Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտի արձակած կրակոցից հայ սպա է զոհվել

Diversant-4Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

2014-ի Առաջին կիսամյակում առգրավվել է 699 միավոր հրազեն

զենք2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
Նշված 699 միավոր հրազենից 51-ը առգրավվել է, 78-ը՝ հայտնաբերվել, իսկ 570-ը` հանձնվել է կամավոր: Այդ 699 միավոր հրազենից 51-ը եղել է ատրճանակ, 83-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 477-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացան, որից 390-ը` որսորդական, 16-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 1 այլ զենք:
Միաժամանակ` առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 64116 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 193 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 339 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 382 պայթուցիչ, 62 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 48 ական եւ արկ, 82 ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 83 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 83 միավոր հրազենից 2-ը առգրավվել է, 24-ը հայտնաբերվել, իսկ 57-ը` հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող տարբեր տեսակի 170 հրազեն:

«Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

ավտոպատահարՀուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

վարորդՀուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

«Մերսեդես»-ը կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին

ապակիՀուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՈստիկանությունՀուլիսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի կամրջի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1973 թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981 թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր` 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ «Միցուբիշի Պաջերո ԻՕ» -ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» լուսավորիչ բժշկական կենտրոն:
Արայիկ Կ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը, ժամը 02.40-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև` տեղափոխվել Կոտայքի բաժին:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արայիկ Կ.-ն ձերբակալված է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:

Խաղաքարտեր` Ուկրաինայի թշնամիների նկարներով

1172-390x290 (1)Ուկրաինայում «Խփիր ստորին» անվանումով խաղաքարտեր են թողարկվել` Կիևի քաղաքականության հետ անհամաձայն անձնավորությունների լուսանկարներով, հաղորդում է Вести.Ru-ն:

Խաղաքարտերիին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների առաջնորդներն են, աշխարհազորային հայտնի մարտիկներ, հասարակական գործիչներ ու ռուս լրագրողներ:

Խաղաքարտերը ստեղծողները հայտնել են, որ դրանք պետք են, որ «զիվորները միշտ ձեռքի տակ ունենան այդ մարդկանց նկարները ու թույլ չտա, որ ժողովրդի թշնամիները կանացի փեշով անցնեն բլոկպոստերը»: Գաղափարը նրանք փոխառել են ԱՄՆ-ից.ամերիկացիները Սադամ Հուսեյնի սպաների դեմքերը մտապահում էին խաղաքարտերի օգնությամբ:

Ավելի վաղ Կիևում կազմել էին  Ուկրաինայի թշնամիների «գնդակահարության ցուցակ», որում նաև Ռուսաստանի լրագրողների անուններ էին ներառված:

Անկախ

Պատահար Արարատի մարզի Շաղափ գյուղում

ավտովթարՀուլիսի 12-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ներսես Պ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողի հարազատները հայտնել են, որ Ներսես Պ.-ն վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական տարածքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին:

Ոստիկանության Մարտունու և Տարոնի բաժիններում որսորդական հրացան են հանձնել

զենքՈստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 10-ին, ժամը 10.30-ին, 1958 թ. ծնված Հրաչ Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան:

Նույն օրը 1972 թ. ծնված Վահագ Զ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության:

 

Մահացել է «Հարրի Փոթեր» ֆիլմի դերասանը

1179-390x290ԱՄՆ-ի Մահվան Հովտում հայտնաբերվել է բրտանացի դերասան Դեյվ Լեջենոյի դին, որը  հայտնի է «Հարրի Փոթեր» ֆիլմից:

50-ամյա տղամարդու դին գտել են զբոսաշրջիկները` Զաբրիսկի-փոյնթ տեսարժան վայրի մոտ: Ոստիկանների տվյալներով, դերասանը հնարավոր է մահացած լինի գերտաքացումից: Լեջենոն աշխարհին հայտնի է  հիշյալ ֆիլմում գայլ-մարդու` Ֆենրիր Գրեբեքի դերով:

Նա  խաղացել է նաև «Մեծ խաղագումար», «Բեդմեն.սկիզբ», «Սպիատաձյունիկն ու որսորդը» ֆիմերում:

Անկախ

Լեհաստանում եվրապատգամավորն իր գործընկերոջից ապտակ է ստացել

1183-390x290Լեհաստանի «Նոր աջերի» առաջնորդ Յանուշ Կորվին-Միկեն ապտակել է իր գոծընկերոջը, կառավարող «Քաղաքացիական հարթակ» կուսակցության եվրապատգամավոր Միխալ Բոնիին, հաղորդում է  Газета.Ru.-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ԱԳՆ-ում Լեհաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ու եվրապատգամավորների հանդիպման ժամանակ: Բոնիի խոսքով, Կորվին Միկեն իրեն ապտակել է 20-ամյա վաղեմության վիրավորանքի համար:

Կորվին Միկեի արարքը խիստ քննադատվել է նախարարությունում: Դրա մասին ծանուցումն ուղարկվելու է Լեհաստանի դատախազություն:

Անկախ

Տարոն Մարգարյանն այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը

006 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:

Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել հրամանատարներին` հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ամերիկյան ակվապարկում քլորի արտահոսքից տուժել է 50 մարդ

1186-390x290Միչիգան նահանգում ակվապարկում քլորի արտահոսքից տուժել է առնվազն 50 մարդ, հաղորդում է  Газета.Ru-ն:

Դեպքը կատարվել է Մասկեհոն քաղաքում: Ակվապարկում երկու տեսակի քիմիական նյութերի արտահոսք է եղել, որոնք կիրառվում են լողավազանը մաքրելու համար: Դրա հետևանքով 50 հանգստացողների բուժօգնություն է պահանջվել ու նրանց կեսը հոսպիտալացվել է:

Անկախ

Ճապոնացիները պատառոտված ջինս կարելու գործում ներգրավում են գիշատիչներին

pic_0db066e16c6ce15991d2c66787c0db4c-390x280Տոկիոյում մոդելավորողները որոշել են պատառոտված ջինս կարելու գործում ներգրավել գիշատիչներին, հաղորդում է  Lenta.ru.-ն:

«Մենք կենդանի բնության պաշտպանությունը քարոզելու պարզ միջոց էինք փնտրում: Եվ ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը: Այդպես ծնվեց զոոջինսերի գաղափարը»,-ասում է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:

Տեղի գազանանոցի տնօրինությունը դիզայներներին թույլատրել է արջերի, վագրերի ու առյուծների վանդակ նոր խաղալիքներ` ավտոմեքենաների ջինսով փաթաթված անվադողեր գցել :

«Մենք պարզապես, նրանց թույլ տվեցինք մի քանի ժամ խաղալ դրանցով ու` կտորը պատրաստ էր»,-ասում է Միյամոտոն:-Կտորի վրաйи անցքերն ու պատառոտվածքները կենդանական մաքուր բնազդով են ստեղծվել»:

Հետո, կենդանիների ճանկերով ու ժանիքներով մշակված կտորից 4 խիստ ոճային պատառոտված տաբատ են կարել, որոնցից երեքն աճուրդ են հանվել: Աճուրդն ավարտվելու է  երկուշաբթի, հուլիսի14-ин: Հիմա արդեն այդ ջինսերի գինը 1,2 հազար դոլարի է հասել: Նախագծի հեինակները որոշել են վաճառքից գոյացած գումարը Տոկիոյի գազանանոցին ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին տրամադրել:

Անկախ

Ջավանշիր Ախունդով. «Բաքուն և Թեհրանը հնարավոր ամեն բան անում են ընդլայնելու համագործակությունը»

Javanshir akhundovԻրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն և Թեհրանն հնարավոր ամեն բան անում են ընդլայնելու համագործակությունը:

«Երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես ընդլայնվում է  քաղաքական, տնտեսական և մշակութային  ոլորտներում»,- նշել է Իրանում Ադրբեջանի դեսպանը:

Ախունդովը, անդրադառնալով 2014 ­ի օգոստոսի 4-5-ին Իրանի Ղեբլե քաղաքում կայանալիք Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստին, հավելել է, որ այդ նիստից հետո կքննարկվի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Բաքու կատարելիք այցի հարցը։

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների շրջանակում տեղի կունենա արտգործնախարարների հատուկ նիստը

g6+iranՆախատեսվում է հուլիսի 13-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող «Քոբուրգ» հյուրանոցում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) արտգործնախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի և «Վեցնյակի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երեկոյան կժամանի Վիեննա՝  մասնացելու Իրանի միջուկային հարցի շուրջը կայանալիք «Վեցնյակի» արտգործնախարարների նիստին:

Ուշագրով է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «Վեցնյակի» ԱԳ նախարարների նիստին:

Վիեննայում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինի հետ մեկնելու է Լատինական Ամերիկա, այդ իսկ պատճառով չի մասնակցի նախարարների նիստին:

Հուլիսի 13-ին Վիեննա են ժամանելու Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները:

Ինչ վերաբերում է «Վեցնյակի» մյուս անդամ Չինաստանի ԱԳ նախարարի մասնակցությանը, ապա վերջինիս մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորվում:

Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 6-րդ շրջանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն երկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ:

Կողմերը, նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ, պետք է փորձեն լուծել եղած բոլոր հակասությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձնեն: Դա նախատեսված է իրականացնել մինչև հուլիսի 20-ը:

Թերևս, համաձայնագրի իրականացման ժամանակ ամենադժվարինը  ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումների հարցում ընդհանուր հայտարարի գալն է:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Երևանի քաղաքապետն այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան

0001Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:

Այնուհետ Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև քաղաքի կենտրոնում գտնվող  հանգստյան փոքրիկ գոտին, որը վերջերս է կահավորվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մհեր Խաչատրյանն իր և Մարտունու բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին խաղային ատրակցիոններ ու գեղարվեստական յուրօրինակ ձևավորմամբ նստարաններ նվիրաբերելու համար՝ ընդգծելով, որ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար քաղաքի այս հատվածում իսկապես ստեղծվել է հարմարավետ միջավայր:

Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: Ի մասնավորի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է Մարտունի քաղաքի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` նկատելով, որ այն հետզհետե դառնում է օրինակելի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Երևանյան ամառը»` Ավանում. ազգային պարերի ուսուցում, մանրանկարչություն, կավագործություն, կարպետագործություն.

002«Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում կազմակերպվել էր հերթական միջոցառումը: Ծրագրում ընդգրկված էր ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև մանրանկարչության, կավագործության և կարպետագործության որոշակի հմտությունների տեղում ուսուցանելու հնարավորություն:

«Վերադարձ» ազգային երգի-պարի  համույթը, համախմբելով մեծերին, երիտասարդներին ու փոքրերին, սովորեցրել  է ազգային առավել տարածված պարերի շարժումներն ու, այնուհետ, բոլորը միասին  շուրջպար են բռնել:

Ցանկացողները հնարավորություն են ունեցել նաև անձամբ մշակելու կավն ու պատրաստելու տարբեր առարկաներ: Դառնալով միջոցառման անմիջական մասնակիցը՝ բնակիչները հիացմունքով նշել են, որ ծրագրի շնորհիվ շատ երեխաների ու երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել ազգային պարարվեստի, ինչպես նաև գեղարվեստի ներկայացված տարբեր ճյուղերի նկատմամբ, և շատերը հենց տեղում որոշել են հաճախել խմբակներ և անպայման ավելի խորացնել գիտելիքները:

Ցուցադրվել են նաև մշակութային կթրօջախների սաների արդեն իսկ պատրաստ որոշ աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն