Խորվաթիան ԵՄ-ի 28-րդ անդամն է դարձել

i (1)Խորվաթիան հուլիսի 1-ից պաշտոնապես ԵՄ անդամ է դարձել:

Խորվաթիայի ներկայացուցիչներն արդեն անցել են ԵՄ տարբեր մարմիններում իրենց պարտականությունների կատարմանը: Վերջինը 2007-ին ԵՄ անդամագրվել էին Բուլղարիան ու Ռումինիան:

ԵՄ անդամակցելու դիմում Խորվաթիան ներկայացրել էր 2003-ին, 2004-ի կեսին երկիրը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Երկրի օրենսդրությունը ԵՄ-ին համապատասխան նորմերի բերվեց 2006-ին, սակայն Սլովենիայի հետ հակասությունների պատճառով ԵՄ  կազմում ընդգրկվելը հետաձգվեց: Երկրի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը  Զագրեբն ու Բրյուսելը ստորագրել են  դեռևս 2011-ի դեկտեմբերի 9-ին:

Մեծ Բրիտանիան պատրաստ է բարելավել իր հարաբերությունները Իրանի հետ

William HagueՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը հայտնել է, որ Բրիտանիան պատրաստ է քայլ առ քայլ բարելավել իր հարաբերությունները Իրանի հետ, և ինքը կցանկանար հանդիպել Թեհրանի արտաքին գործերի նախարարի հետ:

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Հեյգը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհի հետ հեռախոսազրույցում շեշտել է հարաբերությունների հրատապ բարելավման փաստը՝ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ արևմուտքի մտավախությունները փարատելու համար է:

Չորեքշաբթի արված հայատարարության մեջ ասվում է, որ Հագը նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է երկկողմանի հարաբերությունների քայլ առ քայլ բարելավմանը, և կցանկանար սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարարին:

Այս կոչը հնչել է հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանի հաղթանակից հետո:

Ռոուհանին խոստացել է գնալ մոդեռնիզացման ճանապարհով, ինչը արևմուտքի հետ լարված հարաբերությունների բարելավման հույս է տալիս:

 

Էլթոն Ջոնի զուգընկերոջ կարծիքով իրենց ընտանիքը ամբողջական է և իրենք այլևս չեն ցանկանում երեխաներ ունենալ

elton jhon and his familyԷլթոն Ջոնը և իր զուգընկերը հունվարին հանրությանը հայտարարեցին իրենց երկրոդ որդու ծննդյան մասին:

Սակայն Էլթոն Ջոնի զուգընկեր Դեվիդ Ֆերնիշը հայտնում է, որ իրենց ընտանիքը այժմ ամբողջական է և իրենք այլև չեն ցանկանում երեխաներ ունենալ:

50-ամյա ռեժիսյորը և 66-ամյա երաժիշտը շատ ուրախ են տեսնել, որ իրենց երեխաները միայնակ չեն զգում իրենց:

Էլթոն Ջոնը նախկինում խոսելով իր ընտանիքի մասին՝ իր սերն է արտահայտել՝ նշելով, որ երբ իրենք մեկ երեխա ունեին, ինքը չէր կարող պատկերացնել, որ կարող է այդ երեխայից բացի մեկ այլ երեխայի սիրել: Սակայն, երբ իրենք ունեցան երկրորդ երեխան, ինքը հասկացավ, որ ծնողական սերը երեխաների նկատմամբ անսպառ է, և իր սերը ավելի խորացավ ու մեծացավ:

Լարա Ֆաբիանն ամուսնացել է

Լարա Ֆաբիանը ամուսնացել էԸնդամենը վայրկյաններ առաջ ֆրանսիացի աշխարահահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանը ֆեյսբուքյան իր էջում երկրպագուների հետ կիսվեց ուրախալի իրադարձությամբ: (Mes anges ….le bonheur ça se partage….je voulais vous dire ma joie…NOTRE JOIE !!!!!La vita e Bella!!!! JUST MARRIED !!!!!!) Երգչուհին ամուսնացել է և տեղադրել մեկ լուսանկար արարողությունից: Ամուսնու անունը գրված չէ, բայց, նկարից դատելով, դա աճպարար Գաբրիել դե Ջորջիոն է, ում հետ վերջին շրջանում Ֆաբիանը հանդիպում էր:

Եվրոպան 2 տեսարժան վայր փակել է զբոսաշրջիկների առջև

ol3001372402891Օտարեկրյա զբոսաշրջիկները, որոնք երկար են պատրաստվել Եվրոպայով շրջագայության` երազելով վերջապես տեսնել Հռոմի ու Փարիզի ճարտարապետական, մշակութային ու պատմական տեսարժան վայրերը, դժգոհ կմնան ու ծայրահեղ կհիասթափվեն, քանի որ Կոլիզեյն ու Էյֆելյան աշտարակը լրիվ փակ են արտադրական հակասությունների ու գործադուլի պատճառով:

Այդ օբյեկտները սպասարկող անձնակազմը հրաժարվում է աշխատել, մինչև գործատուները չբարելավեն աշխատանքային պայմանները և չբարձրացնեն աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցներն օտարերկրացիներին խնդրում են  ներել իրենց պատճառված անհարմարության համար, սակայն կարծում են, որ այդ օբյեկտների փակումը  իրենց պահանջների մասին հայտարարելու  ու լսելի դառնալու միակ միջոցն է: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում ասել, թե երբ կհարթվի այդ կոնֆլիկտը, որպեսզի  զբոսաշրջիկները  կարողանան այցելել Էյֆելյան աշտարակ ու Կոլիզեյ:

Վատիկանը ներքաշվել է հերթական սկանդալի մեջ

ol3001372404812Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կարգադրել է Վատիկանի բանկի ֆինանսական գործունեության նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնել, որը հայտնվել է  փողերի լվացման ու կաշառակերության սկանդալի հետ:

Հայտնի է, որ  Հռոմի  նոր պապը հանձնաժողովի անդամներ  է նշանակել, որոնք պետք է  ուսումնասիրեն ու վերլուծեն բանկային  իրավաբանական կառուցվածքն ու գործունեությունը` Պապական աթոռի առաքելությանը ներդաշնակեցնելու նպատակով:

Պապի գործունեությունը պատասխանն է մոնսինյոր Նունցիո Սկարանոյի նկատմամբ Սալերնոյի դատախազության հարուցած գործի առնչությամբ, որը կասկածվում է  հանցագործ գործունեությամբ ստացված եկամուտներիի լվացման մեջ: Վերջերս «La Citta di Salerno» հարցազրույցում նա հայտարարել է, որ ընդամենը հետևել է իր հաշվապահի խորհուրդներին:

Առաջին անգամը չէ, որ Վատիկանը մեղադրվում է անօրինական գործարքներում:

Իտալացի մագնատը 20 մլն եվրո կնվիրաբերի Պոմպեյը վերականգնելու համար

Լուսանկարը` Reuters-ի

Լուսանկարը` Reuters-ի

Իտալացի շինարար-մագնատ Պետրո Սալինին պատրաստվում է 20 մլն եվրո նվիրաբերել հնագույն քաղաք Պոմպեյը վերականգնելու և պահպանելու համար, հաղորդում է Reuterts-ը:  Քաղաքը մեծապես տուժել է կլիմայի  ազդեցությունից, տեղական  մաֆիայից ու կոռումպացված մենեջմենթից:

«Հանցագործություն կլինի թողնել, որ Պոմպեյը կործանվի»,- ասել է Սալինին մամուլի ասուլիսի ժամանակ:

Երբ մ.թ.  79 թվականին Վեզուվ հրաբուխը ժայթքեց, Պոմպեյը թաղվեց մոխրակույտի տակ ու այդպես մնաց դարեր շարունակ: Պեղումների արդյունքում բացահայտվել է քաղաքի մի մասը` այն դարձնելով Իտալիայում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկը:

Սալինին ասել է, որ իր նպատակն է ներգրավել միջազգային դոնորների` օգնելու վերագործարկել աշխարհի ամենաարժեքավոր հնավայրերից մեկը:

Իտալիան Պոմպեյում արտակարգ դրություն է հայտարարել 2008-ից, այն բանից հետո, երբ հնագետները դժգոհություն հայտնեցին հուշարձանի վատ պահպանությունից, վատ կառավարումից և աղքատիկ ներդրումներից:

Փետրվարին ԵՄ-ն մեկնարկեց 105 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որով նախատեսվում է վերականգնել Պոմպեյը և հայտարարեց, որ կփորձի պաշտպանել միջոցները տեղական մաֆիայից:

ԵՄ ծրագիրը մեկնարկեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալեց մի ռեստավրատորի, ով մեղադրվում էր  քանդվող հնագույն քաղաքի վերականգնման համար հատկացված միջոցները  գրպանելու  մեջ:

Սալինիից բացի իտալական մի շարք ընկերություններ ներդրումներ են իրականացրել` օգնելու վերականգնել և պահպանել երկրի մշակութային ժառանգությունը:

Օրինակ,   շքեղ կոշիկներ արտադրող TOD-ը ֆինանսավորել է Հռոմի կոլիզեումի վերականգնումը:

Գերմանիայում Թուրքիային աջակցության ցույց կանցկացվի

germanyԳերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հուլիսի 7-ին «Հարգանք ժողովրդավարության հանդեպ» անունը կրող ցույց կանցկացվի՝ ի աջակցություն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցը կազմակերպել է Եվրոպայի թուրքական ժողովրդավարների միությունը:

Վերոնշյալ միության նախագահ Սուլեյման Չելիքի խոսքերով՝ մեկ ամիս առաջ Ստամբուլում ծավալված իրադարձությունները չեն անտեսվել իրենց կողմից: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ցույցը, որպեսզի աջակցենք թուրքական կառավարության»,-ասել է Չելիքը, նշելով, որ ցույցին հրավիրել են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժողովրդավարության խնդիրների նկատմամբ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում կազմակերպվելիք ցույցին կմասնակցի նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:

Պորտուգալիայում համընդհանուր գործադուլը վերածվել է ոստիկանության հետ բախման

i (1)Լիսաբոնում անկարգություններով է ավարտվել  երկրի կառավարության դեմ ուղղված վերջին երկու տարում թվով 4-րդ գործադուլը: Այն կազմակերպել են երկրի խոշորագույն արհմիութենական միավորումները:

Բազմահազարանոց ցուցարարների գլխավոր պահանջը Պորտուգալիայի կառավարության հրաժարականն էր: Բողոքի ակցիային մասնակցել է պետծառայողների 80%-ը: Քաղաքներն ասես կաթվածահար եղած լինեին: Հիվանդանոցները նվազագույն ծառայություններ են ցուցաբերել, արդյունաբերական ընկերություններում կանգ է առել արտադրությունը: Ընդ որում, գործադուլն ամենևին չի դիպչել առևտրի աշխատանքին:

“Պորտուգալացի աշխատավորների` գործադուլին ակտիվ մասնակցությունը  Պասսուշա Կոելյոյի կառավարության պարտությունն է, որը հակաժողովրդական քաղաքականություն է վարում”,-հայտարարել է  Պորտուգալացի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմենիու Կառլուշը:

Խորհրդարանի հետ կապերի գծով նախարար և Նախարարների խորհրդի ապարատի ղեկավար Լուիշ Մարկեշ Գեդեշն իր հերթին նշել է, որ “կառավարությունը հարգում է  գործադուլի իրավունքը, սակայն էլ ավելի հարգում է  նրանց, ով աշխատանքի է դուրս եկել”:

Չեխ ցուցարարներն իրենք իրենց խարանել են կենդանիներին պաշտպանելու համար (լուսանկարներ)

5 (1)   Չեխիայում մի խումբ ակտիվիստներ կենդանիներին պաշտպանելու համար հետաքրքիր ցույց են կազմակերպել: Որպեսզի բոլորին ցույց տան, թե ինչպես են տառապաում 4 (1)կենդանիները, հրապարակում ցույց են տվել, թե ինչ ցավ են պատճառում նրանց շիկացած երկաթով արված խարանները: Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ ցուցարարներն  3 (3)այդպիսով բողոքել են անասնապահության մեջ հաճախակի կիրառվող խարանման համակարգի դեմ:

2 (5)Կենդանիների իրավունքները պաշտպանելու համար նմաօրինակ ցույցերը նորություն չեն: Անցած տարի մի խումբ ցուցարարներ Իսրայելում իրենք իրենց խարանել էին, որպեսզի բոլորին հասկացնեին, թե ինչ ցավ են զգում կենդանիները: Իսրայելին հետևել էր ԱՄՆ-ն, Իտալիան և Արգենտինան: Ի վերջո ցույցի այս ալիքը հասավ Չեխիա: Մայրաքաղաք Պրահայում 11 ցուցարար իրենց վրա արդեն կենդանական խարան ունեն:

Շեքսպիրի պիեսները վերածելու են արձակի

pic_7c4f65e2d170e5145b6ad3fe1375bebdԲրիտանական Hogarth հրատարակչությունը հայտարարել է Շեքսպիրի չափածո  պիեսները արձակի վերածելու նախագծի մասին :Փոխադրումը կկատարեն ճանաչված գրողները:

Միջազգային  The Hogarth Shakespeare նախագծի նպատակն այն է, որ Շեքսպիր ընթերցեն նոր լսարանները, որոնց ճմշում է բանաստեղծական լեզուն: Բացի այդ, գրողի ստեղծագործություններին ժամանակակից հնչեղություն կտրվի:  Մասնակից գրողների անունները դեռևս հայտնի չեն: Նախագիծը Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցի կապակցությամբ  2016-ին անցկացվելիք արարողությունների առիթով է  ձեռնարկվելու:

Վերջին շրջանում բրիտանական գրականության դասականների ավելի ու ավելի շատ գործեր են վերամշակվում ու վերահրատարակվում:

Մեծ Բրիտանիան կկրճատի պետծախսերը

iՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար  Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ խիստ բյուջետային տնտեսության շրջանակներում   հետագայում կկրճատի ծախսերը: Նրա խոսքով, 2015-2016-ին նախատեսված է պետծախսերը կրճատել 11,5 մլրդ ֆունտ ստեռլինգով: Այդպիսով նա պլանավորում է երկիրն ազատել բյուջետային դեֆիցիտից:

Բրիտանական պետական սեկտորի միլիոնավոր աշխատակիցներ կզրկվեն աշխատավարձերի ավտոմատ ավելացումից:Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ կավելանան երկաթուղիների, բնակարանների ու ճանապարհների շինարարության պետծախսերը:

“Մեծ Բրիտանիան պետք է պայքարի այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ճգնաժամը եվրագոտում ու նավթի բարձր գները”,-նշել է Օսբորնը:

Մինչդեռ, ֆինանսների ստվերային նախարար Էդ Բոլսը  Համայնքների պալատին հայտնել է, որ դա վկայում է  խիստ տնտեսության կառավարական ծրագրի տապալման մասին:

Մեծ Բրիտանիայում աճում է մահմեդականների վրա հարձակումների թիվը

musluman Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած զինվորի սպանությունից հետո աճում են հակամահմեդական տրամադրությունները: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երկրում ցույցեր են անցկացվում, այրվում և քարկոծվում են մզկիթները և դրա հետ կապված մուսուլմանները դիմել են բրիտանական կառավարությանը և իրավապահ մարմիններին՝ խնդրելով անվտանգություն ապահովել: «Faith Matters» բարեգործական կազմակերպության աշխատակիքցը նշել է, որ իրենց մոտ 200 մուսուլման է դիմել:

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանական կառավարությունը չի կարողանում դադարեցնել մահմեդականների նկատմամաբ բռնությունները»,-հայտարարել է Իսմայիլ Պաթելը, որը հանդիսանում է Պաղեստինին աջակցող բրիտանական «Ալ Աքսայի ընկերները» կազմակերպության նախագահը: Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությունը ցույց է տալիս, որ բրիտանական մահմեդականների ապագան վտանգված է:

Եղիսաբեթ II -ը Համացանցը ստեղծողներին մեկուկես մլն դոլար է նվիրել

o_636467Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ընդունելություն է ունեցել գիտատեխնիկական ոլորտում ձեռքբերումների համար մրցանակի ստեղծման առիթով: Մրցանակը կրում է  Queen Elizabeth Prize for Engineering, անունը, պարգևի չափը միլիոն ֆունտ է (ավելի քան մեկուկես մլն դոլար): Մրցանակը հանձնվում է  ինժեներիայի բնագավառում ինովացիաների հեղինակներին, որոնք նպաստում են պրոգրեսին: Այդ մրցանակով առաջինը պարգևատրվեցին նրանք, ովքեր մասնակցել են Համացանցը ստեղծելուն.Թիմ Բյորներս-Լին` Անգլիայից ու ամերիկացիներ Ռոբերտ Կանը, Վինտ Սերֆը ու Մարկ Անդրեսենը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Բուքինգհեմյան պալատում:

Սեղանի վրա պարելու ժամանակ նախարարը կոտրել է ոտքը

pic_c4a77d865e0c06a1f7abe140ba2a81fd (1)Ներգաղթի հարցերով նախարարը կոտրել է ոտքը բարում սեղանի վրա պարելու ժամանակ ընկնելու հետևանքով: Դեպքը կատարվել է Մեծ Բրիտանիայի նախարար Մարկ Հարպերի հետ: Ինքը`  պահպանողական կուսակցության անդամ քաղաքական գործիչը հաստատել է , որ իր հետ նման բան է կատարվել: Նա պատմել է, որ չի հիշում, թե ինչ երգ էր հնչում բարում, երբ ընկավ սեղանի վրայից: Ընդ որում, նա նշում է, որ պատահարի պահին կինը` Մարգարեթը կողքին էր.”Նա ինձանից լավ է պարում, դրա համար էլ նա չընկավ”,-հայտարարել է նախարարը:

Հարպերը պատմել է, որ գնացել է բժշկի մոտ, որն էլ հատուկ վիրակապ է դրել: Նախարարն ասում է, որ ոտքը շատ չի ցավում, դրա համար էլ նա կշարունակի աշխատել: The Daily Mail գրում է, որ նախարարն աշխատանքի է գնում անթացուպերով: Հարպերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքն ու դրա հանգամանքները բազմաթիվ հումորների  նյութ են դարձել:

Սպասվում էր, որ  երեքշաբթի նա պետք է մեկներ Ալժիր` գործերով, սակայն, ուղևորությունը հետաձգվել է:

Հունաստանում նոր կառավարություն է ձևավորվել

pic_3790cb170f1fbb2e4ede4607424c2b1fՀունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հունիսի 24-ին փոխել է նախարարների կաբինետի կազմը: Պատճառը, ինչպես նշում է  Reuters-ը, կառավարող կոալիցիայից “Դեմոկրատական ձախեր” կուսակցության դուրս գալն է, որին էին պատկանում մի քանի նախարարական պորտֆելներ:

Նոր կառավարությունում 2 մասնակիցներ են մնացել. “Նոր դեմոկրատիան”` վարչապետ Սամարասի հետ ու ՊԱՍՈԿ-ից (“Համահունական սոցիալիստական շարժում”)` սոցիալիստներ` Էվանգելոս Վենիզելոսի գլխավորությամբ, որը  վերանշանակումների արդյունքում զբաղեցրել է փոխվարչապետի ու ԱԳ նախարարի պաշտոնը:

Կոալիցիայից “Դեմոկրատական ձախերի” դուրս գալու պատճառը ERT հեռուստառադիոընկերության փակումն է: Ընկերության աշխատանքները դադարեցվեցին բյուջետային միջոցների անբավարարության պատճառով. 2,5 հազար աշխատակիցներն ուղարկվեցին չվճարվող արձակուրդ:

Հունաստանում բյուջետային միջոցների անբավարարությունը պայմանավորված է տնտեսական խոր ճգնաժամով: Հունաստանի իշխանությունները ստիպված էին դիմել միջազգային ընկերակցությանը: Միջազգային վարկատուները խոստացել են երկրին 200 մլն եվրո վարկ տրամադրել, սակայն դրա փոխարեն պահանջել են կրճատել պետծախսերը: Դրա համար մինչև 2014-ի տարեվերջ Հունաստանը պետք է շուրջ 15 հազար պետծառայող ազատի աշխատանքից:

Միլանի դատարանը Ռուբիի գործով Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման

բերլուսկոնիՄիլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման այսպես կոչված Ռուբիի գործով: Բացի դրանից աղմկոտ քաղաքական գործչին արգելվել է զբաղվել ցանկացած հասարակական գործով, հաղորդում է  “Ռոսիա 24”-ը:

Իտալիայի նախկին վարչապետին ավելի վաղ մեղադրել էին երկու կետով: Նախ, հետաքննության համաձայն, նա օգտվել է անչափահասների` “սիրո քրմուհիների” ծառայությունից, այդ թվում աշխարհահռչակ մարոկական պարուհի Ռուբիի: Երկրորդ,  իր հնարավորություններն օգտագործել է ծածկելու անօրինական փաստը:

Քիմիայի ուսուցիչը հրկիզել է իրեն դասի ժամանակ, տեսանյութ

o_790896Դանիայի դպրոցներից մեկում դասի ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Քիմիայի ուսուցիչը փորձ կատարելու ժամանակ կորցրել է վերահսկողությունը: Անոթում վառվող կրակը անցել  է տղամարդու հագուստին: Դպրոցականները սարսափից գոռգոռում էին , բայց ոչնչով չէին կարողանում օգնել ուսուցչին:

Ուսուցիչը ներկայացնում էր աշակերտներին, թե ինչ կկատարվի, եթե խառնեն երկու վառվող նյութ: Ուսուցիչը անոթի մեջ կրակ է վառել`հիացնելով աշակերտներին: Նրանք էլ հեռախոսով սկսել են նկարահանել ուսուցչին`  ոգևորելով նրան հիացական բացականչություններով: Հանկարծ տղամարդը որոշում է արագ ձեռքով հանգցնել կրակը` չգնահատելով կրակի իրական բարձրությունը:

Մի քանի վայրկյանից ուսուցչի հագուստը բռնկվում է և աշակերտների ծիծաղը փոխարինվում  է գոռոցներով: Նրանք ոչինչ չէին կարողանում անել: Բարեբախտաբար ուսուցիչը բավականաչափ հմուտ էր և կարողացավ հանգցնել կրակը: Նա անմիջապես հանեց վառվող շապիկը  և թատերական ձևով բարձրացրեց ձեռքերը:Դեպքից ոչ ոք չի տուժել

Ֆինանսական ճգնաժամը ստիպում է երեխաներին մանկատներում տեղավորել

ol3001372066393Միջին խավի ներկայացուցիչներից շատերը, որոնք տուժել են գլոբալ  ֆինանսական ու Եվրագոտու  ճգնաժամի պատճառով, խոստովանում են, որ ստիպված են իրենց երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ պարզապես ի վիճակի չեն կերակրել ընտանիքը:

Լրագրողները  ծնողների ու երեխաների նման ստիպողական բաժանումն անվանում են “հունական ժամանակակից ողբերգություն”, սակայն աղքատացած պետության շատ բնակիչներ, որոնք կորցրել են աշխատանքը ու գոյատևելու միջոցները, կարծում են, որ երեխաների համար ավելի լավ կլինի մանկատներում, որտեղ նրանք գոնե պարբերաբար սնունդ կստանան:

Մանկատների ու բարեգործական կազմակերպությունների տվյալներով, հիմա հույն երեխաների շուրջ 10%-ը գտնվում է քաղցի սահմանին: Որոշ տարածաշրջաններում  մանկատների երեխաների 80-100%-ն այստեղ է հայտնվել այն պատճառով, որ ծնողները պարզապես չեն կարողանում նրանց կերակրել:

Գերմանիայում կռունկը ընկել է բնակելի շանքի վրա՝ վնասվել է 13 մարդու

Germany. crane tips into a buildingՈստիկանության տեղեկություններով արևմտյան Գերմանիայում փառատոնի ժամանակ կռունիկի վրա դրված խցիկը ընկել է տան վրա՝ 13 մարդ վնասվածքներ են ստացել:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Նոյենշտադտ քաղաքում: Խցիկը կռունկից կախել էին տեղի դպրոցի կազմակերպած փառատոնի շրջանակներում:

Ոստիկանությունից հայտնում են, որ խցիկը ընկել է բնակելի շենքի տանիքին: Խցիկում գտնվող բոլոր ութ մեծահասակները և հինգ երեխաները վնասվել են: Մեծահասակներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով:

Բնակելի շենքի բնակչներից ոչ ոք չի վնասվել:

Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզ չեն: