Տոկիոյում կազմակերպված “IT’s Armenia” սեմինարի վերաբերյալ

495.''IT's Armenia'' ceminar in Tokyo 17.09.2013Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր “IT’s Armenia”խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI):

 

Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո էր հրավիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ”-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, “Instigate CJSC”-ի համահիմնադիր եւ տեխնիկական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանին, “Viasphere International and Viasphere Technopark”-ի ղեկավար Տոնի Մորոյանին (ԱՄՆ), “Mentor Graphics Corp.” -ի ինժեներական բաժնի տնօրեն Արա Մարկոսյանին (ԱՄՆ): Սեմինարին մասնակցեցին ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:

 

Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները:

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, “Hitachi” ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ով խոսեց կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ “Makimoto Wave” անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:

 

Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրին Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության եւ ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը եւ ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները: Ճապոնական ընկերությունները հրավիրվեցին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք “ArmTech Congress” եւ  “Dijitec Expo 2013” միջոցառումներին:

 

Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում հայ եւ ճապոնացի մասնագետները զրուցեցին ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերի եւ Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշեցին, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, եւ միջոցառումը նպաստեց ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը:

Ադրբեջանի ՊՆ. Քանի դեռ պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնի

4Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաներից, պատգամավորներից, հանրության և մտավորականության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն սեպտեմբերի 17-ին եղել է շփման գծի մոտակա զորամասերում։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այնտեղ ճեպազրույց է տվել։ Անդրադառնալով սահմանին գրանցվող միջադեպերին, որոնց հետևանքով ադրբեջանցի զինվորներ են զոհվում, Սաբիրօղլուն պնդել է, որ Հայաստանը “երկու անգամ ավելի զոհեր է տվել”։

 

“Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվել են շփման գծից դիպուկահարներին հեռացնել։ Մենք չենք հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել”,-ասել է Էլդար Սաբիրօղլուն։

 

Ճապոնիայում 101 տարեկանում մահացել է Toyota-ի նախկին ղեկավարը

տոյոտա Toyota-ի 101 տարեկան բազմամյա ղեկավարը վախճանվել է Ճապոնիայում: Առասպելական Էյձի Տոյոդան կանգնած է եղել ընկերության ակունքներում և օգնել է այն դարձնել համաշխարհային ճանաչված բրենդ :

Էյձի Տոյոդան վախճանվել է  սրտի  անբավարարությունից այն հիվանդանոցում, որը իր աշխատողների համար Տոյոտա-Սիթիում կառուցել է ավտոկոնցեռնը դեռ 1938թ.:Այդ քաղաքում է գտնվում ընկերության շտաբ-բնակարանը:

Տոյոդան ծնվել է 1913թ.: Նա աշխատել է ընկերությունում նրա հիմնադրման օրերից`1936թ.: Նա կորպորացիայի հիմնադիր Սակիտի Տոյոդայի զարմիկն էր:Նա սկսել է հասարակ մեխանիկի աշխատանքից, երբ ընկերությունը դեռ  հաստոցներ էր արտադրում: 1967թ. նա գլխավորել է ընկերությունը և այդ բարձր պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982թ.:Մինչև 1990-ականների սկիզբը տնօրենների խորհրդի նախագահն էր: Եվ մինչև մահը Տոյոդան ընկերության պատվավոր խորհրդականն էր, հիշեցնում է Reuters-ը:

Տոյոդան ղեկավարում էր  Toyota-ի արտադրության ներմուծումը ԱՄՆ-ի շուկա:  1960-ականներին ճապոնական ավտոմեքենաները հաջողությամբ սպառվում էին ԱՄՆ-ում, իսկ 80-ականների վերջին նա որոշում ընդունեց ավտոմեքենաներն  արտադրել Միացյալ Նահանգներում:

1950 թ. Տոկիոյի համալսարանի շրջանավարտ Էյձիին ուղարկեցին Ford ընկերության գործարան` փորձ ձեռք բերելու, որը ավտոմեքենաների զանգվածային արտադրության մեջ առաջինն էր: Նա ապշած էր ԱՄՆ-ում իր տեսածից:  Ճապոնիա վերադառնալով`  հայտարարեց, որ մի քանի բարեփոխում կիրականացներ աշխարում հայտնի ամերիկյան արտադրական համակարգի  մեջ: .

“Ճապոնական ավտոմեքենաների արտադրության և ճապոնացի ինժեներների հնարավորությունները հսկայական են, բայց մեր մեքենաներն ու արտադրական գործիքները մակարդակով ցածր են,-գրել է Էյձի Տոյոդան ԱՄՆ-ից,- եթե մենք խնդիրը լուծենք, կկարողանանք լավ էկոնոմ ավտոմեքենաներ արտադրել, որոնք չեն զիջի ամերիկյաններին”:

Էյձի Տոյոդայի ղեկավարությամբ ընկերությունն  ամենաքիչը 10 նոր գործարան է բացել, ընդլայնել արտահանումը տասնյակ երկրներ: Ընկերության մշակած  Corolla մոդելը բոլոր ժամանակների ամենավաճառվող մեքենան էր: Էյձի Տոյոդան հայտնի է նաև նրանով, որ իր ընկերությունում ստեղծել է ռացիոնալիզատորական խմբեր, որոնք մեծ ներդրում են կատարել նոր արտադրանքների մշակման և որակի բարձրացման մեջ:

 

Իրանը երես է թեքում Ասադից

iran (1)Սիրիական կառավարության ամենամեծ աջակիցը հանդիսացող Իրանը առաջին անգամ խոսել է Բաշար Ասադի վարչակարգի փոփոխության մասին: Մասնավորապես Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրենք կընդունեն Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած առաջնորդի: Իրանի պաշտոնական լրատվական գործակալություններից «IRNA»-ն հաղորդում է, որ երեկ նախագահ Ռուհանին Թեհրանում իր ելույթի ժամանակ նշել է. «Մենք կընդունենք նրան, ում ցանկանում է սիրիացի ժողովուրդը տեսնել որպես պետության ղեկավար»:

Հետաքրքրական է, որ «El Arabiya»-ն մինչ օրս Ասադին անվերապահորեն աջակցող Իրանի այս քայլը որակել է որպես իր քաղաքականության փոփոխության ազդանշան:

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

indonesia-volcanoԱրտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 6,000 մարդ է տարհանվել:

Կիրակի ժայթքել էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու Սումատրա նահանգում գտնվող, ծովի մակարդակից 2,600 մ բարձրություն ունեցող Սինաբանգ լեռը՝ մոխիրով պատելով շրջակայքի կառույցները և մեքենաները:

Ըստ տեղեկությունների՝ շնչառական խնդիրներով հինգ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի քան 6,200 տարհանված մարդիկ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

 

SOCAR-ը DESFA-ի իր մասնաբաժինը կվերահսկի 2014թ.-ին

3Եվրահանձնաժողովը գազի տարանցման հունական DESFA ընկերության բաժնետոմսերի 66% մասնաբաժնի վերահսկողությունը SOCAR-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հանձնելու մասին որոշում կընդունի 2014թ.-ի երկրորդ եռամսյակում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ”գործակալությունը:

SOCAR-ը 66% մասնաբաժնի համար առաջարկել է վճարել 400 մլն եվրո:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է “Hellenic Petroleum” գազանավթային ընկերությանը՝ պետական անմիջական մասնակցությամբ, և 31%-ը՝ կառավարությանը, որը իր մասնաբաժնի վաճառքից կստանա 188 մլն եվրո:

SOCAR-ը հունական ընկերությունում մասնաբաժին է ձեռք բերում պետական միջոցների հաշվին: Այս մասին հայտարարել է ընկերության`տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Հասիմովը: Վերջինս նշել է, որ գնումը կկատարվի SOCAR-ի հիմնադիր կապիտալի մեծացման հաշվին:

 

Ադրբեջանը հետաքրքրված է մի խումբ ամերիկացիների Լեռնային Ղարաբաղ կատարած այցով

baku-usa (1) Ադրբեջանական «Trend» գործակալությունը վկայակոչելով հայկական լրատվամիջոցներում տարածված լուրերը այն մասին, թե ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք սեպտեմբերի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածում գտնվելու են Լեռնային Ղարաբաղում, փորձել է անմիջապես ճշտել այս տեղեկությունը Բաքվում տեղակայված ԱՄՆ դեսպանատնից: «Մենք տեղյակ ենք ԶԼՄ-ների տարածած լուրի մասին, թե Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք այցելեն են Լեռնային Ղարաբաղ: Սակայն ԱՄՆ կառավարությունը այս այցի հետ ոչ մի կապ չունի»,-նշել են դեսպանատանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ: «Հակամարտության կարգավորման համար մենք երկու երկրներին համատեղ աշխատելու կոչ ենք անում»,-ասել են ԱՄՆ-ի դեսպանատանը:

 

 

Թուրքիան ամեն ինչի պատրաստ է իր սահմանները պաշտպանելու համար. Ահմեդ Դավութօղլու

ahmet_davutoglu Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ամեն քայլի պատրաստ են երկրի սահմանները պաշտպանելու համար: Նախարարի խոսքերով՝ Թուրքիան պատասխան հարված չի սպասում Սիրիայի ռազմաօդային ուժերից: «Սիրիական ինքնաթռին հարվածելուց առաջ Թուրքիան անձնակազմին զգուշացրել էր թուրքական սահմանին 5 մղոնից ավել մոտենալու արգելքի մասին: Սակայն ուղղաթռի օդաչուն մեր զգուշացումը լուրջ չընդունեց»,-նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ անկում ապրած սիրիական ինքնաթիռի հարցում Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ՝ թուրքական ռազմաօդային ուժերը Մալաթիայի ռազմաբազայից հրթիռային հարված էին հասցրել երկրի սահմաններ հատած սիրիական ուղղաթռին, ինչի հետևանքով վերջինս անկում էր ապրել:

Բաքվում գազանաբար սպանել են գեյի

2Բաքվում գազանաբար սպանել են գեյի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սումգայիթի ճանապարհի 8-րդ կմ-ին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ճամփեզրին անհայտ տղամարդու դի է գտնվել՝ բռնության հետքերով: Ոստիկանները պարզել են զոհի ինքնությունը: Վերջինս Բաքվի  53-ամյա բնակիչ Մաթլաբ Աբդուլարահմանօղլու Նամիևն է: Նախնական զննությունը ցույց է տվել, որ տղամարդուն ծեծել և կտրատել են: Ոստիկանությունից հայտնել են, որ սպանվածը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր:

Մոսկվան նոր կառավարություն ունի

pic_fd76ca4261388ec5df7484dec0f9cb36 (1)Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայրաքաղաքի նոր կառավարության կազմն է ներկայացրել: Պաշտոնից հեռացել է քաղաքապետի` տնտեսական հարցերով տեղակալ Շարոնովը, որն աշխատանքի է անցել “Սկոլկովոյում”: Նրա փոխարեն նշանակվել է Նատալյա Սերգունինան, որը գլխավորում էր տնտեսության և  հողային հարաբերությունների ունեցվածքի միավորված բլոկը:

Այլ փոփոխություններ կառավարությունում չեն եղել:”Վերջին 3 տարում կառավարությունը թարմացվել էր 90%-ով, դրա համար էլ, կարծում եմ, որ Մոսկվայի կառավարության հիմնական կազմը կմնա նույնը”;-կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:

Ավստրիայի ակունքների սբ ջուրն ավելի կեղտոտ է, քան չինական ֆաստֆուդի սառույցը

b_825326Փորձագետները թեստավորել են Ավստրիայի մայրաքաղաքի ակունքներից հոսող սբ ջուրը ու  անմխիթար եզրահանգումներ արել: Ամեն օր հազարավոր հավատացյալներ են ջուր խմում այդ ակունքներից, մինչդեռ պարզվում է, որ ջրի մեջ պարունակվող մանրէները չափազանց շատ են` 62 մլն մեկ մմ-ում: Բացի այդ, փորձանմուշների 86%-ում հայտնաբերվել են այնպիսի մանրէներ, որոնք սովորաբար լինում են արտաթորանքի մեջ: Խոսքն առաջին հերթին աղիքային ցուպիկի մասին է:

Մասնագետներն ասում են, որ սբ ակունքներից օգտագործվող ջուրը կարող է ստամոքս-աղիքային տրակտի լուրջ հիվանդությունների հանգեցնել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Չինաստանի մայրաքաղաքի արագ սննդի կետերում հաճախորդներին առաջարկվող սառույցի մեջ վնասակար մանրէների պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանային նորմը 19 անգամ: Այստեղ սառույցի համար օգտագործվող ջուրը փորձագետներն ավելի  մաքուր են համարում, “քան զուգարաններինը, որը, սակայն, չի համապատասխանում սանիտարական չափորոշիչներին”:

Մեքսիկայում արևադարձային փոթորկի ու մրրիկի հետևանքով 50 մարդ է զոհվել

iՄեքսիկայում “Ինգրիդ” փոթորկի ու արևադարձային “Մանուել” մրրիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել:

Օդերևութաբանների տվյալներով, “Ինգրիդն” ու “Մանուելը” միաժամանակ երկու ` Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների կողմերից են հարվածել: Մասնագետները նշում են, որ նման զուգադիպություն եղել է ավելի քան կես դար առաջ:

Տարերքի հետևանքով խաղաղօվկիանոսյան  տարածքում գտնվող Հերերո նահանգում 30 մարդ է զոհվել: Վերկրուս նահանգում 12 մարդ սողանքի  զոհ է դարձել: 8-ը Հիդալգոյի, Օախակա և Պուեբլե նահանգներում են զոհվել: Անհետ կորել է  25 մարդ:

240 հազար մարդու  ունեցվածքն ու բնակարանն է ավերվել: Տեղի իշխանությունների տվյալներով,  ընդհանուր առմամբ տուժել է 1,2 մլն մարդ:

Հսկայական ռետինե բադիկը Բաքվում է

116.5 մետրանոց հսկայական բադիկը Բաքվում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտայտ” կայքը, բադիկը արդեն լողալով անցել է Սիդնեյով, Օսակայով, Սան Պաուլուով և Հոնկոնգով: Ռետինե բադիկի հեղինակը հոլանդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանն է:
Բադիկը Բաքու էր ժամանել դեռևս սեպտեմբերի 5-ին, սակայն քամոտ եղանակի պատճառով չէր հաջողվել ջրի մեջ բաց թողնել: Այն Բաքվում կմնա մեկ ամիս:

Costa Concordia-ի վերհանումը հաջողությամբ ավարտվեց

imgpreviewԻտալիայում ավարտվեց զբոսաշրջային Costa Concordia նավի վերհանումը, որը վթարվել էր 2012-ին:

“Օպերացիան ավարտվել է: Նավն ուղղահայաց դիրքի է բերվել”,-հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:Ինժեներ Սերջո Ջիրոտիի խոսքով, լայների վերհանման օպերացիային մասնակցել է 500 մարդ:

Նավը, որ կշռում է 114 հազար տ, պետք է ուղղահայաց դիրքի բերվեր, որ ջրից հանել հնարավոր լինի: Դրա համար Ջիլյո կղզու մոտ հատուկ  սարքավորվել էր մի կոնստրուկցիա, որի պատրաստման համար պահանջվել էր 30 հազար տ պողպատ ու 18 հազար տ բետոն:

 

Փինքը` տարվա կին

pic_a822eb23c219af4124c04dc90ec7e7c8Երաժշտական ացդեցիկ Billboard ամսագիրը  Փինքին “Տարվա կին” է ճանաչել: Պարգևը կհանձնվի դեկտեմբերի 10-ին, հանդիսավոր արարողության ժամանակ:

Հրապարակման մեջ ասվում է, որ անցած տարի Փինքի (իսկական անունը` Ալիսիա Բեթ Մուր) «The Truth About Love» ալբոմը գլխավորել է Billboard 200-ը: Բացի այդ, «Just Give Me a Reason» -ը Փինքի 4-րդ աշխատանքն է, որը Billboard-ի Hot 100-ի առաջին հորիզոնականում է հայտնվել:

Իր կարիերայի ընթացքում  Փինքը վաճառել է 40 մլն ալբոմ ու 20 մլն տրեկ` համացանցում:

Ջրի վրայով քայլելը “նորաձև” է Կորեայում

jindo-modo-sea-parting-55-300x225Պարզվում է` ջրի վրայով քայլելն այնքան էլ բարդ չէ, սակայն դրա համար հարկավոր է Կորեայում լինել: Տարվա մեջ 2 անգամ արշիպելագում ջուրը հետ է քաշվում, ու  դրանից օգտվում են  զբոսաշրջիկները  “ջրի վրայով” զբոսանք կատարելու համար:

Աստվածաշնչից հայտնի դրվագը հիշեցնող տեսարանը, ինչպես ժամանակակից մասնագետներն են ասում, լրիվ հնարավոր է: Դրա համար միայն պետք է, որ  տեղատվությունն ուղեկցվի ուժեղ քամով: Չինդյո կղզու մոտ կատարվող երևույթն իսկական հրաշք կարելի է համարել: Տարեկան 2 անգամ` փետրվարին ու հունիսին, ջուրը ճեղքվում է մեկ ժամով ու ծովի հատակը անցուղու վերածում: Այդ ստորջրյա կամուրջը, որի երկարությունը 3 կմ է, իսկ առավելագույն լայնությունը` 40 մ, միացնում է  արշիպելագի 2 կղզիները: Այդ մեկ ժամում, երբ օվկիանոսը նահանջում է, տասնյակ հազարավոր մարդիկ փոքրիկ ուխտագնացություն են կատարում: Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա. արևելքի մշակույթում կորեացիներին ընդունում են այնպես, ինչպես Եվրոպայում  հրեաներին:

prirodnoe-chudo-moiseja-i-festival-razdelenie-morja“Ջրի վրայով քայլելու” սովորույթը հին արմատներ ունի, կապված է լեգենդի հետ: Կղզիներից մեկը` Չինդյոն, ահաբեկում էին մարդակեր վագրերը, դրա համար էլ բոլոր բնակիչները պարզապես փախան հարևան կղզի: Սակայն, նրանք  պատահական այնտեղ մոռացան պառավ Պպոնգին: Պառավն էլ` ծովային անդունդի թագավորին` Ծովահրեշին, աղոթելով խնդրեց փրկել իր կյանքը : Ծովահրեշն էլ, խղճալով  պառավին, ասաց նրան, որ նա կարող է  ծիածանի վրայով գնալ: Ծիածանի վրա ոտք դնելով`  պառավը տեսավ, թե ինչպես ծովը հետ քաշվեց: Այդպես  ծիածանի վրայով նա հասավ  մյուս կողմում գտնվող իր բարեկամներին:

ԱՄՆ-ում իջեցնում են ազգային դրոշները

o_810248ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է “հարգել բռնության անմիտ ակտերի զոհերի հիշատակը” Վաշինգտոնում, ուր երկուշաբթի “Նեյվի-յարդ” ՌԾՈՒ-ի օբյեկտում զանգվածային սպանություն է կատարվել:

Որոշման համաձայն, Սպիտակ տանը կիջեցվի դրոշը մինչ  սեպտեմբերի 20-ի մայրամուտ: Նույնքան ժամանակահատվածով կիջեցվեն նաև ամերիկյան պետական այլ հիմնարկների ու վարչությունների  , ինչպես նաև  ռազմաբազաների, նավերի, դեսպանությունների ու դիվանագիտական առաքելությունների դրոշները:

Վերջին տվյալներով, կատարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ: Սպանվել է նաև արյունահեղության մեղավոր համարվող 34-ամյա աֆրոամերիկացի Ահարոն Ալեքսիսը:

Դրդապատճառները դեռևս պարզ չեն: Իշխանություններն ասում են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ ահաբեկչություն է կատարվել, չնայած դա ևս  բացառել չեն կարող:

Ֆլորիդայի ափամերձ շրջանում երկու տղամարդ են փրկվել՝ ծովում ութ օր անցկացնելուց հետո

Bahamian menՆավակի շրջվելուց հետո սովորական ձկնորսական օրը ձախողվել էր Բահամյան կղզիներից երկու տղամարդու համար:

Անօգնական երկու տղամարդիկ ութ օր մնացել էին նավակի իրանին կառչած:

Շրջված նավակը նկատել էր նրանց կողքով անցնող բեռնատար նավը: Ենթադրվում է, որ եթե նավի անձնակազմը նրանց չնկատեր, ապա տղամարդիկ արդեն մահացած կլինեին:

Ափի փրկարար, լողորդ Կայլ Ստոլինգսը The Sun Sentinel-ին տեղեկացրել է, որ փրկվածների մաշկը ջրազրկված է եղել:

Տղամարդկանց անունները չեն հրապարակվել: Ըստ տեղեկությունների՝ նրանք 56 և 57 տարեկան են եղել:

Բեռնատար նավը, նրանց նկատելով, կապ էր հաստատել Միացյալ նահանգների ափամերձ փրկարարների հետ, և նրանք ուղղաթիռ էին ուղարկել:

Փրկվածները հայտնել են, որ իրենք ծովի ջուր են խմել, ինչը ավելի է արագացնում ջրազրկման գործընթացը:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով:

Այժմ ԱՄՆ-ի մաքսային և սահմանային պաշտպանության վարչությունը քննում է դեպքը:

 

Վաշինգտոնյան սպանություն. երեք հոգի սպանել է առնվազն տասը մարդու

o_825077Ամենաքիչը երեք զինված մարդիկ  Վաշինգտոնում հարձակվել են  ԱՄՆ ՌԾՈՒ օբյեկտի վրա, նրանց կրակոցների  արդյունքում զոհվել է  առնվազն  10 մարդ: Վիրավորների քանակը հայտնի չէ, բայց հաղորդվում է, որ նրանք շատ են: ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարձակվողներից մեկին հաջողվել է “շարքից հանել”:

Մյուս երկուսին փնտրում են: ИТАР-ТАСС -ը հաղորդում է, որ վաշինգտոնյան նավաշինարանից մարդկանց վրա կրակողներից մեկը փակվել է շենքի հարկերի արանքում:

Նավաշինարանի մոտ ամերիկյան ոստիկանությունը հսկողություն է սահմանել, մոտակա փողոցները փակված են:

Վաշինգտոնյան նավաշինարանի տարածքում է գտնվում ԱՄՆ ՌԾՈՒ շտաբը: Այն ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ղեկավարման  գլխավոր օրգանն է: Այդ տարծքում է գտնվում նաև ԱՄՆ ՌԾՈՒ ադմիրալությունը և հրամանատարական կազմի տարբեր կառույցներ, ինչպես նաև ռազմա-ծովային պատմության կենտրոնը: Տարածքում աշխատում է  ավելի քան երեք հազար մարդ:

Իրանը քննարկում է մինչև այս տարեվերջ պարսկական կատվին տիեզերք ուղարկելու վարկածը

persianwhite_01Պետական պաշտոնյան երկուշաբթի հայտնել է, որ Իրանի տիեզերական ծրագրի շրջանակներում հաջորդ անգամ տիեզերք կուղարկեն տեղական անվանմամբ պարսկական կատվի:

Պաշտոնական IRNA լրատվական գործակալության այս հայտարարությունը տարածվել է երկրի մթնոլորտից դուրս կապիկ ուղարկելու և Իրանի հայտարարությամբ հաջողությամբ հետ վերադառնալու փորձից յոթ ամիս անց: Այնուամենայնիվ, միջազգային շրջանակները այդ հայտարարությունը կասկածի տակ դրեցին, երբ ուղարկված և վերադրաձած կապիկներին ցուցադրող Իրանի հրապարակված նկարներում տարբեր կապիկներ էին պատկերված:

Տիեզերական ծրագրի առաջատար պաշտոնյա Մուհամեդ Էբրահիմին հայտնում է, որ հաջորդ տիեզերական փորձի ժամանակ տիեզերք կուղարկվի պարսկական կատու, սակայն նապաստակի և մկան տարբերակները ևս քննարկվում են: Նա նշում է, որ հաջորդ փորձը կիրականացվի նախքան այս տարվա վերջ, որը Իրանում ավարտվում է մարտի 21-ին:

Իրանը հայտնում է, որ ցանկանում է իր սեփական արբանյակը ունենալ ուղեծրում, որպեսզի վերահսկի երկրաշարժի վտանգի տակ գտնվող երկրների բնական աղետները, բարելավի հեռահաղորդակցությունը և մեծացնի տարածաշրջանի ռազմական հսկողությունը:

Այս տարվա սկզբին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նշել էր, որ ցանկանում է լինել Իրանի առաջին տիեզերագնացը: