Ամանորն անցկացնելու լավագույն 10 երկրներն ու հյուրանոցները

Ամանորն արդեն մոտենում է,  և ժամանակն է մտածելու, թե որտեղ անցկացնել ամանորյա տոներն ու երկար սպասված արձակուրդը՝ դրանք դարձնելով հաճելի ու հիշարժան: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի այն քաղաքների և հյուրանոցների ցանկը, որոնք լավագույն պայմաններն են առաջարկում  տոներն անմոռանալի դարձնելու համար: Կախված նախասիրություններից ու հնարավորություններից՝  կարելի է ընտրել ներկայացված տարբերակներից որևէ մեկը:

Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, ԲրազիլիաԱմենաաղմկոտ Ամանորը Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա

Ամենաաղմկոտ և ուրախ Ամանորն անցնում է Բրազիլիայում:Աշխարհի ամենագեղեցիկ  4  կիլոմետրանոց  Կոպակաբանա ծովափին կազմակերպվում է  հսկայական դիսկոտեկ մի քանի միլիոն մարդու համար: Porto Bay Rio հյուրանոցը գտնվում է շատ մոտ ծովափին, և, կանգ առնելով այնտեղ, հնարավոր է մասնակցել Ամանորի գիշերվա համընդհանուր «գժությանը»: Այստեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակն արժե  200  եվրո, որը պետք է նախապես պատվիրել, քանի որ  Ամանորին Բրազիլիան և հենց այս հյուրանոցը նախընտրողները բավական շատ են:

Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս Ամանորը ծովափին Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս

Այստեղ Նոր Տարին  դիմավորում են կապույտ երկնքի տակ ու տաք արևի ներքո, իրենց հանգիստը վայելում Եգիպտոսի ամենամեծ ջրաշխարհներից մեկում: Բացի այդ,  Titanic Beach-ի ամանորյա ծրագիրը միշտ տպավորիչ և վառ է լինում: Ուշագրավ է նաև, որ Եգիպտոսի ամենաշքեղ հյուրանոցներից  մեկում նման հանգիստ անցկացնելը այնքան էլ թանկ չէ:

Luna Hotel Baglioni  հյուրանոցում, ՎենետիկԱրքայավայել Ամանոր Luna Hotel Baglioni  հյուրանոցում, Վենետիկ, Իտալիա

Անտիկ իտալական մշակույթի, թագավորական պալատների ու դասական շքեղության սիրահարների համար Վենետիկը լավագույն ընտրությունն է: Այստեղ Ամանորի գիշերն անցնում է պարահանդեսային շքեղ դահլիճում, որտեղ պահպանված է նախորդ հարյուրամյակների ինտերիերը, իսկ պատերը նկարազարդ են միջնադարյան իտալական մշակույթի տարրերով:  Այստեղ հյուրերի համար հրավիրվում են երաժիշտներ և կազմակերպվում են պարեր:  Իսկ հունվարի 1-ին բոլորին սպասում են ավանդական  բրանչի (տոնական ճաշ, որը մատուցվում է առավոտյան  11.00-ից  մինչև ժամը 16.00 ): Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում այս հյուրանոցի երկու տեղանոց համարը մեկ գիշերվա համար  արժե 860 եվրո:

Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ ԲրիտանիաԱմանորը Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ Բրիտանիա

Մանկության տարիներին արդյոք չեք երազել գոնե մի քանի օրով ապրել արքայական դղյակում: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ Նոր Տարվա  նախաշեմին Augill Castle  հյուրանոց-դղյակում:  Այստեղ ծննդյան տոներն  անցնում  են կախարդական, ինչպես ֆիլմերում է: Գեղեցիկ ծառուղով շքեղ դղյակում դուք կարող եք դիմավորել Ամանորը հանգիստ, խաղաղ ու անաղմուկ միջավայրում, առանց հրավառությունների ու բարձր երաժշտության, ինչպես սեփական տանը: Դեկտեմբերի  30-ից հունվարի 1-ն  այս հյուրանոցում առաջարկվում է ամրագրել երկտեղանոց  սենյակ երկու գիշերվա համար 514 եվրոյով: Այս գումարով դուք կարող եք օգտվել «ամեն ինչ մեկում»  (all inclusive) համակարգից՝ նախաճաշ, ճաշ, կոկտեյլներ, ընթրիք և բարձրորակ շամպայն ամանորյա գիշերը: Մինչև 12 տարեկան երեխան կարող է ձեզ հետ մնալ նույն սենյակում անվճար:

 Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել Ամանորը գուրմանների համար Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել, Բելգիա

Նվիրեք ձեզ անմոռանալի Ամանոր՝ ճամփորդելով յուրատեսակ ու նրբահամ խորտիկների երկիր: Կզարմանաք, բայց Բրյուսելի ռեստորանները կարող են ձեզ առաջարկել շատ ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, քան Ֆրանսիայում: Եթե որոշեք մեկնել Բրյուսել, կարելի է ընտրել Hotel Amigo հյուրանոցը, որը բավական մոտ է տեղակայված քաղաքի կենտրոնին: Այստեց կարող եք զբոսնել քաղաքի տոնական փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ ու սրճարաններ: Հենց այս հյուրանոցում է տեղակայված քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը՝  Bocconi–ին: Amigo-ում  վճարված գումարի դիմաց բարձրակարգ ծառայությունների մատուցումը երաշխավորված է: Դեկտեմբերի 17-ից  հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում երկօրյա բնակությունն այստեղ կարժենա 460 եվրո: Նշենք, որ այս հյուրանոցում մինչև 12 տարեկան երեխաները  մնում և սնվում են անվճար, իսկ մինչև 16 տարեկանները՝ կես գնով:

Mandarin Oriental–ում, ՊրահաՇքեղ Ամանոր Mandarin Oriental–ում, Պրահա, Չեխիա 

Արևելյան շքեղությունը վայելելու համար ամենևին  էլ պարտադիր չէ մեկնել արևելյան երկրներ, քանզի Պրահայի Mandarin Oriental հյուրանոցային համալիրը կապահովի ձեզ արևելյան հանգիստ: Այն կառուցված է Վլտավա գետի ափին՝ ոչ հեռու Պրաժական ամրոցից: Եթե դուք Նոր տարվա համար ընտրեք հենց այս հյուրանոցը, ապա ձեր հանգիստը կանցնի հիանալի պայմաններում: Դուք հնարավորություն կունենաք զմայլվելու անմոռանալի հրավառությունով, որը, սովորաբար, տեղի է ունենում ամանորյա գիշերը՝ ամրոցի շուրջ: Տոն օրերին նախընտրելի է այցելել Սուրբ Ծննդյան շուկաններ, որոնք չեխական մայրաքաղաքում գործում են մինչև հունվարի  1-ը: Այս հյուրանոցում երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար սկսում է 300 եվրոյից:

 Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա Լեռնագնացներն  Ամանորին ընտրում են Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա

Սանտ-Մորիսի լուսավորված ճանապարհները, շքեղ ռեստորաններն ու կազինոները, բարձրակարգ հյուրանոցները գրավում են աշխարհի ամենահարուստ և հանրահայտ մարդկանց:  Եթե ցանկանում եք  անցկացնել  Ամանորը նրանց հետ միասին, Kempinski Grand Hotel des Bains–ը ձեզ է սպասում: Այստեղ ապրելու նվազագույն տևողությունը տոների ընթացքում 10 օր է: Այս հյուրանոցի  երկտեղանոց սենյակի համար պատրաստ եղեք վճարելու 12 հազար եվրո: Փոխարենը կստանաք  հնարավորություն պարբերաբար այցելել հսկայական ջերմային համալիր և զբաղվել դահուկավազքով  աշխարհի ամենահայտնի մարդկանց ընկերակցությամբ:

The Glass House հյուրանոցում,  ԷդինբուրգԱմանորը էսթետների համար  The Glass House հյուրանոցում,  Էդինբուրգ, Շոտլանդիա

Էդինբուրգի շքեղ  հյուրանոցը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրատեսակ դիզայներական լուծումներով և  դեպի քաղաք բացվող  հիասքանչ տեսարանով, այսինքն այստեղ կա այն ամենը,  ինչ կուրախացնի ու կգոհացնի  էսթետներին: Ավելին, կարելի է  ամանորյա գիշերը  բարձրանալ հյուրանոցի տանիքում տեղավորված այգի և վայելել տոնական  հիանալի հրավառություն: Այս հյուրանոցն առանձնանում է գնի և որակի շահավետ համադրությամբ: Էդինբուրգի հյուրանոցում  երկու գիշերվա համար՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, երկտեղանոց սենյակը կարժենա 345 եվրո: Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուրին մեկ շիշ շամպայն է մատուցվում:

Banyan Tree հյուրանոցում, ԹայլանդԷկզոտիկ Ամանոր Banyan Tree հյուրանոցում, Թաիլանդ, Բանգկոկ 

Չնայած բուդդիստները Նոր տարին տոնում են այլ ժամանակահատվածում, Թաիլանդում քիչ չեն այնպիսիք, որոնք Ամանորը նշում են եվրոպական ժամանակացույցով: Տոների ժամանակ Բանգկոկի փողոցները լի են ուրախ և աղմկոտ պարախմբերով, լույսերով ու հրավառություններով: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկվում է Banyan Tree հյուրանոցը: Այստեղ կարելի է հանգիստն  անցկացնել ընտանիքի հետ միասին: Հյուրերը Նոր տարին դիմավորում են հյուրանոցի 61-րդ հարկում, որտեղ տոնական ընթրիք է մատուցվում:

  Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, ԴուբայՀարմարավետ Ամանոր Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, Դուբայ, ԱՄԷ

Եվս  մի հնարավորություն Ամանորը շքեղության մեջ դիմավորելու համար:  Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն վաղուց են խոստովանել, որ Դուբայը և ընդհանրապես էմիրությունները վերջին ժամանակներում դարձել են աշխարհի շքեղության կենտրոնը: Դուբայը նախընտրած զբոսաշրջիկներին սպասվում է հետաքրքիր ամանորյա շոու ծրագիր Le Meridien Seyahi հյուրանոցում: Ամանորյա գիշերը ձեզ սպասվում են թատերականացված բեմականացումներ, զբոսանք առագաստանավով, շքեղ ճաշկերույթ Դուբայի վերնախավի հետ միասին:

Ահա աշխարհի ամենագեղեցիկ այն քաղաքները, որոնք առաջարկում են Ամանորը տոնել իրենց երկրի բարձրակարգ հյուրանոցներում: Թե որտեղ կդիմավորեք տարեմուտն  այս անգամ, որոշեք ինքներդ: Սակայն մի մոռացեք, որ կարևորն  ոչ թե շքեղությունն ու ճոխությունն  է, այլ համերաշխ ընտանիքը, ընկերական ջերմ միջավայրն ու տոնական տրամադրությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով:

Ամանորյա լավագույն մաղթանքներով՝

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Ամանորյա մոմեր

svechi1Հարմար է այս նպատակի համար օգտագործել 10 կանաչ ու մեկ կարմիր տաքդեղ և ցանկացած մայոնեզով կամ թթվասերով աղցան:

Դրա համար տաքդեղի միջուկը հանվում է ու աղցանով լցոնվում:Երեսը կրկին հարկավոր է  մայոնեզով կամ թթվասերով սպիտակեցնել ու կարմիր տաքդեղից կտրած բոցանման շերտերը տեղադրել կենտրոնում: Նոււյնը կարելի է պատրաստել նաև վարունգի շերտերով, ինչպես նկարում է:

f89f6fe23087Ամանորյա սեղանից անպակաս են երշիկեղենով ափսեները: Ուստի դրանք ևս կարելի է ձևավորել.  չնայած  հին բովանդակությանը` նոր հետաքրքրություն կառաջացնեն:

Տոնական երեք բաղադրատոմս Սեդրակ Մամուլյանից

Ամանորյա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:

eklerՇու (էկլեր)

Խմոր

ալյուր՝  0,2 գ

կարագ՝ 0,1 գ

ջուր՝ 0,2 գ

աղ՝ 0,0002 գ

ձու՝ 10 հատ

 Կրեմ

ալյուր՝ 0,15 գ

ձու (դեղնուց)՝ 3 հատ

շաքարավազ՝ 0,25 գ

կաթ՝ 1 լ

վանիլ՝ 0,001 գ

կարագ՝ 0,1 գ

Խմորի պատրաստման եղանակը

Ջուրը եռացնում ենք կարագով, ավելացնում աղ, ալյուր և խառնում մինչև խմորի պատրաստ լինելը, ապա տեղափոխում էմալապատ կաթսայի մեջ: Հարելով` հատ-հատ ավելացնում ենք ձուն, հետո խմորը տապակի վրա ձևավորելուց հետո տեղադրում ենք ջեռոցի մեջ (250˚): Խմորը բարձրանալուց հետո ջերմաստիճանը իջեցնում ենք և խմորեղենը թողնում ջեռոցի մեջ այնքան ժամանակ, մինչև չորանա:

Կրեմի պատրաստման եղանակը

Շաքարավազը և ձվի դեղնուցը հարում ենք մինչև գնդիկների վերանալը, ավելացնում ալյուրը, շարունակում հարել և քիչ-քիչ ավելացնում կաթը, եռացնում մարմանդ կրակի վրա` անընդհատ խառնելով: Ավելացնում ենք կարագը, վանիլը: Թողնում ենք կրեմը սառչի, ապա լցնում ենք խմորի մեջ, վերջում վրան շաքարափոշի ցանում:

Աղցան Լուսակերտ

Բաղադրությունը

հավի կրքամիս՝ 0,1 գ

հազարի տերևներ՝ 0,1 գ

գլուխ սոխ՝ 0,02 գ

լոլիկ՝ 0,05 գ

զեյթունի ձեթ՝ 0,02 գ

կիտրոնի հյութ՝ 0,01 գ

թարմ տաքդեղ՝ 0,002 գ

հոլանդական պանիր՝ 0,05 գ

աղ՝ 0,002 գ

Պատրաստման եղանակը

Հավի կրքամիսը խորոված ենք անում, հազարի տերևները կտրատում ենք, ավելացնում աղ, պղպեղ, պանիր, կիտրոնի հյութ, խառնում և ավելացնում զեյթունի ձեթը:

Բլրի տեսքով տեղադրում ենք ափսեի մեջ, խորոված հավը կտրատում, շարում հազարի վրա, լոլիկը, սոխը, տաքդեղը մանր կտրատում ենք, խառնում իրար և ավելացնում աղցանին:

Լավաշը կտրատում ենք, վրան լցնում աղ, պղպեղ և ձեթ, չորացնում ջեռոցի մեջ ու շարում ափսեի կողքին:

ind1Լցոնած հնդկահավ

Բաղադրությունը

հնդկահավ՝ 3-4 կգ

ուրց՝ 0,05 գ

սխտոր՝ 0,05 գ

աղացած թարմ կարմիր տաքդեղ՝  0,1 գ

ընկույզ՝  0,05 գ

սերկևիլ՝ 0,2 գ

մարվանդակ՝ 0,1 գ

կոնյակ՝ 0,03 գ

հոտավետ պղպեղ՝ 0,01 գ

քացախ՝ 0,02 գ

ձեթ՝ 0,02 գ

աղ,պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Հնդկահավը մաքրում ենք, ուրցից թուրմ ենք պատրաստում, ավելացնում աղ, պղպեղ, հոտավետ պղպեղ և հնդկահավը պահում այդ թուրմի մեջ 24 ժամ:

Պատրաստում ենք Աշտարակ սոուս, (սխտորը, ընկույզը մանր կտրատում ենք, ծեծում խոշոր աղի հետ, ավելացնում մանր կտրատած կանաչի, ձեթ, քացախ):

Հնդկահավը հանում ենք թուրմից, վրան քսում պատրաստած սոուսը և աղացած թարմ պղպեղը, Աշտարակ սոուսը, աղացած թարմ կարմիր տաքդեղը, փորի մեջ դնում կտրատած սերկևիլը,  նեխուր (մարվանդակ), լցնում կոնյակ, հոտավետ պղպեղ և դնում ջեռոցի մեջ (180˚) մինչև պատրաստ լինելը:

 

Մետաղագործության զարգացումը Հայաստանում

downloadՍարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ:

Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Առհասարակ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղով, ինչը նպաստել է մետաղագործության մշակույթի սկզբնավորմանն ու ձևավորմանը:
Հնագիտական պեղումները փաստում են, որ մետաղագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Առաջին մետաղը, որին տիրապետել է մարդը, պղինձն է: Դա պայմանավորված է պղնձի հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանով և այն հանգամանքով, որ պղնձի հանքանյութը երկրի վերին մակերեսում է: Պղնձեդարյան մշակույթի բնակավայրերը Հայաստանի տարածքում գրեթե ամենուր են:
Պատահական չէ, որ աշխարհի հնագույն մետաղաձուլարանը, որ հայտնի է, դարձյալ գտնվում է Հայաստանում` Մեծամորում:
Հենց մետաղագործության շնորհիվ հին հայկական ցեղախմբերից մեկը` հյուքսոսները, կարողացան հեշտությամբ նվաճել Եգիպտոսը, քանզի հայկական բանակը եգիպտական բանակի զինվորների փայտյա սրերի դեմ կռվում էր երկաթյա սրերով:

Արարատյան թագավորության ժամանակ երկրում մետաղագործությունը մեծ թափով զարգացավ: Դեռ նախնադարից հայոց երկրում զարգացած էր բրոնզի կիրառումը, իսկ երկաթը տարածաշրջանում առաջինը երևան եկավ հենց Հայաստանում: Ուրարտական զարգացած մշակույթը հենց կապված էր մետաղագործության բարձր զարգացման հետ: Դեռևս երեք հազարամյակ առաջ ուրարտական մետաղներն արտահանվել են արտերկիր` Հյուսիսային Կովկաս (Մայկոպ, Կելերմես), ինչպես նաև Ասորիք և Միջագետք (Կարքեմիշ, Բաբելոն), ինչպես նաև Մարաստան, Իրան, Առաջավոր Ասիայի երկրներ, անգամ Էգեյան ծովի ավազան: Այս փաստը վկայում են հնագիտական պեղումները. ուրարտական քաղաքների պեղումներից ավելի շատ մետաղական իրեր են հայտնաբերվել, քան նույն ժամանակահատվածում այլ երկրներում: Այս մետաղական իրերը բազմաբնույթ են. զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր, կենցաղային զանազան իրեր: Ուրարտական մետաղագործությունն ապահովված էր տեղական հումքով, և հայերն այդ ժամանակներից արտահանում էին մետաղ: Ասվածի վկայությունն է նաև այն, որ ասորական Սարգոն Բ արքան իր արշավանքի ժամանակ բացառապես մետաղական իրեր էր ռազմավար տանում: Մասնավորապես, մ.թ.ա. 714 թ. նա միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ, ինչպես նաև որպես ռազմավար ձեռք բերեց բրոնզ ու թանկագին քարեր, գավազաններ, փղոսկրի և եբենոսի փայտից, ոսկի պատյաններով արքայական իշխանության նշաններ, զանազան անոթներ, զենքեր թանկագին նյութերից, 13 բրոնզե ավազան, 130 բրոնզե առարկա, 130 գունագեղ զգեստներ և վուշե շապիկներ, 6 ոսկե վահան, 12 արծաթե վահան` վիշապի գլուխներով, ոսկե կողպեքներ, բանալիներ, սրեր, 96 նիզակ, 33 արծաթե կառք, 394 արծաթե անոթ, 25212 բրոնզե վահան, 1514 բրոնզե նիզակ, 305412 բրոնզե սուր, 607 բրոնզե ավազան, աստվածների բրոնզե 4 արձան: Այս ավարը անգամ մեր ժամանակներում հսկայական արժեք ունի:
Մետաղական հանքավայրերի առկայությունն էլ միշտ գրգռում էր օտար նվաճողների ախորժակը, և նրանք արշավում էին Հայաստան:
Դեկորատիվ կիրառմամբ զարգացած էր հատկապես բրոնզագործությունը: Էրեբունի թանգարանում պահպանվող Արգիշտի Ա և Սարդուրի Բ արքաների բրոնզաձույլ վահաններն ու սաղավարտներն այդ մասին են վկայում: Դրանք աչքի են ընկնում ոչ միայն իրենց որակով ու ճաշակով, այլև պատրաստման տեխնիկայով: Դրանք ձուլվել են մոմե կաղապարների և մոդելների միջոցով:
Հատուկ գեղագիտական արժեք են ներկայացնում մեծ կաթսաների բրոնզե բռնակները, որոնք մարդկանց, մեծ մասամբ` կանանց պատկերներ են ներկայացնում: Նրանց թևերի միջև պատկերված սկավառակը արևն է և վկայում է, որ դրանց մեծ մասը ծիսական նշանակություն են ունեցել:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ձիասարքերը, որ բաղկացած են ճակատի թիթեղներից, այտի վահանակներից, զանգակներից:
Ուրարտական բրոնզագործությունն ու պղնձագործությունը շատ զարգացած են եղել: Առկա նյութերը վկայում են, որ երկրում մետաղագործությունը եղել է պետական հոգածության առարկա, այդ իրերը ձուլվել են հատուկ արհեստանոցներում ու ձուլարաններում:
Զարգացած էր նաև ոսկերչությունը: Նույն Մուսասիրի տաճարի պատերը ծածկված էին ոսկե վահաններով ու զարդերով: Պեղումներից հայտնի է, որ ուրարտացիները ոսկին ավելի հաճախ են կիրառել ծիսական նպատակներով, և շատ են գտնված ապարանջանները, կախազարդերը` աստվածների պատկերով: Մուսասիրի տաճարից թալանվել են նաև ոսկե և արծաթե բազկաթոռներ, զենքեր…
Ուրարտական հնավայր Թոփրակ-Կալայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկե կլոր մեդալ վզից կախելու համար: Նրանում պատկերված է երկու կին. մեկը նստած է բարձր թիկնակով աթոռի վրա և անշուշտ մարմնավորում է աստվածուհու, մյուսը բազկատարած կանգնած է նրա առջև: Կանգնած կինը հագին երկար զարդարուն զգեստ ունի:
Մետաղյա իրերի չափման միավորը մինան էր, որ հավասար էր 505 գրամի: Ապրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր մետաղներով: Ուրարտական թագավորները հպատակ երկրներից տուրքերը հավաքում էին մետաղի ձևով:
Մետաղական հանքավայրերը համաշխարհային ողջ պատմության ընթացքում պատերազմների պատճառ են եղել: Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ցանկանալով գրավել Սպեր գավառի ոսկու հանքերը, մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մենոն զորավարին: Սակայն հայոց բանակը ծանր պարտության է մատնում մակեդոնացիներին:
Հետագայում ֆրանսիացիները և գերմանացիները շարունակաբար պատերազմում էին Ռուրի ավազանի մետաղական հանքավայրերի համար:
Մետաղագործությունը նպաստեց դրամական շրջանառությանը Հայաստանում: Դեռևս Երվանդունի թագավորները ոսկուց, արծաթից և պղնձից մետաղներ ձուլեցին:
Հայաստանում հայտնի դրամահատարանները Արտաշատում, Դվինում, Պարտավում, Ախթալայի պղնձահանքում էին: Վերջինս միջնադարում դարձավ նաև վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը:
Հայտնի է, որ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատային մասի հայտնի չորս պղնձաձույլ ձիերը հայկական ծագում ունեն. դրանք I դարում հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:
IX-XI դարերում Հայաստանում մեծացավ մետաղի արդյունահանումը: Հայաստանից արտահանվում էր երկաթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ծծումբ, մկնդեղ, բորակ… Արաբ պատմիչ Յակուտի հավաստմամբ` հարուստ հանքավայրեր կային Վասպուրականում, Լոռիում, Տարոնում, Բարձր Հայքում: Հայտնի էին մանավանդ Աղձնիքի ու Տուրուբերանի երկաթե հանքերը:
Նույն Յակուտ պատմիչի հավաստմամբ` արաբական երկրներում շրջանառվող երկաթի ամենալավ որակի բորակը ներմուծվում էր Հայաստանից: Բորակը հենց արաբերեն հայտնի է «պուրե արմանի» անունով: Արաբական ալքիմիական ձեռագրերում էլ նշվում է, որ բորակը ներմուծվում է բացառապես Հայաստանից:
Պղինձ արդյունահանում էին Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Կապան), Վասպուրականում:
Ոսկու հարուստ հանքավայրեր կային Սպերում, Տայքում, Աղիովիտում, Սոթքում:
Մետաղագործության շնորհիվ զարգացան նաև նրա հետ կապված արհեստները` դարբնությունը, զինագործությունը, պայտագործությունը:
Մխիթար Գոշի առակներում պահպանվել է հետաքրքիր պատմություն: Երկաթագործն ու պղնձագործը վիճում են, թե ում արհեստն է ավելի օգտակար մարդկանց համար, ու վեճը լուծելու համար գնում են ծերերի խորհրդի մոտ: Խորհուրդը որոշում է, որ ամենաօգտակար արհեստը մարդկության համար երկաթագործությունն է:
Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի Աղթամարի պալատի շինարարության վրա ծախսվել է շուրջ 200000 լիտր (80 տոննա) երկաթ:
Հին հայերը նաև պողպատ ստանալու յուրահատուկ եղանակ էին մշակել. նրանք կաղնու ածուխի միջոցով երկաթը եռացրել են. ածուխից երկաթը ստանում էր ածխածնի որոշ քանակ, և առաջանում էր պողպատը:
Հայ վարպետների պատրաստած երկաթյա առարկաները մինչ օրս հիացմունք են առաջացնում:
Երկաթից հետո ամենակիրառականը պղինձն էր: Պղնձից ստանում էին նաև բրոնզ: Պղնձե և բրոնզե իրերը հիմնականում կենցաղային նշանակության էին:
Ոսկերչությունը Հայաստանում զարգացած էր հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազում գեղեցիկ առարկաներ ու զարդեր, որոնք մինչ օրս գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում:
Նորագույն ժամանակներում մետաղագործության դերը Հայաստանում շատ ավելի մեծացավ: Հայաստանում մետաղի արդյունահանման և մետաղաձուլական գործարանների սկզբնավորումը կապված է Լոռիի` Ախթալայի հետ, որտեղ 1763 թ. հիմնվեց Կովկասի առաջին գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Դրանից յոթ տարի անց գործարան բացվեց Ալավերդիում:
Հենց Ախթալայի պղնձի արդյունահանման հեռանկարը վճռական եղավ, որ հետագայում հայկական երկաթուղին անցավ Լոռու ձորով, չնայած կային նվազ ծախսատար նախագծեր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Պուանսետիա (Մոլոչայ,էուֆորբիա)

էուֆորբիաՍա պատկանում է  սուկուլենտ բույսերի ընտանիքին  և  ունի 2000-ից ավելի  տարատեսակ:  Շատ տեսակներ  աչքի են ընկնում իրենց մեծությամբ  և այդ պատճառով  նրանց հնարավոր չէ  տանը  բազմացնել:  Տանը  աճեցվող  մոլոչայը  կամ էուֆորբիան (euphorbia)   սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ  տեսք ունի  և պահանջկոտ չէ:  Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է մոլոչայԱֆրիկայից, Ամերիկայից,Մադագասկարից:
պուանսետիաՄոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ`  Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի, իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

էուֆորբիաԾաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն,  սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս  ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

Ջրել  չափավոր  գարնանը և ամռանը,  պակասացնել ջրելը  ձմռանը:  Աճի ընթացքում  հողը չպետք է  ամբողջովին  չորանա:

Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:

Անկախ

Ո՞ւմ շահերից չի բխում արտեզյան խորքային ապօրինի հորերի կոնսերվացումը

ավազան«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:

 Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը 

Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:

Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:

«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ  Յուրի Ջավադյանը:

Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:

Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր  237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:

«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:

«Ձուկը ջրում` բազար են անում»

Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…

Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:

«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:

Արդեն սեպտեմբերի 6-ին`  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ,  շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…

Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:

Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա…

Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:

Նոյեմբերի 7-ին  ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց

Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:

Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները  պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:

Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:

 

Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը 

 

Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:

 

Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:

«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ  Յուրի Ջավադյանը:

Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:

Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր  237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:

«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:

 

«Ձուկը ջրում` բազար են անում»

 

Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…

Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:

«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:

 

Արդեն սեպտեմբերի 6-ին`  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ,  շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…

 

Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:

 

Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

 

Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա…

 

Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:

Նոյեմբերի 7-ին  ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց

Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:

 

Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները  պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:

Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Ամանորյա աղցան

նոր տարի, խոհանոցՆոր Տարին սարերի ետևում չէ ու կարելի է  հետաքրքիր բաղադրատոմսեր փորձել` ամանորյա  տոնական սեղանը համեղ ու գունագեղ դարձնելու համար:

Բաղադրությունը

միջին չափսի 3-4 կարտոֆիլ

2 հատ գազար

թարմ վարունգ` 2 հատ

մարինացված վարունգ` 3 հատ

մարինացված սունկ` 150գ

կաղամբ բրոքքոլի

ձու` 3 հատ

50 գ կոշտ պանիր

կիտրոն

մայոնեզ` 150 գ:

Պատրաստման եղանակը

Կաղամբը մասնատել ցողուններով ու խաշել. սկզբում եռման աղաջրում եփել կոթունները: Խաշել 4 րոպե, ապա հանել ու նույն ջրի մեջ եփել մնացած կաղամբը:  Եռման պահից հաշված 2 րոպե հետո հանել, ապա ափսեի մեջ շարել: Կես կիտրոնի հյութով առատորեն ցողել կաղամբը: Կարտոֆիլը, ձուն ու գազարը խաշել, ապա կտրատել: Կարտոֆիլը` մեծ կտորներով, իսկ գազարը` անհամեմատ փոքր: Կտրատած բանջարեղենը լցնել թասի մեջ, ապա ավելացնել կտրատած  թթու վարունգը, խորանարդներով կտրատած մաքրած թարմ վարունգը: Խաշած ձվի սպիտակուցները մի կողմ դնել (դրանք հարկավոր են աղցանը զարդարելու համար), մնացածը կտրատել խորանարդներով: Ամբողջը լցնել թասի մեջ: Խորանարդներով կտրատել սունկը, նույն կերպ` պանիրը: Կաղամբի ավելի խոշոր ցողունները պահել աղցանը զարդարելու համար: Կտրատած բաղադրիչների վրա մայոնեզ ավելացնել ու ամբողջը լավ խառնել: Աղցանը պետք է լցնել ոչ խորը ամանի մեջ ու մակերեսը հարթեցնել: Շարունակությունը կարդալ հետևելով հղմանը:

Անկախ

Ո՞ր հարցերում էին մերոնք սխալվել շախմատի աշխարհի առաջնությունից առաջ

շախմատիստ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս Վարշավայում և Անթալիայում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք անմասն մնացին մրցանակներից, նաև կորցրին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, սպորտի վարպետ Հրաչյա Թավադյանից, որը Հայաստանի հավաքականից անբաժան էր, Լեհաստանում և Թուրքիայում` գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը:

– Շուրջ մեկ ամիս բացակայել եմ Երևանից: Սկզբում Վարշավայում էինք, հետո Անթալիա ուղևորվեցինք, ապա վերդարձանք Երևան: 

– Ինչո՞ւ հավաքականը Լեհաստանից մեկնեց Թուրքիա, աշխահի առաջնության նախապատրաստությունը չշարունակեց Հայաստանում:

– Այդպիսի որոշում էր կայացրել Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նպատակն այն էր, որ թիմն Անթալիայում հանգստանա, հետո էլ ժամանակ չկորցնի մրցավայր հասնելու համար: Նախապատրաստվելու համար Թուրքիայում լավագույն պայմաններ էին, մերոնք իջևանել էին ծովափնյա հարմարավետ հյուրանոցում:

 – Ի՞չն է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում մերոնց ձախողման պատճառը:

– Վարշավայում թիմը բաժանեց 2-4-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով չդարձավ մրցանակակիր: Բախտը մեր շախմատիստներին ուղեկից չէր: Եթե նրանք վերջին տուրում հաղթեին Ադրբեջանի հավաքականին, թեկուզ նվազագույն առավելությամբ` 2,5:1,5 հաշվով, չեմպիոն էին դառնալու: Այդպիսի հրավիճակում էին մերոնք հայտնվել նաև Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության վերջին տուրում, և այն անգամ էլ չհաջողվեց հաղթել Գերմանիայի ընտրանուն, մինչդեռ կրկին չեմպիոն հռչակվելու հնարավորություն կար: Պատմությունը կրկնվեց: Լեհաստանում Հայաստանի հավաքականը վերջին խաղում բավարարվեց խաղաղ արդյունքով (2:2) և մնաց ձեռնունայն: Ի դեպ, սկզբում էլ Հայաստանի հավաքականին բախտը չէր ժպտում: Գաբրիել Սարգսյանը մի շարք մրցամարտերում նպաստավոր դիրքեր էր ստանում, սակայն  չէր հաջողվում պարտիաները հասցնել հաղթական վերջաբանի: Նա իր լավագույն մարզավիճակում չէր: Մինչդեռ, այն հանդիպումներում, որոնք Սարգսյանը պետք է հեշտորեն հաղթեր, վրիպումների պատճառով ոչ ցանկալի ելքեր էին գրանցվում: Դեպքեր եղան, երբ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը, նրան մեկ քայլ էր բաժանում հաղթանակից, բայց մեր մարզիկը չէր նկատում ցանկալի շարունակությունը, և դրանից տուժում էր թիմը:

 – Իսկ Սերգեյ Մովսիսյանի՞ն ինչ էր պատահել, որ անգամ չմասնակցեց վերջին վճռական մրցամարտերին: Նա վատառո՞ղջ էր:

– Սերգեյի ինքնազգացողությունը լավ էր, բայց նա շատ վատ էր խաղում: Մեր գրոսմայստերը, երբ նույնիսկ հանդես  էր գալիս սպիտակ ֆիգուրներով, սկզբնախաղից հետո պարտիաների մեծ մասում հայտնվում էր վատ դիրքերում: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը: Հնարավոր է, որ նրան խանգարում էր հոգնածությունը: Մովսիսյանն ինքն էլ խոստովանեց, որ խաղը չի ստացվում, և դա անդրադառնում էր թիմի ցույց տված արդյունքի վրա: Նա այնպիսի սխալներ էր թույլ տալիս, որ վարպետներն անգամ այդ չէին անի, անհասկանալի էր: Այնուհանդերձ, հեշտ չէ կարճ ժամանակահատվածում` մեկ ամսվա ընթացքում, լարված մրցաշարերում 17-18 պարտիա անցկացնել:  Անկասկած, դա ճիշտ չէր, բայց հանգամանքների բերումով երկու առաջնություններն այս տարի իրար էին հաջորդում, և որոշվել էր, որ մերոնք երկու մրցավայրում էլ առանց կազմի փոփոխության են խաղալու: Ընդ որում, մարզիչն այդ որոշումը միայնակ չէր ընդունել, նա խորհրդակցել էր խաղացողների հետ և ստացել նրանց համաձայնությունը:

Թիմի անդամներն այն կարծիքին էին, որ եթե Վարշավայից հետո Անթալիա հասնեն, մեկ շաբաթը լիովին բավական է ուժերը վերականգնելու և նոր մրցամարտին պատրաստ լինելու համար: Բայց աշխարհի առաջնության առաջին իսկ տուրից ակնհայտ էր, որ հավաքականի անդամները հոգնած են: Մասնավորապես, առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ, և Սարգսյանի մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, պետք է ուղղակի հանձնվեր, բայց պարտիան  խաղաղ ելք ունեցավ, մրցամարտը` նույնպես: Նույն պատմությունը կրկնվեց, երբ մերոնք մրցում էին չինացի շախմատիստների հետ: Մերոնք պետք է հաղթեին առնվազն 3:1 հաշվով, բայց Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց պարտիան Յու Յանյիի հետ: Վլադիմիր Հակոբյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը, վերջում էլ պարտվեց Բու Քսյանջիին:

 – Եվրոպայի առաջնությանը մասնակցած հավաքականները, այդ թվում նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, աշխարհի առաջնությանը ներկայացել էին փոփոխված կազմերով: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնեին մեր երիտասարդ շախմատիստները, նաև միջազգային ստուգատեսներում հանդես գալու փորձ ձեռք բերեին:

– Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ոչ ուժեղ կազմով և, չեմպիոն դառնալուց հետո իմաստ  չէին գտել աշխարհի առաջնությանը ներկայանալ նույն թիմով: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպես կանոն, իրար հաջորդաբար չեն կազմակերպվում, բայց այս անգամ այդպես էր ստացվել: Թերևս, նախապատրաստական աշխատանքի լավագույն տարբերակը չէինք ընտրել, այդուհանդերձ, խաղացողների կողմից դժգոհություն չկար, որ չեն կարող խաղալ: Թիմը համաձայնվել էր, որ այդ կազմով խաղա, մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը: Ցավալի է, որ այս անգամ էլ այսպես ստացվեց, անցանկալի բացթողումներ շատ եղան: Թերևս, իմաստ չուներ 18 օր Անթալիայում մնալ: Ընդ որում, շարունակ նույն սնունդն էր, նույն պայմանները: Ավելի նպատակահարմար կլիներ, որ հավաքականը այդ 8 օրը, եթե Հայաստանում չէր անցկացնելու,  գոնե լիներ Ստամբուլում: Անակնկալ էր, որ Անթալիայում այս եղանակին կյանքը լրիվ ուրիշ էր, մեռյալ շրջան էր: Գներն էժան էին, սակայն հաստատությունների մեծ մասը` ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, չէին գործում: Լևոն Արոնյանը գերադասել էր հանգստանալ Ստամբուլում և միայն աշխահի առաջնության մեկնարկից առաջ ժամանեց մրցավայր: Ընդ որում, Արոնյանը լավ խաղաց և առաջին խաղատախտակի առջև հադես եկող շախմատիստների պայքարում արժանացավ ոսկե մեդալի: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր:

– Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մեյերի հետ հանդիպումն Արոնյանն անփույթ անցկացրեց, բավարարվեց կես միավորով: Մինչդեռ մրցամարտը մերոնց համար կարևոր էր և, ի վերջո, տանուլ տրվեց 1:3 հաշվով:

– Նա բոլոր պարտիաներում հաղթանակի էր ձգտում, իսկ սևերով դժվար է այդ անել: Հնարավոր է, որ մեկ-մեկ էլ այդպես ստացվի:

 – Փաստորեն, 2013-ը Հայաստանի շախմատիստների համար այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ պետք է արվի, որ գալիք տարում նույնը չկրկնվի:

– Այժմվանից պետք է մտածենք, որ մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2014-ի օգոստոսին հաջող խաղա Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր շախմատիստները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սկզբնախաղերին, դրանք կիրառելու հարուստ զինանոց ունենան:

 – Հավաքականի կազմում որևէ փոփոխություն կկատարվի՞:

– Հունվարի 11-21-ը Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, չեմպիոնը կհամալրի հավաքականի կազմը: Մյուս թեկնածուներից կընտրվեն նրանք, ովքեր ամենաբարձր վարկանիշն ունեն: Բայց մեծ փոփոխություններ չեն լինի: Վերջին 10 տարվա փորձը դա է վկայում:

 – Ճի՞շտ է դա: 1990-ականների Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար ասվում էր, որ դեռ 20 տարի կխաղա, բայց այդ մոտեցումը տխուր հետևանքներ ունեցավ, երիտասարդներից շատերը նեղացան, ոմանք էլ հեռացան: Ի դեպ, վերջիններիս թվում էին նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը:

– Վատ է, որ արժանի հերթափոխ չկա: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ և մի շարք այլ հարցեր կքննարկի, հնարավոր քայլերը կձեռնակի: Մրցակցություն չկա, թերևս այդ է պատճառը, որ թիմը շարունակ գրեթե նույն կազմով է խաղում:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

 

Կանաչն ու կապույտը` նորաձևության գագաթնակետ Ինչ են թելադրում համաշխարհային միտումները

hagustԱմեն տարի փոխվում են նորաձևության միտումները, և համաշխարհային դիզայներները փորձում են: Ասում են` հմայիչ է այն կինը, որը գեղեցիկ, խնամված արտաքին ունի: Կանայք ձգտում են նաև իրենց անհատականությունն ընդգծել հագուստի և զանազան աքսեսուարների միջոցով:

Մեր երկրի դիզայներներն ու ոճաբանները սովորաբար նոր միտումներին հետևում եմ համաշխարհային հարթակներից, քանի որ Հայաստանը աշխարհին նորաձևություն թելադրող երկրներից չէ: Ֆրանսիացի և իտալացի դիզայներներն արդեն հասցրել են հետևություններ անել, թե Կապույտ փայտե ձիու տարում, որ գույներն են նորաձև, այդ թվում նաև հագուստի տարրերն ու սանրվածքները:
նորաձևությունՔանի որ ձիու տարի է, նախ և առաջ կանանց խորհուրդ է տրվում ոճային փոփոխություններ մտցնել, ամենևին չկաշկանդվել և մի փոքր կերպարանափոխվել: Նույնաձև երևալը միշտ չէ, որ գեղեցիկ ու հետաքրքիր է: Ինչպես նշում է”ՙԱտեքս”նորաձևոթյան կենտրոնի դերձակ-մոդելյոր Ժենյա Նազարյանը, այս տարի կնոջ պահարանում պետք է գերիշխեն կաշվե աքսեսուարները` գոտի, տարբեր վզնոցներ, մազակալներ, փայտե բիժուտերիա, կովբոյի գլխարկ, և ամազոնուհու կերպարի մի քանի տարրեր: Դրանք կարելի է ժամանակ առ ժամանակ համադրել տարբեր հագուստների հետ:
Հիմնական գույներն են կապույտի և կանաչի բոլոր երանգները: Կապույտը խորհրդանշում է կազմակերպվածություն, ֆանատիզմ, համարձակություն, իդեալիզմ, հոգևոր ուժ, խաղաղություն, երևակայություն, իմաստություն և լռություն: Երեկոյան զգեստները, բացի կապույտի և կանաչի երանգներից, կարող են լինել նաև մանուշակագույն: Բավական նորաձև են նաև պաստելային, ծովային ալիքների երանգներն ու մոխրագույնը: Այս տարի առաջնային են բնական կտորները:

Ամանորի երեկոյան աշխատեք ցնցող տեսք ունենալ և մի վախեցեք մի փոքր արտառոց երևալուց: Բացի հագուստի համապատասխան գունային երանգներից, կարևոր է դրանց մի փոքր երևակայություն հաղորդելը: Էլեգանտ ու ինքնատիպ երևալու համար նվազագույնի հասցրեք արհեստական տարրերի համադրումը:

Նորաձևության փորձագետ Արմեն Գալյանն Ամանորի երեկոյան խորհուրդ է տալիս կանանց հագնել կարմիր զգեստ. ըստ նրա` այդ գույնը միշտ տրենդային է, արդիական և տոնական: Որպես այլընտրանքային տարբերակ` փորձագետն առաջարկում է հագնել փայլուն զգեստներ և առաջնահերթությունը տալ արծաթագույնին, ոսկեգույնին և պողպատագույնին, որոնք համապատասխանում են նորաձևության վերջին միտումներին: Դրանք կարող են տարբեր ոճերի լինել, ինչպես երեկոյան, այնպես էլ կոկտեյլային: Իսկ թավշա զգեստները, ըստ նրա, էլ ավելի շքեղ են և ազնվական: Այս սեզոնի հավաքածուներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մուգ կանաչ, կապույտ, մանուշակագույն և գինեգույն թավշյա զգեստները, որոնք էլ ավելի են ընդգծում զարդերի շքեղությունը:

Դիմահարդարումը չպետք է շատ արտահայտված լինի և բնական երանգներից շատ չտարբերվի: Նորաձև են մի կողմի վրա սանրված կամ ընդհանուր օղակի մեջ հավաքված վարսերը` առանց այլևայլ աքսեսուրաների: Ինչ վերաբերում է համաշխարհային միտումներին, ապա եթե Ամանորի գիշերը որոշել եք այլ վայրում անցկացնել, ցանկալի է, որ երեկոյան զգեստ ընտրեք սև կամ դեղին, ոսկեգույն երանգներով: Վարսերը պետք է բաց թողնել, էլեգանտ երևալու համար` չպետք է հավաքել, իսկ եթե երկար մազեր չունեք, ապա գոնե այդ օրը կեղծամ կրեք, երկար մազերը ձեզ հաջողություն կբերեն: Կոշիկ ընտրելիս համադրեք այն երեկոյան զգեստի երանգների հետ և աշխատեք, որ այն բարձրակրունկ լինի: Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել բնության գրկում կամ քաղաքից դուրս` այլ միջավայրում, ապա տոնական հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն արդեն դուրս են մղվում: Ընտրեք մարմինն ընգծող որևէ երկար հագուստ` կովբոյի երկարաճիտ կոշիկներով: Օգտագործեք կաշվե իրեր և հավատացեք, որ ձեր կերպարը Ձիու կողմից անտեսված չի մնա: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը դիմավորել, ապա գեղեցիկ կլինի թեթև, թափանցիկ և ռոմանտիկ հագուստը, հատկապես` կարված բնական կտորներիցª մետաքսից, թավշից և բրդից:

Քանի որ Ձին ազնվազարմ է, ձեր հարդարանքի մասին պետք վաղ մտածել և մանրակրկիտ ու ճիշտ ընտրել հագուստը, դիմահարդարումն ու արդուզարդը: Կարելի է ողջ տարվա ընթացքում ըտրել նաև հագուստներ բնական մարմնագույնի երանգներով: Կիպ հագուստը լիովին ընդգծում է կնոջ կազմվածքը և շքեղություն հաղորդում: Ցանկալի է կիսաշրջազգեստ հագնել` առավել արտահայտիչ դարձնելու համար ձեր ոտքերը: Ներքնազգեստ ընտրելուց ևս նախընտրությունը տվեք ատլասին և թավիշին: Եթե ռեստորան այցելելիս չցանկանաք կապույտ կամ կանաչ երանգներով երեկոյան զգեստ հագնել առավել արտահայտիչ չերևալու համար, ապա խորհուրդ է տրվում դասական սև կիսաշրջազգեստ հագնել` թավշե շարֆի հետ, ինչը նույնպես շատ նորաձև է:
Էքստրավագանտ ոճը նախընտրող կանանց խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել բնական կաշվե հագուստով: Ներդաշնակ կլինեն լայն գոտիներով տաբատները կամ կիսաշրջազգեստերը:
Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում պահպանել տարվա տրենդային գույները և հագնել մուգ կապտավուն երանգների դասական կոստյումներ, փողկապ ընտրելիս էլ նախապատվությունը տալ կապույտ, կանաչ երանգներին:

մատնահարդարում, եղունգներՄատնահարդարում

Ինչ վերաբերում է խնամքին և նորաձև երևալու միտումներին, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաև եղունգներին: Նորաձև են բնականին մոտ եղունգները:
Այս տարի արդիական են օվալ և նշաձև ձևավորված եղունգները` կարճ և միջին երկարությամբ: Իսկ սուր և քառակուսի ձևավորված եղունգների մասին կարող եք այլևս չմտածել, եթե ցանկանում եք լինել նորաձև: Գերիշխող գույները կլինեն ալ կարմիրը` իր բոլոր երանգներով, իսկ մուգ գինու երանգները կլինեն նորաձևության գագաթնակետը: Ձմեռային սեզոնին և գալիք աշնանը նորաձև կլինեն սմբուկի, սալորի, շագանակագույնի և սևի երանգները:

Ամանորյա հանդերձանքը լավագույնս կլրացնեն կաշվե և թավշե աքսեսուրաները, կանացի փոքրիկ պայուսակները և լայն ու մետաղե ապարանջանները: Դրանք կարելի է կրել բավական վառ գույներով արտահայտված հագուստի պարագայում:

Լ.Ն

 Անկախ

Կապույտ փայտե ձիու տարին ու կենդանակերպի նշանները

ձիու տարիԳալիք Նոր տարին Կապույտ փայտե ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում: Ո՞ր անձնային հատկություններն են Կապույտ ձիու համար արժեքավոր, իսկ ինչը, հակառակը, մռայլվելու տեղիք կդառնա: Ի՞նչ է մեզ համար պատրաստում Կապույտ ձիու տարին:

Այսպես ուրեմն. ձին առույգ ու դիմացկուն, երբեմն` անհամբեր կենդանի է, սիրում է  աշխատավորներին, հարգում ազատությունը: Ձիուն հատուկ չէ  ճկունությունը կամ գաղտագողի գործելը: Ուստի, դժվար թե նրան դուր գա անարդարությունն ու անազնվությունը:  Ճիշտ է, հնարավոր է, ձիուն խաբել,  բայց եթե նա զգա, իսկ նա շատ նրբազգաց է, ապա խորամանկին անպայման կպատժի: Նպատակաուղղված, էներգիայով հարուստ, հետն էլ բավական բարի, կամեցող ու նրբաճաշակ  Կապույտ փայտե ձին պատրաստ է բոլորին օգնել ու աջակցել:

Իսկ ահա թե Կապույտ ձիու տարում ինչպիսի առողջություն կունենան կենդանակերպի նշանները:

v  Խոյը պետք է սիրի ինքն իրեն; Տվյալ դեպքում դա նշանակում է` չծանրաբեռնել օրգանիզմը, ժամանակ առ ժամանակ փորձել թուլանալ ու հանգստանալ: Ցուցված են տեղի փոփոխությունները: Փափուկ  ավազը, ծովի աղմուկը… Կամ էլ հակառակը` ձյունապատ լեռներն ու լռությունը: Ցանկացած տարբերակ է հարմար, եթե դա կօգնի վերականգնելու ուժերը: Ու այդ դեպքում միայն Խոյերը կունենան լավ տեսք ու բարձունքներ հաղթահարելու ուժ ու կորով: Նրանք այնքան են զբաղված բոլոր ճակատներում (կարիերայից` հարաբերություններ) իրենց առաջխաղացմամբ, որ հազվադեպ են հիվանդությանն ուշադրություն դարձնում: Իսկ նախորդ տարվանից առողջության պաշարները նրան ձմռան առաջին ամիսներին հնարավորություն կտան խուսափելու հիվանդանալուց: Սակայն պետք է ուշադիր լինեն, որ վնասվածքներ չստանան, հետևեն, որ կոշիկը սահող չլինի, խուսափեն վեճերից ու բախումներից:

v  Ցուլերը, եթե 2014-ին հոգ տանեն առողջության մասին, ապա դա զգալի արդյունքներ կտա: Ցուլերին կհաջողվի անգամ սեզոնային մրսածությունը թեթև տանել: Իսկ որ ամենակարևորն է, Ցուլերի  գլխում պայծառ փոփոխություններ կլինեն, ինչպիսիք են վատ սովորություններից  ձերբազատվելու մասին վճիռներ կայացնելը. ասենք` համեղ ուտելու ցանկության հետևանքով կուտակված կգ-ներից ազատվելու վերաբերյալ: Ցուլերը կարող են ցանկալի արդյունքի հասնել ու իրենք իրենց ուրախացնել բարեկազմ կառուցվածքով: Ցուլերի տրամադրության վրա կազդի նյութական ծանր վիճակը, որը կստիպի նրանց, անտեսելով ցավը, ցավազրկող ընդունելով, աշխատել:

v  Երկվորյակները Ձիու տարում կզգան բարձր ինքնազգացողություն առաջին իսկ ամիսներից: Իսկ քրոնիկ հիվանդություններ ունեցողները թեթևություն ու ինքնազգացողության բարելավում կունենան: Երկվորյակների մոտ խնդիրներ կառաջանան հակումների ու կախվածության պատճառով, ասենք` ալկոհոլային, ինչը հարազատներին կստիպի նրանց նկատմամբ առավելագույն ուշադրություն դրսևորել:

v  Խեցգետնի առողջությունը Կապույտ ձիու տարում գերազանց չես համարի: Վատ ինքնազգացողությունը ժամանակ առ ժամանակ կանհանգստացնի նրանց: Լյարդը, ստամոքսը, սիրտը, նյարդային համակարգը. մի խոսքով` հարվածի տակ կարող է հայտնվել ցանկացած օրգան: Սակայն դրանից Խեցգետինները կարող են խուսափել, եթե ժամանակին հետևեն իրենց, կանխարգելեն հիվանդությունը: Խեցգետնի բոլոր հիվանդությունները 2014-ին նյարդերից են: Արդեն տարվա սկզբին խնդիրները նրան սթրեսային  վիճակի մեջ են գցելու: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչ սրտին մոտ չընդունել, ունենալ մտերիմ մարդ, հետաքրքրություն, ինչով կարելի է զբաղեցնել մտքերը` դեպրեսիան հաղթահարելու համար:

v  Առյուծի առողջությունը Ձիու տարում կարելի է բավական լավ համարել, եթե ինքն այն  անիմաստ չվատնի: Ամենից շատ վտանգը նյարդային գրգռվածությունից է, անքնությունից կամ հակառակը` քնատությունից: Այդ վիճակը տարվա առաջին կեսին է «սպառնում» (մինչև հունիս, ապա` դեկտեմբերին): Իսկ հունիսից դեկտեմբեր առյուծներն անխոցելի են արտաքին գրգռիչների ազդեցության նկատմամբ:

v  Կույսը, եթե ուշադրություն դարձնի ու կանխարգելիչ միջոցներ կիրառի, ապա կհաղթահարի ցանկացած թուլություն ու առողջական խնդիր: Պետք է հետևի սննդակարգին, քնին, պայքարի վատ սովորությունների դեմ: Առանձնահատուկ ոչինչ չի պահանջվում Կույսից, միայն մարդու կյանքի համար անհրաժեշտ նվազագույնը: Կույսի աշխատունակությունն առաջին իսկ ամիսներից ապշեցնում է: Ու դա մեծապես կախված է առողջական վիճակից, էներգիայից:

v  Կշեռքից  Ձին  տարվա սկզբում մեծ ակտիվություն է պահանջում: Դա նշանակում է, որ նրանք պետք է քնին անհրաժեշտ ժամանակ տրամադրեն ու փորձեն ժամանակ առ ժամանակ փոխել տեղը, ասենք` ամառանոց, վայրի բնության գիրկ կամ էլ վրան: Դա  կնպաստի, որ լարվածությունը  թուլացնեն ու ոգու կորովը պահպանեն: Մայիսից օգոստոս ամիսներին հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարսողական համակարգին: Կշեռքն իրեն պետք է ուրախացնի առողջ սնունդով. դրա համար լավ մասնագետի պետք է դիմի, որը նրան կուղղորդի այդ հարցում, կառաջարկի ստամոքսի ու աղիքների համար խոտաբույսերի առողջարար թուրմեր: Առաջին իսկ ամիսներից Կշեռքին ալերգիան կտանջի. կարող է լինել ալերգիա ցրտից, քոր, կարմրություն, փռշտոց: Ու վատն այն է, որ պատճառը պարզելը դժվար է:

v  Կարիճին  Ձիու տարում ցուցված է ակտիվ կենսակերպը: Նա պետք է անպայման ժամանակ հատկացնի մարզասրահ,  ֆիթնես ակումբ հաճախելուն: Սեզոնային ոչ մի միրգ ու բանջարեղեն բաց չթողնի: Ձիու տարում ծնված Կարիճներին առաջարկվում է ճանապարհորդություն կատարել, քանի որ հենց դա է նրանց լավ ինքնազգացողության ու վատ տրամադրությունը ցրելու լավագույն միջոցը: Կարիճները պետք է զգուշանան վնասվածքներից:

v  Աղեղնավորը տարվա սկզբում առույգ ու աշխույժ կզգա: Դրա համար էլ առաջին իսկ տաք օրերի հետ նրա գլխում տաք հագուստից հնարավորինս  արագ ազատվելու միտք է հղանում, որը, սակայն, հիվանդանալու պատճառ է դառնում: Աղեղնավորները մաքուր օդում պետք է շատ ժամանակ անցկացնեն: Օրգանիզմը կհուշի, թե իրեն ինչ է հարկավոր, այնպես, որ թող ականջ դնի օրգանիզմի կանչին: Անհանգիստ ու հավերժ կատարելության ձգտող Աղեղնավորի համար նույնպես տարին վազվզոցով կանցնի, ինչը, բնականաբար, ազդեցություն կունենա առողջության վրա, հատկապես` սիրտ-անոթային համակարգի:

v  Այծեղջյուրը Կապույտ ձիու տարում ցանկացած գործ կարող է ծրագրել, քանի որ նրա առողջության պոտենցիալը մեծ է ու անսպառ: Ռիսկի խմբում են միայն քրոնիկ հիվանդություններ,  օրինակ` ներզատիչ ու մարսողական համակարգի հիվանդութուններ ունեցողները: Սակայն դրա համար բավարար է մի քանի միջոց կիրառել: Հայտնի է, որ Այծեղջյուրներն աշխատամոլ են, այնպես որ, նույնիսկ ամենաառողջ Այծեղջյուրները պետք է խուսափեն գերհոգնածության մատնվելուց: Դրա համար ցանկացած դեպքում պետք է հետևեն, որ նորմալ քուն ունենան և մաքուր օդին զբոսնեն: Բծախնդիր Այծեղջյուրները ողջ տարին կհետևեն առողջությանն ու արտաքին տեսքին:

v  Ջրհոսը Կապույտ ձիու տարում, որքան էլ կարևոր ու անհետաձգելի լինի աշխատանքը, պետք է խնայի իրեն: Ոչ մի ճակատագրական բան, սակայն ցանկալի է, որ Ջրհոսն ինքն իրեն խնայի, որ հետո` տարիներ անց չծառանա «Ում էր պետք իմ անձնուրացությունը»  հարցը: Դրա համար բոլոր Ջրհոսներին առաջարկվում է  հոգում հանգստություն, հավասարակշռություն պահպանել, շարժումներում` չափավորություն, թարմ օդին, հնարավորության դեպքում` բնության գրկում շատ ժամանակ անցկացնել:

v  Ձկները Կապույտ ձիու տարում առավելագույնս ակտիվ պետք է լինեն ու նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ աննպատակ բազմոցին թավալվելու,«ժամանակը հեռուստացույցի առջև մեռցնելու» ցանկություն է առաջանում, ապա պետք է գիտակցեն, որ դա վտանգավոր է իրենց համար: Հայտնի է «Առողջ մարմնում, առողջ հոգի» արտահայտությունը: Իսկ Ձկների դեպքում դա նաև պետք է նշանակի, որ առողջ հոգին լավատեսությունն է, իսկ մարմինն առողջ է դարձնում շարժումը: Ձկներին մտահոգում են արտաքին տեսքը, գիրության նախադրյալները: Հետևաբար, հարկավոր է զինվել համբերությամբ ու ֆիզիկական վարժություններ կատարել:

Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին

ադամանդԴեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:

 Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ

Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:

Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա  հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար  կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ.  օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է:

Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:

Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան  300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:

Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:

Հայաստանի համար ադամանդի  տպավորությունը միայն փայլը չէ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև  2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է  մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է  հասնում ներմուծմանը,  մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը`  24 մլն դոլարի ադամանդի հումք  և  որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման  հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի  նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական  արդյունք կլինի:

«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա:  Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի  հումք  ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն  արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը:  Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:

«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:

Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր

10919_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու և «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի դրույթների գործողությունը ժամանակային առումով ունի սահմանափակ բնույթ և որի ազդեցությունը տարածվում է միայն 2013թ. բյուջետային տարվա վրա: Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար համագործակցության կազմակերպման կանոնակարգը:
Կառավարությունն իր նիստում սահմանել է ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև այդ տարվա պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները:
Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, – ասել է վարչապետը: – Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի և գնման գործընթացի կազմակերպումը և կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Սյունիքի մարզում գտնվող մի շարք արգելավայրերի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով կառավարությունն ստեղծել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը և «Խուստուփ» պետական արգելավայրը, հաստատել դրանց կանոնադրությունները: Որոշման նպատակն է բարձրացնել մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը: Նշված վայրերում հանդիպում են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում ընդգրկված և Էնդեմիկ բուսատեսակներ, կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, ինչպես նաև մի շարք արժեքավոր կենդանիների տեսակների ապրելավայրեր և միգրացիոն ուղիներ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անտառային հրդեհի վտանգի վաղ ազդարարման, հրդեհի արագ արձագանքման և հրդեհի դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին:
Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը: Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը: Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ: Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ:
Գործադիրը վեց ամսով երկարաձգել է ներդրումային մեկ այլ ծրագրով «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է 2013թ. նոյեմբերի 30-ին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով: Արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն:
Գործարարների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր երեք որոշումների փոփոխությամբ հեշտացրել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի, թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության բնագավառների արտոնագրումը:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը նպատակ ունի կրճատել էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխարինման) ու բաշխման արտոնագիր, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, նշված ոլորտներին հողամասերի տրամադրումը կառուցապատման իրավունքով իրականացնել առանց մրցույթի, իսկ օտարումը` ուղղակի վաճառքով:
Բիզնես գործընթացի բարելավման նպատակով վերջին տարիներին կրճատվել է էլեկտրականությանը միացման ժամկետը, սակայն այն չի ուղեկցվել ծառայություն մատուցող ընկերության համար պետական մարմինների հետ համաձայնեցման գործընթացի դյուրացմամբ և ժամկետի կրճատմամբ: Այս խնդիրը կլուծվի մշակման փուլում գտնվող Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նոր ծրագրի իրագործմամբ: Մինչ այդ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել գործող ծրագրի համապատասխան կետը:
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգը, դրանից բխող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մեծացնել նշված կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ծավալը:
Գործադիրը հավանություն է տվել «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, 3-րդ փուլ – Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերի նախագծերին: Ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք փոխկապակցված փուլերով, որոնց ամբողջական իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել բոլոր թիրախների լիարժեք կատարումը: III փուլի իրականացումն, օրինակ, թույլ կտա ավարտին հասցնել Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը` ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում:
Զինծառայողների աշխատավարձը կավելացվի 2014թ. հունվարի 1-ից

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը և զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը:
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մոտ 150 քառ. մետր մակերեսով տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ երկրապահ կամավորականների միությանը` իր իսկ ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Նշված վարչության տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան 41/4 հասցեի բնակելի շենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերվել են իրենց զբաղեցրած տարածքները` պայմանով, որ քաղաքացիներն այդ բնակարանները կարող են օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն հինգ տարի անց:
Կառավարության որոշմամբ 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ:

Ոստիկանական պահպանությունը պետական պահպանության ինքուրույն տեսակ է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ոստիկանական պահպանությունը սահմանել որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, տարանջատել ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդության ոլորտները, ինչպես նաև ամրագրել ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների և ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը: Հավանության է արժանացել նաև սույն օրինագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով առաջարկվող օրինագիծը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև: Ըստ կառավարության եզրակացության, նախագիծն առավելապես ունի հռչակագրային և ծրագրային բնույթ, հստակ չէ դրա կարգավորման առարկան, այն չի բովանդակում արդյունաբերական քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմներ: Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագիծը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի նախագծի լրամշակման հարցում համագործակցել հեղինակի հետ: Նույնաբովանդակ եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է պետտուրքը սահմանված ժամկետում չգանձելու և սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը օրական 0.5 տոկոսի փոխարեն սահմանել 0.15 տոկոսի չափով: Ընդունելի համարելով այս առաջարկը, գործադիրը ոչ նպատակահարմար է համարել մյուսները և արել հանդիպակաց առաջարկներ:
Կառավարությունը քննարկել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկել է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը: Կառավարության եզրակացության համաձայն, քանի որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական գործընթաց է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Գործադիրն ընդունելի է համարել բնապահպանական միջոցառումներ չիրականացնող ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև լճի անմիջական ազդեցության գոտում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումը, սակայն ներկայացրել է նաև մի շարք առարկություններ: Օրինագիծն այս տեսքով կառավարությունն անընդունելի է համարել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր

Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք: Խնդիրը հրատապ է Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան եկած հայազգի քաղաքացիների համար:
Իր նիստում կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի նշումից բացի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այդ գործառույթը կկազմակերպի նաև սահմանային անցման կետերում: Մեկ այլ որոշմամբ համապատասխան լրացում է կատարվել ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության մեջ:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Վանդ-սա» ՍՊԸ-ին` մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք մեր երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Արաբական Միացյալ Էմիությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելու կապակցությամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Հենրիկ Մելքոնյանին, Աշոտ Մնացականյանին և Ռաֆայել Հարությունյանին:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
 

Ձյունը ծածկեց կարմիր գծանշումները, իսկ տուգանքը մնաց բաց

snow2Հերթական ընկերությունը` առանց լուրջ պարտավորությունների

 Այս ամսվա առատ տեղումները հուսալի շերտով ծածկեցին հանրապետության տարածքի «կեղտն ու փոշին», բայց նաև բացահայտեցին մի բավականին ուշագրավ խնդիր: Ավելի ստույգ` բացահայտեցին մեր չինովնիկների կամայականության հաշվին մի նոր խիստ նեղ պարտավորություններով, բայց լայն իրավունքներով օժտված ընկերություն ևս:

 Փողոցները «Փարքինգ սիթի սերվիսի» տարածքը չե՞ն

Խոսքը «Փարքինգ սիթի սերվիսի» մասին է` այն նույն ընկերության, որը Երևանի քաղաքապետարանի  հերթական  «խելամիտ» որոշման հետևանքով ստացավ բոլորիս փողոցները կարմիր գծանշումներով պատկերազարդելու ու դրանցից ներս մեքենայով կայանողներից գումար  գանձելու իրավունք: Ու հիմա, երբ առատ ձյան հետևանքները դեռ փողոցներից ու մայթերից քաղաքապետարանը չի հասցրել վերացնել, երբ հատկապես փողոցների մայթամերձ հատվածները ձյան կամ սառույցի տակ են, կարմիր գծանշումները չեն երևում: Ու այդ դեպքում, եթե վարորդները չեն տեսնում կարմիր գծանշումներն ու կայանում են ձյան տակ «թաքնված» կարմիր գծանշման տիրույթում ու կայանելու համար չեն վճարում, պե՞տք է տուգանվեն, թե՞ ոչ:

Պարզվում է` ձյան տեղումների պատճառով Երևանում վճարովի կայանատեղիների գծանշանների չերևալը վարորդներին չի ազատի տուգանքից, քանի որ կան նաև ճանապարհային նշաններ և ցուցանակներ, որոնք վարորդին հուշում են, որ նա հայտնվել է կարմիր գծանշման «տիրույթում»: Համենայն դեպս, այս մասին Tert.am-ին ասել է կայանատեղիների վերահսկողություն իրականացող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` հղում անելով օրենքին :

Նա շեշտել է, որ բոլոր ավտոկայանատեղիները, որոնց կահավորումն ավարտվել է, գծանշումից բացի, ունեն նաև տեղեկատվական ցուցանակ և ճանապարհային նշան: Ու եթե որևէ  մեքենա կարմիր գծերից ներս է կանգնել և տուրքի վճար չունի, քաղաքապետարանը համապատասխան տույժի կենթարկի վարորդին:

Այդպիսի տուգանքներ արդեն եղել են: Ընդ որում` տուգանել են վարորդի, որն, իբր, առանց վճարելու կայանել է իքս փողոցում, բայց իրականում նա կայանած է եղել իգրեկ փողոցում… Բայց դե վարորդի ճարն ինչ, որ տուգանքը չտա: Ինչպես «1 րոպե Նարեկ Դուրյանի հետ» մանրապատումներում ասում է Դուրյանը` «տանք, էլի տանք` գազի փող, լույսի փող, հույսի փող», այս դեպքում նաև` կայանելու փող, բայց չիմանա՞նք, թե դրա դիմաց «Փարքինգ սիթի սերվիսն» ինչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում, թեկուզ իր գծանշած տարածքների սպասարկման իմաստով:

Պարզվում է` այս հարցում ընկերությունն անելիք չունի: Որովհետև նրա տնօրենն ասել է, թե ձյան մաքրման հետ իրենք չեն առնչվում. «Մեր պայմանագրային պարտավորությունների մեջ դա չկա: Դա մեր տարածքը չի համարվում, մենք միայն կահավորումն ու վերահսկողությունն ենք իրականացնում»,- ասել է նա:

Մասնավոր ուղևորափոխադրողները,  արագաչափեր կամ տեսախցիկներ տեղադրող ու տուգանող ընկերությունը, պարտադրված ԱՊՊԱ-ն, մարդկանց աշխատավարձերից 5 տոկոս «կսմթող»  անհասկանալի ու կիսատ պարտավորություններով ընկերությունները քիչ էին, հիմա որոշել են, որ քաղաքում իրենց մուծած հարկերից գոյացած միջոցներով կառուցված ճանապարհին կանգնելու համար վարորդները պետք է կայանատեղի վճար տան ինչ-որ «Փարքինգ սիթի սերվիսի»: Իսկ վերջինս պարտավոր չէ իր շահագործած տարածքի ձյունը մաքրել: Դա նույնն է, որ խանութպանը մայթի` իր խանութի առջևի հատվածը չմաքրի ու ասի, թե դա իր պարտավորությունների մեջ չի մտնում, քանի որ քաղաքապետարանը պետք է մաքրի, կամ այգում տեղադրված սրճարանի տնօրենը իր սրճարանի տարածքը չմաքրի` պատճառաբանելով,  որ «Կենտրոն կանաչապատումը» պետք է այգիների խնամքով զբաղվի: Այսինքն` «Փարքինգ սիթի սերվիսի» պարտավորությունների մեջ մտնում է միայն կարմիր գծանշումների տարածքում կայանողներից փող «քերթելը», իսկ չտվողներին տուգանե՞լը:

Եթե տրամաբանությունն այս է, ապա հնարավոր է, որ մի գեղեցիկ օր էլ պարտադիր կամ  պարտադրված կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն էլ ասի, որ պարտավոր չէ կուտակված թոշակները վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին, դա պետության պարտավորությունն է:

Մի խոսքով` միայն Հայաստանի շարքային քաղաքացիներն են, որ պարտավոր են, պարտադրված են ու ստիպված ինչ-որ բան անել` առանց արտոնությունների ու իրավունքների: Այնինչ, պետական կառույցների իրավասությունը, բացի փողոցներն ու մայթերը, ուղեգծերն ու փողերը, ամեն ինչ  սրան-նրան տալուց, նաև քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ժուրեկ լեհական տարբերակով

 jurek2Ժուրի համար

0,5 բաժակ տարեկանի ալյուր

1 փոքր կտոր սև հաց

2 պճեղ սխտոր

1 դափնու տերև

2-3 հատիկ կլոր պղպեղ

Կես բաճակ եռման ջուր

2 բաժակ սառը ջուր

 Ապուրի համար

1,5-2 բաժակ ժուր

2,5 լիտր ջուր

2-3 գազար

2-3 կարտոֆիլ

4 խաշած ձու

600 գրամ երշիկեղեն (երկու տեսակի)

150 գրամ թթվասեր

1 ճաշի գդալ չոր սուսամբար

2-3 պճեղ սխտոր

1-2 դափնետերև

Աղացած սև պղպեղ

Աղ

Կանաչի

Ժուրի պատրաստման եղանակը

Բանկայի մեջ լցնել ալյուրը, ավելացնել եռման ջուրը և լավ խառնել, որ գնդեր չառաջանան: Աստիճանաբար լցնել սառը ջուրը՝ անընդհատ խառնելով: Ավելացնել հացի կտորը, սխտորը, պղպեղը և դափնու տերևը:

Բանկայի բերանը թանզիֆով փակել և 4-6 օր  թողնել տաք տեղում, որ թթվի: Օրական մեկ-երկու անգամ խառնել:

Պատրաստի ժուրն անցկացնել մաղով, լցնել մաքուր տարայի մեջ և դնել սառը տեղում:

Ապուրի պատրաստումը

Կարտոֆիլը և գազարը լվանալ և խաշել: Եփից հետո հանել ջրից, նույն ջրում եփել երշիկեղենը՝ մոտ 40 րոպե, մարմանդ կրակի վրա:

Երշիկեղենը ևս հանել ջրից, արգանակի վրա լցնել ժուրը, դափնու տերևը, սուսամբարը, աղ, պղպեղ ըստ ճաշակի:  Եռացնել արգանակը մարմանդ կրակի վրա 10 րոպե,ապա ավելացնել թթվասերը, մանր կտրատած սխտորը: Եռացնել ու անջատել: 10-15 րոպե թողնել, որ  հանգստանա, իսկ այդ ընթացքում կտրատել երշիկեղենը, կարտոֆիլը, գազարը, խաշած ձվերը երկու մասի բաժանել, կտրատել կանաչին: Լցնել ափսեի մեջ և վրան լցնել արգանակը:

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

դավիթ սաֆարյանԱվանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցման արդյունքով որոշել է 2013-ի լավագույն մարզիկին: Այդ պատվին է արժանացել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը:

Այս անգամ քվեարկությունից առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ խորհրդակցություն անցկացվեց, որին, մարզական լրագրողներից բացի, մասնակցում էին գերատեսչության պատասխանատու աշխատողներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ի վերջո, որոշվեց, որ լավագույնի կոչմանը հավակնողների անուններն առաջին անգամ փորձնական պետք է քվեարկության ներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Դա միանշանակ չընդունվեց: Փաստորեն, հասարակական կազմակերպությանը պարտադրանք էր ներկայացվել: Այդուհանդերձ, դա չկանխվեց:

Իսկ հետագայում, երբ պարզվեց, որ  նախարարության հավանությամբ լրագրողներին ներկայացված ցուցակում չկա  որևէ ֆուտբոլիստի և Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի անունը, նախարարությունը որոշեց փոխել խաղի կանոնները, ինքնուրույն քվեարկություն անցկացնել` դարձյալ դիմելով լրագրողների «օգնությանը»:

Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախարարությունը չի անցկացնում, ասենք, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշող քվեարկություն: Ինչպես հայտնի է, այն շատ «ինքնատիպ» ձևաչափով կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընդ որում, այդ կապակցությամբ տարաբնույթ խոսակցությունները շատ են…

Ինչևէ, ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով արդեն հայտնի են մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անունները: Ի դեպ, կազմակերպությունը սահմանված կարգով այս անգամ էլ քվեարկությանը թույլ է տվել մասնակցել մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարվա  փորձ ունեցող լրագրողներին:

Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող  22  լրագրող:

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում  նշել են ևս  9 մարզիկների անուններ: Այդ պատվին են արժանացել շախմատիստներ` Լիլիթ Մկրտչյանը, Զավեն Անդրիասյանը, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը, Հենրիկ Մոքոյանը, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը, Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, Երջանիկ Կարապետյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղ գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:

Ընդհանրապես, 2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Պարգևների առումով այդպիսի ցածր ցուցանիշ մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Թե ով պետք է կատարվածի համար պատասխան տա` դեռևս պարզ չէ: Մինչդեռ, այս տարի

կունենանք լավագույն մարզիկների երկու տարբեր տասնյակներ: Ինչպես նշվեց, Հայաստանի պետական մարզական կառույցը նույնպես պատրաստվում է տարբերակ ներկայացնել:

Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերպելու է դեկտեմբերի 26-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներն այս հարցում էլ են  «նորույթ» կիրառելու: Որոշվել է առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել լավագույնների մեծարման հանդիսությունը: Պարզապես վիճակը զավեշտական է և շատ ցավալի:

 Գագիկ Բեգլարյան

Անկախ

Խաղալիքներ. ի՞նչ է կատարվում այս շուկայում

խաղալիքներԱմանորի նախաշեմին մանրածախ ապրանքների իրացման կետերում հաճախակիանում են տնտեսվարողների օրինախախտումները, որոնք տարաբնույթ են: Հաշվի առնելով, սպառողների ակտիվությունն այս շրջանում` նրանցից շատերը ոչ միայն զլանում են ներկրվող ապրանքը սերթիֆիկացնել, այլև թերանում են իրականացնել հայերեն մակնշման գործընթացները: Ուստի, տնտեսվարողների շրջանում առկա խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը հատկապես այս շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը:

Նշենք, որ այն ոլորտները, որոնցում ամենից շատ են խախտումներ արձանագրվում, պայմանավորված են սեզոնայնությամբ: Օրինակ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին տեսչությունն առավելապես ուժեղացնում է իր աշխատանքները գրենական պիտույքների, իսկ Ամանորի նախաշեմին՝ մանկական պարագաների և խաղալիքների ոլորտում:

Կառավարությունն ավելացրել է տեսչությանը հատկացվող գումարները՝ փորձանմուշներ գնելու և լաբորատոր ստուգումներ իրականացնելու համար։ Ասենք, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, վտանգավորության աստիճան պարունակող դեպքեր չեն արձանագրվել։ Անցած տարի մանկական խաղալիքների շուկայում բավական մեծ աղմուկ հանեց «Տունտունիկ» ընկերության ներմուծած երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքների խմբաքանակը։

Ինչպես նշում է Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը, սա լավագույն առիթ դարձավ, որպեսզի ներմուծվող ապրանքները պարտադիր սերթիֆիկացվեն:  Հաջորդ լուրջ խախտումը դարձյալ մանկական պարագաների շուկայում էր. խոսքը վերաբերում է «Նար-Առ» ընկերության ներկրած տակդիրներին։ Հիմնական խախտումները շարունակում են մնալ հայերենի մակնշման բացակայությունը կամ թերի հայերեն մակնշումը։ Այս խնդիրը Խալիկյանը համարում է մտահոգիչ և ասում, որ այս ոլորտում անելիքներ շատ կան, քանի որ հայերենի մակնշման բացակայությունը ամենահաճախակի հանդիպող խախտումներից է։ «Գրեթե բոլոր կազմակերպությունները թերանում են այս օրենքը կիրառելիս։ Թեպետ, վերջին մեկ երկու տարվա համեմատ, տնտեսվարողներից շատերը ավելի պարտաճանաչ են դարձել։ Բոլոր խոշոր կազմակերպությունները հենց արտահանվող երկրում են արտադրանքը մակնշում։ Այս առումով ևս տեսչությունը հետևողական է եղել, մակնշման բացակայության պատճառով կասեցրել է որոշ խմբաքանակների իրացումը շուկայում։ Վերահսկողությունն այս ոլորտում շարունակական է, քանի որ մշտապես հանդիպող երևույթներից է», –ասում է տեսչության պետը։

Այս տարի Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը ստուգումները շարունակելու է խաղալիքի և մանկական պարագաների շուկայում՝պարզելու, թե որքանով է դրանց որակը համապատասխանում չափանիշներին։ Ամանորի նախաշեմին այդ շուկան ակտիվանում է, և իրացման կետերում հայտնվում են անորակ, առողջության համար վտանգ ներկայացնող խաղալիքներ։ Որպեսզի հատկապես այս օրերին սպառողները զերծ մնան անորակ ապրանք գնելուց, տեսչության պետը հորդորում է դրանք գնել ոչ պատահական, այլ մասնագիտացված առևտրային կենտրոններից և համապատասխան վկայական պահանջել, ինչը  հնարավորություն կտա պաշտպանելու երեխաներին անորակ կամ վտանգավոր ապրանքներից։

Ըստ Լևոն Խալիկյանի` այս տարի ստուգումներն արդեն սկսվել են,  թեպետ նախատոնական իրարանցում դեռ չկա: Ստուգումները դարձյալ ակտիվ են ոսկյա իրերի առքուվաճառքի սրահներում: Խոսքը վերաբերում է պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման պիտակի առկայության կանոնների պահպանմանը, ինչի ուղղությամբ խախտումներ բավականաչափ շատ են արձանագրվում։ Դիտարկման արդյունքները կամփոփվեն տարեվերջին։

Լ.Ն

Անկախ

Աստվածների գոտեմարտը

նեմրութԱզգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:

Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի (Հայաստան-Արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա), երբեմն` պայքար Հյուսիսի և Հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում) միջև:

Խոսքը, բնականաբար, չի վերաբերում սոսկ պայքարող երկրների բնապատմական կամ աշխարհագրական միջավայրին: Խոսքը մշակույթների և քաղաքակրթությունների պայքարի մասին է, ինչն իր  ցայտուն  դրսևորումն ունի նաև այսօր, երբ արևմտյան կեղծ ու հակամարդկային արժեքներն աննկատ, երբեմն նաև պարտադրանքով սողոսկում են մեր իրականություն, կենցաղ:

Ոմանց կարող է թվալ, թե արևելյան և արևմտյան արժեհամակարգերի միջև պայքարը նոր է կամ միայն կենցաղում ու քաղաքականության մեջ է արտահայտվում:

Ոչ, արմատները խորն են: Գալիս են աշխարհընկալումից և դիցաբանությունից: Այլաբանորեն ասած` միմյանց դեմ պայքարել են ոչ միայն մարդիկ, մշակույթները, այլև`  Աստվածները:

301 թ. նոր կրոնը` քրիստոնեությունը (արևմտյան արժեհամակարգ), բռնությամբ մտնելով Հայաստան, ամբողջովին կործանեց հայոց մշակույթն ու արժեհամակարգը: Թե ինչ սոսկալի մշակութային ջարդ եղավ Հայաստանում, հատուկ ուսումնասիրության թեմա է:

Սակայն պարզ է մի բան. Հայաստանը կորցրեց իր աստվածների պաշտամունքը, փոխվեց աշխարհայացքը, գրեթե ամեն ինչ: Պահպանված պատառիկներն են միայն հնարավորություն տալիս պատկերացում կազմելու հնի` կորսվածի մասին:

Նույնը չարվեց Հունաստանում: Ճիշտ է, քրիստոնեությունը արգելանքի տակ պահեց անտիկ մշակույթը, սակայն չվերացրեց, արմատախիլ չարեց այն դաժանությամբ, ինչես Հայաստանում էր:

Ինչու՞:

Հայաստանում հին հայոց դավանանքն իր արժեհամակարգով շատ ավելի բարձր էր, վեհ, քան նորամուտ հրեական-արևմտյան արժեքները:

Ամեն մի բարբարոս, նվաճելով որևէ երկիր, նախ քանդում ու թալանում է հինը:

Այսօր շատերը, խոսելով նախաքրիստոնեական արժեքներից, միտումնավոր հայոց հին դիցարանը նմանեցնում, երբեմն` բխեցնում են հին հունականից: Սա չիմացությունից զատ նաև որոշակի միտում ունի. հունական դիցարանի աստվածները, հունական էպիկական հերոսները, գրեթե բոլորն անբարո են, դաժան, արյունարբու, նրանք չունեն որևէ արժեհամակարգ, բարոյական չափանիշ:

Մինչդեռ Հայաստանը հնուց կոչվել է Սրբազան օրենքների երկիր, Աստվածային արժեքների երկիր: Մարդիկ այստեղ ապրել ու արարել են սրբազան` աստվածային օրենքներով ու արժեքներով: Եվ պայքարն Արևելքի ու Արևմուտքի միջև մեր տարածաշրջանում եղել է նաև պայքար աշխարհայացքի ու կենցաղավարության համար:

Հիմա փորձենք տեսնել թե ինչ են իրենցից ներկայացրել արևմտյան արժեքներն իրենց մեջ ամփոփող հունական դիցարանի աստվածները, և համեմատության մեջ տեսնենք հայոց աստվածներին:

Սկսենք գլխավորից:

Զևս – հին հունական դիցարանում Զևսը երկնքի, կրակի, ամպրոպի, կայծակի աստվածն էր, Օլիմպոսի գլխավոր աստվածը և աշխարհի տիրակալը: Նա ամուսնացել էր իր իսկ քրոջ` Հերայի հետ: Ի դեպ, Հերան Զևսի միակ կինը չէր: Զևսի առաջին կինը Մետիսն էր: Ըստ ավանդության` Մետիսը շատ խելացի կին էր, և երբ Զևսը տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ և կտիրի գահին։ Այդ պատճառով կուլ տվեց կնոջը։ Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը և ցավ էր պատճառում Զևսին։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց Զևսի գլուխը, և հոր գանգից դուրս եկավ զինավառ Աթենասը։

Ահա արևմտյան արժեքները, ահա թե որտեղից է ծագում մերձամուսնությունը, դաժանությունը, սադիզմը:

Այն, ի դեպ, տարածված ու ընդունված էր նաև հրեաների մոտ, հետևաբար մերձամուսնությունների արգելքն ամենևին էլ քրիստոնեությունը չմտցրեց Հայաստան և «յոթ պորտի» քրմարգելքը  հայոց կենսակերպի մեջ էր հնուց:

Զևսն ինքն էր բաշխում երկրի վրա բարին ու չարը:

Առհասարակ, հունական դիցարանի աստվածները շատ հեռու էին սուրբ լինելուց, և նրանց վարքն օրինակելի չէր:

Այլ էր հայոց մեջ: Արարչապաշտ մեր ազգի դիցարանում աստվածահայր Արան բարի, արարիչ ու հոգատար է, առհասարակ մեր դիցարանում չկա չար աստված:

Աթենաս –Իմաստության, պատերազմի, գիտությունների, աշխատանքի հովանավոր աստվածուհին:

Հունաստանում` ռազմի աստվածուհի, Հայաստանում` Վահագն  աստված:

Վահագնը կռվեց, սպանեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից: Վահագնը առնական է, հզոր է, քաջ. պատերազմելը տղամարդուն վայել գործ է:

Վահագնը հայոց ամենապաշտելի աստվածությունն է եղել: Նրա ծնունդը մարտի 21-ին էր, երբ ողջ հայությունը տոնել է Ամանորը:

Աթենասի պաշտամունքի հետ ինչ-որ չափով համեմատելի է նաև Անահիտ աստվածամոր պաշտամունքը, քանզի Աթենասը Աթենքի, իսկ Անահիտը հայոց մայրաքաղաք Արտաշատի պահապան ու հովանավոր աստվածուհին էր: Սակայն Անահիտը նաև խոհեմության աստվածուհի էր, Մեծ մայր, որ չի պատերազմում, արյուն չի թափում:

Հունաստանում, Աթենասից զատ, ռազմի աստված էր համարվում նաև Արեսը: Նա միաժամանակ Աֆրոդիտեի սիրեկանն էր: Արեսին ամենուր ուղեկցում էին Դեյմոսը (Սարսափ) և Փոբոսը (Երկյուղ): Դարձյալ անհամատեղելի է Վահագնի հետ, որ երբեք սարսափ ու երկյուղ չի տարածել, այլ հզոր լինելով հանդերձ` թույլերի ու անպաշտպանների ապավենն էր:

Հայոց դիցարանում սիրո և գեղեցկության աստվածուհին Աստղիկն է, որ որևէ կապ չունի ցոփության, շվայտության հետ: Նա Վահագն աստծո սիրելին էր: Աստղիկին է նվիրված Վարդավառը` վարդատոնը: Աստղիկը նաև խոհեմության աստվածուհի էր: Երբ Աստղիկը լողանում է Արածանի գետում, մշով է պատում ողջ երկիրը, որ իր մերկությունը միայն Վահագնը տեսնի:

Հունական դիցարանում սիրո աստվածուհին Աֆրոդիտեն է, որ ամենևին էլ խոհեմ չէ և առանձնակի ջանք չի թափում մտածելու պարկեշտության մասին: Նա Հեփեստոսի կինն է, միաժամանակ` Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի պատգամն է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ Բաբելոնի իր տաճարում տրվի պատահական այցելուներին: Ի դեպ, տարփածուները նաև պարտադիր վճարում էին հույն կանանց: Սա փաստորեն սրբազան պոռնկության սկզբնավորողն էր, ինչը չի եղել երբևէ Հայաստանում: Աֆրոդիտեն միայն Արեսին չէ, որ տրվում էր. նա շատ անգամ առանց մտորելու դա անում էր ամեն պատահածի հետ:

Առհասարակ, հունական դիցարանի աստվածները աչքի չեն ընկել բարոյական արժեքներով: Ահավասիկ Հեփեստոսը` կրակի ու դարբնության աստվածը: Նրա ծննդից հետո մայրը` Հերան, ցանկանում է սպանել որդուն: Որդին, խույս տալով, ինքն է դավ նյութում մոր դեմ:

Արևի աստված Հելիոսի թոռնուհին` Մեդեան սպանում է իր իսկ եղբորը, կտրտում մարմինը և ծովը նետում: Հետագայում սպանում է իր իսկ որդիներին:

Պելիասի աղջիկներն իրենց հորը կտրտում են ու եփում կաթսայում:

Կրոնոս աստվածն ամուսնանում է հարազատ քրոջ հետ, ապա ուտում սեփական զավակներին:

Ապոլոնը հայտնի էր իր արյունարբու վարքով: Նույն կերպ` նրա քույր Արտեմիսը:

Շարքը կարելի է անվերջ շարունակել:

Բայց մեր խնդիրն այլ է: Հայոց դիցարանը, հայոց ծիսական համակարգը լիովին արտահայտել են հայի բարոյա-հոգեբանական չափորոշիչները, հայի կենցաղն ու կեցվածքը: Եվ այսօր արևմտյան կեղծ արժեքներից խույս տալու համար տեղին է նաև քայլ անել` վերադառնալ դեպի հայոց ծիսական համակարգ: Քրիստոնեությունը մոռացության փոշու մեջ թաղեց շատ հայկական տոներ և ծեսեր: Եվ այսօր էլ կկորցնենք, եթե աչալուրջ չլինենք. տարիներ անց Տրնդեզին, Վարդավառին կփոխարինեն սուրբ վալենտիններն ու հելուինները:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Ազատագրված տարածքների ու որբերի պահապանը

ազատամարտիկ1992 թ., փետրվարի 6: Կառավարության շենքի դիմացից մի ավտոբուս և մի բեռնատար են շարժվում դեպի Մեղրիի ամենահեռավոր գյուղերից մեկը` Նյուվադի: Ավտոբուսում հայ ընտանիքներ են, բեռնատարում` նրանց իրերը: Ընտանիքներն ուղևորվում են սահմանամերձ շրջան` վերաբնակեցնելու ադրբեջանաբնակ ազատագրված գյուղը: Իսկ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանն է` պատերազմական առաջին գծում:

Գուցե այսօր այդ քայլը շատերին զարմանք պատճառի, բայց 21 տարի առաջ բնական էր, օրինաչափ, մանավանդ, որ կային նվիրյալներ, որոնք իրենց անձնազոհությամբ հարյուրավոր մարդկանց համար օրինակ էին դառնում:

Այդ նվիրյալներից էր Վլադիմիր Նիկողոսյանը, որը կնոջ` Թագուհու հետ տնետուն ընկած հորդորում էր, համոզում ընկերներին, բարեկամներին թողնել տաքուկ Երևանը, գնալ սահմանամերձ Մեղրին վերաբնակեցնելու, որովհետև Հայաստանին դա օդ ու ջրի պես պետք էր:  «Այդ օրը շատ երջանիկ, ուրախ, երգելով, պարելով գնում էինք,- ժպիտով հիշում է Վլադիմիր Նիկողոսյանը,- բայց ես պատկերացնում էի, թե ուր ենք գնում` մի հարթ տեղ, որից մի քանի հարյուր մետր այն կողմ թուրքն է, և կարող են ամեն վայրկյան մեզ խփել»:

Գյուղը պատահական չէր ընտրվել: Վլադիմիրը հիշում է, որ այդ ժամանակ չորս ռուս մտավորական պատգամավորներ հացադուլ էին սկսել` պահանջելով ադրբեջանցիների վերադարձը այդ գյուղ: Բացի այդ, Նյուվադին Մեղրիի շրջանի ամենամեծ գյուղն էր, բերքառատ էր, կլիման բարենպաստ, և կարելի էր, հողագործությամբ զբաղվելով, հոգալ ապրուստը:

Սակայն վերաբնակներին հաճելի իրավիճակ չէր սպասում. սպասումներին հակառակ` այնտեղ էլ խոր ձմեռ էր, ցուրտ, իսկ տներում կենցաղային պայմաններ չկային: Կար, սակայն,ամենակարևորը` գաղափար, որի շուրջ նրանք համախմբված էին` հավատալով իրենց առաքելությանը:

Գյուղի վերաբնակեցումն իսկական նվեր էր սահմանին մարտնչող  հայ ազատամարտիկների համար, որոնք թիկունքում արդեն տուն ունեին, և հաճախ էին, զենքուզրահն ուսերին գցած, գալիս գյուղ, հանգստանում, գիշերում վերաբնակիչների տանը, նրանց հետ կիսում մի կտոր հացն ու ոգեշնչված հետ դառնում սահման:

VladimirՀավաքատեղին Վլադիմիրի տունն էր: Ինքն ու կինը` որպես այդ գաղափարի կրող ու տարածողներ` ամեն ինչ անում էին, որ մարդիկ կապվեն գյուղին, չնայած իրենց համար էլ շատ դժվար էր երեք անչափահաս երեխաների հետ 180 աստիճանով փոխել կենսակերպը:

Մեր օրերի համար մի զարմանալի փաստ էլ. Վլադիմիրը, որն այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր, հակառակ շատերի, որոնք ամեն գնով այդ տարիներին փորձում էին Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք գցել և Հայաստանից հեռանալով` փրկել սեփական կաշին, Նյուվադի տեղափոխվելուց անմիջապես հետո դուրս է գալիս Կրասնոդարի գրանցումից և գրանցվում այդ գյուղում, որպեսզի իր օրինակով վարակի մյուսներին: Մինչ այսօր էլ գրանցված է այդ գյուղում:

Երբ վերաբնակների առաջին խումբը գյուղում սկսում է հաստատվել, աստիճանաբար նոր մարդիկ են գալիս, սակայն պետք էր զրոյից սկսել, և ահա հիմնում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, մշակութային-ժամանցային կենտրոններ և այլն:

Պետությունից աջակցություն գրեթե չկար, իրենց միջից գտնում էին թե՛ գյուղի բժշկին, թե՛ բուժքրոջը, թե՛ ուսուցչին, թե՛ մյուս մասնագետներին: Նռնաձոր վերանվանված գյուղը կամաց-կամաց բնականոն հունի մեջ էր մտնում:

Վլադիմիրն ասում է, որ անգամ պատերազմի տարիներին այնտեղ ավելի շատ մարդ կար, քան այսօր, և եթե պետությունը ճիշտ քաղաքականություն վարեր, վերաբնակիչների մեծ մասը գյուղից չէր հեռանա:

Մեր օրերի առաքյալը գյուղում փորձում է նաև իրականություն դարձնել վաղեմի երազանքը, որը նրա մտքում էր դեռևս 70-ական թվականներից: Նա ցանկանում էր Հայաստանի լքված գյուղերից մեկում ստեղծել օրինակելի ընտանիքներից կազմված մի բանավան, որի ընտանիքներն իրենց խնամքի տակ կվերցնեին և կդաստիարակեին մանկատների երեխաներին: Նա Հայաստանում մանկատուն երևույթն ամոթալի է համարում: 70-ականներին գուցե այդ երազանքն անիրատեսական էր թվում, սակայն եվրոպական զարգացած երկրներն արդեն առաջնորդվում էին մանկատների փոխարեն խնամակալ ընտանիքների մոդելը  ձևավորելու ճանապարհով, իսկ Հայաստանը պետական մակարդակով նոր-նոր է սկսում այդ ուղղությամբ քայլեր անել, որի շոշափելի արդյունքները դեռևս չկան:

Ինչևէ, Վլադիմիր Նիկողոսյանը դա անում է 1993 թ.` պատերազմի, շրջափակման, սովի պայմաններում, սահմանամերձ, վերաբնակեցված գյուղում: Նրա համար կարևորն այն էր, որ այդ երեխաները մեծանան ընտանիքում, ստանան ընտանեկան խնամք ու ջերմություն և չմեկուսանան հասարակությունից` ներփակվելով մանկատան պատերի մեջ: Դրան զուգահեռ կլուծվեր նաև վերաբնակեցման խնդիրը:

Մինչ կենտրոնի հիմնումը Վլադիմիրը գնում է Երևան,  մի քանի ամիս զբաղվում մանկատան նախկին սաների հավաքագրմամբ, որոնք մանկատունն ավարտելուց հետո հայտնվել էին փողոցում: Հավաքագրում է նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների որբ երեխաների: Նրա ընտանիքի խնամքի տակ են անցնում երկկողմանի ծնողազուրկ 12 երեխաներ` 7 ամսականից մինչև 24 տարեկան: «Փոքրերն ապրում էին իմ տանը, իմ երեխաների հետ միասին, մեծերին տեղավորեցինք գյուղի ազատ տներում` իրենց հողամասերով»:

ազատամարտիկ (1)Սակայն, մինչ այդ նրանց ընտանիքում արդեն ապրում էին Բաքվի ջարդերից մազապուրծ երեք փոքրիկ ակղջիկներ, որոնց մայրն այդ սարսափելի դեպքերի ժամանակ անհետ կորել էր, իսկ հայրը, որը մի կերպ էր աղջիկների հետ Հայաստան հասել, մահացել էր գյուղում, 33 տարեկանում: Մահվան մահճում նա իր երեխաների խնամքը միայն Վլադիմիրի ընտանիքին էր վստահել` հույս ունենալով, սակայն, որ դեռ ապաքինվելու է:

Կենտրոնի նպատակն էր նաև այդ երեխաներին կրթելն ու դաստիարակելը, և Վլադիմիրն ու կինը ջանք չէին խնայում այդ ծանր տարիներին, այդ մեկուսացած ու հեռավոր գյուղում ապահովել նրանց մշակութային, սպորտային, կրթական ծրագրերով ու միջոցառումներով: Մի մեծ մեքենայով միայն իրենց տան գրքերն էին բերել, որ երեխաները կարդան: Ստեղծել էին ազգագրական երգի, թատերական խմբակներ: Ճիշտ է, պատահում էր, որ միջոցառումները մոմի լույսի տակ էին անցնում, բայց մեկ է, մեծ ոգևորությամբ:

Պետությունից չստանալով որևէ ֆինանսական աջակցություն և գոյատևելով սահմանամերձ գյուղին հատկացվող ընդհանուր աջակցությունից, անհատ բարերարների ոչ հաճախակի  օժանդակությունից, երբեմն էլ վաճառելով սեփական ոսկեղենը` ընտանիքը մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ էր, որ սահմանն էր պահում` միաժամանակ հանապազօրյա հացը կիսելով որբերի հետ և նրանց տալով ամենակարևորը` ընտանեկան ջերմություն ու սեր: «Մեր միակ հույսն ու հենարանը նախախնամությունն էր,- ասում է Վլադիմիրը,- երբ կանգնած ես երկիրը կորցնելու վտանգի առաջ, մնացած ռիսկերն արդեն աչքիդ չեն գալիս»:

Picture4 058Ընտանեկան կենտրոնն իսկական ուրախություն էր, այնտեղ էին հավաքվում նաև գյուղի մյուս երեխաներն ու մեծերը, և տնից հաճախ էին երգ-երաժշտության ձայներ հնչում: Այնտեղ ամեն ինչ ընտանիքի պես էր, և Վլադիմիրն ասում է, որ այդ տարիների ընթացքում տարբեր ընտանիքներից սերված,  տարբեր դաստիարակություն ստացած երեխաները երբևէ իրար հետ որևէ խնդիր չունեցան, ապրեցին ինչպես քույր ու եղբայր, ինչպես մի համերաշխ ընտանիք: Փաստորեն, մոդելը հաջողվել էր:

Նռնաձորում նրանք ապրում են 4 տարի. 1996 թ. Վլադիմիր Նիկողոսյանին առաջարկում են ընտանեկան կենտրոնով տեղափոխվել ԼՂՀ Քաշաթաղի շրջան, որի վերաբնակեցման ծրագիրն էր իրականացվում, և անհրաժեշտ էին երեխաներով ընտանիքներ, որպեսզի հիմնվեր դպրոց, մանկապարտեզ: Եվ քանի որ մարդիկ խուսափում էին սկզբում երեխաների հետ մեկնել, Վլադիմիրը կրկին  օրինակ է ծառայում: Քաշաթաղում նրա մեծ ընտանիքն ապրում է շուրջ 5 տարի:

Այստեղ էլ է նա շարունակում իր գործը, սակայն 2001-ին, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, վերադառնում է Երևան: Հարցին, թե ինչու, պատասխանում է. «Ամեն լավ գործ անողին խանգարողներ շատ են լինում»:

Բայց քննդատելու կամ մեղավորներ փնտրելու սովորություն չունենալով` իր գործունեության ժամանակավոր դադարի պատճառների մասին ավելին չի ասում, մանավանդ որ ընտանեկան մանկատան իր երազանք-ծրագիրը դեռ պատրաստվում է իրականություն դարձնել Քաշաթաղի շրջանում: «Այն, ինչ արել եմ 1992-2001 թթ., իմ ծրագրերի ընդամենը մեկ տոկոսն է: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

Նա համոզված է, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Այո, իրականացնելը դժվար է, և դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով և անհատ նվիրյալների անձնազոհության շնորհիվ: Վլադիմիր Նիկողոսյանը պատրաստ է այդ անձնազոհությանը, նաև վստահ, որ եթե ինքն անապատում էլ լինի, միևնույն է, իր կողքին մարդիկ կհավաքվեն:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 65 տարեկան է

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը65 տարի առաջ` դեկտեմբերի 10-ին, ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որում ասված է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:

ՄԱԿ-ի  Ընդհանուր վեհաժողովը հռչակագիրն ընդունել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին` երրորդ նստաշրջանի ժամանակ, 217A (III) որոշմամբ, Փարիզի Շայո պալատում, որին կողմ են քվեարկել 48 պետություն, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ են մնացել 7-ը` ԽՍՀՄ-ը, Ուկրաինական ԽՍՀ-ն, Բելառուսական ԽՍՀ-ն, Հարավսլավիան և Լեհաստանը, նաև Սաուդյան Արաբիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 1950 թ. Ընդհանուր վեհաժողովի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն այն փաստաթուղթն է, որը բովանդակում է մարդու հիմնական իրավունքների համակարգված շարադրանքը: Վաղուց արդեն շրջանառվում են մարդու իրավունքներ հասկացության սահմանման տարբեր մեկնաբանություններ: Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է. իրավունքների այն խումբը, որն անհրաժեշտ է մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար, ընդունված է անվանել մարդու իրավունքներ:  Այսօր` XXI դարում, մարդը տեխնիկական, գիտական հզոր նվաճումների է հասել, սակայն դեռևս խնդիր են մնում արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը և հռչակագրով ամրագրված շատ այլ իրավունքներ:

Հռչակագրի ընդունմամբ խնդիր դրվեց, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները և հասարակական կազմակերպությունները՝ նախապատվություն տալով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը խրախուսելուն և զարգացնելուն՝ առանց ռասայի, սեռի, դավանանքի խտրականության:

Հռչակագիրը դարձավ կարևոր փուլ համաշխարհային հանրության քաղաքակրթության առաջընթացում, անձի հավասարության, իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային նորմերի հարգման և պահպանման աստիճանի որոշման գործում: Այդ փաստաթղթերի սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ն ընդունել է միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք, ի տարբերություն հռչակագրի, ունեն ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր բնույթ ստորագրած պետությունների համար: Հատկանշական է, որ առաջադեմ երկրների սահմանադրությունները հիմնականում համապատասխանեցված են  հռչակագրի դրույթներին:

Հարկ է նկատել, որ հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով` դրանով իսկ մտնելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջատար տարբեր լեզուներով թարգմանված տեքստերի մեջ: Այն բաղկացած է 30 հոդվածներից և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ գործող օրենսդրությամբ:  Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 21-ին:

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ