Քսան րոպե ընդմիջում՝ Ազգային Ժողովում

գալուստԱյսօր կրկին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցերի սպառումը, ապա այդ առաջարկը դրեց քվեարկության: «Քսան րոպե ընմիջում», – դահլիճից  գոռում էր Լևոն Զուրաբյանը` վարման կարգի համաձայն  ձայն պահանջելով, սակայն նրան ասես չէին լսում: Գալուստ Սահակյանը երեք անգամ առաջարկը դրեց քվեարկության` անտեսելով դահլիճից վարման կարգով ձայնի պահանջը, ապա արձանագրեց` կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` չկա:

Այնուհետև ԱԺ նախագահը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունները:  «Վարման կարգի վեաբերյալ»,- նորից հնչեց դահլիճից: «Ինչի՞ վերաբերյալ», – զարմացավ Գալուստ Սահկայնն ապա ասաց. «Սպասեք, հարցը կարդամ` նոր: Քվեարկության է դրվում Կառավարության կաղմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը»: Ապա նա ձայնը տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որի  ելույթից հետո վարման կարգով վերջապես ձայն ստացավ Լևոն Զուրաբյանը. «Պարոն Սահակյան, չնայած Ձեր պատկառելի տարիքին, ես շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողության ու տեսողության կարողությունԼևոն Զուրաբյանը: Եվ երբ որ ես քսան րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպիտի խախտեիք օրակարգը: Ես հիմա պահանջում եմ քսան րոպե ընդմիջում, որպեսզի քննարկենք, թե դուք ինչու եք սիստեմատիկ խախտում օրակարգը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ընդդիմությունը  փորձում է ձախողել, խոտանել ԱԺ աշխատանքը և, չնայած սրան, հայտարարեց 20 րոպե ընմիջում:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը

Ոստիկանության զորքերի  վարչական շենք

7096Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: Հանրապետության Նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Նախագահին շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:

Ավստրալիան հայրենիք վերադառնալու համար ներգաղթյալներին 9,4 հազար դոլար կվճարի

20140621-F9C737A0E8C4AACE-0-0-9E7D6F58-AF8C0855512EFEDAԱվստրալիայում հաստատվել է մի ծրագիր, որի համաձայն, ներգաղթյալները 9,4 հազար դոլար կստանան` հայրենիք վերադառնալու համար, հաղորդում է  Agence France-Presse.-ը:

Լիբանան վերադարձողներին կվճարվի 9,4 հազար դոլար, Իրան ու Սուդան վերադարձողներին` 4 հազար, Պակիստան ու Նեպալ` 3,3 հազար դոլար:

Ավելի վաղ որոշում էր եղել,  ըստ որի,  Ավստրալիա ժամանած բոլոր  անօրինական ներգաղթյալներին կուղարկեն Պապուա Նոր Գվինեա: Անցած տարի Ծննդյան կղզու մոտ անօրինական ներգաղթյալներով նավ խորտակվեց. 98 մարդ զոհվեց:

Անկախ

14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

երթևեկՀունիսի 20-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Ուզբեկստանում կոյուղու նորոգման ժամանակ 13,5 կգ-անոց ոսկու ձուլակտոր է հայտնաբերվել

золото1Ֆերգանայի մարզի Կոկանդա քաղաքում բանվորները կոյուղու խողվակների վերանորոգման ժամանակ 13,5 կգ քաշով ոսկու ձուլակտոր են հայտնաբերել, հաղորդում է uznews.net.-ը:

Գտածոն ներքին գործերի օրգաններին է հանձնվել:

Կոկանդ տեղանքը տարբեր անվանումներով հայտնի է X դարից: Քաղաքի ծաղկունքը համընկնում է XVIII դարի հետ. Այն ժամանակ քաղաքը դարձավ Կոկանդի խանության մայրաքաղաքը:

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բուժաշխատողներին

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Սիրելի բուժաշխատողներ,

ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա  կապակցությամբ:

Բժշկի մասնագիտությունն այն քչերից է, որոնք մեզանում գնահատվում են առանձնակի, ու դուք, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ, ձեզ  գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Աստծո ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը: Ու համոզված եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, դուք այսուհետ ևս անելու եք առավելագույնը՝ մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:

Քաղաքային իշխանությունն էլ իր լիազորությունների շրջանակում է անում հնարավորը, որպեսզի առողջապահության ոլորտի աշխատողների ոչ միայն աշխատանքային, այլև  սոցիալական ու կենցաղային պայմանները բարելավվեն: Համոզված եղեք, որ առողջապահության ոլորտը եղել ու լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում: Ու ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում մենք կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,

ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Ուրալում դաշնային մայրուղին սխալմամբ կիսաթանկարժեք քարով են կառուցել

змея-390x290Չելյաբինսկի մարզում ճանապարհի շինարարության ժամանակ խճի փոխարեն կիսաթանկարժեք քար են օգտագործել, գրում է sibnet.ru-ն:

Նման եզրահանգման են եկել փորձագետները` ստուգելով  Տրավնիկի գյուղի մոտ դաշնային մայրուղու որակը:

Պարզվեց, որ մայրուղու ճանապարհի հատվածներից մեկի վերակառուցման ժամանակ բանվորները խճի փոխարեն  կիսաթանկարժեք` օձաքար են լցրել: Այդ հանքաքարը ոչ միայն չափազանց թանկ է նման որակի համար օգտագործելու իմաստով ,այլև  չափազանց փխրուն է:

Խախտումը հայտնաբերվել է պլանային ստուգումների ժամանակ: Հսկիչների մոտ կասկած առաջացավ  օգտագործված նյութի կապակցությամբ: Ու  ճանապարհի մի հատվածը քանդելու որոշում կայացվեց: Նմուշներն ուղարկվեցին փորձաքննության, որով և հաստատվեց, որ դա սերպենտին է, որն  ավելի ճանաչված է որպես օձաքար:

«Բացի այն, որ այդ հանքաքարը մի քանի անգամ ավելի թանկ է  սովորական խճի գնից, այն բացարձակ չի համապատասխանում  ներկայացվող պահանջներին»,- նշել է Չելյաբինսկի Ֆինանսա-բյուջետային հսկողության դաշնային ծառայության տարածքային վարչության ղեկավարը;

Անկախ

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ապաստան է գտել Եվրոպայում

 Ռաուֆ ՄիրկադիրովՌաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն “Լրագրողներ առանց սահմանների”, “Human Rights Watch” և “Turkish Human Rights” կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ ապաստան են գտել եվրոպական երկրներից մեկում:

Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչև ապրիլի 18-ը` լրագրողի արտաքսումը Բաքու, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության վիզան և պահանջել են լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, և հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքին հաջողվեց հեռանալ Թուրքիայից:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

84 մարդու սիբիրյան խոցով հիվանդացության վտանգ ԱՄՆ-ում

sibirskay_yazva-390x29084 մարդ ԱՄՆ-ում սիբիրյան խոցով վարակվելու հնարավոր ռիսկային խմբում են:

Ջորջիա նահանգում գտնվող Ատլանտայի կառավարական լաբորատորիայի 78 աշխատակից չի բացառվում, որ վարակված լինեն սիբիրյան խոցով,հաղորդում է ԲիԲիսին::

Պատճառը լաբորատորիայում մահացու մանրէների հետ շփումն է առանց անվտանգության պահանջներին հետևելու, հայտնել են Հիվանդությունների կանխարգելման ու վեահսկման կենտրոնում:

Հիմա գիտաշխատողները հսկողության տակ են ու, ինչպես Կենտրոնում են նշում, ռիսկը չափազանց  փոքր է:

Անկախ

Ճիշտ էներգետիկայով սենյակային ծաղիկներ

դրացենաՍենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով: Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն:
Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է:
Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ
Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով:
archive2.ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը:
Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից:
Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ:
Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում:
խորդենիԽորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցականում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին:
ազալիաԱզալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են:
ցիկլամենՑիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում:
Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ):
Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը:
Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում:
Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը:
Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է:
Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում :
03072011115.jpgԱշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը:
Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով:
Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը:
Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը:
Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են:
Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից:
Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի:
Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
       հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:
Երևանում՝
Հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.70C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C

ՀՀ դատախազության պատվիրակությունն Արցախում է

ՀՀ դատախազության պատվիրակությունն Արցախում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը  եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:  Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձևավորված ավանդույթներ, դրսևորվում է գրեթե բոլոր ուղղություններում և, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի  զարգացնելու ու խորացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է հայկական երկու պետություների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական  նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում և արդարության հաստատում:
Նման ներկայացուցչական կազմով ՀՀ դատախազության պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում: Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ այցելությունները կլինեն պարբերական: Արցախյան եռօրյան արդյունավետ կլինի դատախազական կորպուսի ղեկավար կազմի համար: ՀՀ դատախազը համոզված է` յուրաքանչյուրի մոտ ձևավորվելիք գիտակցությունը կփոխանցվի համակարգի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին և տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն: Այն իմաստով, որ յուրաքանչյուր որոշում կայացնող կհասկանա, որ իր վճիռը ուղղակի ազդեցություն ունի զինվորի, հետևաբար երկրի պաշտպանունակության վրա:
ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել  ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին:

Մարգարյան փողոցում «Կիա Ռիո»-ն բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» ավտոմեքենային

ԱվտովթարՀունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հավարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 պ/հ (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336ՍՍ63 պ/հ ավտոմեքենային(վարորդ Ա Խ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.ը ավտոտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:

Իրաքում շիական ցեղախմբերը զինվում են ահաբեկիչների դեմ

իրաք   Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային շրջանների շիական ցեղախմբերը սկսել են զինվել՝ կազմավորելով զինված խմբավորումներ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման դեմ: Մարսումի կոչվող խոշոր շիական ցեղը զինել է մոտ 2 հազար երիտասարդ տղամարդու: Հայտնի է նաև, որ իրաքյան բանակը շիական ցեղերին ցուցաբերում է ռազմական և լոգիստական աջակցություն ԻՇԻՊ-ի մուտքը Բաղդադ կանխելու համար:

ԻՇԻՊ-ի ղեկավարությունը Մոսուլը, Տիկրիտը և Թալ Աֆարի շրջանը գրավելուց հետո հայտարարեց, որ մտադիր է գրավել նաև Բաղդադը: Սակայն դրա համար նրանց զինյալները պետք է իրենց հսկողության տակ վերցնեն Սամարա և Դադջալ քաղաքները, որոնք գտնվում են Մոսուլ-Բաղդադ ճանապարհին:

 Անկախ

Էրդողանը հանդիպել է Օլանդի հետ

էրդողան, օլանդ   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Վիենայից մեկնել է Փարիզ՝ այնտեղ Ելիսեյան պալատում հանդիպում ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը և Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Քննարկվել են երկկողմ  քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը և տարածաշրջանային խնդիրներ:

Անկախ

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 50 միլիոն փախստական կա

Mideast-Jordan-Syria_MuhaՈւրբաթ օրը ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտարարել է, որ իրենց հայրենիքը լքած մարդկանց թիվը անցնում է 50 միլիոնից:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցած տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ աշխարհում գրանցվել է իրենց տները լքած մարդկանց թվի ամենամեծ ցուցանիշը՝ 51,2 միլիոն:

Սա վեց միլիոնով ավել է քան անցած տարվա ցուցանիշը:

Այս ցուցանիշները չեն ընդգրկում անցած շաբաթվա ընթացքում Իրաքից կես միլիոն արտագաղթածներին:

Այս ցուցանիշի մեջ մտնում են իրենց երկիրը լքած, ինչպես նաև իրենց երկրի սահմաններում տեղափոխված մարդկանց թիվը: Այս թվերը հիմնված են կառավարության, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի սեփական տվյալների վրա:

 Անկախ

Հայ հաքերները նույնպես հարձակումներ են կատարում

Սամվել ՄարտիրոսյանԿիբերհարձակումները նորից ակտիվացել են, հատկապես ապրիլի 23-ից: Հայ-ադրբեջանական հաքերները պարբերաբար հարձակումներին են ենթարկում պետական ու մասնավոր կայքերը: «Անկախ»-ի հետ հարցազրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ վերջերս Armenian Cyber Army և A.S.A.L.A. հայկական հաքերական խմբերը որոշ թուրքական կայքեր են կոտրել Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր կայքի ստորին հատվածում տեղադրված հայելիներն ապացուցում են, որ այդ կիբերհարձակումները կապ ունեն հենց ցեղասպանության հետ:

Նրա խոսքերով` 2006-2007 թթ.-ից ադրբեջանցիներն ակտիվ կիբերհարձակումներ են գործել հայկական կայքերի վրա, իսկ Հայաստանը միայն վերջին տարիներին է ակտիվացել և սկսել հարվածներ հասցնել ադրբեջանական ու թուրքական կողմին: «Գիտե՞ք սակայն` որն է տարբերությունը: Ադրբեջանցիներն ավելի լուրջ են վերաբերվում այդ հարձակումներին, քան մենք:  Ապրիլի 23–ից էլ հայկական հաքերական խումբն ավելի քան 10 թուրքական կայք է կոտրել և այնտեղ տեղադրել ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, սակայն թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից դեռ պատասխան արձագանք չի եկել»:

Մեր հարցին` ինչպե՞ս եք հասկանում, որ հայկական կայքերը հարձակման են ենթարկվել մեդիափորձագետը պատասախանել է. «Շատ սովորական: Հայկական հաքերային որոշ խմբերի հետ կապեր ունեմ հաստատված և իրենցից նման տեղեկատվություն եմ ստանում: Պետք է նաև նշել, որ սկսնակ խմբերը նույնպես կոտրում են տարբեր երկրների կայքեր, միայն որպեսզի ինքնահաստատվեն: Եվ նրանց համար միևնույն է՝ կայքը հայկակա՞ն է, թե ոչ: Ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա դրանց օգտատերերը պետք է զգոն լինեն սեփական էջերի  գաղտնաբառերի և այլ նրբությունների նկատմամբ»:

Անկախ