Բիրմայի նախագահը խոստացել է ներում շնորհել քաղբանտարկյալներին

i (3)Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին խոստացել է ընթացիկ տարում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Նրա խոսքով, վերջին 60 տարում ողջ երկրի տարածքում լրիվ կդադարեցվի կրակոցը: Քեմերոնն էլ իր հերթին հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է համագործակցել բիրմայի հետ առևտրային ու ռազմական ոլորտներում, եթե իշխանությունները շարունակեն ժողովրավարության ուղին:

Բանակցությունների ժամանակ Բրիտանիայի վարչապետը անհանգստություն է հայտնել անցած տարի Բիրմայի բուդդայականների` իսլամ դավանող Ռոհինջա ազգության ներկայացուցիչների վրա հարձակման  կապակցությամբ:

Ապրիլի վերջին Եվրամիությունը Բիրմայի  վրայից հանեց բոլոր` առևտրային, տնտեսական ու անհատական պատժամիջոցները, ի պատասխան պետությունում քաղաքական բարեփոխումների ընդունման:

 

Գիտնականները գտել են երկրային օրերի տևողության տատանումների պատճառը

i (1)Գիտնականներն արձանագրել են Երկրի պտույտի արագության շեղումներ, որոնց արդյունքում օրերի տևողությունը փոփոխվում է:

Փարիզի Դենի Դիդրոյի ու Լիվերպուլի համալսարանների աշխատակիցները համադրել են վերջին 50 տարվա դիտարկումների արդյունքներն ու հայտնաբերել, որ յուրաքանչյուր 5,9 տարին մեկ մոլորակն ունենում է մի քանի ամիս, երբ օրվա տևողությունը սովորականից ավելի  երկար է կամ կարճ: Նման տատանումների պատճառը նրանց կարծիքով, երկրակեղևի ու Երկրի միջուկի սահմանում կատարվող պրոցեսներն են: մասնագետներին հաջողվել է նաև պարզել այդ փուլերի փոխկապակցվածությունն ու Երկրի մագնիսական բևեռների փոփոխությունները:

“Այդ հետազոտությունները կարող են սկզբունքորեն փոխել մեր պատկերացումը երկրի հեղուկ միջուկում կատարվող պրոցեսների կարճաժամկետ դինամիկայի վերաբերյալ: Հնարավոր է, որ երկրակեղևի ներքին հատվածը վատ էլեկտրահաղորդիչ է, իսկ դա իր հերթին ստիպում է վերաիմաստավորել  Երկրի ընդերքի քիմիան ու հանքաբանությունը”,ասում է համալսարանի աշխատակից Ռիչարդ հոլմը:

Սեուլում ջրհեղեղի ժամանակ բանվորների բրիգադ է անհետ կորել

iՍեուլում ջրհեղեղի հետևանքով զոհվել է Չինաստանի 57-ամյա մի քաղաքացի,  3 չինացի ու 3 հարավկորեացի, որոնք նորոգում էին Հանգան գետի մոտ տեղակայված ջրատարը, անհետ կորել են:

Բանվորների բրիգադը գտնվում էր 48 մ խորությամբ ջրավազանում,ուր երկուշաբթի, 17:30-ին ջուր է հորդացել: Փրկարարական աշխատանքները բարդանում են նաև այն հանգամանքով, որ 1,5 կմ երկարությամբ հատվածի մեծ մասն արդեն ջրասույզ է:

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը հատուկ դեպքի վայր է եկել, որ հետևի փրկարարական աշխատանքների ընթացքին:

Հորդառատ անձրևների հետևանքով Սեուլում 3 մարդ է զոհվել, 200-ը ստիպված լքել են տները:

Կոնգոյում բախումների ժամանակ 130 մարդ է զոհվել

pic_1f2bca1b3dca38f09f8407ac7fd4a1d6Կոնգոյում կառավարական զորքերի ու ապստամբների բախման ընթացքում սպանվել է առնվազն 130 մարդ, որոնցից 10-ը զինծառայող է: Մարտերը տեղի են ունեցել Գոմ քաղաքից ոչ հեռու, որը Հյուսիսային Կիվուի ադմինիստրատիվ կենտրոնն է : Հակամարտության ընթացքում կիրառվել են տանկեր, ականանետներ:  Գոմից փախել է շուրջ 1000 մարդ: Իշխանություների ներկայացուցչի խոսքով,զինվորներին հաջողվել է 12 ապստամբի բռնել: Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ սա վերջին ամիսների ամենաարյունալի մարտն էր:

Գոմի մոտ մարտեր են ընթանում դեռևս 2012-ից, երբ “Մարտի 23-ի շարժման “ (Մ23) մարտիկներին որոշ ժամանակով հաջողվեց գրավել քաղաքը: Ավելի ուշ նրանց այնտեղից դուրս մղեցին կառավարական ուժերը:  “Մ23” շարժումը ստեղծել են թութսի համայքնի ներկայացուցիչները,որոնք նախկինում ծառայել են Կոնգոյի բանակում, սակայն 2012-ի ապրիլին երկրի ղեկավարության դեմ բունտ արեցին:Նրանք մեղադրեցին ԿԴՀ-ի իշխանություններին 2009-ին հերթկան բախման ժամանակ ստորագրված հաշտեցման պայմանների խախտման մեջ:

Եգիպտոսում լուրջ բախումներ են Մուհամադ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև

kahireԵգիպտոսում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին աջակցելու համար: Այս ցույցերը միանգամայն վերածվել են Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների: Հերթական նման բախումը առաջացել է Կահիրեում զինվորականների գործողություններից դժգոհ ցուցարարների և ոստիկանների միջև:

«Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից Մուհամադ Բալթաջըի խոսքերով՝ «Ռամզես» հրապարակում առաջացած բախումների հետևանով մեկ մարդ է զոհվել, տեղեկություններ կան ցուցարարների շարքերում բազմաթիվ վիրավորներ: Հայտնի է, որ բախումներին մասնակցել են նաև ահաբեկչական համարվող «Black Block» խմբավորման անդամները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ եգիպտական Ալեքսանդրետ քաղաքում ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող ցուցարարները շարժվել են դեպի ԱՄՆ-ի հյուպատոսության շենք: Ընդհանուր առմամբ միլիոնանոց բողոքի ցույցեր տեղի են ունեցել Եգիպտոսի 22 քաղաքներում:

 

 

 

 

 

 

Իզմիրում «Գեզի» այգու գործով նոր ձերբակալություններ են

izmir    «Գեզի» այգու ցուցարարների դեմ ուղղված գործողությունների շրջանակներում Իզմիրի կենտրոնական չորս շրջաններում կազմակերպված օպերացիայի արդյունքում հայտնաբերված 15 հոգուց 11-ը ձերբակալվել և գործերն ուղղարկվել են դատարան: Ձերբակալվածները մեղադրվում են հանրային գույքին և մեքենաներին վնասելու, ժողովրդին հրահրելու և ահաբեկչակական կազմակերպության անդամ լինելու մեջ:

Մայիսի 31-ից տարվող աշխատանքների շրջանակում 4 հատուկ օպերացիայի արդյուքնում մի շարք մադրիկ են ձերբակալվել նմանօրինակ մեղադրանքներով: Կասկածյալների բնակարանների խուզարկման հետևանքով հայտնաբերվել են ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ ունեցող փաստաթղթեր, ձայնասկավառակներ, այլ տեղեկություններ:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ Իզմիրում նմանօրինակ մեղադրանքներով ձերբակալվել է 42 հոգի, որոնցից 37-ը մեղավոր է ճանաչվել:

Չինացի նորապսակ զույգը նարդոսի դաշտում կռվի է բռնվել մեկ այլ երիտասարդ զույգի հետ, որոնք պատահաբար հայտնվել էին իրենց լուսանկարում

Pictured: Wedding brawl in Lavender fieldՖրանսիական խորհրդանշական վայրը դարձել է բազմաթիվ ռոմանտիկ նկարների ֆոնը:

Սակայն տեսարանը փչացրել են երկու չինացի զույգեր, որոնք սկսել են կռվել արվարձաններից մեկում գտնվող նարդոսի դաշտում:

Կռիվը սկսվել էր, երբ զույգերից մեկը բողոքել էր, որ մյուս զույգը ևս հայտնվել է իրենց լուսանկարում:

chinese touristsԱնցած շաբաթ չինական Sina Weibo ֆորումում տեղադրված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ կռվում, իսկ կանայք բռնել միմյանց:

Իր մրցակցի հետ պայքարող կանանցից մեկը հարսանեկան զգեստով է եղել:

Նկարները տեղադրել էր զբոսավարը, որը իր անունը չի հայտնել:

Նա Global Times-ին հայտնել էր, որ զույգերից մեկը հենց այդ օրն է ամուսնացած եղել, իսկ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ մյուս երիտասարդ զույգը և նրանց ընկերները պատահաբար դուրս են եկել նորապսակների լուսանկարում: Սկզբում կանայք սկսել են վիճել, այնուհետև կռվին միացել են նաև փեսան և մյուս կնոջ ընկերը:

Նրանց մոտ գտնվող բազմաթիվ մարդիկ փորձել են նրանց անջատել, որպեսզի վերջացնեն այդ անհարմար իրավիճակը:

Ըստ տեղեկությունների երկու տղամարդիկ կռվում էին կիսամերկ վիճակում, իսկ հարսնացուի զգեստը պատռվել էր:

Կռվողները տրորել են նաև ծաղկած դաշտի մի հատվածը:

Այս տարվա սկզբին 15-ամյա չինացի երիտասարդը Եգիպտոսում իր անունը փորագրել էր 3,500 տարեկան տաճարի վրա, որից հետո նրա ծնողներին ստիպել էին ներողություն խնդրել:

Մայիսին Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը խնդրել էր չինացի զբոսաշրջիկներին իրենց լավ պահել արտերկրում:

Շանհայի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գու Չժուն հայտնել է, որ նման դեպքերը պետք է բարձրաձայնվեն, որպեսզի չինացիները ուշադրություն դարձնեն իրենց պահվածքին:

 

Բրազիլիայում մի քանի հարյուրամյա ծառերը հատվել են, որպեսզի պապի այցելության ժամանակ ուխտավորները կարողանան մասնակցել պատարագին

PapaԲրազիլիայի իշխանությունները մեղադրել են եկեղեցու առաջնորդներին ազգային պարկի ավելի քան 300 տարեկան ծառերը հատելու համար, որպեսզի ուխտավորները պապի Ռիո դե Ժանեյրո այցելության ժամանակ կարողանան մասնակցել պատարագին:

Այս ամսվա վերջին պապ Ֆրանցիսկը իր միջազգային այցը կկատարի աշխարհի ամենամեծ հռոմեական կաթոլիկ երկիր:

Նիտերոյ քաղաքում միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ իրենք ստիպված էին հատել Ատլանտյան արևադարձային անտառի որոշակի հատված, որպեսզի տեղ ազատվի սպասվող 800 ուխտավորների համար:

Serra da Tiririca national park1Ազգային պարկի տարածքից հատվել են ընդհանուր հաշվով 334 ծառեր, ծառեր են հատվել նաև եկեղեցուն պատկանող հողատարածքներից:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ եկեղեցին տարածքի ծառերը հատելու համար թույտվություն չի խնդրել՝ ավելացնելով, որ միջոցառումը պետք է ուսուցողական լիներ և հանդուրժողականություն ցուցաբերեր շրջակա միջավայրի և ապագայի նկատմամբ՝ այդ արարքը որակելով որպես ոճրագործություն:

Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի պետական իստիտուտը ներկայացնող Անդրե Իլյան նշել է, որ անտառահատումը պետք է երբեք չթույլատրվեր՝ ավելացնելով, որ այդ ծառերը մտնում էին Անտլանտյան արևադարձային անտառի վտանգի տակ գտնվող հատվածում, և իրենք կազմակերպիչներին կմեղադրեն հանցագործության մեջ:

Ըստ տեղեկությունների թեմի առաջնորդներին առաջարկել են միջոցառումից հետո վերատնկել ծառերը:

 

Մանդելան կվերադառնա տուն, քանի որ նա դրականորեն է արձագանքում բուժմանը

Nelson MandelaՀարավային Աֆրիկայի նախկին նախագահ Տաբո Մբեկին տեղեկացրել է, որ Նելսոն Մանդելան շուտով հիվանդանոցից դուրս կգրվի և կշարունակի ապաքինվել տանը:

Հանգստյան օրերին նա հայտնել էր, որ ինքը համոզված է, որ Մանդելան մի քանի օր անց կվերադառնա տուն:

Նա նաև հաստատել է Մանդելայի վիճակի ծանր, բայց կայուն լինելը, իսկ Մանդելայի կինը նշել էր, որ Մանդելան դրական է արձագանքում բուժմանը, և ինքը այժմ ավելի քիչ է անհանգստացած նրա վիճակի համար:

Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը հինգ շաբաթ է, ինչ հոսպիտալացվել է թոքերի վարակի դեմ բուժվելու նպատակով:

Հունիսի 8-ին հոսպիտալացված Մանդելան չորեքշաբթի օրը դառնում է 95 տարեկան:

Անցած շաբաթ Մանդելայի մտերիմ ընկերը նշել է, որ ինքը այս շաբաթ այցելել է նրան և Մանդելան ամբողջովին գիտակից վիճակում է եղել:

Արգենտինայի նախագահը տատիկ է դարձել

CristinakirchnerԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը տատիկ է դարձել:

Երկուշաբթի օրը երկրի պետական Telam լրատվական ծառայության տեղեկություններով՝ Նեստոր Իվան Կիրչերը ծնվել է կիրակի գիշերը Բուենոս Այրեսի հիվանդանոցում:

Երեխայի անունը դրվել է Ֆերնանդեսի ամուսնու՝ երկրի մահացած նախագահ Նեստոր Կիրչերի պատվին:

Արգենտինական հանրային լրատվամիջոցները հեղեղված էին շնորհավորանքներով, սակայն պաշտոնական ոչ մի հայատարարություն դեռևս չի արվել, նախագահի Twitter-ի էջը ևս լռում է այս մասին:

Երեխայի հայրը՝ Մաքսիմո Կիրչերը քաղաքական շարժման ակտիվիստ է, իսկ մայրը՝ Ռոսիո Գարսիան ատամնաբույժ է:

 

Հյուրեմ սուլթանի դերակատարուհի Մերյամ Ուզերլին վերադառնում է

MՕսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի կյանքի և կառավարման ժամանակաշրջանի մասին պատմող թուրքական հանրահայտ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի աստղ Մերյեմ Ուզերլին՝ նույն ինքը Հյուրեմ սուլթանի դերակատարուհին վերադառնում է Թուրքիա: Որոշ ժամանակ առաջ 2,5 տարի սերիալում խաղալուց հետո Ուզերլին որոշեց լքել նկարահանման հրապարակը և վերադառնալ հայրենի Բեռլին: Լուրեր էին պտտվում, թե դերասանուհին գոհ չէ իր ստացած աշխատավարձից այդ պատճառով էլ հեռացել է սերիալից: Սակայն հետո պարզ դարձավ, որ նա որոշակի խնդիրներ ունի և բուժում է ստանում այսպես կոչված «սպառված լինելու» սինդրոմից:
Ահա «Ռադիկալը» գրում է, որ Մերյեմ Ուզերլին «Facebook»-ի իր երկրպագուների համար հետևյալ գրառումն է արել՝ «Ամենակարճ ժամանակամիջոցում ձեզ հետ կլինեմ»: Սակայն հայտնի է դարձել, որ Ուզերլին ոչ թե նոր սերիալում խաղալու, այլ Բոդրումում արձակուրդն անցկացնելու համար է վերադառնալու Թուրքիա:

 

 

Թուրքական բանակը գնալով ավելի է թուլացնում իր դիրքերը

banakԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը գերմանական Հյուրթ քաղաքում մասնակցելով պահքի ընթրիքին՝ իֆթարին, խոսել է թուրքական բանակի մասին: Նրա խոսքերով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջումների բոլոր մասնակիցները դատարանի առաջ են կանգնել, քանի որ նրանք, ովքեր գործել են ժողովրդի կամքին, ժողովրդավարությանն ու օրենքին հակառակ, պետք է պատասխան տան: Բոզդաղը նշել է, որ թուրքական խորհրդարանը արձակուրդ գնալուց առաջ փոփոխություն է արել Զինված ուժերի օրենսդրության մեջ, ըստ որի բանակը այլևս չի կարող խառնվել քաղաքական գործերին:
«Անադոլու» գործակալությունը գրում է, թե Բոզդաղը պատասխանել է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ հնչած մեղադրանքներին: Փոխվարչապետը ընդգծել է, որ Թուրքիայում այսօր ժողովրդավարությունն այնքան ուժեղ է. որ կարող է ապահովել երկրի անվգտանգությունը:

Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014 թվականին Ստամբուլ կայցելի

PapaՎատիկանին մոտ կանգնած աղբյուրները լուր են տարածել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014 թվականի նոյեմբեր ամսին այցելելու է Ստամբուլ: Մարտ ամսին նոր պապի պաշտոնավարման սկզբին նվիրված արարողությանը մասնակցած Պոլսի հունաց պատրիարք Բարտոլոմեոսին Ֆրանցիսկը անձամբ էր հայտնել Թուրքիա այցելելու ցանկության մասին: Ֆրանցիսկի Ստամբուլ կատարելիք այցը ինչ որ առումով որակվում է որպես «պատասխան այց»:

Թուրքական կայքերը գրում են, որ կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը մեծ կարևորություն ունի: Այն հատկապես նշանակալից է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև լարվածության նվազման և երկխոսության նոր ճանապարհների ստեղծման տեսանկյունից: Հետաքրքրություն է առաջացրել նաև Ստամբուլ այցի գնալու համար ընտրված ժամանակը: Նոյեմբերի 30-ին Ստամբուլի ուղղափառ եկեղեցու հիմնադրման տարելիցն է, որը 330 թվականին պաշտոնապես ճանաչվեց Հռոմի կողմից:

Թուրքիայում շարադրելու են հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը

mehmet_metin_hulaguԹուրքական պատմագիտական ընկերությունը պատրաստվում է մեծ աշխատություն գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմական զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշելով, որ սա լինելու է երկու երկրների հարաբերությունների պատմությունը, ասել է, թե այս աշխատության մեջ ընդգրկվելու են այնպիսի հոդվածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչությունների սոցիալական ասպեկտները:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ պրոֆեսորի հայտարարության՝ այս հրատարակությունը յուրատեսակ նախապատրաստություն է 2015 թվականին ընդառաջ: Հյուլգյուն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, սակայն այդ ընթացքը ամբողջությամբ ընգրկող որևէ աշխատություն չկա: «Առանձին աշխատություններ կան այս կամ այն ժամանակահատվածի վերաբերյալ, սակայն մեր ժողովածուի մեջ հրատարակվելու են այնպիսի հոդվածներ, որոնք գրվել են ինչպես անցյալում, այնպես էլ վերջին տարիներին, կլինեն նոր փաստեր»,-նշել է Հյուլգյուն:
Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը հայտնել է, որ բոլոր նյութերը հավաքագրվելու են մինչև այս տարվա վերջ, իսկ հրատարակման աշխատանքները ընդհանուր առմամբ կավարտվեն մեկ տարվա ընթացքում:

 

Ամերիկայի եգիպտացիները աջակցում են Մուհամադ Մուրսիին

amnՎաշինգտոնում Սպիտակ տան առաջ եգիպտական ծագում ունեցող ամերիկացիների կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավաքվածները հայտարարել են, որ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավար ճանապարհով, իսկ բանակը, պաշտոնանկ անելով նրան, գործել է հակառակ ժողովրդի կամքին:

«Եգիպտական ծագում ունեցող ամերիկացիները ժողովրդավարության և մարդու իրավունքների համար» հասարարկական կազմակերպության ղեկավարներից Աքրամ Ալզանդը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եգիպտոսում տեղի ունեցածը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում:

 

Նիցցայի հայ առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը մտահոգված է եկեղեցու ճգնաժամով

Նիցցայի հայ առաքելական եկեղեցիՆիցցայի Սբ Մարիամ առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկության, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գործողությունների եւ եկեղեցու մտահոգիչ վիճակի հետ կապված:

«Nouvelles d’Arménie» -ում հրապարակված թեմական խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ մենք չենք խոսում մեր թեմի ցավալի վիճակի, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու լուրջ խնդիրների մասին: Սակայն այսօր վերջին երկու իրադարձությունները` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկությունը եւ մյուս կողմից մեր թեմի հոգեւորական` հայր Վաչեի քրեական պատասխանատվության հարցը մեզ ստիպում են հանդես գալ հրապարակավ:

2009թ. դեկտեմբերից, բախվելով հայր Վաչեի եւ նրա  կամակատարների  կոպիտ գործողություններին, մենք ապարդյուն օգնություն էինք հայցում. մեզ երբեք չլսեցին կաթողիկոսը, կամ մեր ասոցիացիայի ղեկվարությունը, որոնք մեզ ներկայացնում են պետական իշխանության մարմիններում: Մեզ անգամ անվանեցին Հայ առաքելական եկեղեցու վտանգավոր թշնամիներ, այն դեպքում, երբ մենք միայն նրա պաշտպաններն ենք: Այդ ամոթը սպանում է մեզ: Վերջերս «AYP» ռադիոկայանի հարցազրույցը Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ լույս սփռեց այն ամենի վրա, թե ինչպես է Գարգեին Բ կաթողիկոսը ղեկավարում Սուրբ եկեղեցու անունից:

Մենք իրավունք ունենք զարմանալու այն մշտական աջակցությունից, որը կաթողիկոսը ցուցաբերում էր հայր Վաչեի նկատմամբ, ով արժանի չէ մեր եկեղեցուն, այն դեպքում, երբ կաթողիկոսը հոգեւոր աստիճանից զրկում է նրանց, ովքեր որեւէ սխալ թույլ չեն տվել, այլ պարզապես անհամաձայնություն են հայտնել նրա որոշ ցանկությունների կամ մեթոդների հետ: Որոշ իմաստով այդպիսին է նաեւ մեր թեմի առաջնորդի ճակատագիրը: Այսպիսով, նա պահպանեց իր պատիվը եւ պաշտպանեց իրեն շատ ցավալի հարվածից` եկեղեցուց հեռացումից: Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա Նորվան արքեպիսկոպոսի հարցազրույցը պարզ նկարագրում է, թե ինչպիսի անսպասելի եւ աննախադեպ կերպով է արտահայտվում կաթողիկոսը, որի հիմնական խնդիրը, հարկ է հիշեցնել, որ կայանում է բոլոր հայերին խաղաղություն, ներդաշանկույուն եւ եղբայրական սեր տարածելու մեջ»:

Հայտարարության հեղինակները կոչ են անում եկեղեցուն եւ հայ ժողովրդին միավորվել եւ դուրս գալ այդ ճգնաժամից: «Հայ առաքելական եկեղեցու հիվանդություն. հենց այսպես պետք է որակել ներկայիս իրավիճակը, ինչը ողջ հայ ժողովրդի ընդհանուր վատ վիճակի ցուցանիշ է  եւ թուլացնում է նրա դիրքերը ռակա մարտահրավերների առջեւ»,-մասնավորապես նշվում է  հայտարարության մեջ:Շարունակությունը կարդացեք այստեղ

Մոսկվայի մարզում ՃՏՊ-ի զոհերի կապակցությամբ սուգ է հայտարարվել

51e308f0-fe09-2beb-fe09-2be44fe01c3a.photo.0Այսօր Մոսկվայում ու Մոսկվայի մարզում սուգ է հայտարարվել Պոդոլսկի մոտ կատարված ՃՏՊ-ի հետևանքով զոհերի կապակցությամբ: Իջեցվել են դրոշները, հեռուստաընկերություններում ու մշակութային հիմնարկներում հետաձգվել են զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները:

Ավտոբուսի ու կրավազով բեռնված ԿամԱԶ-ի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել, 29-ը գտնվում են հոսպիտալներում:

Ոստիկանությունը վթարի մեղավոր է համարում 45-ամյա Հայաստանի քաղաքացուն, որը ներկայում գտնվում է հիվանդանոցում: Նախնական տեղեկություններով, վարորդը սթափ է եղել,սակայն հայտնի է, որ նա քանիցս զանազան խախտումների համար պատասխանատվության է ենթարկվել:

Տեղեկացնում են, որ նա հրաժարվում է քննիչների հարցերին պատասխանել` պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Հետաքննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել նրա ձերբակալման համար: Պատժի սահմանման հոդվածում մինչև 7 տարվա ազատազրկում է  նախատեսվում 2-ից ավելի մարդկանց մահվան հանգեցրած ՃՏՊ-ի դեպքում:

Պոդոլսկում կատարված ողբերգությունից հետո, Պետդուման շտապ կարգով սկսել է օրենքի նախագծի մշակումը, որը կպարտավորեցնի միգրանտ վարորդներին Ռուսաստանի վարորդական իրավունք ստանալ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, արդեն այս տարվա աշնանը օտարերկրացի վարորդներին կստիպեն ազգային վարորդական վկայականը փոխարինել ռուսաստանյանով:

Femen-ի ակտիվիստը Ֆրանսիայում նամականիշի խորհրդանիշ է դարձել

i (2)Femen շարժման առաջնորդ Իննա Շևչենկոն դարձել է Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշի` Մարիաննայի նախատիպերից մեկը:

Նոր Մարիաննայի պատկերի վրա աշխատել են 33-ամյա ձևավորող Օլիվյե Սիապպան ու 30-ամյա Դավիթ Կավենը:

“Մենք կամենում էինք, որ այդ կերպարը միջազգային լինի ու ժամանակից դուրս, դրա համար էլ Մարիաննայի ձեռքերը պատկերված են Վերածննդի ռեալիստական ոգով, իսկ աչքերը լի են ժամանակակից ֆրանսիական կոմիքսների ռեալիզմով,  1980-ականների ասիական “մանգայով” ու 1950-ականների ամերիկյան անիմացիայով”:

“Փռյուգիական  գլխանոցով երիտասարդ կինը` Մարիաննան Ֆրանսիայի ազգային խորհրդանիշն է 1792-ից: Հենց նա է մարմնավորում հանրապետության կարգախոսը` “Ազատություն, Հավասարություն ու Եղբայրություն”:

Սիապպան թվիթերյան իր միկլրոբլոգում գրել է.“Նրանց համար, ով կհարցնի, թե ով է Մարիաննայի մոդելը հանդիսացել.  դա տարբեր կանացի, հատկապես,Femen-ի հիմնադիր` Իննա Շևչենկոյի  կերպարների միահյուսում է”:

Նորածինը թաղումից առաջ վերակենդանացել է

tavora620Իսկական հրաշք է կատարվել Բրազիլիայում, տարեց Էլզա Սիլվիի ընտանիքում: Նրա նորածին թոռնիկը Յասմին Գոմեսը “հարություն է առել տատի աչքի առջև, այն բանից հետո, երբ բժիշկները  հայտնել էին, որ երեխան մահացել է:

Երեխան ծնվել է հուլիսի 9-ին, տեղի հոսպիտալներից մեկում: Ծննդաբերությունը բնական եղանակով է կատարվել, սակայն, շուտով  նա դադարել է շնչել:

Բժիշկները փոքրիկին փրկելու մի քանի փորձ են կատարել սակայն ոչինչ չի ստացվել: Նրան դուրս են գրել հիվանդանոցից ու համապատասխան սերթիֆիկատ տվել:

Փոքրիկի 22-ամյա մայրը սարսափով է հիշում, երբ իրեն առաջինը հայտնեցին բոթը:

“Իմ աշխարհը քանդվեց մեկ րոպեում, իմ բոլոր երազները խորտակվեցին”:

Բուժքույր Անա Կլաուդիա Օլիվեյրան, որը ներկա էր ծննդաբերությանը, որոշեց, որ երեխայի մարմինը պետք է հոսպիտալին կից փոքրիկ ժամատուն տարվի: Նա խոստովանել է.”Փոքրիկն ասես հրեշտակ լիներ ու ինձ համար անտանելի էր այն միտքը, որ նա պետք է դիահերձարանում պառկի”:

Յասմինի տատիկը ժամատուն է գնում սգո ծառայությունների մատակարարի հետ, որ թոռան մարմինը վերցնի,, այդ պահին էլ փոքրիկը շարժվում է ու բացում աչուկները:

Բժիշկները հիվանդանոցում փորձել են բացատրել, որ դա ընդամենը ռեֆլեքս է, սակայն տատը պնդել է, որ սեփական աչքերով է տեսել փոքրիկի շարժը:

Նրա բարեկամները մինչև այժմ չեն կարողանում ուշքի գալ, սկզբում ցնցումը, ապա երջանկությունը միախառնվել են: Հիմա փոքրիկը կրկին բժիշկների հսկողության ներքո է գտնվում: Նրա վիճակը լուրջ է գնահատվում, սակայն` կայուն:

 

 

 

Greenpeace ակտիվիստները Ֆրանսիայում ԱԷԿ-ի տարածք են ներխուժել

imagesGreenpeace 10-յակ ակտիվիստներ ներխուժել են Ֆրանսիայի հարավում գտնվող  “Տրիկաստեն” ԱԷԿ-ի տարածք:

Նրանք ներսում պաստառներ են փակցրել”Տրիկաստենը” միջուկային վթար է” ու “Օլանդը նախագահ է, թե աղետ” գրություններով: Վերջին մի քանի տարիներին Greenpeace-ի ակտիվիստները քանիցս ներխուժել են ԱԷԿ-ի տարածք: Նրանք հայտարարում են, որ այդ կերպ ցանկանում են ուշադրություն հրավիրել այն վտանգին, որ ներկայացնում են ատոմակայանները, ինչպես նաև հասարակությանը ցույց տալ ԱԷԿ-ի պաշտպանության խնդիրները: