Ուժեղ քամին տանիքներ է պոկել

Ուժեղ քամին տանիքներ է պոկելՀունիսի 25-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Երևանի Հ. Բաբաջանյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (12 քմ):

***

Հունիսի 25-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Երևանի Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մ. Հ.-ին պատկանող տան տանիքը (150 քմ):

Որո՞նք են դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

դատարանԴատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները`
1) նախազգուշացում,
2) նիստերի դահլիճից հեռացնելը,
3) դատական տուգանք,
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը: Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին: Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:
Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:
Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Փհենյանը Վաշինգտոնին պատերազմով է սպառնում

1324-390x290 (1)ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երբ էկրաններին բարձրանա ֆիլմը, որում Կիմ Չեն Ընին  սպանում են, ապա դա ԱՄՆ-ին պատերազմի հայտարարություն կդառնա, հաղորդում է  Росбалт-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ հոկտեմբերին պետք է նոր ֆիլմ թողարկվի` “Հարցազրույցը”` Ջեյմս Ֆրանկոյի ու Սեթ Ռոգենի մասնակցությամբ: Ըստ ֆիլմի սյուժեի, թոք շոուն վարող երկուսին հաջողվում է հարցազրույց վերցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդից: Հետո նրանց ԿՀՎ-ն կվարձի` Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ կատարելու համար:

“Ֆիլմի արտադրությունն ու վարձույթը մեր առաջնորդի սպանության նպատակով դավադրության մասին անթույլատրելի ագրեսիայի ու ահաբեկչության ակտ է: Եթե ամերիկյան ադմինիստրացիան թույլատրի այդ ֆիլմի ցուցադրությունը, ապա դաժան հակամիջոցներ կկիրառվեն”,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Անկախ

Թուրքիայում հուլիսի 1-ին կհրապարակվի նախագահական ընտրություններում իշխող ԱԶ կուսակցության թեկնածուի անունը

Բյուլենթ Արընչ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը այսօր հայտարարել է, որ իշխող ԱԶ կուսակցությունը հուլիսի 1-ին կհայտարարի նախագահական ընտրությունների իր թեկնածուի անունը: «Հուլիսի 1-ին Աստծո կամոք, եթե ոչ մի խոչընդոտ չլինի, պարոն վարչապետի թեկնածությունը ամենայն հավանականությամբ հրապարակավ կհայտարարվի: Մենք այդպես ենք ցանկանում: Մեր բոլոր ընկերները, ում հետ հանդիպել և քննարկել ենք, մեզ հայտնել են իրենց տեսակետները վարչապետի թեկնածության վերաբերյալ: Միայն մեկ բան է մնացել, այն է՝ վարչապետի հավանությունը: Եթե նա էլ նման նպատակ, ցանկություն ունի, մենք հավատում ենք, որ հուլիսի 1-ին այդ հայտարարությունը կհնչի»,-նշել է Արընչը:

Անկախ

Ֆուտբոլ. Հայաստան – Բելառուս՝ 1:4

4545NՀայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների  ընկերական հանդիպումը:

Խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Կոնստանտին Կուչինսկին՝ 0:1: Երեք րոպե անց Էդգար Մովսիսյանը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 14-րդ րոպեին Արթուր Սարամախան կրկին առաջ մղեց բելառուսներին՝ 1:2: 25-րդ րոպեին Եվգենի Բալը հաշիվը դարձրեց 1:3: Հանդիպման վերջին րոպեին Վիտալի Լիսակովիչը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 1:4:

Հանրապետականները ցանկանում են Օբամային դատի տալ իրավասությունները չարաշահելու համար

U.S. President Barack Obama smiles after making remarks on regulatory reform in the East Room at the White House in WashingtonԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մտադիր է դատական հայց ներկայացնել նախագահ Բարաք Օբամայի դեմ, հաղորդում է  NBC հեռուստաընկերությունը:

Բեյներն Օբամային մեղադրում է իրավասությունները չարաշահելու ու երկրի օրենքները խախտելու մեջ: Նրա խոսքով, նախագահը քաղաքական որոշումներ է կայացրել շրջանցելով ԱՄՆ-ի օրենսդրությունն ու առանց կոնգրեսի համաձայնության:

Իր հերթին, Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնստը վստահություն է հայտնել, որ իբր նախագահը օրենքին հետևում է: Սակայն, նրա խոսքով,”հանրապետականները հայց են ուզում ներկայացնել, քանի որ համաձայն չեն Օբամայի քաղաքականության հետ:

Անկախ

Վանաձորի թիմը զիջեց Մակեդոնիայի ներկայացուցիչներին

թat handballԹուրքիայում անցկացվող դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունում մրցեցին  C և D խմբերում 6-րդ և 5-րդ տեղերը գրաված Մակեդոնիայի և Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի պատիվը պաշտպանող Վանաձորի թիմը զիջեց  21:46 հաշվով:

Հունիսի 26-ին մերոնք կմրցեն C խմբում 5-րդը ճանաչված Հոլանդիայի պատվիրակների հետ:

 

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ

էդDanielian-1Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ:

Հայաստանի ներկակացուցիչը 3 միավորով 8-րդ տեղում է

Ստեֆանովա – Դանիելյան` ½  ½
Մումինովա – Կոստենյուկ Ա.` 0 : 1
Խոտենաշվիլի – Մուզիչուկ Ա.`0 : 1
Կոներու – Դրոնավալի` 1 : 0
Ժաո Սյու – Ձագնիձե` 0 : 1
Հոու Յիֆան – Յու Վենջուն` 1 : 0

 

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Յիֆան 5½
2. Ձագնիձե 5
3. Յու Վենյուն 4
4. Մուզիչուկ Ա. 4
5. Կոներու 3½
6. Դրոնավալի 3½
7. Ստեֆանովա 3
8. Դանիելյան 3
9. Կոստենյուկ Ա. 2
10. Ժաո Քսյու 1
11. Խոտենաշվիլի 1
12. Մումինովա ½

 

Ֆրանսիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականները կշարունակեն պայքարը

Էկվադոր-Ֆրանսիա խաղում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:
Շվեյցարացիները երեք անպատասխան գնդակ խփեցին Հոնդուրասի թիմի դարպասը`3:0: Հեթտրիկի հեղինակ դարձավ Շերդան Շաքիրին:

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականն ունի 7 միավոր: Ապա 6 միավորով հաջորդում են շվեյցարացիները: Էկվադորի ընտրանին ունի 4 միավոր, Հոնդուրասի թիմը միավոր չի վաստակել:

Ֆրանսիացիները 1/8 եզրափակիչում կխաղան F խմբում երկրորդ տեղը գրաված նիգերիացիների հետ, իսկ շվեյցարացիների մրցակիցն է F խմբում  առաջինը ճանաչված Արգենտինայի հավաքականը:

 

Տեխնիկական արդյունքներ

E խումբ (երրորդ տուր)

 

Էկվադոր – Ֆրանսիա՝ 0:0 

Հեռացում՝ Անտոնիո Վալենսիա, 50 (Էկվադոր)

 

Հոնդուրաս – Շվեյցարիա՝ 0:3

Ջորդան Շաքիրի, 6, 31, 71

Զավակները սովի են մատնել մորը

0_10e16e_4f87c8ae_origՎերջերս ՉԺՀ-ի Հունան նահանգում ոստիկանները փրկեցին 90-ամյա կնոջը, ում զավակները մատնել էին քաղցած մահվան: Մեկամսյա գերությունից հետո կինը կենդանի մումիայի տեսք է ունեցել:

MailOnline-ի տեղեկացմամբ, կնոջ դուստրն ու որդին հոգնել են իրենց մորը խնամելուց ու որոշել են նրա վախճանն արագացնել` զրկելով սննդից: Դաժան զավակները նրան փակել են ննջարանում ու մոռացել գոյության մասին:

Բարեբախտաբար, հարևանները, որոնք կասկածելի բան էին զգացել,  բանտարկված կնոջը սկսել են կերակրել այն ժամանակ, երբ որդին ու դուստրը դուրս էի գալիս տնից: Հենց այդ օդանցքից նետված սննդի շնորհիվ էլ տատիկը կենդանի էր մնացել: Կնոջն օգնող մարդիկ չգիտեին նրա զավակների պլանների մասին, դրա համար էլ ոստիկանություն չէին դիմում: Սակայն, մեկ ամիս անց, նրանցից մեկը գլխի ընկավ, թե ինչ է կատարվում ու համացանցում անանուն հաղորդագրություն տեղադրեց, որում նկարագրում էր իր հարևանուհու վիճակը: Ներկայացված տեղեկությունը հետաքրքրեց ոստիկաններին ու նրանք որոշեցին ստուգել դրա իսկությունը:

0_10e16b_ee939576_origԵրբ օրենքի պահապանները ներս մտան տուն` ցնցվեցին անօգնական տատիկի տեսքից, որն ավելի շատ կենդանի մումիայի էր նման:

Նրա առաջին խոսքն էր` “Խնդրում եմ, կերակրեք ինձ, կերակրեք”:

Կինը շատ թույլ էր ու նրա խնամքից ազատվելու համար,  զավակները սովի էին մատնել իրենց մորը: Չեն կերակրել ու նույնիսկ լոգասենյակ չեն թողել մտնի: Նրանք մտածում էին, որ քաղցից մայրը կմահանա, իսկ հետո բոլորին կասեն, որ նա ինքն է հրաժարվել սննդից: Ու եթե չլիներ անանուն այդ հաղորդագրությունը, ապա դաժան զավակներն իրենց մտահղացոմը հաջողությամբ կիրականացնեին:

Ներկայում նրանց  մոր նկատմամբ մահափորձի մեղադրանք ներկայացվել:

35 մլն ֆունտ` թագավորական ընտանիքը պահելու համար

o_8006292013-2014 ֆինանսական տարում (ավարտվեց մարտի 31-ին), Եիսաբեթ II –ին ու նրա բազմաթիվ հարազատներին պահելը բրիտանացիների վրա նստեց 35,7 մլն ֆունտ ստեռլինգ (60,9 մլն դոլար): Դրա մասին ասվում է այսօր, Բուքինգհեմյան պալատի զեկույցում:

Այդպիսով, իրականում ստացվում է, որ թագավորական ընտանիքի ծախսերը նախորդ տարվա հաեմատությամբ աճել են 1,9 մլն ֆունտով կամ 5,7 տոկոսով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղի ԶԼՄ-ները արդեն հաշվարկել են, որ 2013/2014 ֆինանսական տարում միապետի համար յուրաքանչյուր բրիտանացի հարկատու 56 փենս է հատկացրել (մոտ 1 դոլար):

Բոլոր ծախսերի մոտ մեկ երրորդը թագավորական պալատների նորոգման ու սպասարկման վրա է գնացել: Դա գրեթե 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ընդ որում, օգոստոսափառ ընտանիքը բացատրում է այդ փաստն այն հանգամանքով, ու ավարտել է «մեծաթիվ վաղեմի նախագծերը», ինչպես նաև` “վճարել է նախորդ տարվա պարտքերը»:

Ծախսերի մեծ մաս են կազմում ուղևորություններն ու այցելությունները: Անցած տարի, այդ նպատակի համար պետբյուջեից ծախսվել է 4,2 մլն ֆունտ: Միջոցների  էական մասը ծախսվել է արքայազն Չարլզի Աֆրիկա ու Մերձավոր Արևելք կատարած տևական պետական այցելությունների համար: Ընդհանուր թվով, թագավորական ընտանիքը 47 ուղևորություն է կատարել ինքնաթիռով, ուղղաթիռով, երկաթուղով ու ավտոմոբիլային տրանսպորտով:

«Մենք միշտ էլ ուշադիր ենք սեփական ծախսերի առումով ու ջանում ենք պետական միջոցները խելամիտ օգտագործել»,-հայտարարել է թագավորական տան պաշտոնական ներկայացուցիչ Ալան Ռիդը:»Ինձ թվում է, որ ներկա դրությամբ մեզ հաջողվում է պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը»,-ասել է նա:

Անկախ

Մանչեստրում բռնաբարել են 90-ամյա մի կնոջ

5d4a1efd220084110a45f1c003e6497c90-ամյա կնոջը բռնաբարել են Մանչեստրի ծայրամասում, Անգլիայի հյուսիսում, հաղորդում է ԲիԲիսին:

Ռոչդեյլ քաղաքում, տեղական ժամանակով առավոտյան 6:45-ին հարձակվողը փակել է կնոջ բերանը, քաշ տվել ճանապարհից ու բռնաբարել, պատմել են ոստիկանությունում:

Կինը կորցրել է գիտակցությունը ու ուշքի եկել գետնին: Նա հասել է մոտակա խանութ ու պատմել աշխատողներին, որ իր վրա հարձակվել են: Նրա խոսքով, հարձակվողը սպիտակամորթ է եղել:

Անկախ

Օրացույցի այս օրը

56Այսօր Թմրանյութերի օգտագործման ու դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

1987-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց ամեն տարի հունիսի 26-ին նշել Թմրանյութերի օգտագործման ու դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:

Թմրանյութերի տարածման կամ  փորձելու ու դրանց շրջանառությունը կանխելու դեմ պայքարի պատմությունը հաշվվում է արդեն ավելի քան 100 տարի:

553-Այսօր Կտտանքների զոհերին աջակցության միջազգային օրն է:

1997-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տնտեսական ու սոցիալական խորհրդի առաջարկությամբ, հունիսի 26-ը հռչակեց Կտտանքների զոհերին աջակցության միջազգային օր:

Կտտանք է կոչվում ցանկացած գործողություն, որով ինչ որ մեկին միտումնավոր սուր ցավ ու տանջանք է պատճառվում, ֆիզիկական կամ էլ բարոյական,` նրանից կամ էլ մի երրորդ անձից տեղեկություն խոստովանություն ստանալու, նրան իր գործողությունների համար պատժելու նպատակով, որը կատարել է նա կամ էլ մեկ ուրիշ` երրորդ անձ, որի կատարման մեջ մեղադրվում է կտտանքի ենթարվողը: Իսկ նպատակը նրան կամ էլ երրորդ անձին,  ցանկացած այլ պատճառով վախեցնելն է, ինչը հիմնված է ցանկացած բնույթի խտրականության վրա: