Մոուրինյոն` Սուարեսին պատժելու մասին

ժմ39134Այս  օրերին տարաբնույթ խոսակցություններ են հայտնվում Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում  մրցակցին կծելուև համար պաժելու շուրջը:

Եվ ահա, անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ խաղացողի որակազրկումը տեղին է: «Սուարեսը պատժվում է երրորդ անգամ: Նա երեք անգամ է սխալվել և արժանի էր նման պատժի: Միայն ինձ դուր չի գալիս մարզադաշտեր այցելելու արգելքը: Դա ֆուտբոլիստի համար շատ դժվար է, և ինձ համար անհասկանալի»,- ասել է Մոուրինյոն:

 

ԱԳ նախարարն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամին

Էդվարդ ՆալբանդյանՀունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:

Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Անկախ

Իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին

weaponsԻրանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի փորձագիտական խմբին հաջողվել է պարզել, որ մարտին իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին:

«Արկղների վրա իրանական մաքսայինի պաշտոնական կնիքների առկայությունը, իրանական տրանսպորտային փաստաթղթերը և բեռների ցուցակը վկայում են այդ մասին»,- նշել են ՄԱԿ-ի փորձագետները:

Տեղեկացնենք, որ 2014-ի մարտի սկզբին Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորները Կարմիր ծովում զենքով բեռնված նավ էին առգրավել, որտեղ եղել էր 40 հրթիռ։

Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է իր մասնակցությունն այս ամենին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ: Այսօր կկայանա1/8 եզրափակչի երկու հանդիպում:  

 

Ֆրանսիա – Նիգերիա

«Ազգային» մարզադաշտ, Բրազիլիա

ժամը 20:00-ին

 

Գերմանիա – Ալժիր

«Բեյրա Ռիո» մարզադաշտ, Պորտու Ալեգրի

ժամը 00:00-ին

Ահաբեկիչները նոր սերնդի ռումբեր են ստեղծել

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան դիմել է  դաշնակիցներին օդանավակայաններում ol3001404112006անվտանգության միջոցները կատարելագործելու խնդրանքով, քանի որ մտավախություն ունի, որ ահաբեկիչներն այսուհետ նոր սերնդի պայթուցիչներ կարող է գործի դնեն:

«ABC News» ռեսուրսը հավանական է  համարում, որ նոր սերնդի պայթուցիչները պատրաստվում են Սիրիայում: Ամերիկյան կողմն իր ունեցած տվյալների համաձայն, ենթադրում է, որ խոսքը շատ ավելի լուրջ սպառնալիքի մասին է, քան մինչ այդ է եղել: Դրա հետ կապված, ԱՄՆ-ի օդանավակայաններում կիրառվող անվտանգության ապահովման  համակարգերը հնարավոր է փոխվեն:

Նոր ռումբեր ստեղծելու նախաձեռնության հեղինակներ են համարվում  «Al Nusrah Front» -ն ու «Ալ Քաիդան»: isra.com

Անկախ

Իրանն արտահանվող գազի ծավալը կհասցնի 10 մլն խորանարդ մետրի

gaz IranԻրանի գազի ազգային ընկերության ծրագրավորման հարցերով տնօրեն Հասան Մոնթազեր Թորաբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2014 -ին արտահանվող իրանական գազի ծավալը կհասնի 10 մլրդ խորանարդ  մետրի:

«Անցած տարի արտահանվել է 9 մլրդ խորանարդ մետր գազ: Այս տարի արտադրության թողունակությունը  բարձրացնելով 80-100 մլն խորանարդ մետրով, Իրանը գազի արտահանումների ծավալը հասցնելու է 10 մլրդ խորանարդ մետրի»,- ասել է Հասան Մոնթազեր Թորաբին:

Ըստ Իրանի նավթի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների`  գազի արտադրության թողունակությունը բարձրանալու է և էլեկտրակայաններին տրվող գազի ծավալը մինչև տարեվերջ հասնելու է 42 մլրդ խորանարդ մետրի, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 6 մլրդ խորանարդ մետրով ավել է:

Ուշագրավ է, որ Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին վերջերս հայտարարել էր, որ  Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, պաշտոնական Թեհրանն ունի էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ համագործակցելու համար և պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանն ու Քաթարը համատեղ պայքարում են ահաբեկչությունների դեմ

IRAN QATARԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի հետ:

Զրույցի ընթացքում Իրանի նախագահը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների համագործակցության դերը:

«Միմյանց հետ համագործակցելով՝ Իրանն ու Քաթարը կկարողանան կառուցողական դեր ունենալ տարածաշրջանում` խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին հույս է հայտնել, որ իսլամական պետությունների վճռականությունը կստիպի ահաբեկիչներին զերծ մնալ հետագա ծայրահեղ քայլերից, քանի որ անցել են մարդասպանության ու ահաբեկչության ժամանակները:

Հասան Ռոհանին, հիշատակելով Իրաքում ներկայումս տիրող վիճակը, նշել է, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը տարածաշրջանի երկրների գերխնդիրներն են:

Աշխարհի բոլոր մահմեդականները պետք է համագործակցեն, որպեսզի տարածաշրջանի մոահմեդական  ժողովուրդներն ազատվեն այդ խնդիրներից :

«Քաթարը դատապարտում է ահաբեկչությունն ու մարդասպանությունը, և տարածաշրջանի երկրները պետք է միասնականորեն ոչնչացնեն այդ երևույթները»,- ասել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Էլինա Դանիելյանը բարելավում է դիրքը

ֆիդե34782Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիների  «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուին:

Էլինան վաստակած 5,5 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:

 

Տեխնիկական արդյունքներ

9-րդ տուր 

 

Դանիելյան – Կոներու՝ 1:0
Ձագնիձե – Ստեֆանովա՝ 0:1
Դրոնավալի – Յու Վենջուն՝ 0.5:0.5
Մուզիչուկ Ա. – Հոու Հիֆան՝ 0:1
Կոստենյուկ Ա. – Ժաո Քսյու՝ 0.5:0.5

ԱՂՅՈՒՍԱԿ


1. Հոու Հիֆան 8
2. Յու Վենյուն 6
3. Ձագնիձե 5.5
4. Դանիելյան 5.5
5. Մուզիչուկ Ա. 5
6. Ստեֆանովա 5
7. Դրոնավալի 5
8. Կոներու 4.5
9. Կոստենյուկ Ա. 4
10. Ժաո Քսյու 2.5
11. Մումինովա 1.5
12. Խոտենաշվիլի 1.5

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը չի ընդունում սպանության իր մեղքը

3Մոսկվայում՝ Բիրյուլևո շրջանում, 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն այսօր՝ հունիսի 30-ին, դատական լսումների ընթացքում մեղքը չի ընդունել, տեղեկացնում է, հաղորդում է “Մինվալ” լրատվական կայքը:

“Ոչ, ես մեղքս չեմ ընդունում”,-ասել է Զեյնալովը։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

ԻՇԻՊ-ի զինյալները թուրքական սահմանին իրենց դրոշն են պարզել

droshԹուրք-սիրիական սահմանին գտնվող Շանլըուրֆա վլիլայեթի Աքչաքալե շրջանի հենց դիմացը գտնվող սիրիական Թելաբդայ շրջանից հետո «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ է անցել Թուրքիային մոտ գտնվող ևս մեկ շրջան: Կազմակերպության զինյալները այնտեղ պարզել են իրենց դրոշը, որը իջեցվել էր հունիսի 15-ին: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ Աքչաքալեից պարզ երևում է ահաբեկիչների սև դրոշը: Ակնհայտ է, որ ինչքան ԻՇԻՊ-ի զինյալները ավելի են մոտենում թուրքական սահմանին, այնքան մեծանում է թուրքական կողմի անհանգստությունը:

Անկախ

Ֆրանսիայի պետական պարտքը գնալով ավելանում է

127208.640x320 (1)Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը մեկ եռամսյակի կտրվածքով, 45,5 մլրդ եվրոյից հասել է 1,985 տրիլիոն եվրոյի: Այս տվյալներն է բերում երկրի Ազգային վիճակագրական վարչությունը`  Insee-ը:

Երկրի հաշվիչ պալատը կանխատեսում է, որ այն 2014-ին այն կհասնի մինչև 2 տրլն եվրոյի, նույնիսկ եթե բյուջետային դեֆիցիտը կրճատվի:

Ֆանսիայում  տնտեսական թույլ աճը թույլ չի տա կրճատել գործազրկությունը, նշում է  վիճակագրական հիշյալ բյուրոն` սթափ վերլուծելով նախագահի բարեփոխումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Ազգային գործակալությունն իր առաջին   հայտարարության մեջ ասել էր, որ տնտեսությունը այս տարի կավելանա , 0,7%-ով ինչն էականորեն պակաս է   կառավարության ակնկալած 1%-ից:

Անկախ

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

սերժ սարգսյանԾննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»,-ասված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ,

Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:

Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:

Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»:

ՌԴ Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:

Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Խորհուրդներ հղիներին շոգ սեզոնին

Պավել ՍոցկիՀղիության ընթացքը մեծամասնության դեպքում համընկնում է տոթ սեզոնին, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ հղի կինը իրեն վատ զգա: Այսօր  այս թեմայի վերաբերյալ  լրագրողների հետ զրուցեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:

Նա նախ նշեց, որ հղիներին խորհուրդ չի տրվում կիզիչ արևի տակ երկար մնալ: Հղի կանայք պետք է շատ զբոսնեն, սակայն առավոտյան և երեկոյան ժամերին:

«Հղիների համար հանգստի մեկնելը ևս շատ օգտակար է, բայց կան որոշակի կանոններ: Նախ` մինչև մեկնելը պետք է բժշկի հետ խորհրդակցել, հետազոտություն անցնել: Անպայման պետք է դեղարկղ վերցնել ուղևորության ժամանակ և բժշկական ապահովագրություն ունենալ», – ասաց Պավել Սոցկին, հավելելով, որ ճանապարհորդության ընթացքում պետք է պարբերաբար փոխել դիրքը և հաճախ դուրս գալ օդ շնչելու, եթե ճանապարհը մեքենայով են անցնում:

Ինքնաթիռով ճանապարհորդելը հակացուցված է հղիության 7 ամսից հետո:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս հանգստանալ ծովափում, սակայն անհրաժեշտ է անպայման օգտագործել քսուքներ հատուկ հղիների համար: «Լողալը շատ օգտակար է, քանի որ շնչառական մկանային համակարգը մարզում է, վերականգնվում է իմունային համակարգը, բայց երկար չլողալ, սառը ջրի մեջ չմտնել և ափից շատ չհեռանալ: Ջրավազաններում խորհուրդ չի տրվում խորասուզվել. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ», – ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Ապագա մայրերը պետք է կանոնավոր սննդակարգ ունենան. Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում սնվել 5-6 անգամ փոքր չափաբաժիններով: Վիտամինների ընդունումը շատ կարևոր է. կերակուրը պետք է ունենա միկրոէլեմենտներ և սպիտակուցներ: Դրանցով հարուստ են բանջարեղենը և մրգերը, սակայն անհրաժեշտ է հնարավորինս հեռու մնալ մրգերից, որոնք առաջացնում են ալերգիա,  օրինակ, ելակից կամ նարինջից:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս նաև ամռանը հաճախ լոգանք ընդունել. «Տուն վերադառնալիս անհրաժեշտ է լողանալ: Զբոսանքից վերադառնալուց հետո պետք է լվանալ մազերը, քանի որ մազերի մեջ կարող են  քամու հետևանքով մնալ որոշ բույսերի մնացորդներ,  որոնք կարող են առաջացնել ալերգիա»:

 

Անկախ

Գերմանիայի հայկական եկեղեցին հրաժարվել է հանդիպել ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ

almanyaԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության Քյոլնի պլատֆորմը  «Անատոլիայի մշակույթներ և հավատքներ» հավաքի շրջանակներում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի համար հանդիպում է խնդրել ասորական, հույն ուղղափառ և հայ եկեղեցու պատասխանատուներից: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմը վերջին պահին բացասական պատասխան է տվել` հրաժարվելով հանդիպում ունենալ թուրք քաղաքական գործչի հետ:

Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի` Քյոլնում գտնվող առաջնորդարանի ներկայացուցիչ Մինու Նիքփայը հարցի շուրջ գրավոր մեկնաբանություն է արել: «Մամուլում հայտնված լուրերի համաձայն` ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարած այցի շրջանակներում այցելելու էր հայկական եկեղեցի: Նման լուր տարածվել էր նաև սոցիալական մեդիայում, որը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում: Եկեղեցու կառավարման խորհուրդը մերժել է այցի համար ներկայացված դիմումը: Քանի դեռ ԺՀԿ-ի ղեկավարությունն ու Քըլըչդարօղլուն մերժում են Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, նրանք այստեղ ընդունելություն չեն գնտի»:

Անկախ

Իտալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների մարմիններով նավ են հայտնաբերել

pic_f75c98406ec04c3624aa83cbaf75e6a7Իտալիայի ափային պաշտպանությունը Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավ է գտել` 30 անօրինական ներգաղթյալների մարմիններով: Նավը հունիսի 30-ին Հյուսիսային Աֆրիկայից է Իտալիա ափեր հասել:

Նախնական տվյալների համաձայն, ներգաղթյալների մահվան պատճառը գերբեռնվածության  հետևանքով օդի պակասն է եղել: Նավում 590 փախստական է եղել ու 2 հղի:

Իտալացի փրկարարները պարբերաբար անօրինական ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերում, սակայն նման թվով առաջին անգամ է պատահում: Սպասվում է, որ շուտով նավը Սիցիլիայի Պոցալլո նավահանգիստ կհասցնեն քարշակով:

Միայն այս վերջին հանգստյան օրերին Իտալիայի ափային պաշտպանությունը փրկել է ավելի քան 1,6 հազար անօրինական ներգաղթյալի: Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա  փախստականների ընդհանուր թիվը գնալով ավելանում է: Նրանցից շատերը փորձում են ընկնել Եվրամիության տարածք, կտրելով Միջերկրական ծովը

Իսկ շատ հաճախ էլ նավաբեկության զոհ են դառնում: Վերջերս Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Եվրամիության իշխանություններին կոչ արեց անօրինական ներգաղթյալներին փրկելու համատեղ օպերացիա կազմակերպել:

Անկախ

Բռունցքներ գործադրած վարորդին հայտնաբերեցին

Հունիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2121» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1990 թ. ծնված Զարուհի Թ.-ի գլխին բռունցքով 3 անգամ հարվածելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած վարորդը 1991 թ. ծնված Կորյուն Ա.-ն է, որը ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն:

Անկախձերբակալված

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 27-ից 30-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 37, մարմնական վնասվածք հասցնելու 7 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևանում

ավտոպատահարՀունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 21 հասցեի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհար Թովմասյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Տուժողը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Ալբերտ Գ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

Անկախ