ԱՄՆ-ը չի խրախուսում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցությունը

i (2)ԱՄՆ-ը չի խրախուսում հակահրթիռային պաշտպանության հարցերում Թուրքիայի ու Չինաստանի  համագործակցությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան մտադիր է չինական մի ընկերության հետ համագործակցել, որի դեմ ԱՄՆ-ը պատժարգելք է սահմանել ԿԺԴՀ, Սիրիայի ու Իրանի հետ համագործակցելու համար:

“ԱՄՆ-ը բարձր մակարդակով Թուրքիային հասկացրել է, որ մտահոգված է Անկարայում հակահրթիռային համակարգի կիրառման հանգամանքով, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Ես չեմ ցանկանում երկրաքաղաքական քննարկումներ անել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ  համաձայնության կնքման դեպքում”,-ԱՄՆ-ի դիրքորոշումն այսպես է  ներկայացրել երկրի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

“Կու-Կլուկս-Կլանն” ընդդեմ Օբամայի

b_830848Ռասիստական ուլտրաաջ “Կու-Կլուկս-Կլանն” կազմակերպությունը, որի գործունեությունը բազմիցս արգելվել է ԱՄՆ տարածքում, շաբաթ մտադիր է իր համախոհներին հավաքել Գեթսբերգ տեղանքում: Դրա համար տեղի իշխանություններից են թույլտվություն ստացել: Կազմակերպիչները սպասում են, որ իրենց աջակցելու կգան հարյուրավոր կամ էլ հազարավոր մարդիկ:

“Դա ակցիա է Բարաք Օբամայի դեմ, որը նախագահական պաշտոնում է սահմանադրությունը խախտելով… Նրան  այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ ծնվել է ԱՄՆ-ում ու այն քաղաքացին է, որը կարող է մեր երկրի նախագահ լինել: Մենք ցանկանում ենք, որ երկրի սահմանները փակվեն ու կառավարությունը կենտրոնանա անօրինական ներգաղթյալներին արտաքսելով: ԱՄՆ-ը պետք է  դադարի “համաշխարհային ժանդարմի” դերակատարումից, քանի որ չի կարողանում կարգուկանոն հաստատել “իր սեփական բակում”:

Հասարակական ակտիվիստները կարծում են, որ հատկապես արժեքավոր է այն փաստը, որ հավաքը լինելու է ԱՄՆ-ում ստրկությունը վերացնելու համար մղված արյունահեղ մարտի տեղում:

Բժիշկներն աշխատավարձերի բարձրացում են պահանջում

i (1)Երկուշաբթի Դոմինիկյան հանրապետությունում եռօրյա գործադուլ է սկսվել: Մի քանի հազար բժիշկ ու բուժաշխատող պետական ծառայության դուրս չեն եկել:

Պատճառն այն է, որ  կառավարությունը  2014-ի բյուջեում  հրաժարվել է ներառել առողջապահության ոլորտում  աշխատավարձերի բարձրացումը:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, երկրում, բժշկի միջին աշխատավարձը կազմում է 600-1000 դոլար, բուժքույրերինը` մոտ 500 դոլար ամսական: Հիմա գործադուլավորները պահանջում են աշխատավաձերի բարձրացում 60%-ով: Բժիշկների արհմիությունների տվյալներով, գործադուլին մասնակցել է 168 պետական հիվանդանոցների բուժաշխատող: Իսկ մասնավոր բուժկենտրոնները չեն մասնակցում ու աշխատում են սովորական ռեժիմով:

Գործադուլի ժամանակ բժիշկները չեն բուժի հիվանդներին, այլ միայն անհետաձգելի օգնություն կցուցաբերեն:

Ինքնասպան է եղել ենթակաների ներկայությամբ

iՍակատեկաս նահանգի Տելետոնգոյի քաղաքապետ Կառլոս Ռոբլեսն ինքնասպանություն է գործել ենթակաների աչքի առջև:

Դեպքը կատարվել է երկուշաբթի: Առավոտյան Ռոբլեսը կարգի համար պատասխանատու բաժին է մտել ու ոստիկաններին խնդրել իրեն  անձնական զենք հատկացնել, ապա ատրճանակը դրել է գլխին ու ինքնասպան եղել: Մահն ակնթարթորեն է վրա հասել:

Հիմա պարզում են ինքնասպանության հանգամանքները: Հայտնի է միայն, որ մի քանի տարի առաջ առևանգել են Ռոբլեսի որդուն, որի ազատման համար նա փրկագին է վճարել:

Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ

o_830902ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում գտնվող Բերկլիի համալսարանում երեկոյան  պայթյուն է որոտացել: ԱԻ արդյունքում կան վիրավորներ: Պայթյունը տեղի է ունեցել  շենքերից մեկի էլեկտրաենթակայանում: ԲՈՒՀ-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ դեռ չպարզված պատճառներից պայթել է մեկ կամ մի քանի գեներատոր, որի արդյունքում  շենքը վնասվել է և հրդեհ է բռնկվել, համալսարանի վրա տհաճ ամպ է տարածված, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Հայտարարվել է ուսանողների արագ տարհանում: