Ռումինական բանակի աղջիկները համարվել են ամենասեքսուալները

աղջիկներ ռումինիայիցԲրիտանական Sun տաբլոիդի լրագրողները հարցում են անցկացրել, որպեսզի պարզեն , թե որ երկրի բանակում են ծառայում ամենահրապուրիչ աղջիկները: Պարզվել է, որ չնայած Իսրայելի բանակում երկու աղմկոտ էրոտիկ դեպք է գրանցվել, ռումինացի աղջիկները առաջին տեղն են զբաղեցրել: Ռուս  աղջիկները երրորդ տեղում են:

Իսրայելի բանակի աղջիկները   հայտնվել են հիթ շքերթի միայն 6-րդ տեղում: Ինչ վերաբերում է Ռումինիային, որ չունի հզոր ուժ մրցակցելու այլ արտասահմանյան պետությունների բանակների  հետ, տեղի զինվորները ունեն  գաղտնի խաղաքարտ`աղջիկները: Ամեն դեպքում այդպես են կարծում բրիտանական թղթակիցները և նրանց  հարցմանը մասնակցած համացանցի օգտատերերը: Այդ երկրի զինվորականների օգտին քվեարկել է 2 656 մարդ, որը հարցվածների ընդհանուր թվի  17% է :

Ռումինուհիներից հետո ամենասեքսուալ զինվորական աղջիկներն են համարվել հնարովի Վադիա երկրի աղջիկները, որոնք, ըստ Սաշա Բարոն Կոենի  “Բռնակալը” կատակերգության սյուժեի, պահպանում են ադմիրալ- գեներալ Ալադինին: Նրանց օգտին քվեարկել են  2 525 մարդ: Եռյակը եզրափակում  են ռուս աղջիկները, որոնց տվել են 1 717 ձայն: Մնացած տեղերը “սեքսուալ” հիթ շքերթում բաշխվել են հետևյալ ձևով.

  • Լեհաստան  (1 494 ձայն)
  • Հունաստան(1 364)
  • Իսրայել (1 269)
  • Բրիտանիա  (1 129)
  • ֆինլանդիա (889)
  • Սերբիա(615)
  • Շվեդիա(503)
  • ԱՄՆ (479)
  • Պակիստան (323)
  • Ավստրալիա (224)
  • Չինաստան (137)
  • Պաղեստին(111)
  • Սենտ-Լուսիա (99)
  • Կոլումբիա(75)
  • Լիբիա (53)
  • Մեքսիկա (44)
  • Ինդոնեզիա (35)

 Sun -ի քվեարկությանը մասնակցել է  16 հազար մարդ:

Եվրոպան պատուհասած ջրհեղեղը հասել է Բալկաններ

o_787457Ավերիչ ջրհեղեղը, որը 21 մարդու կյանք է խլել ու զգալի կորուստ պատճառել Գերմանիային . Չեխիային, Սլովակիային, Հունգարիային` հասել է Բալկանյան տարածաշրջան: Ջրհեղեղը, որն արդեն կորցրել է  ավերիչ ուժը,  գերազանցել է 2006-ի ռեկորդը:

Հունիսի 16-ից Խորվաթիայում Դանուբի մակարդակը սկսել է նվազել: Նույն օրը Սերբիայում ջրհեղեղը հասել է առավելագույն մակարդակի` 678 սմ Նովի-սադ քաղաքի մոտ: Մեկ օրում ջրի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով, սակայն հունիսի 17-ից այն կսկսի նվազել, հավատացնում են փորձագետները:

Փրկարարական ծառայությունների հատուկ ուշադրության տակ են “Ջերդալ 1” ՀԷԿ-ը, որը գտնվում է Սերբիայի ու Ռումինիայի սահմանին: Այն Դանուբի ամենախոշոր ու Եվրոպայի ամենահզոր ՀԷԿ-ն է : Ղեկավարությունը վստահեցնում է, որ լրիվ պատրաստ է  ջրհեղեղին: Ջրամբարում ջրի մակարդակը նվազեցված է  2,5 մետրով:

Ռումինիայում իշխանությունները վերահսկում են Պրուտ և Դանուբ գետերի մակարդակը, ստուգում հիդրոտեխնիկական սարքավորումների ու  ամբարտակների ամբողջականությունը:Բուլղարիայում Դանուբի վարարումը կարող է բարդանալ տեղումների պատճառով: Երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը նախազգուշացրել է  ջրի` կրիտիկական մակարդակի բարձրացման հնարավորության մասին:

 

Կրետե կղզու մոտ երկրաշարժ է եղել

o_778671Հունիսի 17-ին հունական Կրետե կղզու մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է կղզու հարավում, օջախը` 40 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում տալով  ԱՄՆ երկրաբանական ծառայությանը :

Չեխիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_786796Կիրակի երեկոյան Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հայտնել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Նա համապատասխան հայտարարությունն արել է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նիստից հետո, որի առաջնորդն է հանդիսանում: Կառավարության ղեկավարը խոստացել է պաշտոնական հայտարարություն անել երկուշաբթի:

o_787552“Ես ամենայն ուշադրությամբ հետևում եմ երկրում չորեքշաբթի օրվանից քաղաքական իրավիճակի զարգացմանը ու  հաշիվ եմ տալիս ինձ, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ինձ համար: Դրա համար այսօր (կիրակի) կդիմեմ կառավարության նախագահի պաշտոնից հեռանալու համար”,- ասել է նա` նշելով որ  քաղաքական պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Անցած շաբաթ Չեխիայում կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեց  քաղաքական 7 գործիչ: Հետախուզման արդյունքում նրանց դեմ պաշտոնական մեղադրանք առաջ քաշվեց: Շաբաթ, հունիսի 15-ին Չեխիայի վարչապետն ազատեց իր գրասենյակի ղեկավար Յանա Նագիյովին, որը, ինչպես պարզվեց, երկրի կառավարող կուսակցությունում ծավալված սկանդալի գլխավոր գործող անձ է: Կինը կգտնվի հսկողության տակ, մինչ հետաքննություն է ընթանում: Նա մեղադրվում է  Նեչասի կնոջ (որից բաժանվում է) նկատմամբ հետապնդում կազմակերպելու, ինչպես նաև ծառայողական դիրքը չարաշահելու ու կաշառակերության մեջ: Կնոջը 5 տարվա ազատազրկում է սպառնում: Կինը, սակայն, իր մեղքը չի ընդունում:

Էկլեր Lacoste-ից

51bb2b1c-6d4a-d801-6d4a-d80e630c1da0.photo.0Նորաձևության սիրահարները շուտով հնարավորություն կունենան վայելելու դիզայներական էլերներ: Lacoste ընկերությունը  Fauchon դելիկատեսը վաճառողի հետ մտադիր է իր 80-ամյակի կապակցությամբ “գիշատիչ” բրենդ ստեղծել:

Սահմանափակ քանակությամբ դեսերտը վաճառքի կհանվի հունիսի 17-ին: Էկլերները կլցոնվեն վանիլային, նշի, կիտրոնի, ելակի կամ էլ թեյի համերով  գունավոր կրեմներով: Ֆիրմային փաթեթավորմամբ մեկ էկլերի արժեքը մոտ 7 եվրո է (9,30 դոլար):

 

 

 

Մեծ Բրիտանիայում գիտական մրցանակ է սահմանվել

51bb9c40-d1e3-aa75-d1e3-aa7a1b35cd32.photo.0Մեծ Բրիտանիայի կառավարությունը գիտական մրցանակ է սահմանել, որի դրամական գործակիցը գերազանցում է Նոբելյան մրցանակը,հունիսի 14-ին հայտնել է Դևիդ Քեմերունը: Դափնեկիրը կստանա 1 մլն ֆունտ (1,56 մլն դոլար):

Քեմերունի խոսքով, պարգևը կտրվի նրան, ով “կկարողանա լուծել ժամանակի ամենախոշոր գիտական խնդիրը”:

“Որն է այդ խնդիրը` կորոշեն հասարակ մարդիկ: Հիմա մարդկությունը մի շարք լուրջ խնդիրների առջև է կանգնած, որոնք արժանի լուծում պետք է ստանան: Դա կարող է շաքարային դիաբետի կամ էլ  դեմենցիայի (ԱԼՑհեյմերի հիվանդություն) դեղամիջոց լինել: Տրանսատլանտյան թռիչք` առանց ջերմոցային գազերի արտանետումների, կամ ցանկացած բացահայում, որը համեմատելի է ասենք պենիցիլինի հայտնագործմանը”:

“Այդ մրցանակը “Բրիտանիան տաղանդ է փնտրում”հեռաուստաշոուի նման մի բան կլինի: Գիտնականները լուծումներ կառաջարկեն, իսկ մենք կգնահատենք դրանց կարևորությունը: Հույս ունեմ, որ դրամական մրցանակը կխթանի գիտական գործունեությունն այդ ուղղությամբ”:

Քեմերունի խոսքով,  գաղափարին ոգեշնչել է  Բրիտանիայի խորհրդարանի 1713-ին հատուկ սահմանված մրցանակը: Այն ժամանակ ծովագնացների առջև սուր դրված էր ծովում  երկարության ճշգրիտ չափման խնդիրը: Այդ խնդիրն այնքան դժվարլուծելի էր ու հրատապ, որ իշխանությունները 20 հազար ֆունտ պարգևավճար խոստացան դրա լուծման համար: Մրցանակը ստացավ անգլիացի ինքնուս ժամագործ Ջոն Հարիսոնը, որին հաջողվեց հայտնագործել քրոնոմետրը` որը որոշում է նավի դիրքը ծովում` մինչև 1 աստիճան ճշգրտությամբ:

Քեյթ Միդլթոնը ֆիզարձակուրդ է գնացել

pic_40709bbece5c3363ba04cea9ce95ad40Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնը հունիսի 13-ին հայտարարել է, որ ժամանակավոր թողնում է հասարակական գործունեությունը, որ զբաղվի ծննդաբերության նախապատրաստությամբ:

Հունիսի 13-ին նա վերջին անգամ մասնակցեց հանրային մի միջոցառման: Քեյթը  դարձավ մի զբոսանավի “կնքամայր”`նավակողքին կոտրելով շամպայնի շիշը: Նավն  ի պատիվ հերցոգուհու, ստացավ  Royal Princess անունը:

Սպասվում է, որ Քեյթի երեխան լույս աշխարհ կգա հուլիսին: Ավանդության համաձայն, թագավորական ընտանիքը երեխայի սեռի մասին տեղեկություններ չի տարածում:

 

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի ձերբակալությունը դատապարտող բանաձև է ընդունել

1 (7)Եվրախորհրդարանը hունիսի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Եվրախոհրդարանի պատգամավորները խոտորեն քննադատել են Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան  ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ Բաքվին կոչ է արվել հարգել մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով ու հարգելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:

 

 

Անցորդները հարձակվել են ոստիկանության վրա, երբ նրանք Փարիզի արվարձաններից մեկում փորձել են ձերբակալել դեմքը քողարկած մահմեդական կնոջը

riots against the 2011 lawՓարիզի արվարձաններից մեկում ուժեղ բախումներ են տեղի ունեցել, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել գկուխը քողով ծածկած մահմեդական կնոջը:

Այդ ամենը տեղի է ունեցել մեկ այլ վայրում 21-ամյա հղի մահմեդական կնոջ վրա երկու տղամարդու հարձակումից հետո, որի ընթացքում տղամարդիկ կնոջ դեմքից պոկել են քողը և սկսել հարվածներ տեղալ: Հարձակման ենթարկվելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

2011թ-ին ընդունված օրենքով Ֆրանսիայում կանանց արգելվում է նիքաբ կրել հանրային վայրերում, իսկ կրելու դեպքում նրանք տուգանվում են 130 ֆունտ ստեռլինգ:

Ոստիկանության տեղեկություններով՝ վերջին դեպքի ժամանակ, երբ ոստիկանության սպաները մոտեցել են կնոջը, անցորդները սկսել են բողոքել և վիրավորել ոստիկաններին, ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Դեպքի կապակցությամբ հանրային կարգը խախտելու և բռնություն կիրառելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ՝ ներառյալ քող կրող կնոջ հարազատներից մեկը:

Հաագայում ադրբեջանցիները իշխող վարչակարգի դեմ ցույց են կազմակերպել

4 (1)                                                                                                            Նիդեռլանդների Հաագա քաղաքում`Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հունիսի 12-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Ազադլըխ” կայքը, ցույցը կազմակերպել է Եվրոպայի ադրբեջանցիների ազգային միության խորհուրդը` ի նշան Ադրբեջանի իշխող վարչակարգի դեմ բողոքի: Ցուցարարները պարզել են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների լուսանկարները, ինչպես նաև “Ազատություն քաղբանտարկյալներին”, “Ադրեջանում վխտում է կոռուպցիան, կեղծվում են ընտրությունները, ակտիվիստները բռնաճնշումների են ենթարկվում”, “Ոչ դիկտատուրային և դիկտատորին”, “Հրաժարական” վերտառությամբ պաստառներ:

Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններին արդեն երրորդ անգամ ներկայացված գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածության դեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Իսպանիայում 35 տարում առաջին անգամ շները կատաղությամբ են վարակվել

i (1)Իսպանիայի իշխանությունները հայտարարել են շների կատաղություն հիվանդության  վտանգի մասին: Օրերս մի շուն կծել է 5 մարդու, ախտորոշմամբ հայտնաբերվել է  կատաղության վարակ:

Նման դեպք Իսպանիայում չէր եղել 1978-ից: Տոլեդոյի մոտ կատաղած շունը կծել է 4  երեխայի ու մեկ հասուն մարդու: Տուժածները հոսպիտալացվել են, շունը` սպանվել:

Ինչպես հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, կատաղած շների ու մարդու  հանդիպման հավանականությունն  այս պահին շատ քիչ է: Վտանգի նախազգուշացումը  կշարունակվի կես տարի այն տարածքում, որտեղ սատկացվել է կատաղած շունը:

 

3 տարի կորսետով` բարակ մեջք ունենալու համար

Snimok_ekrana_2013-06-10_v_13.46.16Գերմանիայի 24-ամյա բնակչուհին ինքն իրեն դատապարտել է 3 տարվա տառապանքի` համաշխարհային ռեկորդ սահմանելու ու աշխարհում ամենանեղ գոտկատեղի տերը ճանաչվելու համար:

Բեռլինցի 24-ամյա Միշել Կոբկեն գեղեցկության իր իդեալին մոտենալու նպատակով արմատական միջոցների է դիմել.նա 3 տարի վրայից չի հանել նեղ կորսետը: Գերմանուհին խոստովանել է, որ ողջ կյանքում դժգոհ է եղել իր կազմվածքից: Իսկ այն միտքը, որ  իր կողքին բազում բարակիրան աղջիկներ կան` հանգիստ չէր տալիս: Վերջապես նա որոշեց իրեն մշտական տանջանքների ենթարկել` ցանկանալով  ազատվել բարդույթներից:

“Ես կտրականապես դեմ էի սննդակարգերին, քանի որ գիտեի` դրանք ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: Հարազատներս համոզում էին, թե ես պետք է հպարտանամ իմ 64 սմ-անոց գոտկատեղով, իսկ ես նայում էի հայելու մեջ ու լալիս”:

2Ի վերջո, նա իրեն բանտարկեց նեղ կորսետի մեջ: Նա այնքան էր սովորել դրան, որ անգամ հագից չէր հանում այն  նույնիսկ քնելիս:

3 տարում Միշելի գոտկատեղը 64 սմ-ից հասավ 40-ի: Ուսանողուհու խոսքով, իրեն հանգիստ չեն տալիս ամերիկուհի Կետի Յունգի փառքը (Գիննեսի ռեկորդակիր, որի գոտկատեղի շրջագիծը 38,1 սմ է):

“Ինչ էլ ասելու լիեն, միևնույն է, ես կարծում եմ, որ իդեալական կառուցվածք ունեմ:  Ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում ու նույնիսկ սկսել եմ սիրել իմ մարմինը:Ես լրջորեն մտածում եմ Քեթի ռեկորդն անցնելու մասին: Հավատացեք, դուք դեռ իմ մասին կլսեք”:

Երբ Միշել Կոբկեի լուսանկարը հայտնվեց ողջ աշխարհի թերթերում, բժիշկներն ահազանգ հնչեցրին: Նրանց խոսքով, նման միջոցը լուրջ հետևանքներով է հղի: Մասնագետները վստահեցնում են, որ կորսետի երկարատև կրումը կարող է նաև սրտային հիվանդություններ առաջացնել:

 

Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է

imgpreviewՀունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է ի նշան իշխանությունների կողմից Հունական ռադիոհաղորդակցական կորպորացիան փակելու դեմ բողոքի: Գործադուլ է հայտարարվել Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի ու պետծառայողների արհմիությունների գերագույն խորհրդի կողմից:

Երկրում գործարար կյանքը լրջորեն խախտվում է: Գործադուլին իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք արհմիություններ, մասնավորապես, տրանսպորտի աշխատողների, բժիշկների, բուհերի դասախոսների ու հարկային մարմինների աշխատակիցների: 2 ժամով` 15:00-17:00 գործադուլին կմիանան նաև ավիադիսպետչերները: ԶԼՄ-ների աշխատակիցները նույնպես գործադուլ կանեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները փոխեն իրենց որոշումը:

 

Լիոնել Մեսին մեղադրվել է Իսպանիայում հարկերից խուսափելու միջոցով 3.4 միլիոն ֆունտ ստեռլինգ յուրացնելու համար

messi1Իսպանիայում Բարսելոնայի աստղ Լիոնել Մեսիին մեղադրել են կեղծ հարկային փաստաթղթերի միջոցով 3,4 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար յուրացնելու մեջ:

Պետական մեղադրող կողմը քայլեր է ձեռնարկել ֆուտբոլիստի և նրա հոր՝ Խորխե Օրացո Մեսիի դեմ:

Նրանք երկուսն էլ մեղադրվել են պետության դեմ հանցանք գործելու մեջ՝ 2007, 2008 և 2009թթ-երին իրենց եկամուտները թաքցնելով միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար:

Բողոքը դատախազի կողմից ստորագրվելուց հետո հանձնվել է Գավայի դատարան, որտեղ և բնակվում է Արգենտինացի ֆուտբոլիստը:

messi and his girlfriendՖուտբոլային աստղը Facebook իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել:

Մեսին իր կարիերայի ընթացքում ստացել է Պրիմերա Դիվիզիոնի վեց տիտղոս, Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, կատալոնական թիմի հետ ՝ FIFA-ի աշխարհի առաջնության երկու գավաթ: 2012 թ-ին նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբի և երկրի պատմության ընթացքում ռեկորդ է սահմանել` խփելով 86 գոլ:

Բարսելոնան այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:

 

Իսպանիան պատասխանել է Ադրբեջանի նոտային

2Իսպանիայի արտգործնախարարությունը պատասախանել է իսպանացի հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի` Լեռնային Ղարաբաղ այցի առնչությամբ հունիսի 5-ին Ադրբեջանի կողմից իրեն հղած նոտային, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի արտգործնախարության պատասխանում նշվում է, որ նման այցերը անց են կացվում  մասնավոր նախաձեռնությամբ և չեն ազդում այդ հարցի վերաբերյալ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշոման վրա:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Իսպանիան միջազգային իրավունքի սկզբունքների հետ մեկտեղ աջակցում է Ղարաբաղյան հակամարատության կարգավորմանն ուղղված ջանքերին ՝ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը:

 

 

ԱՄՆ դեսպանը վրդովված է մարմնավաճառների հետ կապի մեղադրանքի պատճառով

51b7c082-565c-c3cf-565c-c3c099ab40c1.photo.0Բելգիայում ամերիկացի դեսպանի արատավոր կապերի մասին երեքշաբթի հայտնել էին բելգիական ԶԼՄ-ները` հղում տալով New York Post-ին: Լրագրողների տեղեկություններով, Հովարդ Գութմանը մարմնավաճառների ծառայություններից է օգտվել, այդ թվում` անչափահասների:

“Ես վրդովված եմ ու վշտացած  մամուլում հայտնված անհիմն մեղադրանքների պատճառով ու ցնցված եմ, որ այն 4 տարին, որ ես պատիվ եմ ունեցել ծառայելու Բելգիայում, նման կերպ են զրպարտվել”,- հայտարարել է Գութմանը:

Տեղեկությունների համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բազմիցս  ստիպված է եղել գերատեսչության աշխատակիցների մասնակցությամբ  սեքսուալ սկանդալներ ծածկել: Նրանցից մեկն էլ Գութմանն է: Ինքը` դեսպանը, հայտարարել է, որ վրդովված է անհիմն մեղադրանքերի պատճառով:

Ջրհեղեղը Գերմանիային 12 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

51b806fb-b65a-f204-b65a-f20b78063b24.photo.0Գերմանիայում ջրհեղեղի վնասը գնահատվում է 12 մլրդ եվրո:

Միջազգային վարկանշային Fitch գործակալության տվյալներով, դրանից 2,5-3 մլրդ վնասը կփոխհատուցեն ապահովագրական ընկերությունները:

Հունիսի 10-ին Էլբա գետի ամբարտակի քանդվելու հետևանքով 23 000 բնակիչ է տարհանվել: Գետի մակարդակը բարձրացել էր 7,5 մ-ով:

Կանցլեր Մերկելը  տուժած հողերի  վարչապետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ` քննարկելու ֆինանսավորման աղբյուրներն ու աղետի հետևանքների վերացման հարցեր: Գերմանիայի քաղաքական գործիչներն այս ջրհեղեղի մասին խոսում են որպես ազգային աղետ:

Բրեյվիկը հրաժարվել է ժառանգությունից` փոխհատուցում չվճարելու համար

i (1)Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, որի անունը 2011-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, հրաժարվել է մոր թողած ժառանգությունից:

Ինչպես պարզաբանել է նրա փաստաբան Տուրդ Յորդետը, նման որոշում  ընդունվել է , որպեսզի ժառանգած կարողությունը պետական գանձարան չփոխանցվի` իր կազմակերպած ահաբեկչության զոհերին որպես փոխհատուցում բաժանվելու  նպատակով:

Բրեյվիկի մայրը մահացավ  մարտին: Հիմա նրա ունեցվածքի իրավունքը կփոխանցվի Բրեյվիկի խորթ քրոջը: Ճշգրիտ գումարի  չափն անհայտ է. տեղեկություններ կան, որ մորը պատկանած բնակարանն է վաճառքի հանվել.այն գնահատվել է 3,7 մլն կրոն (642 հազար դոլար):

Բրեյվիկին 2011-ին կատարած ահաբեկչության համար (սպանվեց 77 մարդ)  դատարանը դատապարտեց բանտային առավելագույն պատժաժամկետի` 21 տարվա ազատազրկման:

Ֆրանսիայի ավիադիսպետչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել՝ դառնալով Եվրոպայի ամբողջ տարածքում թռիչքների հետաձգման պատճառ

cancelled flights, France1Ֆրանսիայում ավիադիսպեչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել, ինչը ամբողջ Եվրոպայի տարածքում թռիչքների հետաձգման պատճառ է դարձել և մեծ խնդիրներ կառաջացնի հանգստանալու մեկնողների համար:

Ֆրանսիական օդանավակայաններ օգտագործող բոլոր ավիաուղիներին խնդրել են հետաձգել իրենց թռիչքների 50 տոկոսը, սակայն սա կազդի նաև Ֆրանսիայի տարածքով անցնող թռիչքների վրա:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 6-ին և կշարունակվի մինչև ուրբաթ օրը առավոտյան 6-ը:

Ֆրանսիայի քաղավիացիայից հաստատել են, որ դեպի Փարիզ, Լիոն, Թուլուզ և Բորդո իրականացվող յուրաքանչյուր երկու թռիչքից մեկը կհետաձգվի:

Ավիաուղիները կապ են հաստատել այդ հետաձգումներից տուժած ուղևորների հետ և նրանց կրկին տոմս պատվիրելու կամ գումարը ետ ստանալու հնարավորություն տվել:

Գործադուլը կազմակերպվել է որպես բողոքի նշան ընդդեմ ԵՄ-ի միասնական եվրոպական օդային տարածք ստեղծելու քաղաքականության: Փոխարենը՝ գործադուլի մասնակիցները պահանջում են յուրաքանչյուր պետության թույլ տալ ինքնուրույն կառավարել իր օդային տարածքը:

 

1800 չվերթ է հետաձգվել Ֆրանսիայում ավիատորների գործադուլի պատճառով

o_696047Երեքշաբթի, հունիսի  11 -ին, ֆրանսիական ավիատորները  Հինգերորդ հանրապետությունում կազմակերպեցին համընդհանուր գործադուլ, ինչի  արդյունքում երկրում հետաձգվեց մոտ 1800 չվերթ:

Սպասվում է, որ նրանք կհրաժարվեն աշխատել երեք օր, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Քաղաքացիական ավիացիայի աշխատողները դեմ են Եվրահանձնաժողովի  կողմից իենց աշխատած ոլորտի ազատականացմանը:

Երկուշաբթի տեղական իշխանությունները խնդրել են ավիաընկերություններին կիսով չափ կրճատել չվերթների քանակը, իսկ ուղևորներին հորդորել են պահպանել հանգստություն և կապ պահել իրենց օպերատորների հետ, որպեսզի ստանան անհրաժեշտ տեղեկատվություն չվերթների մասին: