Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է

լարսՀունիսի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Համացանցի հազարավոր օգտատերեր պահանջել են Բեյոնսեյից սանրել իր դստեր մազերը

Jay Z- Blue IvyՀամացանցում բողոքի ակցիա է սկսվել Բեյոնսեի և Ջեյ Զիի դեմ՝ պահանջելով նրանցից սանրել իրենց երկու տարեկան դստեր՝ Բլու Իվիի մազերը:

Change.org կայքում բողոքի ակցիան սկսել է Ժասմին Տոլիվեր անունով մի կին՝ նշելով, որ Բլու Իվիի ծնողները պատշաճ չեն հետևում երեխայի մազերին:

Մինչ այժմ բողոքի ակցիային միացել է 3,601 մարդ, որոնցից ոմանք մեկնաբանություններում նշել են ակցիային միանալու իրենց պատճառը:

Աջակիցներից մեկը հայտնել է, որ որևէ երեխա, որի մայրիկը հազարավոր դոլարներ է ծախսում իր սանրվածքի վրա, արժանի չէ ոչխարի տեսք ունենալ:

Սակայն որոշ մարդիկ այնքան էլ ոգևորված չեն եղել այս ակցիայով և նրանցից մեկը գրել է, որ ակցիայի մասնակիցները իրավունք չունեն խոսել որևէ մեկի մազերի մասին, և Բլու Իվին նրանց երեխան չէ:

Տոլիվերը Facebook-ի իր էջում գրել էր, որ այդ ակցիան պարզապես կատակ է եղել և ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց ինքը վիրավորել է այդ քայլով:

 

Հնդկաստանում սպիտակ-երկնագույն ներկված տների բնակիչների համար հարկերը կզեղչվեն

1134-390x290Կալկաթայի քաղաքապետարանը հարկային զեղչեր է սահմանել այն բնակիչների համար, ովքեր իրենց տները կներկեն սպիտակ-երկնագույն, հաղորդում է Русская служба ВВС-ն:

Պաշտոնյաների խոսքով, այդ գույներն է սիրում նահանգապետ Մամաթա Բաներջին: Ենթադրվում է, որ այդ գույները վառ կլուսավորվեն արևի լույսով, ու կբարձրացնեն մարդկանց ոգին  և նրանք իրենց երջանիկ կզգան:

Իսկ քննադատները հավատացնում են, թե նորամուծությունը հակասում է երկրի սահմանադրությանը ու տեղի իշխանությունները կարող են նույնիսկ դատարանում հայտնվել: Բացի այդ, նրանք նախազգուշացնում են, որ հարկային զեղչերի պատճառով քաղաքը անհրաժեշտ միջոցները չի ստանա:

Անկախ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ծննդյան օրը կոկայի տերևներից տորթ են թխել

KONICA MINOLTA DIGITAL CAMERAԲոլիվիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է իր 70-ամյա հոբելյանը` կոկայի տերևներից տորթով, հաղորդում է ИА Новости-Казахстан-ն:

Հոբելյարին տորթ են նվիրել,` պատրաստված կոկայի տերևներից, որոնք սովորաբար արդեն քանի դար սիրում են ծամել բոլիվիացիները: Նրան շնորհավորել է նաև մանկական երգչախումբը`  անգլերեն, իսպաներեն ու տեղական խոսվածքներից` այորեոյով` «Ծնունդդ շնորհավոր»-ով:

Պան Գի Մունն իր ծննդյան օրը, հունիսին, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ մի քանի սոցիալական օբյեկտներ է բացել Սանտա Կրուսի մոտ գտնվող Էլ-Թոռնո-ավանում: Բացի այդ, Բոլիվիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «Դեմոկրատիայի  ոլորտում  վաստակի համար» մեդալ  են հանձնել:

Մորալեսը հավատացնում է, որ կոկայի տերևները թմրանյութ չեն ու Անդերի մշակույթի մաս են կազմում:Նա նույնիսկ կազմակերպել է  հատուկ տոն` Կոկայի տերևներ ծամելու ժողովրդական օր:

Անկախ

Անջելինա Ջոլիին ասպետի տիտղոս են շնորհել

1126-390x290Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նրա մարդասիրական գործունեության համար կանանց ասպետական կոչում է շնորհել, հաղորդում է Газета.Ru-ն:

Պատվավոր տիտղոսը Ջոլին ստացել է հակամարտության գոտում սեքսուալ բռնության դեմ քարոզարշավին մասնակցության համար: Հիմա դերասանուհին Լոնդոնում է գտնվում, որպես  ՄԱԿ-ի հատուկ  դեսպան:

Տիտղոսների շնորհումը թագուհու ծննդյան օրվա  հետ են հարմարցրել, որը նշվելու է այսօր, հունիսի 14-ին: Մյուս պարգևատրվածներից է Դենիել Դեյ-Լյուիսը, որն էլ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ու ասպետ-բակալավրի տիտղոս:

Անկախ

«Սև ոսկին»` հարաբերությունները հարթելու հարմար միջոց

tehran vs washingtonՀետևելով տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ: Եթե Իրանի շահագրգռությանն անդրադարձել էինք նախորդ` «Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ» հոդվածում, ապա այժմ կփորձենք պարզաբանել, թե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ինչ շահեր ունի, առավել ևս` այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն արդյունք տալիս են: Հետաքրքիր է` ինչ է փոխվել ներկայումս:

Այն թեզը, որ ամերիկացիները տարածաշրջանում անցնում են «կառավարելի քաոսի» ռեժիմի, ավելի իրական է թվում: Սխալ է կարծել, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար հիմնական դաշնակիցը սունիական դավանանքի ներկայացուցիչներն են՝ ի դեմս Պարսից ծոցի միապետությունների, Թուրքիայի, Պակիստանի: ԱՄՆ-ի համար միշտ էլ կարևոր է եղել սունիական և շիական հավատքի գործոնների և՛ հակադրումը, և՛ հավասարակշռումը: Ուստի, շիական գործոնի ջախջախումը կամ թուլացումը չի մտել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի մեջ:

ԱՄՆ-ի նպատակն է Իրանին «ենթակա գործընկերոջ» կարգավիճակի պարտադրումը և այդ երկրի վառելիքահումքային պաշարների ու դրանց առաքման ուղիների վերահսկումը: Դա մոտավորապես ենթադրում է այնպիսի մոդել, ինչպիսին գործում է Պարսից ծոցի էներգակիրներով հարուստ երկրների դեպքում։ Այլ հարց է, որ դա չի ստացվում Իրանի պարագայում: Այդ պատճառով էլ փոխվում են մարտավարական մոտեցումները: Թեև ԱՄՆ-ի պլաններում Իրանն այսուհետ էլ մեկուսացված կլինի, սակայն պատժամիջոցները պետք է մեղմացվեն. արևմտյան ընկերությունների որոշակի մասնակցությամբ իրանական նավթը և գազը պետք է հոսեն արտաքին շուկա։

Եթե Վաշինգտոնը այլընտրանքային տեխնոլոգիաների օգնությամբ ապագայում կարողանա բավարարել նավթի և գազի իր պահանջարկը, բնավ չի նշանակում, որ հետաքրքրությունը կկորցնի Մերձավոր Արևելքի նկատմամբ և դուրս կգա այդ տարածաշրջանից: ԱՄՆ-ն շարունակելու է ձևավորել ամբողջ աշխարհում էներգակիրների վերահսկման և փոխադրման իրեն ձեռնտու համակարգը։
Նախադրյալներ կան ենթադրելու, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ կրկին առաջ է մղվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը:

ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նավթի պահանջարկի նվազման, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հնարավոր վերացման արդյունքում իրանական նավթի արդյունահանման ծավալն օրական կավելանա 3-4 մլն բարելով: Միաժամանակ լիբիական ու իրաքյան նավթի արդյունահանման ծավալների 2-3 մլն բարելով ավելացումը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը: Դա կհանգեցնի Ռուսաստանի նավթային եկամուտների նվազմանը, հետևաբար և` ռուսական պետության թուլացմանը: Իհարկե ԱՄՆ-ն շահագրգռված է, որ նավթի գինն իջնի, բայց ոչ շատ:
Միաժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն վերանայի իրանական գազը Եվրամիության ուղղությամբ արգելափակելու դիրքորոշումը, որը նաև ԵՄ-ի շահերին է հակասում:

Եթե իրանական էժան գազը, սիրիական, իրաքյան և Միջերկրական ծովի բնական գազի հետ ուղղորդվի դեպի Եվրամիության երկրներ, ապա եթե նույնիսկ չձախողվի ռուսական «Հարավային հոսքի» կառուցումը, ապա Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կնվազի: Առանց իրանական կամ մերձավորարևելյան գազի` Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից չի վերանա:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կրկին կնպատակադրվի իրանական նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման նախագծերում որոշակի մասնակցություն ունենալ, որպեսզի համաշխարհային շուկայում իրանական էներգակիրների մասնաբաժինը մեծացվի: Այսպես ԱՄՆ-ն փորձում է փլուզումից փրկել այսպես կոչված «նավթադոլարի համակարգը», որը վտանգի տակ է հայտնվել հենց այս պատժամիջոցների կիրառման հետևանքով: Նավթի առուվաճառքի միջազգային գործարքներում միտում է նկատվում շրջանցելու դոլարը, և որպես վճարման միջոց օգտագործվում է չինական յուանը, եվրոն, հնդկական ռուփին, ոսկին կամ տարբեր բարտերային մեխանիզմներ:

Արդյոք Իրանը չի վնասում իր անվտանգությունը` կրկին դռները բացելով արևմտյան կապիտալի առջև: Իրանի սահմանադրության համաձայն` բաժնետոմսեր չեն հատկացվում օտարերկրյա ներդրողներին նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, սակայն դրանք կարող են շահագործվել «գնել-հետ վերադարձնել» համակարգով: Ըստ այդ համակարգի` նոր տեխնոլոգիաների և ներդրումների փոխարեն օտարերկրյա ներդրողների եկամուտները սովորաբար կազմում են նավթի վաճառքի շահույթի մոտ 15-20 տոկոսը: Այս մեխանիզմի դեպքում օտարերկրյա ներդնողը գնում է պետությունից իր իսկ արդյունահանած նավթը տվյալ պահի շուկայական գներով, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո հանքավայրը վերադարձվում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեհը վերջերս հայտարարել էր, որ կարող են էլ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքվել օտարերկյա ընկերությունների հետ, հատկապե`ս «Հարավային Ֆարս» գազատարի շահագործման համար:

Ի դեպ, Իրանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը կարիք ունեն օտարերկյա զգալի ներդրումների: Արևմտյան ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումներով կարող են նպաստել նավթի և գազի կորուստների կրճատմանը, դրանց արդյունահանման ծավալների մեծացմանը, հետևաբար` եկամուտների ավելացմանը:
Հավելենք, որ սխալ է կարծել, թե Իրանն այս ամենի արդյունքում կհրաժարվի սեփական միջուկային տեխնոլոգիաներ (թեˊ ռազմական, թեˊ խաղաղ նպատակներով) ստեղծելու քաղաքականությունից: Իրանի միջուկային ռազմավարությունը նույնն է, պարզապես նախագահ Ռոհանիի մարտավարությունն է տարբերվում նախորդից: Այն ենթադրում է մեղմ մեթոդներով, բանակցությունների և փոխհամաձայնությունների միջոցով ժամանակ շահելով` աստիճանաբար հասնել գերնպատակի իրականացմանը: Պատահական չէ, որ Օբամայի ընդդիմախոսները մեղադրում են, որ Իրանի կողմից ոչ այնքան կարևոր զիջումների դիմաց պատժամիջոցների թուլացման արդյունքում կես տարվա ընթացքում Իրանը կրկին կուժեղանա և կստանա իր միջուկային զենքը:

Դժվար է ասել, թե ինչպես կընթանան այս գործընթացները: Սակայն ամփոփելով նշենք, որ իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք է, դրանք լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, բայց և միաժամանակ տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալներ կապահովեն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Եգիպտացորենով ու ընկույզով աղցան

եգիպտացորենով աղցանԲաղադրությունը
ընկույզ` կես բաժակ
եգիպտացորեն` 500 գ
սխտոր` 2 պճեղ
համեմ` 6 ցողուն
կարմիր գինու քացախ
աղ
բուլղարական կարմիր տաքդեղ:
Պատրաստումը
Եգիպտացորենը խաշել ու հատիկներն առանձնացնել: Ընկույզը սխտորի հետ տրորել, մի քիչ` 1/4 բաժակ գոլ ջուր ու աղ ավելացնել վրան:
Լցնել քացախը, համեմն ու բուլղարական մանր կտրատած տաքդեղը:
Ստացված թանձրահյութը լցնել եգիպտացորենի վրա, խառնել ու թողնել 2-3 ժամ, ապա մատուցել:

Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյում» կանցկացնի ևս մեկ մրցաշրջան

ռբ5169Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկոիի հետ:
Այդ մասին  հայտնել է մոսկվացիների թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը: 39-ամյա դարպասապահի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է այս ամսվա վերջին: «Բերեզովսկին մեր թիմում կխաղա ևս մեկ տարի, որից հետո կանցնի այլ աշխատանքի»,- ասել է Չերչեսովը:
Հավելենք, որ «Դինամոն» Ռուսաստանի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը և մասնակցելու է Եվրոպայի լիգայի մրցաշարին:

«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագիր ստեղծելու նպատակով

սն9f089047ՀՀ սպորտի և երիտասարդությանհարցերինախարարությունում այսօր «Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվեց առաջին խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը ներկա էին նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ե.Դավթյանը, Գ.Ղազարյանը, Ն.Շահբազյանը, Է.Մանթաշյանը, Ա.Չիթչյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ՝ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը, ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը ողջունեց նախարարության՝ «Ֆիզկուլտուրային առողջարարականհամալիր» ծրագրի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի միջոցով նպաստել բնակչության առողջության բարելավմանը, ֆիզիկական որակների՝ ճկունության, դիմացկունության, ճարպկության, ֆիզիկական ուժի զարգացմանը, պահպանմանը և դրանց հետագա կատարելագործմանը

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր և որոշեցին հաջորդ հանդիպմանը ներկայացնել առաջարկություններ` դրանց իրականացման համար:

«Միկան» ոչ-ոքի խաղաց Վրաստանի ֆուտբոլի առաջնութայն բրոնզե մեդալակրի հետ

միկա10380299_Երևանի «Միկան» և  Վրաստանի առաջնութայն բրոնզե մեդալակիր Բոլնիսի «Սիոնին», նախապատրաստվելով ֆուտբոլի Եվրոլիգայի գավաթի խաղարկությանը, Թբիլիսիում  ընկերական հանդիպում անցկացրին:

Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Չիլիի հավաքականն ուժեղ էր Ավստրալիայի թիմից

աա ալ սանչես42163Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում B խմբում ընդգրկված Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչներին:

Չիլի – Ավստրալիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց չիլիացիների հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Այսպիսով,վաստակած 3-ական միավորով B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Հոլանդիայի և Չիլիի հավաքականները:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Չիլի – Ավստրալիա՝ 3:1

Սանչես, 12, Վալդիվիա, 14, Բոսեժուր, 90 – Կեհիլ, 35

Մահվան ելքով ավտովթար Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում

ԱվտովթարՀունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Առկա է գազի արտահոսք:

Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 3 տուժած:

ԱԻՆ-ից Անկախին հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականն իսպանացիներից վրեժը լուծեց

աա հոլ7777Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի  առաջնությունում B խմբի առաջին խաղում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն անսպասելիորեն 1:5 հաշվով պարտվեց Հոլանդիայի թիմին:

Ուշագրավ է, որ Սալվադորում կայացած հանդիպումում իսպանացիներն առաջինը բացեցին հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բայց հանգստից հետո Հոլանդիայի ընտրանին 4 դնդակ խփեց մրցակցի դարպասը և կամային հաղթանակ տարավ: Ընդ որում, վան Պերսին և Ռոբենը դարձան դուբլի հեղինակ:

Հոլանդիայի հավաքականն իսպանացիներից վրեժը լուծեց: Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում  նրանք պարտվել էին հենց իսպանացիներին:

Տեխնիկական արդյունքներ

Իսպանիա – Հոլանդիա՝ 1:5

Խաբի Ալոնսո, 27 (11 մ) – Ռոբին վան Պերսի, 45, 72, Արյեն Ռոբեն, 53, 80, Ստեֆան դե Ֆրայ, 65

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սեզար Ասպիլիկուետա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Պեդրո, 63), Չավի, Դավիդ Սիլվա (Սեսկ Ֆաբրեգաս, 78), Անդրես Ինյեստա, Դիեգո Կոստա (Ֆերնանդո Տորես, 63):

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Դարիլ Յամատ, Ստեֆան դե Ֆրայ (Ջոել Վելտման, 77), Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Վեսլի Սենյդեր, Ջոնաթան Դե Գուզմա (Ժորժինյո Վեյնալդում 62), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Ջերմեյն Լենս, 79):