Արդյունավետ համագործակցում են Իրանն ու ԱԷՄԳ-ը

ԱԷՄԳԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, հայտնել է, որ Իրանը գործնականում կատարել է միջուկային ծրագրի հսկողության մասին 2013-ի նոյեմբերի 24-ին կնքած ժնևյան միջանկյալ համաձայնագրում նշված բոլոր  պարտավորությունները:

«Իրան-ԱԷՄԳ համագործակցությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը»,- նշել է  Յուկիա Ամանոն:

Այդուհանդերձ, Ամանոն հավելել Է, որ ԱԷՄԳ-ն դեռևս ի վիճակի չէ երաշխավորել, որ Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերն ամբողջովին բացակայում են և այդ ուղղությամբ ակտիվություն չկա, ինչպես նաև այն, որ ամբողջ միջուկային նյութն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 20-ին ԱԷՄԳ-ի պատվիրակությունը, հերթական անգամ ստուգումներ կատարելու նպատակով, Թեհրանում էր: Պատվիրակությունը գլխավորում էր ԱԷՄԳ-ի տնօրենի տեղակալ Տերո Վարյորանտան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային մրցաշարում երկրորդն է

Լևոն38654Շախմատի Ստավանգերի գերմրցաշարից առաջ կայացած  կայծակնային մրցաշարում Լևոն Արոնյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր,  գրավեց երկրորդ տեղը: Հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 7,5 միավոր:

Արոնյանն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի, Սիմեն Ադգեստեյնի, Վեսելին Տոպալովի, Անիշ Գիրիի, Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի, Ֆաբիանո Կարուանայի, Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ  պարտվեց Սերգեյ Կարյակինին:

Աղյուսակ

1. Կառլսեն 7½
2. Արոնյան 6½
3. Կարյակին 5½
4. Գրիշչուկ 5½
5. Սվիդլեր 5
6. Գիրի 4½
7. Կրամնիկ 3½
8. Կարուանա 3½
9. Տոպալով 2
10. Ագդեստեյն 1½

Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստան նահանգը

ելակԻրանի Քուրդիստանի նահանգի գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար Էբրահիմ Հասան Նեժադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում տարեկան արտադրվում է 49 հազար տոննա ելակ, որից 33 հազար տոննան արտադրվում է Քուրդիստանի նահանգում: Այսինքն, ըստ այս ցուցանիշի, Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստանի նահանգը:

«Քուրդիստանում ելակի տնտեսությունները զբաղեցնում են 2,5 հա, Մազանդարանում և Գոլեսթանում` համապատասխանաբար 1,3 և 1 հազար հեկտար տարածք: Ելակի ընդարձակ տնտեսությունների առկայությունը նպաստում է Քուրդիստանի բնակչության զբաղվածության և եկամուտների ավելացմանը: Ներկայումս, Քուրդիստանի նահանգում ելակի մշակմամբ զբաղվում է 12 հազար գյուղացիական ընտանիք»,- հայտնել է Էբրահիմ Հասան Նեժադը:

Նա նաև հավելել է, որ ելակի մշակման ընթացքում օգտագործվում է միայն էկոլոգիապես մաքուր ջուր և չեն կիրառվում քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

«Նահանգում են ելակ աճեցնելու համար կլիմայական պայմանները կատարյալ են: Ասես, ելակը դարձել է Քուրդիստանի նահանգի «ապրանքանիշը»»,- ասել է Հասան Նեժադը:

Այս մասին տեղեկացնում է Իրանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը:

Անկախ

Ալի Լարիջանի. «Սիրիական ճգնաժամի վերացման միակ եղանակն ազատ ընտրությունների անցկացումն է»

Ալի ԼարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հանդիպել է Բոլիվիայի իր գործընկերոջ` Մարսելո Էլիո Չավեսի հետ: Վերջինս այժմ Թեհրանում է և մասնակցում է Իրանի նախաձեռնությամբ կազմակերպված «Սիրիայի ընկերներ» խմբի համաժողովին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի վերացման հետ կապված մի շարք հարցեր:

«Ազատ ընտրությունների անցկացումը միայն կարող է Սիրիայում կասեցնել ընթացող քաղաքացիական պայքարը»,- ասել է Իրանի խորհրդարանի ղեկավարը:

Ալի Լարիջանին կարևորել է, որ Սիրիայի բարեկամ ավելի քան 30 երկիր, պատրաստ է աջակցել այդպիսի ծանր իրավիճակում հայտնված Դամասկոսին:

Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իրանաբոլիվիական հարաբերություններին, ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում ակտիվթրեն համագործակցելու համար:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Մարզահամերգային տոնահանդես՝ մանկապարտեզների սաների մասնակցությամբ

001Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես, որին մասնակցել են մայրաքաղաքի մանկապարտեզների բարձր խմբերի երեխաները:

Մարզական առաջնությանը մանկապարտեզների սաները մրցել են 4 մրցաձևերում: Յուրաքանչյուր վարչական շրջանից մրցույթին մասնակցել է մեկական թիմ՝ 10 անդամով:Դրանք այն թիմերն են, որոնք վարչական շրջաններում նախապես անցկացված մրցման ժամանակ գրանցել էին լավագույն արդյունքը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը երեխաների շրջանում փոքր տարիքից առողջ ապրելակերպը քարոզելն է: Նա նաև տեղեկացրել է, որ ամռան ընթացքում մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ այլ հետաքրքր մարզական միջոցառումներ:

Անկախ  արդյուքններից հաղթողներ և պարտվողներ չեն եղել: Մասնակից բոլոր մանուկներն ու մանկապարտեզներն արժանացել են խրախուսական նվերների:

Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ուրախ ծրագրով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

002Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգումը: Տարեկան ծրագրով նախատեսված 727 շքամուտքերից 172-ում վերանորոգումն արդեն ավարտվել է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի ծրագրում ներառված բոլոր մուտքերում  գործընթացին ցուցաբերվում է համալիր մոտեցում: Նորոգվում են ոչ միայն շենքերի շքամուտքերը, այլև մուտքերն ամբողջությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թուրքիայում F-16 կործանիչ է վթարի ենթարկվել

f-16Թուրքական «Հաբեր 7»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ամասիայի նահանգի Մերզիֆոնի շրջանում F-16 կործանիչ է վթարվել:  Դեպքը տեղի է ունեցել, երբ կործանիչը փորձել է վայրէջք կատարել ավիաբազա: Թուրքիայի ռազմաօդաին ուժերին պատկանող կործանիչի օդաչուն  վիրավորվել է: Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա:

Թուրքիայում արգելափակվել է «Ask.fm» որոնման համակարգը

ask   Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունն  արգելափակել է մուտքը դեպի «Ask.fm»: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի օգտատերերը, փորձելով մուտք կատարել վերոնշյալ կայք, բախվել են մի գրության հետ, որտեղ նրանց զգուշացվում է կայքի արգելափակման մասին: Հեռահաղորդակցության վարչությունն  առայժմ ոչ մի հայտարարություն չի արել «Ask.fm» որոնման համակարգի արգելափակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայում արգելափակվել էր «Twitter» սոցիալական կայքը, իսկ մարտի 27-ին՝ «Youtube»-ը: Վերջիններիս արգելափակումն արդեն հանվել է:

Նիգերիայում արգելվել է ցույցեր կազմակերպել առևանգված աղջիկների համար

nigeria-protestsՆիգերիայի ոստիկանությունը արգելել է երկրի մայրաքաղաքում ցույցեր կազմակերպել ավելի քան 200 առևանգված աղջիկների ազատմանն  աջակցելու նպատակով:

Ոստիկանությունից հայտնել են, որ նման ցույցերի տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ շրջանում բնակվողների և մայրաքաղաք Աբուջայով անցնող մեքենաների համար:

Բոկո հարամը ապրիլին Նիգերիայում առևանգել էր ավելի քան 200 դպրոցական աղջիկների:

Ապրիլի 14-ին ահաբեկչական խմբավորումը Չիբոկի դպրոցից առևանգել է շուրջ 276 աղջիկների: Նրանցից մի քանի տասնյակին հաջողվել է փախչել, սակայն ավելի քան 200 աղջիկներ դեռևս անհետ կորած են համարվում:

ՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին, 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

ապակիՀունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նարեկ Ս.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 1968 թ. ծնված Ջեմմա Ց.-ի կայանած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռո»-ն տեղաշարժվելով` հարվածել է Ջեմմա Ց.-ին և 1988 թ. ծնված Կարեն Գ.-ին, որոնք ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդը և 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

ավտովթարՀունիսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի «Միսխանա բաց» կոչվող հանդամասի տարածքում «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Մանկապարտեզի զբոսահրապարակը գետնի տակ է անցել

m_585421Կոլիմի Սոկոլ ավանի մանկապարտեզի տարածքում տեղի է ունեցել հողի նստեցում: Փոս է գոյացել` 6-8 մ խորությամբ ու 10-15մ տրամագծով: Մանկական ճոճանակներ են ընկել.բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Մագադանի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից հայտնել են, որ փրկարարները կատարում են տեղանքի ուսումնասիրություն ու պատրաստվում են փոսալցման աշխատանքներին:

Այդ մանկապարտեզը կառուցվել է 1986-ին, կեղտաջրերի հին  սարքավորումների վայրում: Դրանց բետոնե սալերը ծածկված են հողաշերտով, որոնք,ըստ ամենայնի, կորցրել են ամրությունը, ու կոտրվել զբոսանքի հրապարակում,պատմել է  ավանի  գլխավորի պաշտոնակատար Տատյանա Լուկինան ու հավելել, որ «մանկապարտեզի տարածքում կեղտաջրերի հեռացման համակարգի մասին աշխատակիցներից ոչ ոք չի իմացել»:

Սակայն, փրկարարները կոտրված բետոնե սալերի տակ գտել են մի խաղալիք` 1971 թ արտադրության մակնշմամբ; Բարեբախտաբար, 236 փոքրիկի համար նախատեսված շենքը նույնպեսչի վնասվել:

Անկախ

Վրաերթ կատարած վարորդը 6-ամյա տղային տեղափոխել է հիվանդանոց

վրաերթՀունիսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել Եվրասիական միությանը

Շահին ՄուսթաֆաևԱդրբեջանը չի պատրաստվում մտնել որևէ դաշինք, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:  Նախարարը նշել է, որ Ադրբեջանը  Ռուսաստանի հետ  առևտրային ռեժիմի  խնդիր չունի՝ ընդգծելով, որ այդ ռեժիմը հարմար է իրենց:

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանն Եվրասիական տնտեսական միությանը միանալու ծրագրեր դեռ չունի՝ ընդգծելով, որ իրենց հետաքրքրում է միայն Հայաստանի՝ այդ միությանը անդամակցելու հարցը:

Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվող` Բագրատաշենի մաքսատան մոտ

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել են 1978 թ. ծնված Տիգրան Ս.-ին, որը 2010 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

 

Մեկնարկեցին ՀՀ բուհերի ընդունելության միասնական քննությունները. լուսանկարներ

«Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» ու «Կենսաբանություն» առարկաների միասնական քննություններով էլ այսօր մեկնարկեցին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները։

միասնական քննություն

«Անկախ»-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ անցկացվում էր կենսաբանության միասնական քննությունը։ Քննակենտրոն ժամանեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց դիմորդներին՝ նշելով. «Ով գիտելիք ունի, նա մեզ մոտ մեծ գնահատական ունի, իսկ մեր նպատակն է ապահովել արդար մրցակցություն»։

IMG_1053

IMG_1062

Դիմորդներն ընդհանուր առմամբ դրական ակնկալիքներ ունեին քննություններից, իսկ «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ շտեմարանները բավականին բարդ էին, սակայն իրենք լավ են պատրաստվել ու լավ տրամադրություն ունեն։

IMG_1060

Իսկ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն  էլ նշեց, որ անցյալ տարի պարզ դարձավ, որ դիմորդների թիվը նվազել է. այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 12 346 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 1500-ով պակաս է։ Այս է պատճառը, որ որոշ մասնագիտությունների համար դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ  անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

IMG_1075

Գագիկ Մելիքյանը  նշեց, որ քննական թեսթերը կազմվում են այն սկզբունքով, որ բարձր գնահատական ստանալը լինի դժվար, իսկ ներքին շեմը հաղթահարելը՝ հեշտ։ Նա հուսով է, որ այս տարի էլ թեսթերի բովանդակության հետ կապված  բողոքներ չեն լինի, ինչպես անցյալ տարի։

IMG_1070

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին դիմորդները կհանձնեն միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «ֆիզիկայից», «Օտար լեզվից»՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկայից»՝ հունիս 17-ին, «Հայոց պատմությունից» և «Քիմիայից»՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց  լեզվից»  հունիս 23-ին։

 

Կինը` սուտ մատնության մեղադրանքով

ձերբակալելՕրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնությունը):

Դոնի-Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողներն օրերս Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Շ.-ին, որը ապրիլի 29-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: