Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ

hkh-2Դեկտեմբերի 4-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում եղել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը:

Քննարկման ընթացքում նիստի մասնակիցների գերակշիռ մասը մտահոգություն է հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Մասնավորապես խորհրդի անդամները դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչի կիրառմանը, որի թիրախը նոր ձևավորվող միջին խավն է, ինչն էլ պետության հիմնասյունն է հանդիսանում: Նշվել է, որ օրենքի կիրառումը լուրջ խնդիրներ կառաջացնի հենց այդ խավը ներկայացնող աշխատուժի համար, որն այսօր իր հերթին պայքարի է դուրս եկել օրենքի դեմ, սակայն վաղը կարող է ընտրել արտագաղթի ճանապարհը: Փաստորեն, օրենքը կարող է ուղեղների արտահոսքի նոր ալիք բարձրացնել:

ՀԽ անդամները համակարծիք են եղել կենսաթոշակային համակարգը բարելավելու հարցում, սակայն նշել, որ եթե անգամ ընտրված մոդելը դրական էլ լինի, այնուամենայնիվ, այն չի համապատասխանում հայաստանյան այսօրվա իրավիճակին: Նրանք դեմ են արտահայտվել հանրային մեծ անվստահության, համաշխարհային ֆինանսական անկայունության, երկրում սոցիալական լարվածության, հանրության կողմից հակազդեցության պայմաններում նման բարեփոխումների իրականացմանը:

Մասնակիցներից ոմանք մտահոգություն են հայտնել նաև արտասահմանյան հիմնադրամների կողմից հավաքագրված ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ գումարների մի մասը երկրից դուրս օգտագործելու փաստի վերաբերյալ:

ՀԽ աշխատանքային խումբն առաջիկա օրերին ի մի կբերի այս և նախորդ քննարկման արդյունքները, կմշակի համապատասխպան փաստաթութղ և այն կներկայացնի ՀՀ Նախագահին ու ՀՀ կառավարություն:

«Մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք». Վազգեն Մանուկյան

arm137820609085Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

 

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «Հայռուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ  Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

– Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

– Պարոն Մանուկյան, Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ պայքարում էիք անկախության համար: Այսօր ինչպե՞ս եք ընդունում մի միության կազմի մեջ մտնելը, որտեղ, միևնույն է, կա գերիշխող երկիր՝ Ռուսաստանը:

– Այո, Եվրամիություն ասելով՝ մենք մի պետություն չենք ընդգծում, իսկ Մաքսային միության մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ Ռուսաստան, Ռուսաստան: Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ պարադոքսալ թվա, մեզ ձեռնտու է այդ միության մեջ Ռուսաստանի որոշ չափով գերիշխող դիրքը, որովհետև Ղազախստանն իր շահերն ունի` կապված թուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի հետ, որը շատ վտանգավոր  է մեզ համար, Բելառուսին էլ մեծ վարկի դիմաց ցանկացած երկիր, այդ թվում և Ադրբեջանը, իր ձեռքը կվերցնի: Հետևաբար, որքան էլ տարօրինակ թվա, մեզ ձեռնտու է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանն ավելի մեծ դերակատարություն ունենա Մաքսային միությունում: Սուվերենության մասին ես չեմ ասում, որովհետև բոլորը մոռացել են, թե այս 10-15 տարում ով էր անընդհատ մատ թափ տալիս մեզ վրա: Ամեն անգամ մեր ղեկավարները փորձում էին Եվրոպայի մոտ արդարանալ կամ ստիպված էին լինում ընդունել ծրագրեր, որոնք մեր ազգային արժեքներին, շահերին դեմ էին: Պարզապես Եվրոպան մեզ սպիտակ ձեռնոցներով էր պարտադրում: Այնպես որ, մենք մեր ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում արդեն մասամբ զիջել ենք Եվրոպային: Այստեղ այլ վտանգ կա՝ ստրկամտությունը: Երբեմն Ռուսաստանին անիմաստ քծնում են: Ես օրինակ` կտրականապես դեմ եմ, որ  մեր կառավարությունը գումար է հատկացրել «Что, Где, Когда» հաղորդմանը: Դա կարելի էր շատ հեշտ հայերեն ցուցադրել, ինչպես շատ այլ հաղորդումներ: Ի՞նչ իմաստ ունի քծնել: Ռուսաստանն էլ, որ սովոր է իրեն տեր զգալ, ցիվիլ, եվրոպական ձեռնոցներով չի աշխատում, այլ երբեմն նույնիսկ, անկախ իրենից, կոշտ ձևով ընդգծում է, որ ինքը տեր է: Ես կարծում եմ, որ դրանք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի կողմից լուրջ խոչընդոտներ են:

– Իսկ մեր քաղաքական դիվանագիտությունն օժտվա՞ծ է իր ազգային շահն արժանապատվորեն առաջ տանելու, միաժամանակ ռազմավարական գործընկերոջը «չնեղացնելու» ձիրքով:

– Կարծում եմ՝ առայժմ ոչ: Խոսում են տնտեսական հարցերից, ընդհանուր շահերից, բայց անընդհատ գլորվում են բարեկամության գիրկը: Մշակութային, ժողովրդական փոխհարաբերություններում բարեկամությունը լավ բան է: Բայց բարեկամությամբ գազի գին չես իջեցնի, տնտեսությունդ չես զարգացնի, Ղարաբաղի հարց չես լուծի: Պետք է հասկանան, որ այդ արևելյան խոսակցությունները օգուտ չեն բերում, այլ երբեմն նվաստացուցիչ են ազգային արժանապատվության համար: Իսկ եթե մենք մեր արժանապատվությունը չպահենք, ապա ի՞նչ պետք է սպասենք դիմացինից: Եթե դու ճիշտ ես տանում քո շահերը և ընդհանուր շահերի շրջանակների մեջ ես, ապա դիմացինը քո քայլերից հետո ավելի մեծ հարգանքով քեզ կվերաբերվի:

 – Պուտինի այցի օրը տեղի ունեցան բողոքի ցույցեր և հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահաս, բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

– Նախևառաջ այդ ցույցերը բնական էին, կազմակերպված չէին ինչ-որ «չար» ուժերի կողմից, այլ արտահայտում էին ցուցարարների անկեղծ գաղափարները: Ինձ նույնիսկ ուրախացնում է, որ նման ցույցեր եղան, որովհետև շարժման սկզբում, երբ ես հայտարարում էի, որ մենք չունենք մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Այսօր կա մի երիտասարդություն, որն այդպես չի մտածում, և դա դրական է: Ես ուրիշ բանից եմ վախենում. հիմա էլ հանկարծ երիտասարդության մեջ չառաջանա մի շերտ, որը մեր միակ բարեկամը համարի Եվրոպան: Ոչ, մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք, բայց ինքներս մեզ անընդհատ ոտնահարում ենք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին և թե կոնկրետ ինչ իրավունքներ են խախտվել, ապա կան մարդու իրավունքների պաշտպաններ, համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցով զբաղվում են և կտան համապատասխան գնահատական:

 

Հարցազրույցը վարեց Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Անկախ

Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեզ մաքսային միությունում էլ վատ չեն կերակրում…»

վիլնյուսՆախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:

Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր:  Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:

Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:

Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:

Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին  պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:

Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի  գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:

Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:

Գևորգ Ավչյան

Անկախ

Գազը էժանացավ, բայց ոչ շարքային քաղաքացիների համար

ARMRUSGASPROMՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ի թիվս 12 համաձայնագրերի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ կառավարության ու  «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև` ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը և 2014-2018 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև  գործարքը: 

Այս ամենի արդյունքում հայտարարվեց, որ դեպի Հայաստան միակողմանի` Ռուսաստանից նավթամթերքի, գազի, ադամանդի հումքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը չեն գանձվի և Հայաստանը, օրինակ, գազ կստանա ներռուսաստանյան գներով: Այսինքն` ավելի էժան:

Այդ ուրախ լուրը սկսեցինք բերնեբերան տարածել, մի փոքր, նույնիսկ, ոգևորություն նկատվեց, թե գազը Հայաստանում կէժանանա և այլն: Ավաղ:

Առաջինն այս մասին հանրությանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: «Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա` առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Հենց Վիգեն Սարգսյանն էլ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է` փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Ռուսաստանը հիշյալ համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն` Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան գազ,  սակայն Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: 2013 թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 270 դոլարով (1000 խմ-ի համար): 2013 թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով: Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռք բերվող գազի գնի 30 տոկոսը: Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն: Այսինքն` շարքային քաղաքացիների համար գազի սակագնի հաշվարկներ կատարելիս ի սկզբանե վերցված է եղել 1000 խմ-ի համար 189 դոլար գինը, քանի որ գնի մնացած մասը` 30 տոկոսը, պետք է սուբսիդավորեր կառավարությունը:

Եվ դեռ այն ժամանակ արդեն կասկածներ էին հնչում, թե որտեղից պետք է կառավարությունը գտնի համապատասխան միջոցներ գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը այդ 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները «հայթայթելու», ինչպես նաև առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

Այսինքն` երբ ռուսական կողմը հայտարարում է, որ չեն գործի գազի արտահանման համար մաքսատուրքերը, որոնք կազմում են ՀՀ առաքվող գազի գնի 30 տոկոսը, դա նշանակում է ընդամենը, որ կառավարությունն իր բաժին սուբսիդավորումն այլևս չի կատարի, ոչ թե հասարակությանը մատակարարվող գազի սակագինը 30 տոկոսով կէժանանա:

Եվ այսպես` Երևանում պայմանագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Ու հետաքրքիրն այն է, որ այս լուրը ևս ՀՀ ազգաբնակչությունն իմացավ ոչ թե ՀՀ համապատասխան մարմիններից կամ պաշտոնյաներից, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից  (Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ):

Մեզ մնում է մխիթարվել, որ գազի գինը չի նվազի, բայց նաև առաջիկա 5 տարիներին չի  ավելանա, ինչպես նշում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բայց պարզվում է, որ «չի թանկանա» եզրույթն էլ հարաբերական է: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի հետ զրույցում այս առումով նշել է. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի և հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինն ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են:

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Ինչու ավերվեց Գյումրին. մասնագետներ

Գյումրի,երկրաշարժՍեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տվյալներով Գյումրիում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին փլվել է 127 բազմաբնակարան շենք: Փլվել են այն տիպային շենքերը, որոնք կառուցվել են կոմունիստական հասարակարգի պլանային նորմերով:

“Հիմնականում հավաքովի, կարկասային, երկաթ-բետոնյա հիմքերով շենքեր են: Բայց բոլորիս հայտնի է, որ եղել են նույնիսկ 20-ական թվականներին կառուցված շենքեր, որոնք ավելի լավ են դիմակայել երկրաշարժին, քան այն շենքերը, որ կառուցվել են 80-ականներին”, – ասում է ՍՊՀԾ տնօրեն Կարեն Մխիթարյանը:
Փլուզման գործում մեծ դեր խաղացին ոչ թե շենքերի տարիքային, այլ որակական, սեյսմակայուն առանձնահատկությունները: “Խրուշչովյան` քարե, 4 հարկանի, սովորական շենքերը, բարձրությունը` 2.70, դիմակայեցին, բայց վնասվածք ստացան առանց երկրաշարժի: 64 շենք երկրաշարժից առաջ վթարային էին կամ չէին երաշխավորվում բնակչության համար, որոնք իրականում չփլվեցին”, – նշում է սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարեթյանը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, հիմնվելով մասնագետների փորձի վրա և այն բոլոր աշխատանքների, որոնք կազմակերպվել ու իրականացվել են աղետի գոտում, ՍՊՀԾ համապատասխան մասնագետները սկսել են ուսումնասիրել Սպիտակի ավերիչ երկրաշարժից վնասված շենքերի վարքը: Կազմվել են երկրաշարժի ուժգնության ու շենքի վնասվելու աստիճանի միջև կախվածության գրաֆիկներ: Այսինքն, որ տիպի շենքը, որ բալայնականության պարագայում ինչ վնասվածքներ կունենան:
Իսկ որքանով են սեյսմիկ առումով ապահով հետերկրաշարժյան բնակելիները, քանի որ շատ է խոսվում, հատկապես, վերջին տարիների շինարարության ցածր որակի մասին:
“Գյումրին լինելով աղետի գոտի` տարբեր տարիներին բազմաթիվ շենքեր են կառուցվել: Քաղաքն ունի 88 բազմաբնակարանային վթարային շենքեր, ու չնայած դրան, մեր ուսումնասիրություններով Գյումրին համարվում է հանրապետությունում ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Ինչու, որովհետև բնակֆոնդը վերկառուցվում է 9 բալ սեյսմակայունությամբ: “Անի” թաղամասում կառուցված շենքերի սեյսմականությունը նույնիսկ ավելորդ ամրություն ունի: “Լինսի” բնակարանաշինությունը համարվում է էտալոնային շինարարություն, որովհետև տեխհսկողությունը եղել է եռաստիճան: Այսինքն մի կազմակերպությունը տեխհսկողական գործառույթներ իրականացնելով հսկել է մեկ այլ տեխհսկիչի. մեկը-մեկին հսկելով ստացել են բավականին լուրջ որակ: Իսկ ինչ վերաբերում է “Մուշ” թաղամասին, ցավոք, մեր ծառայությունը չուներ անմիջական ուսումնասիրություններ իրականացնելու գործառույթներ. հիմնվելով քաղաքաշինության նախարարության գերատեսչական հաշվետվություններին` փաստվել է` չնայած քաղաքաշինական առումով թերություններին, կրող կոնստրուկցիաները համապատասխանում են 9 բալ սեյսմակայունությանը, այլ խնդիր է ներքին հարդարումը կամ երեսապատումը: Խոսքը առաջին փուլում հանձնված բնակելիների մասին է: Երկրորդ փուլում արդեն մենք էլ ենք ուսումնասիրել, որակը բավականին տեղին է”, – խնդրի շուրջ պարզաբանում է Կարեն Մխիթարյանը:
Քանի մոտենում է երկրաշարժի տարելիցի օրը, այնքան մարդկանց մեջ անհագնանում է այն միտքը, թե յուրաքանյուր 25 տարին մեկ խոշոր երկրաշարժերը կրկնվում են: Այս առումով մասնագետները նշում են` դա հաստատել կամ հերքել հնարավոր չէ: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ 1988-ին ոչ թե բնական երկրաշարժ է եղել, այլ ռուսական կողմի ձեռնարկած հատուկ դիվերսիան, Սերգեյ Նազարեթյանը նշեց. “1000 տոկոս պատասխանատվությամբ ասում եմ` դա սուտ է, բացարձակ խոսակցություններ: Դժբախտաբար մեր ժողովուրդը հակված է երկու սխալի. մեկը` զոհերի թիվը չի ընդունում: Հազար ձևի հաշվել ենք, դրանից ավել չի կարող լինել: Ասում են` Սպիտակում 18 հազար մարդ է զոհվել, երբ 4003 հոգի է զոհվել: Մեր քաղաքում` Գյումրիում, նվազագույնը 15.000, առավելագույնը 17.000 զոհ է եղել: Բայց, հատկապես զոհ ունեցողները հակված են մտածելու, որ զոհերի թիվը շատ է եղել: Երկրորդը, մասնագետները գոռում են` աշխարհում հնարավոր չէ ոչ մի արհեստական երկրաշարժ ստեղծել, բացի, երբ մեծ ծավալի ջրամբար ես կառուցում: Ջրամբարի ջրի սյան բարձրությունը, որ անցնում է 70 մետրից, ճնշումն այդ մասում սկսում է հարուցել սեյսմիկություն”:

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-Հոլանդիա` 3,5:0,5

շ turkԱնթալիայում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան-Հոլանդիա մրցամարտում քիչ առաջ ավարտվեց վերջին` Վլադիմիր Հակոբյան-Լուկ վան Վելի պարտիան: Մեր երկրի ներկայացուցիչը 68-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին: Այսպիսով, Հայաստանի ընտրանին առավելության հասավ 3,5:0,5  հաշվով:

Հայաստանի հավաքականը միավորների իր պաշարը հասցրեց 10-ի և վերջին տուրից առաջ հավակնում է մրցանակային տեղի:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինայի թիմն է

13 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Այն 2,5։1,5 հաշվով հաղթեց և շրջանցեց 12 միավոր հավաքած Ուկրաինայի թիմին:  Նույն հաշվով Չինաստանի հավաքականը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչներին և 12 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը։

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հոլանդիայի թիմին

շArm-Ned-8Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Հոլանդիայի թիմի հետ:

Մերոնք առջևում են 2,5:0,5 հաշվով:

Շարունակվում է Վլադիմիր Հակոբյան-Լուկ վան Վելի պարտիան: Նավակային վերջնախաղում մրցակիցները  52 քայլ են կատարել: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հակոբյանն անցունակ զինվոր և հաղթելու հնարավորություններ ունի:

Անկախ այս պարտիայի ելքից` Հայաստանի հավաքականը մրցամարտում հաղթել է:

Հոլանդիա – Հայաստան

Անիշ Գիրի-Լևոն Արոնյան`0:1

Սերգեյ Տիվյակով-Գաբրիել Սարգսյան` 0,5:0,5

Էրվին Լ’Ամի- Տիգրան Լ.Պետրոսյան՝ 0:1

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքանով կնվազի :
Երևանում`
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1935 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.00C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.40C

Քենիացու բռնաբարած այծին որպես վկա դատարան են կանչել

այծՔենիայի օրենքներն ու արդարադատության մեթոդները զարմացնում են: Այսպիսով այծին բռնաբարելու  համար մեղադրվող Դաբասո գյուղի բնակչի  դեմ  դատին  որպես վկա կանչել էին հանցագործության զոհին`այծին: Նա լուռ նայում էր կենդանապիղծին, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, հաղորդում է  Mirror-ը:

Քենիայի բնակիչ Քիտսաո Հոնան  կենդանու հետ կենակցելու համար դատապարտվել է ռեկորդային ժամկետի ազատազրկման: Տղամարդուն հանցանքի վայրում բռնացրել է գյուղացիներից մեկը`նկատելով թփերի մեջ մերկ հանցագործին: Վերջինիս հագուստը կախված է եղել ծառից : Երբ այս հանցագործության լուրը տարածվել է գյուղում, Դաբասոյի բնակիչներն ու այծի տերը ուղևորվել են ոստիկանություն և իրավապահներին հայտնել   Քիտսաո Հոնայի զզվելի արարքի մասին:

Դատավարության ընթացքում իշխանությունները որոշել են հանցագործին զոհի հետ առերեսում անել երդվյալ ատենակալների ներկայությամբ: Այծը լուռ հանդիմանքով նայում էր հատուկ  վանդակում նստած հանցագործին, որը ներում էր աղերսում, ասում, որ տանը հաշմանդամ կին ունի և չի կարող նրան միայնակ թողնել: Սակայն դատավորը անդրդվելի էր և կենդանապիղծին դատապարտեց 10տարվա ազատազրկման:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նույնիսկ Քենիայում հազվադեպ են կենդանիներին կանչում դատարան:

 

Գվիանական Կուրուպիտա (լատ.Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ
Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը:
Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է  ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով: 1-2 մետր  երկարությամբ ցողունները հայտնվում են  անմիջապես   մուգ շագանակագույն  կեղևից` ծածկելով ծառի բունը և հիմնական ճյուղերը: Այդ երևույթը կոչվում է բնածաղկում (հունարեն` ծառի բուն և լատիներեն` ծաղիկ բառերից: Սա անմիջապես բնի և հաստ ճյուղերի վրա ծաղիկների, ապա նաև պտղի առաջացումն է բութագրում) և հատուկ է արևադարձային որոշ պտուղների, ինչպիսիք են ջեքֆրութը, կուպուասուն և ուրիշներ:


Զարմանալի տեսարան է.մոմանման ծաղիկներով կախված ցողուններ, որոնք ունեն վարդագույն և դեղնավուն երանգներ, քաղցր  բույր և որոնց վրա հավաքվում  են չղջիկները:

Նարնջագույն, կարմիր կամ վարդագույն հոտավետ մոմանման ծաղիկները աճում են ցողունին` կազմելով մինչև 3մ երկարությամբ վրձնանման ծաղկաբույլ: Այնուհետև ձևավորվում են 20սմ տրամագծով կլոր պտուղները, որոնք կախվում են երկար,  փայտացած ծաղկաբերների վրա:

Ծառի անգլիական անվանումը` Cannonball Tree է, որը թարգմանաբար նշանակում է “թնդանոթի արկերի ծառ”, ինչը ցույց է տալիս ծառի արտաքին տեսքը և պտուղների մեծությունը, ինչպես նաև ծառի տակ զբոսնելու վտանգը:  8-9 ամիս հասունանալուց  հետո նրանք ընկնում են և հաճախ գետնին կպնելուց կոտրվում են` բացելով տհաճ հոտով, սպիտակ, դոնդողանման մրգամիսը:Որոշ տվյալների համաձայն`  այդ պտուղները կարելի է ուտել, սակայն նաև կարծիք կա, որ դրանք ալերգիա են առաջացնում: Պտուղների ամուր կեղևից պատրաստում են տարբեր տնային պարագաներ:

 

Խորհրդարանական մեծամասնությունն անդրդվելի է. ընդդիմադիրների առաջարկը մերժվեց

459245138605654946 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց, որ նրանք չընտրեցին քաղաքացիական հանդուրժողականության, կոնստրուկտիվ, խորհրդարանական տարբերակը, ուստի իրենք էլ կընտրեն պայքարի այլ տարբերակ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ տվեց փող գտնել, գործուղվել Չիլի ու տեսնել, որ այնտեղ չկա նման բան՝ նկատի ունենալով, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնում է՝ հիմնվելով Չիլիի օրինակի վրա:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ մեծամասնությանը՝ մասնավորապես Գալուստ Սահակյանին, առաջարկեց ավելի կարճատև գործուղում. դուրս գալ փողոց և բացատրություններ տալ այն բազմահազար քաղաքացիներին, որոնք հավաքված են Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը ՀՀԿ խծմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարելով, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու օրինագծին, հայտնել էր, որ բացատրություններ կտա լրագրողներին:

Հայաստան-Թուրքիա` 3:1

շ Հայ-ԹուրքPetrIvanch-7Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվ շախմատի աշխարհի տղամարկանց թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով  հաղթեց Թուրքիայի թիմին:

Հայաստան-Թոսւրքիա` 3:1

Արոնյան :                                           Իպատով 1:0
Հակոբյան :                                           Սոլակ 1/2:1/2
Սարգսյան :                                            Յիլմազ 1:0
Պետրոսյան :                                           Կան Էմրի 1/2:1/2

Հայաստանի հավաքականը միավորների պաշարը հասցրեց 8-ի: Մերոնք հնարավորություն ունեն մրցանակակիր դառնալու:

Հայաստանի թիմի հաջորդ մրցակիցն Հոլանդիայի հավաքականն է:

Բժիշկները նորածնին իր իսկ օգտի համար սառեցրել են

Фредди КукԲրիտանական Ռեդինգ քաղաքի բժիշկները ստիպված էին երեք օր սառեցնել նորածին ֆրեդի Կուկին, որպեսզի փրկեին նրա կյանքը: Ծնվելու ընթացքում երեխայի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով  20րոպե նրա թոքեր  թթվածին չէր մտել, հաղորդում է  Mirror-ը: Տղայի ծնողները սարսափի մեջ էին, այնուամենայնիվ սառեցումը փրկեց նրա կյանքը:

Բժիշկները վախենում էին, որ անշունչ ծնված երեխան լուրջ խնդիրներ կունենա գլխուղեղի հետ, իհարկե, եթե նրան հաջողվի փրկել:Սկզբում ոչ ոք չէր սպասում դժբախտության,Նիկի Կուկը տանը սպասում էր ամուսնուն`Դանիելին և պատրաստվում էր ծննդաբերության: Այն պետք է տեղի ունենար ժամկետից հինգ օր շուտ: Սակայն ծանոթ մանկաբարձուհին հայտնել էր, որ Նիկիի մոտ ամեն ինչ նորմալ է և կինը պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում:  Տեսնելով ամուսնուն, նա պառկել է լողարանի մեջ և պատրաստվել երեխայի լույս աշխարհ դուրս գալուն: Հանկարծ ամուսինը նկատել է ջրում տարօրինակ արտադրություն և շտապ օգնություն կանչել:

Բժիշկները պարզել են, որ նորածնի պորտալարը կտրվել է, որի միջոցով նա թթվածին էր ստանում և երեխայի ուսը խրվել է, ինչի պատճառով նա չի կարողանում լույս աշխարհ դուրս գա: Բժիշկները օգնել են Նիկիին ազատվել, բայց երեխային հոսպիտալացրել են և ծնողներին նախազգուշացրել , որ սպասեն վատագույնին: Ընդ որում ամեն ինչ այնքան էլ տխուր չի վերջացել, Օքսֆորդի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նորածնին: Այնտեղ նրան ենթարկել են  սառեցման ինովացիոն կարգին, որը պետք է իջեցներ ուղեղի վնասման հավանական ռիսկը:

Երեխայի մարմինը սառեցրել են մինչև 33 աստիճան և երեք օր պահել  “անաբիոզի”մեջ: Դրանից հետո անցել է համարյա մեկ տարի և պարբերաբար երեխայի առողջությանը հետևող բժիշկները ասում են, որ տղան նորմալ զարգանում է: Ֆրեդիի ծնողները նրան անվանել են Ծննդյան տոների հրաշք:

Խորհրդարանում ավարտվեց 49 պատգամավորների պահանջով արտահերթ քննարկումը

ubZBF9IO5BSByUPr32VNvB9FxeԽորհրդարանում ավարտվեց դեկտեմբերի 2-ին ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն, 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկման դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քվեարկությունը կկազմակերպվի վաղը:

Մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը շարունակեց նախօրեին կիսատ մնացած ելույթը` մեկ անգամ ևս հայտարարելով, որ ՀԱԿ-ը մերժում է առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումը: Ըստ նրա, նման բարեփոխումները  շոկային թերապիայի բարեփոխումների դասին են պատկանում, որոնք կարող են իրականացվել միայն այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ունեն ժողովրդի անվերապահ վստահությունը, մինչդեռ ներկայիս հայաստանյան կառավարության դեպքում բարեփոխման հիմքում ընկած լավ գաղափարներն էլ կոչնչանան:

«Կուտակային հիմանդրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը կբերի չարաշահումների և յուրացումների»,-համոզված է Զուրաբյանը:

Նրա խոսքով` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան խմբում կան այն բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, և անգամ ամենաունևորն ու հաջողակներն էլ այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ սա կարող է փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

Ինչ վերաբերում է 1974 թվականից հետո ծնվածների դեպքում օրենքի կիրառմանը, ապա Զուրաբյանը դա ակնհայտ խտրականություն է համարում:

Մատնանշելով ևս մի քանի բացասական կողմեր կառավարության կողմից առաջարկվող բարեփոխման մեջ, պատգամավորը հայտարարեց. «Այս գաղափարի հաջողության բանալին վստահությունն է, որը սակայն չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Պետք է ներդնել կամավոր սկզբունք, իսկ հանրությունը ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերի այդ հիմնադրամների նկատմամբ»:

Նա առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը ևս մեկ տարով և ձեռք բերված ժամանակահատվածում գտնել պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղյալ համարելու տարբերակ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ այս բարեփոխմանը  կարող է գնալ այն իշխանությունն ու կառավարությունը, որն ունի հանրության վստահությունը. «Ունի՞ այս կառավարությունը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է` ոչ: Դա է պատճառը, որ առ այսօր որևէ քաղաքացի կամավոր սկզբունքով չի օգտվել այս բարեփոխումից: Ինչ է, մարդիկ չե՞ն ցանկանում ունենալ բարեկեցիկ ծերություն, իհարկե ցանկանում են, բայց նրանք` ինչպես բոլորս, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ»:

Նա նույնպես առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը և կազմակերպել լուրջ քննարկումներ` ներառելով շահագրգիռ կողմերին և ամենակարևորը` հանել պարտադիր բաղադրիչը և հարցը դնել հանրային հարցման` հանրաքվեի:

Ի դեպ, Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ մեծամասնությունը չի կարող ընդունել իրենց առաջարկը, քանի որ ճնշում ունի իր վրա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, Զոհրաբյանին կոչ արեց մեծամասնության անունից կարծիք չհայտնել` փոխարենը նշելով, որ հավանաբար իրենց վրա կա ճնշում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա նախ նկատեց, որ առաջին անգամ չորս քաղաքական ուժերը ստորագրել են մի փաստաթղթի տակ, ինչից շատ ոգևորված են:

Այնուհետև անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր իրենք խաբում են, զարմացած հարցրեց. «Հետաքրքիր է, մենք այդ ե՞րբ ենք սուտ ասել»:

Այս խոսքից հետո ընդդիմադիրներն այնքան բարձր ծիծաղեցի, որ մի պահ թված, թե նրանք դահլիճում մեծամասնություն են:

Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ մեր կենսաթոշակային համակարգը վատ համակարգ է և կա խնդիր այն բարեփոխելու, որի հետ համաձայն են նաև իրենց ընդդիմախոսները: Ավելին, այդ բարեփոխումը չանելն, ըստ նրա, հանցագործություն է: Բայց եթե ընդդիմադիր գործընկերները համաձայն չեն, որ բարեփոխումն իրականացնի գործող իշխանությունը, ապա ո՞վ պիտի անի. «Եղբայր, եղեք մեծամասնություն, արեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը»,-ասաց նա:

Իսկ թե ով է բարեփոխման պատասխանատուն, Հակոբ Հակոբյանն ասում է` բարեփոխում իրականացնողը:

Նա այս քննարկումները դրական է համարում` նշելով, որ իրենք մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ռեֆորմի մեջ ճշմարտության մեջ, և որ պիտի ավելի աչալուրջ լինեն:

ՀՀԿ ներկայացուցիչը համաձայն է, որ խնդիրներ կարող են լինել և երբևէ չի ժխտել դա, սակայն միաժամանակ կարծում է, որ մտահոգությունները պետք է կիսեն ժամանակի մեջ: Ժամանակ իշխանությունը թողել էր, այժմ բարեփոխումն իրականացնելու փուլն է, իսկ ընդդիմադիրները թող այն ժամանակ ներկայացնեին պարտադիր բաղադրիչին հակառակ փաստարկ:

Նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, ամփոփելով քննարկումը, նախ նշեց, որ ռեֆորմ բառը շատ է չարաշահվում մեծամասնության կողմից. «Երբ մենք խոսում ենք դրա բացասական դրսևորումների մասին, խոսքը պարտադիր բաղադրիչին է վերաբերում: Որևէ մեկը ռեֆորմին դեմ չէ: Եթե դիտավորյալ փորձում եք խեղաթյուրել իրականությունը, դա լավ բան չէ»,-ասաց նա:

Նա կրկնեց իր կողմից բազմիցս բերված փաստարկները, որ թե ուզում են թոշակային ֆոնդին վճարումները շատանան, ապա պետք է աշխատատեղերն ավելանան, աշխատավարձի քաղաքականություն իրականացվի, տնտեսությունն աճի և այլն, մինչդեռ այսօր երկրում չկա արժեթղթերի շուկա, ներդրողների քանակը ահավոր ցածր մակարդակի վրա է, աղքատների թիվը մեծ է, կան բազմաթիվ խնդիրներ: Իսկ ամենակարևորը` քաղաքացիներն իրազեկված չեն հիմնադրամներից, չգիտեն, թե ում պետք է վստահեն իրենց գումարները հունվարի մեկից: «Նման պայմաններում այս համակարգի ներդրումը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ իրականացել ոտնձգություն: Գոնե ցածր տոկոսներից սկսեիք: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, բայց սա այդ դեպքը չպետք է լինի»:

Արծվիկ Մինասյանը չի ընդունում իշխող կուսակցության մերժողական, արհամարհական մոտեցումը` հիշեցնելով, որ սա ընդիմության և դիմության պայքար չէ, այլ Հայաստանի քաղաքացիների տարրական իրավունքների շուրջ բանավեճ:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի դարպասների դիմաց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը մեծ բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:

Ակցիայի նպատակն է քաղաքական մեծամասնությունից պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը և աջակեցել հանուն դրա խորհրդարանում պայքարող պատգամավորներին:

ԱԽԹԱԼԱ. Հայաստանի հյուսիսային դարպասը

ախթալաԼոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 3000 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի:

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ.թ.ա. II դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորն իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:

Դեռևս XIX դարի վերջին Ախթալայում պեղումներ կատարեց ֆրանսիացի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը, որ այստեղ պեղեց շուրջ 210 քարարկղային դամբարաններ և նրանցում հայտնաբերեց պղնձեդարյան քաղաքակրթության նմուշներ` զենքեր, զարդեր, կենցաղային իրեր:

Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ: Դրա վկայություններն են Ախթալայի տարածքում հայտնաբերված և Լոռու մարզում միակ ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ III հազարամյակով:

Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակը. այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:

Բացի այդ, այսօր ախթալացիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում: Տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը:

Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: XV դարում տարածքում հայտնի էր նաև Վարդաշեն գյուղը:

Սակայն միջնադարյան ծաղկուն այս բնակավայրը ավերակների կույտի վերածվեց 1386 թ. Լենկ-Թեմուրի հորդաների կողմից, երբ նրանք գրավեցին քաղաքը և սրակոտոր արեցին բնակչությանը:

Ախթալա անվան ծագման տարբերակներից մեկն էլ դրա հետ է կապված. ախտալի` ախտով լեցուն, քանզի Թեմուրի զորքի հեռանալուց հետո բնակավայրն իսկապես ավերակների կույտ է հիշեցրել:

Այս ամենի հետ Ախթալայի այցեքարտը  Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Ախթալայի եկեղեցին 1188 թ. կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը` Մարիամը և այդ մասին խաչքարի վրա թողել է հետևյալ արձանագրությունը.

«Ես, Մարիամ, դուստր Կիւրիկէի, կառուցեցի զՊղնձահանացս հողհատի սուրբ Աստվածածինս, որ երկրպագենք: Յաղաւթս յիշեցեք, թւին ՈԼԷ էր»:

Եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի X դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին: Այս ամրոցը ՀՀ տարածքում ամբողջական պահպանված եզակի ամրոցներից է` իր եռաշարք պարիսպներով, բուրգերով, աշտարակներով: Ամրոցի տարածքում է գտնվում նաև Հայաստանում պահպանված եզակի մի շինություն` Իվանե և Ավագ Զաքարյանների երկհարկանի պալատը, որը, իրավամբ, Հայաստանի տարածքում պահպանված միակ արքայական պալատն է: Ամրոցում` պալատի դիմաց, պահպանվել է նաև բաղնիքը, որի պատերը ծեփապատ են, երևում են կավե և երկաթե խողովակները:

Ախթալայի ամրոցը` որպես պաշտպանական կառույց, գործել է մինչև XVIII դարը: Այն ավերվեց 1782 թ. Ավարիայի Օմար խանի ձեռքով, ապա գրավվեց և վերջնականապես ավերվեց 1795 թ. պարսից Աղա Մուհամմեդ խանի կողմից:

Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում` Լոռու թագավորության անկումից հետո, Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Այն գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում, իսկ գանձարանը` եկեղեցուց ոչ հեռու գտնվող Լենկ-Թեմուրի բերդ կոչված անառիկ ամրոցում:

Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու շենքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որոնք ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները` շուրջ 960 քմ, որոնք թվագրվում են XIII դարով: 1216 թ. Ախթալայի եկեղեցում է պահպանվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակությունների տեղիք է տվել:

Իվանե Զաքարյանի կողմից Ախթալայի եկեղեցու ձեռքբերումից հետո այն վերածվեց քաղկեդոնական տաճարի: Ախթալան դարձավ եպիսկոպոսանիստ և համարվում էր Հայաստանում քաղկեդոնականության կենտրոնը: Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր քերական և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատություններն այժմ էլ պահպանվում են մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները: Ախթալայի եկեղեցին ունի իր ուխտի օրը: Ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից:

Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի քանի հատվածներ:

Ախթալան Հայաստանի միակ բնակավայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան չկա: Քաղաքի բնակիչներից քչերն են մասնակցել պատերազմին, քանզի բնակչության հիմնական մասը աշխատել է կա՛մ Ախթալայի հանքերում, կա՛մ երկաթգծում:

Ախթալայում ամեն տարի սեպտեմբեր ամսին անց է կացվում ավանդական խորովածի փառատոնը:

 

Վահե Անթանեսյան

Անկախ

 

Ոստիկանության երկրորդ հայտարարությունը

ոստիկանությունՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ  իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ:
ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված են և դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող է խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:
Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիների վարքագիծը հիմք կհանդիսանա ՀՀ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երթի ընթացքում իրավախախտումներ կատարող անձինք կմեկուսացվեն և վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով կբերվեն ՀՀ ոստիկանություն:
Կրկին հորդորում ենք հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով տեղաշարժվելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

 

ՀՀ ոստիկանության հայտարարությունը (2.12.2013 թ. իրադարձությունների վերաբերյալ)

ոստիկանությունՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից:
ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 182-րդ, իսկ 8-ը` 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
Նշված 12 անձանցից 5 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար` Զարուհի Միսակի Հովհաննիսյան /ծնվ. 02.11.1974թ. բն. Ք. Երևան, Մաշտոցի պող. 40-Աշենք, 12 բն./, Օլյա Միքայելի Ազատյան /ծնվ. 02.05.1981թ. , բն. Ք. Երևան, Գյուլիքեխվյան փող. 9շենք, բն. 2/, Արթուր Անդրանիկի Պետրոսյան /ծնվ. 20.10.1985թ. բն. Տ. Մեծի 24շենք, 32 բն./, Բաբկեն Հրայրի Տեր-Գրիգորյան /ծնվ. 25.10.1985թ. բն. Ք. Երևան, Տ. Մեծի 24շենք, 32 բն./, 1-ը`վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Մարիա Վահագնի Հովսեփյան / ծնվ. 25.04.1985թ. բն. Կորյունի 5 շենք, 53 բն./:
1 անձ ոստիկանության Նոր-Նորքի բաժին է բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նարեկ Բագրատի Սամսոնյան / ծնվ. 04.09.1990թ. բն. Ավան, Դուրյան թաղ. 46 շենք, 29 բն. աշխատում է քաղաքացիական գիտակցության հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ/:
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանության բաժիններ, մասնավորապես` 3 անձ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նոնա Միշայի Արուճյան / 02.07.1983թ. բն. Թբիլիսյան խճուղի 7շենք, 42 բն./, Լիդա Տիգրանի Մինասյան /ծնվ. 19.01.1993թ. բն. Ամիրյան փող. 15շենք, 66 բն./, Անուշ Վահրամի Խաչատրյան /ծնվ. 30.12.1987թ. բն. Ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փող. 17շենք, բն. 5/.
ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել 2 անձ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար, մասնավորապես` Արթուր Ալբերտի Ավթանդիլյան/ ծնվ 03.04.1983թ. բն. Ք. Երևան, Հանրապետության փող. 12շ. 21 բն. աշխատում է «Կանաչաստան հասարակական կազմակերպությունում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ /, Հայկ Սամվելի Սահակյան /ծնվ. 23.08.1982թ. բն. Արարատյան թաղ, 10 բարաք, 68/2 տուն, չի աշխատում/:
ոստիկանության Նոր-Նորքի բաժին է հրավիրվել Համլետ Լորիկի Մելքումյան / ծնվ. 31.08.1985թ. հաշվառված Տաուշի մարզ, ք.Բերդ, Նահապետի փող. 16/6 տուն, բն. Ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգ, Բաղյան 1-ին նրբ, 2-րդ շենք, 59 բն. աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես մշակաբանության դասախոս, նախագահին կից հանրային խորհրդի անդամ է/, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը

4863

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան:

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 4-ի աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: