Կողոպուտ կատարողը խուսափում էր նշանակված պատժի կրումից

ձերբակալությունՍեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Չորս ավտոպատահար`վեց վիրավոր

Բախվել են «Ֆոլքսվագեն-Վենտո» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Արմավիր-Լուկաշին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Վենտո» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ավտոպատահարՊատահար Աճառյան փողոցում՝ գովազդային սյան մոտ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում, գովազդային սյան մոտ, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Մերսեդես-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

«Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին` Մաստարա գյուղի մոտ, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հետախուզվող՝ Բագրատաշենի սահմանային անցակետից

ձերբակալվել էՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հակոբ Ս.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

ԱՄՆ-ում 6,8 մլն հրեա կա

an3001380604137Երկու ինստիտուտների սոցիոլոգները միավրվել են` հաշվելու ԱՄՆ-ում բնակվող հրեաների ճշգրիտ թիվը: Պարզվել է, որ  նրանց թիվը 6,8 մլն է, մեկ մլն-ով պակաս , քան 10 տարի առաջ: Սակայն թվերի այդ տարբերությունը բացատրվում է   ոչ թե հրեական բնակչության աճի տեմպով, այլ հաշվարկի մեթոդաբանության տարբերությամբ:

4,2 մլն ամերիկացի իրեն հրեա է համարում: Եվս մեկ մլն-ը հրեա է ծնունդով, չնայած իրենց հրեա չեն համարում: Բացի այդ ԱՄՆ-ում 1,6 մլն անչափահաս հրեա կա:

ԱՄՆ-ում հրեաների 65%-ը բնակվում է  6 նահանգներում. Նյու-Յորքում(20%), Կալիֆոռնիայում (14%), Ֆլորիդայում (12%), Նյու Ջերսիում (8%), Մասաչուսեթսում ու Փենսիլվանիայում (5-ական %):

 

ԱՄՆ կառավարությունը մնացել է առանց փողի. 800 հազար պետական ծառայողի կուղարկեն արձակուրդ

o_771615Սենատն ու ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այդպես էլ չկարողացան ժամանակավոր բյուջե ընդունել 2014-ի ֆինասնական  տարվա համար , որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից: Դրա հետ կապված, կառավարությունն ու պետկառույցները մնացել են առանց ֆինանսավորման և ստիպված  են դադարեցնել աշխատանքը:

Սպիտակ տունն արդեն  հրահանգել է դաշնային գերատեսչություններին կրճատելու ուղղությամբ սկսել պլանների իրականացումը: Անվճար արձակուրդ են ուղարկվելու 2,1 մլն աշատողից  800 հազարը:  Կդադարեցվի գերատեսչությունների զգալի մասի գործունեությունը,մասնավորապես,  սոցիալական ապահովագրության համար տրվող նոր դիմումներ չեն ընդունվի, հիպոթեկային վարկերի ու մանր բիզնեսի պետական աջակցություն չի լինի, կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները:

Կշարունակեն աշխատանքը միայն այն ծառայությունները, որոնք կապված են պաշտպանության ու ազգային անվտանգության, օդային կապի, փոստի, իրավապաշտպանական ու եղանակի տեսության ծառայությունները:

Հանրապետականների ու դեմոկրատների միջև հիմնական տարաձայնությունն այս անգամ կապված է նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագրի հետ. նա առաջարկել է առողջապահական ապահովագրությունը ոչ միայն մատչելի այլև պարտադիր դարձնել բոլորի համար:

 

Տուգանքները վճարել է պետության գրպանից

o_723054Ֆրանսիայում հետաքննվում է  ոստիկանության կենտրոնի պետի` տուգանքները մշակելու լուրջ մեքենայությունների  գործը: Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, տուգանքների ավտոմատ մշակման ֆրանսիական գործակալության ղեկավար Ժան-Ժակ Դեբակը կեղծիքի դիմելով, պետական գանձարանից է վճարել արագությունը գերազանցելու սեփական տուգանային կտրոնները:

ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ “ԶԼՄ-ների ներկայացրած փաստերը խիստ լուրջ են ու  նշել, որ Դեբակն առայժմ կատարում է իր պարտականությունները:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ, պաշտոնյան առնվազն 12 անգամ  իր սեփական խոշոր տուգանքները` 700 եվրո արժողությամբ, պետության հաշվին է գրել ու, բացի այդ, խուսափել տուգանային միավորների հաշվվումից, ինչը նույնպես հանցագործություն է համարվում:

ԱՄՆ-ը չի խրախուսում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցությունը

i (2)ԱՄՆ-ը չի խրախուսում հակահրթիռային պաշտպանության հարցերում Թուրքիայի ու Չինաստանի  համագործակցությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան մտադիր է չինական մի ընկերության հետ համագործակցել, որի դեմ ԱՄՆ-ը պատժարգելք է սահմանել ԿԺԴՀ, Սիրիայի ու Իրանի հետ համագործակցելու համար:

“ԱՄՆ-ը բարձր մակարդակով Թուրքիային հասկացրել է, որ մտահոգված է Անկարայում հակահրթիռային համակարգի կիրառման հանգամանքով, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Ես չեմ ցանկանում երկրաքաղաքական քննարկումներ անել, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ  համաձայնության կնքման դեպքում”,-ԱՄՆ-ի դիրքորոշումն այսպես է  ներկայացրել երկրի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

“Կու-Կլուկս-Կլանն” ընդդեմ Օբամայի

b_830848Ռասիստական ուլտրաաջ “Կու-Կլուկս-Կլանն” կազմակերպությունը, որի գործունեությունը բազմիցս արգելվել է ԱՄՆ տարածքում, շաբաթ մտադիր է իր համախոհներին հավաքել Գեթսբերգ տեղանքում: Դրա համար տեղի իշխանություններից են թույլտվություն ստացել: Կազմակերպիչները սպասում են, որ իրենց աջակցելու կգան հարյուրավոր կամ էլ հազարավոր մարդիկ:

“Դա ակցիա է Բարաք Օբամայի դեմ, որը նախագահական պաշտոնում է սահմանադրությունը խախտելով… Նրան  այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ ծնվել է ԱՄՆ-ում ու այն քաղաքացին է, որը կարող է մեր երկրի նախագահ լինել: Մենք ցանկանում ենք, որ երկրի սահմանները փակվեն ու կառավարությունը կենտրոնանա անօրինական ներգաղթյալներին արտաքսելով: ԱՄՆ-ը պետք է  դադարի “համաշխարհային ժանդարմի” դերակատարումից, քանի որ չի կարողանում կարգուկանոն հաստատել “իր սեփական բակում”:

Հասարակական ակտիվիստները կարծում են, որ հատկապես արժեքավոր է այն փաստը, որ հավաքը լինելու է ԱՄՆ-ում ստրկությունը վերացնելու համար մղված արյունահեղ մարտի տեղում:

Բժիշկներն աշխատավարձերի բարձրացում են պահանջում

i (1)Երկուշաբթի Դոմինիկյան հանրապետությունում եռօրյա գործադուլ է սկսվել: Մի քանի հազար բժիշկ ու բուժաշխատող պետական ծառայության դուրս չեն եկել:

Պատճառն այն է, որ  կառավարությունը  2014-ի բյուջեում  հրաժարվել է ներառել առողջապահության ոլորտում  աշխատավարձերի բարձրացումը:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, երկրում, բժշկի միջին աշխատավարձը կազմում է 600-1000 դոլար, բուժքույրերինը` մոտ 500 դոլար ամսական: Հիմա գործադուլավորները պահանջում են աշխատավաձերի բարձրացում 60%-ով: Բժիշկների արհմիությունների տվյալներով, գործադուլին մասնակցել է 168 պետական հիվանդանոցների բուժաշխատող: Իսկ մասնավոր բուժկենտրոնները չեն մասնակցում ու աշխատում են սովորական ռեժիմով:

Գործադուլի ժամանակ բժիշկները չեն բուժի հիվանդներին, այլ միայն անհետաձգելի օգնություն կցուցաբերեն:

Ինքնասպան է եղել ենթակաների ներկայությամբ

iՍակատեկաս նահանգի Տելետոնգոյի քաղաքապետ Կառլոս Ռոբլեսն ինքնասպանություն է գործել ենթակաների աչքի առջև:

Դեպքը կատարվել է երկուշաբթի: Առավոտյան Ռոբլեսը կարգի համար պատասխանատու բաժին է մտել ու ոստիկաններին խնդրել իրեն  անձնական զենք հատկացնել, ապա ատրճանակը դրել է գլխին ու ինքնասպան եղել: Մահն ակնթարթորեն է վրա հասել:

Հիմա պարզում են ինքնասպանության հանգամանքները: Հայտնի է միայն, որ մի քանի տարի առաջ առևանգել են Ռոբլեսի որդուն, որի ազատման համար նա փրկագին է վճարել:

Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ

o_830902ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում գտնվող Բերկլիի համալսարանում երեկոյան  պայթյուն է որոտացել: ԱԻ արդյունքում կան վիրավորներ: Պայթյունը տեղի է ունեցել  շենքերից մեկի էլեկտրաենթակայանում: ԲՈՒՀ-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ դեռ չպարզված պատճառներից պայթել է մեկ կամ մի քանի գեներատոր, որի արդյունքում  շենքը վնասվել է և հրդեհ է բռնկվել, համալսարանի վրա տհաճ ամպ է տարածված, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Հայտարարվել է ուսանողների արագ տարհանում: