Արթուր Աբրահամը կմրցի իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսի հետ

աաAbraham1Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը (37-4, 28) Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի մարզապալատում ուժերը կչափի իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ:
Աբրահամ – Դե Կարոլիս մրցամարտը սկսվելու  է հոկտեմբերի 27-ի գիշերը` ժամը 1:00-ին
Հավելենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդ է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ նրա հանդիպումը նախատեսված է 2014-ին։

 

Բռնցքամարտի աշխարհի չեպիոն Միշա Ալոյանը աշխարհի առաջնության եզրափակչում է

մա միշա-ալոյանՂազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ 52 կգ քաշային Միշա Ալոյանն այսօր եզրափակչում ուժերը կչափի ուզբեկստանցի Յասուրբեկ Լատիպովի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել է ուելսցի Էնդերբ Սելբիին: Իսկ աշխարհի չեմպիոն Ալոյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Թայլանդի ներկայացուցիչ Չատչայի Բուդտիի նկատմամբ:

Հավելենք, որ Հայաստանի 7 բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում ձախողվել են:

 

 

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները չուրախացրին նաև աշխարհի առաջնությունում:

բռնցքամարտՂազախստանի Ալմաթի  քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, սակայն առանց Հայաստանի թեկուզ մեկ ներկայացուցչի:

69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը քառորդ եզրափակչում պարտվեց Կուբայի ներկայացուցիչ Արիսնոիդի Դեսպաինյեին:

Նա մեր երկրի միակ ներկայացուցիչն էր, որը մնացել էր: Հիշեցնենք, որ ռինգ էր դուրս եկել Հայաստանի 7 բռնցքամարտիկ և նրանք բոլորն էլ չարդարացրին հույսերը:

Կատարվածը սառը ցնցուղ է: Մարզիչ Կարեն Աղամալյանը Հայաստանի բռնցքամարտի ղեկը ստանձնել էր 2012-ի օլիմպիական խաերից առաջ, և մերոնք ձախողվեցին վարկանիշային մրցաշարում, Լոնդոնի օլիմպիական ռինգում: Եվ ահա, Հայաստանի հավաքականի անդամները չուրախացրին նաև աշխարհի առաջնությունում:

Բռնցքամարտիկ Արամ Ամիրխանյանը մոտ է աշխարհի առաջնության մրցանակակիր դառնալու

բռնցք10314741586_893293b3b3_cԱլմաթիում շարունակվող բռնցքամարտի աշխարհի  առաջնության քառորդ եզրափակիչի մասնակիցների թվում է  69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը: Նա  հոկտեմբերի 23-ին,  երեկոյան մրցահերթում   կմրցի կուբացի Դեսպագնեյի հետ: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը շարունակում է միայն մեկը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՂազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի  7 մարզիկներից պայքարը շարունակում է միայն մեկը:

Այսօր 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 0:3 հաշվով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովին և դարձավ հանդիսական: Այս ստուգատեսում մեր թիմը 6-րդ կորուստը կրեց:

Իսկ ահա, 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկացի Մարվին Կաբրերային և պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:

Պայքարը Ալմաթիում շարունակում են Հայաստանի բռնցքամարտիկներից երկուսը

701857Ալմաթիում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի յոթ պատվիրակներից հինգը դարձել է  հանդիսական: Հոկտեմբերի 21-ին Արամ Ավագյանը (56 կգ) պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոբեյսի Կարազանային:

Վաղը ` հոկտեմբերի 22-ին քառորդ եզրափակիչ մտնելու համար Նարեկ Աբգարյանը (52 կգ) կմրցի ուզբեկստանցի  Լատիպովի, իսկ Արամ Ամիրխանյանը (69 կգ) մեքսիկացի  Կաբրերայի  հետ:

Արամ Ավագյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՂազախստանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Երկրորդ մրչցաարտում մեր երկրի ներկայացուցիչը 3:0 հաշվով հաղթեց իտալացի Ջենհին Պարինելոյին:

 

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց Եվրոպայի առաջնության մրցանակակրին

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՂազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային  Նարեկ Աբգարյանը  1/16 եզրափակչում հաղթեց Մակեդոնիան ներկայացնող, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մումին Վելինին:

 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում երրորդ կորուստը կրեց

բ 221341291382011140Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից հինգ բռնցքամարտիկ է ռինգ դուս եկել, ցավոք, նրանցից երեքը տանուլ տալով առաջին իսկ մրցամարտերը, դարձել են հանդիսական:

Ցուցանիշը տխուր է, և պետք է կատարվածի համար պատասխան տա հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

75 կգ քաշային Արման Հովիկյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչիցև պարտվեց հարավկորեացի Ջեյմին Յոնգին: Ավելի վաղ մեկնարկային հանդիպումները տանուլ էին տվել 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը և 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:

Առայժմ մեկական հաղթանակներ են տարել և պայքարը շարունակում են 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը:

 

Երկու կորուստ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

բռնցք10314741586_893293b3b3_cՂազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում: 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանն առաջին մրցամարտում 1:2 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Դոլգոլովեցին: Պայքարից դուրս մնաց նաև Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), որը նույն հաշվով պարտվեց Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Դավիդ Ռոդրիգեսին։

Իսկ ահա, 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը 3:0 հաշվով հաղթեց իսրայելցի Արտյոմ Մասիլիին: Նա  1/16 եզրափակչում ուժերը կչափի Լիտվայի ներկայացուցիչ Էյմանտաս Ստանիոնիսի հետ:

75 կգ քաշային Արամ Ավագյանն էլ առավելության հասավ Անգլիայի ներկայացուցիչ Ջամալ Յաֆայի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

 

 

Մեծ ռինգում նոր սպասելիքներ հայուհիներից

Ռաֆիկ Մեհրաբյան և հավաքականP8211217Ռաֆայել Մեհրաբյանը ժամանակին մարզել է ԽՍՀՄ, Հունաստանի, Հայաստանի բռնցքամարտի հավաքականները, և նրա սաներն ակնառու հաջողությունների են հասել: Մասնավորապես, 2008-ին  Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչը դարձել էր բրոնզե մեդալակիր: Այժմ փորձառու մասնագետը գլխավորում է Հայաստանի մարզուհիների հավաքականը: Եվ ահա, գեղեցիկ սեռի մեր երկրի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ են ցույց տալիս և հուսադրում, որ Ռիո դե ժանեյրոյում 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի ռինգում կարող են պարգևների հավակնել:

Բուլղարիայի Ալբենա քաղաքում օրերս կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը  երեք ներկայացուցիչ ուներ: Եվ մեր մարզուհիները տիրացան երկու մեդալի` արծաթե և բրոնզե: Վերադարձից հետո ահա թե ինչ ասաց  Մեհրաբյանը:

– Կատարվածը նոր լիցք կտա և ավելի կոգևորի: Հույս ունեմ, որ մեր մարզուհիներն ավելի ծանրակշիռ հաջողություններ կունենան: Իսկ այս ստուգատեսն անցկացվեց ծովափնյա Ալբենա քաղաքում: Բարձր մակարդակով էր կազմակերպվել: Ի դեպ, ֆրանսիացիները պետք է առաջնությունն ամռանն իրենց երկրում կազմակերպեին, բայց  ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվեցին այդ անել: Եվ ստուգատեսն անորոշ ժամկետով հետաձգվեց: Այդուհանդերձ,  լրջորեն նախապատրաստվում էինք և ցանկանում էինք անպայման մասնակցել: Ինքս որոշել էի, որ եթե հաջողություն չլինի, այլևս չեմ շարունակելու թիմի հետ պարապել:  Իսկ ռինգ էին դուրս եկել 35 երկրների ներկայացուցիչներ: Ուժերն էին չափում մինչև 16 և 18 տարեկան մարզուհիները: Մերոնք հանդես էին գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարում: Արծաթե մեդալակիր դարձած 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 16 տարեկան է, իսկ Ֆրիդա Սարգսյանը (44 կգ) և բրոնզե պարգևի արժանացած Անի Հովսեփյանը (54 կգ) 15 տարեկան են և մրցում էին իրենցից ավելի տարիքովների հետ:

 – Կանանց բռնցքամարտը տարածվո՞ւմ է աշխարհում:

– Դժվարանում եմ ասել, թե ինչքանով է հավաստի, բայց խոսակցություններ կան, որ ինչպես ըմբշամարտի դեպքում, հարց կարող է դառնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում մնալ կամ չմնալը: Եվ պայման է դրվել, որ այդ քայլին չի դիմվի միայն այն դեպքում, եթե կանանց բռնցքամարտը զարգացվի: Ի դեպ, մի շարք երկրներ, այդ թվում  Չինաստանը, Ռուսաստանը,  Բուլղարիան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, մարզուհիներ էին ռինգ դուրս բերել բոլոր` կրտսեր տարիքի 13 և ավագ տարիքի 10 քաշային կարգերում: Ամենաքիչ մասնակից ուներ Հայաստանը: Ադրբեջանից 4 մարզուհի կար:  Ի դեպ, սահմանակից երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք էին անցկացրել Բուլղարիայում այդ երկրի հավաքականի հետ միասին, բայց առաջին հանդիպումներում պարտվեցին և դուրս մնացին պայքարից: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականն եմ գլխավորում, և այդ ընթացքում շարունակ նախապատրաստվել ենք: Պարապել ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող բռնցքամարտի մարզասրահում: Գերատեսչության բռցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը շարունակ մեր թիմի կողքին է եղել, աջակցել է որպեզի խնդիրներ չունենանք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջոցներով էլ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում: Հայաստանում բռնցքամատով կանոնավոր պարապում է երեք տասնյակ մարզուհի: Հավաքականում է ընդգրկվել նրանցից 18-ը: Թեկնածուներ կային, բայց  դեռևս նրանք պատրաստ չեն խոշորամասշտաբ ստուգատեսների: Փաստորեն, մեր երեք մարզուհիներն էլ նորամուտ էին նշում միջազգային ռինգում, նրանք նախկինում ներկայացուցչական ստուգատեսների մասնակցելու հնարավորություն չէին ունեցել:

Ինչևէ, նպատակային աշխատանք է կատարվում, որ մեր լավագույնները 2016-ի խաղերից առաջ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցեն: Հավաքականի թեկնածուների թվում են ոչ միայն Երևանի, այլև Դիլիջանի ու Լոռու, Արմավիրի մարզերի ներկայացուցիչները: Հավաքականի կորիզն են կազմում արմավիրցիները: Այս երեք մարզուհիներն էլ այդ մարզից են: Եվ շաբաթը 4 օր նրանք եկել են Երևան և մասնակցել հավաքականի մարզումներին: Ի դեպ, հասարակական կարգով մեծ աշխատանք է կատարում նրանց մարզիչը` Համլետ Սարգսյանը, որը Աղավնատուն գյուղում պարապում է համեստ պայմաններում` տեղի դպրոցի դահլիճում: Հավաքականի անդամներից  5-ն այդ գյուղից են: Ընդ որում, երեքը քույրեր են` Ֆրիդա, Քրիստինե, Հասմիկ Սարգսյանները: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: 2012-ին նա պետք է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցեր, սակայն, ֆինանսների պակասի պատճառով այդ հնարավորությունը չեղավ:

 – Անցումը տղամարդկանց բռնքամարտից կանանց բռնցքամարտին Ձեզ համար դժվա՞ր էր:

– Չէի ասի, թե կանանց բռնցքամարտը շատ բանով է տարբերվում: Գրեթե նույնն են կանոնները, մրցավարությունը, մոտեցումը: Կարելի է ասել, որ կանանց բռնցքամարտն ավելի էլեգանտ է, մարտավարությունը գրագետ է: Բայց հարմարվելու առումով ինձ համար դժվար էր: Իսկ այժմ շատ հետաքրքիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բռնցքամարտում հմտացնելը: Ի դեպ, մարզուհիներն ավելի պարտաճանաչ են, հրահանգները հստակ կատարում են, կարգապահությունը բարձր է, իսկ դա չի կարող արդյունք չտալ: Ասեմ, որ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանն էլ նախկինում դարձել է Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն: Օլիմպիական խաղերում կանայք մրցելու են 51 կգ, 60 կգ և 75 կգ քաշային կարգերում: Ունենք լավ մարզուհիներ առաջին երկու քաշային կարգերում, սակայն 75 կգ քաշային կարգում արժանի թեկնածու առայժմ չկա: Այդուհանդերձ, երեք քաշային կարգերում էլ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում մասնակիցներ ռինգ դուրս կբերենք:

 – Ի՞նչն էր ուսանելի Ալբենայում:

– Սարգսյանն առաջին հանդիպումում մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Նրա մրցակցուհին միջազգային ռինգում շուրջ հինգ տասնյակ հանդիպում էր անցկացրել, նաև մեր մարզուհուց մեկ տարով մեծ էր: Ֆրիդան հնարավորություն ուներ հաղթելու, բայց առաջին անգամ մեծ ռինգ դուրս գալով` չէր կարող անկաշկանդ լինել: Ընդ որում, ոչ ոք չէր հավատում, որ մեր բոլոր մարզուհիները նախկինում  միջազգային մրցումների չեն  մասնակցել: Իսկ Հովսեփյանը երեք հանդիպում անցկացրեց` հաղթելով ուժեղ մրցակիցների` Իռլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին և պարտվեց միայն ուկրաինացի մարզուհուն: Մասնագետների մեծ մասը, նաև ինքս այն կարծիքին եմ, որ Անին հաղթեց, բայց մրցավարները 2:1 հաշվով հաղթանակը նվիրեցին նրա հակառակորդին: Արգենտինացի մրցավարը մեծ առավելությամբ էր հաղթանակը շնորհել Անիին, իսկ մյուս երկուսը` մեկ միավորի տարբերությամբ` 29:28 հաշվով ուժեղագույն էին ճանաչել ուկրաինուհուն:  Մինչև կիսաեզրափակիչ մրցավարությունն արդար էր, բայց հետո անդրկուլիսյան խաղեր սկսվեցին:  Չեմպիոնին որոշելիս կարծես ամեն ինչ պատվերով էր կատարվում: Այնպես որ Հովսեփյանը կարող էր նաև չեմպիոն դառնալ:

Իսկ Գրիգորյանն առաջին իսկ հանդիպումում մրցեց բուլղարացի մարզուհու հետ: Անուշը բացահայտ առավելություն ուներ, և երբ 2-րդ ռաունդում նրա մրցակցուհին երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Հետո Անուշը հաղթեց Տայ Պեյի, Անգլիայի ներկայացուցիչներին, բայց պարտվեց չինացի մարզուհուն: Ընդ որում, երեք ռաունդներում էլ անզիջում պայքար էր: Չինացին ավելի փորձառու էր, և դա էլ օգնեց նրան, որ տիրանա ոսկե պարգևի: Ի դեպ, հադիպումից հետո Անուշն ասաց, որ եթե մեկ անգամ ևս մրցեր չինացու հետ, ապա անպայման կհաղթեր:

 – Հնարավոր չէ՞ր մինչև աշխարհի առաջնություն մեր մարզուհիներին որևէ միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն տալ:

– Ինչու չէ, բայց ֆինանսներ չկային: Հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն հավաքականը ֆինանսական աջակցություն կստանա: 2014-ին Անուշը կփորձի մասնակցել օլիմպիական պատանեկան խաղերին: Ապրիլին նախատեսվում են վարկանիշային մրցումներ Բուլղարիայում: Մինչև այդ նա ուսումնամարզական հավաքի կմասնակցի, նաև կարողությունները կփորձի միջազգային որևէ մրցաշարում: Անուշը մարզվում է Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 – Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները վարձատրվո՞ւմ են:

– Ոչ, բայց այս հաջողությունից հետո անպայման նրանց թոշակ կնշանակվի: Ի դեպ, մարզուհիները ոչ միայն պարապում են, այլև աշխատում են, ընտանեկան տնտեսություններում տարբեր գործերում են ներգրավված:

 – Բռնցքամարտը չի՞ խանգարում կանացիությանը, կարճ ասած`մարզուհիները տղամարդկային հատկանիշներ չե՞ն ձեռք բերում:

– Եթե իմ սաներից որևէ մեկը դառնա օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, ապա ինքս կառաջարկեմ, որ նա հեռանա մեծ սպորտից և իր անձնականին ավելի շատ ուշադրություն դարձնի: Իսկ բռնցքամարտով զբաղվողները սովորական աղջիկներ են, շատ խելացի, նաև սրամիտ: Ի դեպ, մենք բավականին ուշացել ենք: Նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած, այժմ անկախացած երկրների ներկայացուցիչները վաղուց են սկսել այդ աշխատանքը: Օրինակ` Ղազախստանի կանանց առաջնությանը շուրջ 200 մարզուհի է մասնակցում: Ռուսաստանում, Ուկրաինայում կանանց բռնցքամարտն ավելի մեծ  տարածում ունի, և դժվար է այդ երկրների ներկայացուցիչների հետ պայքարել:

 – Իսկ փորձնական մրցամարտերը մեր մարզուհիներն ո՞ւմ հետ են անցկացնում:

– Ուսումնամարզական հավաքներին մասնակցել են նաև մեր մեծահասակ մարզուհիները, և նրանք օգնել են երիտասարդներին նախապատրաստվելու: Իսկ Աբովյանում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ որպես մրցընկեր ռինգ էին դուրս գալիս ուժեղ սեռի Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները և պատրաստակամորեն օգնում:

 – Մարզագույքի կամ որևէ այլ չլուծված հարց կա՞:

– Ձեռնոցների պակաս է զգացվում: Այժմ նոր տիպի ձեռնոցներ են արտադրում, բայց մենք չունենք: Ցանկալի է նաև, որ թիմի հետ աշխատի կին սպորտային բժիշկ: Մարզուհիները տարբեր խնդիրներ են ունենում, և կին մասնագետը միայն կարող է օգնել: Ի դեպ, բոլոր հավաքականները Ալբենա էին եկել իրենց բժիշների հետ:

 – Հնարավո՞ր է, որ մեր մարզուհիներն օլիմպիական խաղերում մեդալների հավակնեն:

– Նախ պետք է ուղեգրերի տիրանալ: Եթե այդ նպատակը չիներ, աշխատանքս անիմաստ կհամարեի:

Ինչից է դժգոհ Վլադիմիր Կլիչկոն իր տարած հաղթանակից հետո

221335451381137879Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ գերծանրքաշային ուկրաինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Մոսկվայում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին:

IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը պարզաբանել է, որ այնքան էլ հեշտ չի եղել առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

«Կարծում եմ,  արժանի հաղթանակ եմ տարել, բայց գտնում եմ, որ կարող էի ավելի լավ դրսևորել  ինձ: Մրցամարտ էի անցկացնում մի բռնցքամարտիկի հետ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում անձնատուր լինել: Պովետկինի համար դա շատ կարևոր հանդիպում էր, թերևս, ամենակարևորը` իր մարզական ամբողջ կենսագրության ընթացքում: Չնայած շատ ուժեղ հարվածներին, նա կարողացավ մինչև վերջ կանգնած մնալ ոտքերի վրա: Նույնիսկ մրցամարտի վերջում հակառակորդս փորձում էր հարվածներ հասցնել: Մի փոքր հիասթափված եմ, որ չկարողացա հաղթել նոկաուտով: Չնայած շատ մոտ էի, բայց այդպես էլ չկարողացա նոկաուտի ենթարկել նրան»,- պարզաբանել է Կլիչկոն:

Կլիչկոն վստահորեն հաղթեց Պովետկինին

կլ1067416_17052242_640_360Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրւմ, որը տեղավորւմ է 14 հազար հանդիսական, անցկացվեց գերծանրքաշային երկու հանրածանոթ բռնցքամարտիկների, օլիմպիական խաղերի չեմպիոնների մրցամարտ: Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն  հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին` պաշտպանելով պրոֆեսիոնալ բռնցքամարտկների գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

12 ռաունդանոց հանդիպումն Կլիչկոն անցկացրեց վստահ, նրա հարվածներից հետո 3 անգամ Պովետկինիը հայտվեց նոկդաունում`ռինգի հատակին: 37-ամյա Կլիչկոն հաղթեց 34-ամյա Ալեքսանդր Պովետկինին մրցավարների միաձայն որոշմամբ: Պովետկինն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Արդեն վաճառքում տոմսեր չկան

30233Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, որն ունի 14 հազար նստատեղ, ռինգ դուրս կգան պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն և ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինը:  Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:

 

Մեդալներ` բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում

26171Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտվեց մինչև 16 տարեկան մարզուհիների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին երեք մարզուհիներ:

44 կգ քաշային  Ֆրիդա Սարգսյանը պարտվեց առաջին մրցամարտում և դուրս մնաց պայքարից:

Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր: Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց Տայպեյի ներկայացուցիչ Չու Ջու Չիեին։

54 կգ քաշային  Անի Հովսեփյանը տիրացավ բրոնզե մեդալի։

 

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է

221316781378159018WBO վարկածով  ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Թոմի Մորիսոնը մահացել է: Նա 1993-ին  դարձել է աշխարհի չեմպիոն: Մորիսոնը միավորներով հաղթել էր 44-ամյա Ջորջ Ֆորմանին: Բռնցքամարտիկը «Ռոկկի-5» ֆիլմում Թոմի Գաննի դերակատարն է:

Պրոֆեսիոնալ ռինգում Մորիսոնը անցկացրած 52 մրցամարտից 48-ում հաղթել է: Նա 42 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության է հասել նոկաուտով:

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՍանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում
52 կգ քաշային  Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը: Նա եզրափակչում զիջեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուրադջան Ահմադալիևին:

Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ): Ռինգ ելած մեր մյուս երեք մարզիկները նախնական փուլերում ձախողվեցին:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում և կշարունակի նախապատրաստությունը
հոկտեմբերի 11-27-ը Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Արթուր Քիրաջյանն Ունիվերսիադայում բավարարվեց արծաթե մեդալով

Կազանuniversiada64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևին և բավարավեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ  56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պարտվեց Համաշխարհային ունիվերսիադայի եզրափակչում

ԿազանuniversiadaՌուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Միշա Ալոյանը Կազանում ընթացող  Համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչում  պարտվեց Մոնղոլիան ներկայացնող Խարխու Էնխդելգերին և արժանացավ արծաթե մեդալի։

 

Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը Համաշխարհային ունիվերսիադայի եզրափակչում է

բarm137326625648Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում  64 կգ քաշայիների պայքարում հաղթարշավը շարունակեց Արթուր Քիրաջյանը: Նա կիսաեզրափակչում  պարտության մատնեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին:

Հուլիսի 10-ին Քիրաջյանը եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևի հետ:

Իսկ 56 կգ քաշային  Հենրիկ Մոկոյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Կիսաեզրափակչում նա պարտվեց Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան):