Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոխել է «խաղի» կանոնները

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA)  փոխել է «խաղի» կանոնները` սահմանելով նոր քաշային կարգեր:

Այսպիսով, 2016-ին  Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք  ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերի քաշային կարգերը հայտնի են: 2014-ից նորմուծությունը կյանքի կկոչվի:

Ահա թե որ քաշային կարգերում ըմբիշները կմրցեն. ազատ ոճ. 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ, 125 կգ, հունահռոմեական ոճ. 59 կգ, 66 կգ, 75 կգ, 85 կգ, 98 կգ, 130 կգ:

Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում կգործեն նաև 61 կգ և 70 կգ քաշային կարգերը, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում՝ 71 կգ և 80 կգ քաշային կարգերը:

Անկախ

Արմեն Նազարյանը` Բուլղարիայի լավագույն մարզիչ

ան15171Մարզասերները տեղյակ են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը բնակվում է Բուլղարիայում և գլխավորում այդ երկրի հավաքականը: Նա ճանաչվել է 2013-ի Բուլղարիայի լավագույն մարզիչ:

Նազարյանը հավաքել է 147 միավոր և զգալիորեն առաջ է անցել  վոլեյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիից (108) ու ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց» թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոևից (102):

 

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային ըմբիշ Յուրի Պատրիկեևը վերդարձել է Հայաստանի հավաքական

Յուպատրիկեև8511Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր տարքային խմբերի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Շուրջ 7 տասնյակ մարզվողներից 27-ը մեծահասակ ըմբիշներ են:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ պարապողների թվում է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը:
Երկար ժամանակ, շուրջ մեկ տարի Կրասնոդարում բնակվող գերծանրքաշային ըմբիշը չէր մարզվում: Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ նա  որոշել է հրաժեշտ տալ մեծ սպորտին, սակայն Լևոն Ջուլֆալակյանն այն կարծիքին էր, որ մարզիկն ինքն այդ մասին պետք է որոշում կայացնի:
Ուրախալի է, որ Պատրիկեևը վերդարձել է Հայաստանի հավաքական, մնում է, որ 2014-ի մրցաշրջանում նա դրսևորի կարողությունները, կրկին ուրախացնի մեր մարզասերներին:
Հայաստանի հավաքականի ըմբիշները մարզումները Ծաղկաձորում կշարունակեն մինչև  դեկտեմբերի 24-ը:
Թիմը հաջորդ ուսումնամարզական հավաքը սկսելու է հունվարի 12-ից:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շնորհակալություն է հայտնել մարզական լրագրողներին` արդար և պրոֆեսիոնալ ընտրության համար

լջ7-11_4Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշել է 2013-ի լավագույններին:

Եվ ահա, 10 արժանավորների խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած հունհռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է լավագույն թիմ ճանաչված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներին, ի դեպ, որի գլխավոր մարզիչը նրա հայրը` օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է:

Արսեն Ջուլֆալակյանը մասնավորոպես գրել է.«Շնորհավորում եմ հունահռոմեական ոճի ըմբծամարտի մեր ազգային հավաքականին, մարզիչներին և մարզիկներին` հերթական անգամ տարվա լավագույն թիմ ճանաչվելու կապակցությամբ, և հպարտ եմ, որ այդ թիմի ամդամ եմ: Անչափ հաճելի է, որ տարիներ շարունակ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվն ամբողջ աշխարհում:

Նաև շնորհակալություն մարզական լրագրողներին արդար և պրոֆեսիոնալ ընտրության համար»:

 

 

Հիշեցնենք որ, այսօր Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Իսկ լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

Ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են

OLYMPUS DIGITAL CAMERAՎանաձորում կայացավ հունահռոմեական  ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Վերջինիս մասնակցում էր  80 մարզիկ` Երևանից և մի շարք մարզերից` Արմավիրից, Արարատից և Շիրակից:

Տարբեր քաշային կարգերում չեմպիոններ հռչակվեցին` Ռոբերտ Կիրակոսյանը  (55 կգ, Երևան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երևան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երևան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան):

Խայտառակություն` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության մրցավարությունում

ՀռHrach-RostomyanՎանաձորում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Եվ ահա, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն  ֆեյսբուքյան էջում խայտառակություն է համարել առաջնության մրցավարությունը: Նա գրել է.

«Անցնող հանգստյան օրերին Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի իմ գլխավորած հանձնախումբը: Առաջնության կայացման առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին` թե´ մարզիկներին, թե´ մարզիչներին և թե´ մարզաձևի երկրպագուներին:

Հատկապես ցանկանում եմ առանձնացնել 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանի մրցամարտերը, ով առանց միավոր զիջելու որևէ մրցակցի, արդարացիորեն գրավեց առաջին տեղը` դառնալով Հայաստանի չեմպիոն: Դիտելով նրա գոտեմարտերը կարող եմ ասել, որ իմ գնահատմամբ, Միհրան Հարությունյանը լուրջ հայտ կարող է ներկայացնել օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար:

Այս մրցաշարի հայտնություն եմ համարում 60 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանին: Նա լինելով երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեկ անգամ ևս հաստատեց իր մարզական բարձր կարողությունները և մրցակցային որակները: Այս առումով, ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել նրա մարզիչ Սամվել Գևորգյանին: Իսկ մրցաշարի ամենադիտարժան մրցամարտն իհարկե 74 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Ռաֆայել Մանուկյանի եզրափակիչ մրցամարտն էր, որտեղ տղաները ցուցադրեցին փայլուն և գեղեցիկ գոտեմարտ:

Հայաստանի առաջնությունն ապացուցեց, որ այս մարզաձևում մենք արժանի փոխարինողներ ունենք և նրանք Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի և իրենց անձնական մարզիչների գլխավորությումբ կարողացել են հասնել լուրջ մարզական հաջողությունների: Եթե առաջնության ընթաքցում իրենց լավագույնս դրսևորած նշածս մարզիկներին ավելացնենք նաև այս մրցաշարին չմասնակցած Ռոման Ամոյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, ապա վստահաբար կարելի է ասել, որ հայկական ընբշամարտը բարձր մարզական պոտենցիալ ունի և պատրաստ է լուրջ հայտ ներկայացնել առաջիկա կարևորագույն միցաշարերում: Վստահ եմ, մեր ըմբիշները ապագայում ևս փորձառու և հմուտ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեկ անգամ չէ, որ մեզ մարզական անսահման բերկրանք են պատճառելու:

Հ. Գ. Ցավով ստիպված եմ նշել նաև մրցաշարի, և հատկապես 60 կգ քաշայինների մրցամարտի, խայտառակ մրցավարության մասին: Միաժամանակ հուսով եմ, որ ֆեդերացիան համապատասխան հետևություն կանի և ապագայում Հայաստանի առաջնությունների ընթացքում կբացառվեն նմանատիպ թերացումները»:

Գարեգին Ավդալյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթողները հայտնի են

65f40503108b34d7661c5e456d8f2498Թալինում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ճանաչված մարզիկ և մարզիչ Գարեգին Ավդալյանի նվիրված հուշամրցաշարը` իր իսկ անունը կրող մարզադպրոցում: Մրցագորգի վրա 11 քաշային կարգերում պայքարեցին «Սևան» մարզական ընկերության ՀՀ տարբեր մարզերի հունահռոմեական ոճի 144 ըմբիշներ (ծնված` 1999-2001թթ.): Հաղթողներ դարձան` Մանվել Խաչատչյանը (մինչև 26 կգ, Գյումրի), Մարտուն Գևորգյանը (29 կգ,Արտիմեդ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ, Գյումրի), Լյովա Խաչատրյանը (35 կգ,Ապագա), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ, Արտիմեդ), Վահագն Գրիգորյանը (42 կգ, Արտիմեդ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ, Աշտարակ), Հրաչ Պողոսյանը (54 կգ Արտիմեդ), Ավետիք Աբրահամյանը (58 կգ, Արտիմեդ), Սարգիս Թադևոսյանը (63 կգ, Արտիմեդ), Զուլալ Սարգսյանը (69 կգ, Արշավ):

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմերն այսօր կխաղան Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր կկայանան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի  մի շարք հանդիպումներ։

Կարագանդայի «Շախտյորը», որի պատիվն է պաշտպանում Հայաստանի հավաքականի խաղացող  Գևորգ Ղազարյանը, արտագնա մրցամարտում ուժերը կչափի հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ, իսկ Մախաչկալայի «Անժին» նույնպես արտագնա հանդիպում կանցկացնի  նորվեգական «Տրոմսյո» ակումբի հետ: Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` Կառլեն Մկրտչյանը, վարձավճարով հանդես է գալիս «Անժիում»:

A խումբ

«Կուբան» (Ռուսաստան) – «Սուոնսի» (Ուելս)

«Սանկտ Գալեն» (Շվեյցարիա)՝ «Վալենսիա» (Իսպանիա)

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Չեռնոմորեց» (Ուկրաինա)

ՊՍՎ (Հոլանդիա) – «Դինամո» Զագրեբ( Խորվաթիա)

C խումբ

«Ստանդարտ» (Բելգիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Էսբերգ» (Դանիա) – «Էլֆսբորգ» (Շվեդիա)

D խումբ

«Ռուբին» (Ռուսաստան) – «Ուիգան» (Անգլիա)

«Մարիբոր» (Սլովենիա) – «Վարեգեմ» (Բելգիա)

E խումբ 

«Պանդուրի» (Ռումինիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Դնեպր» (Ուկրաինա) – «Պասուշ դե Ֆերեյրա» (Պորտուգալիա)

F խումբ

«Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) – «Այնտրախտ» (Գերմանիա)

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Բորդո» (Ֆրանսիա)

G խումբ

«Ռապիդ» (Ռումինիա) – «Գենկ» (Բելգիա)

«Թուն» (Շվեյցարիա) – «Դինամո» Կիև ( Ուկրաինա)

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) – «Լիբերեց» (Չեխիա)

«Էսթորիլ» (Պորտուգալիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)

I խումբ

«Հիմարաեշ» (Պորտուգալիա) – «Բետիս» (Իսպանիա)

«Ռիեկա» (Խորվաթիա) – «Լիոն» (Ֆրանսիա)

J խումբ

«Լացիո» (Իտալիա) – «Ապոլոն» (Կիպրոս)

«Լեգիա» (Լեհաստան) – «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)

K խումբ 

«Տրոմսյո» (Նորվեգիա) –  «Անժի» (Ռուսաստան)՝

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Շերիֆ» (Մոլդովա)

L խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Շախտյոր» (Ղազախստան)

«Մակքաբի» (Իսրայել) – ՊԱՕԿ (Հունաստան)

Հայաստանը ըմբշամարտի հավաքականները Մոսկվայում հանդես կգան երիտասարդական կազմերով

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշՆոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Այս ստուգատեսին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաև Հայաստանի ընտրանիները:

Մեր  երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի ընտրանիների հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հավաքականները:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ, Մոսկվայում մեր հավաքականները հանդես կգան երիտասարդական կազմերով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է Վոլոդյա Ֆրանգուլյանին (60 կգ), Սերգեյ Հովսեփյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (84 կգ), Վիկտոր Կազիշվիլուն (96 կգ), Անդրանիկ Գալստյանին (120 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (66 կգ), Էդուարդ Սարգսյանը (74 կգ), Արգիշտի Աբգարյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Արսեն Ջուլֆալակյանը ձգտելու է վրեժխնդիր լինել

7-11_4Այսօր, հանդիպելով լրագրողներին,  հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2013-ի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ ձգտելու է վրեժխնդիր լինել:

«2013-ին նախապատրաստվելիս շեշտը դրել էինք, որպեսի ոսկե մեդալ նվաճեմ Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Ճիշտ է, նաև Կազանում մասնակցեցի Համաշխարհային ուսանողական խաղերին, բայց դա ուղղակի անցումային փուլ էր` նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը: Ցավոք, Բուդապեշտում կրկին պարտվեցի  ռուսաստանցի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովին: Արդյունքում` արժանացա բրոնզե մեդալի: Նախապատրաստվելու ենք 2014-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես  եմ գալիս 5-րդ մրցաշրջանը: Մեկական անգամ դարձել եմ այդ երկրի չեմպիոն ու փոխչեմպիոն: Այս տարի դեռ մեկ գոտեմարտ եմ անցկացրել, այն էլ՝ մեկ քաշային կարգ բարձր և հաղթել եմ: Դեռ ունեմ 8 գոտեմարտի պայմանագիր: Առաջիկա երկու ամիսներին այնտեղ կլինեմ և կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել: Իսկ դեկտեմբերին ուսումնամարզական հավաքի կմասնակցեմ Ծաղկաձորում»,-ասաց Ջուլֆալակյանը:

Հայաստանից երկու հաղթող` Ռազմիկ Գոլեցյանի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

մtimthumb.phpՀոկտեմբերի 18-20-ը Արտաշատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի 13-րդ միջազգային մրցաշարը: Երիտասարդ ըմբիշների այս ստուգատեսին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի  142 մարզիկ: Նրանք ուժերը փորձեցին 8 քաշային կարգերում:

Վրաստանի հավաքականն այս անգամ ներկայացել էր 3 թիմով և հաղթողներից 5-ը մեր  հարևան երկրից էին:

Հայաստանի մարզիկներից հաղթեցին արմավիրցի  Հայկ Բադալյանը (50 կգ ) և արտաշատցի Արթուր Հարությունյանը (120 կգ):

Տարբեր քաշային կարգերում լավագույններ ճանաչվեցին նաև` Ռամազ Դարչիձեն (55 կգ), Շոթա Ֆարթենաձեն (60 կգ), Օմարի Գուրջիձեն (66 կգ), Տարզան Մայզուրաձեն (74 կգ), Նոդար Քուրթարիձեն (96 կգ) և ռուսաստանցի Ալիբեկ Այդինովը (84 կգ) :

Ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար` Բերդում

գմեջլումյան2138961318490665Հոկտեմբերի 8-10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար: Այն նվիրվելու է  է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր Գնել Մեջլումյանի  հիշատակին:

Հուշամրցաշարը կազմակերպվելու է 8-րդ անգամ:

Կմասնակցեն 1997-1999 թվականին ծնված Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի, Վրաստանի, Իրանի ըմբիշները:

Աչքի ընկնողների համար սահմանված են նաև դրամական պարգևներ:

 

 

Նոր անարդարություն Բուդապեշտում և մտածելու նոր առիթ

2- nyutՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները պատվով վերադարձան: Նվաճած մեդալներն էլ վկայում են, որ մերոնք լրջորեն էին նախապատրաստվել այդ փորձությանը: Չեմպիոն դարձավ ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը (96 կգ) բավարարվեց արծաթե պարգևով, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ կգ) և Ռոման Ամոյանն (55 կգ) արժանացան բրոնզե մեդալների: Այդուհանդերձ, մտահոգողն այն է, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանյանից գողացան ոսկե մեդալը:

22-ամյա մեր ըմբիշը եզրափակչում ամենևին էլ մրցակցին չպարտվեց, բայց մրցագորգի մրցավարը, նրա գործընկերները մեր մարզիկից պարզապես խլեցին բարձրագույն պարգևը: Եվ դա արվեց ակնհայտորեն:

Ալեքսանյանի և ռուսաստանցի  Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով, և քանի որ մեր մարզիկը վերջինն էր միավոր վաստակել,  նա էլ պետք է ճանաչվեր հաղթող: Բայց մրցագորգի մրցավարն իր սև գործն արել էր, մեր մարզիկին նկատողություն էր հայտարարել, որն էլ մրցակցին առավելություն էր տալիս: Ի դեպ, նա դա արել է այն ժամանակ, երբ Ալեքսանյանը մրցագորգին պառկած փորձում էր պաշտպանվել, որպեսզի  ռուսաստանցին գլորում չկարողանա կատարել: Եթե Արթուրը դուրս գար սահմանագծից, ապա կհամարվեր, որ նա կարգը խախտել է, բայց այդպիսի իրավիճակ չկար: Եվ մրցավարը, մեր մարզիկին հանիրավի նկատողություն տալով, նրա մրցակցին էլ 1 միավոր նվիրելով, թույլ տվեց, որ Մելնիկովը նոր գրոհ ձեռնարկի ծնկած դիրքից: Եվ ռուսաստանցին 1 միավոր էլ վաստակեց երկրորդ անգամ ծնկած դիրքից պայքարը շարունակելուց հետո:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, չթաքցնելով իր վրդովմունքը, նշել է, որ մրցավարները ռուս ըմբիշի կողմից էին: Նրանք Արթուրին անհիմն են պատժել, նկատողություն տվել, քանի որ նա մրցագորգի կարմիր շրջագծից ներս է գտնվել: «Բացի այդ, Ալեքսանյանը չէր շարժվում, այլ ռուս ըմբիշն էր նրան դիտմամբ հրում` փորձելով տեղաշարժել: Այս դեպքում մրցավարները լավ չդատեցին, լավ չէին տեսել կամ էլ ռուսների կողմից էին»,- ասել է, նա

Դեր խաղաց ևս մեկ հանգամանք: Նազարյանի սանը` 60 կգ քաշային Իվո Անգելովը մինչև այդ չեմպիոն էր դարձել` հաղթելով ռուսաստանցի Իվան Կուլյակովին: Ռուսաստանի ներկայուցիչները ազդեցիկ դիրքեր ունեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում, և պարզապես բացառվում էր, որ նույն օրը եզրափակիչ դուրս եկած այդ երկրի երկու ներկայացուցիչն էլ վճռական գոտեմարտերում ձեռքից բաց թողնեն ոսկե պարգևները: Ի դեպ, այս տարի Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Ալեքսանյանն անարդարացիորեն կրկին չեմպիոն չէր դարձել, և հաղթող էր ճանաչվել նույն Մելնիկովը: Եթե կազմակերպիչ երկրի ներկայացուցչի համար այդ ճանպարհով հաջողության հասնելն այնքան էլ զարմանալի չէ, ապա այս պարագայում ուղղակի խայտառակություն է: Առավել ևս, որ այդպիսի բաների պատճառով քիչ էր մնում, որ ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանվեր: Այդ կազմակերպության նորընտիր ղեկավարությունը խոստացել է, որ ամեն ինչ արդար կլինի, բայց, ինչպես երևում է, պատկերը գրեթե չի փոխվել:

Մելնիկովը պարգևատրման արարողության ժամանակ ձեռք մեկնեց մեր ըմբիշին: Նա շատ տխուր էր և պատվո պատվանդանից իջնելուց անմիջապես հետո վզից հանեց ոսկե մեդալը: Ինչ վերաբերում է Ալեքսանյանին, ապա մեր մարզիկը շատ ծանր է տանում կատարվածը:

Ի դեպ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մրցավար չուներ: Բանն այն է, որ մեր մրցավարներից որևէ մեկը համապատասխան միջազգային կարգ չունի: Թերևս մրցավարների խմբում մասնագետի բացակայությունը մեծ բաց է:  Մտածելու առիթ կա, թե ինչու այդ հարցը երկար ժամանակ չի կարգավորվում: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Արսեն Ջուլֆալակյանը կրկին զիջեց Ռոման Վլասովին

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Մեդալի համար գոտեմարտում նա 3:0 հաշվով առավելության հասավ դանիացի Մարկ Մադսենի նկատմամբ:

Սկզբում մեր  ըմբիշը հաղթել էր ավստրիացի Ֆլորիան Մարչլին, սակայն հետո պարտվել էր ռուսաստանցի Ռոման Վլասովին, որին զիջել էր նաև 2012-ի օլիմպիական խաղերի եզրափակչում: Իսկ սփոփիչ գոտեմարտերում Ջուլֆալակյանը հաղթել էր պանամացի Ալմենդրա Ալվինին  և Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Կոժոբեկին:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում տիրացավ երեք մեդալի: 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ճանաչվել էր երկրորդը, իսկ  55 կգ քաշային Ռոման Ամոյանը` երրորդը:

Արթուր Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով

աաpayqary-sksum-en-art-n22839-1Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մեր մարզիկը չօգտվեց հնարավորությունից, ծնկած դիրքից չհամարձակվեց գլորել մրցակցին և միավոր վաստակել: Իսկ վերջինս դա կատարեց:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի և  ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:

Մեր մարզիկը երկու զգուշացում ուներ և հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին: Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով:

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ  եզրափակիչ:

96 կգ քաշայինների կիսաեզրափակչում մեր ըմբիշը 9:1 հաշվով  հաղթեց հունգարացի Կիս Բալաշին: Հանդիպումը շարունակվեց 55 վայրկյան: Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն հայ ըմբիշի կմրցի ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ:

Ալեքսանյանը հաղթել էր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադին,  բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին,  ղազախ Յերուլան Իսկակովին:

Իսկ ահա, 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեդալի համար չի պայքարի:

Քառորդ եզրափակիչում Մաքսիմը 2:7 հաշվով պարտվեց լեհ Դամիան Յանիկովսկիին: Եթե Յանիկովսկոին դուրս գար եզրափակիչ, Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն լեհ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց իրանցի Նեմատպուրին՝ 2:5:

Հավելենք, Մանուկյանը հաղթել էր  եգիպտացի Աբդ Էլ Սալամ Շիբլիին, ռումինացի Պրիվան Դորինին:

60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանին ևս բախտն ուղեկից չէր: Նա մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իվան Կույլակովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Ցավոք, Միքայելյանը  առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Դմիտրո Ցումբալյուկին:

Ռոման Ամոյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ռաpost-31580-1218633273Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում  55 կգ քաշային Ռոման Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

30-ամյա մեր ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց ամերիկացի Սպենսեր Մանգոյին:

Հավելենք, որ երկրորդ անգամ է Ամոյանը դառնում աշխարհի առաջնության  երրորդ մրցանակակկիր: Այդ պատվին նա արժանացել էր 2010-ին: Իսկ 2009-ին այդ ստուգատեսում նա տիրացել էր արծաթե պարգևի:

 

Ռոման Ամոյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար

ռա29984Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Ռոման Ամոյանը հաղթեց բելառուս Էլբեկ Տաժիևին, ուկրաինացի Վուգար Ռահիմովին, ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը զիջեց հարավկորեացի Գույջուն Չոյին: Այդուհանդերձ, մեր մարզիկը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Գրիգոր Գրիգորյանը դարձավ հանդիսական

գգ-1imagesՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը քառորդ եզրափակչում զիջեց  Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանուին: Վերջինս էլ հաջորդ մրցամարտում պարտվեց ամերիկացի Ջորդան Բարոուսին: Իսկ դա նշանակում է, որ մեր մարզիկը հնարավորություն չի ուենա բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք տվող սփոփիչ գոտեմարտի մասնակցելու:

 

Գրիգոր Գրիգորյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, նախ, հաղթեց մադագասկարցի Տոդիսո Ռատոլոջանահրիին, ապա`գվատեմալացի Պեդրո Օրլանդո Մարտինես Չենին: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանուն: