Երիտասարդության համաշխարհային օրը Ռիոյի լողափում բացվել է պատարագով

130723211957_copacabana_beach_304x171_reutersՀարյուր հազարավոր կաթոլիկներ են հավաքվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին` երկու տարին մեկ անցկացվող կաթոլիկ փառատոնի Երիտասարդության համաշխարհային օրվա բացմանը: Փառատոնի գագաթնակետը հինգշաբթի է լինելու, երբ Հռոմի պապն այցելի լողափ:Երիտասարդության համաշխարհային օրվա բացումը պատարագով է եղել` Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոս Օրանի Ժուան Տամպեստի հետ: Նա ողջունեց փառատոնի մասնակիցներին, որը 5 օր կտևի ու,  սպասվում է, որ  կհավաքի ողջ աշխարհից  մեկուկես մլն մարդու:

Պենելոպա Կրուսը երկրորդ երեխան է ունեցել

article-0-1AEB5947000005DC-887_634x738Պենելոպա Կրուսն ու նրա ամուսինը` իսպանացի դերասան Խավյեր Բարդեմը, դուստր են ունեցել:39-ամյա դերասանուհին երկրորդ անգամ է մայրացել:Երեխան լույս աշխարհ է եկել Մադրիդում, նույն օրը,  ինչ բրիտանական թագաժառանգը:

Զույգն արդեն ավագ որդի ունի` 2 տարեկան Լեոնարդոն: Պենելոպան ու Խավյերը տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են եղել, սակայն 2007-ից սկսել են հանդիպել: 2010-ին տեղի ունեցավ նրանց հարսանիքը Բահամյան կղզիներում:

Հնդկաստանում 1,6 միլիոն երեխայի կերակրել են “թունավոր” հաբերով

հնդկաստանԱրյան պակասության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում Հնդկաստանի Հարյան նահանգի մոտ 900 երեխաներ  թունավորվել են` ընդունելով ֆոլաթթվով  հաբեր: Խմելով դեղը, դպրոցականները գանգատվել են փորի ցավից , սրտխառնոցից  և փսխոցից: Նրանց բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Առողջապահության նախարարության տեղական ներկայացուցիչները նկատել են, որ դպրոցականների մոտ նմանատիպ ախտանշանների հայտնվելը բավականին հազվադեպ կողմնակի ազդեցություն է սակավարյունության դեմ տրվող դեղամիջոցի  դեպքում: Պետական ծրագրում ընդգրկված է   1,6 միլիոն երեխա, նշում է “Вести ФМ“:

Ավելի վաղ, ամենաքիչը 23 հնդիկ երեխա մահացել էին անվճար ճաշից: Պատճառը թունաքիմիկատներն էին: 

Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուն հայտնվել է պոռնոսկանդալի մեջ

Նախկին կոնգրեսական Էնթոնի Վիները հերթական անգամ  բռնվել  է համացանցում  անկեղծ նամակագրության վրա: 48-ամյա Վիները խոստովանել է, որ նման բնույթի նամակագրություն է ունեցել համացանցում մի կնոջ հետ, որի հետ ծանոթացել է մինչ Կոնգրես մտնելն ու հեռանալը:

Anthony_Weiner_and_Huma_Abedin_left_(1)Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքապետի թեկնածուն ներողություն է խնդրել իր  ընտրազանգվածից  ու հայտնել, որ հրաշալի հասկանում է, որ  իր կյանքի այդ գլուխը չի կարող անտեսվել:

“Ես շատ ջանքեր եմ գործադրել ու վերջին երկու տարում փորձել եմ ուղղել կնոջս հետ ստեղծված դրությունը, որն ինձ երկրորդ հնարավորությունն է տվել,  ու մարդկանց հետ, որոնք հավատում են  իմ տեսլականին”:

Նախկին կոնգրեսականը հայտնել է, որ չի հանելու իր թեկնածությունը: Նրա կինը` Խումա Աբեդինն,  ասել է, որ ընտանիքը պահպանելու համար իրենք շատ ջանք են ներդրել, իսկ ինքը  որոշել է պայքարել որդու ու ամուսնու համար: Մամուլի ասուլիսի ժամանակ կինը հայտարարել է. ”Ես սիրում եմ նրան, ես ներել եմ նրան, ես հավատում եմ նրան”:

Սա առաջին դեպքը չէ, որ Վիները բռնվում է համացանցային անկեղծ նամակագրության վրա: 2011-ին կրկին համացանցում հայտնվել էին  Վինների` կանանց հետ անվայելուչ հաղորդագրություններ ու լուսանկարներ, ինչից հետո կոնգրեսականը ստիպված էր հեռանալ պաշտոնից:

Քեյթ Միդլթոնն որդու հետ դուրս է գրվել հիվանդանոցից

400-1-1Քեմբրիջյան դուքսն ու դքսուհին  նորածին որդու հետ դուրս են գրվել հիվանդանոցից:

Ծնողներն առաջին անգամ իրենց փոքրիկին ցույց  են տվել հասարակությանը: Փոքրիկը քնել էր մոր ձեռքերի վրա, իսկ հայրիկը պատասխանում էր լրագրողների հարցերին:

1002483_596538790367955_1330948544_nԶույգն իրենց երախտագիտությունն են հայտնել հոսպիտալի բուժանձնակազմին` հոգատարության համար:

Փոքրիկի անունն ավելի ուշ կհայտնվի:

Չինաստանի հյուսիս-արևմուտքում հանքափորներն այրվել են հանքահորում

i10 հանքափոր է զոհվել Շենսի նահանգում: Հրդեհը սկսվել է երեքշաբթի, ծծմբի արդյունահանման հանքահորում: Փրկարարներին հաջողվեց ազատել 17 մարդու, որոնց մեծ մասին շտապ հոսպիտալացրին:

Հրդեհի ժամանակ զոհվեց 10 մարդ, որոնց չհաջողվեց փրկել: Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի նորմերի խախտման հետևանքով:

Բուլղարիայի ոստիկանությունը խորհրդարանի շենքից ազատել է պատգամավորներին ու նախարարներին

imgpreviewԲուլղարիայի ոստիկանությանը հաջողվել է հուլիսի 24-ի գիշերը մաքրել Սոֆիայում գտնվող խորհրդարանի շենքի մուտքը, որն ավելի վաղ  հակակառավարական ցույցի մասնակիցները պատնեշել էին:

Ոստիկանությունը դրա համար ներգրավել է 100-ավոր մարտիկների ու բուլդոզեր, որպեսզի մասամբ կարողանային քանդել  ցուցարարների` աղբամաններից, թմբերից ու այլ իրերից  սարքավորած բարիկադները: Դրա արդյունքում խորհրդարանի շենքից կարողացան դուրս գալ այնտեղ փակված Բուլղարական սոցիալիստական կուսակցության ու Իրավունքի ու   ազատության համար շարժման պատգամավորները: Ընդ որում, ներսում մնացել են կառավարող ԳԵՐԲ կուսակցության պատգամավորներն ու լրագրողներ: Ավելի վաղ հայտնվում էր, որ շենքում ավելի քան 100 մարդ կա:

The Sofia Globe-ի տեղեկացմամբ, բողոքողները տուժել են ոստիկանության հետ բախման ժամանակ: Տուժածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան:

Հուլիսի 23-ին մի քանի հազարանոց ամբոխը փակել էր  խորհրդարանի շենքի ելքը:  Ոստիկանության` ելքը ազատելու առաջին փորձն անհաջողությամբ պսակվեց.նրանք չկարողացան ճեղքել ցուցարարների ստվար  զանգվածն ու արանք բացել:

Բուլղարիայում հակակառավարական ցույցերը հուլիսի կեսերից են սկիզբ առել` մեդիամագնատ Դելյան Պեևսկու`Պետանվտանգության գործակալության ղեկավար նշանակվելուց հետո: Ցուցարարները պահանջում են նրա կաբինետի հրաժարականը, որը ձևավորվել է մայիսին խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների ժամանակ:

 

 

 

Էրդողանին հաջողվեց թշնամանալ թե՛ արաբների, թե՛ հրեաների հետ

Հարութ-Սասունյան1Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` «հաջողեցնելով» իր դեմ միավորել արաբներին և հրեաներին:

Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին և Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաև վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ մերժելով նրանց նոր կառավարությունը՝ զինվորականների կողմից նախագահ Մուրսիին հեռացնելուց հետո: Չնայած Էրդողանի ձևական առարկությանը Եգիպտոսի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի» տապալմանը, ակնհայտ է, որ նա ավելի շատ մտահոգված է իր սեփական կաշին փրկելով՝ վախենալով պատմականորեն հեղաշրջման հակում ունեցող թուրքական զինված ուժերի կողմից նման զավթումից:

Անցյալ շաբաթ Հալեպի համալսարանը Էրդողանին զրկեց միջազգային հարաբերություններում պատվավոր դոկտորի կոչումից, որը նրան շնորհվել էր 2009 թվականին, երբ Սիրիան ու Թուրքիան վայելում էին կարճատև սիրո բերկրանքը: Համալսարանի նախագահ Խոդր Օրֆալին Էրդողանին մեղադրեց «Սիրիայի ժողովրդի դեմ դավադրություններ» հրահրելու և Թուրքիայում ցուցարարների դեմ «բռնապետական» ուժ կիրառելու մեջ:

Թուրքիայի վարչապետն արաբական մրցանակը կորցնելուց հետո կարող է հաջորդը զրկվել «Խիզախության դիմագիծ» մրցանակից, որը նրան շնորհվել  է Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից 2004 թվականին՝ «մշակույթների միջև խաղաղության խթանման» համար: Անցյալ ամիս հրեական «Քոմենթարի» ամսագրում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը կոչ արեց հրեական կոնգրեսին չեղյալ համարել նրա շնորհած մրցանակը՝ Էրդողանին նկարագրելով որպես «Համասի առաջատար երկրպագու, ահաբեկչության հովանավոր և տարածաշրջանը ապակայունացնող ուժ»: Այնուհետև Ռուբինը պնդեց, որ «Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնավարության ընթացքում արդեն ուներ կատաղի հակասեմականության և դավադրական տեսություններով հարուստ անցյալ»:

Ռուբինը նաև քննադատեց նախագահ Օբամային «Էրդողանին գովաբանելու» համար և Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 135 անդամներին «Թուրքիայի վատթարագույն խախտումները արդարացնելու» համար, ներառյալ՝ «կամայական ձերբակալություններ, ոստիկանական բռնություններ, արցունքաբեր գազի բացթողում հյուրանոցներում և հյուպատոսություններում, ազատ մամուլի վրա հարձակում, հակասեմական մերկացուցիչ ճառերի արտաբերում և բժշկական անձնակազմի ձերբակալության պատվիրում»: Ռուբինը կասկածի տակ առավ Ներկայացուցիչների պալատի այդ անդամների շարժառիթներն ու հարց առաջ քաշեց, թե արդյոք նրանք «վայելում են թուրքական իշխանությունների հյուրասիրությունները Ստամբուլ կամ Անկարա կատարած իրենց այցելությունների ընթացքում որպես հատուցում» Թուրքիայի աջակցության խմբում անդամության համար: Նա կոչ արեց Կոնգրեսի անդամներին «կասեցնել, եթե ոչ՝ հրաժարվել  իրենց անդամությունից»:

Ռուբինը լուրջ խորհուրդ տվեց Ամերիկայի հրեական կոնգրեսին և հրեական այլ կազմակերպություններին «պարգևներ տրամադրել ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար, այլ ոչ թե ցանկալին որպես իրականանություն ներկայացնել: Այլապես, հրեական կոնգրեսի առաքելությանը հակասող դիրքորոշումներին օրինականություն շնորհելու վտանգը շատ մեծ է: Էրդողանին Ամերիկայի հրեական կոնգրեսի շնորհած մրցանակը ոչ միայն չկանգնեցրեց նրա հակասեմականությունը, այլ, ավելի շուտ, ծառայեց այն երկար ժամանակով քողարկելուն: Թերևս կազմակերպությունը կարող է մեղմել իր հասցրած վնասը, ինչպես նաև չեզոքացնել Էրդողանի խեղկատակությունը՝  նրան հրապարակայնորեն զրկելով իր մրցանակից»:

Ցավոք, Ռուբինը ինը տարի ուշացումով է քննադատում Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից Էրդողանի մեծարումը: Դեռևս 2004 թվականին, պարգևատրման արարողության օրերին ես քննադատական հոդված գրեցի Ամերիկայի հրեական կոնգրեսի և նրա նախագահ Ջեկ Ռոսենի հասցեին, ով անհեթեթորեն հայտարարել էր, թե իր կազմակերպությունը մեծարում է Էրդողանին որպես «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի:

Այժմ, երբ ամբողջ աշխարհն «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի ֆասադի հետևում տեսավ Էրդողանի իսկական դեմքը, շատ ուրիշները ևս պետք է վերանայեն իրենց մրցանակները, որոնք առատորեն պարգևել են այս անարժան ղեկավարին:

Օրինակ՝ հրեական «Ընդդեմ զրպարտությունների լիգան» (ADL) պետք է չեղյալ համարի իր հեղինակավոր «Հոգատար արիության մրցանակը», որը շնորհել է Էրդողանին 2005 թվականին: Այդ «երջանիկ» առիթով Թուրքիայի վարչապետը «Ընդդեմ զրպարտությունների լիգայի» ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին մատնանշեց Թուրքիայի «սերտ հարաբերությունները Իսրայելի հետ» և խոստացավ «զրոյական հանդուրժողականություն հակասեմական ելույթների» համար:

Ահա Էրդողանին շնորհված մի քանի այլ պարգևներ, որոնք պետք է հետ վերցվեն.

Պետական մեդալներ.

– Ռուսական պետական մեդալ նախագահ Վլադիմիր Պուտինից (1 հունիսի 2006 թ.)

– «Բյուրեղյա Հերմես» մրցանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից (15 ապրիլի 2007 թ.)

– «Նիշան է Պակիստան», Պակիստանի բարձրագույն մրցանակը (26 հոկտեմբերի 2009 թ.)

– Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ «Իսլամին ծառայելու համար» (12 հունվարի 2010 թ.)

– Վրաստանի «Ոսկե գեղմ» շքանշան (17 մայիսի 2010 թ.)

– Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի միջազգային մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար (29 նոյեմբերի 2010 թ.)

– Քուվեյթի «Կարկառուն դեմք իսլամակամ աշխարհում» մրցանակ (11 հունվարի 2011 թ.)

 

Պատվավոր դոկտորի կոչում.

– Նյու Յորքի Սենտ Ջոնս համալսարան (26 հունվարի 2004 թ.)

– Մադրիդի եվրոպական համալսարան (18 մայիսի 2010 թ.)

– Մոսկվայի պետական համալսարան (16 մարտի 2011 թ.)

– Շանհայի միջազգային ուսումնասիրությունների համալսարան (11 ապրիլի 2012 թ.)

– Ալժիրի համալսարան (5 հուլիսի 2013 թ.)

 

Պատվավոր քաղաքացի.

– Հարավային Կորեա (փետրվար, 2004 թ.)

– Իրան (փետրվար, 2009 թ.)

– Կոսովո (նոյեմբեր, 2010 թ.)

 

Բոլոր նրանք, ովքեր պարգևատրել են Էրդողանին, ուղղակի անպատվել են իրենք իրենց: Որքան շուտ նրանք չեղյալ համարեն իրենց պարգևները, այնքան շուտ կազատվեն իրենց նախկին ապաշնորհ արարքից:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

«Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի». Հռոմի պապ Ֆրանցիսկ

Rio-de-Janeiro-statueԿաթոլիկ աշխարհին նոր շունչ բերած Հռոմի պապ արգենտինացի Ֆրանցիսկը, որը այդ պաշտոնին ընտրվեց այս տարվա մարտ ամսին, երեկ առաջին անգամ որպես պապ լքեց Իտալիայի սահմանը: Պապ Ֆրանցիսկը առաջին պաշտոնական այցով մեկնեց Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրո քաղաք: 4 ամիս առաջ պապական պաշտոնը ստանձնած Ֆրանցիսկը Ռիոյում մասնակցելու է «Կաթոլիկ աշխարհի երիտասարդության օրվա» բացման արարողությանը և որոշ միջոցառումներին:
Պապի՝ Բրազիլիա կատարած այս կարևոր այցին մոտիկից հետևելու համար նրա հետ 70 լրագրող է մեկնել նույն ինքնաթռով: Հայտնում են, որ 12 ժամ տևած թռիչքի ժամանակ պապը ինքնաթռում շփվել է մի շարք լրագրողների հետ և չի խուսափել կատակելուց: Իտալական մամուլի հրապարակած տեղեկության համաձայն՝ Պապը ինքնաթռում գտնվող բրազիլացի լրագրողներից մեկին ասել է. «Դե Աստված բրազիլացի է: Դուք էլ ուզում էիք, որ պապն էլ այստեղից լիներ»:
Հետաքրքրական է, թե թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը վերոնշյալի վերաբերյալ ինչ է գրում: «Պապի ընտրությունների ժամանակ ամենահավանական թեկնածուների թվում իրենց երկրից էլ մի կարդինալ լինելու փաստը բրազիլացիներին հույսեր էր ներշնչում: Սակայն արգենտինացու ընտրվելուց հետո Պապը նրանց մխիթարում է «Դե Աստված բրազիլացի է, ոչինչ, թող պապն էլ այստեղից չլինի» խոսքերով»:

 

Հրապարակվել են «Գեզի» այգու ցույցերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ

geziՍտամբուլի գլխավոր դատախազությունը մի զեկույց է հրապարակել՝ կապված «Գեզի» այգու համար վերջերս ծավալված իրադարձությունների հետ: Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ «Գեզի» այգու դեպքերի հետ կապված ընդհանուր առմամբ 715 մարդ է ձերբակալվել, որոնցից 179-ը դատարանի առաջ են կանգնելու: Ձերբակալվածներից 41 հոգու ազատ են արձակել համաձայն ներկայացված բողոքի, իսկ ևս 57 կասկածյալի՝ անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը՝ «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ 110 մարդ ձերբակալվել է մամուլում կամ սոցիալական մեդիայում վիրավորական և հրահրիչ հրապարակումներ անելու մեղադրանքով: «Այս հետաքննությունների մեծամասնությունը անցկացվելու է պետական պաշտոնյաներին վիրավորելու պատճառով»,-նշված է դատախազության հայտարարության մեջ:

 

Ռոբին Ուիլյամսը ստորագրել է իր երկրպագուհու հետույքին

robbiՀանրահայտ երգիչ Ռոբին Ուիլյամսի հետ մի զավեշտալի դեպք է պատահել Շվեդիա կատարած իր համերգային շրջագայության ժամանակ: Գյոթեբորգ քաղաքում համերգի ժամանակ Ուիլյամսը որոշել է չմերժել իր երկրպագուհիներից մեկին և ստորագրել նրա հետույքին: Հենց համերգի ժամանակ Ռոբին բեմ է կանչում պաստառի միջոցով իրենից ստորագրություն խնդրող երկրպագուհուն և ստորագրում նրա հետույքին: Համերգից հետո ցանկալի ստորագրությունը ստացած Լոն Մարտինսենը «Facebook»-յան իր էջում գրել էր Ռոբինի՝ իրեն արված հետևյալ հաճոյախոսության մասին՝ «հրաշալի հետույք ունես»:
«Ռադիկալը» գրում է, որ աղջիկը իր «Facebook»-յան էջի գլխավոր նկարը տեղադրել է հենց իր հետույքին ստորագրելու պահը: Զարմանալի չէ, որ Լոնը համարձակություն է ունեցել կիսամերկ կանգնել 65 հազար հանդիսականի առաջ, քանի որ նա հանդիսանում է Ռոբին Ուիլյամսի 12 տարվա երկրպագուհին: «Ուիլյամսի հետ իմ հանդիպումը անիրական մի բան էր»,-պատմել է համերգից հետո իր ապրած ոգևորության պատճառով անքուն գիշեր անցկացրած երկրպագուհին:

Ֆորբսը 30 տարեկանից ցածր ամենաշատ վաստակող աստղ է ճանաչել Լեդի Գագային

lady-gagaՖորբս ամսագիրը Լեդի Գագային ճանաչել է որպես 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղ: Չնայած փոփ երգչուհին իր կոնքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել մի շարք շրջագայություններ, սակայն 2012թ-ի հունիսից մինչև 2013 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հասցրել է վաստակել 80 միլիոն դոլար: Գագան 2011թ-ին ևս ճանաչվել էր ամենաշատ վաստակող աստղ: Ամենաշատ վաստակող աստղերի եռյակի մեջ մտել են Ջասթին Բիբերը և Թեյլոր Սվիֆթը:

Լեդի Գագան 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը գլխավորում է 80 միլիոն դոլարով: Եգչուհին ավելի շատ կվաստակեր, եթե վնասվածքի պատճառով չհետաձգեր իր տուրը: Ըստ Ֆորբսի՝ այդ տուրը միայն հունվար ամսվա ընթացքում հավաքել է 168 միլիոն դոլար:

Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը՝ մոտավորապես 58 միլիոն դոլարով:
Երրորդ տեղը զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը, որը 2012թ-ի հունիսից մինչև 2013թ-ի հունիսն ընկած հատվածում վաստակել է 55 միլիոն դոլար:

Ցուցակը կազմելու համար Ֆորբսի թիմը կապվել է երգիչների մենեջերների, ռեժիսյորների և տարբեր մարդկանց հետ, որից հետո DJ և ռեժիսյոր Կալվին Հարիսին 52 միլիոն դոլարով դրել է չորրորդ տեղում: Ռիհաննան զբաղեցնում է հինգերորդ տեղը 46 միլիոն դոլարով:

Ֆորբսի 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը.

  1. Լեդի Գագա՝ 80 միլիոն դոլար
  2. Ջասթին Բիբեր՝ 58 միլիոն դոլար
  3. Թեյլոր Սվիֆթ՝ 55 միլիոն դոլար
  4. Կալվին Հարիս՝ 52 միլիոն դոլար
  5. Ռիհաննա՝ 46 միլիոն դոլար
  6. Քեթի Փերի՝ 39 միլիոն դոլար
  7. Ադել՝ 25 միլիոն դոլար
  8. Ջենիֆեր Լոուրենս՝ 26 միլիոն դոլար
  9. Քրիսթին Սթյուարթ՝ 22 միլիոն դոլար
  10. Թեյլոր Լոթներ՝ 22 միլիոն դոլար

 

Մի տրանսսեքսուալ զույգի պատմություն

transԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքում 17-ամյա Էմերալդը, փոխելով իր սեռը, դարձել է տղամարդ, վերցնելով Արին անունը: Միևնույն ժամանակ 19-ամյա Լյուկը որոշում է կին դառնալ՝ իր համար ընտրելով Քեթի անունը: Այսպիսով տղամարդ դարձած աղջիկն ու աղջիկ դարձած տղամարդը արդեն երկու տարի է, ինչ միասին են և շատ երջանիկ են:
Թուրքական «Վաթանը» պատմում է այս տրանսսեքսուալ զույգի մասին: Արդեն տղամարդ դարձած Արինը նշում է, որ շատ էր նեղվում իր կրծքերից, այդ պատճառով էլ որոշեց վիրահատության ենթարկվել: «Հիմա լողավազան մտնելիս կամ էլ մարզասրահում ծանրություն բարձրացնելիս ոչ ոք ինձ զարմացած չի նայում: Բոլորը կարծում են, որ ես սովորական մի տղամարդ եմ: Արդեն կարող եմ ափ գնալ միայն կարճ տաբատով և այդպես էլ ծովը մտնել: Ի վերջո կարողացա նորմալ տղամարդ դառնալ: Ես շատ հաջողակ եմ, որ իմ մեջքին կանգնած ընտանիք և Քեթիի նման ընկերուհի ունեմ»:
Արինն ու Քեթին ծանոթացել են երկու տարի առաջ տրանսսեքուսալների աջակցության համար ստեղծված խմբում: Նրանց միավորող հանգամանքը կյանքի նման փորձը դարձավ: «Արինը ինձ համար միշտ տղամարդ է եղել: Վիրահատությունից հետո նա ավելի ինքնավստահ դարձավ և սկսեց իրենց ավելի հանգիստ զգալ: Ես շատ լավ եմ հասկանում, թե Արինը ինչ է զգում, քանի որ ինքս էլ տրանսսեքսուալ եմ»,-պատմել է Քեթին:
Այս տրանսսեքսուալ զույգը մեծ աջակցություն է ստանում իրենց ընտանիքների կողմից: Սակայն նույնը չի կարելի ասել ընկերական շրջապատի մասին: Այնուհանդերձ Արինն ու Քեյթը միասին են և սիրում են իրար:

 

Մեքսիկայում 72 մլն տարվա հնության դինոզավրի պոչի կմախք

dinazorՄեքսիակայի հնագիտության և պատմության ազգային ինստիտուտը հայտնել է Կոաուլա նահանգի հյուսիսում հնագիտական պեղումների ժամանակ քարացախ դինոզավրի 5 մետրանոց պոչի հայտնաբերման մասին, որը բաղկացած է 50 ողից: Մասնագետների գնահատմամբ՝ գտնված մասունքները պատկանում են խադրոզավրին, որը այստեղ ապրել է մոտ 72 մլն տարի առաջ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գտածոն կարելի է բացառիկ համարել, քանի որ դինազովրի պոչը առաջին անգամ Մեքսիկայում է հայտնաբերվել: Հնագետ Ֆելիսա Ագիլարի խոսքերով՝ հայտնաբերվել է դինոզավրի կմախքի գրեթե կեսը, որը 12 մետր երկարություն ունի: Պեղումները 20 օրում են իրականացվել:

 

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած կրակահերթի ժամանակ 1 մարդ է զոհվել

Turkish soldiers patrol and search for mines on a road surrounded by rugged mountains in south-eastern province of SirnakԹուրք զինվորականը հայտնել է, որ իրենց զինվորները հետադարձ կրակ են բացել մի խումբ մարդկանց վրա, որոնք փորձում էին անօրինական կերպով անցնել թուրք-սիրիական սահմանը՝ արդյուքում սպանելով նրանցից մեկին:

Այս երկու երկրների 910 կմ երկարություն ունեցող ընդհանուր սահմանի վրա դեպքեր հաճախ են տեղի ունենում: Թուրքական անվտանգության ուժերը միշտ հակադարձ հարված են տալիս Սիրիայից թուրքիայի տարածքի ուղղությամբ արձակված կրակահերթին կամ հանցավոր խմբերի կամ այլ մարդկանց երկրի տարածք անօրինական մուտք գործելուն:

Զինվորականը նաև հայտնում է, որ երկուշաբթի երեկոյան ութ քաղաքացիական անձից բաղկացած խումբը 15 կրակոց է արձակել սահմանապահների ուղղությամբ՝ անտեսելով կանգնելու նրանց կոչերը, որից հետո զինվորները կրակ են բացել:

Այս հայտարարությունից զատ զինվորականները երեքշաբթի նաև հայտնել են, որ յոթ զինվորներ թեթևակի վնասվածքներ են ստացել, երբ Սիրիայից սահմանը հատած նավթագողերի խումբը քարեր է նետել նրանց վրա:

 

Ճապոնիայում անցորդները հրել են 32 տոնա կշռով գնացքը կնոջը ազատելու համար

japanese-commuters-free-woman-moving-32-ton-trainՏոկիոյում օրվա ամենածանրաբեռնված երթևեկության ժամին տասնյակ անցորդներ 32 տոնա կշռով գնացքը թեքելու համար սկսել են հրել այն:

Երկաթգծի ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի առավոտյան Տոկիոյի կայարաններից մեկում կինը գնացքից իջնելիս ընկել է գնացքի և հարթակի միջև գտնվող անցքի մեջ:

Ավելի քան 40 ուղևորներ և երկաթգծի աշխատակազմը սկսել են հրել գնացքը՝ կնոջը ազատելու համար: Ներկայացուցչի տեղեկություններով՝ գնացքի վագոնը սովորաբոր կշռում է 30,000 կգ, սակայն այն այս ու այն կողմ ճոճվելու հնարավորություն ունի:

Անցորդներին հաջողվել է գնացքը բավականաչափ թեքել կնոջը ազատելու համար:

Մոտավոր 30-նն անց կինը այդքան էլ լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Դեպքից մոտ ութ րոպե անց գնացքը կրկին շարժվել է:

 

Գողն աճյունամոխիրը շփոթել է կոկաինի հետ

o_733546Թեննեսի նահանգի 28-ամյա բնակիչը հարևանի տուն է սողոսկել և գողացել  արյունամոխրով սափորը: Հետո պարզվեց, որ դա տանտիրոջ մոր աճյունասափորն է: Դրանից հետո գողը թաքնվել է իր տատի բնակարանում, իսկ երբ նրան ոստիկանությունը հայտնաբերեց,բնականաբար տատը սկսեց թոռանը պաշտպանել: Նա  չհերքեց, որ թոռն իսկապես գողություն է կատարել, սակայն ասել է, որ խեղճն ամենևին մտադրություն չուներ հանգուցյալի հիշատակը վիրավորել: Երիտասարդը կարծել է, թե տուփի մեջ թմրանյութ է: Եիտասարդին ձերբակալել են, իսկ տատը փորձում է նրան արդարացնել, ասելով, որ թոռը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:Նա հավատացրել է, որ թոռը երբեք միտումնավոր աճյունասափոր չէր գողանա: Այս խոսքերը հաստատել է նաև երիտասարդի մայրը:

Ոստիկանության տեղեկացմամբ, գողը չի հասցրել սափորի պարունակությունը փրձել, քանի որ սափորի վրա կպցված հանգուցյալի անուն-ազգանունով թուղթն անվնաս է:

Սա եզակի դեպք չէ, երբ գողերն աճյունասափորը շփոթում են թմրանյութի գաղտնարանի հետ: 2010-ին Ֆլորիդայի նահանգից  3 բնակիչ գողացել էին մարդու ու շան աճյունասափորներ ու առանց հապաղելու փորձել դրանց  պարունակությունը:

Կարեն Անդրեասյանը` Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին

Կարեն-ԱնդրեասյանՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ռուսական  Life News-ին տված հարցազրույցում պատմել է  “Մատրոսսկայա տիշինա” քննչական մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին.

“Հարությունյանի ձերբակալության կադրերը Հայաստանում քաղաքացիների վրդովմունքն են առաջացրել: Սակայն, այսօրվա հանդիպման ժամանակ ես տեսա, որ Հարությունյանը համապատասխան էր հագնված, սափրված էր ու կուշտ: Նա ինձ տեղեկացրեց, որ ապահովված է ամեն անհրաժեշտով”:

Իրավապաշտպանը  նաև այն միտքն է հայտնել, որ Հարությունյանի արտահանձնումն այս պահին անհնար է. “Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել արտահանձնման մասին: Ռուսաստանի դատարանը պետք է դեռևս դատավճիռ կայացնի: Երբ մեղադրեն, այնժամ հայկական կողմը կարող է  Հարությունյանին տեղափոխել հայրենիք` պատիժը կրելու”:

46-ամյա Հրաչյա Հարությունյանը մեկուսարանի բուժկետում է, քանի որ առողջական վիճակի հետ կապված բողոքներ ունի: Քննիչներին այդպես էլ դեռևս չի հաջողվել նրան հարցաքննել:

Life News

Գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլարի արծաթ են դուրս բերել

o_802211Ամերիկացի գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլար արժողությամբ արծաթյա ձուլակտորներ են հանել: Թանկարժեք բեռը դուրս է բերվել 1941-ին խորտակված Gersoppa նավից:

Այն արծաթով բեռնված դուրս է եկել Կալկաթայի նավահանգստից ու խորտակվել գերմանական սուզանավի կողմից` Իռլանդիայի ափերից 500 կմ հեռավորության վրա: Փրկվել է միայն կապիտանի օգնականը: Նավը հայտնաբերվել է 2 տարի առաջ:Ամերիկյան ֆիրման  ստորջրյա ռոբոտներով սկսել է արժեքավոր բեռի վերհանումը: Հաջողվել է դուրս բերել ձուլակորների 99%-ը, հայտնում է “Россия 24”-ը: Գտածոյի մեկ հինգերորդ մասը կստանա բրիտանական կառավարությունը, իսկ մնացածը գանձախույզներին կմնա:

 

Հնդկաստանի հարավում շենք է քանդվել. կան զոհեր

211344Առնվազն 5 մարդ, այդ թվում` 2 երեխա են զոհվել Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում, շենքի փլուզման հետևանքով:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի պատը քանդվել ու ընկել է հարևանությամբ գտնվող 2 խրճիթների վրա: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևն է, որը չի դադարում կիրակի օրվանից: Հնդկաստանում ԶԼՄ-ների հաղորդմամբ, նման փլուզումները հաճախադեպ են` շինարարական խախտումների պատճառով: Այս ամսիս, կրկին Հայդարաբադում, շենքի փլուզումը 12 մարդու մահվան հանգեցրեց: