Մենք նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ. բնապահպան

DSC00259Բնապահպանները բազմիցս բարձրաձայնում են Սևանա լճում առկա խնդիրների և դրանց հավանական հետևանքների մասին: Ըստ բնապահպան Գագիկ Սուխուդյանի ՝ Սևանի խնդիրները անկախ Հայաստանում այդպես էլ չեն լուծվում. «Մենք Սևանին նայում ենք որպես սովորական ոռոգման ջրամբարի: Պետք է վերանայել այդ վերաբերմունքը: Չեմ հավատում, թե ցանկանում են բարձրացնել մակարդակը, այլապես արդեն մշակված նախագիծ կլիներ: Մենք նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ», – ասաց նա:

Ըստ բնապահպանի՝լճի մակարդակի իջեցումը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ: Այդ խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է հստակ նախագիծ կազմել, ինչը մինչև այժմ չի արվել: «Հին Հայաստանում ջուրը ընկալվում էր որպես սրբություն: Այժմ դա ինչ-որ բանալ կերպով է դիտարկվում: Յուրքանչյուր երկիր և ժողովուրդ մոմ պետք է վառի, եթե իր տարածքով որևէ գետ է հոսում: Միայն Երևանի տարածքով 3 գետ է հոսում: Սևանից դուրս եկող բոլոր 28 գետերը պարզապես աղբատարներ են», – նշեց բնապահպանը:

Ըստ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի ՝ հետևանքներից խուսափելու համար ձկնաբուծարանները պետք է փոխեն իրենց աշխատանքի ձևը: Ըստնրա՝եթե նույն ջուրը  3-րդ անգամ օգտագործվի Սևանից դուրս եկող ջրի ծավալները կտրուկ կնվազեն: «Պետք է կաթիլային մեթոդով կատարվի ոռոգումը: Մենք քոչվոր ցեղեր չենք: Այնպես չի, որ այսօր օգտագործելու են ջուրը, վաղը՝ հեռանանք, որ հետևանքների մասին չմտածենք»:

Ըստ նավապետի՝ ակնհայտ է, որ երբ ջրի մակարդակը բարձրանում է, լիճը սկսում է ինքնամաքրման գործընթացը. «2012-ին Սևանի ջրի թափանցիկությունը կտրուկ բարձրացել էր, դա նշանակում է, որՍևանն անցել էր ինքնամաքրման բնական գործընթացի: Բայց մինչ այդ, երբ մակարդակը ցածր էր, ջրի մեջ բազմանում էին կապտականաչ ջրիմուռները: Ջրի մակարդակի իջնելու դեպքում կրկին նման վիճակ կլինի», – ասաց նավապետը:

Միջազգային համագործակցություն

   Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և դրանով իսկ կարգավորել կառավարության և բանկի ֆինանսական հարաբերությունները:

Հովիկ Աբրահամյան   ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին: Դրանց համաձայն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 9 մլն 800 հազար ՀՓԻ գումարի չափով վարկ և 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում, որոնք կուղղվեն կրթության բարելավման բարեփոխման ապահովմանը: Կառավարության կողմից նախատեսվում է 20 տոկոս համաֆինանսավորում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2019 թթ. ժամանակահատվածում:Վարչապետը կարևորել է համաձայնագրերը՝ նկատելով, որ դրանց շնորհիվ էապես կբարելավվի ավագ դպրոցների աշխատանքը:
Ֆրանսիական «Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դարերի գոբելենի (Ֆլանդրիա) վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ստեղծագործության պահպանվածությունն ապահովելու և հետագայում հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը մաքսային հայտարարագրով Ֆրանսիա արտահանված գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգել է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը:
Կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Մեկ այլ որոշմամբ Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև՝ կրթության և գիտության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Սոցիալական և մշակութային մի շարք հարցերի լուծում

Կառավարության նիստ

Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ ՀՀ դրամ է:
AREAL արագացուցչի էներգիան իր առավելագույն՝ 20 ՄԷՎ հզորության հասցնելու, ՔԵՆԴԼ ինստիտուտի գիտաարտադրական բազան և լաբորատորիաները զարգացնելու նպատակով նիստում որոշվել է լրացուցիչ հատկացնել 175 մլն ՀՀ դրամ:
Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը՝ գործադիրը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավելի քան 28 հա տարածքը վերադարձրել է գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի շարքը, քանի որ սահմանված եռամյա ժամկետում նշված հողամասը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:
Նիստում համաձայնություն է տրվել Դիլիջան քաղաքի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ավելի քան 3 մլն ՀՀ դրամն ուղղել քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի դահլիճի նորոգմանը:

 

Կդյուրանա կենդանական մթերքի արտահանումը Եվրամիության երկրներ

Հովիկ Աբրահամյան

    ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը: 2013 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության համապատասխան մարմին է ներկայացրել «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, որոնք հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկ: 2014 թվականին ներկայացվել են ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համապատասխանեցնել Եվրամիության հրահանգին և ապահովել այդ մթերքում մնացորդային նյութերի հսկողությունը:
   Կառավարությունը թույլատրել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն միացնել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով, որ ավելի արդյունավետ կիրականացվեն դրանց վերապահված գործառույթները, կօպտիմալացվեն մասնագիտական և նյութական ռեսուրսները, կտնտեսվեն ֆինանսական միջոցները:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին

Կառավարության ծրագիր

Կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:
Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:

Տարերքի հետևանքով վնասված ճանապարհները պետք է հնարավորինս շուտ բացել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նիստՆիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», – հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, – ասել է Հովիկ Աբրահամյանը: – Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:

Աբաս Արաղչի.«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը»

Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև կնքված միջանկյալ համաձայնագիրը վերջանական համաձայնության գալու առիթ է:

«Ուրանի հարստացման, Արաքի օբյեկտի , վերջանական համաձայնության տևողության և շրջափակման հարցերն Իրան- «Վեցնյակ» միջուկային բանակցությունների անբաժան մասն են կազմում: Սրանք հարցեր են , որոնց շուրջը տարաձայնություններ դեռևս կան»,- նշել է Աբաս Արաղչին:

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հույս է հայտնել ,որ առաջիկայում Իրան-«Վեցնյակ» երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում, այս տարաձայնությունները նվազագույնի են հասնելու :

«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը,և աշխարհը, անկասկած, հարգելու է Իրանի ժողովրդի իրավունքները»,-եզրափակել է Արաղչին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Պորոշենկոն հաջորդ շաբաթ ցրելու է Գերագույն ռադան

загруженноеՈւկրաինա պետության ղեկավարի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ  նախագահ Պորոշենկոն կստորագրի Գերագույն ռադան ցրելու վերաբերյալ հրամանը, հաղորում է  «Радио Свобода»-ն:

Մեդվեդևը պարզաբանել է, որ լրանում է նոր կոալիցիա ձևավորելու 30-օրյա ժամկետը և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը ցրելու ու Ռադայի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու համար բոլոր օրինական հիմքերն ունի:

Պորոշենկոյի խորհրդականը հայտնել է նաև, որ սեպտեմբերին կհրապարկվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը:

Բացի այդ, Մեդվեդևը հաստատել է, որ  վավերացվելու է Ուկրաինայի` ԵՄ-ն ասոցացվելու համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարի, հունիսին:

Վահագնիի մոտ  Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատարների համար

քարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի  էունեցել քարաթափում: Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատարավտոմեքենաների համար:

Եթե խոչընդոտներ չառաջանան, ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի 2 ժամվա ընթացքում: Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացնում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Այս պահին Ճանապարհամերձ ժայռերից դեռևս խոշոր քարեր կան կախված և նոր քարաթափման վտանգ կա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

cb92f8092312283120ff7635d103f889-472x265Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չերթևեկել նշված ճանապարհով:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Սալմա Հայեկը` սեփական բրենդի դեմք

53f4a8e5-2806-9fdf-2806-9fd0c15b1c6a.photo.047-ամյա հոլիվուդյան աստղը հաջողակ է ոչ միայն կինոարտադրության մեջ, այլև  դիմահարդարման բրենդի դեմք է: Վերջերս նա սեփական`  Nuance Salma Hayek դիմահարդարման  միջոցների գիծ է թողարկել. ու ոչ միայն հեղինակն է այդ գծի, այլև դեմքը:

Դերասանուհինգովազդային հոլովակ է նկարահանել ու լուսանկարներով ցուցադրելթարմ դիմահարդարումն ու առողջությամբ փայլող դեմքը: Մակնիշի  արտադրանքը ոչ միայն խնամքի այլև հարդարանքի  միջոցներ է ներառում, որոնցում բնական հումք է օգտագործվում  ու գաղտնի բաղկացուցիչներ:

ԻՇԻՊ-ի գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը. Ինդոնեզիայի նախագահ

indonesiaԻնդոնեզիայի նախագահ Սուսիլո Մամբանգ Յուդոյոն հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը վնասում է իսլամի հեղինակությանը: Յուդոյոն կոչ է արել համաշխարհային առաջնորդներին արթնացնել մարդկությանը և ընդգծել, որ Ինդոնեզիան կտրականապես դեմ է ԻՇԻՊ-ի գաղափարախոսությանը: Նախագահի խոսքերով` Իրաքում և Սիրիայում ԻՇԻՊ-ի իրականացրած գործողությունները սարսափելի են: Նա նաև նշել է, որ ինդենեզիական կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Ինդոնեզիայում թուլացնի ԻՇԻՊ-ի ազդեցությունը: Դատարանի որոշման համաձայն` երկրում արգելվել է սոցիալական ցանցերում հրապարակել ԻՇԻՊ-ին միանալու կոչեր պարունակող տեսանյութեր: Հայտնի է, որ ներկայումս ԻՇԻՊ-ի շարքերում Ինդոնեզիայի 50 քաղաքացի է ընդգրկված:

Անկախ

Բրեդ Փիթը Ջոլիին չի սիրում.պարահոգեբան

pic_ec6fd1f366b1212bcf0c723701cc99adԲրեդ Փիթի պարահոգեբան Ռոն Բարդը The Daily Mail-ին պատմել է, որ դերասանն իր քաղաքացիական կնոջը` Անջելինա Ջոլիին չի սիրում ու նրա հետ ապրում է հանուն 6 ընդհանուր երեխաների: Բարդը վստահաբար հայտնել է, որ Փիթը  մինչև հիմա լուրջ զգացմունքներ ունի իր նախկին կնոջ` Ջենիֆեր Էնիսթոնի նկատմամբ, որից բաժանվել է 2005-ին:

Էնիսթոնն է 2004-ին Փիթին ծանոթացրել էքստրասենսի հետ: Դրանից մեկ տարի անց, Փիթը Բարդին խոստովանել է, որ հանդիպել է մեկին, ով կարող է իր կյանքը փոխել: Խոսքը Ջոլիի հետ ծանոթության մասին էր: Զույգի միջև ռոմանտիկ հարաբերություններ սկսվեցին 2005-ին, “Միստր ու միսիս Սմիթ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Որոշ ժամանակ անց Փիթն ամուսնալուծվեց Էնիսթոնից ու սկսեց ապրել Ջոլիի հետ:

“Հարցն այն չէ, թե Փիթը Ջոլիին սիրում է, թե ոչ, այլ այն, որ նա 6 երեխաների պատասխանատվությունը ստանձնեց ու կշարունակի այդպես”,- ասել է էքստրասենսը: Բացի այդ, Բարդի խոսքով, Փիթն ընտանիքը չի լքի նաև սեփական հեղինակության համար: Բացի այդ, նա ենթադրում է, որ ընտանիքն էլի երեխաներ կունենա.”Մենք կարող ենք անգամ խաղադրույքներանել, որ  երեխաները 9-ը կլինեն”:

Ռազմական հեղաշրջման առաջնորդը` Թաիլանդի վարչապետ

pic_956a0be6bb4ec82726cc1c5d33cff7e5 (1)Թաիլանդում ռազմական հեղաշրջումը  գլխավորած գեներալ Պրայուտ Չան-Օչանին երկրի խորհրդարանը  նոր վարչապետ է ընտրել: Որոշումն ընդունել են պատգամավորները, այսօր: Դա սպասելի արդյունք էր, քանի որ մայիսից իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր, հաղորդում է Reuters-ը:

Նա քվեարկության ներկայացված միակ թեկնածուն էր:

Չնայած Պրայուտի  նշանակումը ուղի է բացում առաջիկա շաբաթներին նոր ժամանակավոր  կառավարության ձևավորման  համար, իշխանությունն առաջվա պես զինվորակաների ձեռքին է:

Գեներալը հայտարարել է, որ պլանավորում է առաջ շարժվել` ռազմական հեղաշրջում կատարելով: Դրանից հետո, 2015-ի վերջին նրա խոսքով, նոր ընտրություններ տեղի կունենան:

Սպասվում է . որ 60-ամյա Պրայուտը բանակի հրամանատարի պաշտոնից կհեռանա սեպտեմբերին, սակայն կշարունակի կառավարող օրգանը գլխավորել, որը պաշտոնապես  կոչվում է “Խաղաղության ու կարգուկանոնի հարցերով ազգային խորհուրդ”: Նրա նշանակումը վարչապետի պաշտոնում պետք է հավանության արժանացնի նաև Թաիլանդիթագավորը:

Ապօրինաշինության դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ

002 (1)Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով օգոստոսի 4–ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Եվս մեկ դեպք վերաբերել է հողօգտագործման բնագավառում սահմանված չափանիշների խախտմանը: Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:

Ինքնակամ կառուցապատման կամ ապօրինի հողօգտագործման  դեպքեր հայտնաբերելու պարագայում քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236  հեռախոսահամարներով կամ տվյալ վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարով:

Անկախ

ՀՀ ոստիկանությունը կրկին զգուշացնում է. հավատ մի ընծայեք համացանցային ծանոթություններին, սիրո խոստովանություններին և արցունքներին..

1408607074,667Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել 1982 թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն է, որն օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

 

Le Vif.Բելգիայի վարչապետի  կարևոր տեղեկություններով նոթբուքն  են գողացել

itw elio di rupo  photo dominique duchesnesԲելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքն են գողացել` կարևոր տեղեկություններով, հաղորդում է Le Vif-ն:

Տեղեկությունների համաձայն, նոթբուքը գողացել են քաղաքական գործչի ծառայողական ավտոմեքենայից: Այդ պահին վարչապետը ֆիթնես-սրահում է եղել, իսկ նրա վարորդը` գրախանութում: Գողացված նոթբուքում Բելգիայի թագավորական ընտանիքի  ու  քաղաքականության մասին   կարևոր տեղեկություններ էին;

Դի Ռուպոն ու նրա վարորդն արդեն դիմել են ոստիկանություն:

Լիբերիայում Էբոլայի տենդի վարակի օջախից փախչողների վրա կրակ են բացել

1280Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի  թաղամասերից մեկում կարանտին հայտարարելուց հետո ոստիկանները կրակ են բացել փողոց դուրս եկածների վրա, ինչի հետևանքով 3 հասուն մարդ ու մեկ երեխա է վիրավորվել, հայտնում է  Lenta.ru-ն:

«Զինվորները մարտական փամփուշտներ են օգտագործում, ընդ որում,  նրանք հետևում են բոլոր կանոններին: Նրանք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա: Յուրաքանչյուր վիրավորում  գրանցվում է բժիշկների մոտ»,-հաղորդել է  բանակի ներկայացուցիչ ԴեսալինԷլիսոնը:

Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 20-ին, այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին  Վեսթ Փոինթ տանող ճանապարհները, որտեղ վտանգավոր հիվանդության պատճառով կարանտին է հայտարարվել: Ոստիկաններն այնտեղ սեղաններից, աթոռներից, ու փշալարերից  բարիկադներ են սարքել:

Էբոլայի տենդի բռնկումը սկսվել է Գվինեայում, փետրվարին: Հետո այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում, Լիբերիայում  ու Նիգերիայում: ԱՀԿ-ի տվյալներով, տենդից 1350 մարդ էմահացել, վարակի 2473 գրանցված դեպք կա:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ:

«Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Անկախ

70-ամյա տղամարդը 12 ժամում լողալով անցել է Լա-Մանշը

128670-ամյա ավստրալացի Սիրիլ Բելդոկը լողալով 12 ժամ 45 րոպեում կտրել-անցել է Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ձգվող Լա-Մանշ նեղուցը, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Նրան սատարող խումբը թվիթերում այդ առաքելության  ընթացքի մասին տեղեկություններ է հրապարակել: Շուրջ 30 տարի առաջ, Սիդնեյի բնակիչը մեկ անգամ արեն հատել է այդ տարածությունը ու ողջ ընթացքում  մի քանի կանգառ է արել շոկոլադ ու հյութ խմելու համար:

Ընդ որում, տղամարդը նշել է, որ մանուկ հասակում ջրի հանդեպ վախ է ունեցել ու տառապել է շնչառական ուղիների խնդիրներից:

Նրան կարող է լուրջ մրցակից հայտնվել` Ավստրալիայից 73-ամյա մի կին, ով նույնպես որոշել է հատել այդ տարածությունը: