Դորտմունդի «Բորուսիան» վատ խաղաց, Հենրիխ Մխիթարյանը ևս չառանձնացավ

հմ-1-29636Գերմանիայի բունդեսլիգայի 15-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայերին»: Այս թիմերը պայքարում են երկրորդ տեղի համար: Մյունխենի «Բավարիան» հազիվ թե որևէ մրցակցի զիջի չեմպիոն դառնալու հնարավորությունը:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում մնաց մինչև հանդիպման ավարտը: «Բորուսիան» չարդարացրեց իր  երկրպագուների սպասելիքները,  հայ ֆուտբոլիստը` նույնպես: «Բորուսիան»  վատ խաղաց և պարտվեց սկզբունքային խաղում:

Մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է  31 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մյունխենգլադբախի «Բորուսիան»: «Բայերը» 37 միավորով երկրորդ տեղում է: Այն  4 միավորով ետ է մնում աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիայից»:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Բայեր» Լևերկուզեն՝ 0:1

Սոն Հյոն Մին, 18

Հեռացվեցին՝ Սոկրատիը, 90+2 («Բորուսիա») – Սպահիչը, 80 («Բայեր»)

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան հաղթողից ետ մնաց կես միավորով

եվգդ135523469715Նեբուգում (Կրասնոդարի մարզ) անցկացված արագ շախմատի կանանց Ռուսաստանի գավաթի բաց խաղարկությունում իրեն լավագույնս դրսևորեց  Ուկրաինան ներկայացնող 29-ամյա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: 61  շախմատիստուհիների պայքարում նա զբաղեցրեց 5-րդ տեղը`6,5 միավոր: Դոլուխանովան կես միավորով ետ մնաց հաղթող ճանաչված գրոսմայստեր Մարիա Գուսևայից:

21-ամյա  միջազգային վարպետ Ալինա Բալյանը (Սանկտ Պետերբուրգ) հավաքած 5 միավորով 18-29-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Չորոշվեց` ինչպես ավելի լավ որոշել տարվա լավագույն մարզիկին

լրագրող2013 թվականը ավարտվում է, նշանակում է, որ պետք հանրագումարի բերվեն մրցաշրջանի արդյունքները, նաև հրապարակվեն Հայաստանի տասը լավագույն մարզիկների անունները: Վերջինս Հայաստանում խորհրդանշական բնույթ ունի,  մարզիկների համար պարգև չի նախատեսված, սակայն հեղինակավոր է, քանի որ որոշվում է մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով: Բայց վերջին տարիներին հրապարակումներին հաջորդում է մեծ աղմուկը: Ընդ որում, բարձրաձայնում, տեսակետներ են հայտնում ավելի շատ նրանք, ովքեր կապ չունեն սպորտի ու մարզական լրագրության հետ:

Փաստն այն է, որ սահմանված չափորոշիչներով հրապարակվում է լավագույնների ցանկը, նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի, տարածում ունեցող մարզաձևերի ներկայացուցիչներին: Իսկ մնացածն այնքանով է կարևոր, որ Հայաստանի սպորտի պետական կառույցը հնուց ի վեր այդ քվեարկության արդյունքը համարում  է նախընտրելի:

Ուշագրավն այն է, որ վերջինս տասնամյակներ շարունակ անցկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, մի կազմակերպություն, որի մասին քիչ բան է հայտնի, քիչ  էլ խոսվում է: Բայց  կա սահամանված կարգ: Նախապես հրապարակված մարզիկների անունների հիման վրա էլ քվեարկությանը մասնակցում են որոշակի փորձ, լրագրության ոլորտում աշխատող կամ աշխատած մարզական լրագրողները: Ընդ որում, ոչ բոլոր ցանկացողներին է  թույլատրվում քվեարկել, պետք է որոշակի մասնագիտական աշխատանքի ստաժ ունենալ: Եվ յուրաքանչյուր քվեարկող ներկայացնում է լավագույնների տասնյակի իր տարբերակը: Առաջին տեղում հայտնվողին տրվում է 10 միավոր, երկրորդ տեղում գտնվողին` 9 միավոր, և այդպես շարունակ: Տասնյակը եզրափակող մարզիկը ստանում է 1 միավոր: Ապա հանրագումարի են բերվում արդյունքները, և ամենից շատ միավորներ վաստակած մարզիկը ճանաչվում է լավագույնը:

Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է, բայց քվեարկությունից հետո վեճերն անպակաս են: Հավանականությունը քիչ է, որ նույն բանն այս տարի էլ չի կրկնվի:

Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնություն է հանդես բերել: Եվ որպեսզի հարվածի թիրախ չդառնա, գերատեսչությունը խորհրդակցություն է հրավիրել, թե ինչպես կարելի է որոշել լավագույններին, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն:

Ինքնին հասկանալի է, որ դա անելն անիմաստ էր, քանի որ հասարակական կազմակերպությունն է որոշողը:

Առաջարկվել էր սահմանել չափորոշիչների և միավորների սահմանման նոր կարգ: Բայց պարզ չէր, թե ինչպես պետք է միավորներ ստանան  խաղային մարզաձևերի ներկայացուցիչները, նաև արտասահմանյան ակումբների պատիվը պաշտպանող մեր ֆուտբոլիստները: Արդյոք, նրանք կարո՞ղ են հավակնել Հայաստանի լավագույն մարզիկների շարքում տեղ գրավելուն, եթե ազգային հավաքականի կազմում առանձնապես  աչքի չեն ընկել:

Ի վերջո, ժամեր տևած քննարկումներն անպտուղ էին: Տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում այդպես էլ ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այդուհանդերձ, մեկ նորամուծություն արվեց. որոշվեց, որ այդ կոչմանը հավակնող թեկնածուների ցանկը պետք է ներկայացնի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի քվեարկողները կողմնորոշվեն և աղաղակող փաստեր չգրանցվեն:

Ինչևէ, եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնելու, ուրեմն ստացվում է, որ նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ գերատեսչությանը: Ինքնին հարց է ծագում, թե ինչու նախարարությունը չի հրապարակում մարզիկների լավագույն տասնյակը: Թերևս գլխացավանքից, անախորժ հարձակումներից խուսափելու համար:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Հայ շախմատիստուհին` առաջատար

chess3Կիսլովոդսկում ընթացող շախմատի կանանց «Պլազա 2013» մրցաշարում, որին մասնակցում է 10 մարզուհի, վերելքով է հանդես գալիս Վայքը ներկայացնող 21-ամյա Շուշան Սարգսյանը: Նա 7 տուրից հետո վաստակած 6 միավորով ռուսաստանցի Դինարա Դորջիևայի հետ գլխավորում է աղյուսակը:

Առաջին տուրում Սարգսյանը ոչ-ոքի խաղաց  երեւանցի Արմինե Բաբայանի հետ, ապա 3 անընդմեջ հաղթանակ տարավ: Նրա մրցակցուհիներն էին`Վիրա Տառլևան, Վալերիա Ռյանովան և Այգուլ Բայսալովան: Ապա հայ շախմատիստուհին ոչ-ոքի խաղաց 65-ամյա Վալենտինա Կոզլովսկայայի հետ, որից հետո էլ  հաղթեց Ամինաթ Դոթդաևային և Դիանա Պապիյանցին:

Արմինե Բաբայանը 4,5 միավորով 5-րդ տեղում է:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վստահ սկսեց մրցաշարը

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում սկսված շախմատի մրցաշարում: Նրա մրցակիցը պորտուգալացի Նունո Գուրեյրոն էր: Կարենն իր անհատական վարկանիշով (2604) 2-րդն է մրցաշարի 92 մասնակիցների մեջ: Ամենաբարձր վարկանիշը (2660) ունի ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը:

Նիկիտա Սիմոնյանը գոհ է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում այդպիսի մրցակիցներ է ունենալու

նս31731Մարզասերներին տեղյակ ենք պահել Բրազիլիայում կայացած վիճակահանության արդյունքներին, որոշվել են այդ երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի  խմբային մրցաշարերի մասնակիցները: Եվ մինչև ստուգատեսի մեկնարկը շատ կխոսվի թիմերի հնարավությունների մասին:

Ռուսաստանի ֆուտբոլի միության  փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը գոհ է վիճակահանության արդյունքից: Ռուսաստանի հավաքականը մրցելու է  Ալժիրի, Բելգիայի և Կորեայի ներկայացուցիչների  հետ: Մասնավորապես նա ասել է. «Մի կողմից պետք է գոհ լինել, եթե համեմատենք մյուս խմբերի հետ: Բայց պետք է նաև հիշել, որ ֆուտբոլում թույլ հավաքական չկա և բոլորի հետ էլ պետք է ամբողջ ուժով խաղալ: Մեր թիմի նպատակն է լինելու խմբից դուրս գալը: Պետք է առաջ շարժվել` քայլ առ քայլ: Կորեայի թիմի հետ արդեն մրցել ենք ընկերական խաղում և համոզվել, թե այդ հավաքականը ինչպիսի գրագետ խաղի է ունակ: Բելգիայի թիմի մասին ոչինչ ասել չեմ կարող. բավական է միայն այն փաստը այն իր խմբում առաջին տեղում է եղել: Ալժիրի թիմի խաղը չեմ տեսել, և ոչ մի որոշակի բան ասել չեմ կարող: Բայց չի կարելի կասկածել, որ այդ թիմը կարող է անակնկալներ մատուցել: Անկասկած, ցանկալի է, որ հաղթենք առաջին երկու խաղում: Թե ինչպես կնախապատրստվի Ռուսաստանի հավաքականը` կախված է Ֆաբիո Կապոլլոյից»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը կատարվեց

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԲրազիլիայում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը.

A խումբ

Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն

B խումբ

Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա

C խումբ

Կոլումբիա, Հունաստան, Կոտ դ՝Իվուար, Ճապոնիա

D խումբ

Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա

E խումբ

Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս

F խումբ

Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա, Իրան, Նիգերիա

G խումբ

Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ

H խումբ

Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելիի թիմը հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՌուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած խաղում «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: «Կրասնոդարի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղընկերոջը փոխարինեց 86-րդ րոպեին:

«Կրասնոդարը» վաստակեց 33 միավոր և աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: ԲԿՄԱ-ն 34 միավորով 4-րդն է։

Տեխնիկական

«Կրասնոդար»-ԲԿՄԱ՝ 1:0

Գոլը՝ Արթուր Ենջեյչիկ, 63

Ինչքան որպես պարգև կստանա 2014-ի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը

ֆաա200px-WC-2014-Brasil.svg2014-ին Բրազիլիայում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 576 մլն դոլար է:

Չեմպիոնը կստանա 35 մլն դոլար: Երկրորդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները  համապատասխանաբար  կհարստանան 25 և 22 մլն դոլարով: 4-րդ տեղ զբաղեցրած հավաքականին կհանձնվի 20 մլն դոլար:

Քառորդ եզրափակչի մասնակիցները կստանան 14 մլն դոլար: 1/8 եզրափակչի մասնակիցների համար նախատեսված է 9 մլն դոլար: Այն թիմերը, որոնք միայն խմբային փուլի խաղերի կմասնակցեն կստանան 8 մլն դոլար:

Լևոն Արոնյանն աշխարհի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը

լևոնaronianԻնչպես հայտնի է, Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին մրցանակակիր չէր դարձել: Թիմերի տեղաբաշխումից հետո պարզվել է, որ մերոնք 5-րդն են:

Բայց ահա, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև, ցույց է տվել լավագույն արդյունքը: Նա մասնակցել է 8 մրցամարտի, 4 հաղթանակ է տարել և 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Նա չի պարտվել, իսկ առավելության է հասել  ամերիկացի Հիկարու Նակամուրայի, Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովի, հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Լի Չաոյի նկատմամբ:

ԱՄՆ-ի հավաքկանի կազմում վստահ հանդես եկավ Վարուժան Հակոբյանը: Նա  պահեստային էր  (5-րդ խաղատախտակ) և, 6 հնարավորից վաստակելով 4 միավոր, արժանցավ ոսկե մեդալի: 30-ամյա նախկին երևանցի շախմատիստը ԱՄՆ-ի հավաքականի կազմում  2006-ին և 2008-ին դարձել էր շախմատի համաշխարհային օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ի աշխարհի թիմային առաջնությունում արծաթե մեդալի էր արժանավցել:

1. Ռուսաստան 15 23
2. Չինաստան 14 22
3. ՈՒկրաինա 14 21
4. ԱՄՆ 10 20½
5. Հայաստան 10 20
6. Նիդերլանդներ 9 17
7. Գերմանիա 8 17
8. Ադրբեջան 7 18
9. Թուրքիա 3 12
10. Եգիպտոս 0 9½

Յուրա Մովսիսյանը Լոս Անջելեսում կմասնակցի բարեգործական հանդիպման

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՄարզասերները տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է  և ապաքինվում է: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում մրցակիցների դարպասը 12 գնդակ է խփել և Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Եվ ահա, 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեկտեմբերի 22-ին  Լոս Անջելեսում բարեգործական խաղի է մասնակցելու: Ֆեյսբուքյան իր էջում Մովսիսյանը նշել է. «Լոս Անջելեսում բնակվող իմ բոլոր ընկերներ, խնդրում եմ նշեք ձեր օրացույցում. կիրակի՝ դեկտեմբերի 22-ին կմասնակցեմ հերթական բարեգործական խաղին Գլենդելի մարզահամալիրում։ Մեծ հաճույքով կաշխատեմ մեր երիտասարդ խաղացողների հետ, և կհանդիպեմ ձեզ»։

 

 

«Ուրալի» հայ ֆուտբոլիստները չեն մասնակցի «Զենիթի» հետ խաղին

ասArtur-SarkisovԱյսօր Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակում Էդգար Մանուչարյանի և Արթուր Սարկիսովի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», արտագնա խաղում ուժերն է չափելու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:

Հայ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղին:

 

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

Weightlifter Hripsime Khurshudyan gives a press conference in P.S. press clubԱյսօր հանդիպելով  լրագրողներին, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնեց, որ վերադառնում է մեծ սպորտ: Մայր դառնալուց հետո շուրջ մեկ տարի նա չէր մոտենում ծանրաձողին:

Ծանրորդուհին տեղեկացրեց, որ արդեն երուսուկես ամիս է վերսկսել է մարզումները և կարողություններներն է փորձելու ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունում, մասնակցելու է նաև աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: «Արդեն 100 կգ բարձրացնում եմ: Վախը, որ կարող եմ ձախողվել, միշտ էլ կա, բայց սեփական ուժերի նկատմամբ հավատը չպետք է կորցնել»,- ասաց նա:

Մարզուհին դժվարացավ պարզաբանել, թե ինչու մեծ թվով Հայաստանի ծանրորդներ որակզրկվել են` արգելված դեղամիջցներ օգտագործելու համար: Նա նշեց, որ միայն ցավում է կատարվածի համար:

Արազ Օզբիլիսը նոր տարին ընտանիքի անդամների հետ միասին դիմավորելու է Դոմինիկյան Հանրապետությունում

աօ27142Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ամանորյա արձակուրդին այցելելու է Ամստերդամ և միանալու է  իր ընտանիքի անդամներին: Նա նշել է, որ հարազատների հետ ուղևորվելու են Դոմինիկյան Հանրապետություն և միասին դիմավորելու են նոր տարին:

Sovsport.ru-ի թղթակցին 23-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է.  «Պատկերացում չունեմ, թե ինչպես են ամանորը դիմավորում Թուրքիայում, այնտեղ ապրել եմ միայն մեկ տարի։ Ամենահիշարժան տոնն ինձ համար 2000-ին էր, երբ Ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք։ Յուրահատուկ բան չկար, սակայն այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Փոքր տարիքում հավատում էի Սանտա Կլաուսին, սակայն այժմ մեծ եմ։ Անկասկած, Հայրենիքս Հայաստանն է, իսկ բարեկամներս սփռված են աշխարհով մեկ։ Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում։ Ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն չէր ստացվում։ Հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական։ «Այաքսի» հետ հավաքների մեկնեցինք ԱՄՆ։ Որոշեցի չմիանալ  հավաքականին, Լսեցի սրտիս թելադրանքը և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»։

 

Հայաստանի շախմատիստների հավաքականը մնաց դատարկաձեռն

շ turkԹուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպված շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության վերջին` 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչներին և, չեմպիոնի տիտղոսը կորցնելուց հետո, ընդհանրապես անմասն մնաց խաղարկված պարգևներից

Հայաստան – Ուկրաինա` 1,5:2,5

Արոնյան  – Իվանչուկ`    0,5 : 0,5:

Հակոբյան – Կորոբով`     0 : 1 

Սարգսյան – Մոիսեյենկո`   0,5: 0,5

Պետրոսյան – Արեշչենկո`    0, 5 : 0,5

Ավելի բարձր դասելով ուկրաինացի շախմատիստների հաղթելու հնարավորությունները

շ turkԹուրքիայի Անթալիա քաղաքում վերջնագծին  է մոտենում  շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը:

Այսօր մեր երկրի ընտրանին ուժերն է չափում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են ուկաինացիներին:

Այդ երկրի շախմատիստների հաղթելու հնարավորությունները բուքմեյքերները գնահատել են 2,98 գործակցով, մինչդեռ Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցն է` 3:

Ոչ- ոքիի համար սահմանվել է 2,2  գործակիցը:

 

 

Հավերժացնելով Զինաիդա Սարգսյանի և Դավիթ Հովակիմյանի հիշատակը

IMG_5658-1Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեցին 20-րդ դարի լավագույն խաղացող, 2011-ին մահացած Զինաիդա Սարգսյանի և վերջերս Վանաձորում չարագործի ձեռքով սպանված Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Դավիթ Հովակիմյանի հուշամրցաշարերը:

Մասնակցում էին մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների և հանդբոլիստների չորսական թիմեր:

Հանդբոլիստների մրցաշարում հաղթեց Աջափնյակի հավաքականը: Ապա հաջորդեցին Արցախի, Վանաձորի, Ալավերդիի ներկայացուցիչները:

Հանդբոլիստուհիների մրցաշարում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Շենգավիթ, ԽՄՕՄՄ, Նոր Նորք, Աջափնյակ:

Մրցանակներ էին սահմանված նաև մրցաշարերի լավագույն խաղացողի, ռմբարկուի, դարպասապահի համար: Մարզուհիներից այդ անվանակարգերում համապատասխանաբար պարգևատրվեցին Շուշանիկ Եսայանը (Շենգավիթ), Սաթենիկ Գյուրջինյանը (Շենգավիթ), Էլեն Ոսկանյանը (Աջափնյակ), մարզիկների անվանակարգերում մրցանակներ ստացան` Աշոտ Կրոյանը (Աջափնյակ), Դավիթ Հակոբյանը (Ալավերդի), Դավիթ Արշակյանը (Վանաձոր): Դավիթ Հովակիմյանի և Զինաիդա Սարգսյանի փոխանցիկ գավաթները հանձնվեցին Աջափնյակի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանին և ԽՄՕՄՄ-ի խաղացող Լիլիթ Հարությունյանին: Պարգևատրումների կատարեցին Դավիթ Հովակիմյանի հայրը` Հակոբ Հովակիմյանը և Զինա Սարգսյանի որդին` Վահան Խորենյանը:

Հայաստանի շախամատիստների հավաքականը կդառնա՞ մրցանակակիր, թե՞ ոչ

շ turkԹուրքիայի Անթալիա քաղաքում այսօր կավարտվի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է, սակայն այն արդեն կորցրել է տիտղոսը:

Փոքր սփոփանք կարող է լինել, եթե մերոնք մրցանակակիր դառնան: Ամեն դեպքում, եզրափակիչ տուրում Հայաստանի ընտրանին պետք է հաղթի: Ընդ որում, մրցակիցն ահեղ է: Ուկրաինայի հավաքականը երկար ժամանակ առաջատար էր, այն կփորձի մեդալակիր դառնալ: Ի դեպ, Հայաստանի հավաքականի կազմում կրկին կբացակայի  Լևոն Արոնյանից հետո մեր թիմում ամենաբարձր վարկանիշն ունեցող Սերգեյ Մովսիսյանը: Թերևս, պատճառն այն է, որ շախմատում չգրված օրենք կա` հաղթած թիմի կազմը թողնում են անփոփոխ:

Իսկ չեմպիոնի կոչման հարցը կարելի է լուծված համարել, քանի որ առաջատարը` Ռուսաստանի հավաքականը մրցելու է թույլ թիմի` Եգիպտոսի ներկայացուցիչների հետ:

Հայաստան – ՈՒկրաինա
Արոնյան : Իվանչուկ
Հակոբյան : Կորոբով
Սարգսյան : Մոիսեենկո
Պետրոսյան Տ. Լ. : Արեշչենկո
Կկայնան նաև հետևյալ մցամարտերը
Ռուսաստան – Եգիպտոս
ԱՄՆ – Նիդերլանդներ
Չինաստան – Թուրքիա
Ադրբեջան – Գերմանիա

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-Հոլանդիա` 3,5:0,5

շ turkԱնթալիայում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան-Հոլանդիա մրցամարտում քիչ առաջ ավարտվեց վերջին` Վլադիմիր Հակոբյան-Լուկ վան Վելի պարտիան: Մեր երկրի ներկայացուցիչը 68-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին: Այսպիսով, Հայաստանի ընտրանին առավելության հասավ 3,5:0,5  հաշվով:

Հայաստանի հավաքականը միավորների իր պաշարը հասցրեց 10-ի և վերջին տուրից առաջ հավակնում է մրցանակային տեղի:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինայի թիմն է

13 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Այն 2,5։1,5 հաշվով հաղթեց և շրջանցեց 12 միավոր հավաքած Ուկրաինայի թիմին:  Նույն հաշվով Չինաստանի հավաքականը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչներին և 12 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը։

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հոլանդիայի թիմին

շArm-Ned-8Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Հոլանդիայի թիմի հետ:

Մերոնք առջևում են 2,5:0,5 հաշվով:

Շարունակվում է Վլադիմիր Հակոբյան-Լուկ վան Վելի պարտիան: Նավակային վերջնախաղում մրցակիցները  52 քայլ են կատարել: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հակոբյանն անցունակ զինվոր և հաղթելու հնարավորություններ ունի:

Անկախ այս պարտիայի ելքից` Հայաստանի հավաքականը մրցամարտում հաղթել է:

Հոլանդիա – Հայաստան

Անիշ Գիրի-Լևոն Արոնյան`0:1

Սերգեյ Տիվյակով-Գաբրիել Սարգսյան` 0,5:0,5

Էրվին Լ’Ամի- Տիգրան Լ.Պետրոսյան՝ 0:1