«Միայն Աստված է մեր պաշտպանը». ասում է վթարային շենքում պատսպարված միայնակ տարեց կինը

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Նրանց կացարաններ կատարած այցելությունների ու զրույցների ընթացքում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին:

Ներկայացվող տեսանյութը ավելի քան 40 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող, 82-ամյա միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է, ով համարում է, որ կյանքը այսքան դաժան չի եղել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը աջակցում է Քեսաբի հայկական դպրոցներին

Հայաստան-համահայկական-հիմնադրամ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը

50 000 եվրո է փոխանցել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի Քեսաբում հայկական դպրոցների վերակառուցմանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Վաշինգտոնը համասեռականության արգելքի համար Ուգանդայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

1253-390x290ԱՄՆ իշխանությունները Ուգանդայի նկատմամբ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների քրեական հետապնդման մասին օրենքի պատճառով պատժամիջոցներ են սահմանել:

Նույնասեռ հարաբերությունների ու դրանց քարոզի համար պատիժ է  նախատեսվում մինչև ցմահ բանտարկություն: Այդ փաստաթուղթը Ուգանդայի նախագահ Կագուտա Մուսեվանին ստորագրել է 2014-ի փետրվարին:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով, օրենքը խախտում է ԼԳՏԲ ընկերակցության ներկայացուցիչների իրավունքները: Դրա հետ կապված, ԱՄՆ-ը մուտքը երկիր արգելել է այն պաշտոնյաներին, ովքեր կապ ունեն օրենքի ընդունման հետ: Բացի այդ, Միացյալ Նահանգները    հրաժարվել են Ուգանդայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց:

Ի դեպ, համասեռականությունը պաշտոնապես արգելված է աֆրիկյան 37 երկրներում:

Անկախ

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում Հայոց պատմությունից և Քիմիայից (լուսանկարներ)

DSCN1690Այսօր 1990 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Հայոց պատմությունից, 1065 դիմորդներ էլ` Քիմիայից: Սա միասնական քննությունների նախավերջին օրն է: Դիմորդները վերջին միասնական քննությունը կհանձնեն հունիսի 23-ին, Ռուսերենից:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում դիմորդները տեղավորվում են երկու դահլիճներում, նրանց համար կազմակերպիչները կարդում են քննության կարգը և տրվում է քննության մեկնարկը: Դիմորդները երեք ժամ ունեն վերհիշելու Հայոց պատմության մասին իրենց ողջ գիտելիքները և թեստային հարցերին ճիշտ պատասխանելու համար:

Դիմորդների ծնողները սպասում են բակում, որտեղ միմյանց հետ քննարկում են նախորդ քննությունները, թեստերը, կիսվում տպավորություններով: Աննա Կարապետյանն, ով սպասում է քննություն հանձնող դստերը, ասում է, որ շտեմարաններից հիմնական դժգոհությունը պնդումների փուլն է. այս առաջադրանքի գնահատումը խնդրահարույց է:

Շուրջը հավաքված բոլոր ծնողները ևս միաձայն նշում են`  կցանկանային, որ պնդումների փունջը դուրս գար բոլոր առարկաների շտեմարաններից:

Կարինե Մկրտչյանը, ում դուստրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ասում է, որ բուհ դիմելու համար աղջիկը երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել, ուստի և բարձր գնահատական են ակնկալում: Մինչ այս Հայոց լեզվից և գրականությունից 18,75, իսկ Անգլերենից 19,25 է ստացել:

Խոսելով շտեմարաններն անգիր անելու հնարավորությունից, ասում է, որ դա իրատեսական չէ. «Այնքան ծավալուն է, որ առանց սովորելու, պարզապես անգիր անել հնարավոր չէ: Երեխան պետք է պարապի, որ կարողանա քննություն հանձնել»: Տիկին Կարինեն նշում է, որ Հայոց պատմության առաջադրանքները արհեստականորեն բարդացված են, ներառված են բազմաթիվ տարեթվեր, ամսաթվեր, որոնք հիշելը գուցե պետք է պատմաբանին, բայց ոչ մյուս ֆակուլտետների դիմորդներին:

Հայոց պատմության գնահատականները կհրապարակվեն հունիսի 25-ին, իսկ հրապարակվելու հաջորդ օրը կկայանա գնահատականների բողոքարկումը:

Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

erkrasharjԹուրքիայի Անթալիա քաղաքի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում: Երկրաշարժը իրարանցում և տագնապ է առաջացրել տեղական բնակչության մոտ: Զոհեր և ավերածություններ չկան:

 Անկախ

Պետք չէ վախենալ նոր Թուրքիայից. Թայիփ Էրդողան

T†RKISCHER PREMIER ERDOGAN IN WIENԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Վիեննա կատարած իր եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է տեղի թուրքական համայնքի հետ՝ դիմելով եվրոպաբնակ թուրքերին. «Թող ոչ ոք չվախենա Թուրքիայի աճից, ոչ ոք չտագնապի նոր Թուրքիայից: Մենք մի ազգ ենք, որը ներկայացված է նաև Ավստրիայում, Գերմանիայում, մյուս եվրոպական երկրներում, մեր հայրենակիցները այնտեղ ցուցաբերում են իրենց աշխատասիրությունը, փորձը և որ ամենակարևորն է՝ նրանք հանդիսանում են խաղաղության և բարեկամության դեսպաններ»:

Վարչապետը անդրադարձել է նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին: «Նոր Թուրքիան կարևոր ընտրություն է Եվրոպայի համար, այն հանդիսանում է միասնական ամուր դարպաս դեպի արևելք և մահմեդական աշխարհ»,-հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան Եվրոպայի համար մեծ հնարավորություններ է ներկայացնում:

Անկախ

Հրաձգություն՝ ադրբեջանական բանակում, կան զոհեր

1 (1)Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու զինծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Այնուհետև կրակ բացած զինվորն ինքնասպան է եղել, հաղորդում է “Հագին” կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել “N” զորամասում ժամը 06:45-ին:

Զինվոր Բահրուզ Հագանի օղլու Ագաքիշիևը ինքնաձիգից կրակ է բացել և սպանել իր ծառայակից Նեիման Էլման օղլու Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել նաև մեկ այլ զինծառայակից Քամրան Ինթիգամ օղլու Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել:

Վիրավոր զինվոր Ահմեդովին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն,այնուհետև նա հոսպիտալացվել է: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Անկախ

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին

օտարալեզու-դպրոցներԱնցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա»  գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը:  Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արվածդիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:

Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:

Այդ իսկ պատճառով դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, եւս մեկ անգամ կոչ ենք անում նրանց օժանդակելու հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը:

Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝

ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական առարկաների վրա,

բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

Երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության հերթական արագաչափ սարքերը` հունիսի 30-ից

արագաչափերՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհ՝ 2 արագաչափ՝ երկու ոււղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Կիևյան փողոց՝ Կիևյան և Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկից դեպի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ Դավիթ Բեկի և Կարախանյան փողոցների խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 328.5-րդ կմ (Քաջարան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

 

Հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով:

Անկախ

2014թ. ծրագրով մայրաքաղաքում տեղադրվել է հայտարարությունների 100 նոր ցուցատախտակ

01Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի բոլոր  վարչական շրջաններում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շարունակվեցին հայտարարությունների նոր, երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նախատեսված բոլոր ցուցատախտակներն  արդեն տեղադրված են:

Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրված ցուցատախտակները: Արդեն 25 ցուցատախտակ է ներկվել և պատշաճ տեսքի բերվել:

Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների թվի ավելացումը մայրաքաղաքում, երևանցիները նկատում են, որ  դրանք մեծապես նպաստում են, որպեսզի անհայտ անձանց և կազմակերպությունների կողմից պատերին և հենասյուներին փակցվող տարաբնույթ հայտարարությունները փակցվեն բացառապես դրանց համար նախատեսված ցուցատախտակներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Օբամայի կիսանդրին տպել են 3D-պրինտերով

1249-390x290 (1)Սմիթսոնյան ինստիտուտի եռաչափ տպագրության մասնագետները ստացել են ԱՄՆ նախագահ Օբամայի կիսանդրին` 3D-պրինտերի օգնությամբ, հաղորդում է  Газета.Ru-ն:

Դրա համա նախագահի դեմքը սկանավորել են ականջից ականջ: Նախագահի եռաչափ կիսանդրին ստացել են ձեռքի սկաների ու խցիկների օգնությամբ: Սկանավորման ամբողջ պրոցեդուրան տևել է 5 րոպե:

Կիսանդրին տպվել է 5 հազար թերթից հալած պլաստիկով: Ամբողջ գործընթացը տևել է 40 ժամ.”Կարող եք տեսնել կնճիռներն ու դեմքի մաշկի անցքերն անգամ”,-ասել է  մասնագետներից Վինչե Ռոսսին:

Կյանքի օրոք դիմակ են հանում ԱՄՆ բոլոր նախագահներից: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին գիպսով անշարժ նստել ու շնչել միայն քթի մեջ տեղադրված խողովակի միջոցով: Սակայն, 3D-պրինտերի ստեղծման շնորհիվ այդ պրոցեսը կատարելագործվել է:

Անկախ

Կոլումբիայի նախագահ է հռչակվել Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը

o_772883Կոլումբիայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է  նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Խուան Մանուել Սանտոս Կալդերոնի օգտին է քվեարկել 7,839 կոլումբիացի, նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագույի օգտին` 6,917-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվել հունիսի 15-ին: Մասնակցության համար գրանցվել էր հանրապետության 33 մլն քաղաքացի: Ընտրություններն անց են կացվել առանց միջադեպերի:

Անկախ

Կրասնոյարսկի քիմկոմբինատը փլուզվել է. ավերակների տակ մարդիկ կան

b_66251Կրասնոյարսկի քիմիա-մետալուրգիական “Ենիսեյ” կոմբինատի շենքը փլուզվել է, ավերակների տակ մարդիկ կան: Ռուսաստանի ԱԻՆ-ի Գլխավոր վարչության մամլո-ծառայության տվյալներով, ԱԻ-ն տեղի է ունեցել 9:25-ի մոտ:

Քանդվել է  չշահագործվող շենքի կոնստրուկցիան: Ենթադրվում է, որ ավերակների տակ 5 մարդ կա, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Երկուսին հաջողվել է  դուրս բերել.նրանք կենդանի են: Մնացած 3-ի որոնումները շարունակվում են:

Ենթադրվում է, որ փլուզումը գազի բալոնի պայթյունի հետևանքով է կատարվել.զոհվել է մեկ մարդ: Տուժածների թիվն ու փլուզման հանգամանքները ներկայում պարզում են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էլ հայտնում է, որ կոնստրուկցիայի փլուզումը տեղի է ունեցել արտադրամասի շենքի ապամոնտաժման ժամանակ: Կոմբինատի ղեկավարության խոսքով, շենքի ապամոնտաժմանը մասնակցում էր 5 մարդ:

Անկախ

Օրացույցի այս օրը

4147_or–         Ամեն տարի հունիսի 20-ին   փախստականներն ու բռնի տեղահանվածները նշում են իրենց` Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Ողջ աշխարհում փախստականների 80%-ը կանայք ու երեխաներ են: Միջազգային իրավունքի համաձայն, փախստական են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կամ էլ չեն կամենում վերադառնալ իրենց երկիր, հարազատ հող` հետապնդման զոհ դառնալու հիմնավորված վտանգի պատճառով:

Ներկայում ողջ մոլորակի վրա 20 մլն փախստական կա ու ներքին տեղաշարժ կատարած 25 մլն մարդ:

Ամեն տարի այս օրը մի թեմայի է նվիրված:

2999–         Այսօր նաև Գազանանոցներում փղերի պաշտպանության համաշխարհային օրն է: Այսօր կենդանիների պաշտպանները կոչ են անում ուշադրություն դարձնել մեր ժամանակների ամենախոշոր կենդանիների խնդիրներին: Առաջին անգամ օրը նշվել է 2009-ին. Այն ժամանակ  շարժման ակտիվիստների նպատակը  բոլոր փղերին անազատությունից արձակելն էր:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ն էլ բոլոր Փղերի պաշտպանության օրն է` նվիրված ոչ միայն գազանանոցներում պահվող փղերին:

Աննախադեպ օրենքը` բարձրագույն կրթության մատչելիության երաշխիք

օրենք-ուսանող2014 թ. մայիսի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենսդրական փաթեթը: «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրինագծերի այս փաթեթը, թերևս, այն եզակի նախաձեռնություններից էր, որ խորհրդարանը հաստատեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ` 108 կողմ, 3 դեմ և 10 ձեռնպահ: Փաստորեն, պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց գործադիրի` կրթական բարեփոխումներին միտված առաջարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ` սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով հայ ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն: «Առաջինը, հիշում եք, որ մեր բուհերը իրավունք ունեն բարձրացնելու ուսման վարձերը, իրենք են որոշում, և այստեղ կառավարությունը որևէ լիազորություն չուներ: Օրենքի ընդունումով կառավարությունը ստանում է լիազորություն` սահմանելու ուսման վարձի վերին շեմ: Վերին շեմը սահմանվելու է` ըստ կրթության որակի և ըստ կրթական աստիճանի: Կրթության որակ ասելով` նկատի ունենք հավատարմագրման ինստիտուտը, և ակնհայտ է, որ ամենաթանկ ծրագրերը կլինեն միջազգային հավատարմագրում ստացած ծրագրերը, իսկ ամենաէժան ծրագրերը կլինեն այն ծրագրերը, որոնք չեն հավատարմագրվել: Բնական է նաև, որ կլինի բակալավր, մագիստրանտ, ասպիրանտ կրթական աստիճանների գնային տարբերություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:
Կրթական գերատեսչության ղեկավարի խոսքով` օրենքի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է բուհերում անվճար տեղերի հատկացմանը և բաշխմանը. «Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն պետության համար գերակա համարվող մասնագիտություններով: Օրինակ, եթե ԵՊՀ-ն պետությունից ստանում է տարեկան 350 անվճար տեղ, ապա ևս 35 անվճար տեղ պետք է ֆիքսի` ըստ պետության կողմից ֆիքսած գերակայությունների»:
Օրենքն ամրագրել է նաև դրույթ, որով բուհերի բյուջեների առնվազն 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին: «Մենք ընդլայնել ենք ուսանողական այն խմբերի ցանկը, որոնց երաշխավորում ենք ուսանողական զեղչեր` վարձավճարի զեղչեր, այդ ցանկը շատ կարճ էր, այսօր մենք օրենքով ենք ֆիքսել, թե ուսանողական որ խմբերի համար է պետությունը երաշխավորում ուսանողական զեղչը: Հաջորդ կարևոր նորամածությունը. մենք ֆիքսել ենք ուսանողական զեղչերի նվազագույն չափը: Նախկինում այդ զեղչերը կախված էին բուհի վարչակազմի որոշումից: Եվ ակնհայտ է, որ մեր ուսանողները նաև դժգոհում էին, որ դրանք միշտ չէ, որ արդար են բաշխվում: Այս օրենքի շնորհիվ մենք ունենք հստակ ֆիքսված սոցիալական խմբեր, մենք ունենք հստակ ֆիքսված զեղչային ծավալ, և այս ամենը գործելու է 2015-ի հունվարի 1-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Օրենքով երաշխավորվում են ամրագրված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար: Բուհական վճարները կզեղչվեն 30-50 տոկոսով: Փոխհատուցման այս կարգը կվերաբերի մինչև 23 տարին լրանալը առանց ծնողական խնամքի մնացած, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, նաև երեք և ավելի անչափահաս կամ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հավելեց նաև, որ սոցիալական բոլոր ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է բարձրագույն կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ, նպատակ ունեն աջակցել լավ սովորող ուսանողներին, և դա նշանակում է, որ ևս մեկ քայլ է իրականացվում հռչակված նպատակին հասնելու համար, այն է` ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պատճառներով չպետք է դուրս մնա բուհից:

 Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ուշի-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենանկախվել է ծառից (լրացված)

Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 875314-GO տրանզիտ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1958 թ. ծնված  Ա. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:

 

Ջրհեղեղ Բուլղարիայում. 10 մարդ է զոհվել

694Բուլղարիայի Վառնա քաղաքը  հորդառատ անձրևների հետևանքով վերածվել է ջրհեղեղի կենտրոնի: Տարերքի պատճառով 10 մարդ է զոհվել, այդ թվում` 5 տարեկան մի երեխա:

Քաղաքի փողոցները ջրասույզ են, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Շտապ օգնության մեքենաները չեն կարողանում տուժածներին հասնել, շատ հատվածներում հոսանք չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Պլամեն Օրոշարսկու կարգադրությամբ, փրկարարական աշխատանքների համակարգման համար Վառնա է մեկնել փոխվարչապետ, ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Անկախ

Ճապոնիա-Հունաստան ֆուտբոլային մրցամարտում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0

ճհ5555Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությոան C խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցեցին Ճապոնիայի և Հունաստանի հավաքականները:

Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Ճապոնիա. Կավաշիմա, Կոնո, Ուչիդա, Յոշիդա, Նագատոմո, Հասեբե (Էնդո 46), Յամագուչի, Օկազակի, Օկուբո, Հոնդա,  Օսակո (Կագավա 57):

 

Հունաստան. Կարնեզիս, Հոլեբաս, Տորոսիդիս, Սոկրատիս, Մանոլաս, Կացուրանիս, Կոնե (Սլապինգիդիս 81), Մանիտաս, Ֆետֆաձիս (Կարագունիս 41), Սամարաս, Միտրօղլու (Գեկաս 35):

 

Տեխնիկական արդյունքներ

 

C խումբ (երկրորդ տուր)

 

Ճապոնիա – Հունաստան՝ 0:0

Հեռացվեց Կացուրանիսը, 38

 

ԱՂՅՈւՍԱԿ

 

 

Խ 

Հ

Ո

Պ

 

Մ

1. Կոլումբիա 2 2 0 0 6
2. Կոտ դ’Իվուար 2 1 0 1 3
3. Ճապոնիա 2 0 1 1 1
4. Հունաստան 2 0 1 1 1

 

 

 

Անգլիացիները Բրազիլիայում երկրորդ պարտությունը կրեցին

աու 5555Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Սան Պաուլուում մրցեցին D խմբում ընդգրկված Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները: Անգլիացիները երկրորդ պարտությունը կրեցին` զիջելով 1:2 հաշվով:

Ուրուգվայի հավաքականի  կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:

Ուրուգվայցիները, վաստակելով 3 միավոր, հավասարվեցին Իտալիայի և Կոստա Ռիկայի թիմերին, որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել մրցելու են  հունիսի 20-ին: Անգլիայի հավաքականը միավոր չունի:

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Ուրուգվայ. Ֆերնանդո Մուսլերա, Մարտին Կասերես, Խոսե-Մարիա Խիմենես, Դիեգո Գոդին, Ալվարո Պերեյրա (Խորխե Ֆուսիլե, 78), Արեւալո Ռիոս, Նիկոլաս Լոդեյրո (Կրիստիան Ստուանի, 67), Ալվարո Գոնսալես, Կրիստիան Ռոդրիգես, Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես (Սեբատիան Կոատես, 89):

 

Անգլիա. Ջո Հարթ, Գլեն Ջոնսոն, Ֆիլ Ջագելկա, Գերի Կեհիլ, Լեյթոն Բեյնս, Ստիվեն Ջերարդ, Ջորդան Հենդերսոն (Ռիկի Լամբերտ, 87), Դենի Ուելբեկ (Ադամ Լալանա, 71), Ռահիմ Ստերլինգ (Ռոս Բարկլի, 64), Ուեյն Ռունի, Դանիել Սթարիջ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

D խումբ (երկրորդ տուր)

 

Ուրուգվայ – Անգլիա՝ 2:1

Լուիս Սուարես, 39, 85 – Ուեյն Ռունի, 75