Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Սերժ Սարգսյան, տիկին Ռիտա Սարգսյան,«Երևան շոու-2013»Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը:

Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ հարյուր քառասուն գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա հարյուր քսանհինգ ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումներն ու գործիքները, շրջայցի ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել ոլորտի խնդիրների և զարգացման հետագա ծրագրերի մասին։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ նախատեսված է անցկացնել «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը կներկայացնի միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Համաժողովում կներկայացվի նաև «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներՀոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղում բախվել է «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մխչյան-Արևշատ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Ռանչպար ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 35-րդ կմ-ին «Lexus RX-300» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

                                                            ***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Հոռոմ-Ալագյազ ճանապարհի 13-րդ կմ-ին «Մերսեդես C-240» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                           ***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Ընթացքի մեջ են Նոր Խարբերդ և 16-րդ թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները

ԽորհրդակցությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը և այդ մասով   սահմանել մշտական հսկողություն:

2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում իրականացվող փողոցների ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ  աշխատանքների հիմնական մասն ավարտված է՝ քաղաքապետի հանձնարարությամբ խստորեն հետևելով պատշաճ որակի ապահովմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են գազաֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ևս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և շենքերը պատրաստ են գազաֆիկացման:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության, հանրակրթության վարչությունների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շարունակվում է սիրիահայ  սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել ծրագիրը և, նոր խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օպերատիվ կերպով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող <<թեժ գծերի>> հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում, համապատասխանաբար, ստացվել է 136 և 84 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել է համապատասխան լուծում:

Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մեկնարկել է բազմամյա ծաղիկները ջերմոցներ տեղափոխելու և պահպանելու գործընթացը:

Առաջիկա աշնանային ծառատունկի վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են տերևների մաքրման աշխատանքները: Զուգահեռ հսկողություն է իրականացվում կուտակված տերևների այրումը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է խստորեն հետևել տնտեսվարողների, մասնավորապես, զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում տերևների մաքրման աշխատանքների կազմակերպմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մարզական միջոցառումներ՝ ուղղված մանուկների սպորտային դաստիարակությանը, առողջության ամրապնդմանը

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի» Ամփոփվել է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։ Եզրափակիչ փուլը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Կենտրոն վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի փուլերի ընթացքում մրցել են ծրագրային՝  ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում վարժություններում:

Լավագույն միավորներով հաղթող է ճանաչվել համար 17 մանկապարտեզի թիմը:

Սպորտլանդիային մասնակից մանկապարտեզները ստացել են  խրախուսական նվերներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Արման Մկրտումյանը միջնորդեց քննել դատավոր Աիդա Հովհաննիսյանը հարցը

AidaՄամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները« դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքերով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն

 

14-ամյա դպրոցականը սպանել ու մասնատել է իր ուսուցչուհուն

Colleen-Ritzer-2528968 (1)Ողբերգությունը կատարվել է  Բոստոնում, գրել է The Mirror թերթը:

Ամերիկացի դեռահաս Ֆիլիպ Չիզմը սկզբում սպանել է իր 24-ամյա դասատուին, ապա անդամահատել մարմինն ու թաղել անտառում: Տեսանկարահանման խցիկները ցույց են տալիս, թե ինչպես է նա դպրոցից դուրս բերում աղբամանը, որի մեջ, ենթադրաբար, ուսուցչուհու անդամահատված մարմինն էր; Սպանության դրդապատճառները հայտնի չեն: Զոհի ծանոթները հաստատում են, որ նրանք իրար ծանոթ էին, սակայն մոտ շփում երբեք չի եղել:Philip-Chism-2528827

Մի ամբողջ ընտանիք թունավորվել է շմոլ գազից

Թունավորումներ ՀայաստանումՀոկտեմբերի 28-ի գիշերը «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Արփինե Ս.-ն և նրա դստրերը` 1996 թ. ծնված Մարիաննա Ե.-ն և 1999 թ. ծնված Նորա Ե.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` լոգանք ընդունելու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Վրաերթ հետընթաց կատարելիս. հետիոտնը մահացել է

ՎրաերթՀոկտեմբերի 27-ին, ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:
Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:
Կատարվում է քննություն:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

ավտոպատահարՀոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և «Յուտոնգ» մակնիշի ավտոբուս:
«Միցուբիշի»-ի վարորդը, 2 ուղևորները և «Յուտոնգ»-ի ավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Մ. Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում` թիվ 23 շենքի դիմաց, իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 35-ամյա մի կին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան քաղաքի 15-րդ կամ 16-րդ թաղամասում (դեպքի վայրը պարզվում է) անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն ու դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 06.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Նարեկացի և Թամազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն ամուսնացել է

ad_119087814Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը երջանկությունից 7-րդ երկնքում է, քանի որ հանդիպել է իր երազանքին: Սուլթան Կոսենի բոյը 2.52 մ է, նա հրաժարվել էր սեր որոնելուց, քանի որ կանայք նրանից վախենում էին: Սակայն նրա բախտը վերջապես բացվեց, երբ հանդիպեց Դիբո Մերվեին: Երեկ, վերջապես հարսանիքն է տեղի ունեցել: 30-ամյա ֆերմեր Կոսենը 73 սմ բարձր է Դիբոյից: Հարսանիքը տեղի է ունեցել Թուրքիայում:

Հիմա նա իրեն հարմար ավտոմեքենա է որոնում: Կոսենը աշխարհում ամենաբարձրահասակ մարդ է ճանաչվել 2009-ին ու գրեթե աստղի կարգավիճակի է հասել, դրա համար էլ նրանց հարսանիքին շատ անվանի մարդիկ են եղել, այդ թվում,` նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Էրդողանը, կրոնական առաջնորդներ ու անվանի գործարարներ: Կոսենը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել նաև որպես ամնեամեծ ձեռքերով մարդ` 27,5 սմ ու ամենամեծ ոտքերովը` 36,5 սմ երկարությամբ:

TURKEY-WEDDING-OFFBEATՏղամարդը տառապում է գիգանտիզմով` հիպոֆիզի խանգարման տեսակ, ինչի հետևանքով  օրգանիզմում աճի հորմոններ են արտադրվում միշտ: Բժիշկները կարծում են, որ նրա հիվանդությունը հիպոֆիզի վրա ուռուցքով էր պայմանավորված, որը 2008-ին է հեռացվել: Մինչև 10 տարեկան նա բոյով չէր աճում, սակայն, երբ նրա մոտ ուռուցք առաջացավ, սկսեց բոյ քաշել արագ տեմպով ու միայն անցած տարի աճը կանգ առավ: Մեծ Բրիտանիա կատարած այցելության ժամանակ նրան բոլոր երեխաները ձեռք էին առնում: Նրա համար դժվար է, սակայն նա հպարտանում է իր բոյով:

Երիտասարդները` Միացյալ Եվրոպայի համար

Masnakicner31 երիտասարդներ  Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «ՄիջմշակութայինկամուրջներՄիացյալԵվրոպայիհամար»  խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:

Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Երիտասարդների փոխանակումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել իրենց երկրները և ծանոթանալ այլ երկրների մշակույթին և արժեքներին, այսպիսով կոտրելով կարծրատիպերը այլ մշակույթների և ազգերի վերաբերյալ և ստեղծելով ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ` հիմք դնել միջմշակութային երկխոսությանը:

Ծրագրի ընթացքում երիտասարդները, ընդգրկվելով ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, փորձեցին արվեստի միջոցով ինքնարտահայտվել և արվեստի տարբեր դրսևորումներով իրենց պատկերացմամբ ներկայացնել «Միացյալ Եվրոպայի» գաղաղափարը:

Ինչպես նշում են մասնակիցները շաբաթվա ընթացքում իրականացված տարբեր աշխատանքները և քննարկումները օգնեցին բարձրացնել իրենց ինքնավստահությունը և հնարավորություն տվեցին նարանց հետագայում լինել ավելի ակտիվ քաղաքացիներ և ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում:

Մասնակիցները նաև այցելեցին տեղական երտասարդական կազմակերպություն և ծանոթանալ նրանց գործունեությանը և աշխատանքին:

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բացվելու է Հեյդար Ալիևի անվան այգի

1Մոտ ապագայում Անկարայում շահագործման կհանձնվի  Հեյդար Ալիևի անվան այգի: Ներկայումս այգու բացմանն ընդառաջ վերջին աշխատանքներն են տարվում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Հեյդար Ալիևի անվան այգում, որն ընդգրկում է 100 հեկտար տարածք, կառուցվել են 1500 հոգու համար նախատեսված ամֆիթատրոն, շատրվան, ինչպես նաև սրճարան: Միևնույն ժամանակ Անկարայի քաղաքապետարանը որոշել է այդ այգով անցնող ճանապարհն անվանել Հեյդար Ալիևի անվամբ: Այգու մերձակայքում գտնվող տարրական և միջին դպրոցները ևս Հեյդար Ալիևի անունով են:

Հեյդար Ալիևը Ադրբեջանի 3-րդ նախագահն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1993-2003թթ. ընկած ժամանակահատվածում:

Սիրբիրյան խոցի դեպք է արձանագրվել

առողջապահության նախարարությունՀոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային  ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության,  կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝

–          կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,

–          որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,

–          կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքները շարունակվում են։

Բրիտանիան պատրաստվում է մոտալուտ փոթորկին դիմագրավելու

iՍպասվում է, որ  մոտակա ժամերին Բրիտանիային կհարվածի “Սբ Հուդան”: Ավելի վաղ տեղեկություն կար, որ փոթորկի պատճառով Հոլանդիայում հետաձգվել են  թռիչքները: Եվրոպայում ամենախոշորը համարվող “Հիտրոու” օդանավակայանի ղեկավարությունը հանդես է եկել օդանավակայանի աշխատանքում փոփոխություններ անելու հայտարարությամբ: Բացի այդ, Անգլիայի ու Ուելսի որոշ նավահանգստային քաղաքներ արդեն զրկվել են հոսանքամատակարարումից: Իշխանությունները պաշտպանական ամրություններ են ստեղծում ավազով ու ծառերն են հատում, որ դրանց տապալման հետևանքով վթարներից խուսափեն:

Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար…դու մի ասա, մեզ չեն էլ վերցնում Մաքսային միություն. Հայկ Մարության

հայկոՀանրահայտ դերասան Հայկ Մարությաննն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Ռուսական Առաջին ալիքի լրատվական թողարկման մի նյութի, որտեղ խոսվում է Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման մասին: Նյութում նշվում է, որ միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը մոտ ապագայում դեռ ցանկություն էլ կմնա:

Ներկայացնում ենք Մարությանի մեկնաբանությունը. «Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ միանում ենք Մաքսային միությանը. էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա, մեզ չեն էլ վերցնում, հլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են… Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությանը։
Հ.Գ.Մեր «մտերիմ բարեկամ» ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех »»։

Կապանում ավտոմեքենա է այրվել

այրվող մեքենաՀոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին ԱԻՆ-ում  տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ ԲԵկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ:
Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:

Բրյուսելցի գողը փորձել է ոստիկանին վարակել ՁԻԱՀ-ով

pic_ffb5522c11461e6752532e34bf2386dbԲրյուսելում դրամապանակ գողանալու համար ձերբակալված տղամարդը կծել է ոստիկանի մատը և թքել նրա դեմքին: Բացատրելով, որ ինքը հիվանդ է ՁԻԱՀ-ով, տղամարդը ոստիկանին ասել է.”Այժմ մենք միասին կմեռնենք”, գրել է  բելգիական Sudinfo պորտալը:

26-ամյա տղամարդը, որի անունը չի նշվում, կծել է իրավապահ մարմնի ներկայացուցչին: Դա կատարվել է այն պահին, երբ ոստիկանը փորձում էր նրա մատնահետքերը վերցնել : DH պորտալն էլ ճշգրտում է. ձերբակալվածը  ջարդել է նաև պատճենահանող սարքը:

Տղամարդուն գողությունից բացի ՁԻԱՀ-ով վարակելու փորձի մեջ են մեղադրում: Ոստիկանը վարակվել է, թե ոչ` առայժմ անհայտ է: Ոստիկանության ներկայացուցիչները հույս ունեն որ դա չի լինի, քանի որ այդ պահին ոստիկանը ռետինե ձեռնոցներով էր:

Ոստիկանի վրա հարձակումը կատարվել է բռնության դեմ բողոքի ակցիայից 3 օր անց: Ցույցին ավելի քան 4000 մարդ էր մասնակցում: Ոստիկանները բողոքում էին, որ վեջին շրջանում նրանք հաճախ են սովորական քաղաքացիների կողմից բռնության ենթարկվում:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը` արծաթե մեդալակիր

էդDanielian-1Հունաստանի Հռոդոս քաղաքում կայանցկացված շախմատի ակումբային առաջնությունում թեև Երևանի  «Միկան» բավարարվեց 4-րդ տեղով, այդուհանդերձ,  թիմի կազմը համալրած գրոսմայստեր Էլինա Դանիելյանն անհատական ցուցանիշով արժանացավ արծաթե մեդալի: Նա երկրորդն է երրորդ խաղատախտակի առջև հանդես եկածների մեջ:

 

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Իսպանիայի հեռախոսազրույցները

i (4)ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնի հետևել են Իսպանիայի ավելի քան 60 մլն հեռախոսազրույցի:

Այս տեղեկությունը իսպանական ԶԼՄ-ները ստացել են Սնոուդենի գաղտնի փաստաթղթերից: Գործակալությունը տեղեկություն է կուտակել հեռախոսային համարների, բաժանորդների գտնվելու վայրի ու խոսակցության տևողության վերաբերյալ: Խոսակցությունների բովանդակությունը, ԶԼՄ-ների տվյալներով, նրանց չի հետաքրքրել:

Լրտեսության առիթով բացատրություն տալու համար երկրի ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայում  ԱՄՆ դեսպանը:

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտանլսել են աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազրույցները:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը` բրոնզե մեդալակիր

սմMovsesian-2Հունաստանի Հռոդոս քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացող Սերգեյ Մովսեսյանը հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի թիմի  կազմում: Նա հինգ անգամ նստեց խաղատախտակի առջև և տարավ երկու հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը չկրեց ոչ մի պարտություն:

Նրա ակումբը գրավեց 5-րդ տեղը:

Մովսիսյանն անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ:

Իսկ Եվրոպայի ակումբային չեմպիոն դարձավ Չեխիայի «Ջի Թիմ Նովի Բորը»: