Պրոֆեսիոնալ թենիսիստների աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը

ռնRafael-Nadal-001Հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակը: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը:

1. Ռաֆայել Նադալ՝ 11 670 միավոր

2. Նովակ Ջոկովիչ` 11 120

3. Դավիդ Ֆերեր՝ 6 600

4. Էնդի Մարեյ՝ 6 280

5 . Խուան-Մարտին դել Պոտրո ՝ 5 365

7 . Ռոջեր Ֆեդերեր՝ 4 245

7 . Տոմաշ Բերդիխ՝ 4 180

9 . Ստանիսլաս Վավրինկա՝ 3 240

10. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա՝ 3 235

Ռուսասանի և Ուկրաինայի շախմատի տղամարդկանց հավաքականները Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցեն առանց առաջատարների

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավան նոյեմբերի 7-18-ին կհյուրընկալի Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Ուշագրավն այն է, որ հաղթողի կոչման հավակնորդներ համարվող Ռուսաստանի և Ուկրաինայի տղամարդկանց հավաքականները հանդես կգան առանց իրենց առաջատարների: Ռուսաստանի ընտրանիի կազմում կբացակայի Վլադիմիր Կրմնիկը, իսկ Ուկրաինայի թիմը կխաղա առանց Վասիլի Իվանչուկի և Ռուսլան Պոնոմարյովի:
Ռուսաստանի հավաքականը, որի կազմում են` Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզևիչը, Եվգենի Տոմաշևսկին, Դմիտրի Անդրեյկինը, ամենաբարձր վարկանիշն ունի: Ապա այս ցուցանիշով հաջորդում են` Հայաստանի, Անգլիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի թիմերը:

Հայաստանի հավաքականը կխաղա հետևյալ կազմով` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան:

Կանանց առաջնությունում հաղթողի հավակնորդներ են  համարվում Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 5-րդն է: Մեր թիմի կազմում են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը:

«Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդները հայտնի են

ոգ221348331383027944Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների անունները: Ահա թե ովքեր են արժանավորները.

 

Գարեթ Բեյլ (Ուելս), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի ( երկուսն էլ`Ուրուգվայ), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Էդեն Ազար (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Չավի, Անդրես Ինյեստա (երկուսն էլ` Իսպանիա), Ֆիլիպ Լամ, Մեսութ Օզիլ, Բաստիան Շվայնշտայգեր, Մանուել Նոյեր, Թոմաս Մյուլլեր ( բոլորն էլ` Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան),  Լիոնել Մեսսի (Արգենտինա), Տիագո Սիլվա, Նեյմար (երկուսն էլ` Բրազիլիա), Անդրեա Պիռլո (Իտալիա), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (երկուսն էլ` Հոլանդիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար):

Դեկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն հրապարակելու է  երեք թեկնածուների անունները, ովքեր առավել ձայներ կհավաքեն:

Հավաքականների մարզիչների, թիմերի ավագների, ՖԻՖԱ-ի լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հարցման արդյունքով կընտրվի «Ոսկե գնդակի» տիրակալը: Նրա անունը կհրապարակվի  հունվարի 13-ին` Ցյուրիխում` հանդիսավոր արարողության ժամանակ:

Ռոբերտ Արզումանյանին հնարավոր է թիմակիցներ դառնան Մարկոս Պիզելլին և Արթուր Սարկիսովը

ռա51e021f0ef842_largeՂազախստանի «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի  կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Եվ ահա, Հայաստանի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին և «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է դառնան նրան թիմակիցներ:

Ղազախական ակումբի ղեկավարությունը ցանկություն ունի այդ խաղացողներին տեսնել «Ակտոբեի» կազմում:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ թիմի ղեկը կարող է հանձնվի Հայաստանի հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

«ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարում

futbol2-2Ներկայացնում ենք «ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի

նախնական փուլի 3-րդ մրցափուլի արդյունքները

N

Մասնակից թիմերի անունները

արդյունքները

վայրը

ժամկետը
1  ՀՀ ոստիկանությունՀՀ արտակարգ իրավիճակների նախ.

4

«Աբովյան»   մ/դ 25.10.2013թ.

0

2 ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ ֆինանսների նախարարություն

15

«Աբովյան»   մ/դ 25.10.2013թ.

0

3 Հայաստանի դատական դեպարտամենտՀՀ սփյուռքի նախարարություն

9

«Փյունիկ» մ/դ 26.10.2013թ.

1

4 ՀՀ տարածքային կառավարման նախարարությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախ.

0

 3

«Աշտարակ» մ/դ 26.10.2013թ.

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունՀՀ արտաքին գործերի նախարարություն

0

 3

«Աշտարակ» մ/դ 26.10.2013թ.


6 ՀՀ էներգետիկայի նախարարությունՀայաստանի դատական դեպարտամենտ

2

«Փյունիկ» մ/դ 28.10.2013թ.

0

 

Թհեքվանդո. Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերի ընդլայնում

վղca2cd7c3135b0e62167b46837ffd3f32Թեհրանում կայացավ ՀՀ թhեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի,  ՀՀ թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի և Իրանի թhեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարի հանդիպումը: Հանդիպման նպատակը՝   բարիդրացիական, ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող 2 երկրի միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումն է: Կողմերը քննարկեցին համատեղ մարզումներ ու ընկերական մրցումներ կազմակերպելու խնդիրները: Իրանական կողմն առաջարկեց  ՀՀ թhեքվանդոյի ազգային հավաքականի տարբեր տարիքային խմբերի մեդալակիր մարզիկների մասնակցությունն Իրանի բարձրագույն լիգայի խաղերին:

ՀՀ  թhեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարին  սիրով հրավերեց Երևան: Նա  տեղում կծանոթանա մեր սաների հետ տարվող աշխատանքներին, այնուհետև կողմերը կստորագրեն համագործակցության պայմանագիր:

Արսեն Ջուլֆալակյանը ձգտելու է վրեժխնդիր լինել

7-11_4Այսօր, հանդիպելով լրագրողներին,  հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2013-ի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ ձգտելու է վրեժխնդիր լինել:

«2013-ին նախապատրաստվելիս շեշտը դրել էինք, որպեսի ոսկե մեդալ նվաճեմ Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Ճիշտ է, նաև Կազանում մասնակցեցի Համաշխարհային ուսանողական խաղերին, բայց դա ուղղակի անցումային փուլ էր` նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը: Ցավոք, Բուդապեշտում կրկին պարտվեցի  ռուսաստանցի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովին: Արդյունքում` արժանացա բրոնզե մեդալի: Նախապատրաստվելու ենք 2014-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես  եմ գալիս 5-րդ մրցաշրջանը: Մեկական անգամ դարձել եմ այդ երկրի չեմպիոն ու փոխչեմպիոն: Այս տարի դեռ մեկ գոտեմարտ եմ անցկացրել, այն էլ՝ մեկ քաշային կարգ բարձր և հաղթել եմ: Դեռ ունեմ 8 գոտեմարտի պայմանագիր: Առաջիկա երկու ամիսներին այնտեղ կլինեմ և կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել: Իսկ դեկտեմբերին ուսումնամարզական հավաքի կմասնակցեմ Ծաղկաձորում»,-ասաց Ջուլֆալակյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը` արծաթե մեդալակիր

էդDanielian-1Հունաստանի Հռոդոս քաղաքում կայանցկացված շախմատի ակումբային առաջնությունում թեև Երևանի  «Միկան» բավարարվեց 4-րդ տեղով, այդուհանդերձ,  թիմի կազմը համալրած գրոսմայստեր Էլինա Դանիելյանն անհատական ցուցանիշով արժանացավ արծաթե մեդալի: Նա երկրորդն է երրորդ խաղատախտակի առջև հանդես եկածների մեջ:

 

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը` բրոնզե մեդալակիր

սմMovsesian-2Հունաստանի Հռոդոս քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացող Սերգեյ Մովսեսյանը հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի թիմի  կազմում: Նա հինգ անգամ նստեց խաղատախտակի առջև և տարավ երկու հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը չկրեց ոչ մի պարտություն:

Նրա ակումբը գրավեց 5-րդ տեղը:

Մովսիսյանն անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ:

Իսկ Եվրոպայի ակումբային չեմպիոն դարձավ Չեխիայի «Ջի Թիմ Նովի Բորը»:

Երևանի «Միկան» շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում 4-րդն է

հռոդոս31258Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:Այս անգամ Երևանի «Միկա» կանանց թիմն անմասն մնաց խաղարկված պարգևներից: Այն բավավարվեց 4-րդ տեղով` 9 միավոր: Նախկինում մերոնք դարձել էին չեմպիոն, արծաթե մեդալակիր և երկու անգամ էլ արժանացել արծաթե պարգևների:

Կրկին հաղթեց Մոնտե Կարլոյի թիմը՝ 14 միավոր: Երկրորդ մրցանակակիր դարձավ Ռուսաստանի «Ուգրան»՝ 10 միավոր: Երրորդը ռուսական «Նաշե Նասլեդիե» ակումբն է՝ 9 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

7-րդ տուր

Պոլիտեխնիկա – Միկա 1:3
Լահնո – Դրոնավալի ½ : ½
Չմիլայտե – Մկրտչյան ½ : ½
Բուլմագա – Դանիելյան 0 : 1
Լ’ամի – Ջավախիշվիլի 0 :1
Մոնտե Կարլո – Ֆիշեր 4:0
ԲԱՍ – Յուգրա 2:2
Շախմատային Մոսկվա – Պամհագեն 4:0
Ռուդար – Ելիցա ½:3½
Ֆորտաս Վիլնյուս – 2:0

 

Մասնակիցների վերջնական դասավորությունը

 

1. Մոնտե Կարլո 14
2. Յուգրա 10
3. Շախմատային Մոսկվա 9
4. Միկա 9
5. Պոլիտեխնիկա 7
6. Ֆորտաս Վիլնյուս 7
7. Ելիցա 6
8. ԲԱՍ 6
9. Ֆիշեր 5
10. Ռուդար 3
11. Պամհագեն 1

 

 

«Արարարտը» մնում է բարձրունքին

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները:

Առաջատարը` «Արարատը», մնում է բարձունքին: Թիմը վաստակած 20 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկն» ունի 16 միավոր: Ապա հաջորդում են` Կապանի «Գանձասարը»՝ 13, Գյումրիի «Շիրակը», «Միկան»՝ 12-ական, «Բանանցը»՝ 11, «Ուլիսը»՝ 6,  «Ալաշկերտը»՝ 3 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 0:5

Սարգիս Բալոյան, 5, 33, Կամո Հովհաննիսյան, 24, Վիուլեն Այվազյան, 76, 90+2

«Արարատ» – «Ուլիս»՝ 2:0

Գևորգ Նռանյան, 18, Դավիթ Գրիգորյան, 21

«Բանանց» – «Շիրակ»՝ 1:0

Ռումյան Հովսեփյան, 87

«Գանձասար» – «Միկա»՝ 1:1

Նարեկ Բեգլարյան, 76 – Արման Հակոբյան, 80

Կարո Մուրադը բռնցքամարտի աշխարհի չեպիոնին զիջեց միավորներով

կմ կարո մուրադ221347291382851371Ատլանտիկ Սիթիում IBF վարկածով կիսածանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեպիոն Բեռնարդ Հոպկինսը մրցեց Կարո Մուրադի հետ:

12 ռաունդանոց մրցամարտում 42-ամյա Հոպկինսը հաղթեց միավորներով և պահպանեց չեմպիոնական գոտին`117:110, 119:108, 119:108:

Արթուր Աբրահանը հաղթեց Ջիովանի Դե Կարոլիսին

աա արթուր աբրահամ31457Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի մարզապալատում կայացած մրցամարտում գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր վստահորեն հաղթեց իտալացի 29-ամյա մարզիկ Ջիովանի Դե Կարոլիսին:

Մեր հայրենակիցը, որը ներկայումս  մարզվում և մրցելույթներ է ունենում Գերմանիայում, ակնհայտ առավելություն ուներ: Ի վերջո, 12 ռաունդանոց մրցամարտն նա իր օգտին գրանցեց  միավորների առավելությամբ` 120:108. 119:109, 119:109 հաշիվներով:

 

Լեգենդար «Արարատի» հաղթանակների հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»

արարատ73Բոլորն անհամբերությամբ էին սպասում Երևանի փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյա հոբելյանին:

Բայց ի պատիվ լեգենդար թիմի համաժողովրդական տոնախմբություն չկազմակերպվեց: Հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»:  

Ի դեպ, մտավախություն կար, որ փառապանծ թիմի հոբելյանը կարող է ոչ պատշաճ կազմակերպվել: Այժմ կարելի է ասել, որ այդ տագնապներն անհիմն չէին: Նախ արձագանքեց Հայաստանի հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովը: Ընդլայնված նիստում  քննարկվել և հավանության էր արժանացրել հոբելյանը շուքով նշելու և մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ հուշահամալիր կառուցելու մտահղացումը: Սակայն հոբելյանն անցավ գրեթե աննկատ, հուշահամալիրն էլ չկառուցվեց:

Որևէ վայրում համընդհանուր տոնախմբություն չկազմակերպվեց, մարզասերները հայտնվեցին իրադարձություններից դուրս, «Արարատի» այն տարիների գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Երևան չեկավ և այլն:

Փորձեցինք պարզել, թե գո՞հ է հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումներից «Արարատի» այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանը:

– Իհարկե, շնորհակալ ենք այն ղեկավար դիրք զբաղեցնող պաշտոնյաներից, որոնք հիշեցին, ֆուտբոլիստներին մեծարեցին, պարգևներ հանձնեցին: Բայց ամեն ինչ չէ, որ հաջող էր, թեև թիմի ներկայացուցիչները հրավիրվեցին «Հարսնաքար» ռեստորան, մեդալներ ստացան: Մինչև այդ Ագարակ գյուղում  «Արարատի» հաջողությունների պատվին հուշարձան էր տեղադրվել: Ներկա էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

 – Թերևս նկատի ունեք, որ մեր ժողովուրդն անմասն մնաց այդ իրադարձություններից: Մարզասերները ցանկանում էին հանդիպել հերոսացած թիմի ներկայացուցիչներին, նրանց խոսքը լսել, տեսնել: Գուցե մարզադաշտում որևէ միջոցառում կարելի էր կազմակերպել կամ որևէ մեծ դահլիճում` հանդիսավոր արարողություն: Առավել ևս, որ խաղացողներից ոմանք հեռավոր երկրներից էին եկել: Թերևս նրանց բաղձալի նպատակը չէր ՀՖՖ նախագահի ռեստորանում ճաշկերույթի մասնակցելը, չնայած ներկա էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ այդպես եղավ, ծրագիր չկա՞ր:

– «Արարատի» վետերանների խորհուրդը գլխավորող Սերգեյ Պողոսյանը հնարավորն արել էր, որ ամեն ինչ տեղը-տեղին կազմակերպվի, բայց իրագործելի էր այդքանը: Հավանաբար նա աջակցության էր սպասում, սակայն Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այլ ծրագրեր ունեին: ԱՄՆ-ից, Ռուսաստանից եկած արարատցիները վերադարձան: Նրանք և մյուսները միջոցառումներից գոհ էին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Ընդհանրապես լեգենդար թիմի խաղացողները շատ են ուրախանում, երբ կրկին միասին հավաքվելու առիթ է լինում: 

– Եվ հետևանքը եղավ այն, որ տուժեց ֆուտբոլասերը:

– Ինքս կոշտ արտահայտություններ չեմ ցանկանում անել, քանի որ իմ ասածները որոշ մարդիկ ծանր են տանում: Պարզապես թողնում եմ առանց մեկնաբանության…

 – Ֆուտբոլիստների միջև միշտ էլ դժգոհություններ են լինում, երբ նրանցից որևէ մեկը  ավելի մեծ պարգևավճար է ստանում: Այս անգամ էլ  կարծես շատ ու քչի տարբերություն եղավ. ոմանք համեմատաբար ավելի բարձր պարգևների արժանացան, քան մյուսները:

– Իհարկե, բոլորն էլ ամենայն մեծարանքի էին արժանի: Ոմանք նեղացան, եղան դժգոհողներ, ոմանք էլ գոհ մնացին: Մամուլում էլ նշվել է, որ ֆուտբոլիստներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի շնորհած Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը գոյություն չունի, չկա, հորինված է:

 – Կա այդպիսի կոչում, կան նաև այլ կոչումներ: Հավանաբար չիմացությունից կամ կրակի վրա յուղ լցնելու ցանկությունից է այդպիսի մեկնաբանություն արվել:

– Ուրեմն, ուրախալի է, որ թեև ուշացումով, բայց մեր ֆուտբոլիստներն այդպիսի պատվի են արժանացել:

 – Իսկ Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվելիք հուշահամալիրի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ այդ մտահղացումն էլ չի իրականացվում:

– Այդպիսի ցանկություն կար, բայց խոչընդոտներ առաջացան: «Հրազդան» մարզադաշտը պատականում է Աշոտ Աղաբաբյանին: Նա էլ իր համաձայնությունն է տվել: Այդուհանդերձ, այժմ հայտնվել ենք փակուղում: Անհրաժեշտ է լուծել կառուցման թույլտվության հարցը, նաև ֆինանսների կարիք կա:

Ինչպես կառուցել փառաբանված թիմի հուշահամալիրը

Զրուցեցինք նաև Հակոբ Փոթիկյանի հետ, որը պատրաստել է հուշահամալիրի մանրակերտը: Նախ նրան խնդրեցինք պատմել իր մասին:

– Նախկինում ֆուտբոլիստ եմ եղել, 1960-ականներին խաղացել եմ Ֆրունզեի «Ալգա», Դրեզդենի ԳՍՎԳ  բանակային թիմերում: Հետո ղեկավարել եմ Երևանի ֆուտբոլի դպրոցը: Այնուհետև բնակություն  եմ հաստատել ԱՄՆ-ում, բայց  նորից վերադարձել եմ: Հայրս` Սերգեյը, բազմաշնորհ մարդ էր` շինարար, քանդակագործ, Երևանում մի շարք խոշոր կառույցներ է կյանքի կոչել: Այնպես որ մանկուց եմ տեսել, սովորել, ժառանգաբար այդ ամենն իմ մեջ արմատավորված է: Հովհաննես Աբրահամյանի ծննդյան 80-ամյա  հոբելանի առիթով, մեկ տարի առաջ նրա կիսանդրին էի պատրաստել: Աբրահամյանն էլ առաջարկեց բոլոր արարատցիների համար նույն բանն անել և հուշարձանախումբ ստեղծել: Այդպես էլ ծնվեց հուշհամալիր ստեղծելու մտահղացումը: Կոմպոզիցիան այսպիսին է. «Արարատի» նվաճած ԽՍՀՄ բյուրեղապակյա երկու գավաթներն են, ԽՍՀՄ առաջնության ոսկե և արծաթե մեդալները: 18 դիմաքանդակ է: Երկու մարզիչներներն են` Նիկիտա Սիմոնյանը, Հարություն Քեհյանը, թիմի պետը` Հովհաննես Աբրահամյանը և մեդալներ ստացած «Արարատի» 15 խաղացողները: Վերևում Արարատ լեռն է, որի անունով կոչվում է թիմը: Առջևում խորհրդանշական մարզադաշտ է, կան նստատեղեր: Զբոսաշրջիկները կարող են արարատցիների դիմաքանդակների առջև նստել և լուսանկարվել:  Այդ ամենը պատմություն է, մարդկանց կհետաքրքրի: «Հրազդանի» ղեկավարությունն առաջարկել է, որ հուշահամալիրը տեղադրվի տոմսարկղերի ձախ մասում: Անհրաժեշտ է 25-30 հազար դոլար: Մնում է, որ հովանավոր գտնվի: 

– Դիմե՞լ եք «Արարատ» ակումբի արտասահմանցի ղեկավարներին` մեծահարուստ Վարդան Սրմաքեշին, Հրաչ Կապրիելյանին:

– Առայժմ ոչ: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի քննարկումից հետո խնդրին ծանոթացել է վարչապետը, տեղյակ է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Սպասում ենք…

 – Անկախ ամենի ինչից, եթե հանգանակություն կազմակերպվի, ժողովուրդն էլ կարող է աջակցել:

– Եթե թույլատրվի և համապատասխան հանձնաժողով ստեղծվի, հնարավոր է նաև այդ քայլին դիմել: Կասկած չկա, որ մեծ թվով աջակիցներ կլինեն:

– Վստա՞հ եք, որ արարատցիների դիմաքանդակները բնականին նման կլինեն, խոսակցությունների տեղիք չե՞ն տա:

– Իհարկե, պետք քանդակներն իրենց հերոսների նման լինեն: Դա կարևոր նախապայման է: Ի դեպ, աշխատանքում ես մենակ չեմ լինելու: Օգնելու են երկու ճանաչված քանդակագործներ: Ցանկալի է, որ դիմաքանդակները բրոնզաձույլ լինեն: Հնարավոր է, որ դրանք պատրաստվեն մարմարից: Ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Հուշարձանը 8,5 մ երկարություն և 4,5 մ բարձրություն է ունենալու:

 

Միշա Ալոյանը` բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

մա2221346781382786594Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին:

Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց  աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին:

Հենրիխ Մխիթարյանը գոլային երկու փոխանցում կատարեց

հմ-3331446Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց  «Շալկեի» հետ: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հենրիխն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Մխիթարյանը գոլային  երկու փոխանցում կատարեց` Նուրի Շահինին և Յակուբ Բլաշչիկովսկիին:

Հավելենք, որ 30-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Քևին-Պրինս Բոատենգը:

Տեխնիկական արդյունքներ

«Շալկե»-«Բորուսիա»՝ 1:3

Գոլերը՝  Մեյեր 61 –  Օբամեյանգ 14, Շահին 51, Բլաշչիկովսկի 74

«Բորուսիան»  25 միավորով երկրորդ տեղում է: Այն մեկ միավորով է զիջում Մյունխենի «Բավարիային»: «Շալկեն» 14 միավորով չորրորդ հորիզոնականում է:

Յուրա Մովսիսյանը` հստակորեն իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը, նրա ակումբն էլ հաղթեց

Յու մ-1 221328641380121466Ռուսաստանի ֆուտբոլի  առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի  «Սպարտակը», հյուրընկալել էր «Ռոստովին»: Հայ ֆուտբոլիստների թիմը հաղթեց 2:0 հաշվով:

14-րդ րոպեին Օզբիլիսի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը վարպետորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ: Նրա առաջխաղացումը կասեցրին կանոնների խախտումով:  11 մ-ոց տուգանային հարվածը հստակոեն իրացրեց Մովսիսյանը: 76-րդ րոպեին նրա թիմակից Տինո Կոստան երկրոդ անգամ գրավեց հյուրերի դարպասը:

«Սպարտակը» 30 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով ետ է մնում «Զենիթից» :

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Ռոստով»՝ 2:0

Յուրա Մովսիսյան, 15, 11մ, Տինո Կոստա, 7

Եվրոպայի շախմատիստուհիների ակումբային առաջնությունում Երևանի «Միկան» 5-րդ տեղում է

հռոդոս31258Հունաստանի Հռոդոս քաղաքում անցկացվող շախմատիստուհիների Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունում կայացած 6 տուրից հետո Երևանի «Միկան»  5-րդ տեղում է:

Ֆորտաս Վիլնյուս – Մոնտե Կարլո 0:4
Ելիցա – Յուգրա 1½:2½
Պոլիտեխնիկա – Շախմատային Մոսկվա 2:2
Ֆիշեր – Ռուդար 3½: ½
ԲԱՍ – Պամհագեն 3½: ½
Միկա – 2:0

Մասնակիցների դասավորությունը

1. Մոնտե Կարլո 12
2. Յուգրա 9
3. Շախմատային Մոսկվա 7
4. Պոլիտեխնիկա 7
5. Միկա 7
6. Ֆորտաս Վիլնյուս 6
7. ԲԱՍ 5
8. Ֆիշեր 5
9. Ելիցա 4
10. Ռուդար 3
11. Պամհագեն 1

 

 

Արթուր Աբրահամը կմրցի իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսի հետ

աաAbraham1Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը (37-4, 28) Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի մարզապալատում ուժերը կչափի իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ:
Աբրահամ – Դե Կարոլիս մրցամարտը սկսվելու  է հոկտեմբերի 27-ի գիշերը` ժամը 1:00-ին
Հավելենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդ է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ նրա հանդիպումը նախատեսված է 2014-ին։

 

Բռնցքամարտի աշխարհի չեպիոն Միշա Ալոյանը աշխարհի առաջնության եզրափակչում է

մա միշա-ալոյանՂազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ 52 կգ քաշային Միշա Ալոյանն այսօր եզրափակչում ուժերը կչափի ուզբեկստանցի Յասուրբեկ Լատիպովի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել է ուելսցի Էնդերբ Սելբիին: Իսկ աշխարհի չեմպիոն Ալոյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Թայլանդի ներկայացուցիչ Չատչայի Բուդտիի նկատմամբ:

Հավելենք, որ Հայաստանի 7 բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում ձախողվել են: