1915 թվականին քրդերն էլ են յուրացրել հայերի ունեցվածքը. Հաթիփ Դիջլե

dicleԴիարբեքիրի կալանավայրում բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն զրույց է ունեցել «Al Jazeera»-ի լրագրողի հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Դիջլեն նշել է, որ այս հարցի լուծումը չի տեսնում միայն թուրքերի և քրդերի առերեսման մեջ: «Ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ քրդերը իրենց պատմության մեջ ունեն սև էջեր, որոնց պետք է առերեսվեն: Մենք՝ քուրդ քաղաքական գործիչներս ու մտավորականներս, չխուսափենք դրանց առերեսվելուց, նույնիսկ դատապարտվելուց: Մեր ավագներից լսել ենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ որոշ քրդեր պետության հետ դեր են խաղաղացել կոտորածներում և յուրացրել են հեռացած հայերի ունեցվածքը: Ավելի մեծ սիրով գրկել ենք մեզնից ոմանց մորն ու տատին, որոնք այն ժամանակ փախցված հայ կանայք են եղել: Նրանց սուգը մեր սուգն էլ է»,-ասել է Դիջլեն:

Անկախ

Իրանին գոհացնում են ԱԷՄԳ-ի զեկույցները

Իրան,ԱԷՄԳԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:

«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը, վկայում են, որ իրանական ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, – նշել է  Քամալվանդին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ զեկույցները փաստում են Իրանի կողմից իր պարտավորությունների լիովին իրականացումը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը  պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան արդեն Իրանին են փոխանցել համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանն Ուկրաինայում նորանշանակ դեսպան ունի

իրանի դեսպանատունԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին նշանակել է Ուկրաինայում Իրանի դեսպան:

Ուկրաինայում Իրանի նորանշանակ դեսպանն ավարտել է Թեհրանի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը: Նա 1992-1996-ին զբաղեցրել է Եթովպիայում Իրանի դեսպանի պաշտոնը, իսկ 2002-2006-ին՝ Բանգլադեշում Իրանի դեսպանի պաշտոնը:

Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին ուղևորվել է Կիև, որտեղ կփոխարինի նախկին դեսպան Աքբար Հաշեմիին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

 

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վարակի համաճարակն այլևս անվերահսկելի է

1296-390x290Արևմտյան Աֆրիկայում մահաբեր վարակի 60 օջախ է հայտնաբերվել, որի դեմ պատվաստանյութ դեռևս չկա, հաղորդում է Lenta.ru-ն:

«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության տվյալներով, վարակման սպառնալիքը տարածվել է ողջ Արևմտյան Աֆրիկայում: Վերջին տվյալներով, արդեն 337 մարդ է մահացել Գվինեայում, Սյերրա-Լեոնեում ու Լիբերիայում:

Խուճապի պատճառով Գամբիայում խիստ բուժհսկողություն է սահմանվել, փակվել են սահմանային անցակետերը: Բացի այդ, երկիրը չի ընդունում Գվինեայից ու Սենեգալից ժամանող ինքնաթիռները:

Այս վարակը հայտնի է 1976-ից, Զաիրի Էբոլա գետի ափից: Հիվանդությունից մահացությունը 90% է կազմում: Այն փոխանցվում է շփման միջոցով: Հիվանդները կորցնում են իմունիտետը, բարձրանում է ջերմությունը, գլխացավ է առաջանում, սրտխառնուք, ցան, փորլուծ, ներքին ու արտաքին արյունահոսություն:

Անկախ

Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

massoud-barzani-kurdistanԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանը ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքը այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

Անկախ

Իրանը նոր արբանյակներ կուղարկի տիեզերք

արբանայակԻրանի տիեզերական գործակալության փոխնախագահ Համիդ Ֆազելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ շուտով երկրի ուղեծիր դուրս կբերվեն իրանական արտադրության «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները:

«Մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաև «Նահիդ» արբանյակը: Նախատեսված է 2016-ին տիեզերք արձակել «Իրան Սաթ 1» արբանյակը, իսկ 2017-ին՝ «Իրան Սաթ 2» արբանյակը»,- ասել է Իրանի տիեզերական գործակալության փոխնախագահը:

Համիդ Ֆազելին հավելել է, որ, «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները տիեզերք կուղարկվեն «Սաֆիր 1- Բի» արբանյակակիր հրթիռով:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին  Իրանը մեծ հաջողությունների է հասել գիտական և հետազոտական նպատակներով պատրաստված արբանյակներ տիեզերք ուղարկելու գործում:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Գողություն ավտոնորոգման կետից

գողությունՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արաքս գյուղում գտնվող անվադողերի վերանորոգման կետից գողացել է 2 անվադող` անվահեծերով` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Բյուրեղավանի գիշերօթիկի չարաշահումներն օգտագործվեցին՝ PR ակցիայի համար, իսկ անպատժելիությունն ամրապնդվում է. Փաստինֆո

24.06.20Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բավական խիստ տոնով տեսախցիկների առաջ նկատողություն արեց տնօրենին ու սպառնաց, որ խստորեն հետևելու է, որպեսզի մեղավորները պատժվեն: Դժվար էր չհավատալ, որ ամեն ինչ շատ լուրջ է:
Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, արդեն անցել է շուրջ 2 ամիս, ու ոստիկանությունը հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս անգամ արդեն դժվար է չհավատալ, որ վարչապետի այցը, վճռական տրամադրվածությունը, նույնիսիկ զայրույթը ոչ այլ ինչ են, քան ամենապարզունակ PR ակցիա:
Մի կողմ թողնելով հարցը, թե որքանով է բարոյական գիշերօթիկ դպրոցում հայտնված երեխաների միջոցով սեփական անձը գովազդելը՝ դիտարկենք մեկ այլ` դարձյալ  բարոյական հարթության հետ աղերսներ ունեցող հանգամանք:
Վարչապետի այցից դեռ 1 ամիս առաջ էլ հասարակությանը հայտնի էր, թե ինչ է կատարվում այդ կրթական հաստատությունում:
Դեռևս ապրիլի 4-ին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ, այլևս ի վիճակի չլինելով հանդուրժել իրենց աշխատավայրում տիրող բարքերը, մամուլում բաց նամակ էին տարածել` բարձրաձայներով երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու որոշ պաշտոնյաների հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ:
Ավելի ուշ, պետական մարմինների անտարբերությունից զայրացած, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դպրոցում տիրող ֆինանսական հանցագործությունների մասին հաղորդում ներկայացրեցին գլխավոր դատախազին:
Ի վերջո, Օմբուդսմենը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր հերթին ներկայացնելով դպրոցում տիրող անմխիթար վիճակը։ Ընդ որում, տարածված հայտարարության մեջ ոչ միայն խոսվում էր ֆինանսական չարաշահումների, այլ նաեւ՝ երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների մասին։
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին:
Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան:
Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ »,- նշվում է ՄԻՊ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարության մեջ:
Նույն օրը հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ բայց միայն ֆինասնական չարաշահումների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով։  Իսկ երկու օր հետո էլ վարչապետն այցելեց դպրոց։
Իհարկե, ասել, թե պատկան կառույցները մինչ այդ ոչ մի բան չէին արել, ճիշտ չի լինի: Իհարկե, արել էին: Ինքը` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր այցելել դպրոց: Այլ հարց է, որ այնտեղ ոչինչ չէր տեսել: Չէր տեսել, որ տնօրենը 30 մեռած հոգի է գրացնել ու նրանց փոխարեն աշխատավարձ է ստանում, իսկ աշխատակիցները ստիպված են մի քանի հոգու աշխատանք կատարել, չէր տեսել, որ երեխաները թերսնվում են, իսկ տնօրենի որդին պետական գումարով  դպրոցի համար գնված ավտոմեքենա է վարում, էլ չասենք, որ չէր տեսել, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում երեխաները:
Եվ դարձյալ հանուն ճշմարտության ասենք, որ վարչապետի այցի PR-ն ապահովվեց պատշաճ. Ֆիլարետ Բերիկյանը, իր վատ տեսողության համար, իհարկե շատ խիստ պատժվեց` մի ամբողջ նկատողություն ստացավ: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանն էլ պատժվեց` աշխատանքից ազատվելով:
Եվ վերջ: Այսքանով ամեն ինչ ավարտվեց: Իհարկե քրեական գործով նախաքննությունն ընթանում է, սա էլ՝ թերևս հասարակական կառույցների աչքին թոզ փչելու համար:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Հրացան, փամփուշտներ և կանեփի թփեր

փամփուշտՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս Արաքս գյուղին հարակից հողատարածքում գտնվող վագոն-տնակից հայտնաբերել են Մկրտիչ Մ.-ին պատկանող «ԻԺ» տիպի մմ 16 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան` առանց համապատասխան թույլտվության, որսորդական հրացանի 16 մմ տրամաչափի 3 փամփուշտ, որոնցից մեկը` կրակված: Տնակին հարակից ջրատարի ափից հայտնաբերվել են կանեփի 12 թփեր, որոնք տեղում ոչնչացվել են:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Համակերպվել եմ այս պայմաններին». ասում է ծայրահեղ աղքատության մեջ բնակվող անօթևան կինը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են ներկայացնել Գյումրիում, ավելի քան քառորդ դար, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ապրելակերպը:

Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:

Ներկայացվող տեսանյութը մի կնոջ մասին է, ով բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, թեև շատ վաղուց ընդգրկված է պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն մինչև օրս բնակարան չի ստացել: Ավելին՝ այլևս չի էլ ցանկանում բնակարան: Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

 

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հեղինակի հետ հանդիպում

BanerՀունիսի 25-ին՝ ժամը 18:30-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած` «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում, «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն կկազմակերպի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, և հանդիսատեսի հարցերին կպատասխանի ֆիլմի հեղինակը:

Հիշեցնենք, որ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սխտորի հոտի դեմ լավագույն միջոցը

1403526519_zapah-chesnoka-izo-rta2Շատերը խուսափում են հոտի պատճառով ուտել սիրած կերակուրները, որոնք համեմված են սխտորով: Օհայոյի պետհամալսարանի գիտնականները տասնյակ կամավորների մի քանի շաբաթ, անընդհատ կերակրել են սխտորով ու, այդ ամբողջ ընթացքում նրանց տարբեր միջոցներ են տվել,  սխտորի հոտը չեզոքացնելու համար:

Պարզվեց, որ սխտորի հոտի դեմ ամենաարդյունավետը սովորական խնձորն է: Արդյունավետ են եղել նաև լիմոնի հյութը, կանաչ թեյն ու նանան: Մի բաժակ կաթը նվազեցնում է հոտի ինտենսիվությունը 50%-ով, սակայն, պետք է խմել բարձր յուղայնություն ունեցող կաթ:

Ինչպես ուսումնասիրության հեղինակ , պրոֆեսոր Շերիլ Բերինջերն է ասում, խնձորն ունակ է «հոտազերծել» սխտորի ֆերմենտները: Ի դեպ, սխտորի բաղադրության տարրերից մեկն էլ ալիլ մեթիլ սուլֆիդն է, որ մեր օրգանիզմում մարսողության ընթացքում չի քայքայվում, ու, հենց այդ տարրն է հետագայում քրտինքի ու շնչառության ժամանակ անջատվում:

Սխտորի հոտի դեմ արդյունավետ բոլոր սննդամթերքներում բազմաֆենոլներ կան, որոնք չեզոքացնում են սխտորի սուր բաղադրիչները: Լիմոնի հյութի  թթվանությունն իր հերթին նույնպես նպաստում է հոտազերծման պրոցեսին: Առավելագույն արդյունք ստանալու համար, գիտնականներն առաջարկում են սխտորը համակցել այնպիսի մթերքների հետ, որոնք կչեզոքացնեն տհաճ հոտը:

Անկախ

Երիտասարդները կոտրում են կարծրատիպերը

Step ForwardՇաբաթվա ընթացքում 41 երիտասարդներ Հայաստանից, Խորվատիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից կմասնակցեն Աղվերանում անցկացվող «Քայլ Առաջ» երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հանդուրժողականությունը և օգնել նրանց կոտրել կարծրատիպերը՝ այլ ազգությունների և մշակույթների նկատմամբ։

– Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ներկայացված երկրների մշակույթին և սովորույթներին, ինչպես նաև բացահայտել կարծրատիպերի ձևավորման աղբյուրները, – նշեց պատասխանատու կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։ – Բացի այդ մենք կցանկանայիք նաև խթանել հարգանքը այլ մշակույթների նկատմամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության համար և այս կերպ բարձրացնել մասնակիցների ճանաչողականությունը և իրազեկությունը այլ մշակույթների վերաբերյալ։

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաև ճանաչել այլ մշակույթները և նրանց արժեքները։ Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան քննարկումների և թիմային խաղերի, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ և ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր և մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին և արժեքներին։

«Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագիրն կշարունակվի մինչև հունիսի 27-ը։ Այն  ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։

Հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավորը

image001Ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ  Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը: Այցի ընթացքում դատավոր Քոենաուերը կմասնակցի Հայաստանի դատավորների, իրավագիտության ուսանողների ու երիտասարդ շրջանավարտների համար կազմակերպվող սեմինարներին, որոնք անցկացվում են ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Դատախազական կարողությունների զարգացման, աջակցության և ուսուցումների միջազգային գրասենյակի հովանու ներքո: Նա նաև նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի իրավագիտական համայնքի մի շարք անդամների հետ:

Այցը պայմանավորված է Հայաստանի կառավարությանը ժողովրդավարական հաշվետվողականության ու իրավունքի գերակայության ասպարեզներում աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությամբ:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

ոստիկանությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

Անկախ

Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար է գողացել

ձերբակալությունՕրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1995 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կարեն Ա.-ն ձերբակալված է:

Անկախ

Ծեծ և սպանության սպառնալիքներ

սպանությունՀունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին, ապա հրել-գցել է գետին, ոտքերով հարվածներ հասցրել, ինչից հետո նստել են նրա վարած ավտոմեքենան, գնացել կրկեսի նախկին շենքի մոտ, որտեղ Վլադիմիր Վ.-ն ավտոմեքենայից վերցնելով դանակը` սպանության սպառնալիքներ է տվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վլադիմիր Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով

ձերբակալությունՈստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Խաչիկ Խ.-ին, որը ս/թ. հունվարի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի և խարդախության մեղադրանքներով:

Անկախ

Հարվածներ. մեկին` գումարային, մյուսին` կեցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի և դեմքի բազմաթիվ կապտուկներ, քթի, աջ ականջախեցու և աջ դաստակի քերծվածքներ, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել Զորակ գյուղի բնակիչ ոմն Դավո:
Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Դավոն 1982 թ. ծնված Դավիթ Դ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

                                                          ***
Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունք էր դիմել 1940 թ. ծնված Մայիս Ն.-ն և հաղորդում տվել, որ Գառնի գյուղի Գեղարդի խճուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ազգությամբ եզդի մի տղա ծեծի է ենթարկել իրեն` աջ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Մայիս Ն.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած անձը ազգությամբ հայ, 1983 թ. ծնված Էդիկ Գ.-ն է, ով հունիսի 22-ին, ժամը 17.05-ին, ներկայացել է Գառնիի բաժանմունք և տվել բացատրություն:

 Անկախ

Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

զինամթերքՈստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանություն է ներկայացել 1988 թ. ծնված Աշոտ Խ.-ն և հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 30, 5,45 մմ տրամաչափի 175, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 61, 12,7 մմ տրամաչափ 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփշտատուփի 3 ժապավեն, «254-1-84» 1 լուսարձակիչ, 75,6 գ կշռով 3 վառոդ, 6 պայթուցիչ, 2 տրոտիլ և 1,75 մ բռնկիչ լար:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ