Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Երևանում

RA President Serzh Sargsyan visits the “Pepsi Cola Bottler Armenia” plantՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում: Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Շրջայցից հետո, Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ Գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության և KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջև:

014Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաև մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս, որտեղ քաղաքապետը ներկայացրել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել՝ 2014թ. մայիսի 31-ին: Կառուցվել են երկու տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում տրանսպորտային կապ՝ պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն դրամ:

008Նախագահին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով ու կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, ինչի արդյունքում էականորեն կբեռնաթափվի դեպի մայրաքաղաքի կենտրոն տրանսպորտային հոսքը։

Սերժ Սարգսյանը եղել է նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքների կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը: Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:

Նախագահին ներկայացրել են նաև 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1-ին: Ընդգծվել է, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն:

Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին:

Ժոզե Մանուել Բարոզուն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

2 (1)Այսօր` հունիսի 14-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այցով Ադրբեջանում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում: Ընդգծվել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հեռանկարների առկայությունը։ Կարևորվել է Բարոզուի այցի նշանակությունը Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների տեսանկյունից։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց խորացման հեռանկարների վերաբերյալ։
 

Համաներում է շնորհվել Իրանի 1052 բանտարկյալի

համաներումԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնոհել 1052 բանտարկյալի:

Ավելի վաղ, համապատասխան խնդրանքով Իրանի հոգևոր առաջնորդին դիմել էր Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին:

Համաներում են ստացել ինչպես քաղաքական ու քաղաքացիական, այնպես էլ ռազմական հանցագործությունների համար դատապարտվածներ:

Ավելի վաղ, Ալի Խամենեին Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան կապակցությամբ համաներում էր շնորհել որոշ կին դատապարտյալների:

Համաներմամբ ազատ էին արձակվել այն դատապարտյալները, ովքեր դատապարտված էին եղել 6 ամսյա ազատազրկման, անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև պարտքերի համար ճաղերի հետևում հայտնված կին դատապարտյալները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՒԲ» լրատվական գործակալությունը:

Հոսեին Ամիր Աբդոլլահիան. «Իրաքն իր ուժերով կարողանում է պալքարել ահաբեկիչների դեմ»

abdolahianԻրանի արտաքին գործերի նախարարի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի զինված ուժերի Իրաք մտնելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Իրաքն իր ուժերով կարողանում է պայքարել ահաբեկիչների դեմ»,-շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը:

Տեղեկացնենք, որ օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:

Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին:

Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում իրականացրած մարտական գործողություններից հետո, առաջացել է դեպի Իրաքի արևելյան շրջաններ՝ հասնելով Իրանի սահմանին:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել էր, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին:

«Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»,- հավելել է Իրանի նախագահը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հերթական կրակոցը` ադրբեջանական բանակում

1 (2)Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել. զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա։ Ներքին զորքերի զորամասերից մեկում Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքից օգտվելու անվտանգության կանոնները, պատահմամբ կրակել է իրեն ամրակցված զենքից։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, գնդակը դիպել է ծառայակցին՝ Զահիդ Աբդուլլաևին։ Հաղորդվում է, որ Զահիդ Աբդուլլաևը թեթև վիրավոր է: Նրա վիճակը կայուն է։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

 

Գողության փորձ կատարելու համար բերման ենթարկվածները նաև հետախուզվում էին

ոստիկանություն3Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին և 1998 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Նույն օրը, ժամը 03.30-ին, Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներին էր մոտեցել «Վերնիսաժ» տոնավաճառի դիմացի գետնանցման կրպակների անվտանգության աշխատակիցն ու հայտնել, որ իրենց պահպանության տակ գտնվող կրպակները հսկող տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են նշված երկու երիտասարդներ պտտեցրել տեսախցիկը, կտրել տեսախցիկի լարը, որից հետո տեսնելով անվտանգության աշխատակցին` դիմել են փախուստի:
Վանիկ Ա.-ն ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է իր մոտ գտնվող ծալովի դանակը:
Պարզվել է նաև, որ վերջիններս, որպես անհայտ կորած, որոնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Չորս վրաերթ Երևանում

վրաերթՀունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Խորեն Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Նորիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 127/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա Նաիրա Ք.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Սյուզաննա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ֆանտան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

ավտովթարՀունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ֆանտան-Չարենցավան ճանապարհի 1-ին կ/մ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Նռնակ և փամփուշտներ` Երևան-Գյումրի ճանապարհին

նռնակ է հայտնաբերվելՀունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Ուղևորուհու պայուսակը գողացած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 1975 թ. ծնված Արամ Բ.-ն:
Վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

 

Ռոհանի. Իրանը պատրաստ է օգնել Իրաքին

Հասան ՌուհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Իրաքին օգնություն տրամադրել, եթե իրենցից օգնություն խնդրեն:

Շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ Ռոհանին ենթադրել է, որ այս շաբաթ Իրաքի քաղաքներ ներխուժած սունի զինյալները կապված են ապրիլին խորհրդարանական ընտրություններում պարտված քաղաքական գործիչների հետ:

Իրանը հետպատերազմյան Իրաքի հետ քաղաքական և տնտեսական սերտ կապեր է հաստատել, իսկ Իրաքի բազմաթիվ ազդեցիկ շիաներ իրենց հանգիստը կազմակերպում են իսլամական հանրապետությունում: Այս շաբաթ անվտանգության նկատառումներով Իրանը դադարեցրել է դեպի Բաղդադ չվերթերը և ինտեսիվացնում է իր սահմանների պաշտպանությունը:

Ռոհանին հայտնել է, որ Իրանը կքննարկի օգնության ցանկացած խնդրանք և պատրաստ է օգնություն տրամադրել միջազգային իրավունքի շրջանակներում:

Իրանը Բաղդադի շիա կառավարության մոտ դաշնակից է:

Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

10-ամյա երկու երեխաների են վրաերթի ենթարկել, նրանցից մեկը մահացել է

Վրաերթ (1)Հունիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատավան գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Արամայիս Մ.-ին (Ազատավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ), իր մեքենայով նրան տեղափոխել Արտաշատի հիվանդանոց, որից հետո ներկայացել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

  Հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց:
Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:

Ինչպե՞ս է աշխարհը դիտել Աշխարհի գավաթի խաղարկությունը

1.FC Union stadium in BerlinՀունիսի 12-ին  սկսվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը Բրազիլիայի և Խորվաթիայի միջև խաղով: Ամբողջ աշխարհը ցնցվել էր Մարսելոյի խփած գոլից, որը եվրոպացիներին առաջ մղեց, սակայն խաղի վերջում բրազիլացիները հաղթեցին 3-1 հաշվով:

outer spaceԱշխարհի գավաթի խաղարկությունը դիտում էին սկսած տիեզերքից, Սիրիայի ապստամբներից մինչև քաջ քենիացիները:

Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները դադարեցրել են իրենց փորձարկումները խաղը դիտելու համար, Հալեպում Սիրիայի զինյալները վայր են դրել զենքերը, իսկ Պարագվայում Ասունսիոնի հոգեբուժական հիվանդանոցի ավելի հավասարակշիռ հիվանդներին թույլատրել են Աշխարհի գավաթի խաղարկության խաղը հին հեռուստացույցով դիտել ճաղերի հետևից:

Rio de JaneiroՌիո դե Ժանեյրոյի անօթևանները հավաքվել են խանութների առջև այդտեղի հեռուսատացույցներով խաղը դիտելու համար, իսկ Նայրոբիյում՝ Քենիայում, երկրպագուները հավաքվել են խաղը դիտելու՝ անտեսելով իսլամիստ ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին նախազգուշացումները:

Գերմանացիները խաղը դիտել են Բեռլինի 1.FC Union ստադիոնում:

 

Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինացի զինվորներով Ил-76 ինքնաթիռը

1127-390x290Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինական ռազմա-տրանսպորտային Ил-76-ը, շաբաթ գիշեր, հունիսի 14-ին, երբ ինքնաթիռը վայէջք էր կատարում Լուգանսկի օդանավակայանում: Հայտնի է, որ ինքնաթիռում  30-49 մարդ կարող էր լինել. 25-րդ աերոմոբիլ բրիգադի դեսանտայիններ ու անձնակազմի անդամներ:

«Ինքնաթիռում զինծառայողներ էին, տեխնիկա, սարքավորում ու մթերք: Ил-76-ն իրականացնում էր անձնակազմի փոխադրումներ` ռոտացիայի նպատակով»,-հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Աշխարհազորայինները խփել են ինքնաիռը զենիթային սարքավորումների ու խոշորկալիբրանոց ականանետի միջոցով: Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Անկախ

Ֆինլանդիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_967382Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն հայտարարել է, որ երկուշաբթի, հունիսի 16-ին երկրի նախագահին իր հեռանալու մասին դիմում է ներկայացնելու: Բացի այդ նա արդեն հեռացել է Ֆիննական խորհրդարանի կոալիցիոն կուսակցության նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 10 տարի:

Կատայնենի խոսքով, ինքը մտադիր չէ, որևիցե «քաղաքական  կտակ» թողնել, հաղորդում է “Россия 24”-ը: Նոր նախագահին, որը Ֆինլանդիայի վարչապետ կդառնա, կոալիցիոն կուսակցությունը մտադիր է ընտրել այսօր, հունիսի 14-ին:

Անկախ

ՃՏՊ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, 1 մարդ մահացել է, 3-ը՝ վնասվածքներ ստացել (լուսանկարներ)

ճտպ5 ճտպ4 ճտպ3 ճտպ2 ճտպՀունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991 թ. ծնված Ս. Մ.-ին, 1992 թ. ծնված Տ. Զ.-ին և 1992 թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

 

Սեյրան Օհանյանն Արցախ է մեկնել

սեյրան ՕհանյանՀայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր:

 

 

Փրկարարներն օգնել են վերելակում մնացած քաղաքացիներին

վերելակՀունիսի 14-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հունիսի 13-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Փրկարարներն օգնել են Աբովյանի վատառողջ բնակչին շտապօգնության մեքենային հասցնել

փրկարարՀունիսի 14-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 2-րդ հանրակացարանի սենյակներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Բ. Բ.-ին (ծնվ. 1934թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: