Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման պատճառով սպանվել է Չեչնիայի Հանրապետության(վարչական միավոր ՌԴ-ում) հյուպատոս Մեդեթ Ունլյուն, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը։

Ոստիկանության հետաքննության համաձայն` հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։

Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին: Ոստիկանությունը փնտրում է նրանց։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ևս մասնակցելու է այդ գործին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։

Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։

Թուրքական “Անադոլու” գործակալությունը ցանկանում է քրդերենով լուրեր հաղորդել

Թուրքական “Անադոլու” գործակալությունը ցանկանում է քրդերենով լուրեÖԹուրքական “Անադոլու” լրատվական գործակալության տնօրեն Քեմալ Օզթուրքը մեկնել է Հյուսիսային Իրաք՝ հանդիպելու Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավար միավորի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։

Գործակալությունը հաղորդում է, որ “Անադոլու”-ի տնօրենը Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ցանկանում են Էրբիլում գրասենյակ բացել և քրդերենի երկու ճյուղերով՝ քուրմանջիով և սորանիով, լուրեր հրապարակել։

Քեմալ Օզթուրքը ասել է, որ այդ գործընթացին հետևում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ընդգծելով, որ վերջինս “քրդերի ամենասիրելի քաղաքական գործիչն է”:

 

Ադրբեջանը`մարդու իրավունքների կոպիտ խախտման երկիր. Amnesty International

Ադրբեջան`մարդու իրավունքների կոպիտ խախտման երկիր. Amnesty InternationalAmnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակել է աշխարհում մարդկանց իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Զեկույցում տեղ է գտել 159 երկիր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Ադրբեջանին նվիրված բաժնում ասվում է. “Կառավարությունը շարունակում է ահաբեկել և բանտարկել կառավարությանը քննադատողներին: Արգելված են խաղաղ ցույցերը: Ոստիկանությունում խոշտանգումները սովորական երևույթ են դարձել”:

Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում կան խղճի բանտարկյալներ: Իշխանությունները հետապնդում են մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքն են կատարում, վախեցնում և ձերբակալում են նրանց:

Բաքվի կենտրոնում դեռևս արգելված է հանրային բողոքներ իրականացնելը: Նոյեմբերին իշխանությունները խստացրել են “չարտոնագրված” բողոքների կազմակերպման և իրականացման համար պատիժը: Համաձայն այդ փոփոխությունների` տույժը կկազմի միչև 3 տարվա ազատազրկում և 10.000 դոլար տուգանք: Վերջին տարվա ընթացքում Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ ենթարկվել են վարչական կալանքի: Մինչդեռ բողոքի պատճառ եղել են կաշառակերությունը, խաղաղ պայմաններում զինվորների կորուստը և իշխանությունների կեղծիքները, նշվում է զեկույցում:

Chrome-ում հայտնվել է “բանավոր որոնում”

23014309.910957.9306Google ընկերությունը  Chrome –ի նոր`”բանավոր որոնման” բրաուզեր է տեղադրել: Այն հասանելի է Chrome 27  նորագույն  վարկածով: “Բանավոր որոնումը” թույլ է տալիս օգտատիրոջը  Google-ին հարցեր ուղղել ձայնով, բարձրախոսի միջոցով:

Հարց տալու համար հարկավոր է  որոնողական տողի բարձրախոսի պատկերի վրա սեղմել: 2011-ի Chrome-ի “ձայնային որոնումից”  “բանավոր որոնումը” տարբերվում է  նրանով, որ կարելի է ոչ թե հրահանգներ տալ, այլ ամբողջ նախադասություններ, այն պահպանում է հարցումների միջև կապը. օրինակ, եթե հարցնեք` ով է Օբաման: Ապա շարունակեք`քանի տարեկան է: Որոնողական համակարգն առանց ճշգրտելու կհասկանա, որ խոսքն Օբամայի մասին է:

Ապագայում բարձրախոսի նշանը սեղմելու հարկ էլ այլևս չի լինի: Բավարար կլինի միայն արտաբերել` «OK Google» ու այն կակտիվանա:

 

 

 

Ադրբեջանական բանտում բանտարկյալը հացադուլ է հայտարարել

1 (7)Ադրբեջանի Գուբա քաղաքում անցած տարվա մարտին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակակված և 4,5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Գաբիլ Ալիևը բանտում հացադուլ է հայտարարել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գաբիլ Ալիևն այդկերպ պահանջում է չեղյալ հայտարարել իր դատավճիռը: Վերջինս պնդում է, որ իրեն ապօրինի են ազատազրկել: “Իմ ամուսինը մեղավոր չէ: Նա անժամկետ հացադուլ է սկսել` ի նշան իր ապօրինի ձերբակալության դեմ բողոքի”, -ասել է Գ. Ալիևի կինը:

Հիշեցնենք, որ Գուբայում 2012թ. մարտի 1-ին  շրջանի (Գուբայի) ղեկավար Ռուաֆ Հաբիբովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերաճեցին անկարգությունների: Այդ ակցիաներին մասնակցել է մոտ 10.000 մարդ: Պատճառը Գուբայի շրջանի բնակչների հասցեին Հաբիբովի թույլ տված վիրավորական արտահայտություններն էին: Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դժգոհել էր գուբացիներից՝ ասելով, որ “նրանք դավաճաններ են, որոնք պատրաստ են 30 մանաթով վաճառել իրենց հողատարածքները և հեռանալ շրջանից”:

Այդ գործով դատապարտվել է 24 մարդ:

Մեծ Բրիտանիայում գաղտնալսել են թագավոր Էդուարդ VIII հեռախոսազրույցները

i (3)Մեծ Բրիտանիայի իշխանությունները գաղտնազերծել են  երկրի Ազգային արխիվի փաստաթղթերը: Դրանց համաձայն, 1936-ին բրիտանական կառավարությունը գաղտնալսել է թագավոր Էդուարդ VIII  հեռախոսազրույցները:

Փաստաթղթերի համաձայն, ՆԳ նախարարը կարգադրել է  Եվրոպայի հետ թագավորի բոլոր զանգերը լսել, մինչ նրա` ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու նպատակով գահից հրաժարումը:

Մեկնաբանների կարծիքով, այդ փաստը վկայությունն է այն բանի, թե որքան  կառավարությունը չի վստահել միապետին:

 

Լեհաստանում բացակայող դեմք են փոխպատվաստել

article-2329028-19EFB9C9000005DC-571_634x823Լեհաստանում բժիշկները փրկել են 33-ամյա մեռնող հիվանդին` դիմային հյուսվածքների փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարելով:

Պրոֆեսոր Ադամ Մաչեևսկու ղեկավարությամբ, վիրաբույժների խումբը արտադրական վթարի հետևանքով տուժած 33-ամյա տղամարդու դեմքի ամբողջական փոխպատվաստում են կատարել:

2013-ի ապրիլի կեսին քարհատ սարքով աշխատանքի ժամանակ  Գրզեգորզը վնասվածք էր ստացել. դեմքը լրիվ խեղվել էր: Ինչի հետևանքով նա, փաստորեն մնացել էր առանց դեմքի ու հայտնվել մահվան եզրին: Միակ փրկությունը դեմքի ամբողջական փոխպատվաստումն էր, սակայն վիրաբուժական նման միջամտություն առաջներում չէր կատարվել խիստ կարճ ժամկետում:article-1268104-09420C2C000005DC-944_634x432_popup

Մենք ստիպված էինք դոնոր գտնել շատ սեղմ ժամկետում, այլ ընտրություն չկար: Բարեբախտաբար դոնոր արագ գտնվեց: Մահացած 30-ամյա տղամարդու ընտանիքը համաձայնեց բժիշկներին տալ նրա դիմային հյուսվածքը:”Մենք վերակառուցեցինք տուժածի դեմքը` կոպերից մինչև կզակ ու քիմք: Վիրահատությունը տևեց  27 ժամ: Սա աշխարհում նման վիրահատությունների իմաստով ամենաարագն էր”,պատմել է պրոֆեսորը:

Իսկ լրագրողները հավելել են, որ   երկու տարբեր դոնորներից տուժածին են փոխպատվաստել նաև սիրտ ու լյարդ:

“Սա Լեհաստանում դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն է: Դա պատմական փաստ է ոչ միայն մեր երկրի բժիշկների համար, այլև ողջ աշխարհի, քանի որ առաջին անգամ է որ կատարվում է շտապ  փոխպատվաստում”,ասել է  ուռուցքաբանության կենտրոնի մամլո քարտուղարը:

Հիվանդանոցի բժիշկների  տեղեկացմամբ, հիվանդի վիճակը կայուն է: Հիմա Գրզեգորզը դեղորայք է ընդունում, ինչը նրան կօգնի վերականգնվելուն:

Ամերիկացիները սուպերմարկետները փոխարինում են աղբամաններով

400-3ԱՄՆ-ում   ավելի շատ կողմնակիցներ է հավաքում ֆրիգան շարժումը.մարդիկ կյանքի համար անհրաժեշտ ամեն բան հայթայթում են աղբանոցներից` քարոզելով հակասպառողականությունը:

“Բարի օր, ես ֆրիգան եմ, ու տեսեք, թե այսօր ինչ եմ կարողացել հավաքել ճամփեզրից”,ահա այսպես է մասնակիցներին ողջունում Դևիդ Էմանուելը` Նյու Յորքի տրեշ տուրի մասնակիցներին:

“Այստեղ բանան է, մի քանի տեսակի հաց, ըմպելիք, լոլիկ, չինական կաղամբ, կարտոֆիլ, հազար, դեղձ, շատ այլ միրգ ու բանջարեղեն, ծաղիկներ: Ոմանք դրանք նետում են, առանց մտածելու,  մյուսները քաղցած են ու մեջք են կոտրում համեստ ճաշի համար: Մենք այս տեսականին ստանում ենք լրիվ անվճար”:400

Ֆրիգանի պատվո յուրօրինակ կոդեքս է համարվում աղմաբանի մոտ իրենցից հետո մաքրություն պահպանելն ու  դրա պարունակությունը մանրակրկիտ ձևով տեսակավորելը:

“ԱՄՆ-ում մթերքի  կանխամտածված գերածախս է լինում: Խանութների դարակները լցված են ապրանքով, որպեսզի առատության տպավորություն ստեղծվի.գնորդին դա դուր է գալիս: Իսկ երբ նոր խմբաքանակ է բերվում, ապա խանութում դրա համար պարզապես տեղ չի մնում: Այդ ժամանակ դարակների մթերքը պարզապես աղբանոց  են նետում”,-ասում է ավագ դասարանների ուսուցիչ , ֆրիգան Ջանեթ Կելիշը:

Նման ճակատագիր ունեն մթերային բոլոր ապրանքների 40%-ը: Դրանց մեծ մասը ֆրիգանները “փրկում” են, ինչպես նրանց մոտ է ընդունված ասել: Նման կերպ ֆրիգանները տնտեսում են ոչ միայն բնական պաշարները, այլև` սեփական գրպանի 100-ավոր դոլարներ, ամսական:

“Ամենաշատը մեզ մոտ հացն է արժանանում անփույթ վերաբերմունքի:  Երեկոյան, խանութը փակվելուց հետո մոտեցեք հացաբուլկեղենի խանութին ու կտեսնեք, թե որքան լավ հաց է նետվում աղբաման: Դ ա ազդում է նաև հացի գնի վրա.չէ որ ապրանքի նկատմամբ նման վերաբերմունքը ծածկվում է գնի վրա հավելյալ արժեքով:

Շատ ֆրիգաններ վճարում են միայն  բնակության համար: քաղաքային աղբանոցներում նրանք գտնում են նաև նոր կամ գրեթե նոր հագուստ, կահույք, հայտնի մակնիշի տեխնիկա:

Սակայն նման կենսակերպն ամեն մեկին հարմար չէ:

“Աղբաման քչփորելը լուրջ քայլ է մարդկության մեծամասնության համար: Սակայն սնունդը հարգել կարող է ամեն ոք: Արժե մանրակրկիտ կերպով պլանավորել բոլոր ծախսերը, ավելցուկն ու հին իրերը կիրառելու ձև գտնել:

Քուրդ քորուջուներին անհանգստացնում են Քրդական հարցի լուծման գործընթացի հետևանքները

korucu  Անգլիական «The Guardian» թերթը հանդիպել է Հաքյարիում գտնվող քուրդ քորուջուների (գյուղական պահակներ) հետ և խոսել Քրդական հարցի լուծման գործընթացում նրան գրաված դիրքորոշման և մտավախությունների մասին: Նրանք իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, թե PKK-ի և թուրքական կառավարության միջև որևէ համաձայնությունից հետո իրենք կհայտնվեն մեջտեղում և կդառնան վրեժխնդրության թիրախ:

Մասնավորապես քորուջու Մուստաֆա Ջանը նշել է. «Մենք մեծ հույսեր ենք կապում լուծման գործընթացի հետ, սակայն մեզ վշտացնում է այն, ինչ լինելու է մեզ հետ: Այս վախը կապված է 30 տարի առաջ թուրքական պետության կողմից քրդաբնակ շրջաններում ներդրված քորուջուներից մեկը լինելու հանգամանքի հետ: Գյուղական պահակների ապագան Քրդական հարցի կարևորագույն տարրերից մեկն է: Այժմ 50 հազարից ավել քորուջու կա, սրանց կեսի չափ էլ կամավորներ կան»:

Ջանը նշել է, որ 1990-ականներին գյուղացիները քորուջու են դարձել այլ աշխատանք չգտնելու պատճառով: «Թուրքական բանակը սպառնում է նրանց, ովքեր դուրս չեն գալիս PKK–ի դեմ: Սակայն անցած ամիս Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը պահանջեց, որպեսզի վերացվի քորուջուների համակարգը»,-իր մտավախությունն է հայտնել քորուջու Մուստաֆա Ջանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը կայցելի ահաբեկչության վայր

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մայիսի 30-ին կայցելի Հաթայի վիլայեթի Ռեյհանլը շրջան, որտեղ վերջերս ահաբեկչական պայթյուններ էին տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է  «Anadolu» գործայալությունը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի փոխնախագահ և մամլո քարտուղար Հուդեյն Չելիքը:

Վերջինիս խոսքերով՝ Էրդողանը այցելելու է Ռեյհանլըի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և անձամբ  հայտնելու է իր ցավակցությունները: Բացի այդ, վարչապետը կլինի այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչությունները, կհանդիպի դեռևս բուժվող վիրավորների հետ:

Աշխարհի ամենաազդեցիկ զույգերը

ol3001369294005«Forbes»-ի վերջին համարում հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ ամուսնական զույգերի  ցուցակը, որտեղ բացարձակ առաջատար են Օբամաները:

Հրատարակությունը նշել է, որ Միշել Օբաման  հիմա ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան  նրա ամուսինը: Նրա նկատմամբ բարեհաճ է  ԱՄՆ քաղաքացիների 67%-ը:

Առաջին տասնյակում են հայտնվել`Մելինդա և Բիլլ Գեյթսերը,Ջեյ Զին ու Բեյոնսեն, Սի Ցզինպինն ու Պեն Լիյուանը, Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը,  Պորտիա դե Ռոսսին ու Էլեն Դեջեներեսը, Մարիսա Մայերն ու Զաքարի Բոգը, Հիլարի ու Բիլլ Քլինթոնները,Ժերար Պիկեն ու Շակիրան, Պատրիցիո Բերթելլին ու Միուչա Պրադան:

Հեռուստահաղորդավարին ուղիղ եթերում կերակրել են կրծքով

article-2328571-19EA6004000005DC-628_634x396-1Հոլանդացի հայտնի հեռուստահաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հասարակությանն իր անսովոր արարքով` հաղորդմանը հրավիրված  կերակրող մոր կրծքից կաթ համտեսելով:

Շաբաթօրյա շոուից մի քանի օր առաջ, հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանումների են հրավիրել բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ կանանց, որոնք աջակցում են կրծքի կաթով  ուրիշ մայրերին օգնելու ծրագրին:

Բուռն քննարկման ժամանակ  հաղորդավարն իր զրուցակցին հարցրեց, թե ինչ համ ունի  կաթը, որով կերակրում են նորածիններին: Նա խոստովանեց, որ երբեք գիտակցական կյանքում դրա համը չի տեսել ու հաճույքով դա կաներ:

Կնոջն ասես դա ամենևին էլ չզարմացրեց ու նա հանգիստ կատարեց հաղորդավարի խնդրանքը:

“Եթե դուք չեք կծում, ապա կարող եք անել դա հենց հիմա, խնդիր չկա”,-ասել է հաղորդման հերոսուհին` Վենդին:

400-225Հաղորդավարը կտրականապես հրաժարվել է կաթի շշից համտեսել  և ուղիղ եթերում  սկզբում  հյուրի  աջ, ապա ձախ կրծքից է փորձել կաթի համը:

“Ուղղակի հրաշալի է համտեսումը,ես նույնիսկ  կաթի համով կարող եմ ասել, թե ինչ եք դուք կերել երեկ”:

Հաղորդավարի արարքը կտրուկ քննադատության է արժանացել  ոչ միայն գործընկերների, այլև հեռուստաալիքի ադմինիստրացիայի կողմից ու վրդովմունք առաջ բերել շոուի դիտորդների մեջ:

Հոլանդիայի բնակիչները պարզվում է, պատրաստ չեն  համարձակ էքսպրոմտի ու ղեկավարությանը կոչ են արել հեռացնել “համադամասերին”:

Ադրբեջանում ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը կարող է փակվել

Ադրբեջանում ընդդիմադիր “Ազադլըխ” թերթը կարող է փակվելԱդրբեջնական “Ազադլըխ” ընդդիմադիրր թերթին փակման վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր թերթի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը, հաղորդում է “Contact.az” կայքը:

Դա պայմանավորված է նրանով, որ թերթի տպագրությամբ և տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերությունը հրաժարվել է վճարել վաճառքից ստացված գումարները, իսկ թերթն էլ պետք է զգալի տուգանքներ վճարի:

Այսպես՝ “Ղասիդը” թերթին պարտք է շուրջ 40 հազար մանաթ: Միևնույն ժամանակ ընկերությունը պետք է ամեն ամիս խմբագրությանը վճարի 7 հազար մանաթ:

Բացի այդ՝  Բաքվի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարի՝ թերթի նկատմամբ ներկայացված հայցը, որի հիման վրա 30 հազար տուգանք  էր սահմանվել:

Ապրիլի վերջին  թերթի նկատամամբ 100 հազար մանաթ չափով տուգանք վճարելու դատական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ Գաջիևի՝ այս բոլոր քայլերը ուղղված են թերթին լռեցնելուն: Նա հասարակությանը ևս մեկ անգամ կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն թերթի:

Չեխական ֆիրման կեղծիքի համար գնորդին 140 հազար դոլար տուգանք կվճարի

i (1)Չեխական “Կովարժ Պլյուս” ֆիրման մսային կիսապատրաստվածքներում  տավարի մսի փոխարեն ձիու միս վաճառելու պատճառով ռեկորդային տուգանքի է ենթարկվել:

Սանիտարական ինսպեկցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը 2,67 մլն կրոն (140 հազար դոլար) պետք է վճարի:

Ինսպեկցիայից տեղեկացնում են, որ հետաքննության ընթացքում չի հաջողվել ապացուցել, որ ձիու միսը կիսապատրաստվածքներում հայտնվել է  կանխամտածված կերպով: Փաթեթավորման վրա գրված է “տավարի միս” ու նշված է, որ այն մակաբույծների հայտնաբերման նպատակով հատուկ ստուգում է անցել,  մակաբույծներ,որոնք սակայն հանդիպում են միայն ձիու մսի մեջ:

ԱՄՆ-ում դպրոցական 4 ավտոբուսներ են բախվել միմյանց

iԻնդիանա նահանգում ՃՏՊ պրոցական 4 ավտոբուսներ են բախվել միմյանց, որոնցում 11-18 տարեկան 100 երեխաներ էին :

Ընդհանուր  առմամբ, տուժել է 55 մարդ, այդ թվում` 50 երեխա ու 3 վարորդ: Լուրջ վիրավորվել է վարորդներից մեկը: Նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել:

Վթարը տեղի է ունեցել Նորթ-Ուեբսթր քաղաքից ոչ հեռու, պատճառը դեռևս պարզ չէ:

Աֆղանստանի նախագահը 2014-ին որոշել է պաշտոնից հեռանալ

i (4)Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը 2014-ի ապրիլին կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

“Ես ուժաթափ եմ ու շատ եմ հոգնել”,հայտարարել է 56-ամյա նախագահը, որը ներկայում այցով Հնդկաստանի մայրաքաղաքում է գտնվում:

Համիդ Քարզայը 2001-2002-ին գլխավորել է աֆղանական կառավարությունը: 2004-ին նաախագահական ընտրություններում հաղթանակել է, 2009-ին վերընտրվել է երկրորդ 5-ամյա ժամկետ:

Շակիրան ցուցադրել է իր կրկեսային հնարավորությունները՝ ոտքերը ծալելով գլխի ետևում

sh2Շակիրան իր տեսահոլովակներում միշտ էլ ցուցադրել է իր ճկունությունը, սակայն նա երբեք նման հնարք չի ցուցադրել:

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է իր ոտքերը ծալում գլխի ետևում:

36-ամյա երգչուհին ուրախ էր ցուցադրել իր ոչ այնքան գաղտնի տաղանդը՝ բացատրելով, թե ինքը ինչով կզբաղվեր, եթե երգիչ չդառնար:

Կոլումբացի աստղը իր հնարքը ցուցադրել է The Voice-ի համար դժվար վարժություններ նկարահանելու ժամանակ:

Շակիրան իր երկու ոտքերը ծալել է իր գլխի ետևում՝ հայտնելով, որ ինքը կարող էր ակրոբատ լինել կրկեսում: Նա այնքան էլ հարմար չէր հագնված վարժության համար, քանի որ նեղ ջինսեր էր կրում, սակայն նրան հաջողվել է իր զարմանալի ճկունության շնորհիվ կատարել վարժությունը:

 

Լեռնային Ղարաբաղի հարցում առկա իրավիճակը չի կարող շարունակվել. Սերգեղ Լավրով

lavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական, սոցիալական և մշակույթային բնագավառներում հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր:

Թուրքական «Haber 3»-ը հաղորդում է, որ Լավրովն ու Մամեդյարովը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կոմերից ոչ մեկի համար կարող է ընդունելի չլինել: Առկա իրավիճակի շարունակվելը կնշանակի «Ադրբեջանի հողերի» վերադարձման հարցի և Հայաստանի տնտեսական շրջափակման շարունակությունը»,-նշել է Լավրովը: Վերջինս, հիշեցնելով Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և 1994 թվականին ստորագրված զինադադարից ի վեր տարբեր ձևաչափերով հանդիպումներ անցկացնելու աշխատանքները, հայտնել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նպատակ ունի ապահովել կողմերի արած հայտարարությունների վերածումը հստակ քայլերի:

Աթաթուրքը միասեռակա՞ն է եղել

ataturkԹուրքիայի քաղաքացի Թունչայ Թոքայը akademidergisi.blogspot.com իր բլոգում և «Facebook»-յան էջում տեղադրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի լողափում արված մի լուսանկար և մեջբերումներ անելով գրող և դոկտոր Ռըզա Նուրիի գրքից, այսպիսի հարց էր տվել՝ «Արդյո՞ք միասեռական էր»:

«Habertürk» կայքի լուրի համաձայն՝ քաղաքացի Ալի Թուլումը Թոքային մեղադրել է Աթաթուրքի անձը վիրավորելու և անպատվելու մեջ: Ի պատասխան այս մեղադրանքին՝ Թոքայը ասել է, որ այդ պնդումները իրենը չեն և դրանք վերցված են Ռըզա Նուրիի գրքից: Դատախազությունը, ուսումնասիրելով Նուրիի 1992 թվականին տպագրված գիրքը, Թոքայի վրայից հանել է մեղադրանքը, համարելով, որ նա Աթաթուրքին չի վիրավորել: Սակայն հայցվոր Թուլումի փաստաբանները բողոքարկել են այն: Նոր քննության արդյունքում որոշվել է ընդունել բողոքարկումը՝ համարելով, որ մեղադրյալ Թոքայը անցել է խոսքի ազատության սահմանը:

 

«Femen» շարժման ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզի Աստվածամոր տաճարում (լուսանկարներ)

Femen Activist Protests In Notre-Dame Cathedral - ParisԵրեկ Փարիզի հանրահայտ Աստվածամոր տաճարում 78-ամյա պատմաբան Դոմինիկ Վեները ինքնասպան էր եղել՝ ի նշան բողոքի Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ: Այսօր այդ կապակցությամբ բողոք են կազմակերպել «Femen» շարժման ակտիվիստները՝ գալով Փարիզի Աստվածամոր տաճար: «Radikal» հաղորդում է, որ շարժման ակտիվիստներից մեկի մարմնին գրված է եղել «Հուսով եմ ֆաշիստը կփտի դժոխքում», իսկ մեջքին՝ «Վստահում ենք Աստծուն» (In God we trust) արտահայտության վերափոխված ձևը՝ «Վստահում ենք գեյերին» (In Day we trust):

Նշենք, որ երեկ Վեների ինքնասպանության ժամանակ տաճարում մոտ 1500 այցելու է եղել: