Արևահարությունը կախվածություն է առաջացնում

ol3001403604608Որոշ մարդկանց հակումն արևային լոգանքերի նկատմամբ կարելի է բացատրել նրանով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ ուղիղ շփումը բավականին լուրջ կախվածություն կարող է  առաջացնել, այնպիսին, ինչպիսին թմրակախվածությունն է:

Դա բացատրվում է նրանով, որ արևի ճառագայթների ազդեցության ներքո մշակվում են էնդորֆիններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը, նվազեցնում ցավային զգացումները:

Ընդ որում, կախվածություն կարող է առաջանալ ոչ միայն արեգակի ճառագայթների ազդեցությունից այև սոլյարի հաճախելուց: Գուցե պատճառը դա է, որ սոլյարին մեծ մասսայականություն է վայելում, չնայած  մաշկի քաղցկեղի առաջացման մասին բազմատեսակ նախազգուշացումներին:

Հարվարդի Բժշկական դպրոցի մասնագետները համապատասխան եզրահանգումներ են կատարել լաբորատոր մկների վրա փորձերի արդյունքների հիման վրա: Ու նրանք ենթադրում են, որ  արևի ճառագայթները նմանատիպ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա:isra.com

Անկախ

Լուիս Սուարեսը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի մրցակցին կծելու համար (տեսանյութ)

Chiellini- SuárezԱյսօր Լուիս Սուարեսին մեղադրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հակառակորդին կծելու համար, ինչի պատճառով հնարավոր է նրան երկու տարի արգելեն ֆուտբոլ խաղալ:

Ուրուգվայի հարձակվողը մեղադրվում է Բրազիլիայում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը կծելու համար: Այս դեպքից 14 ամիս առաջ Սուարեսը ստիպված էր ներողություն խնդրել Բրիտանիայում կրկին նման բան անելու համար:

Այս առավոտ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հայտնել էր, որ իրենք գործ են բացել Լիվերպուլի խաղացող Սուարեսի դեմ և խնդրել են նրա թիմին ապացույցներ ներկայացնել:

Նրա մեղավորության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև շաբաթ օրը, երբ Ուրուգվայը կխաղա Կոլումբիայի դեմ:

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ կիրառված արգելքը վերաբերվում է և՛ միջազգային, և՛ երկրի ներսում տեղի ունեցող խաղերին:

Երեկ բախումը տեղի էր ունեցել Բրազիլիայի Նատալ քաղաքի Arena das Dunas մարզադաշտում Իտալիա Ուրուգվայ լարված խաղի վերջին 15 րոպեների ընթացքում:

Երկու թիմերը պայքարում էին հաջորդ փուլ անցնելու համար, իսկ հաշիվը դեռևս 0-0 էր:

Ամեն դեպքում Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի աստղ Սուարեսը դեղին կամ կարմիր քարտ չի ստացել, և բախումից րոպեներ անց Ուրուգվայը հաշիվը դարձրել է 1-0՝ որակավորվելով մրցումների հաջորդ փուլերի համար:

Իտալիայի Յուվենտուս թիմում խաղացող Կելինին բարկացել է և պնդել, որ իրեն կծել են:

Անկախ

Մայրաքաղաքում ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքները

003Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրի շրջանակում ապրիլի սկզբից մեկնարկել են  մայթերի սալիկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 32000 քմ  տարածք, որից 26400 մետրը՝  նոր սալիկներով, իսկ 4500 քմ տարածքում կհանվեն և նորոգումից հետո կվերատեղադրվեն հին սալիկները: Նորերով կփոխարինվեն  Հանրապետության հրապարակի ավելի քան  500 քմ մակերեսով բետոնե մեծ սալերը: Մայրաքաղաքի 13 հասցեներում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են,  5 հասցեներում դեռևս ընթանում են: Այս ուղղությամբ աշխատանքները վարչական շրջաններից ստացված հայտերի համաձայն կշարունակվեն նաև մայրաքաղաքի մի շարք այլ վայրերում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Ոստիկանությունը մի քանի քայլ հետ է գնացել. ակտիվիստներ

Արման Ավետիսյան«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և  27 քաղաքացի բերման ենթարկվեց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Ակցիան կլիներ բացառապես խաղաղ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս շենքին մոտենալ  և իրենց պահանջներն էլ չէին ներկայացնում: Ոստիկանները արգելում էին ոչ միայն ցուցարարներին, այլև անցորդ քաղաքացիներին շարժվել, մոտենալ շենքին: Երբ մենք  պահանջեցինք հիմնավորել,  թե ինչու են մարդկանց տանում, ոչ մի պատասխան չհնչեց: Ցուցարարները արդեն գտնվում էին շենքից հեռու և ինքնաբերաբար փակում էին ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը: Սկսվեց բռնարարք մարդկանց նկատմամբ: Ցուցարարները իջան Սարյան փողոց, ամեն ինչ ուղեկցվեց մարդկանց նկատմամբ վայրագ գործողություններով», – տեղեկացրեց ակտիվիստը ասելով, որ  ոչ ադեկվատ է  գնահատում ոստիկանության գործողությունները և պահանջեց, որ բոլոր մեղավոր ոստիկանները  պատժվեն: «Այլ բողոքի ակցիաների էլ  ենք մասնակցել, բայց այսպիսի վերաբերմունքը մեզ համար անակնկալ էր, ոստիկանության համար սա անկում էր: Այն մի քանի քայլ հետ էր գնացել», -ասաց նա:

Բողոքի ակցիայի մասնակցիներից ևս մեկը` Արսեն Ադամյանը նշեց, որ բերման ենթարկվածներից մեկը ինքն է եղել, սակայն իրեն նույնպես այդպես էլ չեն հիմնավորել դրա պատճառը: Այնուամենայնիվ ակտիվիստները հայտարարեցին, որ չնայած այս ամենին, իրենք շարունակելու են պայքարել թանկացման դեմ. «Մեզ բացարձակ չվախեցրին ոստիկանների գործողությունները, գնալու ենք մինչև վերջ, եթե հարկ լինի և՛ հայցեր, և՛ հակընդդեմ հայցեր ենք ներկայացնելու: Անելու ենք ամեն ինչ՝ կեղծիքները բացահայտելու համար», -ասաց Արսեն Ադամյանը:

 

 Անկախ

ԵԽԽՎ նախագահը կրկին մեկնում է Ադրբեջան՝ քաղբանտարկյալների հետ հանդիպելու համար

2ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը կրկին մեկնելու է Ադրբեջանի: Այս մասին վերջինս գրել է իր “Twitter”-ի էջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Չենք կարող լուծել խնդիրները՝ դրանք հերքելով: Մենք պետք է շարունակենք բաց և անկեղծ երկխոսությունը խնդրի լուծման համար: Ես կրկին մեկնելու եմ Բաքու՝ մի շարք բանտարկյալների հետ հանդիպելու համար”,-տեղեկացրել է Անն Բրասսերը:

Նշենք, որ մայիսի 22-ին Բաքվում պաշտոնական այցելությամբ գտնվում էր ԵԱՀԿ նախագահը՝ այդ կառույցի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Անկախ

Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում մի քանի պայթյուններ են եղել

1314-390x290Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիչ սարք է գործի դրվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տարբեր տվյալներով, պայթել է 2-4 ռումբ, տուժել  է 2 մարդ:

Ահաբեկչության պատճառով երթևեկությունը կանգ է առել:  Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:

Անկախ

Ռուսաստանի բանտերում ոստիկանների արտահագուստ ու ավտոմեքենաներ կարտադրվեն

1315-390x290Ռուսաստանի ուղղիչ հիմնարկներում սկսելու են ոստիկանների համար գլխարկներ կարել ու ավտոմեքենաներ արտադրել, հաղորդում է  Газета.Ru-ն:

Պատիժների իրականացման դաշնային ծառայության մամլո բյուրոյի տվյալներով, գլխարկների արտադրության  համար պայմանագրերն արդեն ստորագրվել են: Հետագայում պլանավորում են պայմանագիր կնքել նաև հատուկ ավտոմեքենաների արտադրության համար:

Այդ արտադրանքների առևտրով կզբաղվի հատուկ ստեղծված առևտրի տունը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 24-ից 25-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 9 դեպքից` 8, մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 24-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի սկզբնամասում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գառնի-Ջրվեժ ճանապարհի 11-րդ կմ-ին «Միցուբիշի Իո Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի բակում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արարատ Խ.-ն` հայտարարելով, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Պարվզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատ Խ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան-Մեղրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Կատարվում է քննություն:

Անկախ

ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա չորս հանդիպում: Ուշագրավ մրցամարտեր են սպասվում:

 

Երրորդ տուր

F խումբ 

Նիգերիա – Արգենտինա

 

ժամը 20:00-ին

«Բեյրա Ռիո» մարզադաշտ, Պորտու Ալեգրի

 

Բոսնիա և Հերցեգովինա – Իրան

ժամը 20:00-ին

«Արենա Ֆոնտե Նովա» մարզադածտ, Սալվադոր

 

E խումբ

Էկվադոր – Ֆրանսիա

ժամը 00:00-ին

«Մարականա» մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո

 

Հոնդուրաս – Շվեյցարիա

ժամը 00։00-ին

«Ամազոնիա» մարզադաշտ, Մանաուս

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեցին ներբուհական քննությունները (լուսանկարներ)

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ “դերասանի վարպետություն” առարկայի քննությամբ մեկնարկեցին ինստիտուտի ներբուհական քննությունները: Դիմորդներից Ալվարդ Ասատրյանը “Անկախի” հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ դիմում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, իսկ քննություններին պատրաստվել նրան օգնել է մասնագետ, սական ոչ այս ինստիտուտից:

Քննակենտրոն ժամանեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ եղավ քննասենյակում, մասնակցեց մի քանի դիմորդների ցուցադրած համարներին:

Արմեն Աշոտյան

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԹԿՊԻ

Լրագրողների հետ զրույցուԱրմեն Աշոտանը նշեց, որ այս տարի Կրթության և գիտության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում են բոլոր համալսարանների ընդունելության քննությունները և այս ինստիտուտը ևս բացառություն չի կազմում:

ԵԹԿՊԻ

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ընդունելության քննությունների ընթացքում կանխվել են նորագույն տեխնոլոգիաների միջամտությամբ քննական թեսթերի պատասխաններն իմանալու բազում փորձեր, իսկ ծնողներն ու դիմորդները, նախարարի խոսքերով նման հարցերում բացառիկ ստեղծարար են:

ԵԹԿՊԻ

 

ԵԹԿՊԻ

 

ԵԹԿՊԻԻսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս տարի ամենաարդիական մասնագիտություններն ըստ դիմորդների ներկայացրած հայտերի որո՞նք են, նախարարը նշեց. “Ցավոք սրտի, այս տարի ևս դիմորդների համար շարունակում են արդիական մնալ այն մասնագիտություները, որոնք հայկական աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն”: Ըստ նախարարի՝ բոլորն էլ գիտակցում են շատ մասնագիտությունների անհրաժեշտությունը, սակայն երբ հարցը վերաբերում է սեփական երեխային ու հարազատին, կրկին ուղղորդում են դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ուսումնասիրելու իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և այլն: Արդյունքում, այն մասնագիտությունները համար դիմորդների թիվն է փոքր, որոնց կարքին իսկապես մեր հասարակությունը զգում է:

Փոքր է նաև, ըստ նախարարի, մասնավոր բուհերի դիմողների թիվը. մասնավոր բուհերը, ըստ Աշոտյանի, պետք է ջանքեր գործադրեն իրենց հեղինակությունը, մատուցվող կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ:

Մեկնարկել են ներբուհական քննությունները

կգնԵրևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: <Դերասանի վարպետություն> մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ`  հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: «Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշել է Ա. Աշոտյանը: ՎԵրջինիս խոսքով` ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան:  «Հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին: «Այդ դիմորդները հեռացվել են լսարանից, հիմա փորձում են դիմումներ գրել, որ թույլատրենք նորից մասնակցեն: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է ու արդար. մենք չենք թույլ տալու նման դիմորդներին նորից մասնակցելու քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար, ովքեր կցանկանան քննություն ստանալ ոչ իրենց գիտելիքով և, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- նշել է նա:
Նշենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 191 դիմորդ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Ադրբեջանում սկսվել են զինված ուժերի զորավարժությունները

1 Այսօր՝ հունիսի 26-ին, սկսվել են Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները Գարահեյբատ պոլիգոնում:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, որոշ ժամանակ առաջ սկսված զորավարժություններում ներգրավված են պաշտպանության նախարարության, պետական սահմանային ծառայության և ներքին զորքերի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան:

Զորավարժությունների ընթացքին հետևում են նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը և բոլոր զինվորական միավորումների սպայական կազմը:

Անկախ

Հակառակորդն առավոտյան գնդակոծել է սահմանամերձ Մովսես գյուղը

Movses-villageՔիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղից Անկախ-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտյան 10:30-ի սահմանններում հակառակորդը խոշոր տրամաչափի զինտեխնիկայից կրակահերթ է բացել Մովսես գյուղի ուղղությամբ, գնդակները դիպել են գյուղապետարանի, եկեղեցու, դպրոցի ու փոստի շենքերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն այդ պահին գտնվել է գյուղապետարանում: «Նստած գրագրություն էի անում, կրակոցը հասավ իմ սենյակ, դիպավ պատուհանիս: Միշտ էլ լինում են սահմանային կրակոցներ կամ այգիների վրա, այսօր գյուղի ուղղությամբ էր»,-ասաց Արարատ Ավալյանը:

Հակառակորդը կրակ է բացել հատկապես գյուղի եկեղեցու ուղղությամբ, որի բակում այդ պահին կանգնած զրուցելիս են եղել եկեղեցու մոմապահն ու հարևան Վերին կարմիրաղբյուրցի մի երիտասարդ, որի ավտոմեքենան ևս դարձել է հակառակորդի թիրախ: Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև Այգեպար-Մովսես ճանապարհը, որով այդ պահին Մովսեսի ջրաղաց է մեկնելիս եղել մեր տեղեկություններով մեկ ավտոմեքենա: Բարեբախտաբար, վնասներ չկան, իսկ սահմանամերձ ճանապարհն անմիջապես փակվել է

 

Անկախ

Դատարանի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

բերման է ենթարկվելՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները hունիսի 23-ին, ժամը 18.15-ին, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ին, որը հունիսի 3-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/, 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ հատկանիշներով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

 

Երեխային պահելուց չարամտորեն խուսափողին հայտնաբերեցին

ոստիկանություն3Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 23-ին, ժամը 22.15-ին, Բագրատաշեն անցակետով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացվել 1976 թ. ծնված Հովիկ Ս.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:

Առաջին անգամ դպրոց վերադարձան «Սևոլից» փրկվածները

1398246319_0493.250x200Հարավկորեական Անսան քաղաքի ուսումնական հաստատություն են վերադարձել շուրջ 70 դպրոցականներ, որոնք փրկվել են «Սևոլի» նավաբեկությունից:

Դպրոցի մոտ են հավաքվել նաև զոհված երեխաների ծնողները: Նրանք  գնացել են պաստառներով` աջակցելու կենդանի մնացած երեխաներին:

«Սևոլ» նավը,  վթարվեց ապրիլի 16-ին: Անձնակազմի անփութության պատճառով զոհվեց շուրջ 300 մարդ:

Ներկայում  20 կասկածյալ է հետաքննության հսկողության տակ: Երեքին ու նավապետին սպանության մեղադրանք է ներկայացվել, ինչը, սակայն, նրանք չեն ընդունում:

Անկախ

Մնաց առանց դիպլոմ

դիպլոմՀունիսի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիսի քաղաքապետարանի մի աշխատասենյակից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է բանկային քարտ, կառավարման ակադեմիայի դիպլոմ և վկայական:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

Դանակահարություն Սևանի ափին

դանակահարությունՀունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում` փայտյա տնակի մոտ, Տիգրան Ն.-ին խոհանոցային դանակով դիտավորությամբ մարմնական վնասվածք է հասցրել 1993 թ. ծնված Մխիթար Ն.-ն:
Մխիթար Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: