Սնոուդենը ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա

սնոուդենԱՄՆ Հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա, եթե նրան այդպիսի հնարավորություն ընձեռվի։

«Ռուսաստանում ինձ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Եթե Բրազիլիան ինձ ապաստարան առաջարկի, ապա ես ուրախությամբ կընդունեմ դա», – հայտարարել է նա բրազիլական «Գլոբուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում.  «Ես շատ կուզենայի ապրել Բրազիլիայում»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ Սնոուդենը հավատացրել է, որ երբեք ոչ մի պետության չի առաջարկել  գաղտնի տվյալներ տրամադրել ապաստարանի դիմաց։ Այս մասին գրում է “Интерфакс“-ը։

Ավելի վաղ ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրուցում Սնոուդենն ասել էր , որ մտադիր է խնդրել ռուսական իշխանություններին երկարաձգել Ռուսաստանում ապրելու թույլտվությունը։

«Երբ ապաստարան տրամադրելու ժամկետն ավարտվի, ես, իհարկե, կդիմեմ երկարաձգելու խնդրանքով»,- նշել էր նա։

 

ԱՄՆ-ում Սնոուդենին հեռակա մեղադրում են պետական ունեցվածքը գողանալու և այլ երկրների հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ  փոխանցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին նա ստացավ ժամանակավոր ապաստարանի իրավունք Ռուսաստանում՝ ավելի քան մեկ ամիս Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում անցկացնելուց հետո։

Անկախ

Շվեյցարիայի նախագահը Ադրբեջանում կհանդիպի ընդդիմության առաջնորդների հետ

2 (1)

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին տեղեկացրել է “REAL” շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերը, քաղաքացիական հասարակության խնդիրները և այլն:

Դիդիե Բուրկհալտերը հունիսի 1-ին Ադրբեջան է գնացել՝ Հարավային Կովկասի երկրներ տարածաշրջանային այցի շրջանակներում:

ԵԱՀԿ գործող նախագահը այնուհետև կայցելի Երևան, ապա՝ Թբիլիսի:

 

Թուրքիան դժգոհ է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից

Թուրքիա, Եվրախորհրդարանի ընտրություններ  Անկարան անհանգստություն է հայտնել Եվրախորհրդարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների պատճառով: Նրանք մտահոգված են, քանի որ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում հաղթել են եվրասկեպտիկներն ու ծայրահեղ աջ կուսակցությունները: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ վտանգ կա, որ Եվրոպայում կարող են աճել քսենոֆոբիան, հակամիգրացիոն և ծայրահեղական մոտեցումները:

Վերջին 10-ամյակի ընթացքում ԵԽ-ն եղել է Թուրքիայի ԵՄ անդամագրման ամենակարևոր կողմակիցներից, սակայն խորհրդարանում եվրասկեպտիկների թվի աճը կմեծացնի Թուրքիայի անդամակցությանը դեմ ձայների թիվը: Վերլուծաբանների կարծիքով՝ ծայրահեղ աջ կուսակցությունների ջանքերով կխստանա նաև վերաբերմունքը մուսուլմանների և ներգաղթյալների նկատմամբ:

 Անկախ

Հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում. Ջեմիլ Չիչեք

 Ջեմիլ ՉիչեքԹուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հրաժեշտի այց է կատարել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, որի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է: Հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում է ընթացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Ռիկարդոնեն Չիչեքին հարց է ուղղել, թե ինչու Ցյուրիխյան արձանագրությունները չվավերացվեցին թուրքական մեջլիսում: «Մի երկրին և ժողովրդին արված ամենամեծ վիրավորանքը նրան ցեղասպանություն գործելու մեջ մեղադրելն է: Սա մեծ վերքեր է առաջացնում հարաբերություններում: Ապրիլի 23-ին վարչապետ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը պետք է լավ գնահատել: Ցավոք, ԱՄՆ-ն  այս հարցի շուրջ որևէ գնահատական չտվեց: Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն  այցելեցին Երևան, սակայն դա արդյունք չտվեց, քանի որ մյուս կողմը պատասխան քայլերի չդիմեց: Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Սակայն հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում: ԱՄՆ ավելի արդար և հարցի լուծմանը նպաստող մոտեցում պետք է ցուցաբերի»,-պատասխանել է Չիչեքը:

Անկախ

Իրանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանն աշխահի առաջնության միակ հայ մասնակիցն է

աթandranik-teymuryanԱյսօր լրանում է Բրազիլիում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության թիմերի հայտավորվան վերջին ժամկետը:

Եվ ահա, Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Էսթեղլալի» 31-ամյա  կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանն ընտրյալնեի ցուցակում է: Նա Իրանի հավաքականի միակ քրիստոնիա ֆուտբոլիստն է և աշխահի առաջնության միակ հայ մասնակիցը:

Ահա թե ում է վստահում Կեյրուշը.

Դարպասապահներ` Դանիել Դավարի («Այնտրախտ», Բրաունշվեյգ), Ալիռեզա Հագիգի («Ռուբին»), Ռահման Ահմադի («Սպահան»);

Պաշտպաններ` Հոսերո Հեյդարի, Ամիր Սադեհի, Հասեմ Բեյկզադե (բոլորն էլ` «Էսթեղլալ»), Հուսեյն Մահինի, Յալալ Հոսեյնի, Մերդադ Փուլադի (բոլորը` «Պերսեպոլիս»), Սթիվեն Բեյթաշուր («Վանկուվեր Վայթքեփս»), Պեժման Մոնթազերի («Ումմ Սալալ»), Ահմադ Ալենեմեհ («Նաֆթ»), Էհսան Հաջսաֆի («Սպահան»);

Կիսապաշտպաններ` Ջավադ Նեկունամ («Ալ-Քուվեյթ»), Անդրանիկ Թեյմուրյան («Էսթեղլալ»), Ռեզա Հագիգի («Պերսեպոլիս»), Հասան Հադադիֆար («Զոբ Ահան»), Հասեմ Ռաhմանի («Ֆուլադ Խուզեստան»), Ալիռեզա Ջահանբախշ («ՆԵԿ Նեյմիգեն»), Աշքան Դեժագա («Ֆուլհեմ»);

Հարձակվողներ` Մասուդ Շոժաեի («Լաս-Պալմաս»), Քարիմ Անսարիֆարդ («Տրակտոր»), Ռեզա Ղոչաննեյջադ («Չարլթոն»):

Գերմանացիների ոչ-ոքի խաղացին` Հայաստանի հավաքականի հետ մրցամարտից առաջ

41535  ֆուտբոլ, 2-րդ նյութՀունիսի 6-ին Գերմանաիայի ֆուտբոլի հավաքականը Մայնցում ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա գերմանական ակումբի իր մի շարք խաղընկերների դեմ:

Իսկ մինչ այդ գերմանացիներն ուժերը չափեցին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող մեկ այլ թիմի` Կամերունի ներկայացուցիչների հետ:

Խաղը կայացավ Մյոնխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

 

Տեխնիկակակն արդյունքներ

 

Գերմանիա – Կամերուն՝ 2:2

Գոլերը՝ Մյուլեր 66, Շյուրլե 71 – Էտո’Օ 62, Չուպո Մոտինգ 78

Գերմանաիայի հավաքականի կազմը.

Գերմանիա. Վայդենֆելեր, Բոատենգ, Մերտեսակեր, Հյումելս, Դյուրմ (85), Խեդիրա (73), Կրոս, Մյուլեր, Օզիլ (63), Ռոյս, Գյոտցե (58):

Պահեստայիններ.  Շյուրլե (58), Հյովեդես (85), Շվայնշտայգեր, Կրամեր (73), Դրաքսլեր, Գրոսկրոյց, Վոլանդ, Պոդոլսկի (63), Գինտեր, Կլոզե, Շմելցեր, Զիելեր, Մուստաֆի:

 

Հայ բռնցքամարտիկների սև օրը Մակաոյում

221474231401546886Չինաստանի Մակաո քացաքի մարզապալատում սև օր էր հայ բռնցաքամարտիկների համար:

Աշխարհի նախկին չեմպիոն, կիսաթեթև քաշային, 38-ամյա Վիկ Դարչինյանը  5-րդ ռաունդում նոկաուտով պարտվեց ջամայկացի, WBA վարկածով աշխարհի չեմպիոն, 28-ամյա Նիկոլաս Ուոլթերսին:

Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուոլթերսը հաղթեց նոկաուտով: 38-ամյա Դարչինյանը ռինգի հատակին հայտնվեց 5-րդ ռաունդում:

IBF վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդ Ալեքս Միսկիրտչյանը, որը ներկայացնում է Բելգիան, մրցեց ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի հետ և նույնպես պարտվեց:

 

Ի դեպ, 6-րդ ռաունդում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Միսկիրտչյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն Գրադովիչն առավելության հասավ միավորներով: Մրցավարների կայացարած որոշումը միաձայն  էր՝ 119:110, 119:110, 118:110:

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը կհրաժարվի գահից

Խուան ԿառլոսԵրկուշաբթի օրը Իսպանիայի վարչապետը հայտնել է, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը 40 տարի գահին լինելուց հետո կհեռանա պաշտոնից:

Նա չի նշել, թե երբ նա կհրաժարվի գահից, քանի որ կառավարությունը այժմ պետք է նոր օրենք մշակի այդ գործընթացի օրինական հիմքերն ապահովելու և նրա որդի 46-ամյա Ֆիլիպի գահ բարձրանալու համար:

76-ամյա Խուան Կառլոսը վերապրել է երկրի իշխանության անցումը բռնապետությունից ժողովրդավարության, սակայն նա վերջին տարիների ընթացքում հաճախակի առողջական խնդիրներ է ունենում:

Իսպանացիները իրենց թագավորին մեծ հարգանքով են վերաբերվում ազգին մատուցած իր ծառայությունների, ինչպես նաև 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ժողովրդավարական ուղին ընտրելու համար:

Անկախ 

Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը Հայաստանի համար կարճատև պլանով վտանգավոր է.Արտակ Շաքարյան

պուտին, ԷրդողանԹուրքիան մեծացնում է ՌԴ-ից գնվող գազի ծավալները… Ռուս-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մերձեցման ու Հայաստանի վրա դրա ազդեցության մասին այսօր լրագրողների հետ խոսեցին թուրքագետ Արտակ Շաքարյանն ու տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: “Մի քանի տարի է, ինչ Թուրքիան ու Ռուսաստանը բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ են հաստատել, ունենում են վարչապետի ու նախագահի մակարդակով բազմաթիվ հանդիպումներ: Չնայած սրան, իհարկե, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան գիտակցում են, որ իրենք առհավետ թշնամիներ են”,- այս մասին լրագրողներին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա` Ռուսաստանը գիտակցում է, որ թուրքերն իրենց երկրում 5-րդ շարասյուն են հյուսում` թեկուզ թաթարների միջոցով կամ այլ ճանապարհներով:

Բանախոսը նշեց, որ թուրք գործարարները սկսել են Մերձդնեստրի տարածքում ներդրումներ կատարել, ինչը մեծ բարեհաճություն է Ռուսաստանին:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ առանց էներգետիկ համագործակցության խորացման էլ ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում: Ռուսաստանի համար Թուրքիան երկրորդ առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը` առաջինը:

Տնտեսագետը նշեց. “Ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի. Հարցն այն է միայն, թե ինչպես է փոխադրվելու ռուսական գազը Թուրքիա”: Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանում հիմնականում երկու ուղիով` “Կապույտ ուղղության” գազամուղի միջոցով և տրանսբալկանյան ուղղության գազամուղի միջովով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով: Ուկրաինայում առկա անկայունությունն էլ անհանգստացնում է Թուրքիային ու մղում այլընտրանքային ուղու` “Կապույտ ուղղության” գազամուղով մատակարարվող գազի ծավալների մեծացման, քանի որ ի տարբերություն Տրանսբալկանյան ուղու գազամուղի` “Կապույտ ուղղության” գազամուղն աշխարհաքաղաքական ռիսկերից ավելի պաշպանված է: Ռուսաստանից գնվող գազի ծավալների մեծացումն, ըստ նրա, ընթադրում է նաև գազի գների իջեցում Թուրքիայի համար, ինչի շուրջ էլ ընթանում են ռուս-թուրքական բանակցությունները:

Իսկ Արտակ Շաքարյանն ավելացրեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները առևտրով չեն սահմանափակվում. Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է ատոմաէլեկտրակայան, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Այն հետագայում միջուկային ծրագրի զարգացման հնարավորություն է ընձեռում ու Թուրքիայի համար նաև միջուկային զենքի ստեղծման ախորժակ բացում: Համակագործակցությունը նաև այլ ոլորտներ է ընդգրկում:

Ըստ նրա, ռուս-թուրքական երկարատև պլանով թշնամական հարաբերությունները Հայաստանի համար, սակայն, կարճատև պլանով վտանգավոր են: Շաքարյանը գտնում է, որ առկա իրավիճակում Հայաստանի խնդիրն է ավելի ուղիղ կերպով խոսել Ռուսաստանի հետ , քննարկելով ՄՄ-ի անդամակցման թե՛ դրական թե՛ բացասական կողմերը, բաց քննարկել իրավիճակը: Եվ այս հարցում ամենակարևորն է, ըստ նրա, ցույց տալ հայ հասարակության վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ:

Անկախ

Հայաստանի տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`
Հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հունիսի 2-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կտեղափոխվի Լոզան

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականը շարունակում էուսումնամարզական հավաքը Շվեյցարիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանգիստ էր տվել ֆուտբոլիստներին:

Հունիսի 2-ին թիմը մեկ օրով կտեղափոխվի Լոզան, որտեղ կանցկացնի ֆիզպատրաստության թեստեր` Լոզանի մարզական համալսարանում, իսկ հունիսի 3-ի առավոտյան ուղիղ չարտերային թռիչքով կմեկնի Գերմանիա:

Վաղը Սիրիայում նախագահական ընտրություններ են

загруженноеՔաղաքացիական կռվից բզկտված Սիրիայում վաղը նախագահական ընտրություններ են :  Երկրի  նախագահ Բաշար Ասադը երկու  մրցակից ունի:

Գրեթե կես դար Սիրիայի նախագահն ընտրվել է միայն համազգային հանրաքվեի արդյունքում ու միշտ եղել է մեկ թեկնածու, որին առաջադրել է իշխանական կուսակցությունը:  Վաղը կայանալիք ընտրություններին երկու այլ թեկնածուներ են լինելու, ինչն արդեն պատմական փաստ է համարվում:

Սկզբում իրենց թեկնածությունն էին առաջադրել 24 քաղաքացիներ, սակայն խորհրդարանը միայն 3-ի անունն է գրանցել:

Հասա Ան-նուի. Սիրիական հանրապետության նախագահի թեկնածու. «Մինչ ճգնաժամը որոշ քաղաքապետներ ու նահանգապետներ շատ վատ էին վերաբերվում ժողովրդին: Չի կարելի նախագահ Ասադին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ, սակայն կա նաև նրա ոչ մեծ մեղքը` կատարվող իրադարձություններում: Չէ որ նա պետության ղեկավար է: Նրան խիստ մեղադրել չի կարելի, սակայն նա սխալներ ունեցել է»:

Սիրիայում ԿԸՀ չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում կհետևեն իշխանության գործադիր ղեկավարները: Իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Հիշամ Աշ-Շահար. Ընտրությունների գծով Գերագույն դատական կոմիտեի ղեկավար. «Շատ քաղաքացիներ ստիպված էին փախչել վտանգավոր շրջաններից ու հիմա բնակվում են իրենց տներից հեռու, հատուկ կացարաններում, հարազատների ու ծանոթների հետ:  Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է  ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ նա  կարող է»:

Պաշտոնապես հայտարարվել է, որ վաղը Սիրիայում կբացվի 8600 ընտրատեղամաս: Ամենայն հավանականությամբ, ընտրություններում հաղթանակ կտանի ներկայիս նախագահը: Նոր սահմանադրության համաձայն, նա կկարողանա  երկիրը ղեկավարել 2 ժամկետ, այսինքն` մինչև 2020 թիվը:

Անկախ

Արազ Օզբիլիսը և Կառլեն Մկրտչյանը չեն մասնակցի Գերմանիա-Հայաստան հանդիպմանը

գհ28147961Ինչպես հայտնի է, հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը:

Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արազ Օզբիլիսը, որը փոխարինվեց: Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը:

Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, որը խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և  վիրահատվել է  Ժնևում:

Եվրասիական տնտեսական միությանը բարդ կյանք է սպասվում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան«Մաքսային միության կազմում հիմնադիր երեք երկրների միջև կան հակասություններ։ Սակայն հակասությունները վերաբերում են նաև նոր անդամներին, այդ թվում՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով. « Հակասություններ կան բոլոր միություններում, այդ թվում՝ Եվրամիությունում։ Եթե այդ միությունը կայանա, ինչում ես վստահ չեմ, դա կլինի դժվար կյանք, ինչպես յուրաքանչյուր միության կյանքն է։ Լինելու են մշտական հակասություններ և դրանք լուծելու ուղիների որոնում։ Պետությունները, որոք միության կազմում են լինելու, ունեն օբյեկտիվորեն տարբեր շահեր. օրինակ, Ղազախստանը և Ռուսաստանը շատ նման են իրար. ունեն մեծ տարածք, համեմատաբար քիչ բնակչություն, խիստ կլիմա և հարուստ էներգապաշարներ, այդ պատճառով ունեն համանման շահեր, իսկ Բելառուսի դեպքում դա այդպես չէ։ Մենք առավել ևս. Հայաստանը ոչ միայն չունի հարուստ էներգապաշարներ, այլև չունի ընդհանուր սահման։ Մեր հանրապետությունը մնացածից կտրված է ոչ թե պարզապես ինչ-որ այլ երկրով, այլ Վրաստանով, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս հակասությունները լուծելու համար կոնֆլիկտներ են ստեղծվելու, որոնք շարունակական գործընթաց են դառնալու»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող ասել, թե երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ «համաձայնեցման գործընթացը սկսվել է և դեռ երկար կշարունակվի»
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությանը, Իսկանդարյանը նշեց, որ այն, ինչ քննարկվում էր ԶԼՄ-ում և այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, իրականում տարբեր բաներ են. Հայաստանում դա չափազանցված խուճապով ընդունվեց. «Երբ ընթանում էին Ասոցացման պայմանագրի ստորագրման համար տարվող աշխատանքերը, ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ԼՂՀ-ը պետք է մտներ Եվրամիություն: Իհարկե ոչ: Ո՞րն է խնդիրը: Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական միություն ՝ որպես Հայաստան, իսկ ՀՀ և ԼՂՀ միջև միասնական սահման կա, և միասնական սահման էլ կմնա»,-ասաց Իսկանդարյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, թե համաձայն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ. Ղարաբաղի հարցը Մաքսային միությունում չի լուծվում:

Անկախ

Սյուզի Կենտիկյանը հաղթեց նոկաուտով

221474611401612878Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կետիկյանը Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում կայացած մրցամարտում պաշտպանեց իր կոչումը:  Գերմանիան ներկայացնող 26-ամյա մարզուհին նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն, հարավային Կորեայի ներկայացուցիչ Դան Բի Քամին: Հանդիպման վերջակետը դրվեց 9-րդ ռաունդում:

Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը

արցախ21474941401649381Շվեդիայում մեկնարկած չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում Արցախի հավաքականը պարտվեց առաջին խաղում:

Խմբային փուլի առաջին հանդիպումում այն զիջեց  Էլան Վանինի (Մեն կղզի) թիմին 2:3 հաշվով:

Ուշագրավ է, որ մինչեւ 89-րդ րոպեին արցախցի ֆուտբոլիստները հաղթում էին 2:1 հաշվով, սակայան երկու գնդակ բաց թողեցին:

Ի դեպ, թեև մրցավարի կոմից ավելացված խաղաժամանակում Արցախի թիմը գրավեց մրցակցի դարպասը, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց, այլ գրանցվեց խաղից դուրս վիճակ:

D խմբում ընդգրկված Արցախի հավաքականի հաջորդ մրցակիցը Զանզիբարի ընտրանին է:

Տեխնիկակակն արդյունքներ

Էլան Վանին (Մեն կղզի) – Արցախ՝ 3:2

Մաքնալթի, 41 (11 մ), Մուր, 89, Ջոնս, 90 – Միհրան Մանասյան 27, (11 մ), 31

Իսպանիայի միապետը հրաժարվեց գահից

pic_fc43ee926768423da5e2398fb65c00a1Իսպանիայի միապետ 76-ամյա Խուան Կառլոսը հրաժարվեց գահից: Հաջորդ թագավոր է  դառնալու նրա որդին` Ֆելիպեն: Խուան Կառլոսը պետության ղեկավար է եղել 39 տարի, հաղորդում է  Agence France-Presse-ն:

Անկախ

Հայաստանի բռնցքամարտիկների ձախողակ մեկնարկը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզուհին էլ պարտվեց առաջին իսկ հանդիպումում:

49 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը 1:2 հաշվով զիջեց հունգարացի Վիրգինիա Բարանկային, իսկ Աշխեն Հովհաննիսյանը 0:3 հաշվով պարտվեց Թուրքիքյի ններկայացուցիչ Գանզե Բասարին:

 

Հնդկաստանում նոր նահանգ է հայտնվել

pic_a52fb301a56592cb54f674b99413e633Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգը պաշտոնապես բաժանվել է 2 հատվածի. Դրա հյուսիսային հատվածում նոր նահանգ է գոյացել, որը Հնդկաստանում 29-րդն է: Նահանգը կոչվել է Թելանգանա, հայտնում է BBC News-ը:

Նոր նահանգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Հնդկաստանի իշխանությունների կողմից դեռևս այս տարվա փետրվարին: Տեղի բնակիչները երկար ժամանակ բողոքում էին տարածաշրջանի անբավարար ֆինանսավորումից: Նոր նահանգը գլխավորել է Չանդրասեկար Չաոն, որը 14 տարի ղեկավարում է Տեանգանա Ռաշտրա Սամիթհ կուսակցությունը:

Նոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնն է  Հայդարաբադ քաղաքը, որը միաժամանակ նաև մայրաքաղաքի գործառույթ ունի: Կրկնակի մայրաքաղաքի կարգավիճակը կպահպանվի 10 տարի, մինչև նոր նահանգն իր սեփական մայրաքաղաքը կունենա:

Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին արդեն շնորհավորել է նոր նահանգի կապակցությամբ ու նրանց հաջող տնտեսական զարգացում մաղթել:

Սակայն այս նորությունն իր հակառակորդներն ունի: Նրանց կարծիքով, նահանգի ստեղծումը կհանգեցնի կող-կողքի ապրող  ու նույն լեզվով խոսող մարդկանց մեջ տարանջատման:

Անկախ

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը սոսկ 8-րդն է

chp_chess_gameԳրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 104 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Սեբաստիան Բոգները (Գերմանիա):