Մեր ծանրորդները փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը

խուրշուդյանՀայաստանի ծանրորդների համբավը հայտնի է, ունեցել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Այդուհանդերձ, օրերս Իսրայելում անցկացված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչների նվաճած մեդալները շատ կարևոր են: Բանն այն է, որ երկար ժամանակ մերոնց չէր հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, այն տպավորություններ էր, թե ձախորդ օրերին վերջ չի լինելու:

Մեր առաջատար մարզիկները, շարունակ ապաքինելով վնասվածքները, ի վիճակի չէին լիովին դրսևորել կարողությունները: Փաստն այն է, որ մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում անմասն էին մնում խաղարկված մեդալներից: Իսկ եթե ավելացնենք այն, որ մեր երկրի մեկ տասնյակ ներկայացուցիչներ վերջին շրջանում որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար, և տարբեր պատիժներ են կրում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ պատկառելի ֆինանսներ է վճարում մեղքը քավելու համար, ապա պատկերն ավելի կամբողջանա:

Ինքնին հարց է ծագում, թե արժե՞ մեծ փողեր ծախսել մի մարզաձև զարգացնելու համար, որը տխուր վիճակում է հայտնվել:

Թել Ավիվում կազմակերպված ստուգատեսին մեր երկրից 7 մարզիկ և 3 մարզուհի էր մասնակցում: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձան արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց բրոնզե մեդալով: Ընդհանուր հաշվով մերոնք տիրացան 7 մեդալի` 3 մեծ (2 արծաթե, 1 բրոնզե) և 4 փոքր (2 ոսկե, 2 արծաթե)` թիմային ընդհանուր հաշվարկով գրավելով 8-րդ տեղը:
Հավելենք, որ 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացավ ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի արժանացավ հրում վարժությունում, իսկ Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձան արծաթե մեդալակիր:
Փաստորեն, երկաթախաղի մեր վարպետները մասամբ վերականգնեցին սասանված հեղինակությունը: Այդուհանդերձ, բոլոր հարցականներին վերջ չի տրվել:

Եթե 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր էր դաձել, տևական` 3 տարվա ընդմիջումից հետո էր միջազգային մրցումների մասնակցում, և +75 կգ քաշային կարգում զբաղեցնելով 5-րդ տեղը` հավատ է ներշնչում, ապա մեր մի շարք մարզիկ-մարզուհիների մասին նույնը չի կարելի ասել:
Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր տարբեր պատճառներով երկար ժամանակ բացակա էին տեսադաշտից ու Եվրոպայի առաջնությունում էլ ոչնչով իրենց չդրսևորեցին: Մասնավորապես, 77 կգ Առաքել Միրզոյանը 2012-ի օլիմպիական խաղերում ձախողվելուց` 0 ստանաուց հետո չէր երևացել մրցահարթակում: Այս անգամ նա բավարարվեց 10-րդ տեղով, որը գուցե մեկ ուրիշի համար կարող է պատվաբեր համարվել, բայց ոչ Եվրոպայի նախկին չեմպիոնի:
Այնպես որ, մտածելու առիթներ կան: Նոյեմբերի սկզբին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալու է աշխարհի առաջնութունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

Բողոքի տրամադրություն` Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հետո

ալեքսանյանՊատմություն է դարձել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եղածը թեև քիչ չէ, մերոնք դժգոհ են կողմնակալ մրցավարությունից: Այնպես որ հնավոր է` ավարն ավելի մեծ լիներ:

Այդուհանդերձ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը ոգևորված մեր պատվիրակների վերադարձից անմիջապես հետո նրանց հրավիրեց իր գլխավորած գերատեսչություն: Թե ինչու այդ հանդիպումը չի կայացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա պարզաբանեց, որ այդպես կդիմավորի միայն այն դեպքում, երբ աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենանք: Եթե հաշվի առնենաք, որ մեր ըմբիշներն առայժմ մեկ-մեկուկես տասնամյակը մեկ են աշխարհի չեմպիոն հռչակվում, իսկ օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր ենք ունեցել հեռավոր 1996-ին, ապա դժվար է ասել` Վարդանյանը նման առիթ մոտ ապագայում կունենա, թե ոչ: Ի դեպ, մարզիչներին, աչքի ընկած մարզիկների մի մասին նախարարությունում տարբեր մեդալներ հանձնվեցին, կոչումներ շնորհվեցին: Մինչդեռ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը մի տեսակ ստվերում, անտեսված մնաց, նրան խոսելու առիթ չտրվեց, ոչ էլ որևէ պարգև հանձնվեց: Գուցե պատճառն այն է, որ Ալեքսանյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունի, բայց դա կատարվածը չի արդարացնում:
Ինչևէ: Ստուգատեսում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են 6-րդ և 7-րդ տեղերը: Եվ ահա թե ինչ պարզբանումներ տվեցին կատարվածի մասին մեր երկրի պատվիրակները:

Լևոն Ջուլֆալակյան (Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)

– Հավաքականը կազմուպատրաստ է ներկայացել մրցավայր, և թիմի անդամներից Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացան ոսկե և արծաթե մեդալների: Մյուս քաշային կարգերում հանդես եկած մեր բոլոր ըմբիշների մասնակցությունից գոհ եմ: Այդուհանդերձ, երկու մեդալ կորցրեցինք: Մասնավորապես, բուլղարացի և ֆինն ըմբիշների հետ 59 կգ քաշային Կարեն Ասլանյանի անցկացրած գոտեմարտերի ժամանակ կողմնակալ էին թուրք և ֆինն մրցավարները: Հետևողական ենք լինելու, այս անգամ բողոքելու ենք, որպեսզի այդպիսի մրցավարները հետագայում իրենց կամայականությունները դրսևորելու հնարավորություն չունենան: Տեղյակ չեմ` դրա համար պե՞տք է ֆինանսներ մուծել, թե ոչ: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:

Օրինակը կա: 2008-ին Շվեդիայի ներկայացուցիչ Արա Աբրահամյանը, ի նշան մրցավարների դեմ բողոքի, հրաժարվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, սակայն դատը շահել է միջազգային արբիտրաժ դատարանում, ապացուցել, որ իր նկատմամբ անարդարություն է դրսևորվել: Այժմ Շվեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, երբ մրցագորգ է դուրս գալիս, մրցավարները փորձում են հնարավորինս անաչառ լինել, զգուշանում են:

Վերջին մեկուկես տասնամյակում մրցավարները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից գողացել են առնվազն 10 մեդալ: Ասլանյանը երիտասարդ է, սակայն մեծահասակների առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն ուներ: Այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսներում մրցավարները հաճախակի են սխալներ թույլ տալիս: Ցավոք, քիչ չեն այն մրցավարները, որոնք ըմբշամարտի կանոնները գրքով են սովորում, և նրանց հնարավորություն է տրվում սպասարկելու ներկայացուցչական մրցաշարեր: Հետևանքն աղետալի է:

արթուր ալեքսանյանԽանգարում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին շրջանի ստուգատեսներում մրցավար չունի: Գևորգ Ալեքսանյանը պետք է Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Տաշքենդում սեպտեմբերի սկզբին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի նախապատրաստության ծրագրով մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն, և հավաքականի կազմի նոր ընտրություն պետք է կատարվի: Առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ստուգատեսում ովքեր կներկայացնեն Հայաստանը: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսված, մերոնք կարողություններն են փորձելու Իտալիայում, Ուկրաինայում, Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերում: Անորոշ է Ուկրաինայում նախատեսված ստուգատեսի ճակատագիրը: Վստահ չի կարելի ասել, որ անգամ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա նախապատրաստվում էր: Պատրիկեևն առայժմ ոչ մի բան չի ասել: Նա պետք է մրցափուլերի մասնակցի, որպեսզի համոզվենք, որ իրոք պատրաստ է: Ըմբշամարտում քաշային կարգերը փոխվել են, և Ռոման Ամոյանն էլ պետք է նոր իրավիճակում հաստատի, որ կարող է լավ հանդես գալ 59 կգ քաշային կարգում: Մի շարք քաշային կարգերում մրցակցություն է հավաքականում ընդգրկվելու համար, իսկ ծանրքաշային կարգում ոչ մի պայքար չկա: 98 կգ և 75 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես են գալիս Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, կան լավ ըմբիշներ, սակայն դեռևս մեր առաջատարներին զիջում են: Ինչ վերաբերում է կանոնների փոփոխությանը, ապա լավ ըմբիշի համար այն միայն դրական ազդեցություն կարող ունենալ:

Հրանտ Ենոքյան (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ)

– Ուրախալի է, որ մեր ազատ ոճի ըմբիշները երեք մեդալի տիրացան: Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձել է արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մուրթազալիևը ( 86 կգ)` բրոնզե մեդալակիր: Ցանկալի է, որ աշխարհի առաջնությունում էլ նույնպիսի արդյունք ունենանք: Միայն այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ մրցաշրջանը հաջող է: 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը կարող էր մեդալակիր դառնալ: Նա առավելության հասավ առաջին գոտեմարտում, 0:0 հաշվով ավարտեց երկրորդ մրցամարտը Եվրոպայի նախորդ առջնության չեմպիոնի հետ: Նա նկատողությունների պատճառով զիջեց մրցակցին, իսկ դրանք կարող էին նաև չլինել: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա չեմպիոն դառնալու հնարավորություն չուներ, քանի որ երտասարդ է: Մինչդեռ, եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրգաջիևը, շատ փորձառու է: Գրիգորը պետք շատ աշխատի, որ հետագայում ավելի բարձր արդյունքի հասնի: Եթե այս մրցաձևում ոսկե մեդալ չկորցրինք, ապա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այն ձեռքից բաց թողեց: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, այն օգուտ չի տա: Պարզապես նամակով դիմելու ենք, որ այսինչ քաշային կարգում հայ մարզիկի մասնակցությամբ գոտեմարտում այսպիսի բան է կատարվել, և խնդրելու ենք, որ մյուս անգամ ավելի ուշադիր գտնվեն, որպեսզի նույնը չկրկնվի: Ֆինանսական որևէ հարց չկա: Մենք օլիմպիական կարգի մրցավարներ չունենք: Դիմելու ենք, որ այդ բացը լրացվի: Նաև շատ բան կախված է մեր մրցավարներից: Նրանք պետք է սեմինարի մասնակցեն, քննություններ հանձնեն:

Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի եռակի չեմպիոն)

– Հինգ գոտեմարտ եմ անցկացրել, ոչ մի միավոր չեմ տվել մրցակիցներին, սակայն դրանք բոլորն էլ դժվարին են եղել: Կարող է թվալ, թե հեշտ է ստացվել, բայց Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան, ամեն մեկն առնվազն իր երկրի չեմպիոն է: Լարվածությունը շատ էր եզրափակչում, քանի որ այն ամենից կարևորն է: Ուսի վնասվածքով էի մասնակցում, արդեն 6-7 ամիս է` այն խանգարում է: Վճռական գոտեմարտում մի քանի հնարք կատարեցի, սակայն մրցավարները ցածր գնահատեցին: Բայց դա չընկճեց: Ինձ վստահ էի զգում, և ի վերջո, թուրք Չենկ Իլդեմին հաղթեցի 5:0 հաշվով: Հինգերորդ անգամ էինք միմյանց հետ ուժերը չափում: 4:1 հաշիվն իմ օգտին է: Պարտվել եմ մեր առաջին հանդիպումում` Թուրքիայում 2011-ին անցկացված աշխարհի առաջնությունում: Մրցավարները կոպիտ սխալներ էին թույլ տվել: Դրանից հետո թուրք ըմբիշին 4 անգամ հաղթել եմ: Նպատակ ունեմ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ, իսկ 2016-ին` օլիմպիական խաղերում:

Արսեն Ջուլֆալակյան (2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

– Ռուսաստանի ներկայացուցիչներն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, և այդ երկրի ըմբիշների հետ պայքարելը միայն այդ առումով է անցանկալի: Եզրափակչում զիջեցի ռուսաստանցի Ալեքսանդր Չիխիրկինին, սակայն ավելի բարդ մրցամարտ անցկացրի 1/16 եզրափակչում խորվաթ Նևեն Ջուգաջի հետ: Նա ավելի ծանր է կշռում, ֆիզիկապես ուժեղ է, բացի այդ, առաջին գոտեմարտը միշտ էլ լարված բնույթ է ունենում, քանի որ հունի մեջ չես մտել, մրցման շունչը դեռ այնքան էլ լավ չես զգում: Խորվաթ ըմբիշը փորձում է մրցակիցներին հոգնեցնել, և հնարավոր է` նրա հետ անցկացրած գոտեմարտից հետո այլևս չհասցնես ուժերը վերականգնել մինչև եզրափակիչ հասնելու համար: Ես կարողացա նրան հաղթել 6:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարդ խմբում էի հայտնվել: Կիսաեզրափակչի դանիացի մրցակիցս` Մարկ Մադսենը, աշխարհի քառակի փոխչեմպիոն է: Մինչդեռ Չիխիրկինն առաջին փուլում ազատ էր և ինձնից մեկ գոտեմարտ պակաս էր անցկացրել` ընդամենը երեքը: Կիսաեզրափակչում նա մրցել էր հունգարացի երիտասարդ ըմբիշի հետ, որը գրեթե դիմադրություն ցույց չէր տվել:
Ցավոք, եզրափակչում զգոն չեղա, չպետք է սպասեի, և դա էր իմ մեծ սխալը: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, երկրորդում պարտվեց 0:3 հաշվով: Նախկինում մենք չէինք հանդիպել: Չիխիրկինը վերջին երկու տարին մի քանի անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին, սակայն հաշվի առնելով վերջինիս տիտղոսները` նրան էին գործուղում միջազգային ստուգատեսների: Այս անգամ այդպիսի բացառություն չէր արվել: Այդուհանդերձ, եթե վրիպումը չլիներ, ես նրան պետք է հաղթեի:

Դենիս Թումասյանը կհամալրի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը

դթnghieshn978978Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի  հավաքական:

Այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը՝ ֆեյսբուքյան  իր էջում: Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալություն, Բեռնար Շալանդ, կփորձեմ արդարացնել ինձանից ունեցած սպասելիքները»:

Թումասյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: 28-ամյա խաղացողը թիմի ավագն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում կոշտ արտահայտությոևններ էր կատարել այս ֆուտբոլիստի հասցեին, որը տարբեր պատճառներով չէր արձագանքել ֆեդերացիայի հրավերին: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ դրանով հարցը լուծված էր համարել: Մինչդեռ, փորձառու այդ ֆուտբոլիստը կարող էր շատ օգտակար լինել մեր թիմին:

Ինչևէ, ուրախալի է, որ հարցը հարթվում է և մեր երկրի հավաքականում ևս մեկ բարձակարգ ֆուտբոլիստ է հայտնվում:

Սարգիս Գրիգորյան. «Մեր գործարարները չեն ցանկանում հարստանալ սպորտի միջոցով և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում»

Սարգիս ԳրիգորյանՀայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը թևակոխեց 60-րդ գարունը: Նա երկար տարիներ եղել է մեր երկրի հանդբոլի հավաքականի դարպասապահը, վերջին տասներկու տարին էլ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է և մեր երկրի պետական կառույցներում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Անցած բեղուն ճանապարհի, նաև անկատար ծրագրերի մասին զրուցեցինք հոբելյարի հետ:

– Պրն Գրիգորյան, ինչո՞ւ հենց հանդբոլն ընտրեցիք:
– Ճակատագրական դեր է ունեցել հայկական հանդբոլի հիմնադիրներից Սպարտակ Ծառուկյանը: Նա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր, նաև հանդբոլի խմբեր էր մարզում 26 կոմիսարների շրջանի մարզադպրոցում: Այն ժամանակ սովորում էի Երևանի թիվ 76 դպրոցում: Նա է ինձ նկատել, երբ Ֆիզկուլտուրայի դասին բասկետբոլ էինք խաղում: Մեր ուսուցիչը` Ալեքսանդր Սարգսյանը, խնդրեց մոտենալ, ծանոթացրեց Ծառուկյանի հետ, խորհուրդ տվեց լսել նրան: Ծառուկյանը բացատրեց, թե ինչ է հանդբոլը, և առաջարկեց պարապել:

– Սպորտով զբաղվելը կյանքում օգնե՞լ է:
– Շատ: Ներկայումս առողջական տարբեր խնդիրներ ունեմ: Բայց նախկինում շուրջ 10 տարի ակտիվորեն սպորտով զբաղվելն է օգնում, որ սիրտս այդ ամենին դիմանում է:

– Ընդհանրապես մարզաշխարհի ներկայացուցիչները փոքր-ինչ առանձնանում են սովորական մահկանացուներից: Հանդբոլն ինքնատիպ է, շատ բանով է տարբերվում մյուս մարզաձևերից: Ձեր աշխատանքի ոլորտներն էլ ուրիշ են եղել: Կա՞ն ընդհանրություններ վերջիններիս աշխատանքի և սպորտի միջև:
– Հանդբոլը մարտունակ մարզաձև է: Այն, ինչպես մյուս մարզաձևերը, դաստիարակչական մեծ դեր ունի, խաղային բոլոր մարզաձևերի նման սովորեցնում է, որ մարդու համար կյանքի մարտահրավերների դեմ միայնակ, առանց թիմի պայքարելը դժվար է: Հանդբոլն իր բնույթով կոշտ խաղ է, կյանքում էլ այն օգնում է շատ դժվարություններից թևաթափ չինել: Ոչ մի ընդհանրություն չկա գործունեությանս ոլորտների և սպորտի միջև: Շուրջ չորս տասնամյակ պետական կառույցներում եմ աշխատում: 20 տարեկանում, երբ ավարտեցի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատանքի անցա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության վերահսկողական վարչությունում որպես վերահսկիչ և վերստուգիչ: Հետագայում պատասխանատու մի շարք բարձր պաշտոններ եմ վարել Հայաստանի հարկային, մաքսային, տրանսպորտի և կապի, այլ ոլորտներում, տարբեր գերատեսչություններում նախարարի տեղակալ եմ եղել: Շարքային աշխատողից հասել եմ Հայաստանի կառավարության վերահսկողական ծառայության պետի աստիճանին: Հավանաբար, մինչև կենսաթոշակի անցնելը շարունակեմ աշխատել պետական ոլորտում: Պատճառը երևի այն է, որ, անկախ կամքիցս, պետական մտածողությունն իմ խառնվածքում մի փոքր ավելի շատ է: Ի դեպ, երբեք չեմ փորձել օգտագործել զբաղեցրած դիրքը և աջակցության ակնկալիքով դիմել սպորտի, օլիմպիական կոմիտեի ղեկավարներին: Չեմ էլ ցանկանա, որ նման քայլ կատարեմ, քանի որ իմ սկզբունքներին դա դեմ է: Քաջ գիտակցում եմ, որ երկու կառույցներն էլ ունեն բազմաթիվ անելիքներ: Ինքս խնդիր եմ դրել, որ դժվարին պայմաններում փոքրիշատե լուծվեն հանդբոլի հարցերը, այն զարգանա:

– Երկար ժամանակ է, ինչ ստանձնել եք Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկը, ի՞նչն է ստացվել, ինչը` ոչ:
– Երբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գլխավորեցի, կարելի է ասել` այն չկար: Կազմակերպության նախկին նախագահ Հարություն Մելքոնյանը դիմեց, որ օգնեմ: Խոստացա առանց պաշտոն զբաղեցնելու հնարավորինս աջակցել, սակայն նա ասաց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը տեղակալի պարտականությունները կատարի, կազմակերպչական աշխատանքներում ներգրավվի, իսկ ես անմիջականորեն գլխավորեմ ֆեդերացիան: Դժվարին իրավիճակ էր: Մրցումներ, Հայաստանի առաջնություններ գրեթե չէին անցկացվում: Նախ` ֆեդերացիան նորովի վերակառուցվեց: Առաջին խոշոր միջոցառումն իմ մարզչի, հայկական սպորտի երախտավոր Սպարտակ Ծառուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված մրցաշարն էր: Աստիճանաբար, Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի մարզօջախներում հանդբոլի թիմեր ստեղծվեցին: Թեև մարզաձևը հիմնականում տարածված է մայրաքաղաքում, ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունն այն է, որ մարզերում էլ այն տարածվի: Ներկայումս Լոռիում մեծ առաջընթաց կա: Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ևս հանդբոլն աշխուժացել է: Նպատակն այն էր, որ մարզաձևը դառնա մասսայական:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերում մերոնց խաղալուն, ապա երբեք չենք ձգտել դրանցում մեծ հաջողությունների հասնել, մրցանակային տեղեր գրավել: Նկատի ունեմ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Իրատես ենք և քաջ գիտակցում ենք, որ դրա համար պետք է պրոֆեսիոնալ ակումբներ ունենալ, մինչդեռ Հայաստանում դրանք չկան, և հանդբոլը սիրողական մակարդակի է: Ուրախալի է, որ մարզաձևի մասսայականացման գործում կարողացել ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Հայաստանում կանոնավոր հանդբոլ է պարապում շուրջ 2 հազար մարդ, կա երկու տասնյակ թիմ: Սկսած դպրոցականներից մինչև ուսանողները հանդբոլի մրցումների են մասնակցում: Տարեկան շուրջ երեք տասնյակ մրցաշար է անցկացվում: Ամեն տարի մերոնք կարողություններն են փորձում 2-3 միջազգային պաշտոնական ստուգատեսներում, միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցում: Հայաստանի անունը դուրս չի մնում հանդբոլային միջազգային անցուդարձից: Իսկ կատարված աշխատանքն աննկատ չի մնում նաև հանդբոլի միջազգային կազմակերպությունների աչքից, աջակցություն է ցույց տրվում: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան «Սմարթ» ծրագրով երրորդ անգամ անընդմեջ գնդակներ, մարզագույք է տրամադրում, սեմինարներ անցկացնելու համար մասնագետներ է գործուղում Հայաստան, ի վերջո, հանրակրթական դպրոցներում կանոնավոր խմբեր են գործում:

Երբ մեր մարզիկները եվրոպական միջազգային մրցաշարերում պարտություն են կրում, նախատողներ են հայտնվում, թե ինչու ենք մասնակցում: Հասկանալի է, որ մամուլն իր մոտեցումներն ունի, սակայն մեր համոզմունքներին անդավաճան ենք: Պատանեկան, երիտասարդական հանդբոլը զարգացնելու համար անպայման պետք է միջազգային մրցաշարերի մասնակցել, անկախ այն հանգամանքից, թե ինչ ներուժ ունենք:

– Կարելի՞ է սպասել, որ Հայաստանում հանդբոլը երբևէ բարձր մակարդակ կունենա:
– Մեր երկրում սոսկ սիրողական հանդբոլը կզարգանա: Պրոֆեսիոնալ հանդբոլը կարող է հաջողություններ ունենալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական մեծ ներդրումներ կատարվեն: Առանց դրա` որևէ ակնկալիքի մասին խոսելն անիմաստ է:
Էական նշանակություն չունի` պետությունն աջակցության կարգով Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային տարեկան 18, թե՞ 28 կամ 38 մլն դրամ է տրամադրում: Դա կախված է պետական հնարավորություններից: Այդ միջոցներով ամեն ամիս Հայաստանում հանդբոլի մի քանի մրցաշար է անցկացվում, մեր երկրի հավաքականները խաղում են միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, տարբեր մրցաշարերում: Շուրջտարին ֆեդերացիան ապահովում է միջոցառումների կազմակերպումը, պատվիրակություններ գործուղում միջազգային տարբեր մրցաշարերի: Ցավոք, երբ հասունանում է պրոֆեսիոնալի անցնելու պահը, այդ ժամանակ էլ խզում է առաջանում, դադարում է զարգացումը: Պետությունն այդ պարագայում դեր չունի, ներդրումների խնդիր է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե մեծահարուստները ֆինանսներ ներդնեն, կարող են քաղել պտուղները: Սակայն մեր գործարարները սպորտի միջոցով հարստանալ չեն ցանկանում և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում:

– Ունե՞ք դեղատոմս կյանքում, նաև սպորտում, եթե անհաջողությունները հաղթահարելու կարիք է առաջանում:
– Հեշտ ոչ մի բան չի տրվում, և այդ ամենի կողքից լուրջ մարդը չի կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ: Ինքս, նույնիսկ ամենափոքր չհաղթահարված արգելքի հանդիպելով, սրտնեղում եմ, դժվարությամբ տանում, և դա անդրադառնում է առողջական վիճակիս վրա: Թեթև ոչ մի բան չեմ ընդունում ո՛չ աշխատանքում, ո՛չ էլ հանդբոլում: Նույնիսկ, երբ քաջ գիտակցում ենք, որ մերոնք հանդբոլային առումով ուժեղ երկրների հավաքականների հետ մրցամարտերում դատապարտված են պարտության, այդ անհաջողությունն էլ դառնությամբ եմ ընդունում: Բայց կյանքում անհնարին ոչինչ չկա: Իսկ դեղատոմսն այն է, որ մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային մցաշարը: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմն ուժեղացրել են աշխարհի տարբեր երկրներից, հիմնականում Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակիցները: Երկու խնդիր է միաժամանակ լուծվում: Մեր երկրում զարգանում է հանդբոլը, քանի որ մարզասերները, պատանի խաղացողները բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ հանդիպումների ընթացքին հետևելու հնարավորություն են ստանում: Բացի այդ, ավելի են ամրապնդվում հայրենիք-սփյուռք կապերը: Ընդ որում, արտասահմանից այնպիսի հայ խաղացողներ են Հայաստան այցելում, որոնք իրենց նախնիների երկրի տեղն անգամ չեն իմացել: Մեծ մասը խառն ամուսնությունների ծնունդ են և Հայաստան գալուց հետո են միայն փորձում հայերեն խոսել սովորել: Եվ միասնական ուժերով համալրված Հայաստանի հավաքականներն էլ կարողանում են հաջող մրցելույթներով ուրախացնել մարզասերներին: Այդ մրցաշարերի ընթացքում մերոնք տարբեր երկրներ ուժեղ հավաքականների նկատմամբ հաղթանակներ են տարել, նաև բարձր տեղեր զբաղեցրել: Երազել անգամ չէինք կարող, որ կարող ենք առավելության հասնել Իրանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հաջողությունները հոգեբանական լուրջ ազդակներ են, սեփական ուժերի նկատմամբ վստահության ներշնչանքի միջոց և օգտակար են հատկապես մեր երիտասարդ, պատանի հանդբոլիստների, նաև մարզիչների համար: Այժմ էլ նպատակ ենք դրել, որ 2015-ին կայանալիք Համահայկական խաղերի ծրագրով անցկացվի նաև հանդբոլի մրցաշար:

– Անկատար երազանքներ ունե՞ք:
– Ուտոպիա կլինի, եթե երազենք, որ Հայաստանի հանդբոլիստները կդառնան Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոն, մրցանակակիր. ֆինանսների խնդիր է: Հանդբոլը թանկ մարզաձև է ոչ այնքան ծախսատարության, որքան եկամուտների առումով: Եվրոպայում իր եկամտաբերությամբ, կարելի է ասել, այն ֆուտբոլից հետո երկրորդ մարզաձևն է: Ամեն դեպքում, որոշ երկրներում այն շատ տարածված է: Եվ գործարարները դրանից օգտվում են: Նպատակս է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինող գտնվի, որը կշարունակի զարգացնել այն, ինչին հաջողվել է հասնել: Նորովի մտածող նոր մարդ է պետք, որը ժամանակ կտրամադրի խնդիրների լուծմանը: Ֆեդերացիայի նախագահի 2015-ին կայանալիք ընտրություններում, եթե նոր ղեկավարի թեկնածություն չառաջադրվի, ապա վերջին անգամ կգլխավորեմ կազմակերպությունը: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա աղջիկս, տղաս ընտանիք են կազմել, թոռներ ունեմ: Կցանկանայի, որ կենսաթոշակային տարիքս լրանալուց հետո վաստակած հանգստի անցնեի, լիակատար տնօրինեի անելիքս, ընտանիքիս անդամների, զավակներիս, նրանց փոքրիկների կողքին լինեի: Անցած տարիներին չի հաջողվել շատ ժամանակ տրամադրել երեխաներին, քանի որ աշխատանքն ամբողջ օրը խլում է: Այդ բացը պետք է լրացնել: Գաղտնիք չէ, որ գեղանկարչության մեծ սիրահար եմ, դրանով տարվելու համար ևս ժամանակ, հնարավորություն է պետք:

Եթե որևէ բան հայկական ըմբշամարտում այնպես չէ, ուրեմն անելիքներ կան

ըմբշամարտԵրբ տարեվերջին ամփոփում են մրցաշրջանի արդյունքները, մեր երկրի պետական մարզական կառույցի ղեկավարները, փորձելով տպավորություն ստեղծել, նշում են, թե Հայաստանի մարզիկներն ինչքան շատ պարգևների են արժանացել, և «մոռանում» են ցուցադրել նաև մեդալի հակառակ երեսը: Չի հայտնվում, թե այդ հաշվարկն ինչպես է կատարվում, դրանցից քանիսին են օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները տիրացել, քանիսը` մեծահասակների առաջնություններում նվաճվել: Ցավոք, վերջին տարիներին մերոնց` օլիմպիական մարզաձևերի մեծահասակաների առաջնությունների մեդալներն այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել:

Եվ այս առումով ուրախալի է, որ նախորդ շաբաթ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միանգամից 5 մեդալի տիրացան: Ընդ որում, դրանցից 3-ը (1 արծաթ, 2 բրոնզ) բաժին են հասնում ազատ ոճի, 2-ը (1 ոսկի, 1 արծաթ)` հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին:
Փաստը խոսուն է և վկայում է, որ Հայաստանի ըմբիշները, ի տարբերություն մեր հենակետային մյուս մարզաձևերի ներկայացուցիչների, շարունակում են արդյունավետ մրցելույթներ ունենալ:

Եղել են տարիներ, որ նրանք ևս չեն արդարացրել սպասելիքները, սակայն վերջին շրջանում վիճակն ակնհայտորեն բարելավվել է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, մեծահարուստ Սամվել Կարապետյանի օգնության շնորհիվ, Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ֆինանսական ոչ մի խնդիր չեմ ունենում: Աջակցում է նաև պետությունը, որը տարեկան 110-ական միլիոն դրամ է հատկացնում ըմբշամարտի երկու մրցաձևերին: Սակայն միայն փողը չէ, որ օգնում է. մարզիչներն են աշխատում: Մեր մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ էլ են լավ ֆինանսավորվում, սակայն ձախորդ օրերին վերջ չկա:

Ինչևէ, Ֆինլանդիայում մեր երկրի ազատ ոճի ըմբիշներից Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձավ արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մութազալիևը (86 կգ)`բրոնզե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (98 կգ), սխրանք գործելով, երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնություններում: Իսկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) բավարարվեց արծաթե մեդալով:
Առաջնությունում եղան նաև ձախողումներ, մարզչական դժգոհություններ կողմնակալ մրցավարությունից, բայց սպորտում ամեն ինչ հնարավոր է, և պետք է անարդարությունների դեմ ևս պայքարել: Եթե որևէ բան այնպես չէ, ուրեմն անելիքներ կան:
Լավ է, որ այդպիսի խոշորամասշտաբ ստուգատեսում մեր երկրի ներկայացուցիչները մեդալներից անմասն չմնացին: Մնում է, որ այս ամենը շարունակվի, նաև Հայաստանի մյուս մարզաձևերի ներկայացուցիչներն արդարացնեն իրենց:

«Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը, իսկ «Ալաշկերտը», հաղթելով Կապանում «Գանձասարին», բարելավեց մրցաշարային գործերը

ֆուտբոլԿայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության 19-րդ տուրի երկու հանդիպում: «Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը, իսկ «Ալաշկերտը», հաղթելով Կապանում «Գանձասարին», բարելավեց մրցաշարային գործերը` հրաժեշտ տվեց վերջին տեղին:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա»-«Բանանց» 2:0 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալիկ Առաքելյան, 4, Հայկ Ոսկանյան, 90

 

«Գանձասար»-«Ալաշկերտ» 0:2 (0:1)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Միհրան Մանասյան, 28, Դարկո Վուչիչ, 57

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 20 39
2. Բանանց 20 34
3. Շիրակ 20 33
4. Միկա 20 30
5. Փյունիկ 20 27
6. Գանձասար 20 24
7. Ալաշկերտ 20 15
8. Ուլիս 20 13

Ինչպիսին կլինի Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը

չլ1346338264Ապրիլի 11-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի վիճակահանություն: Այն կանցկացնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և մրցաշարերի կազմակերպման տնօրեն Ջորջիո Մարկետին: Նրանց կօգնի նախկինում հանրածանոթ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցներն են` Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն»:

Կիսաեզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` ապրիլի 29-ին և 30-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնում:

 

Բեռնար Շալանդ. «Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող»

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր  մարզիչը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Այն ներկայացնումենք ընթերցողների ուշադրությանը:

– Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:  

– Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության  պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան եւ աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է եւ համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը եւ Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք եւ պայմանագիր «Ցյուրիխում»: Ես խոսեցի «Ցյուրիխի»  նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում եւ գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս եւ գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխում» հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:

Այդ ընթացքում մեկնեցի նաեւ Դորտմունդ եւ դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը  ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան եւ տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երեւան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները եւ հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, եւ մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

– Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից եւ կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:

– Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանցից» մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ եւ պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:

– Դուք ունեք նախընտրելի սխեմա՞, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞  ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:

– Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը:  Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում:  Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել եւ հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է եւս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը:

–  Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը: 

– Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջեւ: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, եւ չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, եւ ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:

– Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:

– Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, եւ դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաեւ հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:

– Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:

– Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, եւ ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:

– Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:

– Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ եւ կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով:Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը եւ այդպես շարունակ:

– Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

– Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, եւ կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Ռինգը սպասում է Դարչինյանին

վդ32136Մայիսի 31-ին պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը  (39-1-6, 28 KO)  կրկին ռինգ դուրս կգա: Կիսաթեթև քաշային հայ բռնցքամարտիկն ուժերը կչափի  WBA վարկածով աշխարհի չեմպիոն, Ջամայկայի ներկայացուցիչ Նիկոլաս Ուոլթերսի (23-0, 19 KO) հետ:

Մրցամարտը կկայանա Մակաոյի «Կոտայի արենա» մարզասրահում:

Հավելենք, որ Դարչինյանը տևական հանդիպում չի անցկացրել:

Նա վերջին անգամ կարողությունները փորձել էր 2013-ի նոյեմբերին և նոկաուտով պարտվել Նոնիտո Դոներին:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանն ինչպե՞ս կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ

չլ1346338264Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ժամը 22:45-ին պայքարը կսկսի Մադրիդի  «Ռեալի» հետ: Կկայանա Եվրոպայի չեպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչի պատասխան խաղը:

Առաջին հանդիպումում արքայական ակումբի ներկայացուցիչներն առավելության են հասել 3:0 հաշվով: Եվ նախորդ մրցաշրջանի այս ստուգատեսի եզրափակչի մասնակից գերմանական ակումբը կարող է դուրս մնալ պայքարից:

Այսօր կարևոր է, թե գերմանական ակումբի կազմում իրեն  ինչպես կդրսևորի Մխիթարյանը: Նա շարունակում է չարդարացնել սպասելիքները:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դամիր Սկոմինան (Սլովենիա):
Ի դեպ, գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հյուրերին, ավելի մեծ են համարում մադրիդցիների հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակի համար սահմանել են  3,20, «Ռեալի» հաղթանակի համար` 2,25 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվել է  3,80 գործակցով:

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հրապարակել է պատասխան խաղի թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Բորուսիա»` Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Միլոշ Յորիչ, Կեւին Գրոսկրոյց, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

«Ռեալ»` Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

5342d72c9ae03-300x269

Անկախ

Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար

կարենԱնցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որին անդամակցում են մեր երկրի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, անօրինական է համարում Բաղդասարյանի այդ պաշտոնը զբաղեցնելը: Այդուհանդերձ, Հայաստանում վոլեյբոլը շարունակում է իր գոյությունը: Իսկ տեղաշարժեր կտարվե՞լ են: Պարզաբանում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

– 2014-ից սկսել ենք ծրագրերի իրականացումը: Ինքս գնահատականներ տալուց փորձում եմ զերծ մնալ, սակայն ակնառու է, որ կազմակերպչական մի շարք հարցեր, մարզագույքի խնդիրներ են լուծվել, գնդակներ են ձեռք բերվել և այլն: Ներկայումս ներհայաստանյան մրցումները կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասախան: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ եղած մարզասրահներն իրենց պայմաններով դեռևս գոհացնող չեն, բայց մնացածը բարձր մակարդակի վրա է:

– Մարզագույքի բացն ինչպե՞ս է հաջողվել լուծել:
– Հիմնականում աջակցել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեր երկրի ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է կնքել այդ կազմակերպության հետ: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը Ստանիսլավ Շևչենկոն է, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այդ կազմակերպության հսկողական խորհրդի նախագահն է: Նա լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի իր գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ: Գնդակներ են ուղարկվել, մարզագույք, մրցավարական հանդերձանք: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան էլ իր հերթին մարզահագուստ է տրամադրել ապրիլին Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների թիմերին:
Ռուսաստանի ներկայացուցիչները խոստացել են շարունակել աջակցությունը, մարզագույքի նոր խմբաքանակ է սպասվում: Բացի այդ, ամռանը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականները Անապայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Վերջերս Մոսկվայում հանդիպել եմ այդ կազմակերպության նախագահի հետ, հստակեցրել առաջիկա անելիքը: Հունիսին «Վոլեյգրադում» ոչ միայն ուսումնամարզական հավաք է նախատեսվում, այլև մերոնք խաղալու են Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությունում: Բացի այս ամենից, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսական կարիքները հոգում է կազմակերպության նախագահը:

– Եղե՞լ եք «Վոլեյգրադում», ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
– Անապայի մոտ է գտնվում, հատուկ վոլեյբոլի համար կառուցված մեծ «քաղաք» է: Եթե նախկինում այն միայն վոլեյբոլի համար էր, ապա այժմ արդեն պարապելու նպատակով գալիս են ձյուդոյիստները, սամբիստները, արևելյան տարբեր մարտարվեստի ձևերի ներկայացուցիչները: 2014-ի հոկտեմբերին եմ եղել «Վոլեյգրադում» և շատ զարմացել եմ, ուղղակի հրաշալի պայմաններ են: Լողափնյա վոլեյբոլի 4 խաղահրապարակ կա, լողափնյա վոլեյբոլի մեկ ծածկած մարզասրահ, որի ավազը տաքացվում է, և անգամ ձմռան ամիսներին միջազգային մրցաշարեր են անցկացվում:

– Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա ակտիվ դերակատարությունը վստահել էր Ռազմիկ Սուլթանյանին: Տարաձայնությունները քիչ չէին կազմակերպության նախագահության կազմի ներկայացուցիչների միջև: Այս առումով ի՞նչ է փոխվել:
– Ֆեդերացիան 11 հանձնաժողով ունի: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Ֆեդերացիայում 7 վարչական աշխատող կա: Հավաքվել են երիտասարդներ, նրանց կողքին են ֆեդերացիայի փորձառու ներկայացուցիչները: Կարևորն այն է, որ որևէ փորձառու մասնագետ անտեսված չէ, բոլորն էլ աշխատելու, օգտակար լինելու հնարավորություն են ստացել: Իսկ որևէ հարց վճռելու համար համատեղ նիստ է հրավիրվում, և համապատասխան որոշում է ընդունվում: Օրինակ` Պորտուգալիա ուղևորվող դպրոցական թիմերի պատվիրակության կազմի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրներ կային: Վերջերս համատեղ քննարկվեց և որոշվեց, թե ինչ պետք է արվի: Նախկին գործելաոճը, երբ հայտարարվում էր, որ այդպես պետք է արվի և վերջ, իսպառ վերացել է: Եթե նախկինում մեծամասնությունը տեղյակ չէր , թե ինչ է կատարվում, ապա այժմ բոլորն են տեղեկացված: Ընտրվում են հավաքական թիմերի մարզիչներ, կազմակերպիչներ միջոցառումների անցացման համար և այլն: Աշխատանքը խոչընդոտողներ չկան: Սուլթանյանը մարզչական հանձնաժողովի նախագահն է, նա հրավիրվում է նախագահության նիստերին, հայտնում իր կարծիքը, և այն հաշվի է առնվում:

խաղ– Ինչպես խաղային բոլոր մարզաձևերը, գարնանը վոլեյբոլը ևս աշխուժանում է: Ինչո՞ւ միայն գարնանը, ո՞րն է ձմեռային պարապուրդի պատճառը, ի՞նչ է արվում ներկայումս:
– Իրոք: Հնարավոր է` ֆեդերացիային աջակցության կարգով պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը առաջիկայում մեծանա, այժմ այն տարեկան 8 մլն դրամ է: Դրա հետ կապված` հավանական է, որ աշխատանքի ծավալն ավելի մեծանա: Թեև արդեն հայտնի է, թե ինչքան են ստանալու ֆեդերացիաները, հնարավոր է` փոփոխություններ կատարվեն: Օրինակ` եթե Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 մլն դրամով ավելանա` էական տեղաշարժեր կլինեն: Ինչ վերաբերում է ձմեռային շրջանին, ապա ջեռուցվող մարզադահլիճների, թիմերի խաղացողների մարզվածության խնդիր կա: Ի վերջո, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից են գալիս: Ձմռանն այդ խնդիրը լուծելը դժվարությունների հետ է կապված: Արդեն Սիսիանում և Երևանում մինչև 17 տարեկան վելոյբոլիստուհիների և վոլեյբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարեր են անցկացվել: Առաջիկայում եզրափակիչ մրցաշարերն են: Միանալու են ևս 4-ական թիմեր: Մեծահասակների Հայաստանի առաջնության փնջային մրցաշար է անցկացվել տղամարդկանց 5, կանանց 2 թիմերի մասնակցությամբ: Տղամարդկանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. 1. «Դինամո-Նոր Նորք», 2. Գյումրի, 3. Վանաձոր, 4. Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, 5. Բժշկական համալսարան: Կանանց մրցաշարում` 1. Ավան, 2. ԽՄՕՄՄ: Առաջին տեղերը գրավողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

– «Դինամո-Նոր Նորքը» նոր թիմ չէ, ինչո՞ւ էր այն փնջային մրցաշարի մասնակցում:
– Անցյալ տարի այն եզրափակել է մրցաշարային աղյուսակը և տեղը կորցրել է բարձրագույն խմբում: Այդ թիմը մարզում է փորձառու մասնագետ Նիկոլայ Նիկողոսյանը: Ի դեպ, նրան վստահվել է նաև Հայաստանի հավաքականի ղեկը: Թեև Նիկողոսյանի թիմն անցած տարի հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին, սակայն առաջարկ եղավ, որ նա գլխավորի հավաքականը, և նիստում հաստատվեց դա:

– Ինչո՞ւ է փոքր կանանց մրցաշարերի մասնակցող թիմերի թիվը:
– ԽՄՕՄՄ-ը, ևս երեք թիմեր կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արթիկում շարժ է նկատվում, և առաջիկայում հավանաբար թիմ մասնակցի Հայաստանի ուժեղագույնների պայքարին: Բանն այն է, որ մարզերում այս մարզաձևը եռանդուն մարդկանց ջանքերով է գոյատևում: Եթե այս կամ այն մասնագետը հեռանում է` թիմը ցրվում է: Արթիկում այդպիսի իրավիճակ էր, և նոր-նոր է տեղաշարժ սկսվել: Գյումրիում ընդհանրապես ոչինչ չունենք: Սիսիանում թիմ կա: Հայաստանում դժվար է կանանց թիմեր պահելը: Կարծում եմ` Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակից 5 և 4 թիմերի քանակը նորմալ է: Ապրիլին Արմավիրում Հայաստանի առաջնությունը կվիճարկեն տղամարդկանց ՖԻՄԱ, Ստեփանակերտ, ԽՄՕՄՄ, Արմավիր, «Դինամո-Նոր Նորք» թիմերը: Կանանց առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում մայիսի սկզբին, կմասնակցեն Երևանի «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ի, Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները:

-Ինչո՞ւ այդ մրցումերից որևէ մեկը Երևանում չի անցկացվում:
– Որոշում է կայացվել, որ մայրաքաղաքից դուրս մրցումներ անցկացվեն, քանի որ մարզերում էլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, լավ թիմերը քիչ չեն: 1996-ից հետո Արմավիրում Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Մինչդեռ տեղի թիմը եղել է մեր երկրի չեմպիոն, այժմ էլ ուժեղ թիմ է մրցասպարեզ հանում: Արմավիրի մարզպետը, քաղաքապետը վոլեյբոլի մեծ սիրահարներ են և պատրաստ են աջակցել, որպեսզի ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի: Վոլեյբոլիստուհիների առաջնություն նախկինում Սիսիանում է անցկացվել, բայց որոշվեց այն Գորիսում կազմակերպել: Սիսիանում մարզասրահի հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ Գորիսի մարզաբազան լավն է, նաև հանդիսականների համար տրիբունաներ կան: Իսկ ահա երկրորդ շրջանի խաղերը կկայանան Երևանում:
Սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել վոլեյբոլիստների միջազգային մրցաշար, որին կմասնակցի 8 թիմ: Անկախացումից հետո Հայաստանում վոլեյբոլի միջազգային մրցաշար չի անցկացվել: Արդեն խաղալու համաձայնություն են տվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հնարավոր է նաև Լեհաստանի կամ Գերմանիայի թիմերի մասնակցությունը: Միայն թե մարզասրահի խնդիր կա: Եղածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, հատակն այն չէ: «Միկան» վոլեյբոլի ոչ մի հարմարություն չունի: Հնարավոր է` մրցաշարը կայանա «Դինամո» կամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզասրահում: Ի դեպ, Ռուսաստանի վոլեյբոի ֆեդերացիան խոստացել է, որ հատակի ժամանակակից ծածկ կտրամադրի: Դա թանկ արժի` 40 հազար եվրո: Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում (մարզուհիներ), Վիլնյուսում, Բաթումում ( երկուսն էլ` տղամարդիկ) լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Նոյեմբերին նախատեսվում է Կիևում դասական վոլեյբոլի պատանեկան մրցաշարի մասնակցություն: Հնարավոր է` ամռանը Երևանի «Գրանդ սան» ակումբում լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնենք:

– Ֆեդերացիան թիմերին գնդակներ տրամադրո՞ւմ է:
– Ներկայումս միայն մրցումների անցկացման ժամանակ են դրանք տրամադրվում, և թիմերը մրցավայր գնդակներ բերելու կարիք չեն ունենում: Գնդակներ հատկացվում են նաև Հայաստանի հավաքական թիմերին: Հետագայում հիմնականում օգնելու ենք մանկապատանեկան մարզադպրոցներին: Իսկ ակումբների համար գնդակներ չեն նախատեսվում: Ֆեդերացիան պարտավոր չէ ակումբներին գնդակներ հատկացնել:

– Մրցավարների վճարման չափն ավելացե՞լ է:
– Դեռևս նույնն է` մրցումների ընթացքում օրական 2 հազար դրամ: Բայց ֆեդերացիայի նախագահը խոստացել է պահուստային հիմնադրամից ֆինանսներ տրամադրել մրցավարական աշխատանքները լավ կազմակերպելու համար:

Հայ շախմատիստները Բաքու չգնալով շատ բան կարող են կորցնել

ֆիդե34782

Ինչպես հայտնի է, Երևանում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը անմասն չմնացին եկող տարի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք տվող խաղարկված ուղեգրերից: Այդ պատվին էին արժանանում 1-23-րդ տեղերը զբաղեցնողները: Շարունակ խոսվում է, որ ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել էին Հայաստանում ստուգատեսի մասնակցելուց, և հավանականությունը քիչ է, որ մեր երկիրն էլ պատվիրակներ ուղարկի Ադրբեջան: Բայց դա հաշտվողական մտածելակերպ է:

Հայ շախմատիստները, Բաքու չգնալով, շատ բան կարող են կորցնել:

Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, բացահայտ հայտարարելով գնալու քիչ հավանականության մասին, նաև պարզաբանեց, որ շախմատիստները մտքի ճմշման չպետք է ենթարկվեն, և դա կարող է ազդել, որ նրանք չկարողանան ստեղծագործաբար հանդես գալ:

Ի դեպ, նախկինում մեր երկրի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները վարկանիշային տարբեր մրցաշարերի են մասնակցել Բաքվում, նաև բարձրացնել են տվել Հայաստանի եռագույնը: Այս անգամ ևս նժարին շատ բան է դրված, նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կա: Ընդ որում, եթե աշխարհի գավաթակիրը խաղալու է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրացաշարում, ապա եզրափակչի մասնակիցը ևս այդ ստուգատեսում հանդես գալու իրավունք է ստանալու: Դա կատարվեց Խանտի Մանսիյսկում, և աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից բացի, մասնակցում էր նաև նրա հայրենակից Դմիտրի Անդրեյկինը:

Այնպես որ, Հայաստանի շախմատիստների Բաքու չգնալու հարցին պետք է համակողմանի մոտենալ: Ընդ որում, եթե ավելանա աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ուղեգիր ունեցող հայ շախմատիստների թիվը, Շախմատի միջազգային ֆեդերացիան հարկադրված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել: Ու եթե անգամ մրցավայրը չփոխվի, ապա կազմակերպիչներին կպարտադրվի, որ ընդառաջ քայլեր կատարեն, կոմպրոմիսային տարբերակներ գտնեն և հայ շախմատիստների անվտանգության համար երաշխիքներ տան, նաև հնարավորություն ստեղծեն, որ մերոնք անկաշկանդ մթնոլորտում դրսևորեն իրենց կարողությունները:
Դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե մեծ թվով հայ շախմատիստների Բաքվում խաղալու հնարավորությունից զրկելու«վտանգ» առաջանա:
2015-ի փետրվարին Իսրայելում անցկացվելու է ևս մեկ վարկանիշային մրցաշար, և խաղարկվելու է գրեթե նույնքան ուղեգիր, ինչքան Երևանում: Եթե մերոնք ևս մի քանի ուղեգիր նվաճեն, ասենք` խաղալու իրավունք ստացած 5-6 շախմատիստ ունենանք, ապա Շախմատի միջազգային ֆեդերացիան փաստի առաջ կարող է հայտնվել և ստիպված լուծել այդ խնդիրը: Նշենք, որ այլ երկրների առաջատար հայ շախմատիստներն էլ անպայման ուղեգրերի կտիրանան:
Բաքվում խաղալու է 128 շախմատիստ: Հնարավոր է` Ադրբեջանին 4 մասնակցի լրացուցիչ ներկայացնելու հնարավորություն տրվի: ՖԻԴԵ-ն 8 հրավեր անելու իրավունք կունենա, սակայն հազիվ թե այդ ուղեգրերից գեթ մեկը տրվի հայ շախմատիստի:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում այսօր կկայանաո քառորդ եզրափակչի 4 խաղ.

 

«Լիոն» (Ֆրանսիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

 

«Պորտու» (Պորտուգալիա) –  «Սևիլիա» (Իսպանիա)

 

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

 

«Բազել» (Շվեյցարիա) – «Վալենսիա» (Իսպանիա)

Անկախ

– See more at: https://archive2.ankakh.com/%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ac%d5%ab%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-4/#sthash.rmSiIUDc.dpuf

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում այսօր կկայանաո քառորդ եզրափակչի 4 խաղ.

 

«Լիոն» (Ֆրանսիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

 

«Պորտու» (Պորտուգալիա) –  «Սևիլիա» (Իսպանիա)

 

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

 

«Բազել» (Շվեյցարիա) – «Վալենսիա» (Իսպանիա)

Անկախ

– See more at: https://archive2.ankakh.com/%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ac%d5%ab%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-4/#sthash.rmSiIUDc.dpuf

բ7bdcd5ef_e53a_3757_8968_1532ff9dc406Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում կայացած քառորդ եզրափակչի խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։1
Սալվիո Էդուարդո, 48
«Լիոն» (Ֆրանսիա) – «Յուվենթուս» (Իտալիա)՝ 0։1
Լեոնարդո Բոնուչի, 85«Պորտու» (Պորտուգալիա) –  «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1։0

Էլյակիմ Մանգալա, 18

Հեռացում՝ Ֆերնանդո, 87 («Պորտու»)

«Բազել» (Շվեյցարիա) – «Վալենսիա» (Իսպանիա)՝ 3։0

Մաթիաս Դելգադո, 34, 38, Վալենտին Շտոկեր, 90

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտրյանը` Գերմանիայի չեմպիոն

լմ134616763119Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչ մրցախաղում «Բադ Քյոնիգշոֆենը» 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին»: Վճռական միավորն իր թիմին բերեց Մկրտչյանը, որը հաղթեց գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին:

Անկախ

Մեդալի հնարավորություն` ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ըմբըմբ0224306a16d6bdՖինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 քաշայիննների մրցաշարում  Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային, որն այժմ դուրս է եղել եզրափակիչ:

Այդ է պատճառը, որ մեր ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա առաջին սփոփիչ գոտեմարտում  հաղթեց ադրբեջանցի Ղալիգ Ալիևին։

Բարսեղյանը կմրցի ռումինացի Անդրեյ Դյուկովի հետ։

Անկախ

Ուշագրավ զեկույց` Հայաստանի սպորտի նախարարության գործունեության մասին

սպորտի նախՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը` Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։
Զեկույցում թվարկվում են ոլորտում առկա ներքոնշյալ թերություններն ու խնդիրները՝
– Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
– Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
– Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
– Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
– Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝

– ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
– Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
– 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
tert.am

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Վաղը  ֆուտբոլի եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեալ» – «Բորուսիա» խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։

Մխիթարյանը թեև առայժմ  չի գտել իր խաղը և Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նախորդ հանդիպումն էլ այնքան հաջող չի անցկացրել, այնուամենայնիվ, գերմանական ակումբի պաշտոնական կայքում նրա անունը նշվում է թիմի մեկնարկային հավանական կազմում:

Այնպես որ, չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա:

Ահա թե ինպիսին են թիմերի մեկնարկային հավանական կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվահալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Սեբաստիան Կել, Նուրի Շահին, Կևին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Անկախ

Հայաստանի վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում

սպորտի նախՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեցին վոլեյբոլի 1997-1998 թթ. ծնված պատանիների և աղջիկների 2014 թվականի առաջնություն եզրափակիչ խաղերը: Մասնակցում էին Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Երևանի Նոր Նորք, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի և Ստեփանակերտի թիմերը:

Պատանիների առաջնության հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը, 3-րդը՝ Նոր Նորքի թիմը:

 Աղջիկների առաջնության հաղթող ճանաչվեց Ավանի թիմը, 2-րդ տեղը գրավեց  ԽՄՕՄՄ-ն, իսկ 3-րդը` Սիսիանի թիմը:

Անկախ

Ի՞նչ խնդիրներ են ծագել Եվրոպայի շախմատի երևանյան առաջնությունում

OՀայաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մասին տարբեր խոսակցություններ են հնչում: Այն բաց չէր, խաղացողները պարտիաներն անցկացնում էին մեկուսացած, մարզասերներից, նաև մամուլի ներկայացուցիչներից անջատ և չէին զգում հանդիսականների հևքը: Մրցավայրը` «Էլիտ պլազան», այդ առումով թերևս լավագույն մրցատեղին չէր, սակայն կազմակերպիչները չէին գտել մեկ այլ տարբերակ: Ի դեպ, չեմպիոն դարձած ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն էլ զարմացած էր մնացել, որ պարտիաներից մեկի ժամանակ վերևից անձրևաջուր է կաթացել խաղատախտակին, և պարտիան ընդհատել են, որպեսզի տեղափոխվեն: Իմաստ ունե՞ր մեր երկրում Եվրոպայի շախմատի առաջնություն անցկացնել: Այդ և ծագած մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

– Առաջնության կազմակերպումը դժվարությունների հետ էր կապված, խնդիրներ առաջացան, այդուհանդերձ այն Հայաստանի համար շատ օգտակար էր: Մեր երկրի մեծ թվով շախմատիստներ հնարավորություն ունեցան խաղալու ուժեղագույնների մասնակացությամբ ստուգատեսում: Հայաստանի շախմատիստներից ոմանք բարձրացրին իրենց վարկանիշները: Մերոնցից 8-ը լրացրին միջազգային տարբեր նորմեր: Դա հնարավոր չէր լինի, եթե առաջնությունը չանցկացվեր Հայաստանում: Վերջին մի քանի տարվա Եվրոպայի առաջնություններում, Հայաստանի հավաքականի անդամներից բացի, սահմանափակ թվով շախմատիստներ էին խաղում, իսկ այս անգամ հանդես էր գալիս 82 շախմատիստ: Մամուլում մեկնաբանություններ եղան, թե ինչու են Հայաստանից այդքան շատ խաղացողները: Այդ անտեղյակությունը զարմացնում է: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնությունը բաց է, նույնիսկ վարկանիշ չունեցող շախմատիստը կարող է խաղալ, եթե մուծել է սահմանված մուտքավճարը, այն 220-225 եվրո է: Իսկ մեր պատանի, վետերան լավագույն շախմատիստները, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջնորդությամբ, մասնակցելու համար զեղչերով էին վճարումներ կատարել:

– Նաև մեդալի մյուս երեսը նայենք: Չնայած մեծ ծախսերին, մեդալակիր չունեցանք: Ընդ որում, Եվրոպայի ուժեղագույնները չէին խաղում: Ի վերջո, աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ստացած շախմատիստներից 3-ը մեր երկրից են, սակայն մերոնք ամենայն հավանականությամբ չեն գնա Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն այդ ստուգատեսին:
– Բացակայում էր մեր առաջատարը` Լևոն Արոնյանը: Ուժեղագույնները` Հայաստանի հավաքականի մյուս անդամները, իրենց վարկանիշով 100 լավագույնների շարքում շատ բարձր տեղեր չեն զբաղեցնում: Երբ բարձրակարգ շախմատիստներ են խաղում, նրանց հետ մրցավեճում դժվար է հաջողության հասնել, անակնկալ մատուցել: Չէի ասի, թե մերոնք ընդհանրապես հնարավորություն չունեին մրցանակակիր դառնալու: Վլադիմիր Հակոբյանի բախտը մի փոքր չբերեց, թեև նա պայքարում էր ամեն պարտիայում, որպեսզի միավոր վաստակի և բարձր տեղ գրավի: Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սամվել Տեր-Սահակյանին մարզական չարությունը չբավականացրեց: Թերես գիտակցելով, որ մրցանակային տեղի համար պայքարելը դժվար է, նրանք գործնական տարբերակների անցան և ցանկացան անպայման տեղ գրավել 23 ուղեգրերի համար մրցողների խմբում: Այդուհանդերձ, եթե հայացք գցենք վերջին տարիների Եվրոպայի առաջնություններին, ապա կնկատենք, որ մեր երկրի ներկայացուցիչներն այս անգամ ակնհայտորեն ավելի լավ են հանդես եկել: Աշխարհի գավաթի խաղարկության 3 ուղեգիր այդ ստուգատեսներում մերոնք երբեք չեն նվաճել: Երբեք Հայաստանից 13 տարեկան պատանին Եվրոպայի առաջնությունում գրոսմայստերի նորմ չի լրացրել: Խոսքը Հայկ Մարտիրոսյանի մասին է: 11-ամյա Շանթ Սարգսյանն էլ զարմացրեց` լրացնելով միջազգային վարպետի նորմ: Մի՞թե կարելի է առաջնությունը մեր համար անհաջող համարել:

– Խոսակցություններ եղան, նաև հրապարակումներ մամուլում պարտիաներն առանց պայքարի հանձնելու մասին, իբրև թե մեր անվանի գրոսմայստերները, «առատաձեռնություն» դրսևորելով, այդ արել են պատանի մեր այն շախմատիստների հետ մրցամարտերում, որոնք միջազգային նորմեր լրացնելու են հավակնել:
– Ինձ համար տարօրինակ էր, որ դա ասվել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացրած Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի հասցեին, քանի որ երկուսն էլ պատանեկան միջազգային մրցաշարերում քանիցս մեդալների են արժանացել: Վերջերս էլ Հայկը Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում, վստահորեն խաղալով, լրացրել էր միջազգային վարպետի նորմ, նաև հաղթել է ադրբեջանցի միջազգային երեք վարպետի: Ընդ որում, պատնիների հետ մրցած գրոսմայստերներ էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պրոֆեսիոնալ խաղացողներ են, և նրանց մարզական կենսագրության ընթացքում նախկինում որևէ դեպք չի արձանագրվել, որ պայմանավորված միավոր նվիրեն կամ ստանան:

– Մեծ գումարներ էին ծախսվել: Դա արդարացրե՞ց իրեն, առաջնությունը ստացվե՞ց:
– 160 հազար դոլար պարգևատրման հիմնադրամն էր, 40 հազար դոլար էլ մուծվել էր Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի գանձարկղը, միայն այն բանի համար, որ այդ ստուգատեսն անցկացնելու իրավունքը Հայաստանին էր վերապահվել: Խնդիր կար, մենք պատրաստ չէինք Երևանում շախմատի առաջնություն անցկացնելու: Բանն այն է, որ դժվար էր գտնել համապատասխան պայմաններ ունեցող դահլիճ: Եղած տարբերակներից ընտրվել էր լավագույնը: «Էլիտ պլազան» ժամանակակից պայմաններ ունի: Վատն այն էր, որ մարզասերները դահլիճում գտնվելու, անմիջականորեն շախմատիստների գործողություններին հետևելու հնարավորություն չունեին:

– Իրոք, մարզասերները, նաև լրագրողները դժգոհ էին, որ այդպիսի հնարավորություն չկա: Մինչդեռ 1996-ին, երբ Երևանի մարզահամերգային համալիրը հյուրընկալել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին, այդ ստուգատեսի ընթացքին հետևելու համար ավելի անկաշկանդ պամաններ էին:
– Անցած ժամանակամիջոցում կյանքում, նաև շախմատում շատ բան է փոխվել: Այժմ շախմատի մրցաշարերի ընթացքում այնքան էլ ցանկալի չէ, որ դահլիճում հանդիսականներ լինեն: Մարզասերները տեխնիկական միջոցների, համացանցի օգնությամբ կարող են, համակարգչի առջև նստած, հետևել պարտիաների ընթացքին, մեկնաբանություններին, հստակեցնեն, թե այս կամ այն պարտիայում որ շարունակությունն է ավելի ճիշտ և այլն: Ամբողջ աշխարհում այս միտումը տարածված է:

– Այդուհանդերձ, լրագրողները գերադասում են գտնվել կատարվող իրադարձությունների վայրում: Խաղից առաջ դահլիճում անցկացնելու համար տրամադրված մի քանի րոպեն բավական չէ աշխատելու համար: Թերևս այդ է պատճառը, որ Երևանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը մամուլում մեծ ուշադրության չարժանացավ:
– Մի շարք լրագրողներ գտել էին ելքը և պարտիաների ավարտից հետո շախմատիստների հետ հարցազրույցներ էին անցկացնում, փորձում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Եթե դահլիճում լրագրողներ, նաև հանդիսականներ գտնվեին, ավելի ճոխ կլիներ, բայց միևնույն է, էական տարբերություն չէր լինի, և լրագրողներն էլ չէին կարող զրուցել խաղացողների հետ: Ի դեպ, շախմատիստներից ոմանք դժգոհ էին, որ հանդիսականների աչքից հեռու են եղել և այն կարծիքին են, որ ինչպես ֆուտբոլի մարզադաշտում, մարզասերների ներկայությունը ոգևորում է խաղացողներին, նույն բանը կարող է կատարվել նաև շախմատում: Ինքս համոզված չեմ, որ շատերն են այդ կարծիքին, քանի որ եթե մարզասերների ներկայությունը ոմանց կարող է քաջալերել, ապա մի մասին էլ կարող է խանգարել:

– Առաջնության օրերին Հայաստանում էին Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Շախմատի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը, բայց նրանք էլ լրագրողներից հեռու էին: Իսկ առաջնության փակման հանդիսավոր արարողությանը դրսից ներկա չէր շախմատի ոչ մի պաշտոնյա:
– Քանի որ Եվրոպայի առաջնություն էր, ապա Իլյումժինովի Երևանում գտնվելը սոսկ վերաբերմունք էր: Դա Դանաիլովի գլխավորած կազմակերպության միջոցառումն էր: Ցավալի էր, որ փակմանը ոչ մի արտասահմանցի ղեկավար չկար: Բանն այն է, որ շախմատի պաշտոնյաները շարունակ տարբեր երկրներ են այցելում, զբաղված են: Դանաիլովն Իսլանդիայում ներկա էր միջազգային խոշոր մրցաշարի` նվիրված աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հիշատակին: Իլյումժինովը Խանտի Մանսիյսկում էր, ապա` Թբիլիսիում, հետո էլ` Աֆրիկայում և այլն:

– Ձեր` որպես մրցավարի միջամտության կարիքը զգացվե՞ց: Առիթներ ունեցա՞ք պատժելու կարգազանց շախմատիստների:
– Ուշանալու պատճառով երկու մասնակցի պարտություն գրանցվեց: Դրանցից մեկը հայ, մյուսը` ֆինն շախմատիստ էր: Մեր հայրենակիցը պատանի խաղացող է, ոչ այնքան ուժեղ և անլուրջ մոտեցում էր դրսևորել: Իսկ Ֆինլանդիայի ներկայացուցիչը առավոտյան ուղևորվել էր Սևան: Նա հաշվի չէր առել, որ ցերեկը Երևանում խցանումներ են լինում, և չէր հասցրել ժամանակին մրցավայր ներկայանալ: Իսկ կանոնակարգով, երբ սկսվում է տուրը, բացակայողներին անմիջապես պարտություն է գրանցվում: Ի դեպ, նրա մրցակիցը հայ էր և պատրաստ էր մրցելու: Բայց ֆինն շախմատիստը հայտնեց, որ ինքը խախտել է կարգը և գիտակցում է, որ պետք է տուժի:

– Իսկ տուրերի ընթացքում հեռախոսազանգեր չհնչեցի՞ն, դրա համար պատժվողներ չեղա՞ն:
– Ոչ: Նախասրահում խաղացողները հնարավորություն ունեին հանձնելու բջջային հեռախոսները: Արտասահմանցիների մեծ մասը գերադասում էր հետը հեռախոս չբերել: Ի դեպ, դահլիճից դուրս մյուս գոտիներում մեր երկրի ներկայացուցիչները` մարզիչները, ծնողները և այլք, երբեմն կարգը խախտելով` հեռախոսով փորձում էին զրուցել, որի համար խիստ դիտողությունների էին արժանանում: Երևանում երկար ժամանակ խոշորամասշտաբ շախմատի մրցաշար չէր անցկացվել, մարդիկ հավանաբար տնավարի էին վերաբերվում խստացված նոր կանոններին:

– Առաջնությանը մասնակցած 62-ամյա Ռաֆայել Վահանյանի խաղի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ էր բացակայում Սերգեյ Մովսիսյանը:
– Վահանյանի փայլուն մեկնարկը, տպավորիչ հաղթանակով ավարտած պարտիաները գեղեցկացրին առաջնությունը: 3-4 տարի է` նա խոշորամաշտաբ ստուգատեսների չի մասնակցում, հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում: Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն շախմատիստն է եղել, ուժեղագույններից մեկը աշխարհում: Փաստորեն, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Վահանյանը մնում է Վահանյան: Ցավոք, նա մի փոքր վատառողջ էր և առաջնությունը կիսատ թողեց: Դժվարանում եմ ասել, թե Մովսիսյանն ինչու չխաղաց: Հնարավոր է, որ նա ծանրաբեռնված աշխատանք էր կատարել և օգնել Խանտի Մանսիյսկում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում խաղացող Լևոն Արոնյանին ու չէր հասցրել նախապատրաստվել:

Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է

լևոն արոնյանՄեկօրյա ընդմիջումից հետո, այսօր Խանտի Մանսիյսկում պայքարը կվերսկսեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները:

Կկայանան 13-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է:

Վերջինս հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

Միայն հրաշքով մեր երկրի ներկայացուցիչը կկարողանա առաջիկա երկու տուրերում շրջանցել առաջատարին` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադին:

Հիշեցնենք, որ հավասար արդյունքի դեպքում` հաղթող կճանաչվի վերջինս, քանի որ մրցաշարի միկրոմրցամարտում նա առավելության է հասել Լևոնի նկատմամբ` 1,5:0,5 հաշվով:

13-րդ տուրում կկայան նաև հետևյալ հանդիպումները.

 Սերգեյ Կարյակին- Վիշվանաթհան Անադ

Վլադիմիր Կրամնիկ- Վեսելին Տոպալով

Պյոտր Սվիդլեր- Շաքրիար Մամեդյարով

ԱՂՅՈւՍԱԿ

1. Անանդ 7,5
2. Արոնյան 6,5
3. Կարյակին 6
4. Մամեդյարով 6
5. Սվիդլեր 5,5
6. Կրամնիկ 5,5
7. Անդրեյկին 5,5
8. Տոպալով 5,5

Անկախ