Ստամբուլի իշխանությունները պատրաստվում են Գեզի» այգու ցույցերի մեկամյակին

գեզիՍտամբուլի ղեկավարությունը լրջորեն նախապատրաստվում է «Գեզի» այգու ցույցերի տարելիցին: Տեղական իշխանությունները արգելելու են քաղաքի կենտրոնում ցանկացած ցույցի անցկացում: Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապես Հուսեյն Ավնի Մութլուն: «Մենք գիտենք, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի հունիս ամսին, և լավ հիշողություններ չունենք այդ ժամանակներից: Եթե որոշ անձանց նեղ շրջանակներ ցանկանան անընդունելի քայլերի դիմել, ապա մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք դրանք կանխելու համար»,-նշել է Ավնին՝ ակնարկելով, որ հարկ եղած դեպքում կմիջամտի ոստիկանությունը, հետևաբար կարելի է սպասել արցունքաբեր գազի և ջրաշիթերի:

Նշենք, որ մոտ օրերս Ստամբուլում սպասելի են ցույցեր, քանի որ «Թաքսիմի դիմադրություն» կոչվող շարժման անդամները արդեն հայտարարել են, որ պատրաստվում են մայիսի 31-ին հավաքվել Թաքսիմում և Գեզի այգում՝ «ժողովրդավարության և քաղաքացիական ազատության համար պայքարելու» նպատակով: Հայտնի է, որ այդ օրը քաղաքը կվերահսկի 25 հազար ոստիկան:

Անկախ

Մարտի 8-ին Թաքսիմի հրապարակը կրկին մարդաշատ է

թաքսիմի հրապարակ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի պլատֆորմը, առիթ համարելով Կանանց միջազգային օրը, այսօր հավաքվել է Թաքսիմի ՙՙԳեզի՚՚ այգու մոտակայքում՝ այնտեղից երթ սկսելով դեպի Իսթիքլալ պողոտա: Այս պահին պողոտայում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել և պաստառները ձեռքերին բացականչում են ՙՙկանանց նկատմամբ բռնությունը կդադարեցնենք՚՚, ՙՙամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն՚՚ և մի շարք այլ արտահայտություններ: Կանանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպություններին են միացել նաև այլ միավորումների անդամներ, որոնք առիթը բաց չեն թողել հերթական անգամ բարձրաձայնելու իրենց բողոքը, իրենց իրավունքներն ու պահանջները:

2 ՙՙԳեզի՚՚ այգու իրադարձություններից հետո այս տարածքը գտնվում է մշտական հսկողության ներքո: Այսօր տեղի ունեցող ցույցերը վերահսկելու համար Թաքսիմի հրապարակը փակվել է թուրքական ոստիկանության կողմից: Ոստիկանները հավաքվել են թաքսիմի հրապարակԻսթիքլալ պողոտայի տարբեր մասերում և պատրաստ են միջամտության: Ցուցարարների աղմկոտ քայլերթը շարունակվում է, ոստիկանությունը տարածքից չի հեռանում:

 

Տաթևիկ Սարգսյան՝ Ստամբուլից հատուկ ՙՙԱնկախ՚՚-ի համար

Անկախ

Թաքսիմի «Գեզի» այգու դիմադրության մասին պատմող «Դրախտի անկումը» ֆիլմը կցուցադրվի 2014 թվականին (տեսանյութ)

գեզի2013 թվականի հունիսին Ստամբուլի «Գեզի» այգին ծառահատումից փրկելու համար Թաքսիմի հրապարակում սկսած բողոքի ցույցերը, տարածվելով ամբողջ Թուրքիայում, վերածվեցին հակակառավարական լայնածավալ ելույթների: Ողջ աշխարհը ուշադրությամբ հետևում էր Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին՝ լայնորեն լուսաբանելով ժողովրդական այս շարժումը: Ահա թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է «Գեզիի» դիմադրության մասին պատմող «Դրախտի անկումը» ֆիլմից մի հատված, որը ցուցադրության կհանվի 2014 թվականի մարտին:

Անկախ

«Գեզի» այգու իրադարձությունները չեն ազդել Էրդողանի վարկանիշի վրա

էրդողանԱյս տարի ամռանը Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններից հետո թե թուրք, թե արևմտյան վերլուծաբանները խոսում էին Էրդողանի վարկանիշի անկման մասին: Ահա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Մահիր Ունալը «CNN Türk» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ հերքել է Էրդողանի հեղինակության անկման մասին տարածված լուրերը: Ունալը մասնավորապես նշել է, որ «Գեզի» այգու ցույցերից հետո ԱԶԿ-ի ձայները հասել են 52 տոկոսի: «Երեք տարբեր կազմակերպությունների անցկացված հարցումների արդյունքները տատանվել են 50-52 տոկոսի միջև: Սա ցույց է տալիս, որ մեր կուսակցության գործադրած ջանքերը արդյունք են տվել»,-հայտնել է Ունալը:

 

 

Բարսելոնայում հիշել են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ զոհվածներին

Բարսելոնա,«Գեզի», Գյուրայ ՕզենԻսպանիայի Բարսելոնա քաղաքում «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ձևավորված «Ընկույզի ծառ» նախաձեռնությունը օրերս Բարսելոնայի Ժամանակակից արվեստների թանգարանի այգում միջոցառում է կազմակերպել: «Inside Out» միջազգային նախագծի աջակցությամբ իրականացված միջոցառման շրջանակներում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ընթացքում Բարսելոնայում Գյուրայ Օզենի կողմից արված լուսանկարները, ինչպես նաև ստամբուլյան ցույցերի ժամանակ զոհված 6 հոգու նկարները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ լուսանկարների ցուցադրության ընթացքում այցելուներին բաժանվել է «Գեզիի» զոհերի և ձերբակալվածների մասին պատմություններով գրքույկներ:

 

Թուրքերը «Գեզի» այգու իրադարձությունների համար հայերին են մեղադրում

Թուրքիա, «Գեզի»,Ահմեդ ԱքգյունդյուզԹուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ Հոլանդիայում տեղակայված Ռոտերդամի ahmedիսլամական համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ահմեդ Աքգյունդյուզի՝ Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների մասին մեկնաբանությունները առաջացրել են հոլանդական խորհրդարանի դժգոհությունը: Աքգյունդյուզը «Գեզիի» համար ցույցերը համեմատել է Աբդուլ Համիդ սուլթանի ժամանակաշրջանում 1909 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած ապստամբության հետ: «Գեզի այգու իրադարձությունները մի երկրորդ մարտի 31 դարձան: Այն ժամանակ նպատակը սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց անելն ու Օսմանյան կայսրությունը մասնատելն էր: Իսկ վերջին դեպքերը ղեկավարվում էին անհավատների, PKK-յականների, հարբեցողների, վաշխառուների և ԺՀԿ-յականների գաղափարների կողմից»,-ասել է Աքգյունդյուզը:
Ահմեդ Աքգյուդյուզը անդրադարձել է նաև այն հարցին, թե ովքեր էին ցույցերի ժամանակ հավաքվել ստամբուլյան «Գեզի» այգում: «Եթե նայեք կառավարության հետ բանակցելու համար կազմավորված հանձնաժողովին, ապա կհասկանաք, թե ովքեր էին դրանք: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ դրանք եվրոպական կենսակերպ վարող ընտանիքների երեխաներն էին, հայերի նման թուրք և մուսուլման չհանդիսաղող ընտանիքների երեխաները: Նրանց միացան եվրոպացիները, Ամերիկան և Իսրայելը»,-նշել է պրոֆեսորը:

 

Գեզի այգու և նմանատիպ ցույցերով հպարտանում եմ. Գյուլ

4 (1)Գեզի այգու ցույցերով և նմանատիպ այլ իրադարձություններով հպարտանում եմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ, հաղորդում է թուրքական “Զաման”-ը:

Գյուլը, անդրադառնալով Գեզի այգու իրադարձություններին, նշել է, որ նմանատիպ իրադարձություններ եղել են նաև Վաշինգտոնում, Լոնդոնում և Նյու Յորքում:
“Այս կարգի խնդիրները, նախևառաջ, բնորոշ են ժողովրդավարական և զարգացած երկրներին: Թուրքիայի խնդիրները կապված չեն հանցավորության, գործազրկության, հակաժողովրդավարական գործընթացների, բռնապետության կամ ավտորիտար համակարգի հետ: Մոտ 80 մլն բնակչություն ունեցող երկրում, բնականաբար, կան արմատական խմբավորումներ, որոնք ցույցերի ժամանակ ապօրինի գործողություններ են անում: Եթե դուք կոչ եք անում, որ մենք հանդուրժողական լինենք, այդ դեպքում ի՞նչ կաներ Նյու Յորքը, եթե հարյուրավոր մարդիկ հավաքվեին “5-րդ Ավենյուում”, գիշեր-ցերեկ փողոցի մեջտեղում անիվներ վառեին: Ստամբուլի ոստիկանությունն արել է այն, ինչ պետք է աներ”, – ասել է Գյուլը:

 

Հրապարակվել են «Գեզի» այգու ցույցերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ

geziՍտամբուլի գլխավոր դատախազությունը մի զեկույց է հրապարակել՝ կապված «Գեզի» այգու համար վերջերս ծավալված իրադարձությունների հետ: Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ «Գեզի» այգու դեպքերի հետ կապված ընդհանուր առմամբ 715 մարդ է ձերբակալվել, որոնցից 179-ը դատարանի առաջ են կանգնելու: Ձերբակալվածներից 41 հոգու ազատ են արձակել համաձայն ներկայացված բողոքի, իսկ ևս 57 կասկածյալի՝ անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը՝ «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ 110 մարդ ձերբակալվել է մամուլում կամ սոցիալական մեդիայում վիրավորական և հրահրիչ հրապարակումներ անելու մեղադրանքով: «Այս հետաքննությունների մեծամասնությունը անցկացվելու է պետական պաշտոնյաներին վիրավորելու պատճառով»,-նշված է դատախազության հայտարարության մեջ:

 

«Գեզի» այգում վաղը հարսանիք է, ամուսնանում են այստեղ ծանոթացած երիտասարդները

geziԹուրքիայում «Գեզի» այգու ցույցերի ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը միգուցե դեռ երկար կհիշվեն: Սակայն այդ օրերին ստեղծված լարվածությունից բացի եղել են նաև լուսավոր պահեր: «Գեզի» այգում ծնված սերը, որը շուտով կպսակվի ամուսնությամբ, հենց այդ հետաքրքիր պատմություններից մեկն է:

Երիտասարդ զույգը՝ Օզգյուրն ու Նուրայը «Գեզիում ենք ծանոթացել, Գեզիում ենք ամուսնանալու» վերնագրով հարսանիքի հրավիրատոմսերը սկսել են բաժանել այգու համար պայքարող իրենց ընկերներին: Վաղը ամուսնանալ պատրաստվող զույգը իր երջանկությունը ուզում է կիսել բոլոր ընդդիմացող երիտասարդների հետ: Հետաքրքրական է, որ «Գեզիի» զույգին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք անվանի մարդիկ: Մասնավորապես հարսանյաց հանդերձները նվիրել է նշանավոր դիզայներ Բարբարոս Շանսալը, հրավիրատոմսերը գծագրել է Բահադըր Բոյշալը, յուրահատուկ է լինելու նաև երեկոյի երաժշտությունն ու հարսանեկան թխվածքը: Վաղը ցուցարարները «Գեզի» այգում կհավաքվեն ոչ թե բողոքելու, այլ ուրախանալու համար, «Գեզիում» հարսանիք է:

 

Իզմիրում «Գեզի» այգու գործով նոր ձերբակալություններ են

izmir    «Գեզի» այգու ցուցարարների դեմ ուղղված գործողությունների շրջանակներում Իզմիրի կենտրոնական չորս շրջաններում կազմակերպված օպերացիայի արդյունքում հայտնաբերված 15 հոգուց 11-ը ձերբակալվել և գործերն ուղղարկվել են դատարան: Ձերբակալվածները մեղադրվում են հանրային գույքին և մեքենաներին վնասելու, ժողովրդին հրահրելու և ահաբեկչակական կազմակերպության անդամ լինելու մեջ:

Մայիսի 31-ից տարվող աշխատանքների շրջանակում 4 հատուկ օպերացիայի արդյուքնում մի շարք մադրիկ են ձերբակալվել նմանօրինակ մեղադրանքներով: Կասկածյալների բնակարանների խուզարկման հետևանքով հայտնաբերվել են ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ ունեցող փաստաթղթեր, ձայնասկավառակներ, այլ տեղեկություններ:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ Իզմիրում նմանօրինակ մեղադրանքներով ձերբակալվել է 42 հոգի, որոնցից 37-ը մեղավոր է ճանաչվել:

Համբուրգում Բեշիկթաշի խաղի ժամանակ երկրպագուները հիշել են «Գեզի» այգին

geziԹուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Համբուրգում կայացած խաղի ժամանակ գրավել են բոլորի ուշադրությունը: Որոշ երկրպագուներ, բողոքելով «Գեզի» այգու հատ կապված դեպքերի դեմ, հսկայական պաստառներ են բացել, որի վրա գրված են է եղել. «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն է», «Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է» և «Ալի Իսմայիլ Քորքմազն անմահ է»:

Այս պաստառները մարզադաշտում գտնվող ֆուտբոլասերների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները «Գեզի» այգու դեպքերի վերաբերյալ վանկարկումներ են արել:

«Գեզի» այգու 5-րդ զոհը 19-ամյա Ալի Ւսմայիլը դարձավ

geziԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հունիսի 2-ին «Գեզի» այգու ցուցարարներին աջակցելու համար երթին մասնակցած 19-ամյա Ալի Իսմայիլը, փախչելով ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից, անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Անադոլու համալսարանի ուսանողին ուղեղի արյունահոսությամբ տեսափոխել էին Օսմանգազ համալսարանի հիվանդանոց: Հունիսի 4-ին երիտասարդը գլխի վիրահատության էր ենթարկվել, այնուհետև բժիշկները մեկ ամսին շարունակ դեղերի օգնությամբ պայքարում էին նրա կյանքի համար:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չնայած գործադրված բոլոր ջանքերի, ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել Ալի Իսմայիլին: Նա մահացել է հիվանդանոցում՝ դառնալով «Գեզի» այգու ցույցերի 5-րդ զոհը:

 

«Գեզի» այգու տարածքում նոր վրան են կանգնեցնելու, այս անգամ Ռամազան ամսվա առիթով

vran«Գեզի» այգու հարևանությամբ նոր վրան են կանգնեցնելու: Սակայն ի տարբերություն վերջերս այդ տարածքներում գտնվող ցուցարարների վրաններից, այս անգամ վրան են կանգնեցնելու մահմեդական պահքի՝ Ռամազանի կապակցությամբ: Այս տարի Ռամազանը սկսվում է հուլիսին և տևելու է մեկ ամիս: Ըստ ավանդության՝ Ռամազան ամսվա ընթացքում ամեն պահող երեկո պաս պահող  մահմեդական ընտանիքներում մատուցվում է տոնական ընթրիք՝ իֆթար: Բացի այդ երկրի ամբողջ տարածքում կանգնեցվում են հատուկ վրաններ, որտեղ ընթրիք է մատուցվում կարիքավոր քաղաքացիներին:
Ահա «Ռադիկալը» հաղորդում է, որ տոնական վրաններից մեկն էլ տեղակայվելու է «Գեզի» այգու մոտակայքում՝ մեկ ամսվա ընթացքում ամեն երեկո սպասելով հավատացյալ  մահմեդականներին:

 

Թուրքիայում կրկին ոտնահարում են քաղաքացիների խոսքի ազատությունը

patij Թուրքիայի Բոլու քաղաքում 9 մարդ տուգանվել է հակակառավարական բովանդակության պաստառների համար, որոնք նրանք առանց թույլտվության կախել են քաղաքի պողոտաներից մեկում: Պաստառի միջոցով քաղաքացիները իրենց աջակցությունն են հայտնել «Գեզի» այգու համար սկսված և ամբողջ Թուրքիայով տարածված ցույցերի մասնակիցներին: Օրինախախտներից յուրաքանչյուրը պետք է վճարի հազար լիրայի չափով տուգանք:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ քաղաքապետարանը իրավունք չունի դրամական տույժի ենթարկել քաղաքացիներին և պետք է չեղյալ համարի այդ որոշումը: Պատգամավորը կոչ է արել Բոլուի բնակչությանը աջակցել տուգանված քաղաքացիներին և օգնել նրանց հավաքելու սահմանված գումարը:

 

 

Ստամբուլում ընդլայնում և բարեկարգում են «Գեզի» այգու տարածքը

geziՍտամբուլի քաղաքապետը որոշում է ընդունել ընդլայնել «Գեզի» այգու տարածքը 8 հազար քառ. մետրով՝ քանդելով մոտական առևտրի կետերը: Այժմ ընթանում են այդ տարածքի կանաչապատման աշխատանքները: Արդեն տնկվել են 17 ծառ, 120 հազար ծաղիկ: Այսպիոսվ ամբողջ այգում կա 704 ծառ, 322 հազար ծաղիկ, այդ թվում 5 հազար վարդ: Բացի այդ այգում ստեղծվել է 26 հազար քառ. մետր մակերես ունեցող ծաղիկներով պատված տարածք:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այն հրապարակը, որտեղ գտնվում է Աթաթուրքի արձանը, միանալու է «Գեզի» այգելուն, այսպիսով ամբողջ այգու տարածքը կազմելու է 58 հազար քառ. մետր: Այգու ընդլայնման աշխատանքների շրջանակներում գոյություն ունեցող 82 նստարանին ավելանալու է ևս 50 նորը, վերականգնվելու է լուսավորման համակարգը, կառուցվելու են մանկական հրապարակներ:

«Գեզի» այգին Թուրքիայի համար դարձավ «պատմություն, որը գրվում է ապրելիս»

geziԹուրքական «NTV» պատմական հանդեսի հրատարակչական հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը այն բանից հետո, երբ հանդեսը հուլիս ամսվա իր համարը նվիրեց «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին՝ անձնակազմում առաջացնելով ճգնաժամային մթնոլորտ:

Մասնավորապես վիճաբանության առիթ էր հանդիսացել անցած շաբաթ լույս տեսած համարի շապիկը, որը պատկերավոր կերպով ներկայացնում է «Գեզի» այգու իրադարձությունները հետևյալ վերնագրի ներքո՝ «պատմություն, որը գրվում է ապրելիս»:
Միևնույն ժամանակ թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հրաժարական է տվել նաև «NTV» հեռուստաընկության
տնօրենը այն բանից հետո, ինչ նրան մեղադրեցի «Գեզի» այգու իրադարձությունները ոչ բավարար կերպով լուսաբանելու մեջ:

 

Շաբաթ օրը ցուցարարները կրկին կհավաքվեն Թաքսիմում

taksim«Թաքսիմի դիմադրության խումբը» շաբաթ օրը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է հրավիրել բողոքելու համար «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ սպանված Էթհեմ Սարըսուլուքին սպանած ոստիկանին ազատ արձակելու դեմ, ինչպես նաև պահաջելու, որպեսզի ազատ արձակվեն ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիները:

«Ռադիկալը» հաղորդում է, որ նախատեսվելիք ցույցը կսկսվի 19:00-ին: Նշենք, որ անցած շաբաթ էլ Թաքսիմի հրապարակում «Թաքսիմի դիմադրության խումբը» ցույցերի ժամանակ մահացածների հիշատակին մեխակներով երթ էր կազմակերպել, որին մասնակցած հազարարվոր քաղաքացիները ոստիկանների կողմից արցունքաբեր գազով և ջրաշիթերով ճնշումների էին ենթարկվել:

Գեզի այգու իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 3.366 մարդ

2Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամը հայտարարություն է տարած “Գեզի” այգու իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Թուրքիայում բախումների սկզբից ի վեր ձերբակալվել է 3.366, իսկ որոշ տվյալներով՝ 4.900 մարդ, կալանավորվել է նրանցից 78-ը։
Թուրքական բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ անկարգությունների սկզբից ի վեր վիրավորվել է 8.038 մարդ, զոհվել՝ 4-ը։

 

Գեզի այգու իրադարձությունների ժամանակ վիրավորվել է ամենաքիչը 28 լրագրող

3Թուրքիայի լրագրողների արհմիությունը Արդարադատության պալատի առջև մամուլի ասուլիս է կազմակերպել: Արհմիության տվյալների համաձայն` Ստամբուլի “Գեզի” այգու շուրջ ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվել է ամենաքիչը 28 լրագրող, խոչընդոտվել է 22 լրագրողի աշխատանքը, ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 14 լրագրող, իսկ 4-ը բերման է ենթարկվել ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում, հաղորդում է “Բիանեթ” կայքը:

Թուրքիայի լրագրողների արհմիության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Գյոքհան Դուրմուշը ասել է, որ այս ամոթալի պատկերի մեղավորը Թուրքիայի քաղաքական իշխանությունն է և  նրանից կախված ոստիկանական ուժերը: Միաժամանակ Թուրքիայի լրագրողների արհմիությունը պահանջել է Ստամբուլի նահանգապետի, Ստամբուլի անվտանգության ծառայության պետի և բռնության գործադրման մեջ պատասխանատու այլ պաշտոնյաների հրաժարականը:

«Գեզի» այգու ցույցերի ամենահայտնի լուսանկարի «սև զգեստով աղջիկը» ավստրալացի Քեյթն է

gezi«BBC Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի առաջին օրերից հայտնի դարձած լուսանկարի «սև զգեստով աղջկա» հետ, ով դարձավ մի յուրատեսակ խորհրդանիշ հազարավոր ցուցարարների համար: Քեյթ Մուլենը, որը ձեռքերը պարզած կանգել էր ջրցան մեքենայի առաջ և իր վրա ընդունել ջրաշիթի հարվածը, պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին:

Քեյթը ավստրալացի է, սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում: Քեյթը պատմել է, որ Ավստրալիայում ևս մի քանի ցույցերի է մասնակցել: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:
Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարը արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկը արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը:»