Հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել Սիրիայում

 ադրբեջանցի զինյալՊարզվել է Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալի ինքնությունը: Հունիսի 9-ին Ռագա քաղաքից ոչ հեռու սպանված ադրբեջանցի զինյալը Թերթերի շրջանի բնակիչ, 1981թ.-ին ծնված Իլգար Ալիևն է եղել:

Վերջինիս մահվան մասին տեղեկությունը 10 օր առաջ սոցկայքերում տարածել էին ադրբեջացի գրոհայինները: Նրանք նաև կայքերում տեղադրել էին Ալիևի լուսանկարը: Հենց այդ լուսանկարի շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել նա ինքնությունը:

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և տարբեր խմբավորումների շարքերում մասնակցում են Բաշար Ասադի դեմ իրականացվող մարտերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`այս ընթացքում սպանվել է ավելի քան 200 ադրբեջանցի զինյալ։

Անկախ

«Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում դի է նկատվել

այրված դիակՀունիսի 21-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրաքի շիա զինյալները շքերթ են կազմակերպել՝ ցուցադրելով իրենց ուժը

Իրաք,շիա զինյալներ, շքերթՈստիկանության հազարավոր շիա զինվորներ շքերթով անցել են Բաղդադով և Իրաքի մի շարք այլ քաղաքներով՝ ցուցադրելով իրենց սպառազինությունը և ակնարկելով իրենց պատրաստակամությունը երկրի հյուսիսային շրջանները գրաված սունի զինյալների դեմ պատերազմելու կապակցությամբ:

Շաբաթ օրը Բաղդադում շուրջ 20,000 մարդ քայլել է՝ ցուցադրելով հրացաններ, գնդացիրներ, հրթիռներ և այլն: Նման շքերթներ կազմակերպվել են նաև Ամարա և Բասրա քաղաքներում, որտեղ զինյալները ցուցադրել են դաշտային հրետանի:

Շքերթները կազմակերպել են հոգևորական Մուքթադա ալ- Սադրի հետևորդները՝ սունիների կողմից Սիրիայի և Իրաքի սահմանային անցակետը գրավելուց մեկ օր անց:

 

ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում

բերման է ենթարկվելՈստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մեղրաձոր գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:

Սամվելը կամավոր հանձնել է իր հոր երկփողանի որսորդական հրացան

հրացանՈստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 12.30-ին,1971 թ. ծնված Սամվել Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԲՈՒՄ» տիպի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը, որը հայտնաբերել է իրենց տանը կից կառուցված շինության տանիքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Մկրտիչը Բուրաստան գյուղից 47 մ պղնձե մալուխ է գողացել

ձերբակալությունԱպրիլի 21-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել էր Արտաշատ-Մասիս երկաթգծի Բուրաստան գյուղում գտնվող կամրջի հատվածից 47 մ պղնձե մալուխ գողանալու մասին:
Հունիսի 20-ին ոստիկանության քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Մկրտիչ Հենրիկի Ս.-ն: Նա խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:

Ֆրանսիայի առևտրի նախարարը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել լավ վերաբերվել զոբսաշրջիկներին

france-parisՖրանսիան ցանկանում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 միլիոնի, և տեղաբնակներին հայտնել են, որ ընկերական և առավել հյուրընկալ լինեն օտարերկրացիների հետ:

Առևտրի նախարար Ֆլոր Պելերինը Փարիզում տուրիզմի կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան ոչ բարեկամական երկրի համբավ ունի և պետք է սովորի ավելի հյուրընկալ լինել:

Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող երկիրն է, որտեղ 2012թ-ին այցելել է 83 միլիոն զբոսաշրջիկ, սակայն այժմ կառավարությունը իր առջև նպատակ է դրել մինչև 2015թ-ը ունենալ 100 միլիոն այցելու:

Ամբողջ երկրի տարածքում զբոսաշրջային ծրագիրը մեկնարկել է, երբ տարբեր միջազգային հարցումների արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթշնամական վայրը օտարերկրյա այցելուների համար:

Անցած տարի Փարիզի զբոսաշրջային խորհուրդը սպասարկման ոլորտի աշխատակիցների համար հրապարակել է քաղաքավարության ձեռնարկ՝ փորձելով փոխել քաղաքի՝ աշխարհի ամենակոպիտ վայր լինելու համբավը:

Փարիզում նման փորձ կատարվել է նաև երեք տարի առաջ, որի շրջանակներում վարձվել էին ժպիտի դեսպաններ քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերում այցելուների հետ սիրալիր լինելու համար:

 

 Անկախ

Արտյոմը հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 20-ին, ժամը 09.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտյոմ Բ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:

Հայկը բռունցքով հարվածել է Ռոմանին

ծեծՄայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Հայկը 1988 թ. ծնված Հայկ Թ.-ն է, որը հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հայկ Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Արգավանդում կատարված գիշերային գողության հետքերով

Գողություն նաև հարազատ դպրոցից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Հունիսի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսի ավտոմեքենայով Արգավանդ գյուղ գնացած անծանոթները մտել են տներից մեկը` գողության, սակայն ձայներից արթնացած հարևաններից վախենալով` դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և վարորդը գյուղացիների մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մի ամառանոցից գողացել են շինանյութ:
Գողոնը հայտնաբերվել է «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման վայր, իսկ վարորդ Աշոտ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Սեփականատիրոջը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՎրաերթՀունիսի 20-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Կոմիտասի փողոցի և Երևանյան խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

 

«Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

այրվող ավտոմեքենաՀունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է մի շարք պատասխանատու պաշտոնյաների

«Մենք ենք այս քաղաքի տերը» ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

 

 

 

 

 

Նոր օրենսդրական առաջարկի նախագիծ

 

Երևան քաղաքում միշտ քանդվում են տարբեր տեսակի պատմամշակութային ճարտարապետական հուշարձաններ, պատկան մարմինները հայտարարում են, որ այդ շենքերը հավաքվելու են քաղաքի կենտրոնում և ստեղծվելու է -ը, իսկ շենքերը վերակառուցվելու են այդ տարածքում:

 

նախագծի մասին խոսվում է արդեն շուրջ 10 տարուց ավելի, սակայն մինչև այժմ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: Բացի այդ, ԶԼՄ-երով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ, թե ինչ անխնամ վիճակում են գտնվում այդ քանդված շենքերի մնացորդները, որոնք պետք է վերակառուցվեն:

 

Կարևորելով մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունը, մենք առաջարկում ենք ստեղծել պատասխանատվության ինստիտուտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր որոշում կայացնող, մասնագետ, փորձագետ կամ այլ պատասխանատու անձ կունենա իր պատասխանատվության մասը` եթե ապագայում դրանք չվերակառուցվեն կամ չվերանորոգվեն: Առառարկում ենք նաև արգելել, որ նմանատիպ շինությունները քանդվեն կամ տեղափոխվեն իրենց բնական միջավայրից, իսկ արդեն քանդվածները պետք է անհապաղ վերակառուցվեն ու վերականգնվեն:

 

Ճիշտ է՝ այս դիմումը ուղղում ենք կոնկրետ Հին Երևան նախագծի համար, բայց այն կարող է ավելի լայն տարբերակ դառնալ ու վերաբերվել Հայաստանի նմանատիպ արժեքներին:

Որպես պատասխանատվության միջոց մենք դիտարկում ենք գույքային բռնագանձումներից մինչև ազատազրկում, եթե պատասխանատուների հանցավոր անփութության կամ սխալի դեպքում դրանք ոչնչանան: Նման օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել այս հուշարձանների գոյությունը և դրանց փոխանցումը մեր ապագա սերունդներին:

 

Ակնկալում ենք Ձեր հստակ դիրքորոշումն այս հարցում: Պատրաստակամ ենք օգնելու նախագծի մշակման աշխատանքներին:

 

 

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ ՇարմազանովԵրբ ԱԺ ոչ իշխանական քառյակը լքեց ԱԺ դահլիճը,  ԱԺ փոխնախագահ

Էդուարդ Շարմազանովն արձանագրեց. “Քննարկում ենք գազի հանձնաժողովի միջանկյալ զեկույցը,

այն հարցը, որի  մասին ոչ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներն ամիսներ

շարունակ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, սարքել էին Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան:

Հետևություն՝ ո՞րն է իրենց նպատակը,ժողովրդի մատից փուշ հանե՞լ,

թե՞ շատ խոսել, հետևությունները  թողնում եմ ձեզ”:

Առանց «խանգարող» ընդդիմության ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց «կողմ» կոճակով

ԱԺ,հանրապետականներԼևոն Զուրաբյանի վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նիստը վերսկսվեց:

Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների

մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված

նախագծերի փաթեթ  ն  ընդունելու մասին հարցը: 67 կողմ ձայնով այն ընդունվեց:

Ընդդիմդիր պատգամավորները բողոքի ալիք բարձրացրեցին` փորձելով

մատնանշել, որ քվեարկել են միայն 64 պատգամավոր, իսկ որոշ ՀՀԿ-ականներ

քվերակել են իրենց գործընկերների փոխարեն: Նրանք վարման կարգով ձայն էին

պահանջում,սակայն Գալուստ Սահակյանը անհողդողդ դեմքով շարունակում էր նիստը`

մյուս հարցերը քվերակության դնելով: Նախքան Կառավարության կողմից

ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրեքնում լրացում

կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելը

վերջապես վարման կարգով ձայն ստացավ  Աղվան Վարդանյանը. «Հարգելի

ԱԺ նախագահ, հարգելի հանրապետական պատգամավորներ, խնդրում և

պահանջում ենք պաշտպանել օրենքը: Եթե ընդդիմադիր պատգամավորը

խնդրում է  քվեարկությունից հետո պահել պատկերը և ցույց է տալիս

բացակայի տեղը քվեարկությունը, պետք է սա ֆիքսել և հետևություն անել: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, այլ էն է, որ ամեն մեկն իր գործն

անի և պատասխան տա դրա համար: Էս ձևով հեռու չենք գնալու: Խնդրում եմ,

պարոն Սահակյան,ԱԺ մեծարգո նախագահ, եղեք օրենքի սահմաններում»:

ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը որոշեց Աղվան Վարդանյանի տեքստը

վերագրել իրեն և ապացուել, որ տղամարդ է: Նա ևս ձայն խնդրեց վարման

կարգով. «Տղամարդկությունն ապացուցելու առանձին տեղեր կա, եթե պետք է

ես Ձեզ այնտեղ կապացուցեմ իմ տղամարդկությունը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ  նշեց, թե չի կարելի նման տիպի ավանտյուրաներով ասել, թե  64 հոգի են դահլիճում. «Թող Ժառանգության մեր գործընկերները գան այստեղ կանգնեն ու հաշվետարություն անեն, հաշվեն, ոչ թե հետո անցնեն շանտաժ անելուն»:

Արծվիկ Մինասյանը փորձեց պատասխանել ընդդիմության ներկայացուցիչներին  «ավանտյուրիստներ» անվանելուն, բայց նրա խոսափողն անջատեցին:

Լևոն Զուրաբյանը երկրորդ անգամ պահանջեց քսան րոպե ընդմիջում, սակայն

Գալուստ Սահակյանը այսպես արձագանքեց. «Ձեր անկարողությունը

չի կարելի տարածել ԱԺ բնականոն աշխատանքի վրա»:

Ընդդիմության ներկյացուցիչները սկսեցին լքել ԱԺ դահլիճը:

Հեղինե Բիշարյանը փորձեց հանդարտեցնել կրքերը. «Հասկանալի է,

որ այսօր շաբաթ է և նյարդերը տեղի են տալիս, բայց որպեսզի

կարողնանաք ավարտել արտահերթը, տվեք քսան րոպե, կքննարկենք

կրքերը կհանգստանան»:

Գալուստ Սահակյանը անդրդվելի մնաց. «Ոչ թե փորձում են քննարկել,

այլ խափանել ԱԺ աշխատանքները»:

Մնալով առանց «խանգարող» ընդդիմության` ՀՀԿ-ականները ևս մեկ

տասնյակի չափ օրինագծեր ընդունեցին` մեկ մարդու նման սեղմելով

«կողմ» կոճակը:

Քվերակությունների ավարտից հետո հերթը հասավ օրվա քննարկումներին

և ՀՀԿ-ականները փորձեցին  դահլիճից դուրս գալ: Գալուստ Սահակյանը

հիշեցրեց. «Ես խնդրում եմ, տեղերում նստեք և տենց հախուռն մի գնացեք,

օրվա վերջում քվերակություններ ենք ունենալու, 5:30-ից հետո ստեղ լինեք

բոլորդ, 5-ից ստեղ լինեք»:

Անկախ

Ադրբեջանցի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել Սոմալիի իրադարձությունների պատճառով

ինքնասպանությունԲաքվում 20-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Նարիմանովի շրջանի ոստիկանական ծառայությանը, Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի, 1994թ.-ին ծնված Գյուլեն Հասանովան բարձրացել է 11-րդ հարկ և ցանկացել է ցած նետվել։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աղջկան հետ են պահել այդ քայլից։

 

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ աղջիկը ցանկացել է ինքնասպանություն գործել` այդ կերպ Սոմալիի իրադարձությունների դեմ իր բողոքը արտահայտելու և մարդկանց ուշադրությունը սովի վրա հրավիրելու նպատակով:

 Անկախ

 

 

Քսան րոպե ընդմիջում՝ Ազգային Ժողովում

գալուստԱյսօր կրկին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցերի սպառումը, ապա այդ առաջարկը դրեց քվեարկության: «Քսան րոպե ընմիջում», – դահլիճից  գոռում էր Լևոն Զուրաբյանը` վարման կարգի համաձայն  ձայն պահանջելով, սակայն նրան ասես չէին լսում: Գալուստ Սահակյանը երեք անգամ առաջարկը դրեց քվեարկության` անտեսելով դահլիճից վարման կարգով ձայնի պահանջը, ապա արձանագրեց` կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` չկա:

Այնուհետև ԱԺ նախագահը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունները:  «Վարման կարգի վեաբերյալ»,- նորից հնչեց դահլիճից: «Ինչի՞ վերաբերյալ», – զարմացավ Գալուստ Սահկայնն ապա ասաց. «Սպասեք, հարցը կարդամ` նոր: Քվեարկության է դրվում Կառավարության կաղմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը»: Ապա նա ձայնը տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որի  ելույթից հետո վարման կարգով վերջապես ձայն ստացավ Լևոն Զուրաբյանը. «Պարոն Սահակյան, չնայած Ձեր պատկառելի տարիքին, ես շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողության ու տեսողության կարողությունԼևոն Զուրաբյանը: Եվ երբ որ ես քսան րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպիտի խախտեիք օրակարգը: Ես հիմա պահանջում եմ քսան րոպե ընդմիջում, որպեսզի քննարկենք, թե դուք ինչու եք սիստեմատիկ խախտում օրակարգը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ընդդիմությունը  փորձում է ձախողել, խոտանել ԱԺ աշխատանքը և, չնայած սրան, հայտարարեց 20 րոպե ընմիջում:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: