Ամանոր

ԱմանորՏարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկամուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:

Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:Շարունակությունը  կարդացեք այստեղ:

Անկախ

Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

պնՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

 

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորներ

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ Ընդհանուր
Հրադարի խախտում Ականներ Սպանություններ Ինքնասպանություններ Առողջական խնդիրներ Դժբախտ պատահարներ
ՃՏՊ Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ Այլ
2011 – – – – – – – – 32
2012 14 – 2 10 7 14 2 3 52
2013 6 1 5 6 3 5 3 1 30

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։

Ադրբեջան,ՊՆ,կադրային փոփոխություններԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։

Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։

Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։

Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել ենորպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։

Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։

Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:

Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը

2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում,  համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:

Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։

Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալԹեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։

Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետոԱդրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

2013 թվականի կորուստների վերլուծություն

Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:

Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:

Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։

Վիրավորներ/անհայտ կորածներ

Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։

«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ

Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։

Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:

«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:

Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։

Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։

«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:

Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:

Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:

Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։

Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։

Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։

Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։

Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։

Կասկածելի մահեր

• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:

• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։

• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։

• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:

• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։

Նախորդ տարիների հետ համեմատություն

2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97  (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:

Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով:

Անկախ

Մտորելու առիթներ` 2014-ի մրցաշրջանի շեմին

սպորտ2013-ի մրցաշրջանի հերոսը ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է: Նա դարձավ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերում էլ բավարարվեց արծաթե մեդալով: Կասկած չկա, որ նա տարվա Հայաստանի լավագույն մարզիկն է:

Ընդհանրապես մրցաշրջանը հաջող էր մեր երկրի ըմբիշների համար: Պատահական չէ, որ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով նրանցից յոթը լավագույնների տասնյակում են: Ըմբիշները զբաղեցնում են առաջին չորս և վերջին երեք հորիզոնականները: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ստեղծել է բոլոր պայմաններն  այս մարզաձևի ներկայացուցիչների համար: Մարզիկները պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում, չեն մտածում ժամանակից շուտ մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին: Գաղտնիք չէ, որ արժանավորները խրախուսվում են, լավ վարձատրվում: Գնահատվում է ոչ միայն ըմբիշների, այլև մարզիչների, նրանց աշխատանքը, ովքեր օգնում են: Եվ դա տալիս է իր արդյունքը:

Մարմնամարզությունում էլ առաջընթացը շարունակվում է, թեև այս դժվարին մարզաձևն էլ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Ուրախալի է, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյան էլ մեդալների իր հավաքածուն 2013-ին հարստացրել է Եվրոպայի առաջնության հենացատկերի բրոնզե մեդալով, նաև մի շարք պարգևների է արժանացել վերջերս Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցաշարում:

Սամբոն օլիմպիական մարզաձև չէ, սակայն Աշոտ Դանիելյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու փաստը ևս չի կարող չուրախացնել:

Թեև բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դարձել է  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, այս մարզաձևի ներկայացուցիչներին այդպիսի ցուցանիշը բավարարել չի կարող: Ուշադրությունը մեծ է եղել, հատկացվող ֆինանսները` նույնպես, բայց ինչ-ինչ բաներ խանգարել են: Օրերս  բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ գլխավորեց, Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ նոր մարզիչ ունի` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը: Վերջինս աշխատել է ԱՄՆ-ում, նախկինում էլ մարզել Հայաստանի հավաքականը, այդուհանդերձ,  դժվար է ասել, թե ինչ կստացվի:

Ցավոք, հենակետային մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, որոնց սուղ հնարավորությունների պայմաններում մեծ փողեր են տրամադրվում, մեղմ ասած, չեն արդարացրել սպասելիքները:

Այս առումով առաջին տեղում Հայաստանի ծանրորդներն են: Ցավոք, ուրախանալու առիթ չկա, մեծահասակների ներկայացուցչական մրցաշարերում  ձեռքբերումները բացակայում են: Եթե ավելացնենք, որ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար մեր մեկ տասնյակ մարզիկներ որակազրկվել են, հարյուրհազարավոր դոլարների տուգանք է մուծվել, մի մասն էլ պետք է հետո վճարվի, ապա պատկերն էլ ավելի կամբողջանա:  Վստահեցնում են, որ հուսադրող հերթափոխ ունենք, և ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ծանրորդներին թույլատրվի մրցելույթներ ունենալ միջազգային մրցասպարեզներում:

Ձյուդոյիստներն իրենց անհաջողությունները մոռանալու համար վկայակոչում են, որ նոր սերունդ է աճում:

Մեր շախմատիստների և շախմատիստուհիների համար էլ տարին կարելի է կորած համարել: Ցավոք, չունենք այնպիսի գրոսմայստերներ, որոնք Հայաստանի հավաքականում կարող են փոխարինել մեր առաջատարներին:

Իսկ թե ինչու են հետին պլանում հայտնվել, գրեթե մոռացության մատնվել մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները, պարզ չէ:

Ստացվում է, որ առաջնային ուշադրության կենտրոնում պահվող մարզաձևերից արդարացրել են միայն ըմբշամարտի ներկայացուցիչները: Փաստորեն, փողերը ծախսվել են, բայց ուրախանալու առիթ չկա:

2014-ի սկզբին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում  Հայաստանը շատ մասնակիցներ չի ունենա, բայց հայտնի է, որ հանդես կգա մեր երկրի առնվազն մեկ դահուկավազորդ: Այդ ամենը կհստակեցվի հունվարին: Ինչ խոսք, դա լավ է, քանի որ ընթացիկ Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում Հայաստանն ընդհարապես ներկայացուցիչ չունի, մեր երկրի դրոշն էլ բացակայում է:

Մտորելու առիթներ կան: Ցանկալի է, որ 2014-ը մարզական առումով ավելի հաջող լինի, քան անցնող տարին:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

 

 

ԱՄԱՆՈՐ

597b81c30a4614bd1a0957a424058cf1_fullՏարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:

Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:

Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:

Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

Բաղադրատոնսերի համար հետևեք հղմանը`

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Թուրքիան 2013 թվականին. տարվա ամփոփում

turkiye 20132013 թվականը փոփոխությունների տարի դարձավ համաշխարհային քաղաքական կյանքում՝ առաջ բերելով մի շարք նոր երևույթներ և մոտեցումներ, որոնց շարունակությունն ու հետևանքները կտեսնենք արդեն հաջորդ տարի: Աշխարհաքաղաքական գործընթացների այս շղթայում իր ուրույն դերը ունեցավ նաև Թուրքիան՝ և՛ որպես մերձավորարևելյան տարածաշրջանի կարևոր պետություն, և՛ իբրև միջազգային  քաղաքական թատերաբեմի ակտիվ դերակատար: Այսպես, ամփոփելով տարին` կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի համար այն հարուստ էր հասարակական-քաղաքական բազմապիսի շրջադարձներով, որոնք զգալի փոփոխություններ բերեցին երկրի օրակարգում: Վերհիշելով անցած տարին՝ ամիս առ ամիս առանձնացնենք Թուրքիայում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

Հունվար

Ողջ հունվարը Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ուշադրությամբ հետևում էր Ստամբուլի Սամաթիա թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի զարգացումներին: Դաժան մարդասպանը ներխուժել էր մենակ ապրող հայ կնոջ տուն, դանակի յոթ հարված հասցրել տան բնակչուհի 84-ամյա Մարիցա Քյուչուքին`կտրելով նրա կոկորդը: Սրան հետևեց ևս մեկ ավազակության դեպք: Հանցագործը Սամաթիայի բնակչուհի 80-ամյա Սուլթան Այքարին դաժան ծեծի էր ենթարկել: Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը որակվեցին որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում, տեղի ունեցած բողոքի քայլերթեր, որոնց ընթացքում ցուցարարների պաստառներին գրված էին «Մի՛ դիպչիր հայ հարևանիս», «Ատելությունը ձերն է, մարդկայնությունը մերը» արտահայտությունները: Այնուհետև հետաքննությունը պարզեց, որ հանցագործը հայազգի Մուրադ Նազարյանն է:

 

Փետրվար

Այս ամիս Թուրքիայի Դեմոկրատ հասարակության կոնգրեսի համանախագահ, Մարդինից անկախ պատգամավոր Ահմեդ Թյուրքը, խոսելով 1915 թվականին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին, այսպիսի աղմկահարույց հայտարարություն արեց. «Մեր պապերը ճնշել են հայ ժողովրդին, նրանց ձեռքերը արյունոտ են:  Մենք, որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ ընդունեն այս ներողությունը: Քարոզչության համաձայն՝ քրդերն էլ են հայերին դաժանության ենթարել, քրդերն էլ են դրա մասը կազմել, քանի որ նրանց օգտագործել են»: Ահմեդ Թյուրքը իր պապերի գործած արյունալի հանցանքների համար ներողություն խնդրեց հայերից, ասորիներից և եզդիներից:

Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրությունների տեղի ունեցան, որոնց հետևելու համար Երևան էին եկել նաև Թուրքիացի լրագրողներ: Նրանք շրջել էին Երևանի փողոցներով և խոսել քաղաքացիների հետ:

 

Մարտ

Մարտ ամսին քրդական մեծ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ քուրդ ժողովուրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու մասին ուղերձով Թուրքիայում սկիզբ առավ հարյուրամյա Քրդական հարցի լուծման գործընթացը, որը շարունակվեց ողջ տարի: «Թո՛ղ արդեն լռեն զենքերը և խոսեն մտքերն ու քաղաքականությունները: Թափվող արյունը, չնայելով թուրքին, քրդին, լազին, չերքեզին, մարդուց, աշխարհագրական այս սրտից է հոսում: Ես, իմ այս կոչը լսող միլիոնավոր մարդկանց վկայությամբ ասում եմ, որ արդեն մի նոր շրջան է սկսվում, ոչ թե զենքը, այլ քաղաքականությունն է առաջ գալիս»,-ասված էր Օջալանի ուղերձում, որից հետո PKK-ի քուրդ զինյալները սկսեցին հետ քաշվել:

Այս ամիսը Թուրքիայի համար նշանավորցեց նաև արտաքին քաղաքական իրադարձությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ներողություն խնդրեց 2010 թվականին  իսրայելական հատուկ նշանակության ջոկատների՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք քաղաքացի: Այնուհետև կողմերը քննարկեցին նաև փոխհատուցման հարցը:

 

Ապրիլ

 

Ապրիլի 3-ին սպասվում էր, որ կբացվի Երևան-Վան չվերթը, որը, սակայն, թուրքական կողմը չեղյալ համարեց: Եթե «գաղտնի ձեռքը» վերջին րոպեին չխառնվեր այս գործընթացին, շաբաթական երկու անգամ Երևան-Վան թռիչքներ կիրականացվեին: Չվերթը պլանավորող թուրքական «BoraJet» ընկերությունը ոչ մի պարզաբանում չարեց: Մի շարք վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ Երևան-Վան չվերթը չեղյալ համարվեց Ալիևի կառավարության ճնշման տակ՝ վերջ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հնարավոր մի քայլի կատարմանը:

 

Մայիս

 

Տարվա գլխավոր իրադարձությունը Թուրքիայում ծնունդ առավ մայիսի վերջին, երբ մի խումբ ցուցարարներ սկսեցին բողոքել Թաքսիմի «Գեզի» այգու  ծառահատման մասին կառավարության որոշման դեմ: Թուրքիայի համար սովորական համարվող ակցիան, աստիճանաբար տարածվելով ողջ երկրով մեկ, վերածվեց հակակառավարական զանգվածային ելույթի՝ հայտնվելով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքական ոստիկանությունը, արցունքաբեր գազի, ջրաշիթերի և ուժի կիրառմամբ փորձեց ճնշել ցույցերը՝ էլ ավելի բորբոքելով դրանք:

 

Հունիս

 

Մայիսի վերջին սկսած «Գեզի» այգու իրադարձությունները սրընթաց զարգացում ապրեցին ողջ հունիսին՝ հայտնվելով համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին էջերին: Թուրքիայում տեղի ունեցածը որակեցին որպես «թուրքական գարնան» սկիզբ, թուրքական ժողովրդավարության վերածնունդ, վարչապետ Էրդողանին անվանեցին միապետ և դեսպոտ: Բոլորը կանխատեցում էին Էրդողանի կառավարության անկումն ու հրաժարականը: Սակայն վերջինիս հաջողվեց վերահսկել իրավիճակը և ճնշել հակակառավարական ցույցերը: Այնուհանդերձ «Գեզի» այգու դեպքերը լուրջ վնաս հասցրեցին երկրի տնտեսությանն ու միջազգային հեղինակությանը՝ ցույց տալով Թուրքիայում ժողովրդավարության իրական պատկերը:

 

Հուլիս

 

Հուլիս ամսվա ընթացքում Թուրքիայում գրանցվեց հայկական գերեզմանոցների քանդման, ավերման մի քանի դեպք: Սկզբում Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվեց, ապա Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը ճանապարհաշինական մեքենաների կողմից լիովին ավերվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ Մուշ քաղաքի կենտրոնական Քալե թաղամասում տեղակայված մոտ 500 տների մեծամասնությունը ոչնչացվել է:

 

Օգոստոս

 

Այս ամսին Թուրքիայում մի սկանդալային փաստ բացահայտվեց: Հայտնի դարձավ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը անձնագրային հիմնական ձևաթղթում հույներին, հայերին, հրեաներին համարակալում է համապատասխանաբար 1, 2, 3 անձնագրային կոդերով: Թուրքական կառավարության նման քայլը ոչ ոքի մոտ զարմանք չառաջացրեց, քանի որ այն շատ հատուկ է փոքրամասնությունների իրավունքները մշտապես ոտնահարած մի պետությանը: Այնուհանդերձ երկրի դեմոկրատական շրջանակների կողմից սա որակվեց որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և խտրականության բացահայտ դրսևորում:

 

 

Սեպտեմբեր

 

Սեպտեմբեր ամիսը Թուրքիայի համար նշանավորվեց մեծ կորուստով: Ստամբուլը զրկվեց 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունից՝ այդ պատիվը զիջելով Տոկիոյին: Մի շարք մասնագետներ Էրդողանի այս պարտությունը կապեցին «Գեզի» այգու իրադարձությունների հետ՝ համարելով, որ դրանք մեծ վնաս հասցրեցին Թուրքիայի միջազգային հեղինակությանը՝ զրկելով նրան Օլիմպիադան հյուրընկալած առաջին իսլամական երկիրը դառնալու լավ հնարավորությունից:

 

Հոկտեմբեր

 

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում և միջազգային շրջանակներում լայնորեն քննարկվեց սեպտեմբերի վերջին հրապարակված այսպես կոչված «ժողովրդավարացման փաթեթը», որը, ըստ էության, կարելի է համարել վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզարշավի սկիզբը: Ըստ ներկայացված բարեփոխումների փաթեթի՝ երկրում գործող բոլոր կուսակցությունները կանցնեն կառավարման երկանդամ համակարգի, այսինքն քաղաքական կուսակցությունները ղեկավարվելու են միանգամից երկու առաջնորդի կողմից: Պետության ժողովրդավարացմանն ուղղված քայլերից է նաև ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժի երկարաձգումը երեք տարով, պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբի թույլատրումը և այլն:

 

Նոյեմբեր

 

Նոյեմբերի 29-ը Ստամբուլ քաղաքի համար պատմական օր դարձավ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը իրականացրեցին քաղաքի ասիական և եվրոպական ափերն իրար կապով «Marmaray» ստորջրյա թունելի բացման արարողությունը: 60 մետր խորության վրա փորված «Marmaray»-ը համարվում է աշխարհի ամենախորը ստորջրյա թունելը: Ստորջրյա նոր գնացքը ամեն օր մոտ 1 միլիոն ուղևոր է տեղափոխում Ստամբուլի մի ափից դեպի մյուսը: «Marmaray»-ի շինարարությունը տևել է 9 տարի, որի համար ծախսվել է 9,3 միլիարդ 298 լիրա: Գնացքի տոմսերի արժեքը չի տարբերվի քաղաքում գործող մյուս փոխադրամիջոցներից գնից՝ կազմելով 1,95 լիրա:

 

Դեկտեմբեր

 Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանեց Երևան մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքին: Դավութօղլուն նաև առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցը առիթ հանդիսացավ, որպեսզի կրկին շրջանառության մեջ դրվի հայ-թուրքական սահմանի հավանական բացումը:

Թուրքիան տարին ամփոփեց ևս մեկ աղմկահարույց իրադարձությամբ՝ կոռուպցիոն սկանդալով: Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած հատուկ օպերացիայի արդյունքում ֆինանսական հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվեցին մի շարք հայտնի մարդիկ՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը: Սկանդալի բռնկումից մի քանի օր անց 3 թուրք նախարար հրաժարական տվեց: Այնուհետև նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, նշանակվեց 7 նոր նախարար:

 

Այսպիսով կարող ենք փաստել, որ 2013 թվականը նշանակալից էր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքի համար: Տեղի ունեցած մի շարք իրադարձություններից պետք է առանձնացնել Քրդական հարցի լուծման գործընթացը, «Գեզի» այգու դեպքերը և վերջերս գրանցված կոռուպցիոն սկանդալը, որոնք էական ազդեցություն ունեցան թուրքական քաղաքական համակարգի, միջազգային հարթությունում նրա գրաված դիրքի և հեղինակության վրա: Թուրքիան և այնտեղ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ համաշխարհային հանրության ուշադրության և հետաքրքրության կենտրոնում: 2014 թվականը խոստանում է լինել իրադարձություններով նույնքան առատ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ:

 

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ամանորի նախօրյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկանությունՀարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:


Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:

Անկախ

Սիրիահայ օճառագործի օրգանիկ օճառներով հիացել է անգամ Հորդանանի իշխանուհին

շանթՇանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:

Վերադառնալով ծննդավայր` Հալեպ, Շանթը սեփական ձեռնարկություններն է հիմնել, ընդ որում` մեկը մեկից խիստ տարբեր. ավտոսարքավորումների խանութ, զեյթունի ձեթի արտադրամաս, գովազդային գործակալություն, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն: Շարքը թվարկելիս նա մի պահ կանգ է առնում ու փորձում հիշել: «Ուրիշ ի՞նչ ունեինք,- ծիծաղում է,-այսքանն եմ հիշում»:

Էությամբ անհանգիստ, պրպտող, միշտ նորը փնտրող Շանթին հանգստյան մեկ կիրակին էլ էր ձանձրալի թվում, ուստի որոշում է դա էլ մի բանով լցնել և մի օր իր քիմիկոս ընկերոջը խնդրում է մի հետաքրքիր բան առաջարկել, որ սովորի և զբաղվի: «Ասաց` օճառ կսարքե՞ս: Ասացի` այո: Սովորեցրեց, ես էլ զեյթունի ձեթի արտադրամաս ունեի, վերցրեցի զեյթունը և սկսեցի փորձարկումները»,- պատմում է նա:

Մոտ երեք ամիս անց Շանթին հաջողվում է առաջին օճառն արտադրել: Հետո կամաց-կամաց կատարելագործվում է, նորանոր տեսակներ հորինում` կաթով, գազարի հյութով, մաղադանոսով, երիցուկով, մեղրով և այլն: «Արտադրում էի ոչ թե վաճառելու համար, այլ հաճույքի, որպես հոբբի, և նվիրում բարեկամներիս, ծանոթներիս»,- ասում է նա:

Հաճույքի համար օճառ պատրաստող Շանթը, սակայն, չէր էլ կարող երևակայել, որ մի օր դա իր ապրուստի հիմնական միջոցն է դառնալու:

Շանթի արտադրած օրգանիկ օճառներում իսպառ բացակայում է քիմիան` գույն, բույր և այլն, ամեն ինչ բնական հումքից է: Սակայն Հայաստանում դա ինչ-որ առումով թերություն է: Շանթը նկատել է, որ հայերն օճառ գնելիս նախ և առաջ հոտ են քաշում, և եթե հոտը դուր է գալիս, վերցնում են: Օճառագործն ասում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև լավ հոտն ամենևին էլ չի ենթադրում, որ օճառը որակյալ է, ընդհակառակը՝ դա վկայում է քիմիական հավելումների մասին:

2012 թ., երբ Սիրիայում իրավիճակը սրվում է, նա էլ շատերի պես ստիպված է լինում լքել ծննդավայրը: Ընտանիքը` կնոջն ու դստերը, տեղափոխում է Հայաստան: Բարեբախտաբար, տարիներ առաջ Երևանում բնակարան էր գնել` մտածելով, որ ապագայում կարող է երեխաներին պետք գալ: Սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ հերթը երեխաներին չի հասնում: «Մեկ ամիս էր` խանութները փակել էի, որովհետև այլևս հնարավոր չէր այդ պայմաններում աշխատել: Անգամ վերջին օրը, երբ աշխատանքի էի գնում, ահավոր տեսարանների ականատես եղա` այրված դիակներ աղբամանների կողքին, փողոցներում,- պատմում է նա,- իսկ դրանից առաջ երկու անգամ սնայպերով մեքենայիս խփել էին` փորձելով սպանել: Մի անգամ էլ մեր տան մոտ մի էնպիսի ուժեղ պայթյուն եղավ, որ դրա ճնշումից մինչև հիմա մեջքիս մկանները ձգվում են: Մի օր էլ քնած էինք,  երբ տան ապակին կոտրվեց, և փամփուշտը տուն մտավ: Մի խոսքով, հասկացանք, որ հեռանալու ժամանակն է»:

IMG_2203Մինչ ընտանիքը տեղափոխում է Երևան, Հորդանանում ապրող ընկերը նրան առաջարկում է տեղափոխվել իրենց մոտ և օճառի բիզնեսով զբաղվել: Շանթը միայնակ մեկնում է: «Ընկերոջս կինը կոսմետիկայի, օճառի բիզնեսով էր զբաղված, բայց ոչ բնական: Առաջարկեցին, որ ես էլ իմ օճառները ստեղծեմ և միասին այդ գործը զարգացնենք»:

Հորդանանում բարեգործական ցուցահանդեսի են մասնակցում, որտեղ ներկայացնում են օճառները: Ցուցահանդեսից մոտ մեկ ամիս անց թագավորական պալատից զանգ է գալիս. «Հայտնում էին, որ իշխանուհին շատ է հավանել մեր օճառը, և մեզ հրավիրում են պալատ` ընթրիքի»,- պատմում է Շանթը:

Երեկոն միայն հյուրասիրությամբ չի ավարտվում. օճառագործներին նաև շնորհակալագրեր են տալիս, թագավորական հուշանվեր, կրծքանշան, մի խոսքով` մեծարում են, իսկ Շանթին, իմանալով, որ պատրաստվում է Հայաստան մեկնել, հորդորում են մնալ և զարգացնել օճառի բիզնեսը: Սակայն Շանթը գերադասում է Հայաստան գալ:

Ուսումնասիրելով հայաստանյան օճառի շուկան՝ նա հանդիպում է օճառ արտադրող շատ մարդկանց հետ, բայց պարզում է, որ բոլորն աշխատում են խոհանոցային, տնային պայմաններում. դրսից հումքը բերում են, հալեցնում, գույներ, հոտ, ավելացնում, ձև տալիս և վաճառում: «Ես զրոյից եմ սկսում, անգամ եթերային յուղերն եմ ինքս պատրաստում, գլիցերինը նույնպես բնական է, ինչպես հասկացա, Հայաստանում ոչ ոք գլիցերին չի արտադրում, և ես կարծես թե միակն եմ»:

Բայց քանի որ Սիրիայից դատարկաձեռն էր վերադարձել, բիզնես հիմնելու համար գումար չուներ, դիմում է Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, որպեսզի վարկ վերցնի: Ներկայացնում է բիզնես պլանը: Հաստատում են: Գումարը փոխանցում են 6 ամիս հետո, այդ ընթացքում Շանթի սիրտն անգործությունից պայթում էր, բայց ինչ-որ աշխատանքներ անում է. դասավանդում է «Եվրասիա» միջազգային համալսարանում, անգլերենի անհատական պարապմունքներ անցկացնում, անգամ անձնական մեքենայով տաքսի վարում: «Կյանքը դժվար է, պետք է վազվզել: Եթե նստես, ոչինչ չես ունենա: Մարդիկ կան, որ Սիրիայում շատ լավ են ապրել, բայց կորցնելով այդ ամենը` հիմա եկել են Հայաստան և չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ ավելի քիչ պետք է վաստակեն: Ես ինքս շատ լավ եմ ապրել, մի քանի հազար դոլարը մեկ շաբաթում եմ ծախսել, բայց էսօր այդ գումարն ամիսներով չեմ տեսնում: Ի՞նչ է, հիասթափվե՞մ, ոչինչ չձեռնարկե՞մ: Ընդհակառակը, մարդ չպետք է հուսահատվի, պետք է գործի, ճկուն լինի, կարողանա հարմարվել նոր իրավիճակին»:

933943_270904829727398_597397948_nՇանթի հայաստանյան առաջին արտադրանքը` «Beauty products»-ը, արդեն պատրաստ է` 8 տեսակի օճառ  զեյթունի ձեթով, գլիցերինով` պատրաստված կիտրոնով, ծիրանով և սև հաղարջով: Ի դեպ, Հայաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել իր օճառներում կիրառել նաև խնկածաղիկ, որը շատ օգտակար է մաշկի համար, և այդ տեսակը նույնպես արդեն պատրաստ է:

Օճառների վրա նշված է, որ այն պատրաստված է ձեռքով: Իհարկե, աշխատանքը ձեռքով շատ դժվար է, բայց Շանթը դա համարում  իր արտադրանքի յուրահատկություններից մեկը. «Օգտագործում եմ 1688 թ. տեխնոլոգիա, ամեն ինչ` ձեռքով»,- նշում է նա:

Շանթն ուզում է, որ չնայած հսկայական աշխատանքին և բարձր որակին` արտադրանքը սպառողին հասնի հնարավորինս մատչելի գնով, որպեսզի շատերը կարողանան օգտվել:  110 գրամանոց օճառի արժեքը նախատեսում է մոտ 600 դրամ:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, սակայն Շանթը դեռևս չի կարողացել դուրս գալ շուկա: Մասնագետ է փնտրում, որ այդ հարցով զբաղվի, որովհետև ինքը չի հասցնի նաև դա անել:

Երբ Հայաստանում բիզնեսը կայանա, Շանթը լրջորեն կզբաղվի նաև դրսի շուկա դուրս գալով: Այս պահին նրա օճառները հասել են Նորվեգիա, Ֆրանսիա, Կորեա, Չինաստան, Ուկրաինա և այլ երկրներ, որտեղից դրական արձագանք է ստացել:

Չնայած Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը գոհացուցիչ չէ, զրոյից սկսելն էլ` բավականին դժվար, Շանթը մտադիր չէ որևէ այլ երկիր տեղափոխվել: Սիրիա վերադառնալ ընդհանրապես չի ուզում, որովհետև կարծում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, գործ էլ լինի, միևնույն է, իրավիճակը, մթնոլորտը առաջվանը չի լինի: «Ես ընտրել եմ իմ ճանապարհը: Ինձ շատ բան պետք չէ. եթե կարողանամ ընտանիքիս համար նորմալ բարեկեցություն ապահովել, էս երկրից գնացողը չեմ»,-ասում է նա:

Շանթը կարծում է, որ սիրիական ճգնաժամը մի հնարավորություն է վերադառնալու հայրենիք և ապրելու հայրենի հողի վրա: «Պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց մենք այդպես էլ չենք սովորում: 1915 թվականի ջարդերից հետո ցրվեցինք աշխարհով մեկ, 1988-ի դեպքերի ժամանակ նորից օտար երկրներ գնացինք: Հետո Իրաքի պատերազմը եղավ, եկան, էլի գնացին: Հիմա էլ սիրիահայերը… Վերջիվերջո պետք է բոլորը հասկանան, որ միևնույն է, մենք օտար հողի վրա տեղ չունենք: Ճիշտ է` այնտեղ ենք ծնվել, մեծացել, ապրել, որի համար շատ շնորհակալ ենք, բայց հայը պետք է հայ հողի վրա ապրի»,- ասում է սիրիահայ Շանթ Խայալյանը, որն արդեն համալրել է «Վերադարձ Հայաստան» կազմակերպության շարքերը և իրեն համարում է լիարժեք հայրենադարձ:

Անի Գասպարյան

Անկախ

Ինչպե՞ս ճիշտ դիմավորել ամանորը. Մի քանի խորհուրդ տնային տնտեսուհիներին

սեղանԱմանորն ու Սուրբ ծնունդն այն տոներն են,  որոնց աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ կարևորություն են տալիս և առանձնակի խանդավառությամբ սպասում: Ամանորն ընտանեկան տոն է, և ելնելով մեր ազգային առանձնահատկություններից` գրեթե բոլորս  ձգտում ենք ամանորը տանը դիմավորել, գավաթները՝ շամպայնով պատրաստ: Սա ավանդույթ է, որին հետևում է հայ քրիստոնյա ցանկացած ընտանիք:

Սակայն 2014-ին՝ Ձիուն տարում, աստղագետները խորհուրդ են տալիս փոփոխություն մտցնել ավանդական կենսակերպում և Ամանորը դիմավորել մերձավորների, ընկերների և հարազատների հետ որևէ ուրախ միջավայրում: Ինչ վերաբերում է ամանորյա նախապատրաստություններին, ապա դրանք եղել և մնում են տնային տնտեսուհիների առաջնահերթ հոգսը: Միաժամանակ դժվար է այդ ամենը գերազանց իրականացնել, և միշտ ինչ-որ բան մեզ չի գոհացնում: Պետք է կողմնորոշվել և ամեն ինչ իր տեղը գցել:

 Անտառային գեղեցկուհուն տվեք նոր հանդերձանք

Սովորաբար Ամանորի նախապատրաստման կարևորագույն  տարրերից է  եղևնու զարդարումը, որին երևի քիչ ենք ուշադրություն դարձնում: Փոխարենը՝ նախապես պլանավորում ենք գնումների ցանկը, տոնական սեղանը նոր ոճով զարդարելու կամ տան ինետերիերը փոփոխելու համար նորամուծություներ մշակում: Սովորաբար այդ ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ընտանիքում Ամանորն իսկապես տոն դառնա և ամբողջ տարին նույն կերպ ընթանա: Նշենք, որ տոնածառը սոցիալական տեսանկյունից ամենաքիչ ծախսեր պահանջող  ամանորյա խորհդանիշն է, որը, անկախ սոցիալական վիճակից, դրվում է գրեթե բոլորի ընտանիքներում: Ասում են` կարևորը դրա առկայությունն է, եթե նույնիսկ այն զերծ լինի առանձնակի զարդարանքից:

Սակայն որոշ ասեկոսեների համաձայն` շատ կարևոր է, որ տոնական եղևնին ունենա համապատասխան զարդարանք և խորհրդանշի տվյալ տարվա կենդանակերպին բնորոշ տարրեր: Ավելի հեշտ բան չկա, քան ըստ ճաշակի ձեռքի տակ ընկած խաղալիքներով տոնածառը զարդարելը կամ զանազան լույսերով այն պճնելը: Գուցե զարդարանքի այս տեսակը զվարճալի և գոհացուցիչ լինի միայն այն պարագայում, երբ տանը փոքրիկներ կան:

Արևելյան ոճաբանները խորհուրդ են տալիս դեկորատիվ զարդարանքների մեջ առավելագույնս օգտագործել երեք գույն` կանաչ, կապույտ, երկնագույն:

Եթե ցանկանում եք ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ճիշտ զարդարված եղևնի, ապա պետք է առաջին հերթին փորձեք հավասարաչափ պատել այն լուսային դեկորատիվ ծաղկաշղթայով: Ցանկալի է, որ տոնածառի վրա հավասարաչափ մեծության խաղալիքներ կախված լինեն: Անճաշակ է դիտվում, երբ միևնույն հարթության վրա նույնանման խաղալիքներ են: Դիզայներները սովորաբար տոնածառը սկսում են զարդարել ամենաստորին հատվածից` կախելով ամենամեծ խաղալիքները, այնուհետև միջիններն ու փոքրերը: Քանի որ 2014-ը Փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տոնածառը զարդարելիս անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Ցանկալի է տոնածառից կախված տեսնել նաև փայտե խաղալիքներ կամ արձանիկներ: Իդեալական կլինի, եթե անտառային գեղեցկուհու վրա լինեն նաև զանգակներ, շոկոլադներ և քաղցրավենիք գեղեցիկ կապույտ ատլասե  ժապավենով: Իսկ Փայտե ձիու խորհրդանիշը լավագույնս պահպանած կլինեք, եթե փայլուն թափանցիկ կապույտ խաղալիքներ կախված լինեն:

Աստղագետները նույնպես խորհուրդներ ունեն` կապված անտառային գեղեցկուհու ամանորյա զարդարանքի հետ: Նրանք առաջարկում են հատկապես ամանորյա գիշերը տոնածառին արհեստական ոսկե անձրևի տեսք հաղորդել,  ինչը կարելի է անել նրբաճաշակ փայլերի միջոցով: Սակայն ձին, լինելով ազնվազարմ, տանել չի կարողանում ավելորդ պճնանքը, ուստի խորհուրդ է  տրվում չչարաշահել փայլերի ավելորդ օգտագործումը: Բավական գեղեցիկ է, երբ տոնածառի տակ երկու մոմ է դրվում: Ելնելով անվտանգությունից` դիզայներները խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից լուսային տեխնոլոգիաներից և բնականները փոխարինել մոմե լուսադիոդային պարագաներով, որոնք նույնպես գեղեցիկ են և կարող են երկար ու անվտանգ ծառայել: Ցանկալի կլինի, եթե մոմերը ևս կապույտ ժապավենով զարդարված լինեն: Տոնը քաղցրացնելու և եղևնին մի փոքր կերպարանափոխելու համար եղևնու կատարին փորձեք տեղադրել շոկոլադե աստղիկ կամ ձի: Փորձեք պահպանել ամանորյա տոնածառը գեղեցիկ զարդարելու այս ավանդույթը, ինչը ընտանիքի բոլոր անդամներին կհաղորդի դրական լիցքեր, տոնական տրամադրություն` խորհդանշելով  գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը

 Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի:

Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձևավորել 2014-ի տոնական սեղանը: Սովորաբար, տնային տնտեսուհիները ավելի շատ մտածում են նախատոնական զարդարանքի մասին, քան սեղանը պատրաստելու, քանի որ կարծում են, որ ավանդական ճաշատեսակները, աղանդերն ու ուտեստը ենթակա չեն փոփոխման և առանձնապես ժամանակ ու ջանքեր չեն պահանջում:

Սակայն աստղագետները համոզված են, որ ամանորին նրբաճաշակ, ճիշտ և գեղեցիկ սեղանի զարդարանքը պակաս կարևոր չէ նախատոնական մյուս պատրաստություններից, քանի որ յուրաքանչյուր կենդանակերպ պահանջում է առանձնակի մոտեցում թե՛ սեղանի դիզայնի, թե՛ սպասքի կերակուրների մատուցման տեսանկյունից:

սեղան3Տոնական սեղանը պետք է ծածկված լինի  սպիտակ սփռոցով, իսկ սպասքը ցանկալի  է` նուրբ կապտավուն երանգներով: Սպասքի ձևավորման կարևորագույն տարրերից  է անձեռոցիկների ճիշտ ընտրությունը, որը պետք է այս տարի ևս բաց երանգներով լինի: Կարելի է ընտրել նորաձև ոսկեգույն շրջանակներ անձեռոցիկների տեղադրման համար, դա այսօր բավական նորաձև է: Ցանկալի է, որ Ամանորի գիշերը սեղանի վրա դրված հացն անպայման տանտիրուհու ձեռքով պատրաստված լինի, բացի այդ, սեղանին դրված լինեն նաև քաղցրավենիք և թխվածքներ: Տաք ուտեստները ցանկալի  է պատրաստել հոտավետ խոտերով: Նշենք, որ Ձիու ամենասիրած ուտելիքներից է վարսակը, և եթե իրականում ուզում եք գոհացնել կամ առավել հաջող տարի ակնկալել, ապա վարսակից որևԷ կերակուր պատրաստեք, թեկուզ աղանդերի տեսքով, և դրեք հենց կենտրոնում, որքան էլ դրանից ավելի համեղ ուտելիքներ լինեն սեղանին: Ցանկալի կլինի, որ հատկապես այս կերակուրը զարդարել թարմ կանաչեղենով: Քանի որ ձիերը բուսակեր են, խորհուրդ է տրվում գոնե այս տարի նվազագույնի հասցնել ավանդական մսային կերակուրները և ավելի շատ նախընտրությունը տալ աղցաններին և բանջարեղենային ուտեստներին: Իսկ ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տրվում շամպայնը: Ավանդական խոզի միսը փոխարինեք ճագարով: Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցեք ձկան տապակա: Իսկ որպես աղանդեր` դդումով կամ խնձորով որևէ կերակրատեսակ կամ թխվածք:

սեղան4Իսկ մինչ սեղանը պատրաստելը խորհուրդ է տրվում կարգի բերել բնակարանը, վերանորոգել բոլոր վնասված պարագաները, հատկապես` սանտեխնիկան: Ըստ հնագույն հավատալիքների` կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համարվում է, որ անսարք ծորակներից հոսող ջուրն իր հետ կարող է տանել գալիք տարվա բոլոր հաջողությունները:

Պետք է հաշվի առնել, որ առհասարակ Ձին բավական շփվող և մարդամոտ կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում տոներից առաջ շատ այցելել մարդաշատ վայրեր, ժամանցային կենտրոններ, ցուցահանդեսներ, տոնական համերգների ևն: Բացի այդ, հիշատակվում է, որ ձին կապված է ընտանիքի հետ և նախընտրում է ընտանեկան հարմարավետությունը, ուստի ցանկալի կլինի Ամանորը դիմավորել բազմամարդ միջավայրում, այսինքն՝ բացի  ընտանիքից, նաև հարազատների և ընկերների շրջապատում: Կարևոր է բոլորի հետ հավասարապես բարեկամական շփումը պահպանելը:  Տարին չպետք է սկսել կոնֆլիկտներով, որքան հնարավոր է պահպանեք հանգստություն և հավասարակշռություն:

Քանի որ Փայտե ձիու տարի է,  դիզայներները շտապում են ինտերիերին նոր շունչ հաղորդել և առաջարկում են մեզ որոշ ուշադրություն դարձնել տնային ծառերին ու ծաղիկներին: Աճեցրեք օրինակ` կիտրոնի ծառ և տան ինտերիերում ավելացրեք փայտե արձանիկներն ու հուշանվերները: Իսկ նոր տարվա սեղանին առանձին տեղ հատկացրեք տարվա հոբելյարի՝ ապակե կամ ֆոսֆորե արձանիկի համար: Շատ կարևոր է, որ ամանորը դիմավորելիս լիցքաթափվեք, դիտեք տոնական հաղորդումներ, ժամանակավորապես չմտածեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին և զերծ մնաք ավելորդ հուզականությունից:

Նվերներ. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել դրանք ընտրելիս

վերԱմանորը մոտենալուն մեկտեղ մեզանից շատերը սկսում են մտածել, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց հարազատներին և մտերիմներին: Նվեր ընտրելիս չպետք է շտապել, քանի որ մեր առջև խնդիր է դրված գոհացնել ոչ միայն նրանց, այլև տարվա խորհդանիշին: Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել նվեր ընտրելիս: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք տարիքին, հարաբերությունների մակարդակին, մարդու անհատականությանն ու առանձնահատկությանը: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ ձեր նվիրած իրը նա գործածի հենց այդ տարում: Եթե տվյալ անձը չափազանց պահպանողական է և միայն վերջերս եք նրա հետ մտերմացել, ապա զերծ մնացեք էկզոտիկ նվերներից: Խուսափեք նաև այնպիսի նվերներից, որոնք կարող են բացասական դիտվել սնահավատ մարդկանց շրջանում: Օրինակ՝ խոհանոցային դանակները բաժանության նշան են, ժամացույցները՝ բացասական իրադարձությունների և այլն, թաշկինակները՝ լացի և տխրության նշան: Բավական  վիճելի  է նաև անձնական հիգիենայի պարագաներ նվիրելը: Որպեսզի երկար չմտորեք և անհատական նվերներ չգնեք, ամենաճիշտ և գեղեցիկ տարբերակը հուշանվերներն են, այս տարվա պարագայում՝ ձիու: Իդեալական կլինի Փայտե ձիու արձանիկներ և փափուկ խաղալիքներ նվիրելը: Կարելի է նաև ձիու որևէ պատկերով սպասք կամ ծաղկաման նվիրել:  Իդեալական նվեր կարող են լինել նաև գաճաճ ծառերը, տնային պայմաններում աճեցվող բույսերը  և ծաղիկները:

Լ.Ն

Անկախ

Տարոն Մարգարյանի ատենախոսության ոչ հրապարակային պաշտպանությունը

տնտեսագիտականԱտենախոս Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ոչ հրապարակային անցկացումն ու պաշտպանության հրապարակայնության հանդեպ ՀՊՏՀ-ի և ատենախոսի տածած վախն ինքնին կասկածանքների տեղիք են տալիս և ստիպում մտորելո, որ կամ ատենախոսը չի տիրապետում թեմային, կամ ՀՊՏՀ ղեկավարությունն ու համապատասխան մասնագիտական հանձնաժողովը չեն պատրաստվել սահմանված ընթացակարգով կազմակերպելու հրապարակային պաշտպանությունը և ներսում տեղի ունենալիք ինչ-որ բաներ նպատակահարմար չեն համարվել հանրայնացնել,  կամ եղել է մի երրորդ հանգամանք, որը ստիպել է վերջիններիս վաղօրոք արգելել լրագրողների մուտքը պաշտպանության վայր: Ամեն դեպքում՝ պաշտոնական պատճառաբանություններն առ այն, թե դահլիճը փոքր է, հեռու է տրամաբանական փաստարկ լինելուց, քանի որ. 1. դահլիճի փոքրությունը սովորաբար երևում է այն բանից հետո, երբ ներս են մտնում բոլորը, այդ թվում՝ լրագրողները, և ստիպված են լինում կամ մնալ ոտքի վրա, կամ մուտքի դռան առաջ՝ դժվարանալով ներս մտնել, և անգամ այս պարագայում ոչ ոք իրավունք չուներ արգելելու լրագրողներին՝ թեկուզ դռնից հետևելու ներսում կատարվող գործընթացին: Չենք կարծում, որ լրագրողներն այնքան անտաշ պետք է գտնվեին, որ աղմուկ-աղաղակով խանգարեին պաշտպանությունը: Կրկնում ենք, ՀՊՏՀ ղեկավարությունը վաղօրոք արգելել էր անգամ մեկ լրագրողի մուտքը դահլիճ, ինչն ինքնին կասկածելի է; 2. ՀՊՏՀ ռեկտորատը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ատենախոսը հանրային անձնավորություն է և ապահովեր ավելի մեծ դահլիճ, որի հնարավորությունը, կարծում ենք, բուհում կար:

Քննվող դեպքի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ լրագրողներին արգելել են ներս մտնել ոչ թե ոստիկանները, այլ՝ հենց բուհի ուսանողները, որոնց առյուծի բաժինը, բնականաբար, ուսանողական խորհրդի կամ բուհական այլ մարմինների ներկայացուցիչներ էին:

Դեռ ուսանողական տարիներից, հանդիսանալով հասարակականապես ակտիվ ուսանողության ներկայացուցիչ, բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ բուհի ուսանողական խորհուրդը չպետք է հանդիսանա բուհի ղեկավարության կամակատարը, որ ՈւԽ-ն պետք է ծառայի ոչ թե ռեկտորատին, այլ՝ ուսանողին, որ այս մարմինը պետք է լինի իր իրավունքների տերը, բուհի կառավարման մեջ իր 25 տոկոս մասնաբաժնի իրական տնօրինողը: Ցավոք՝ համատարած հանրապետականացումը, ՈւԽ-ն ռեկտորատի գործակալական հատուկ ցանցի վերածման տխրահռչակ ավանդույթների վերածնումը շարունակում են ՈւԽ-ները, հետևաբար նաև՝ ուսանողական դաշտը, պահել համատարած լճացման մեջ: Փաստորեն, ՈւԽ-ները ոչ թե կատարում են ուսանողության շրջանում իրենց վերապահված հույժ կարևոր դերակատարությունը, այլ վերջիններս վերածվել են գործիքի, միջոցով բուհի ղեկավարության կողմից, բառիս վատագույն իմաստով, վերահսկվում է ուսանողական դաշտը:

Ատենախոս Տ. Մարգարյանի այսօրվա ոչ հրապարակային պաշտպանությունը հանրայնացրեց նաև այն զզվելի փաստը, որ ՈւԽ-ներն արդեն բուհերում ունեն նաև ոստիկանի լիազորություններ: Այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ ՀՊՏՀ ռեկտորը, փոխանակ ոստիկաններ կանչի և հեռացնի լրագրողներին վիրավորող և վերջիններիս ազատ աշխատանքը խափանող ուսանողներին, ընդհակառակը՝ արդարացնում է վերջիններիս կողմից իրականացրած, ըստ էության, օրինախախտ արարքը՝ ինքնին դառնալով նշյալ օրինախախտության մասնակից: Իր հերթին՝ ցանկացած հեղինակավոր բուհի նույնքան հեղինակավոր ՈւԽ-ի համար պատիվ չէր բերի այն դառն իրողությունը, որ սեփական բուհի տարածքում խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, ավելին՝ վերջինս արժանանում է անպատկառ վերաբերմունքի: ՈւԽ-ն կյանքի է կոչված հենց նաև ա՛յս իրողությունների դեմ պայքարելու համար: Ցավոք, մեր դեպքում ամեն ինչ շրջված է գլխիվայր: Փաստորեն ժամանակն է, որ ՈւԽ-ներին այսուհետ կոչեն  “Ռեկտորատին կից հատուկ ծառայությունների և ոստիկանության բաժին”:

Տարոն Մարգարյանի այսօրվա, արդեն՝ ոչ հրապարակային և այդպիսով՝ կասկածելի պաշտպանության միջոցով տնտեսագիտության թեկնածու քաղաքապետ ունենալու հետ մեկտեղ ունեցանք նաև. 1. Ուսանողական խորհուրդ հասկացողության հերթական խեղաթյուրում և բուհում անառողջ ուսանողական մթնոլորտի արմատացում; 2. վիրավորանքի ու ծաղրի արժանացած լրագրողներ, որոնց աշխատանքը խոչընդոտվեց այսօրվա և վաղվա մտավորականի կողմից; 3. ատենախոսության՝ հրապարակային կոչվող պաշտպանության ոչ հրապարակային դառնալու տխրահռչակ ավանդույթի ձևավորում: Միայն առաջին 2 կետերը բավական են, որ ԿԳ նախարարությունը և ՀՊՏՀ կառավարման խորհուրդը համատեղ արտագնա նիստ հրավիրեն, որի օրակարգային կետերը պետք է դառնան բուհի ներքին կազմակերպական-կարգապահական, ՈւԽ-ի ղեկավար կազմի և ռեկտորի  հրաժարականի հարցերը:

 

Հ.Գ. 2010 թ. սեպտեմբերի 14-ն իմ համար նվիրական օր էր. այդ օրը ես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի համապատասխան մասնագիտական խորհրդում պաշտպանեցի իմ թեկնածուական ատենախոսությունը: Ուրախ կլինեի, ավելին՝ ամեն ինչով կօժանդակեի, որ լրագրողները լայնորեն լուսաբանեին պաշտպանությանս ընթացքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ատենախոսի պատիվ է բերում պաշտպանության մարդաշատությունը, այդ թվում՝ լրագրողների ներկայությունը, եթե, իհարկե, վերջինս խորապես տիրապետում է իր թեմային և պատրաստ է հիմնավորապես պատասխանելու յուրաքանչյուր հարցի: Համոզված եմ նաև, որ թե՛ մասնագիտական խորհուրդը, թե՛ պատմության ինստիտուտի ղեկավար անձնակազմը, անգամ դահլիճային անհարմարության, ատենախոսի ամենախիստ հրահանգի կամ քմահաճության դեպքում, չէին կարգադրի իրենց ուսանողներին՝ փակելու լրագրողների ճանապարհը, վիրավորելու կամ ցուցաբերելու այլ, լրագրողի մարդկային և մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող պահվածք: 

 

 Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու  

Անկախ

Հունվարի 31-ին Փայտե ձին կստանձնի իր իրավունքները. Ի՞նչ է խոստանում Կապույտ ձիու տարին

2014-Happy-New-Year2014-ը, չինական օրացույցի համաձայն, Ձիու տարի է:  Սնահավատ լինենք, թե ոչ, յույրաքանչյուրս էլ հետաքրքրվում ենք կենդանակերպերի նշանակությամբ և փորձում ենք հնարավորինս շուտ իմանալ գալիք տարում մեզ սպասող հաջողությունների և ձեռքբերումների  մասին: Այդ ուղղությամբ բազմապիսի հետևություններ են անում հին արևելյան ժամանակների օրացույցները: Շատերին է հետաքրքրում, թե իրենց համար որքանով բարենպաստ կլինի տվյալ կենդանակերպի հովանավորությունը:

Եվ այսպես, ճանապարհելով սև ջրային օձին` դիմավորում ենք Ձիուն: Ի դեպ, 2014-ը, ըստ հին չինական օրացույցի, Կապույտ փայտե ձիու տարի է: Ի՞նչ  է մեզանից յուրաքանչյուրիս այս կենդանակերպը խոստանում: Նախ նշենք, որ պաշտոնապես Ձիու տարին իր իրավունքների տերն է դառնում միայն հունվարի 31- ին և ավարտվում  2015-ի փետրվարի 18-ին:

Ըստ արևելյան օրացույցի` Փայտե ձիու տարին խոստանում է լինել բարենպաստ, հաջող և ձեռքբերումների տարի, սակայն միաժամանակ այն ստիպելու է որոշ դժվարություններ հաղթահարել: Մարդիկ վերականգնելու են իրենց հոգեկան հավասարակշռությունը երկարատև և եռանդուն աշխատանքներից հետո միայն: Կլինեն կոնֆլիկտներ, որոնք հաղթահարելու համար այս կենդանակերպը մեզ խորհուդ է տալիս լինել առավել ժրաջան: Գործերում հաջողություններ են ունենալու միայն այն մարդիկ, որոնք կլինեն համառ իրենց նախաձեռնություններում: Տարին հաջողություններ և ձեռքբերումներ չի խոստանում ծույլերի և ոչ աշխատասերների համար: Իսկ բոլոր մտավոր կարողությունների տեր մարդկանց սպասում են ձեռքբերումներ:

Նշենք, որ ձին բնատուր լավատես է, խաղաղասեր և կենսուրախ, շատ բարի կենդանի է, շփվող, մարդասեր, սիրում է հարմարավետությունը, աղմկոտ և ժամանցային  վայրերում գտնվելը, տանել չի կարողանում ասեկոսեները և սուտը: Փայտե ձին օժտված է անձնվիրաբար մարդկանց օգնելու և դժվար պահին նրանց հոգսը թեթևացնելու անսպառ բարությամբ: Բայց դրա հետ մեկտեղ կարող է ցույց տալ իր ամենավատ կողմերը, եթե նրան հանդիպեք բարկացած ժամանակ: Նա խիստ է և անհանդուրժող: Այս տարին նա խոստանում է վերականգնել վատ հարաբերությունները և խորհուրդ է տալիս ներողամիտ լինել այն  մարդկանց նկատմամբ, որոնց հետ նախկինում խնդիրներ եք ունեցել: Այս տարին բեղմնավոր է լինելու, և ընտանիքներում մթնոլորտը կարգավորելու և հարաբերությունները առավել ջերմացնելու լավագույն առիթը  լինելու է նոր երեխայի ծնունդը:

Տարին բարենպաստ կլինի սիրահար զույգերի համար: Սա լավագույն ժամանակաշրջանն է սիրահարվելու, բուռն և կրքոտ հարաբերություններ հաստատելու համար, սակայն միաժամանակ սպառնալու է անզուսպ խանդը:

Ձիու տարին ծնվածների համար նույնպես հեշտ չի լինի: Նրանք ևս կբախվեն դժվարությունների: Նրանց կհամակի անհադուրժողականությունը, անհամբերատարությունը, անհանգստությունն ու փոփոխականությունը: Փայտե ձիու տարին նրանց խորհուրդ է տալիս առավել երկար մտածել մասնագիտություն ընտրելիս: Հաջողություն է սպասում նրանց, ովքեր կընտրեն սպորտի և քաղաքականության բնագավառները: Նրանց սպասում են նաև հետաքրքիր և անակնկալ իրադարձություններ, սակայն խորհուրդ է տրվում լինել զուսպ և կարողանալ նվազագույնի հասցնել զգացմունքայնությունը, որը կխանգարի տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելուն և կորուստների կհանգեցնի:

Ձիերը սիրում են ճանապարհորդել, այնպես որ այս տարի շատերին հնարավորություն կտրվի իրականացնելու վաղեմի երազանքները:

Իսկ այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է սպասվում ձիու տարում:

Առնետների համար տարին խոստումնալից չի լինի, հատկապես` ֆինանսական ոլորտում: Հնարավոր է` գոյանան պարտքեր և ֆինանսական կորուստներ լինեն:

Այծերի և աքլորների համար ընդհակառակը` երջանիկ և ուրախ տարի է սպասվում, տարին կանցնի թեթև և անհոգ: Ըստ արևելյան օրացույցի` այս կենդանակերպի նշանները միմյանց հետ բարեկամներ են:

Վարազի տարում ծնվածների համար սպասվում են ֆինանսական հաջողություններ, սակայն անհաջող ժամանակահատված է սիրային հարաբերությունների ձևավորման համար: Կարող են լինել ամուսնալուծություններ, բաժանություններ և աններդաշնակություն զույգերի միջև:

 Կապիկի տարում ծնվածները մի ամբողջ տարի կլինեն ուշադրության կենտրոնում: Նրանց համար սա լավագույն շրջան է կարիերայով լրջագույնս զբաղվելու կամ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար: Այս տարվա մեջ նրանց ձեռնարկած յուրաքանյուր նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ:

 Ցուլերը կստանան եկամուտներ իրենց ներդրած աշխատանքից և, վերջապես, կվերականգնեն հոգեկան հանգստությունը:

 Վագրերի համար կլինի հանգիստ և հարմարավետ տարի, և բոլոր վտանգները կմնան նախորդ տարում: Նրանք լիարժեք կվայելեն կյանքը և կօգտվեն անսպասելի  առաջարկներից:

 Շան տարում ծնվածները ստիպված կլինեն քրտնաջան աշխատել ամբողջ տարվա ընթացքում: Բայց որքան էլ աշխատեն, միևնույն է, հակված են լինելու այն կարծիքին, որ իրենց պոտենցիալն ավելի մեծ է, և չեն բավարարվելու իրենց հնարավորություններով: Նրանք իրենց գնահատված չեն զգա:

Օձերին նոր փորձություններ են սպասում: Նրանք ստիպված կլինեն օգտվել իրենց իմաստությունից և համբերատարությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել բոլոր  դժվարությունները:

Ձիերը Վիշապներին հնարավորություն կտան օգտագործելու և իրացնելու սեփական հնարավորություններն ու նախաձեռնությունները: Նա կհայտնվի անհրաժեշտ տեղում  և անհրաժեշտ պահին: Եվ եթե նրանք չօգտվեն այդ ընձեռած հնարավորությունից, ապա  շատ բան կկորցնեն, հատկապես կշրջանցեն այն, ինչը մարդուն տրվում է կյանքում մեկ երկու անգամ միայն:

 Արևելյան հորոսկոպով Ճագարի կամ Կատվի  տարին ծնվածների համար այս տարին կլինի հաջողակ և ներդաշնակ: Բավական հեշտությամբ կկարողանան շրջանցել բոլոր տհաճ իրադարձությունները և դեպի իրենց  կգրավեն մարդկանց` իրենց շփվող բնավորության շնորհիվ: Նրանք կձգտեն հարմարավետության և կստանան թե՛ հոգեկան, թե՛ նյութական բավարարվածություն:

 

Լ.Ն

Անկախ

 

 

Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ»

2013- լավագույն տասնյակը2013-ը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր այն անձնական կյանքում, մարզաշխարհի մեր երկրի ներկայացուցիչների համար: Ավանդական այս հարցերին խնդրեցինք պատասխանել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

– Անձնական կյանքում հիշարժան է այն առումով, որ ամուսնացել եմ: Կինս` Մարինա Մանուչարյանը,  սպորտի ոլորտից չէ: Ընդհանրապես տարին բուռն է եղել, ծանրաբեռնված: Ինքնին հասկանալի է` հետօլիմպիական ժամանակահատվածում սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Այդ առումով պակաս բարդ չէ, քան օլիմպիական խաղերին նախապատրաստվելուց առաջ: Փաստորեն, սկսվել է 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը: Խնդիրներ կան: Մի շարք մարզաձևերում սերնդափոխություն է կատարվում: Դա օրինաչափ է, պարտադիր:

Այս գործընթացն իրականացնելիս հնարավոր է` պակասեն նաև մեդալները, բայց վերջնական  գլխավոր նպատակը հաջողությունների հասնելն է օլիմպիական խաղերում: Մասնավորապես, քիչ չեն քննադատողները, որ մեր ծանրորդների պարգևները նվազել են: Սակայն պետք է նայել նաև մեդալի հակառակ երեսը: Ունենք հուսադրող երիտասարդ և պատանի մարզիկներ, որոնք ներկայացուցչական  ստուգատեսներում մեդալների են արժանացել: Վստահորեն կարելի է ասել, որ  նրանք նոր բարձունքներ կնվաճեն, և ապագան հուսադրող է:

 – Այնուամենայնիվ, 2013 թվականը Հայաստանի մարզիկների համար բերքառատ չէ: Մի՞թե անհանգստանալու առիթներ չկան:

– Ոչ միայն ծանրորդների, այլև մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար սերնդափոխության շրջան է: Եվ միշտ չէ, որ այն ցավոտ չի լինում, անցումը հեշտորեն է տրվում: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների միջին տարիքը 20-21 տարեկան է: Եվ թիմի անդամների մեջ կան այնպիսիք, որոնք աշխարհի, Եվրոպայի  առաջնություններում 5-7-րդ տեղեր են գրավել, շատ մոտ են եղել հաջողությանը: Եթե հետևողական և ճիշտ աշխատանք կատարվի, ապա մինչև օլիմպիական խաղերը, երբ նրանք  23-24 տարեկան դառնան, արդեն թրծված բարձրակարգ բռնցքամարտիկներ կլինեն:

 – ՀԱՕԿ–ը համակարգում է Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքը: Վերջիններում փոփոխություններ են կատարվում, ընտրվում են նոր նախագահներ: Այդ ամենի շուրջը տարաբնույթ խոսակցությունները քիչ չեն, ի՞նչն է պատճառը:

– ՀԱՕԿ-ն աջակցում է, համակարգում աշխատանքը, սակայն չի միջամտում փոփոխություններ կատարելու, նոր ղեկավարներ ընտրելու հարցերում: Այդուհանդերձ, կարևորվում է, որ ամեն բան արվի օրենքի սահմաններում: Ֆեդերացիաները չեն կարող դառնալ այս կամ այն մարդու սեփականությունը: ՀԱՕԿ-ը շարունակելու է  հետևողականություն դրսևորել: Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց, նույնը հնարավոր է  նաև տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում: Անձնավորված որևէ խնդիր չկա: Ընտրությունը կատարում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները:

 – Այդ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել այն աղմուկը, որ բարձրացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո, երբ այդ պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոխարինեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

– Դա արդեն տվյալ ֆեդերացիայի հիմնախնդիրն է, թող այդ կազմակերպության ներկայացուցիչները հետևություններ անեն: Արդեն քանիցս ասվել է, որ ՀԱՕԿ-ը օրինական չի համարել, չի ճանաչել այդ ընտրությունը:

հրաչյա – Հայտնի, որ ՀԱՕԿ–ը մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարում: Հետաքրքիր է` դրանք որտե՞ղ են իրականացվում, ինչպիսի՞ նոր մարզաբազաներ են կառուցվում, ի՞նչ վիճակում են և ե՞րբ շահագործման կհանձնվեն:

– Շինարարական աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Սիսիանում և Երևանի Դավիթաշեն համայնքում: Դրանք մեծ թափով են ընթանում, և մարզական կառույցները 2014-ի սեպտեմբերին պատրաստ կլինեն, կշահագործվեն: Գյումրիի մարզական օլիմպիական քոլեջը 3500 քմ կառուցապատում կունենա: Կսարքավորվեն ճաշարան, 5 նոր մարզասրահ: Սիսիանում կկառուցվի համալիր մարզասրահ: Ի դեպ, բոլոր մարզակառույցներում շինարարական աշխատանքները սկսվել են հիմքից: Իսկ Դավիթաշենում 6500 քմ տարածքում կառուցվելու է մարզահամալիր: Մարզասրահներ են սարքավորվելու, որոնցում կպարապեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, թհեքվանդոյիստները, ձյուդոյիստները, բռնցքամարտիկները, բասկետբոլիստները, հանդբոլիստները, մինի ֆուտբոլիստները, ծանրորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:  Այստեղ են աշխատելու ՀԱՕԿ-ի հակադոպինգային և վերկանգնողական  կենտրոնի  մասնագետները: Դա նոր կենտրոն է լինելու: Կառուցվելու է 300-տեղանոց հյուրանոց, նաև լողավազան: Ի դեպ, լողորդներից բացի, պարապելու հնարավորություն են ունենալու նաև ջրացատկորդները, գեղալողի ներկայացուցիչները, ջրագնդորդները: Պայմաններ են ստեղծվել, որ պարապմունքներ անցկացնեն ակրոբատները, գեղարվեստական մարմնամարզուհիները: Այսպիսով, շուրջ մեկուկես տասնյակ մարզաձևերի ներկայացուցիչներ հարմարավետ պայմաններում մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան: Բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերից կգործի նաև Սիսիանի մարզակառույցը: Իսկ Գյումրիի մարզահամալիրը կբացվի հոկտեմբերին` քաղաքի տոնակատարության օրը:

 – ՀԱՕԿ–ն ինչպե՞ս է համագործակցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

– Ազատ: Դեռևս դեպք չի եղել, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ ցանկանա այս կամ այն տեղեկատվությունը ստանա, համագործակցելու առաջարկ անի և մերժում ստանա: Տևական ժամանակ է, որ սպորտում եմ, ճանաչում եմ մարզական բոլոր լրագրողներին, և ովքեր ցանկանում են անաչառ լուսաբանել մեր երկրի մարզական անցուդարձը, ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում: Չի եղել որևէ դեպք, որ լրագրողին արգելվի լուսաբանելու նպատակով ներկա գտնվել որևէ մարզական միջոցառման: Արվում է հնարավորը` թափանցիկ աշխատելու համար: Բայց երբեմն այնպիսի խոսակցություններ են տարածվում, որ միայն զարմանալ կարելի է: Պատրաստ ենք ցանկացած հարցում զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցել և օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր լրագրողներին, որոնք բարեխղճորեն և օբյեկտիվորեն կատարում են իրենց առաքելությունը:

 – Դուք զբաղեցրել եք նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և այն ազատել կառավարության կազմի փոփոխությունից հետո: Երբ նախարար էիք, մեծ հարձակումներ եղան, թե ինչու մեր երկրի մարզական պետական կառույցր չի միջամտում, երբ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է Հայաստանի 10 լավագույն մարզիկներին, տարվա լավագույնին: Մինչդեռ, այս տարի աննախադեպ  բաներ կատարվեցին: Նախ, սպորտի նախարարությունն առաջարկեց քվեարկության ներկայացնել թեկնածուների ցուցակ, դրանով չսահմանափակվելով` հետո էլ պարզապես առանձին քվեարկություն անցկացրեց, երբ արդեն ՀՄԼՖ–ն որոշել էր լավագույններին:

– Պաշտոնը ժամանակավոր է, այն զբաղեցնողը պետք է աշխատի օգտակար լինել: Ցավոք, ոմանք պատեհապաշտ են, հաճոյանում են վերադասին և ինչ ուզում, այն էլ ասում են: Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ: Դա մարզական արդյունքների արտացոլում է, գնահատելու համար այլ չափորոշիչներ չեն պահանջվում: Ինքս երբևէ չեմ խառնվել, չեմ խառնվում և չեմ էլ խառնվելու եմ այդ գործին: Վստահ եմ, որ մեր մարզական լրագրողները, որոնց թիվն իրականում  Հայաստանում 20-25-ի է հասնում (չեմ հաշվում նրանց, ովքեր գրագրող են, թարգմանիչ, մարզաբազաների տեղը չգիտեն, ոչ էլ մարզիկներին են դեմքով ճանաչում), մի քանի անգամ ավելի շատ մարզական գիտելիքներ ունեն, քան անգամ մեր երկրի մարզական կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների 80 տոկոսը: Եթե չեն վստահում մարզական լրագրողներին և լավագույնին ինքնուրույն են ցանկանում որոշել, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Քվեարկության համար 57 թեկնածուի ցուցակ ներկայացվեց, որը պարզապես զավեշտական է: Ինչ վերաբերում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, ապա նա իր չափորոշիչներն ունի և իր սկզբունքներին անդավաճան անցկացնում է հարցումը: Ի դեպ,  Միջազգային մարզական լրագրողների ֆեդերացիան (AIPS) շատ հզոր կազմակերպություն է և որոշում է աշխարհի տարվա լավագույն մարզիկին: ՀԱՕԿ-ը, կարծում եմ` նաև Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներն ընդունելի են համարում ՀՄԼՖ-ի տարբերակը: Այդպես եղել է և շարունակվելու է: Իսկ լավագույններին կարող են բոլորը որոշել, ամեն ընտանիքում էլ նույն բանը հնարավոր է անել:

 – Հնարավո՞ր է, որ ՀԱՕԿ–ը որոշի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

– Բացառվում է: Անցած տարի այդ առումով մեծ ճնշումներ եղան, բայց դավաճանական քայլի չդիմեցինք` վստահ լինելով, որ իրավացի ենք: Ընդ որում, դժգոհությունները մարզական բնագավառի ներկայացուցիչներինը չեն, կողքից են հրահարում:

 – Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ լավագույնների թվում անպայման ֆուտբոլիստներ լինեն: Այս տարի քվեարկությունից առաջ ՀՖՖ նախագահը հանդիպել էր Հայաստանի սպորտի նախարարին: Հետևանքը եղավ այն` ինչը եղավ… ՀՖՖ շատ ավելի մեծ փողերի հետ գործ ունի, քան մարզական մյուս բոլոր ֆեդերացիաները միասին: Դա դեր խաղում է, որ այդ կազմակերպության ղեկավարն ինքնիշխան լինի, հաշվի չնստի, չընդունի այն կանոնները, որոնք սահմանված են տարբեր ֆեդերացիաների հետ համատեղ աշխատելու համար: ՀՖՖ–ի հետ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ՀԱՕԿ–ը:

– Որևէ խնդիր չկա: Աշխատում ենք սահմանված կարգով: Համագործակցության համար մեզ չեն դիմել: Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն կա, պատրաստ ենք աջակցել: ՀՖՖ-ն մեր կոլեկտիվի անդամ է, առանց դրա հնարավոր չէ անդամակցել միջազգային կազմակերպությանը, և որևէ խնդիր չի եղել:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Ամանորյա աղցան «Պայտ»

պայտ2014-ը Ձիու տարի է: Բնականաբար, պայտն էլ տեղին աքսեսուար է տոնական սեղանին` Կապույտ Ձիուց: Եվ քանի որ ձին խոտակեր է, պետք է հիմնականում բանջարեղենային աղցանները գերակշռեն տոնական սեղանին:

Բաղադրությունը

250 գ բազուկ

250 գ գազար

պինդ խաշած 2 ձու

150-200 գ պանիր (ցանկալի է` կծու համով)

1 գլուխ սոխ

1 բաժակ մաքրած ու մանրացրած հունական ընկույզ

200-250 գ մայոնեզ:

Մարինադի համար

2 ճ/գդալ շաքարավազ

2 ճ/գդալ քացախ

150 գ եռման ջուր:

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է մարինացնել սոխը. դրա համար կիսաշրջաններով բարակ կտրատել, ապա քացախն ու շաքարավազը ավելացնել եռման ջրի մեջ, խառնել այնքան, որ շաքարավազը լրիվ լուծվի, ստացվածը լցնել կտրատած սոխի վրա  ու թողնել 40-60 րոպե: Հետո հողուկը դատարկել:

Բազուկն ու գազարը խաշել կեղևով, ապա հովանալուց հետո  կեղևահանել:

Աղցանը հերթական դասավորությամբ շարել մատուցվող պնակի մեջ: Դրա համար նախ պետք է բազուկը խոշոր անցքերով քերիչով անցկացնել. առաջին շերտը բազուկ է: Մարինացված սոխի  1/2 մասը  տարածել բազուկի շերտի վրա, հետո մայոնեզի ցանցով պատել:

3-րդ շերտի համար գազարը քերել ու տարածել ամբողջ պայտի երկայնքով այնպես, որ ծածկի տակի շերտերը: Հետո մնացած սոխը տարածել գազարի շերտի վրա ու կրկին պատել մայոնեզաշերտով:

Կոշտ պանիրը մանր քերիչով անցկացնել ու ամբողջովին քերուկով ծածկել պայտը, որ տակից ոչ մի շերտ չերևա: Կրկին մայոնեզապատել ու վրան լցնել քերած ձուն, լրիվ խիտ շերտով ծածկել պայտը:

Վերջին շերտը հունական ընկույզի քերուկից է:

Ի դեպ, այս աղցանի նման կարող եք ցանկացած աղցան ձևավորել:

Իսկ «Պայտ» աղցանն ախորժաբեր տեսք ունի ու ավելի շատ  պայտաձև տորթի է նման:

Լայն բացեք դրամապանակները. մոտենում է Նոր տարին

Լուսանկարը` Yerevan.am-ի

Լուսանկարը` Yerevan.am-ի

Անցյալ տարվա պես 80-100 սմ–անոց չինական տոնածառն այս տարի էլ արժե 10-15 հազար դրամ, 150 սմ–անոցը` 15-20 հազար դրամ, 160-180 սմ–անոցը` 20-30 հազար դրամ: Դրանցից 10-20 հազարական դրամ ավելի թանկ են նույն չափսերի թաիլանդական տոնածառերը: Իսկ բնական եղևնիները, բնականաբար, ավելի թանկ են: Ամանորին ծառը տոնածառ դարձնող  խաղալիքներն ու լույսերն էլ տարբեր երկրների արտադրության ու գների են, բայց համեմատաբար էժան են. գետնանցումներում 24 հատ կլոր փոքր խաղալիքների տուփը կարելի է գնել 1500-2000 դրամով: Ու եթե տոնածառ կա տանը, նշանակում է տոնը նշելու համար այդ ընտանիքի վազվզոցն ու սպառողական որսը սկսված են:

 Բայց Ամանորը Ամանոր դարձնողը մեզ մոտ ոչ միայն ու ոչ այնքան տոնածառն է, որքան տոնական ճոխ սեղանը: Հայերս մի «հին ու բարի» ասացվածք ունենք` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի»: Ու դրա համար էլ ամեն տարի`դեկտեմբերի կեսերից սկսած, հայության սպառողական պահանջարկը հասնում է գագաթնակետին: Գնումներ են կատարում գրեթե բոլորը` անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը` իր գրպանին համապատասխան: Ու ամանորյա գնումների, սեղանների ճոխության վրա չեն ազդում ո՛չ պաշտոնական վիճակագրությունը, ո՛չ իրական պատկերը, ո՛չ ժողովրդի կենսամակարդակի ցուցանիշները, ոչինչ: Սակայն այս Նոր տարին Ամանոր սիրող հայության համար մի տեսակ փորձությունների տարի կարող է համարվել, որովհետև պաշտոնական թվերով` Հայաստանում 980 հազար մարդ կամ բնակչության մեկ երրորդը համարվում է աղքատ: Աշխատունակ տարիքի 2 միլիոն 260 հազար 800 քաղաքացիներից փաստացի աշխատանք ունի 1 միլիոն 175 հազարը, իսկ մնացածը կա՛մ գործազուրկ են, կա՛մ տնտեսապես ոչ ակտիվ: Իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գներն աճել են 6.6 տոկոսով, ընդ որում` սննդամթերքի գնաճը կազմել է 5.4 տոկոս: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենամթերքի գնանկում է նկատվում:

Ինչևիցե, Հայաստանում միշտ էլ Ամանորին ընդառաջ պարենամթերքի գներն աճել են, ու այս տարին էլ բացառություն չէր: Հացամթերքի գինը,  2013 թվականի նոյեմբերի տվյալներով, տարեսկզբի համեմատությամբ գրանցել է  1.7 տոկոսային կետով աճ, մսամթերքինը` 2.7 տոկոսային կետի աճ, ձկնամթերքինը` 9.9 տոկոսային կետ, կաթնամթերքինը` 10.8 տոկոսային կետ, ձվինը` 25.3 տոկոսային կետ, կենդանական եւ բուսական յուղերը` 4.4 տոկոսային կետ, այլ մթերքները` 6.4 տոկոսային կետ:

Միրգն ու բանջարեղենն են մի քիչ էժանացել  նախորդ տարվա համեմատ `  դեկտեմբերի 1-ի դրությամբ,  համապատասխանաբար,  նվազելով 3.2 և 18.1 տոկոսային կետերով,  սակայն Ամանորի նախօրեին այդ գներն  արդեն իսկ աճել են: Շաքարավազն է էժանացել 12.5 տոկոսային կետով:

Ամեն դեպքում, նշենք մի շարք առաջին անհրաժեշտության մթերքների գներն ու կազմենք ամանորյա մթերքների խորհրդանշական զամբյուղ:

Այսպիսով` հացի 1 կգ-ն արժե 395 դրամ, երշիկեղենի գները սկսվում են  950 դրամից, ապուխտները, բնականաբար, 4-5 անգամ ավելի թանկ են:  Եթե տավարի մսի 1 կգ-ը 2010 թ. արժեր միջինը 2067 դրամ, ապա այս տարի արդեն միջինը 2590 դրամ է: Խոզի միսը 2010 թ. 2350 դրամի փոխարեն այս տարի միջինն արժե 2954 դրամ, իսկ ոչխարինը` 3180 դրամ` 2010-ի 3106-ի փոխարեն: Զեյթունի մեկ 400 գրամանոց տուփի արժեքը սկսվում է 480 դրամից, եգիպտացորենինը` 320 դրամից, կանաչ ոլոռինը` 500 դրամից: Էականորեն թանկացել է ձուն` 10 հատի փոքր ձվերի գինը սկսվում է 700 դրամից, ձկնեղենի միջին գինը կազմում է 1900-2000 դրամ: 1 լիտր ամենաէժան մածունն արժե 300-350 դրամ, կաթը` 300-400 դրամ, պանրի 1 կգ-ի արժեքը միջինը 1500 դրամի մոտակայքում է: Մանդարին կարելի է շուկայից ձեռք բերել 1 կգ-ը 400 դրամով, նարինջ` 350-400 դրամ, կիվին` 900-1000 դրամ, խնձորը` 150-ից սկսած, արքայանարինջը` 350-400 դրամ, բանանի 1 կգ-ը` 750 դրամ և ավելի: Շոկոլադի գները սկսվում են 1500-1600 դրամից: Կանաչեղենի կապերի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում, կարտոֆիլը` սկսած 120 դրամից: Շաքարավազի 1 կգ-ի միջին գները 350-400 դրամի սահմաններում են, ձեթի 1 լիտրինը` 900 դրամի, ալյուրի 1 կիլոգրամինը` 400-500-ի: Միջին կարգի օղիների արժեքը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում` գինունը` 950-1500 դրամի: Հյութերի գները 1 լ-ի համար միջինը կազմում են 500-700 դրամ, հանքային ջրերինը` 300 դրամ, գազավորված ըմպելիքներինը` սկսած 250 դրամից: Արդեն «հարուստի վայելքի» են վերածվել չրերը, չամիչն ու ընկուզեղենը:

Այս բոլոր թվերը միջինացված են, բայց եթե հաշվի առնենք, որ բերել ենք միավորների գները, իսկ իրականում մարդիկ դրանցից մի քանի հատ են գնում, հաշվի առնենք նաև, որ  բազմաթիվ մանր-մունր, բայց վերջին հաշվով ծախսերի մի զգալի մաս զբաղեցնող ապրանքների գներ էլ ուղղակի չենք նշել` այդ թվում` խոզի բուդի մասին ենք «մոռացել», ապա ստացվում է, որ միջին վիճակագրական 3-4 հոգանոց հայ ընտանիքի վրա Ամանորի գիշերվա սովորական` ոչ ճոխ սեղանը կարժենա 100-200 հազար դրամ: Տոնական օրերին սրան կգումարվեն նաև ծանոթ-բարեկամ-հարևան-հարազատ տներով վազվզոցը` 1 շիշ օղով ու բոմբոներկայով, որը նույնպես գումար կարժենա և այլն:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չեն ունենա Նոր տարի նշելու, ու կան այնպիսիները, որոնց ամանորյա ծախսերը յոթանիշ թվերի սահմաններում էլ չեն տեղավորվի: Բայց մի երկրում, որտեղ պաշտոնապես ամեն երրորդն աղքատ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 50 հազար դրամի կարգի, իսկ միջին աշխատավարձը` պաշտոնական «փչված» թվերով 120 հազար դրամի կարգի, ամանորյա այսպիսի ծախսերը չեն կարող անհետևանք մնալ, ու դրանց հետևանքների վերացման համար առաջիկա մի քանի ամիսներին պետք է «գոտիները ձգել»:

Էլ չասենք, որ եթե ընտանիքներում կան երեխաներ, ու նրանց Ամանորը տոն դարձնելու համար ծնողները Ձմեռ պապ ու Ձյունանուշ են հրավիրում, դա արդեն մի այլ պատմություն է:

Ինչևէ, կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևոր չէ` տոնածառը չինական կլինի, թաիլանդական, թե հոլանդական, կարևոր չէ` խոզի բո՞ւդը կբազմի տոնական սեղանին, թե ինչ-որ այլ ուտեստ, օղին սովորակա՞ն կլինի` թե՞ ոսկյա փաթիլներով, այլ կարևոր է, որ բոլորի սրտերը լինեն երջանկությամբ և ուրախությամբ լի, ու Նոր տարին էլ իր հետ միայն հաջողություն ու երջանկություն բերի հայ ընտանիքներին: Որովհետև ամանորյա տոներից հետո մասնագետները, միևնույն է, հանդես են գալու մամլո ասուլիսներով ու վերլուծեն, թե աղեստամոքսային քանի խանգարում է գրանցվել ամանորյա տոների ժամանակ, քանի հոգի է սննդային թունավորում ստացել, խոսելու են ամանորյա սթրեսներից, իսկ կերկոխ եղածների մասին համեստորեն լռելու են…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

 

«ՀայՌուսգազարդը» գնաց ռուսներին, «գազային» վեճ-կռիվը մնաց մեզ

գազային պայմանագիրԴեկտեմբերի 20-ին կառավարության պահանջով գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվեց և վավերացվեց նաև Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև դեկտեմբերի 2-ին կնքված աղմկահարույց համաձայնագիրը, որն իր բազմաթիվ հարցական կետերով հանրության մի հատվածի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության կողմից  հակասական արձագանք գտավ:

 Դրույթներ, որոնք մտահոգում են շատերին

Արտահերթ նստաշրջանի առաջին օրվանից սկսած` այդ պայմանագրերին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվեցին ԱԺ-ի առջև` բողոքի ցույցով արտահայտելով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը համաձայնագրերի վավերացմանը: Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերն էլ համաձայնագրերի որոշ դրույթների սկզբունքային անհամաձայնություն հայտնեցին`մատնանշելով առկա վտանգները:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» և գազի սակագնի թանկացման հետ կապված մյուս գործարքները նման են հանցագործության մասին հաղորդման, քանի որ գործընթացում տեղ են գտել տարատեսակ հանցագործություններ` փողերի լվացում, կոռուպցիա, մեքենայություններ:

Ըստ նրա` այդ համաձայնագրով սահմանափակվում են ոչ միայն Հայաստանի հաջորդ նախագահների և խորհրդարանականների լիազորությունները, այլև արգելվում է  տվյալ բնագավառում օրենսդրական գործունեությունը:

«Ըստ համաձայնագրի` հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը չեն փոխվի օրենքները, որոշումները, հրամանները և այլ նորմատիվ ակտեր` «Գազպրոմին» տրամադրված երաշխիքները հարվածի տակ չդնելու համար:  Այդ համաձայնագիրը տիեզերական  մասշտաբների է հասնում: Նույնիսկ ռուսական ցարերն այդ աստիճանի ինքնագոհ չէին», – նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանըլ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարեց  պետական դավաճանությանը հավասար գործարք:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին խստագույնս քննադատեց առաջիկա 30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնելու դրույթը: Ըստ պատգամավորի` նման թույլ դիրքորոշումը Հայաստանի համար նվաստացում է:

Ընդդիմադիր պատգամավորների ու ցուցարարների մտահոգության համար, ըստ էության, հիմնավոր պատճառներ կան այդ համաձայնագրում: Նշենք դրանցից մի քանիսը. օրինակ` համաձայնագրի հենց առաջին հոդվածում նշվում է` «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնությունների և թույլտվությունների, ստացման անհրաժեշտության, այդ թվում` հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»:

Բայց միայն այս դրույթը չէ, որ ոչ իշխանական պատգամավորների բուռն ու  հուզական ելույթների պատճառ էր դարձել: Համաձայնագրի 7-րդ հոդվածի առաջին երկու պարբերություններով էլ սահմանվում է. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված` «Գազպրոմ» ԲԲԸ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների առանց Ռուսական կողմի նախնական համաձայնության: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ընկերության, «ՀայՌուսգազարդ» ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և /կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում)»:

«Հարուստները նույնպես լաց են լինում»

Այս պայմանագրերի քննարկումները մի հետաքրքիր դրսևորում էլ ունեցան: ԱԺ-ում դրանց վերաբերյալ իրենց «մտահոգությունները» հայտնեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները: Հակոբ Հակոբյանը համաձայնագրի քննարկումների ժամանակ ընդգծեց, որ չի ցանկանում քննարկել` արդյոք Հայաստանի կառավարության գործողությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը կամ օրենսդրությանը: «Եթե կա պարտք, ապա պետք է վճարել: Գործարքը լավը կլիներ, եթե հաջողվեր պահպանել Հայաստանի սեփականությունը, քանի որ դա թույլ կտար գումար վաճառել: Եթե գործարքը պարտադրված էր, այլ հարց է: Եթե այդպես է, եկեք չքննարկենք, ուղղակի ստորագրենք»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Մանվել Բադեյանը, կառավարությանը մեղադրեց խախտումների մեջ. «Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը», 2011-ից սկսած, գազն ավելի թանկ գնով է գնել, սակայն բնակչությունը նախկին գներով էր ստանում: Ստացվում է, որ ընկերությունն ի վնաս իրեն է աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ եկամտահա՞րկ է վճարել: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ուրախ եմ, որ անգամ իշխանական պատգամավորներն են դա խոստովանում: Սակայն մենք` պատգամավորներս, պայմանագրում որևէ բան չենք կարողանա փոխել»:

 «Դեմ ըլլալով` կողմ կըլլան»

Ընդդիմությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կողմից արտոնված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչև 2043 թ. Հայաստանն ամբողջությամբ կախված է լինելու «Գազպրոմից»` նոր օրենքներ ընդունելու կամ պայմանագրում փոփոխություններ մտցնելու իրավունք չունենալով:

Նշենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչեցին նաև հակառակ տեսակետներ: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ: Կպատասխանեմ հետևյալ կերպ` լա՞վ է, թե՞ վատ, որ Հայաստանի համար գազի գինը 270 դոլարից կնվազի 189 դոլարի` 500 դոլարի այլընտրանքի պարագայում: Բացի այդ, դեռ պետք է 300 միլիոն դոլար վճարե՞նք գազի պարտքի դիմաց: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների շահերը, նաև` հետագա սերունդների: Պետք է մտածել ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին»:

Կարծես հենց իր գործընկերոջ տեսակետի հերքումը  եղան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի` բավական ուշագրավ հայտարարությունները: Նա նախ նշեց, որ պայմանագրով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ իրավունքներ ունի «Հայ Ռուսգազարդի» հետ հարաբերություններում:

Այնուհետև Հարությունյանը ԱԺ ամբիոնից հիմնավորեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը կարող  է, օրինակ, վաճառվել ադրբեջանական ընկերության: Այս մեկնաբանության համար հիմք էին հանդիսացել համաձայնագրի հետևյալ պարբերություններում ներկայացված դրույթները. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`«Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին` հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում, նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն`առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված`հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»:

Սակայն քվեարկության ժամանակ Դավիթ Հարությունյանն էլ,  ինչպես և մտահոգություն հայտնած մյուս հանրապետականները, կողմ քվեարկեց «մտահոգիչ» համաձայնագրի վավերացմանը:

Մի խոսքով, բավականին լարված ու զավեշտալի մթնոլորտում անցկացվեց համաձայնագրերի քվեարկությունը: Թեկուզ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտեցին քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը  «կոնֆիսկացրեց» որոշ ՀՀԿ-ական պատգամավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը, հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներն էլ չմասնակցեցին ու չհաստատեցին քվեարկության արդյունքները, դրսում ակտիվիստները բողոքի ցույց անցկացրեցին, ԱԺ-ում էլ` լրագրողները, ՀՀԿ-ն «ձեռքերը վեր» քվեարկեց, հետո էլ հայտարարեց, թե 72 կողմ քվեարկածների շնորհիվ համաձայնագրերը վավերացվել են:

Ընդդիմությունը չի ընդունում այս քվեարկությունը` այն համարելով անօրինական, քանի որ հաշվիչ հանձնաժողովը ոչինչ չի արձանագրել: Փաստորեն, դեռ պարզ չէ, թե ինչ հետագա զարգացումներ կլինեն այս հարցի շուրջ, քանի որ չորս  խմբակցությունները դեռ կդիմեն ՍԴ, ակտիվիստները մտադիր չեն նահանջել, իսկ բողոքի ցույց անցկացնողներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը

ընտրություններ2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի: Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ  ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին,  ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին  նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

 

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվական մտանք ԵՄ–ով, դուրս եկանք ՄՄ–ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց ընդդեմ ՄՄ«Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ  արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ  սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն,  այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության`  մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Որո՞նք են հանրակրթության խնդիրները

հանրակրթություն66«Կրթության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համաձայն` հանրակրթությունը մտնում է ուսումնական հաստատությունների տիպերի մեջ: Պետք է նշել, որ  հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը: Այս նպատակների իրականացման համար օրենքը սահմանում է հանրակրթության հիմնական խնդիրները, որոնք են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը,

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը,

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

Այդ խնդիրներն իրականացվում են եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Կազմակերպեք ձեր երեխաների Ամանորյա ժամանցն «Անկախի» օգնությամբ. Տոնական միջոցառումների ժամանակացույցը

santaԱմանորյա տոները մոտ են: Բացի Ամանորյա եռուզեռից և պատրաստություններից, ծնողներին, տատիկներին ու պապիկներին հուզում է մեկ հարց` ինչպես անմոռանալի դարձնել տոնական օրերն իրենց սիրելի փոքրիկների համար, ինչպես արդյունավետ ու հետաքրքիր ժամանց կազմակերպել նրանց համար: Եթե մարզերում փոքրիկի ժամանցը տնից դուրս կազմակերպելը խնդրահարույց է և ընտրությունն էլ շատ մեծ չէ, ապա Երևանում հակառակ պատկերն է. տոնական օրերին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն` նախատեսված մանուկների և և նրանց ուղեկից մեծերի  համար:

«Անկախը» կփորձի ամփոփ ներկայացնել, թե այս տարի որտեղ ինչ միջոցառում կա, որպեսզի կարողանաք ձեր ժամանցը ճիշտ կազմակերպել ու ցանկալի որևէ իրադարձություն բաց չթողնեք:

Այսպես, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 9-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի Ամանորյա համերգը: Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները կշարունակվեն արդեն  հունվարի 5-ին` մանկական ծրագրով: Հունվարի 6-ին արդեն Հանրապետության հրապարակում տոնական համերգ-միջոցառումով կնշվի Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին` Հին նոր տարին:

Տոնական միջոցառումներ նախատեսված են նաև  Երևանի վարչական շրջաններում:

Բացի այդ, փոքրիկների համար կլինեն նաև վճարովի Ամանորյա միջոցառումներ:

ամանորյա ներկայացումԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  դեկտեմբերի 27-28-ը կբեմադրվի «Ամանորյա ներկայացում» հեքիաթը: Տոմսի արժեքը` 800 դրամ:

ամանորյա թատերականացված հանդեսՀ. Մալյանի կինոդերասանի թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և նոր տարում արդեն հունվարի 3-10-ը  կբեմադրվի «Ամանորյա թատերականացված հանդես»  մանկական երաժշտական ներկայացումը: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Երգի պետական թատրոնում մինչև դեկտեմբերի 29-ը և 2014-ի հունվարի 4-13-ը  կբեմադրվի կախարդական դաշնամուրԱրթուր Գրիգորյանի Ամանորյա «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 26-28-ը  և հունվարի 3-12-ը կբեմադրվի համեցեք լապլանդիաԼիլի Էլբակյանի Ամանորյա երաժշտական ներկայացումը, որը կոչվում է «Համեցեք Լապլանդիա»: Տոմսի արժեքն է 600 դրամ:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  այս տարի մինչև դեկտեմբերի 29-ը, իսկ նոր տարում` հունվարի 3-12-ը, փոքրիկների համար կբեմադրվի «Նոր տարվա նվերը» մանկական ներկայացումը: Տոմսի արժեքը 700-900 դրամ է:

«Մետրո» թատրոնում մինչև դեկտեմբերի 30-ը և հունվարի 3-10-ը կբեմադրվի Ամանորյա լուսերեսն ու վարդերեսըհեքիաթ-ներկայացում` «Լուսերեսն ու Վարդերեսը»: Տոմսի արժեքն է 700 դրամ:

Արամ Խաչատրյան համերգասրահում  դեկտեմբերի 30-ին կներկայացվի «Ամանորյա ուրախ ներկայացում» խորագրով մանկական ժամանցային ծրագիրը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 26-29-ը խեղկատակի ուրախ ներկայացումըև հունվարի 3-11-ը կարող եք դիտել «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացումը` ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Մինչև դեկտեմբերի 30-ն ամեն օր  ԵԹԿՊԻ-ում (Թատերական ինստիտուտ) կբեմադրվի «Ձյունանուշը հեքիաթների աշխարհում» մանկական ներկայացումը:  Տոմսի արժեքն է 500-750 դրամ:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական կախարդական մատանիթատրոնում մինչև դեկտեմբերի 31-ն ամեն օր, իսկ նոր տարում` մինչև հունվարի 10-ը,  կբեմադրվի  Գրիգոր Խաչատրյանի «Կախարդական մատանի» երաժշտական հեքիաթ-ներկայացումը: Տոմսի արժեքն է 800 դրամ:

Դեկտեմբերի 27-29-ը մանուկներին ժպիտ կպարգևի շրջիկ կրկեսը: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-3000-ի միջև:

«Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 26-27-ին The-Croods-Familyմանուկների համար կցուցադրվեն  «Երեք հսկաները հեռու ափերում»  և «Քրուդսների ընտանիքը»  մուլտֆիլմերը: Տոմսի արժեքն է 500-1000 դրամ:

«Նաիրի» կինոթատրոնում փոքրիկների համար դեկտեմբերի 27-30-ը կցուցադրվի մանկական «Զամբեզիա» մուլտֆիլմը: Տոմսի արժեքն է 1000 դրամ:

Իսկ եթե կորոշեք ձեր փոքրիկի Ամանորն անմոռանալի դարձնել Ձմեռ պապին ձեր տուն հրավիրելով, ապա ստիպված կլինեք  վճարել 20-40 հազար դրամ` կախված ժամից, թե երբ կնախընտրեք հյուրընկալել Ձմեռ պապին ու Ձյունանուշին:

«Անկախը» մաղթում է անմոռանալի Ամանորյա ժամանց:

Այլասերող խաղալիքներ երեխաների ձեռքո՞ւմ

01Երբ երեխաները լաց են լինում` մայրերը փորձում են զանազան խաղալիքներով նրանց շեղել` չմտածելով, թե ինչպես կանդրադառնան դրանք փոքրիկների հոգեբանության, հետագայում` անհատականության զարգացման վրա: Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Ավետիսյանի հետ:

–           Ի՞նչ է խաղալիքը, միայն մանկական զվարճա՞նք:

–           Խաղալիքն ունի հոգեբանական և դաստիարակչական մեծ նշանակություն, որին հարկավոր է վերաբերվել շատ ավելի լուրջ, քան արվում է իրականում: Այն երեխայի համար բարու և չարի մասին նախնական պատկերացումների սկզբնաղբյուր է, որը ձևավորում է անձի բարոյական կերպարն ու զարգացումն ամբողջապես: Կարելի է երկար բացատրել երեխային «լավն ու վատը», «կարելին ու չի կարելին», բայց դա չծառայի նպատակին,  և բավական է խաղի կամ հեքիաթի միջոցով այդ ամենը ներկայացնել փոքրիկին, ու ամեն ինչ տեղը կընկնի, քանի որ այդ ամենն արվում է հուզական ապրումների միջոցով: Մանկական խաղերին հետևելով` հնարավոր է կարծիք կազմել երեխայի  մտավոր և ընդհանուր առողջության մասին: Խաղալիքը երեխայի համար  տեղեկատվության կրողն է, ինչպես մեծի համար թերթերն ու, ասենք, համացանցն են: Այն իդեալական կյանքի, աշխարհի հոգևոր պատկերն է, իրական կամ կարծեցյալ բարու մասին արքետիպային պատկերացումն է: Օրինակ` գնդակը խորհրդանշում է Երկրի կամ Արևի կատարյալ ձևը, բուրգը՝ աշխարհի հիերարխիկ կառուցվածքը և այլն:

–           Շատ հետաքրքիր է: Բացի դրանից, խաղալիքներն ունե՞ն նաև այլ ազդեցություն, գործառույթ:

–       Օրինակ` հոգեթերապևտիկ գործառույթ, որն օգնում է երեխային որոշակիորեն կառավարել սեփական ցանկություններն ու վախերը: Երբեմն երեխան ինքն է գտնում խաղալիք-առարկան, որը պատասխանում է նրա չգիտակցված պահանջմունքներին: Տարբեր առարկաներ կարող են դառնալ խաղալիք, քանի որ երեխան օժտում է դրանք առանձնահատուկ հատկանիշներով, ապրումներով և իմաստներով: Մեծերը հաճախ են նրանց գրասեղաններում կամ գրպաններում հայտնաբերում նման «աղբ», որից ազատվելու ջանքերն ապարդյուն են, քանի որ փոքրիկը ոչ մի կերպ չի համաձայնում բաժանվել դրանից: Գուցեև ավելի լավ են այդ խաղալիք-առարկաները, քան տրանսֆորմերներն ու հրեշները: Խաղալիքը ոչ միայն ուղեկցում է խաղը, այլև սովորեցնում, դաստիարակում և նույնիսկ բուժում:

–        Այդպիսի՞ն են ժամանակակից խաղալիքները:

19-Terrible-Presents-for-a-Child191–   Համենայն դեպս, նշվածս խաղալիքները չունեն այդ գործառույթը: Այսօրվա խաղալիքները որակապես տարբերվում են նախկին անվանակիցներից: Դրանք ուրախ չեն և ագրեսիվ են: Այդ ամենը հասցրել է խաղային կուլտուրայի ճգնաժամի: Վերացել է սերնդեսերունդ փոխանցվող խաղերի և խաղալիքների  ավանդույթը: Մերօրյա խաղալիքների վառ գույների և տեսակների բազմազանության մեջ փոքրիկի հոգեկանը չի հասցնում ընկալել այդ ամենը, և բարու ու չարի, լավի ու վատի մասին պատկերացումներն աղավաղվում են:

–       Ի՞նչ սկզբունքներով են  ծնողներն առաջնորդվում խաղալիքներ ընտրելիս կամ առաջնորդվո՞ւմ են հստակ սկզբունքներով:

–     Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում  հաստատ դրական պատասխան հնարավոր չէ տալ, քանի որ իրականությունն այլ բան է ասում:  Հաճախ ականատես ենք լինում, որ երեխայի անվան  տակ մեծահասակն իր համար է գնում խաղալիքը: Սա էլ, իհարկե, իր հոգեբանական հիմքերն ունի: Ժամանակակից աղջիկներն ու տղաները, որոնց համար խաղը կենսական անհրաժեշտություն է և զարգացման պայման, մեր օրերում աստիճանաբար հետ են վարժվում կառուցողական խաղերից: Այդ հարցն անհանգստացնում է մասնագետներին՝ հոգեբաններին, մանկավարժներին, նաև ծնողներին: Պատկերացրեք, որ թռչունները դադարեին երգել, նապաստակները՝ թռչկոտել, թիթեռնիկները՝ թռչել:

–     Ինչի՞ կարող են հանգեցնել XXI դարի խաղալիքները:

– Երեխայի շրջակա միջավայրի սենսորային ագրեսիան խախտում է աշխարհընկալման կայունությունը, զրկում է փոքրիկին այն համոզմունքից, որ աշխարհն ամուր, կայուն և անվտանգ է: Մեծ հարցականի տակ է դրված աշխարհի կանխատեսելիությունը, որը երեխային անհրաժեշտ է համապատասխան սոցիալականացման և սեփական վարքը կառավարելու համար:

–    Լուսանկարներում պատկերված խաղալիքներն այլասերո՞ղ հատկություն ունեն:

–  Ըստ էության, դրանք ավելի շատ հակախաղալիքներ են, որոնք քարոզում են հակաարժեքներ, քանի որ դրանք փոքրիկին տանում են ոչ թե դեպի ստեղծագործական զարգացում, այլ բոլորովին ուրիշ ուղղությամբ, որին նա ծանոթ չպետք է լինի այդ հասակում: Խաղալիք-ապրանքի արտաքին գրավչությունն ավելի կարևոր է դառնում, քան կիրառությունը: Այստեղից էլ առաջանում են նոր ձևերը, նյութերը, որոնք բնորոշ չեն ավանդական խաղալիքին: Հակախաղալիքները մեծ վտանգ են ներկայացնում երեխայի խաղալիքառողջության ու կյանքի համար: Դրանք կարող են վնասել ֆիզիկական, հոգեկան և բարոյական նորմալ զարգացումը:

–    Ինչպե՞ս կանխել:

–   Հարցը, անշուշտ, տեղին է, բայց բավականին բարդ: Մի ողջ համակարգ է հարկավոր վերանայել: Կարծում եմ` հարկավոր է սկսել ընտանիքում, ծնողները պետք է երեխաների հետ զբաղվեն, ուշադրություն և ժամանակ ավելի շատ տրամադրեն:

–   Որ տարիքում ինչ խաղալիք է ցուցված:

–  Իհարկե, չմոռանանք, որ բոլոր տարիքների համար խաղալիքները պետք է պատրաստված լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից: Ամենափոքրիկներին հարկավոր են փափուկ նյութերից պատրաստված խաղալիքներ, որ հնարավոր լինի կծել: Մեկ տարեկանին համապատասխանում են 3-4 գույն ունեցող բրգերը, 2 տարեկանի համար շատ հարմար են միջին չափի գունավոր գնդակները, 7-8 մաս պարունակող բրգերը, փափուկ խաղալիքները, 3 տարեկանի համար նախատեսված են գունավոր կոնստրուկտորներ, որոնք նա պետք է հավաքի մեծերի օգնությամբ: Այդ տարիքում սկսվում են դերային խաղերը՝ մայր-աղջիկ, հայրիկ-մայրիկ, բժիշկ-բժիշկ և այլն: 4 տարեկանում դերային խաղը դառնում է փոքրիկի հիմնական գործունեության ձևը, բարդանում է  դրա բովանդակությունը, և խաղալիքները դառնում են ոչ այնքան կարևոր, 5 տարեկանում մեծ և փափուկ խաղալիքներն աստիճանաբար իրենց տեղն են գտնում բազկաթոռների, մահճակալների վրա: Զարգանում է երեխայի երևակայությունը, հարստանում` հուզական աշխարհը, 6 տարեկան երեխաներին սկսում են դուր գալ իրենց պատրաստած խաղալիքները: Այդ տարիքում օգտակար և հետաքրքիր են անսովոր կոնստրուկտորները, նավակների, ինքնաթիռների մոդելները և այլն:

Վատ օրինակներ, բացասական ազդեցություն ունեցող երևույթներ, իրեր կամ էակներ` ինչքան և որտեղ ասես, բայց ընտրությունը մերն է, վերահսկողությունն էլ` ծնողների ձեռքում: Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Ելենա Չոբայնան

Անկախ

Ամանորյա ազգային կերակրատեսակներ. բաղադրատոմսեր

cankԱռհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

 Տարեհաց

1 բ. եռման ջուր

1 բ. ձեթ

1 բ. շաքարավազ

5 բ. ալյուր

1/2  բ. մանրացված չրեր

1/2  բ. մանրացված ընկուզեղեն

1/2  բ. կանեփ

1 թ. գ. սոդա

Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել:

 Աղանձ

2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ.  ընկույզ                                                                                                                            աղ

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Սիսեռը թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն,  ինչպես նաև չամիչ և թթի չիր:

 Մարդակերպ գաթաներ

Կարելի է պատրաստել տարեհացի խմորով: Խմորը ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, ինչպես նաև  կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:

 Լոբով աղցան

1 բ. լոբի

1 գլուխ սոխ

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

կանաչի

կարմիր և սև պղպեղ

աղ

Լոբին խաշել, ապա ջրքամել: Ավելացնել կտրտած սոխն ու կանաչին, ապա համեմել:

 Մայրամապուր

1 բ. ձավար

1 բ. չիր

1/2  բ. դոշաբ

Կորկոտը խաշել, ավելացնել չրերը, շարունակել միասին եփել, վերջում ավելացնել դոշաբ:

 «Կաղանդ» անուշ

1 բ. մեղր

1 բ. ընկույզ

Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

 Խոշաբ կամ չամչարակ

1 բ. չրեր (սալորաչիր, թթի չիր, ծիրանաչիր, չամիչ)

1 լ ջուր

դարչին:

Չիրը մանրացնել, ավելացնել տաք ջուր և եփել 10-15 րոպե, դարչին ցանել: Մատուցել սառը վիճակում:

 Սիսեռի գնդիկներ

1 բ. սիսեռ

1/2  բ. հոնաչիր

1/2  բ. չամիչ

1/2  բ. ընկույզ

2 ճ. գ. ալյուր

1/3 բ. ջուր

հիլ

աղ

Սիսեռը նախօրոք թրջել մի ամբողջ օր: Խաշել, ապա տրորել: Ավելացնել կորիզը հանած հոնաչիրը, մանրացված ընկույզը, չամիչը, հիլն ու աղը: Ապա բովել 2 ճաշի գդալ ալյուր, բացել քիչ ջրով և այդ թանձր խյուսը լցնել սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստել գնդիկներ: Մատուցելիս  դրանք շարել սկուտեղի վրա,  զարդարել կանաչիով: Խյուսին կարելի է խառնել թահին և կիտրոնի հյութ:

 Մախոխ ապուր

Գարու մանրաձավարը եփել: Նախապես առանձին թասի մեջ լավ թթվեցրած խմորը խառնել ջրի հետ, խյուս սարքել, հարել, ավելացնել ձավարին: Միասին լավ եփել, վերջում համեմել դաղձով և սխտորով:

 Քրչիկ

Սոխառածի վրա ջուր լցնել, կարտոֆիլ և երկու ճաշի գդալ մանրաձավար: Եփելուց հետո ավելացնել նաև մանր կտրտած թթու կաղամբ: Վերջում համեմել անանուխով:

 Անուշ ապուր

1/2 կգ ձավար

1/2 կգ խառը չիր  (չամիչ, ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն)

1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ)

1 բ. շաքարավազ

1 թ.գ. դարչին

8-10 բ. ջուր

Ձավարը խաշել: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը. ավելացնել ձավարին:

Լցնել շաքարավազն ու դարչինը և շարունակել եփել մարմանդ կրակով համարյա 2 ժամ:

 Կճախաշ

1 բ. խոշոր կորկոտ

1/2 բ. եգիպտացորեն

1/2 բ. լոբի

1/2 բ. սիսեռ

2 սոխ

1 սուրճի բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)

չորացրած կանաչի

սև պղպեղ

աղ

Լոբին, սիսեռն ու եգիպտացորենը խաշել, ավելացնել կորկոտը: Սոխը մանրացնել, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա: Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա:

 Պասուց տոլմա

1/2 բ.  խաշած սիսեռ

1/2 բ.  խաշած լոբի

1/2 բ.  խաշած ոսպ

1/2 բ.  խոշոր կորկոտ

1/2 բ. խաշած եգիպտացորեն

1/2 բ.  խաշած ոլոռ

1/2 բ.  կանեփ

1/2 բ.  լոլիկի մածուկ

1/2 բ.  ձեթ

4 սոխ

1 փունջ խառը կանաչի

սալորաչիր

կարմիր և սև պղպեղ

թթու կաղամբ

աղ

Ողջ ընդեղենը խառնել իրար: Սոխառածի վրա ավելացնել լոլիկի մածուկը, ջրով բացել, համեմել և լցնել ընդեղենի վրա: Ավելացնել մանրացված կանաչին, խառնել և փաթաթել կաղամբի տերևի մեջ: Կաթսայի մեջ շարելիս արանքներում տեղադրել սալորաչիր: Տոլման ծածկել ջրով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո:

Ամանորյա բաղադրատոմսեր Սեդրակ Մամուլյանից

Ամանոր, բաղադրատոմսեր, Սեդրակ ՄամուլյանԱմանորյա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում «Հայ խոհարարականավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:

 

Շու (էկլեր)

Խմոր

ալյուր՝  200 գ

կարագ՝ 100 գ

ջուր՝ 200 գ

աղ՝ 2 գ

ձու՝ 10 հատ

Կրեմ

ալյուր՝ 150 գ

ձու (դեղնուց)՝ 3 հատ

շաքարավազ՝ 25 0գ

կաթ՝ 1 լ

վանիլ՝ 1 գ

կարագ՝ 100գ

Խմորի պատրաստման եղանակը

Ջուրը եռացնում ենք կարագով, ավելացնում աղ, ալյուր և խառնում մինչև խմորի պատրաստ լինելը, ապա տեղափոխում էմալապատ կաթսայի մեջ: Հարելով` հատ-հատ ավելացնում ենք ձուն, հետո խմորը տապակի վրա ձևավորելուց հետո տեղադրում ենք ջեռոցի մեջ (250˚): Խմորը բարձրանալուց հետո ջերմաստիճանը իջեցնում ենք և խմորեղենը թողնում ջեռոցի մեջ այնքան ժամանակ, մինչև չորանա:

Կրեմի պատրաստման եղանակը

Շաքարավազը և ձվի դեղնուցը հարում ենք մինչև գնդիկների վերանալը, ավելացնում ալյուրը, շարունակում հարել և քիչ-քիչ ավելացնում կաթը, եռացնում մարմանդ կրակի վրա` անընդհատ խառնելով: Ավելացնում ենք կարագը, վանիլը: Թողնում ենք կրեմը սառչի, ապա լցնում ենք խմորի մեջ, վերջում վրան շաքարափոշի ցանում:

Աղցան Լուսակերտ

 

Բաղադրությունը

 

հավի կրքամիս՝ 100գ

հազարի տերևներ՝ 100 գ

գլուխ սոխ՝ 20 գ

լոլիկ՝ 50 գ

զեյթունի ձեթ՝ 20 գ

կիտրոնի հյութ՝ 10 գ

թարմ տաքդեղ՝ 2 գ

հոլանդական պանիր՝ 50 գ

աղ՝ 2 գ

Պատրաստման եղանակը

Հավի կրքամիսը խորոված ենք անում, հազարի տերևները կտրատում ենք, ավելացնում աղ, պղպեղ, պանիր, կիտրոնի հյութ, խառնում և ավելացնում զեյթունի ձեթը:

Բլրի տեսքով տեղադրում ենք ափսեի մեջ, խորոված հավը կտրատում, շարում հազարի վրա, լոլիկը, սոխը, տաքդեղը մանր կտրատում ենք, խառնում իրար և ավելացնում աղցանին:

Լավաշը կտրատում ենք, վրան լցնում աղ, պղպեղ և ձեթ, չորացնում ջեռոցի մեջ ու շարում ափսեի կողքին:Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

Անկախ