Չինաստանի արևմտյան նահանգներից մեկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 27 մարդ

chinese police in UrumqiՊետական լրատվամիջոցների տեղեկություններով Չինաստանի արևմտյան նահանգներից մեկում չորեքշաբթի տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով  զոհվել է 27 և վիրավորվել երեք մարդ:

Ըստ պետական Xinhua News Agency լրատվական գործակալության`չորեքշաբթի առավոտյան Սինցզյան նահանգի թյուրքալեզու հեռավոր քաղաքներից մեկում դանակներով զինված ամբոխը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի, տեղական ինքնակառավարման շենքի և շինհրապարակի վրա:

Լրատվական գործակալությունից հայտնում են, որ, երբ անկարգությունների ընթացքում արդեն զոհվել էր 17 մարդ` ներառյալ 7 ոստիկան, ոստիկանությունը կրակ է բացել և սպանել 10 ապստամբների:

Սինցզյանը հիմնականում բնակեցված է մահմեդական ույգուր փոքրամասնությամբ, սակայն կառավարվում է չինական հան էթնիկ փոքրամասնության կողմից: Այս նահանգում վերջին ժամանակաշրջանում շատ են խռովություններ լինում: 2009 թ-ի խռովության արդյուքնում այստեղ զոհվել էր 200 մարդ:

Մոնղոլիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

iԱյսօր Մոնղոլիայում նախագահ են ընտրում: Քվեարկությունը կտևի մինչև  տեղի ժամանակով երեկոյան 10-ը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու,հանրապետության գործող նախագահ Ցախիագիյն Էլբեկդորժը, Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բաթ-Էրդենե Բադմաանյամբոոգիյնը և մոնղոլական ժողովրդական հեղափոխական կուսակցությունից` առողջապահության նախարար Նացագիյն Ուդվալը:

Հասարակական կարծիքի հարցման համաձայն, մեծ շանսեր ունի ներկայիս  նախագահը:

Նախկին լրագրողն ու խաղաղ հեղափոխության առաջնորդը, որը Մոնղոլիայում վերջ դրեց կոմունիստական վարչակարգին,  առաջին անգամ նախագահ դարձավ 2009-ին: Մինչ այդ նա վարչապետն էր:

Ճապոնիան գայլի մեզ է ներկրում և առյուծի մռնչյուն հնչեցնում եղջերուներին մայրուղիներից հեռու պահելու համար

wolfՃապոնիայի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները գայլի մեզ և առյուծի մռնչյուն են օգտագործում եղջերուների հետ տեղի ունեցող բախումների աճող խնդիրը լուծելու համար:

Ճապոնիայի Հոկայդո կղզում կենդանիների պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարների թիվը անցած տաս տարվա ընթացքում կրկնապատկվել է:

deerԱյդ իսկ պատճառով տրանսպորտի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են ծայրահեղ քայլի գնալ՝ ճանապարհի և երկաթգծերի եզրերին գայլի մեզ լցնելով, ինչպես նաև նրանք առյուծի մռնչյուն կհնչեցնեն եղջերուներին հեռու պահելու համար:

Կղզու մայրուղիներում լցնելու համար անհրաժեշտ գայլի մեզը ներկրվում է ԱՄՆ-ից:

Հոկայդոյում 20-րդ դարի սկզբներին եղջերուները գրեթե վերացել էին չափից շատ որսվելու և խստաշունչ ձմեռների հետևանքով:

Սակայն իրականացված պահպանման միջոցառումների և վայրի գայլերի թվաքանակի կրճատման հետևանքով նրանց թիվը վերականգնվել է:

Ըստ տեղեկությունների՝ Հոկայդոյի գնացքների վրա առյուծի մռնչյուն արձակող հատուկ սարք է տեղադրվել եղջերուներին երկաթգծերից հեռացնելու համար:

 

Կնոջ կրծքի իմպլանտը պայթել է չորս ժամ փորի վրա պառկած iPhone-ով խաղ խաղալուց հետո

breast implantՉինացի կնոջ կրծքի իմպլանտը պայթել է՝ ստամոքսի վրա չորս ժամ շարունակ պառկած հեռախոսով խաղ խաղալուց հետո:

Ըստ չինական լրատվամիջոցների տվյալներով՝ պեկինցի կինը մահճակալին պառկած խաղ խաղալիս իր կրծքավանդակում ցավ է զգացել:

SZNews-ի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են հիվանդանոց և բժիշկների հավաստիացմամբ նրա կրծքի իմպլանտը պայթել է, քանի որ դրա որակը լավը չի եղել, ինչին գումարվել է ուժեղ ճնշումը:

Հայտնի չէ արդյո՞ք կնոջ իմպլանտը փոխել են, թե ոչ, սակայն նա պլաստիկ վիրաբուժության էր դիմել ինքնավստահությունը բարձրացնելու նպատակով:

2011 թ-ին պեյնթբոլ խաղալիս գնդակով կրծքավանդակին հարված ստանալուց հետո պայթել էր լոնդոնցի կնոջ կրծքի իմպլանտը:

Անցած տարի Տեխասցի կինը դատարան էր դիմել՝ մեղադրելով ոստիկանին իր կրծքի իմպլանտը պայթեցնելու մեջ, որը նրան ձերբակալելիս մեծ ուժ էր գործադրել:

Տասը զբոսաշրջիկների սպանությունից հետո Պակիստանը դադարեցրել է լեռնային արշավները

protest organized to condemn the killings of tourists in PakistanՊակիստանը 10 օտարերկրյա զբոսաշրջիկների և նրանց զբոսավարի սպանությունից հետո երկուշաբթի օրը դադարեցրել է արշավները դեպի իր երկրորդ ամենաբարձր գագաթ` լեռնագնացներին էվակուացնելով Նանգա Փարբաթից:

Բարձրաստիճան պաշտոնայների տեղեկություններով`շաբաթ օրը լավ զինված և պատրաստված, ոստիկանի համազգեստով տղամարդիկ ներխուժել էին Նանգա Փարբաթի ստորոտում գտնվող ճամբար և սպանել օտարերկրացի լեռնագնացներին  ու նրանց զբոսավարին:

Պակիստանի ալպինիստական ակումբի նախագահը հայտնել է, որ Պակիստանը հայտնի է լեռնագնացների շրջանում և դա պարզապես դաժան մարդասպանություն էր, իսկ այդ մարդիկ անմեղ կերպով են սպանվել: Նա նաև ավելացրել էր, որ Նանգա Փարբաթում մնացած մյուս 40 լեռնագնացները էվակուացվել են, իսկ դեպի գագաթ տանող ճանապարհներն  այժմ վտանգավոր են համարվում:

Ըստ պաշտոնյայի` այս ամառ այլևս արշավներ չեն լինի դեպի լեռան գագաթ, իսկ ձմռանը կազմակերպվող արշավների անվտանգությունը դեռ պետք է քննարկվի:

Լիբանանում զինվորականները ճնշել են ծայրահեղականների խռովությունը

i (3)Լիբանանի բանակը կարողացել է զինված ծայրահեղականներից խլել Սաիդ քաղաքը, որը Բեյրութից 40 կմ հարավ է գտնվում: Նրանք գրոհայիններին խոշոր վնաս են հասցրել, բայց զինվորների մեջ էլ կորուստներ են եղել, զոհվել է 16, վիրավորվել 100 մարդ: Դաժան մարտեր են եղել երկուշաբթի Աբրայում, մզկիթից ոչ հեռու: Զինվորականները գրոհել են թաղամասի վրա ու ստիպել տասնյակ զինյալների հանձնվել: Իսկ նրանց ղեկավարող սունիական քարոզիչ շեյխ Ահմեդ ալ-Ասիրը կարողացել է թաքնվել: Որոշ տվյալների համաձայն, նա փախել է Սիրիա ու հիմա ապստամբների մեջ է: Տեղեկություն կա նաև, որ նա հասել է  Բեյրութում գտնվող Քաթարի դեսպանատուն:

Բախումների ընթացքում ոչնչացվել է  “Ջեբհաթ ան-Նուսրան” ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը:Զինյալներից առգրավել են մեծաքանակ զենք ու զինամթերք:

Ռազմական դատախազությունը շեյխ ալ-Ասիրին ու նրա 123 զինակիցներին ձերբակալելու հրաման է տվել:Իր հերթին, երկրի վարչապետի պարտականությունները կատարող Նաջիբ Միկատին հունիսի 25-ը  համազգային սգո օր  է հայտարարել: Միկատին անվտանգության պլանն իրականացնելու կոչ է արել, որը կկանխեր զինված ծայրահեղական ուժերի վերադարձը քաղաք:

ԿԱՀ-ում ոսկու հանքավայրում 37 հանքափոր է զոհվել

i (2)Կենտրոնական Աֆրիկյան  Հանրապետությունում փլուզման հետևանքով 37 ոսկի որոնող է զոհվել: Փլուզումը կատարվել է հունիսի 23-ին: Նախնական տվյալներով, ողբերգության պատճառը տևական տեղումներն  են եղել: Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի, քանի որ տուժածներից մեծ մասի վիճակը ծանր է:

Կրկեսի աշխատակիցը պարել է գետում լողալիս սատկող փղի վրա

circus worker dancing on the body of a dying elephant1Համացանցում տարածվել է մի սարսափելի հոլովակ, որտեղ կրկեսի աշխատակիցը պարում է գետում լողալիս սատկող փղի մեջքին:

Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է կրկեսի տնօրենի եղբայրը ցատկում գետում աստիճանաբար խորտակվող 48 տարեկան հնդկական փղի մեջքին:

circus worker dancing on the body of a dying elephant3Սարսափած ականատեսները այդ 40 րոպե տևողությամբ հոլովակը նկարել են, երբ գերմանական կրկեսին պատկանող Մադի անունով փղին Էստոնիայում իր շրջագայության ժամանակ տարել էին գետում լողալու:

Երբ Մադին խորտակվելով թեքվել է, կենդանաբանական այգու տնօրենի եղբայրը անմիջապես ցատկել է նրա վրա և սկսել ծաղրածուի շարժումներ անել ծիծաղելի երևալու համար:

Այժմ կրկեսի տնօրենը և նրա եղբայրը հետախուզման մեջ են գտնվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

 

Հայտնի ավտոմրցարշավորդը զոհվել է անապատում

i (1)ԱՄԷ-ի անապատում մրցումների ժամանակ ջրազրկման հետևանքով զոհվել է ուկրաինացի ավտոմրցարշավորդ Վադիմ Նեստերչուկը:

Մարզումների ժամանակ նրա ավտոնեքենան խրվել է սորուն ավազի մեջ: Նեստերչուկն ու իր օգնականը չեն կարողացել այն հանել. Նեստերչուկը ստիպված օգնության հետևից է գնացել: Երկար անցման ժամանակ էլ 42-ամյա սպորտսմենը մահացել է ջրազրկումից: Նրա օգնականի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Նեստերչուկը բազմիցս  մասնակցել է “Դաքար” ու “Մետաքսի ուղի” ռալլի-մրցումներին:

Աֆղանստանում նախագահական նստավայրում հրաձգություն է սկսվել

Այսօր Քաբուլում, նախագահական նստավայրում հրաձգություն է սկսվել, մի քանի պայթյուն է եղել:

pic_64e0521fd6a6c711ea80b1dda09fdfe6Քաբուլի ոստիկանությունը հաստատել է այն լուրը, որ քաղաքի կենտրոնի վրա զինյալները հարձակում  են գործել: Agence France-Presse տեղեկացրել է, որ դա կատարվում է նախագահական նստավայրի  ու պաշտպանության նախարարության շենքերի մոտ, քաղաքի կենտրոնում, այնտեղ, որտեղ բազմաթիվ կառավարական  ու դեսպանատների ներկայացուցչություններ  են գտնվում:

Reuters  լրագրողն իր թվիթերում գրել է, որ նախագահականում շուրջ 20 լրագրող կա, որոնք եկել են Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի մամլո կոնֆերանսին: Դեռևս հայտնի չէ` Կարզայը շենքում է, թե ոչ:

Associated Press հայտնում է, որ “Թալիբանի” գրոհայինները նախագահի նստավայրի վրա հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել,հայտարարելով, որ շենքի մուտքի մոտ պայթյունը մահապարտ էր կազմակերպել: Փրկարարական 911 ծառայության թվիթերում հայտնվում է, որ “Թալիբանը” Քաբուլում լրագրողներին հաղորդագրություն է ուղարկել, որում թվարկել է իր գրոհի նպատակները:

Քաթարի էմիրը հրաժարվել է իշխանությունից հօգուտ որդու

iՔաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ Ալ Տանին հայտարարել է իշխանությունը 33-ամյա որդուն` թագաժառանգ շեյխ Թամիմին փոխանցելու մասին:

“Էմիրը հանդիպել է թագավորական տան անդամների ու երկրի  բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա հանդիպման մասնակիցներին հայտնել է իշխանությունը թագաժառանգին փոխանցելու  մտադրության մասին”,-հայտնել  է Քաթարի “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը:

Պաշտոնապես իշխանությունը փոխանցելու մասին կհայտնվի ավելի ուշ: Օտարերկրյա դիվանագետներն այս որոշումը գնահատում են  որպես իշխանության զգույշ փոխանցում կառավարիչների երիտասարդ սերնդին:

Բացի այդ , դիվանագիտության շրջանում շշուկներ կան, որ պաշտոնից կհեռանա նաև ազդեցիկ վարչապետն ու ԱԳ նախարար շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Տանին:

Թամիմ բեն Համադ Ալ Տանին էմիրի երկրորդ որդին է  նրա երկրորդ կնոջից` Մոզա բինտ Նասերից: Թագաժառանգը քաթարական բանակի սպա է ու երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավարը:

Հսկայական սարդը էկրանին հիստերիայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարին

o_790871Կանադական Global BC ալիքով եղանակի տեսության մեկնաբանումը սարդի պատճառով խափանվեց: Այն սարսափելի վախեցրեց հաղորդավարին, գրում է   Metro-ն: Սարդը մտել էր փողոցային տեսախցիկի մեջ և երևում էր էկրանին, որի առջև Քրիստի Գորդոնը պատմում էր հնարավոր տեղումների մասին: Տեսնելով սարդի պատկերը`  նա ճչում է և փախչում կադրից: Կինը փորձում է հավաքել իրեն, բայց նկատելով սարդին երկրորդ անգամ, գործընկերների քրքիջի ուղեկցությամբ թողնում է իր աշխատանքի տեղը:

Երբ նորությունների եթերի ղեկավարը հարցրել  է  Քրիստիին, թե հասկանում էր  նա  արդյոք, որ իրականում սարդը սենյակում չէր, նա պատասխանել է. «Հիանալի  հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դա սարսափելի էր»:

Բանն այն է, որ Քրիստին տառապում է միջատներից վախի հիվանդությամբ`արախնո-ինսեկֆոբիայով: Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ Գորդոնը եթերում հուզվում է միջատների պատճառով: Վերջերս նա ընդհատել է հաղորդումը, երբ ճանճը մտել է նրա աչքի մեջ:

Էկվադորը դիտարկում է Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքը

i (2)Էկվադորի ԱԳՆ-ն դիտարկում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` քաղաքական ապաստարան  տրամադրելու խնդրանքը. հիմա  նա գտնվում է Մոսկվայի “Շերեմետևոյի” հյուրանոցում:

2013-ի հունիսին The Guardian  թերթը սկսել էր ամերիկյան իշխանությունների գաղտնի տվյալների հրապարակումը, որոնցից հետևում էր, որ ամերիկյան Verizon  բջջային օպերատորը վերջին 3 ամսում իր աբոնենտների զանգերի վերաբերյալ տվյալները հայտնում է ԱՄՆ իշխանություններին: Իսկ The Washington Post-ը պատմել էր PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում հատուկ ծառայությունները  համաշխարհային ՏՏ ընկերութուններից, ինչպիսիք են  Apple, Facebook, Google-ը, տվյալներ հավաքելու հնարավորություն էին ստանում: Հունիսի 10-ին The Guardian –ը բացահայտեց իր տեղեկատուի անունը.նա 29-ամյա Էդուարդ Սնոուդենն էր, որը նախկինում աշխատել էր ԿՀՎ-ում: Հունիսի 12-ին նա հայտնվեց Հոնկոնգում, որտեղ էլ հարցազրույց տվեց The China Morning Post-ին:

Հոնկոնգից Սնոուդենը WikiLeaks-ի միջնորդությամբ քաղաքական ապաստարան խնդրեց Իսլանդիայից: Իսլանդիան  մատնանշեց օրենսդրության այն կետը, որի համաձայն ապաստարան խնդրողը պետք է գտնվի երկրի տարածքում: Սնոուդենը բացատրել է, որ Իսլանդիա չի թռել, որովհետև վախեցել է Վաշինգտոնի կողմից այդ ոչ մեծ պետության վրա ուժեղ ճնշումից:

Հունիսի 23-ին Սնոուդենը ժամանեց Հոնկոնգից Ռուսաստան:Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը տրանզիտ ուղևոր էր ու ստիպված էր գտնվել “Շերեմետևոյի” օդանավակայանի տարածքում: Վաշինգտոնն արդեն հայտնել է Սնոուդենի` Հոնկոնգից հեռանալու ու չձերբակալվելու կապակցությամբ իր դժգոհությունը:

Իսկ չինական իշխանությունները հայտարարել են, որ դիտարկել են ԱՄՆ հարցումն ու որոշել թողնել Սնոուդենին` դիվանագիտական սկանդալից խուսափելու նպատակով: Դրա մասին անանուն աղբյուրը հայտնել է The New York Times-ին: Այսօր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը “կդիտարկի Սնոուդենին Մացյալ Նահանգներ էքստրադիցիայի ենթարկելու բոլոր  հնարավոր տարբերակները”:

Ճապոնացի գիտնականները ծեփասպեղանու տեսքով գրիպի դեմ պատվաստանյութ են ստեղծել

RIA-494217-Preview.jpg.1000x297x1Ճապոնիայում առողջապահության նախարարությունից բժիշկների խումբը հայտարարել է,  որ ծեփասպեղանու  տեսքով գրիպի դեմ պատվաստանյութ է մշակել:

Այն մեկ սմ տրամագծով շրջանաձև ծեփուկ է, որն  ունի 250 միկրոասեղ: Դրանցից յուրաքանչյուրը գիալուրոնային ու գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրիչ է պարունակում: Գիտնականների խոսքով, պատվաստման տվյալ միջոցը բացարձակ անցավ է ներարկման համեմատությամբ, քանի որ միկրոսաեղների երկարությունը չի գերազանցում 0,8 մմ:

Ներկայում արդեն կատարվել են նորույթի կլինիկական փորձարկումները,որոնց մասնակցել է 20 մարդ: Բժիշկների վստահեցմամբ, ազդեցությունը համեմատելի է ողջ աշխարհում կիրառվող պատվաստանյութի ազդեցությանը: Հիվանդների կեսի մոտ ծեփասպեղանու  փակցնելու  տեղում մաշկի կարմրություն ու թեթևակի այտուց է նկատվել, սակայն լուրջ կողմնակի երևույթներ չկան: Բժիշկները հույս ունեն, որ նորույթի կիրառումը կսկսվի առաջիկա 5-10 տարում` լրացուցիչ կլինիկական փորձարկումներից հետո:

 

 

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը կարող է հասնել 1,000-ի

india foods4Հնդկաստանի իշխանությունները անում են ամեն բան ջրհեղեղի և սողանքների հետևանքով ծուղակում հայտնված հազարավոր մարդկանց փրկելու համար:
Ուտարակխանդա նահանգի կառավարիչը հայտնում է, որ զոհվածների ստույգ թիվը պարզ չի լինի, մինչև ցեխաջրերը չմաքրվեն:
Նա շաբաթ օրը տեղեկացրել է, որ զոհվածների թիվը շատ ավելին է, քան 550-ը և կարող է հասնել մինչև 1000-ի:
Փրկարարական աշխատանքները իրականացվում են զինվորականների կողմից՝ տրանսպորտի բոլոր տեսակներով՝ ներառյալ գնացքները, որոնք անվճար տեղափոխում են մարդկանց:
Այս ամիս երկրում սկսված ջրհեղեղներից հետո շուրջ 70,000 մարդ է էվակուացվել:

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 6500 մարդ է տուժել

130621180313_india_floods_304x171_afpՀնդկաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղներից 6 ու կես հազար մարդ է տուժել, հունիսի 23-ին հայտնել է “Ալ Ջազիրան”:

Ջրհեղեղները հորդառատ անձրևների հետևանք են, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են սողանքների: Հեղեղված տարածքներից տարհանվել է 34 հազար մարդ , 50 հազարն առաջվա պես մնում է տուժած շրջանում: Իշխանությունները վախենում են, որ նրանց թիվը կավելանա:

Reuters նշել է, որ երկրի կառավարությունն արդեն հայտարարել է զոհերի ու տուժածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին` զոհերի ընտանիքները կստանան 200  հազար ռուփի (3400 դոլար), իսկ տուժածներինը` 50 հազար ռուփի (840 դոլար):

Սաուդյան Արաբիայում հանգստյան օրերը տեղափոխվել են ուրբաթ-շաբաթ

highres_00000402935051.jpg.1000x297x1Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել հանգստյան օրերը ուրբաթ-շաբաթ տեղափոխելու վերաբերյալ: Մինչ այժմ թագավորությունում աշխատանքային շաբաթը սկսվում էր շաբաթ ու շարունակվում մինչև չորեքշաբթի:

Համապատասխան հրամանում թագավոր Աբդալլան հայտարարել է, որ փոփոխությունը պայմանավորված է տնտեսության պահանջմունքով:

Սաուդյան Արաբիայի գործարարները ողջունել են իշխանությունների որոշումը.նրանց կարծիքով, հանգստյան օրերի տեղափոխումը բարերար ազդեցություն կունենա երկրի տնտեսական  կյանքի վրա:

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցում վերջին երկիրն էր, որտեղ աշխատանաքային շաբաթը սկսվում էր շաբաթ օրվանից:

Սակայն, պահպանողականները քննադատել են թագավորի որոշումը, համարելով, որ դա ևս մի քայլ է   դեպի երկրի արևմտականացում:

Պակիստանի հյուրանոցներից մեկում զինված տղամարդիկ ներխուժելով սպանել են 10 օտարերկրացի լեռնագնացների և նրանց զբոսավարին

Savage winds whip Nanga Parbat's majestic Rupal FaceՈստիկանության տեղեկություններով զինված տղամարդիկ, ներխուժելով Պակիստանի հյուսիսային հատվածում գտնվող հյուրանոցներից մեկը, սպանել են 11 մարդու, որոնցից 10-ը օտարերկրացիներ են եղել:

Ռուսաստանից, Ուկրաինայից և Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների խումբը օթևանել էր հյուրանոցում աշխրահի ամենաբարձր լեռներից մեկը՝ Նանգա Պարբատ բարձրանալու համար:

Զինված տղամարդկանց ինքնությունը և նրանց արարքի պատճառները դեռևս պարզ չեն:

Տեղի ոստիկանության պետը հայտնել է, որ զբոսաշրջիկները սպանվել են կիրակի օրը լեռնագնացների շրջանում հայտնի Նանգա Պարբատ լեռան ճամբարի մոտակայքում:

Ըստ Sky News-ի՝ զինված տղամարդիկ ներխուժել էին այն հյուրանոց, որտեղ գտնվում էին նաև զբոսաշրջիկները:

A high altitude porter ascends a steep slope of Nanga ParbatՈչ ոք դեպքի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ մեծ թվով անվտանգության բաժնի աշխատակիցներ են ուղարկվել դեպքի վայր հետաքննության համար:

Sky News-ը հայտնում է, որ զոհվածների մարմինները դեպքի վայրից կտարհանվեն ուղաթիռներով, քանի որ այդտեղ ճանապարհներ չկան մեքենաներով գնալու համար:

 

Դոլչե և Գաբանայի նորաձևության շոուի ժամանակ մերկ հանդիսատեսը ներխուժելով՝ սկսել է վազվզել քայլահարթակում (լուսանկարներ)

massy at Dolce&Gabbana fashion show

Այսօր Միլանում կազմակերպված Դոլչե և Գաբանայի նորաձևության շոուի ժամանակ հանդեսատեսներից մեկը ներխուժել էր ու վազել քայլահարթակում:

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին և այլ աստղեր դիտում էին, թե ինչպես է մերկ տղամարդը վազվզում քայլահարթակում:

Դիզայներները այսօր ցուցադրում էին գարուն-ամառ 2014 տղամարդկանց հավաքածուն, երբ տղամարդը ներխուժելով՝ ամբողջովին մերկացել էր՝ թողնելով միայն կոշիկները:

Նա վազվզելով տարօրինակ արտահայտություններ էր բղավում և փորձում փախչել անվտանգության աշխատակիցներից, որոնք ցանկանում էին նրան հեռացնել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նրան բռնել են, տղամարդը շարունակում էր բղավել հանդիսատեսի վրա:

Տղամարդը հեռացվել էր անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հուսով են, որ սա այսպես կոչված վատ շաբաթվա վերջին նախադեպը կլինի, քանի որ նրանք այս շաբաթ դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար:

Հնդկաստանում մուսոնային անձրևները իսկական աղետ են դարձել

hndkastanՀնդկաստանում մեկ շաբաթ շարունակվող մուսոնային անձրևների հետևանքով սողանքներ և ջրհեղեղ է առաջացել: Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ զոհվածների թվի աճի վտանգ կա: Առավել շատ տուժած շրջանների բնակիչները էվակուացվել են, նրանց թիվը տասնյակ հազարի է հասել: Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները դժվար հասանելի շրջաններ են հասցնում սնունդ և խմելու ջուր:
Նշենք, որ Հնդկաստանում նման իրավիճակներ հաճախակի է առաջանում: Սկսած հունիսից մինչև սեպտեմբեր մուսոնային անձրևները աղետ են դառնում Հնդկաստանի հյուսիսային շրջանների համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքերը: