կապակցությամբ:

Ապրիլի վերջին Եվրամիությունը Բիրմայի  վրայից հանեց բոլոր` առևտրային, տնտեսական ու անհատական պատժամիջոցները, ի պատասխան պետությունում քաղաքական բարեփոխումների ընդունման:

 

Սեուլում ջրհեղեղի ժամանակ բանվորների բրիգադ է անհետ կորել

iՍեուլում ջրհեղեղի հետևանքով զոհվել է Չինաստանի 57-ամյա մի քաղաքացի,  3 չինացի ու 3 հարավկորեացի, որոնք նորոգում էին Հանգան գետի մոտ տեղակայված ջրատարը, անհետ կորել են:

Բանվորների բրիգադը գտնվում էր 48 մ խորությամբ ջրավազանում,ուր երկուշաբթի, 17:30-ին ջուր է հորդացել: Փրկարարական աշխատանքները բարդանում են նաև այն հանգամանքով, որ 1,5 կմ երկարությամբ հատվածի մեծ մասն արդեն ջրասույզ է:

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը հատուկ դեպքի վայր է եկել, որ հետևի փրկարարական աշխատանքների ընթացքին:

Հորդառատ անձրևների հետևանքով Սեուլում 3 մարդ է զոհվել, 200-ը ստիպված լքել են տները:

Կոնգոյում բախումների ժամանակ 130 մարդ է զոհվել

pic_1f2bca1b3dca38f09f8407ac7fd4a1d6Կոնգոյում կառավարական զորքերի ու ապստամբների բախման ընթացքում սպանվել է առնվազն 130 մարդ, որոնցից 10-ը զինծառայող է: Մարտերը տեղի են ունեցել Գոմ քաղաքից ոչ հեռու, որը Հյուսիսային Կիվուի ադմինիստրատիվ կենտրոնն է : Հակամարտության ընթացքում կիրառվել են տանկեր, ականանետներ:  Գոմից փախել է շուրջ 1000 մարդ: Իշխանություների ներկայացուցչի խոսքով,զինվորներին հաջողվել է 12 ապստամբի բռնել: Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ սա վերջին ամիսների ամենաարյունալի մարտն էր:

Գոմի մոտ մարտեր են ընթանում դեռևս 2012-ից, երբ “Մարտի 23-ի շարժման “ (Մ23) մարտիկներին որոշ ժամանակով հաջողվեց գրավել քաղաքը: Ավելի ուշ նրանց այնտեղից դուրս մղեցին կառավարական ուժերը:  “Մ23” շարժումը ստեղծել են թութսի համայքնի ներկայացուցիչները,որոնք նախկինում ծառայել են Կոնգոյի բանակում, սակայն 2012-ի ապրիլին երկրի ղեկավարության դեմ բունտ արեցին:Նրանք մեղադրեցին ԿԴՀ-ի իշխանություններին 2009-ին հերթկան բախման ժամանակ ստորագրված հաշտեցման պայմանների խախտման մեջ:

Չինացի նորապսակ զույգը նարդոսի դաշտում կռվի է բռնվել մեկ այլ երիտասարդ զույգի հետ, որոնք պատահաբար հայտնվել էին իրենց լուսանկարում

Pictured: Wedding brawl in Lavender fieldՖրանսիական խորհրդանշական վայրը դարձել է բազմաթիվ ռոմանտիկ նկարների ֆոնը:

Սակայն տեսարանը փչացրել են երկու չինացի զույգեր, որոնք սկսել են կռվել արվարձաններից մեկում գտնվող նարդոսի դաշտում:

Կռիվը սկսվել էր, երբ զույգերից մեկը բողոքել էր, որ մյուս զույգը ևս հայտնվել է իրենց լուսանկարում:

chinese touristsԱնցած շաբաթ չինական Sina Weibo ֆորումում տեղադրված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ կռվում, իսկ կանայք բռնել միմյանց:

Իր մրցակցի հետ պայքարող կանանցից մեկը հարսանեկան զգեստով է եղել:

Նկարները տեղադրել էր զբոսավարը, որը իր անունը չի հայտնել:

Նա Global Times-ին հայտնել էր, որ զույգերից մեկը հենց այդ օրն է ամուսնացած եղել, իսկ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ մյուս երիտասարդ զույգը և նրանց ընկերները պատահաբար դուրս են եկել նորապսակների լուսանկարում: Սկզբում կանայք սկսել են վիճել, այնուհետև կռվին միացել են նաև փեսան և մյուս կնոջ ընկերը:

Նրանց մոտ գտնվող բազմաթիվ մարդիկ փորձել են նրանց անջատել, որպեսզի վերջացնեն այդ անհարմար իրավիճակը:

Ըստ տեղեկությունների երկու տղամարդիկ կռվում էին կիսամերկ վիճակում, իսկ հարսնացուի զգեստը պատռվել էր:

Կռվողները տրորել են նաև ծաղկած դաշտի մի հատվածը:

Այս տարվա սկզբին 15-ամյա չինացի երիտասարդը Եգիպտոսում իր անունը փորագրել էր 3,500 տարեկան տաճարի վրա, որից հետո նրա ծնողներին ստիպել էին ներողություն խնդրել:

Մայիսին Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը խնդրել էր չինացի զբոսաշրջիկներին իրենց լավ պահել արտերկրում:

Շանհայի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գու Չժուն հայտնել է, որ նման դեպքերը պետք է բարձրաձայնվեն, որպեսզի չինացիները ուշադրություն դարձնեն իրենց պահվածքին:

 

Բրազիլիայում մի քանի հարյուրամյա ծառերը հատվել են, որպեսզի պապի այցելության ժամանակ ուխտավորները կարողանան մասնակցել պատարագին

PapaԲրազիլիայի իշխանությունները մեղադրել են եկեղեցու առաջնորդներին ազգային պարկի ավելի քան 300 տարեկան ծառերը հատելու համար, որպեսզի ուխտավորները պապի Ռիո դե Ժանեյրո այցելության ժամանակ կարողանան մասնակցել պատարագին:

Այս ամսվա վերջին պապ Ֆրանցիսկը իր միջազգային այցը կկատարի աշխարհի ամենամեծ հռոմեական կաթոլիկ երկիր:

Նիտերոյ քաղաքում միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ իրենք ստիպված էին հատել Ատլանտյան արևադարձային անտառի որոշակի հատված, որպեսզի տեղ ազատվի սպասվող 800 ուխտավորների համար:

Serra da Tiririca national park1Ազգային պարկի տարածքից հատվել են ընդհանուր հաշվով 334 ծառեր, ծառեր են հատվել նաև եկեղեցուն պատկանող հողատարածքներից:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ եկեղեցին տարածքի ծառերը հատելու համար թույտվություն չի խնդրել՝ ավելացնելով, որ միջոցառումը պետք է ուսուցողական լիներ և հանդուրժողականություն ցուցաբերեր շրջակա միջավայրի և ապագայի նկատմամբ՝ այդ արարքը որակելով որպես ոճրագործություն:

Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի պետական իստիտուտը ներկայացնող Անդրե Իլյան նշել է, որ անտառահատումը պետք է երբեք չթույլատրվեր՝ ավելացնելով, որ այդ ծառերը մտնում էին Անտլանտյան արևադարձային անտառի վտանգի տակ գտնվող հատվածում, և իրենք կազմակերպիչներին կմեղադրեն հանցագործության մեջ:

Ըստ տեղեկությունների թեմի առաջնորդներին առաջարկել են միջոցառումից հետո վերատնկել ծառերը:

 

Մանդելան կվերադառնա տուն, քանի որ նա դրականորեն է արձագանքում բուժմանը

Nelson MandelaՀարավային Աֆրիկայի նախկին նախագահ Տաբո Մբեկին տեղեկացրել է, որ Նելսոն Մանդելան շուտով հիվանդանոցից դուրս կգրվի և կշարունակի ապաքինվել տանը:

Հանգստյան օրերին նա հայտնել էր, որ ինքը համոզված է, որ Մանդելան մի քանի օր անց կվերադառնա տուն:

Նա նաև հաստատել է Մանդելայի վիճակի ծանր, բայց կայուն լինելը, իսկ Մանդելայի կինը նշել էր, որ Մանդելան դրական է արձագանքում բուժմանը, և ինքը այժմ ավելի քիչ է անհանգստացած նրա վիճակի համար:

Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը հինգ շաբաթ է, ինչ հոսպիտալացվել է թոքերի վարակի դեմ բուժվելու նպատակով:

Հունիսի 8-ին հոսպիտալացված Մանդելան չորեքշաբթի օրը դառնում է 95 տարեկան:

Անցած շաբաթ Մանդելայի մտերիմ ընկերը նշել է, որ ինքը այս շաբաթ այցելել է նրան և Մանդելան ամբողջովին գիտակից վիճակում է եղել:

Արգենտինայի նախագահը տատիկ է դարձել

CristinakirchnerԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը տատիկ է դարձել:

Երկուշաբթի օրը երկրի պետական Telam լրատվական ծառայության տեղեկություններով՝ Նեստոր Իվան Կիրչերը ծնվել է կիրակի գիշերը Բուենոս Այրեսի հիվանդանոցում:

Երեխայի անունը դրվել է Ֆերնանդեսի ամուսնու՝ երկրի մահացած նախագահ Նեստոր Կիրչերի պատվին:

Արգենտինական հանրային լրատվամիջոցները հեղեղված էին շնորհավորանքներով, սակայն պաշտոնական ոչ մի հայատարարություն դեռևս չի արվել, նախագահի Twitter-ի էջը ևս լռում է այս մասին:

Երեխայի հայրը՝ Մաքսիմո Կիրչերը քաղաքական շարժման ակտիվիստ է, իսկ մայրը՝ Ռոսիո Գարսիան ատամնաբույժ է:

 

Նորածինը թաղումից առաջ վերակենդանացել է

tavora620Իսկական հրաշք է կատարվել Բրազիլիայում, տարեց Էլզա Սիլվիի ընտանիքում: Նրա նորածին թոռնիկը Յասմին Գոմեսը “հարություն է առել տատի աչքի առջև, այն բանից հետո, երբ բժիշկները  հայտնել էին, որ երեխան մահացել է:

Երեխան ծնվել է հուլիսի 9-ին, տեղի հոսպիտալներից մեկում: Ծննդաբերությունը բնական եղանակով է կատարվել, սակայն, շուտով  նա դադարել է շնչել:

Բժիշկները փոքրիկին փրկելու մի քանի փորձ են կատարել սակայն ոչինչ չի ստացվել: Նրան դուրս են գրել հիվանդանոցից ու համապատասխան սերթիֆիկատ տվել:

Փոքրիկի 22-ամյա մայրը սարսափով է հիշում, երբ իրեն առաջինը հայտնեցին բոթը:

“Իմ աշխարհը քանդվեց մեկ րոպեում, իմ բոլոր երազները խորտակվեցին”:

Բուժքույր Անա Կլաուդիա Օլիվեյրան, որը ներկա էր ծննդաբերությանը, որոշեց, որ երեխայի մարմինը պետք է հոսպիտալին կից փոքրիկ ժամատուն տարվի: Նա խոստովանել է.”Փոքրիկն ասես հրեշտակ լիներ ու ինձ համար անտանելի էր այն միտքը, որ նա պետք է դիահերձարանում պառկի”:

Յասմինի տատիկը ժամատուն է գնում սգո ծառայությունների մատակարարի հետ, որ թոռան մարմինը վերցնի,, այդ պահին էլ փոքրիկը շարժվում է ու բացում աչուկները:

Բժիշկները հիվանդանոցում փորձել են բացատրել, որ դա ընդամենը ռեֆլեքս է, սակայն տատը պնդել է, որ սեփական աչքերով է տեսել փոքրիկի շարժը:

Նրա բարեկամները մինչև այժմ չեն կարողանում ուշքի գալ, սկզբում ցնցումը, ապա երջանկությունը միախառնվել են: Հիմա փոքրիկը կրկին բժիշկների հսկողության ներքո է գտնվում: Նրա վիճակը լուրջ է գնահատվում, սակայն` կայուն: