Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 6 հազար մարդ է տարհանվել

pic_d58d10bfacd3b1cfe611d33c3a4c12b7 (1)Կալիֆոռնիայում անտառային հրդեհները քամու ուղղության փոփոխության պատճառով սպառնում են ոչնչացնել բնակավայրերը: Ամենաշատ Լոս Անջելեսից 160 կմ հեռավորության վրա գտնվող  նկարիչներ հանգստավայր համարվող Այդիլուայդ քաղաքից են տարհանվել բնակիչներ ու զբոսաշրջիկներ: Տարհանման գոտում է գտնվում նաև քաղցկեղով հիվանդ երեխաների ու նրանց ընտանիքների համար ստեղծված   Ռոնալդ Մաքդոնալդի անվան ճամբարը:Հրդեհի ճարակ է դարձել մոտ 8 հազար հա տարածք: Շիջման աշխատանքներին մասնակցում են 16 ուղղաթիռ, 10 ինքնաթիռ, որոնց հաջողվել է դեռևս տեղայնացնել միայն հրդեհի 15 տոկոսը:

Անտառային հրդեհներն այս կողմերում հազվադեպ երևույթ չեն:

Կիմ Չեն Ինը պատրաստ է մեկ միլիոն դոլարով հարցազրույց տալ

o_726231Ամենափակ երկրի ղեկավարը որոշել է իր փառքի վրա աշխատել: Նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հայտնել է, որ Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակի  կապակցությամբ հարցազրույց կտա մեկ մլն դոլարով:

Ցանկացողներ դեռևս չկան: Հաղորդագրությունն այն մասին, որ առաջնորդը պատրաստ է “ոսկե հարցազրույց տալ” ,Հյուսային Կորեան տարածեց արևմտյան տեղեկատվական գործակալություններով, այդ թվում` BBC, Associated Press, “Կիոդո” ևն: Ուղերձի հեղինակները օտարերկրացի լրագրողներին հրավիրում են  նաև մասնացելու տոնական միջոցառումներին:

Ամուսնական ռեկորդ

o_800401Դևիդ ու Լորեն Բլերներն աշխարհի “ամենաամուսնացած” զույգն է:  Դա նշանակում է, որ նրանք հասցրել են իր 30-ամյա ամուսնական կյանքի ընթացքում ամուսնանալ 106 անգամ: Զույգը հանդիպել է 1982-ին: Որոշ ժամանակ անց նրանք որոշել են ամուսնանալ: Սակայն դա ոչ անմիջապես. սկզբում Լորենն այդ առաջարկությանը պատասխանեց` կմտածեմ, իսկ  հետո, ընկերուհու հարսանիքին նետված ծաղկեփունջը փոխեց նրա որոշումը: Առաջին անգամ նրանք ամուսնացան 1984-ին: Դրանից հետո նրանք ոչ միայն չեն բաժանվել, այլև պարբերաբար կրկնել են հանդիսավոր արարողությունը:

30 տարում նրանք հասցրել են հարսանիք անել Լոնդոնում, Նյու յորքում, Շոտլանդիայում, Լաս Վեգասում, Էլվիս Պրեսլիի հայրենիքում ու նույնիսկ “Ռոմեո և Ջուլիետ” ներկայացման ժամանակ: Նրանք տարեկան մի քանի անգամ հարսանիք են անում: Դրա համար հատուկ առիթ պետք չէ. նրանք հարսանիք են անում հունվարի մեկին, փետրվարի 29-ին` եթե նահանջ է տարին:Հաջորդ հարսանիքն օգոստոսի 4-ին է: Զույգն անհամբերությամբ է սպասում, թե երբ է արտաբերելու նվիրական “այո”-ն 107-րդ անգամ:

Վրաստանում հայ վարորդով բեռնատար է շրջվել

բեռնատար է շրջվելՀուլիսի 18-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստանի Հանրապետու­թյուն ուղևորվելիս՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտո­մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գևորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:

Շոտլանդական թաղման բյուրոն բրդյա դագաղ է առաջարկում

o_800404Շոտլանդիայի հնագույն  թաղման բյուրոն`John Fraser & Son-ը հաճախորդներին նորույթ է  առաջարկում. սա սգո ծառայությունների առաջին գործակալությունն է, որ բրդյա դագաղներ է առաջարկում:

130-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ձեռնարկությունը, որը գտնվում է շոտլանդական Ինվերնես քաղաքում, էկոլոգիական թաղման գործակալությունների ասոցիացիայի անդամ է: Այս կազմակերպությունը միավորում է ծիսական ծառայությունների բյուրոն, որը ցանկանում է թաղումը քիչ վնասակար դարձնել շրջակա միջավայրի համար:

Յուրաքանչյուր նման դագաղը պատրաստվում է Յորքշիրի տեքստիլ ձեռնարկությունում, որը գոյություն ունի ավելի քան 230 տարի: Այն պատրաստվում է բնական բրդից, որն արտադրվում է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև վերամշակված ստվարաթղթից ու օրգանական բամբակից: Դագաղները երկու գույնի են` շագանակագույն ու սպիտակ: Դագաղի վրա հանգուցյալի անունով ցուցանակի տեղ կա, իսկ դրա հենքը կենսաքայքայվող, ջրամերժ նյութից է:

imagesԲրդյա դագաղներն ավելի ու ավելի մասսայական են դառնում, դրանց պահանջարկը մեծանում է  զգալիորեն: Ու դա վկայում է, որ մարդիկ բնության հանդեպ գիտակից վերաբերմունք են դրսևորում:

Ի դեպ, սա էկոլոգիական դագաղ ստեղծելու միակ փորձը չէ: Իտալացի դիզայներներն արդեն  պատրաստել են մի դագաղ օսլայից ու պլաստիկից, որը ձվի տեսք ունի: Հանգուցյալը դրա մեջ սաղմի դիրք է ընդունում: Ըստ իտալացիների մտահղացման, դագաղը հողի մեջ է մտնում սոխուկի նման, իսկ դրա վրա հուշարձանի փոխարեն ծառ է տնկվում: Մտահղացման հեղինակները կարծում են, որ ձու-դագաղը կվերացնի մահվան ու թաղման հետ կապված բոլոր տաբուներն ու կարծրատիպերը:

Թագուհին պաշտպանել է համասեռականներին

ol3001374131959Թագուհու` միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը  ստորագրելուց հետո, մեծ Բրիտանիան միացավ այն պետություններին, որոնք ընդունում են  սեքսուալ փոքրամասնության` հարաբերությունները պաշտոնապես ձևակերպելու ու ընտանիք ստեղծելու իրավունքը: Նոր օրենքի համապատասխան, միասեռ զույգերը կարող են իրենց միությունը գրանցել Անգլիայի ու Ուելսի տարածքում` քաղաքացիական պրոցեդուրայով կամ էլ եկեղեցական ծեսով (եթե եկեղեցու ներկայացուցիչները նման ծես համաձայնեն կատարել): Իսկ ավելի վաղ քաղաքացիական միություն կնքած զույգերն այսուհետ կարող են գրանցել իրենց հարաբերությունները և կոչվեն ամուսնական զույգ:

Միասեռ ամուսնություններն օրինականացրած երկրներից վերջինը Ֆրանսիան ու Բրազիլիան են:

Ֆրանսիայում «Facebook»-յան սկանդալ է առաջացել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ

 fransՖրանսիայում գործող «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման աջակիցներից մեկը «Facebook»-յան իր էջում թուրքերին այսպիսի հարց է ուղղել՝ «Ի՞նչ եք մտածում Հայոց ցեղասպանության մասին»: Այնուհետև հարցատիրոջը ինչ-որ մեկը անձնական նամակ է գրել, նշելով, որ «Հայոց ցեղասպանություն չկա»: Ի պատասխան սրան՝ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման անդամներից  մեկը արդեն «Facebook»-յան իր էջում մի գրություն է արել, որով դատապարտել է ցեղասպանության ժխտումը: Կարճ ժամանակ անց այս գրությունը ջնջվել է «Facebook»-ի ղեկավարության կողմից, ինչպես նաև 12 ժամով արգելափակել է օգտատիրոջ էջը:

   Թուրքական «Milliyet»-ը գրում է, որ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժման առաջնորդ Թիերի Մարշալ-Բեքը նամակ է գրել Ֆրանսիայում «Facebook»-ի տնօրենին՝ պահանջելով բացատրել իր գրությունը հանելու պատճառը, ինչպես նաև վերացնել իր էջի արգելափակումը: Մարշալ-Բեքը այս թեմայով զրուցել է ֆրանսիական «La Lab» կայքի հետ՝ նշելով. «Մենք զարմացած ենք, որ ցեղասպանության վերաբերյալ գրությունը գրաքննության է ենթարկվել: Մեր գլխում որոշ հարցեր են ծագել, չենք հասկանում, թե ինչու են ջնջել այդ գրությունը»:

Նշենք, որ «Երիտասարդ սոցիալիստներ» շարժումը, որը իր գործունեությունը սկսել է 1993 թվականին, վայելում է նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությունը:

Եվրամիությունը կոչ է արել ազատել Մուհամադ Մուրսիին

   catherine-ashtonԵվրամիության միջազգային հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, որը այցելել է Եգիպտոս, երկրի ներկայիս իշխանություններին կոչ է արել ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին: «Ես վստահ եմ, որ Մուրսիին պետք է ազատել այնպես, ինչպես բոլոր քաղաքական բանտարկյալներին»,-նշել է Էշթոնը: Վերջինս ասել է, որ չի կարողացել հանդիպել Մուրսիի հետ, սակայն եգիպտական իշխանությունները իրենց հերթին ԵՄ-ի ներկայացուցչին հայտնել են, որ Մուրսին իրեն լավ է զգում:

   Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Եգիպտոսի առաջընթացի համար անհրաժեշտ է մշակել խնդրի կարգավորման քաղաքական պլան:

Ցուցադրվել է «Գեզի» այգու ցուցարարների «զինանոցը»

gezi (1) Ահաբեկչության հետ պայքարի վարչության Ստամբուլի բաժանմունքում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ բռնություն կիրառած կամ նման գործողությունները ուղղորդած մարդկանց մոտ հայտնաբերված իրերը: Մամուլի ներկայացուցիչներին ցուցադրված իրերի թվում են եղել ինչպես տարատեսակ զենքեր, այնպես էլ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար նախատեսված դիմակներ, բանվորական ձեռնոցներ, ծովային ակնոցներ և նման շատ իրեր:

«Ռադիկալը» հաղորդում է, որ ցուցադրված իրերի շարքում ուշադրություն է գրավել Կոլայի տուփից պատրաստված դիմակը: Ցույցերի ժամանակ բռնության գործադրման մեղադրանքով ձերբակալվել է 30 քաղաքացի, որից 23-ը ուսանողներ են: Նրանց հարցաքննությունը շարունակվում է:

Հնդկաստանում ձերբակալել են 22 երեխայի մահվան մեղավորներին

iՀնդկաստանի Բիհար նահանգում 22 երեխաների մահվան գործով  առաջին ձերբակալություններն են կատարվել: Հիմա արդեն  հսկողության տակ է սնունդը բերած պաշտոնյան: Բացի այդ, իրավապահ մարմիններին հաջողվեց ուսումնական հաստատության տնօրենին ձերբակալել, որը, կատարվածի մասին իմանալով, փորձում էր թաքնվել:

Թունավորված երեխաների սննդի մեջ հայտնաբերվել էին ծայրահեղ թունավոր պեստիցիդներ: 22 երեխաների մահվան պատճառով նահանգում անկարգություններ են:Բնակիչները ոստիկանության հետ քաշքշուկի մեջ են, կոտրում են  ադմինիստրատիվ շենքների ապակիներն ու պահանջում  են նահանգի ղեկավարությունը փոխել:

Զենքը սպասելիքները չարդարացրեց. հերթը ուղեղներինն է

ապստամբԴեռևս  այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը, և կոչ արեց Անվտանգության խորհրդին (ԱԽ) միասնական լինել ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ընդգծել է ապրիլի 22-ին Նյու Յորքում Աֆրիկյան պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ «զենքի հոսքը» դեպի Սիրիա ավելի շատ զոհեր և ավերածություններ է նշանակում:

Սակայն Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին Բրյուսելում, քննարկելով Սիրիայի հակամարտությունը, որոշեցին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու արգելքը, բայց որոշվեց Սիրիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսատնտեսական արգելքները երկարաձգել մեկ տարով: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվող ապստամբներին զենք մատակարարելու ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Եվրամիության արտգործնախարարների այս որոշման առնչությամբ իր հիասթափությունն արտահայտեց Ռուսաստանը` ընդգծելով, որ այն ուղղակիորեն վնաս կհասցնի սիրիական խնդրի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հեռանկարներին: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Եվրամիությանն այդ ժամանակ նաև մեղադրեց երկակի չափանիշներ կիրառելու մեջ,  քանի որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ է թողել, և հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան պահպանում է Դամասկոսին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր տրամադրելու իրավունքը: Նման քայլը, ըստ Ռյաբկովի, «կայունացնող գործոն» կդառնա Սիրիայի հակամարտությանը արտաքին միջամտության դեմ:

Ինչևիցե: Եվրամիության նախարարների` Սիրիային զենք մատակարարելու արգելքի վերացման գործընթացներին զուգահեռ` ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մայիսի 6-ին Սենատի հաստատմանը ներկայացրեց մի օրինագիծ, որով թույլատրվում է զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են զենք մատակարարել այն ապստամբ խմբավորումներին, որոնք նախևառաջ մանրամասն ստուգումներ պետք է անցնեն, որպեսզի պարզվի, թե արդյոք հարգո՞ւմ են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները և արդյոք կապ չունե՞ն ահաբեկիչների հետ: Իհարկե, դժվար է պարզել, թե այն դահիճները, որոնք կտրում էին կաթոլիկ քահանայի գլուխը, ինչպե՞ս են դիտարկվում ԱՄՆ ղեկավարության կողմից մարդու հիմնարարա իրավունքների ու ազատությունների առումով:

Մենենդեսի օրինագիծը նախատեսում է նաև սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցություն, համաձայն որի` նրանք ռազմական պատրաստվածություն են անցնելու, ստեղծվելու է 250 մլն դոլար արժողությամբ հիմնադրամ` անցումային շրջանում իշխանության ինստիտուտներ ձևավորելու համար, և պատժամիջոցներ են կիրառվելու նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին:

Putin-Obama (1)Այս փաստաթուղթը նախ պետք է հաստատվեր հանձնաժողովի, ապա կոնգրեսի երկու պալատների կողմից և այնուհետ ստորագրվեր նախագահի կողմից: Այդպես էլ եղավ, և հունիսի 14-ին օրինագիծը հավանության արժանացնելու որոշում ընդունեց Բարաք Օբաման:

 ԵՄ արտգործնախարարների և ԱՄՆ սենատորների այդ քայլերը, հասկանալի է, պայմանավորված էին Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ, քանի որ մայիսի կեսերից Սիրիայի կառավարական զորքերն սկսեցին զանգվածային հարձակում երկրի արևմուտքում գտնվող Ալ–Կուսեյր բնակավայրի վրա, որն ապստամբների հիմնական հենակետն է համարվում:

 «Ռուսական արջի» կաշին ավելի հաստ էր

Բայց հետաքրքիր է, թե ինչպես էր  Մենենդեսի օրինագծով նախատեսվում «պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր զենք և վառելիք են տրամադրում Սիրիայի ներկայիս իշխանություններին»:  Չէ՞ որ Վլադիմիր Պուտինը հունիսին` Լոնդոնում  G8-ի գագաթաժողովին մասնակցելու ժամանակ, հայտարարել էր. «Եթե խոսենք առանց զգացմունքի, ապա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. մենք ոչինչ չենք խախտում»: Այսինքն` ԱՄՆ-ն պետք է պայքարեր Ռուսաստանի դեմ:

Երբ լրագրողները Պուտինին հարցրեցին, թե այդ պահին արդիակա՞ն է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացումը,  քանի որ ԱՄՆ-ն որոշել է զինել Սիրիայի ընդդիմությանը, նա պատասխանեց, թե չի կարծում, որ կոնֆերանսի գաղափարը վերջնականապես թաղվել է. «Դուք չեք հերքի, որ դժվար թե արժե աջակցել այն մարդկանց, որոնք սպանում են իրենց թշնամիներին, թաքցնում մարմինները և բոլորի աչքի առջև ուտում նրանց ներքին օրգանները»,- նշել էր Պուտինը:

Նման պայմաններում, ինչպես նշում էին հենց արևմտյան վերլուծաբանները,  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան,որոնք կողմ էին հանդես գալիս Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում, հայտնվել էին բարդ իրավիճակում: Որովհետև նշված եռյակն ունակ չէր խաղաղ կոնֆերանսում ապահովել զինված ընդդիմության ներկայությունը, որի ներսում պայքար է սկսվել: Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի կուրսը, որը հանդես է գալիս խնդրի լուծման քաղաքական մեթոդների օգտին, ունակ է ապահովել բանակցությունների սեղանի շուրջ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների ներկայությունը և դրանով իսկ առավել տպավորիչ էր թվում:

Նման երկար «վայրիվերումներից» հետո` արդեն հուլիսի 10-ին, ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովների անդամները դեմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու մասին որոշմանը:

Օրենսդիրները կողմ քվեարկեցին սիրիացի ապստամբներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում խիստ սահմանափակումներ մտցնելուն: Նման որոշման պատճառ են դարձել այն մտավախությունները, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Ալ-Քաիդայի ձեռքում, որի ներկայացուցիչներից շատերը սերտ համագործակցում էին Սիրիայի որոշ հակակառավարական խմբերի հետ:

Հանձնաժողովների անդամների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը լավ մտածված չէ, քանի որ չի դիտարկում Սիրիա զենք մատակարարումների վերահսկողության հնարավորությունը: Վարչակազմից հայտնել են, որ օրենսդիրները խոչընդոտում են ապստամբներին զինելու պլանը` չառաջարկելով այլ տարբերակներ: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաև Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, չնայած նշվում է, որ Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա:

Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ հետաձգվում են նաև Սիրիայի հակակառավարական ուժերին զինամթերքի մատակարարումները  Սաուդյան Արաբիայից, ապա ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ գրոհայիների համար:

 Այսինքն` շուրջ երկու տարի ձգձգվող սիրիական ռազմական թատերաբեմը, ամենայն հավանականությամբ, չարդարացրեց Արևմուտքի սպասելիքները, ու հիմա Սիրիայի քաղաքների փողոցներում մկանների մարզանքը կփոխարինվի ուղեղների մարզանքով` քաղաքական հարցերի սեղանի շուրջ:

 

 

 

Տղամարդը ձերբակալվել է գերեզմանոցից 56 գանգ գողանալու և դրանք Ավստրիայում գտնվող իր տանը պահելու համար

Austrian police have charged a man with 'disturbing the peace of the dead' after finding 56 skulls and other human skeletal remains in his homeՏղամարդը ձերբակալվել է գերեզմաններից 56 գանգ և կմախքի այլ մասեր գողանալու և իր տանը պահելու համար:

Ոստիկանությունը Ավստրիայի Բուրգենլանդ նահանգում բնակվող 47-ամյա տղամարդուն գտել է, երբ նա անանուն կերպով փորձել է հնոտիաշուկայում վաճառել երեք գանգ և երկու ազդրի ոսկոր:

Հետախույզները տղամարդու տանը հայտնաբերել են գանգեր և 55 այլ ոսկորներ պարունակող կմախքների թանգարան:

Պետական ORF հեռուստաալիքը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ տղամարդը այդ ոսկորները գողացել է եկեղեցու գերեզմանատնից:

Ոստիկանության ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ իր 37 տարվա աշխատանքային փորձի ընթացքում ինքը նման դեպքի երբեք չի հանդիպել՝ ավելացնելով, որ ինքը չգիտի, թե ինչու է տղամարդը հավաքել այդ ոսոկրները:

Ոստիկանությունը բացահայտումից հետո տղամարդուն մեղադրել է մահացածների հանգիստը խանգարելու մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ ոսկորները վերադարձվել են գերեզմանոց:

 

Ռումինիայում Պիկասոյի ու Մոնեի կտավների հետքերը հայտնաբերվել են վառարանում

2655Ռումինացի քննիչները կտավի, մեխի ու ներկի  հետքեր են հայտնաբերել   անցած տարվա հոկտեմբերին  Ռոտերդամի Քյունսթհալի թանգարանից  կտավների գողության մեջ կասկածվող տղայի մոր տանը: Գողացված կտավների մեջ են  Պաբլո Պիկասոյի “Առլեքինի գլուխը”, Կլոդ Մոնեի “Վաթեռլոյի կամուրջը” և Անրի Մատիսի “Կարդացող աղջիկը”:

Անցած շաբաթ ռումինուհի Օլգա Դոգարուն խոստովանել է, որ որդու  ձերբակալությունից հետո գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փորձել է արվեստի գործերն այրել վառարանում:

Գողոնի ընդհանուր արժեքը գնահատվում է 100-200 մլն եվրո (130-260 մլն դոլար):

Ռումինիայի 6 քաղաքացի ձերբակալվել է  թանգարանային այս գողության կասկածանքով, որը Հոլանդիայում վերջին 20 տարում ամենախոշորն էր:

Վատիկան. Հռոմի պապի բլոգն ընթերցողների հոգիներն արագացված կարգով քավարան են անցնում

65947354d67ddc1be85289076ddde449_biggerԹվիթերում Ֆրանցիսկոս պապի պաշտոնական միկրոբլոգի   բաժանորդները կարող են հուսալ, որ նրանց հոգիները քավարանում շատ չեն մնա: Համենայն դեպս, Վատիկանը հայտարարել է, որ ապաշխարհող մեղավորները կարող են հուսալ, որ մեղքերի թողություն կստանան: Ի դեպ, հայտարարության մեջ նշվում է, որ թողություն կվաստակեն  նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են ու ապաշխարհում:

Աֆրիկայում ծովահենները թուրքական նավ են առևանգել

navԱֆրիկայի հյուսիսում գտնվող Գաբոնի հայտարարության համաձայն՝ ծովահենները առևանգել են թուրքական ընկերությանը պատկանող նավթի տանկեր: Հայտնի է, որ Մալթայի դրոշի ներքո գտնվող նավը Քոթոն անունը կրող նավթի տանկերի վրա է հարձակվել: Տեղեկություն կա այն մասին, որ կիրակի օրվանից կորած համարվող նավի մեջ 24 հնդիկից բաղկացած անձնակազմ է եղել: «Ռադիկալը» գրում է, որ թուրքական ընկերությունը, ում և պատկանում է առևանգված նավը, հանդիպել է նավաստիների ընտանիքների և այս գործով զբաղվող պատասխանատուների հետ:

 

Ֆրանսիայում ձերբակալվել է նորվեգացի չարագործ Անդերս Բրեյվիկի գործի շարունակողը

breivikՖրանսիայում ձեռբակալվել է նորվեգացի, որը ահաբեկչություն է նախապատրաստել նպատակ ունենալով աջակցություն հայտնելու իր հայրենակից Անդերս Բրեյվիկին: Վերջինս 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 77 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության իրականացման համար:
Ձերբակալված նորվեգացի 40-ամյա Կորեզը երաժիշտ է և Ֆրանսիայում է բնակվում իր ընկերուհու և երեք երեխաների հետ: Մինչ այս դեպքը կասկածյալը բանտում է անցկացրել 21 տարի տարբեր հանցագործությունների համար, այդ թվում նաև սպանության համար, իսկ բանտից դուրս է եկել 2009 թվականին: Նորվեգական թերթերը գրում են, որ Կորեզը ձերբակալվել է այն ժամանակ, երբ փորձել է 4 ինքնաձիգ և մեծ քանակությամբ պայթուցիկ ձեռք բերել: «Անադոլու» գործակալությունը գրում է, որ այժմ ֆրանսիական ոստիկանությունը խուզարկում է այն ագարակը, որտեղ բնակվում է ենթադրյալ ահաբեկիչը:
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հանդիանում է այն 530 անձանցից մեկը, որոնք արձագանքել են Բրեյվիկի մանիֆեսթին, որը նաև տեղադրել էր համացանցում 2011 թվականին Օսլոյում և Ուտոյ կղզում իրականացրած ահաբեկչությունից անմիջապես հետո: Նորվեգացին ծայրահեղական հայացքներ ունի և Սկանդինավյան թերակղզում հայտնի է որպես տեղի սատանիստների առաջնորդներից մեկը:

Մեքսիկայում 300 կատվաձկների ափ նետվելու պատճառը առեղծված է մնում

Up to 300 stingrays have been found washed up on a beach in Mexico4Մեքսիկայի իշխանությունները փորձում են պարզել Վերակրուս նահանգի ծովափերից մեկում հայտնաբերված առնվազն 300 աստղաձև կատվաձկների ափ նետվելու պատճառը:

Up to 300 stingrays have been found washed up on a beach in MexicoԲնակիչները կատվաձկներին նկատել էին երեքշաբթի օրը Ուրսուլո Գալվան քաղաքի ծովափին և դրանց նկարները հրապարակել հանրային լրտվամիջոցներով:

Ըստ քաղաքապետի՝ հնարավոր է, որ ձկնորսները հասկացել են, որ ձկները իրենց շահույթ չեն բերելու և պարզապես դրանք թափել են ծովափին:

Մյուսների կարծիքով ՝ ճառագայթաձկները արևամուտին ափ են նետել ծովի ալիքները, իսկ ականատեսները պնդում են, որ ձկների վրա կտրվածքի հետքեր կան և ձկնորսները պարզապես կտրել են ձկների այն հատվածները, որոնք հանարավոր է եղել վաճառել, իսկ իրենց ոչ պիտանի մասը թափել են ծովափին:

Չնայած կատվաձկները ստկած են, սակայն նրանց խայթը դեռևս վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար, ինչը վտանգավոր չէ, սակայն շատ ցավոտ է:

 

ՀԱՀ-ում նշում են Նելսոն Մանդելայի 95-ամյակը

o_748811Ապարտեիդի վարչակարգի դեմ մարտնչող լեգենդար հերոսը, առաջին սևամորթ նախագահը ու Նոբելյան  խաղաղության մրցանակի դափնեկիրն այսօր 95 տարեկան է դառնում: ՀԱՀ-ում այս օրը, որը 2009-ին ՄԱԿ-ը հայտարարեց Նելսոն Մանդելայի միջազգային օր, հանդիսավոր կերպով են նշում: Առավոտյան տեղական ժամանակով ուղիղ 08:00-ին ՀԱՀ-ի բոլոր դպրոցների աշակերտները միասին կերգեն “Ծնունդդ շնորհավոր, Մանդելա”: Նրա հայրենի գյուղում նոր կամուրջ կհանձնվի շահագործման ու տարրական դպրոց կբացվի:

Ողջ երկրով մեկ “ բարի գործերի 67 րոպե” ակցիա կանցկացվի, ինչը համապատասխանում է հերոսի ակտիվ քաղաքական գործունեության 67 տարիներին:

“ես կարծում եմ, որ ռասսայականությունը բարբարոսություն է, անկախ այն բանից, դա սպիտակ, թե սևամորթ մարդու կողմից է”: Եթե դուք կամենում եք հաշտվել թշնամու հետ, դուք պետք է աշխատեք նրա հետ ու այն ժամանակ նա կդառնա ձեր գործընկերը”,-ասում էր Մանդելան:

Ինքը` հոբելյարն արդեն 2 ամիս է ծանր վիճակում գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում:

Հունաստանում բյուջետայինների կրճատման մասին օրենքը հավանության է արժանացել

iՀունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պետական հատվածի աշխատողների կրճատման մասին օրենքը:

Քվեարկությունն անցել է օրինագծի  կողմնակիցների ոչ մեծ առավելությամբ.153-ը քվեարկել են “կողմ”, “140”-ը` դեմ:

Երկրում կրճատման մասին օրենքը տարակուսանքի ալիք է բարձրացրել: Քվեարկության նախօրեին, Աթենքում, խորհրդարանի շենքի առջև հավաքվել է օրենքին դեմ 1000 ցուցարար:

Հունաստանն այդ քայլին գնաց, որ Եվրագոտուց ու ԱՄՀ-ից 6,8 մլրդ եվրո վարկ ստանա:

Հնդկաստանում առնվազն 22 երեխա է մահացել, իսկ 25-ը ծանր վիճակում են դպրոցում միջատասպան նյութ պարունակող ուտելիքներ ուտելուց հետո

India-Schoolchildren receive treatment at a hospital after falling ill soon after eating free school meals1Այսօր Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ դպրոցում բաժանված անվճար ճաշից, որի մեջ մեծ քանակությամբ միջատասպան նյութ է եղել, մահացել է 22 երեխա, շատերը վատ վիճակում են:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է քիմիական նյութը հայտնվել Բիհար նահանգի դպրոցներից մեկում պատրաստված սննդի մեջ՝ չնայած պետական պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ հնարավոր է՝ նախքան պատրաստելը, սնունդը ինչպես հարկն է չեն լվացել:

Երեկ Բիհար նահանգի գյուղերից մեկի դպրոցում ճաշելուց հետո 8-11 տարեկան երեխաները վատացել են, որից հետո դպրոցի ղեկավարները անմիջապես դադարերեցրել են ճաշի մատուցումը:

Երեխաներից 22-ը մահացել են, ևս 25-ը և խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մի մասը ծանր վիճակում է:

Դեպքի կապակցությամբ հարյուրավոր գյուղացիներ կատաղի ցույցեր են կազմակերպել, որոնց ընթացքում այրվել են չորս ոստիկանական մեքենա:

Իշխանությունները աշխատանքից հեռացրել են դպրոցի անվճար սննդի համար պատասխանատուին, իսկ դպրոցի տնօրենը փախուստի մեջ է գտնվում:

Հնդկաստանում իրականացվող կեսօրյա ճաշի ծրագիրը աշխարհի ամենախոշոր դպրոցական սննդային ծրագրերից մեկն է:

Սկզբնական շրջանում ծրագիրը կիրառվել է երկրի հարավային շրջաններում, որը ծնողների համար դրդապատճառ էր հանդիսանում երեխաներին դպրոց ուղարկելու համար:

Այնուհետև ծրագիրը կիրառվել է երկրի ամբողջ տարածքում և իր մեջ ընդգրկում է շուրջ 120 միլիոն երեխա՝ այս կերպ որոշ չափով լուծելով թերսնման խնդիրը:

Կառավարության տվյալներով՝ ամբողջ հնդիկ երեխաների գրեթե կեսը տառապում է թերսնումից: