Ամենամեծ արվեստագետը երեխան է

սաթենիկԳեղանկարչությունն  արվեստի  մյուս  ճյուղերի  նման հոգու  պահանջ է, որը սակայն մեր  օրերում փորձում են բավարարել  տարաբնույթ,  ցածրաճաշակ  հակամշակույթով, ինչը,  հատկապես  մանկան հոգում կարող է ավերածություններ  կատարել: Իսկ  այն  կանխելու, գեղանկարչության  աշխարհ  ներթափանցելու համար հարկավոր է  միջնորդ, ով  նրան  կմատուցի ոչ թե աղավաղված, օտար մշակույթների  թափոնների  մի  խառնուրդ, այլ կզարգացնի գեղեցիկն ու  վեհն  ընկալելու կարողություն, ում  կհաջողվի  ուղղորդել երեխայի  միտքն ու  զգայուն  հոգին:

Նարեկացի  մշակութային  կենտրոնի ոչ այնքան  ընդարձակ  սրահում օրվա  երկրորդ  կեսին կարելի է  հանդիպել փոքրիկների, ովքեր երաժշտության  հնչյունների  ներքո, մոլբերտների առջև նստած նկարում են: Գեղանկարչության աշխարհում  իրենց  առաջին քայլերն են անում 6-18 տարեկան  շուրջ  30 երեխա, ովքեր  պարապմունքներին  հաճախում են  ոչ  պարտադրված, այլ սիրով ու  պատասխանատվությամբ:Ի դեպ,  նկարչության  խմբակ ստեղծելու  գաղափարի  հեղինակը  երիտասարդ ու տաղանդավոր  նկարչուհի Մարիամ  Մուղդուսյանն է: Խմբակի  պարապմունքները սկսվել են այս  տարվա  փետրվարից: Նկարչական  խմբակի  պարապմունքներին  մասնակցել ցանկացողների  թիվը  մեծ է: Պարապմունքները  տևում են  երկու  ժամ, որի  ընթացքում երեխաներն աշխատում են  լիբերալ  սկզբունքով, այսինքն նկարում եմ  մինչ այն  պահը, երբ արդեն  հոգնել են, թեև հաճելի երգերի / հատկապես  Կոմիտաս, Ռուբեն Հախվերդյան/ ու երաժշտության  նվագակցությամբ նրանց դժվարությամբ եմ  կտրում աշխատանքից: Թեմայի  ընտրության  հարցում  երեխաներն ազատ են, նկարում են պարզ  թեմաներ` բնություն,  տարբեր առարկաներ,  նատյուրմորտ, իսկ  բարձր  տարիքի երեխաներին առաջարկվում են ակադեմիական թեմաներ:

-Պարտադիր չէ, որ  նրանք  հետագայում  դառնան նկարիչներ, նրանք  նկարում են այնպես, ինչպես  ընկալում են: Մեր  նպատակն է այսօրվա  մշակութային  խոտանին  հակադրել իրական  արվեստը, նրանց  հոգում ձևավորել գեղագիտական  ճաշակ: Այդ  առումով պարապմունքերին զուգահեռ կազմակերպվում են էքսկուրսիաներ`  պատկերասրահ,  կենդանաբանական  այգի և այլն: Երեխաներին  պետք է ուղորդել թե կերպարվեստում, թե երաժշտության  մեջ, և առհասարակ`արվեստում, -ասում է Մարիամը:

Եվ քանի որ արվեստի բոլոր  ճյուղերը փոխկապակցված են, ուստի Նարեկացի մշակութային  կենտրոնում  գործում է  նաև  ժողնվագարանների  խումբ, որի  պարապմունքները երբեմն համընկնում են նկարչական  խմբի  պարապմունքներին: Այդ  պահին  տեսնել է  պետք է փոքրիկ  նկարիչների` ժողնվագարանների  հանդեպ ցուցաբերվող  հետաքրքրությունը: Նվագարանների  պատմությանն ու  նշանակությանը  ծանոթանալուց հետո  նրանք  փորձում են ջրաներկով,  յուղաներկով,  գուաշով  կամ թե սանգինայով թղթին  փոխանցել թառի, քանոնի ու  քամանչայի  պատկերը:

Նկարչության պարապմունքները Նարեկացի  մշակութային  կենտրոնում անվճար են: Կենտրոնի  տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական  աջակցությամբ անապահով երեխաներին տրամադրվում են նկարչական  պարագաներ, որոնք, ցավոք արդեն  սպառվում են: Մինչդեռ  երեխաների  մեջ նկարելու ցանկությունը սահմանափակել, կնշանակի անորոշության  մատնել ցանած սերմերի հետագա  ճակատագիրը:  Ուստի նրանք, ում  համար երեխաների ապագան չի հյուսվում լոկ  բաժակաճառերով, թող օգտագործեն Նարեկացի կենտրոն այցելեու անկրկնելի պահը, տեսնելու գույների աշխարհում երանությամբ  թևածող մանուկների ջինջ ու  մաքուր  հայացքները, որում  ամփոփված են սերը,  հավատն ու  հույսը:

Այս փոքրիկ նկարիչների նման նույնքան  պարզ ու  ջինջ ղեկավարի`Մարիամի համոզմամբ երեխաներն  իրոք  մեծ  արվեստագետներ են, իսկ իսկական արվեստագետ է  դառնում  նա, ով  մեծանալով, հետագայում իր  մեջ եղած երեխային  չի սպանում:

DSC00308DSC00310DSC00315DSC00316DSC00318DSC00319

 

Անուշ Ներսիսյան

Նօրաթերթ.am

 

Սնկերը բույսերին զգուշացնում են վնասատուների հարձակումների մասին

բույսԱնսովոր սիմբիոզի բնագավառը  բույսերի և հողի սունկերի միջև, որոնք ապրում են շատ բույսերի արմատներում, վեր են հանել բրիտանացի փորձագետները: Պարզվում է, որ միմյանց հետ ազգակցական կապեր չունեցեղ բույսերը վնասատուների վտանգի մասին  տեղեկատվություն են ստանում  սնկերի միջոցով:

Հնուց հայտնի է, որ բույսերի արմատներում գոյություն ունի միկորիզա: Սունկը բույսի արմատներից ստանում է ածխաջրեր, որոնք շաքարի նման են: Նույն ժամանակ բույսի արմատները հնարավորություն են ստանում սնկային լայնածավալ .միցելիումի միջոցով  խմել և ներծծել անշվելի շատ ջուր և հանքային նյութեր:

Սակայն դրանով փոխշահավետ  համագործակցությունը չի սահմանափակվում: ինչպես պարզել են Աբերդինի համալսարանի գիտնականները, սնկերը օգնում են բույսերին տարածել ահազանգի ազդանշաններ, որոնք տեղեկացնում են բույսերի հյութով  սնվող ուտճների հարձակումների մասին:

Նրանց օգնել է մի պարզ փորձ: Նրանք ուտճներով (Acyrthosiphon pisum) վարակել են սովորական լոբին (Vicia faba): Այն բույսերը, որոնք ենթարկվել են հարձակման, սկսել են արտադրել պաշտպանական նյութեր, որոնք վախեցրել են վնասատուներին և միաժամանակ գրավում ուտիճներին ոչնչացնող գիշատիչ միջատներին ( Aphidius ervi):

Գիտնականների զարմանքը այնքան մեծ էր, երբ նրանք հանտնաբերեցին, որ այդ պաշտպանական  մեխանիզմը պարունակում են վարակված լոբիների այն հարազատները, որոնք դեռ վնասատուների հարձակմանը չեն ենթարկվել:

Բոլոր բույսերը կապված են սնկային գորգով:Այդ պատճառով հետազոտողները ենթադրում են , որ հենց նրանց միջոցով են բույսերը կապվում միմյանց  հետ, նախազգուշացնելով ընկերներին, որ նրանք կարող են վտանգի ենթարկվել:

Գիտնականները բացառել են բույսերի միջև կապը օդի միջոցով`նրանցից յուրաքանչյուրին փաթեթավորելով:

Ստացվում է, որ հարձակման ենթարկված որոշ բույսեր իրենց սիմբիոնների օգնությոմբ քիմիական ազդանշան են ուղարկում մնացածներին: Իրենց արդեն ոչինչ չի փրկի և ուտիճներով վարակված առանձին բույսեր այդ պրոցեսից ոչ մի օգուտ չեն ստանում: Բայց ազգականներին զգուշացնելով վնասատուների հարձակումների մասին այդ”ալտրուիստները”փրկում են մնացած դաշտը, այսինքն բարձրացնում են ապրելու շանսերը:

Հեղինակների հոդվածը  հրապարակվել է  Ecology Lettersամսագրում:

«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ամսագիրը 10 տարեկան է

կերպարվեստՀոբելյանի առիթով զրուցեցինք ամսագրի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանի հետ

 Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Ի տարբերություն տարածական արվեստների, ոչ պատկերային տարատեսակների, կերպարվեստն արտացոլում է իրականությունը և տարածության մեջ ստեղծում դիտարկելի ակներև կերպարներ:

Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ, ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն` չկորցնելով մեծ արվեստի իր ուժը:

Այս տրամաբանությամբ է արդեն 10 տարի տպագրվում ՀՀ Նկարիչների միության պաշտոնական պարբերականը՝ «Կերպարվեստը»:

Պարբերականի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանը «Անկախի» հետ զրույցում ամփոփում է նախորդ տասնամյակն ու ներկայացնում ամսագրի ապագա անելիքները:

 – Պրն Առաքելյան, նախ՝ խոսենք ամսագրի ստեղծման պատմությունից: Ինչպե՞ս ծնվեց «Կերպարվեստը»:

– «Կերպարվեստ» ամսագրի նախաձեռնողը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն է: Ճանաչում էինք մեկս մյուսին, քանի որ որպես լրագրող, որպես հրապարակախոս` մի շարք նյութեր էի պատրաստել, որը կապված էր Կարեն Աղամյանի վերականգնողական աշխատանքների հետ:

Մինչև 1998-ը միության գույքը ցիրուցան էր արվում, անուններ հիմա չեմ ցանկանում տալ, բոլորն էլ գիտեն: Երբ վարչության անդամները եկան, սկսվեց կառուցողական շրջան: Այսինքն՝ պահպանել միությունը, կազմակերպել բոլոր աշխատանքները: Խնդիրը մեկն էր. այն պետք է գոյատևեր իր կոչմանը համապատասխան:

Հենց այս կառուցողականության տրամաբանության շրջանակում էր նաև ՀՀ Նկարիչների միության պաշտոնական պարբերականի՝ «Կերպարվեստի» հիմնումը:

– Դա 10 տարի առա՞ջ էր…   

– Այո՛, 2003-ի սեպտեմբերի 5-ին լույս տեսավ «Կերպարվեստի» անդրանիկ համարը: Այդ ժամանակ ես աշխատում էի ՀՀ Գրողների միությունում, «Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթի պատասխանատու-քարտուղարն էի: Միշտ էլ ասել եմ, որ հետաքրքրված էի հանրապետությունում գործող բոլոր ստեղծագործական միությունների և թերևս դրանցից ամենամեծի՝ Հայաստանի նկարիչների միության գործունեությամբ ու խնդիրներով:

Եվ անակնկալի եկա այն ժամանակ, երբ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ինձ առաջարկեց ու վստահեց գլխավորել նորաստեղծ «Կերպարվեստ» ամսագրի խմբագրական աշխատանքները: Չհամաձայնել չէի կարող, քանի որ միությունը երբեք չէր ունեցել նմանօրինակ պարբերական: Եվ հենց 2003-ից ձեռնամուխ եղանք ստեղծագործական բուռն գործունեության: Սկսվեցին դժվարությունները: Առանց հովանավորի ամսագիր պահելը բարդ բան է: Ու փոխվեց նաև պարբերականությունը: Հիմա տարին 1 կամ 2 համար է լույս տեսնում: Ես երբեմն կասկածում եմ` իրականում խմբագիր եմ, թե չէ, որովհետև տարին մեկ կամ երկու համար թողարկելը աբսուրդի պես բան է:

– 10 տարվա ընթացքում տպագրվե՞լ են հայ նկարիչների, միության աշխատանքների գործունեության մասին տեղեկություններ:

– Այո՛, անշուշտ: Թե ինչ ենք արել կամ չենք արել 10 տարվա ընթացքում, վստահ եմ՝ ամսագրում արտացոլված է: Կարելի է ասել` մի տասնամյակի պատմություն ունենք՝ սևով սպիտակի վրա տպված: Բայց այն խնդիրները, որ դրել էինք «Կերպարվեստի» առջև, լուծել ենք ընդամենը 25-30 տոկոսով:

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:   

– Նախ՝ միության գործունեության լուսաբանում, ազգային ավանդական արժեքների վերարտադրում, հանրահռչակում: Նպատակ ունեինք ամսագիրը հրատարակել մի քանի լեզուներով և աշխարհով մեկ տարածել: Դեռ այս գաղափարները իրականացնելու հնարավորություններ չունենք: Բայց հավատացեք՝ մենք շատ հարուստ արժեքներ ու ժառանգություն ունենք, որոնք, ցավոք, չենք կարողանում ներկայացնել աշխարհին:

– Պրն Առաքելյան, մինչև ձեզ հետ հանդիպելը ես շրջեցի կրպակներով ու հարցրի ձեր ամսագրի մասին: Լրագրավաճառներն ասացին, որ նման ամսագիր գոյություն չունի: 

– Գիտեք, «Կերպարվեստ» ամսագիրը չի վաճառվում կրպակներում և այլուր: Մենք ամսագիրը բաժանում ենք, ընթերցողին տրվում է անվճար: Մի անգամ ցանկացանք վաճառել ամսագիրը, բայց շատ արագ հասկացանք, որ փորձը ձախողվում է: Դա, իհարկե, իմ նախաձեռնությունն էր: Հիմա ասեմ, որ շարունակելու ենք անվճար բաժանել: Այսինքն՝ դա մեր ծրագրերի, մտահղացումների, ցանկությունների մի փոքրիկ մասնիկն է: «Կերպարվեստն» աննախադեպ հաջողություն է մեզ համար: Արվեստի այս ոլորտի մասին առանձին ամսագիր չի եղել:

Օրինակ՝ խորհրդային տարիներին կար «Սովետական արվեստ» ամսագիրը, որում կերպարվեստին շատ փոքր մաս էր հատկացվում, ու ասեմ՝ բավական թույլ էր ներկայացվում: Իհարկե,  ժամանակի արվեստի բոլոր նորությունները հրապարակում էր, տպագրում էր նյութեր, որոնք վերաբերում էին մշակութային կյանքին՝ իր ամենատարբեր դրսևորումներով ու զարգացման հեռանկարներով: Դա էլ Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության ամսագիրն էր:

– Իսկ ինչպիսի՞ նյութեր են տեղ գտնում «Կերպարվեստում»:

– Առաջին՝ ցուցահանդեսների լուսաբանում, այնուհետև հոբելյանների նորովի մեկնաբանում, նորովի լուսաբանում, կերպարվեստի մասին վերլուծական նյութեր: Ամսագիրը նաև ընդգրկված է ԲՈՀ (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) համակարգում և հնարավորություն ունի տպագրելու նաև թեզի պաշտպանությանը վերաբերող նյութեր, գիտական հոդվածներ, բնականաբար, արվեստի շրջանակներում: Բացի այդ, մենք մի բան մասամբ ենք կարողացել լուծել: Հայաստանում կերպարվեստի բնագավառում առաջացել էր մի անառողջ վիճակ: Դա կապված էր որոշ նկարիչների խիստ հանրահռչակման, մի շրջանի ոչ պակաս փայլուն նկարիչների անհայտության քողով պատված լինելու հետ: Այս խնդիրը շատ քիչ է լուծվել:

– «Կերպարվեստ»  ամսագիրը հնարավորություն չի՞ տալիս ներկայացնելու գոնե միության ներկայացուցիչներին:

– Գիտեք, ցավոք, վերջին ժամանակներս ուշ-ուշ ենք հրատարակում ամսագիրը, հիմնականում` ֆինանսական դժվարությունների պատճառով: Եթե երկու կամ երեք ամիսը մեկ անգամ կարողանանք հրատարակել, կարծում եմ՝ այս խնդիրն էլ կլուծվի: Չգիտեմ, կան, ասենք, նկարիչներ, որոնք իրենք իրենց են հանրահռչակում, բայց իրականում նկարիչը պետք է զբաղվի արվեստով, իսկ իրեն պետք է ներկայացնեն լրատվամիջոցները: Աշխարհի դրվածքն ու սկզբունքն է. միայն մեզ մոտ է, որ այս սկզբունքը չի գործում:

– Ամսագրում լուսաբանելիս մի քիչ փակ եք, չէ՞: Այսինքն՝ լուսաբանում եք հիմնականում միության նկարիչների աշխատանքները, գործունեությունը… 

– Բնականաբար, որովհետև մենք այնքան մեծ հարստություն ունենք, որ դրա մի մասն ենք միայն կարողանում ներկայացնել: Անգամ դրսի ցուցահանդեսները չենք կարողանում լուսաբանել: Բայց սա ոչ թե ներքին կանոն է, այլ ուղղակի ժամանակի ու հնարավորությունների խնդիր: Ամսագրում տեղ ունեն բոլոր նկարիչները, և տարբերություն չկա՝ նրանք կլինեն նկարիչների միության անդամ, թե ոչ: Շատ նկարիչներ ցանկանում են անդամագրվել միությանը, հոսքը շատ մեծ է:

– Պրն Առաքելյան, ովքե՞ր են ամսագրի հեղինակները:

– Հեղինակները համագործակցում են միայն ու միայն թղթակցական սկզբունքով, լրագրողի համար առանձին հաստիք չունենք, այսքան տարիների ընթացքում չենք էլ ունեցել: Ամբողջ «ծանրությունը» փաստորեն ընկնում է նկարիչների միության արվեստաբանության բաժանմունքի անդամների, ինչպես նաև երիտասարդ ուժերի վրա: Վերջիններիս համար ստեղծվեց պարզապես մի ամբիոն, որը հնարավորություն տվեց նրանց բացվելու և դառնալու արվեստի հմուտ քննադատ: Ասեմ նաև, որ պարբերականում միշտ էլ մեծ տեղ ենք տվել սկսնակ նկարիչներին, լուսաբանում ենք նաև  նրանց աշխատանքները:

– Բայց այսօր մենք լավ նկարիչներ ունե՞նք, կա՞ն սարյաններ կամ մինասներ…

– Ես կարծում եմ, որ սարյաններին ժամանակն է ծնում, հիմա սարյաններ ունենք, թե չունենք, չգիտեմ: 30-40-ականներին, օրինակ, թատրոնը մեծ վերելքի մեջ էր: Եկավ հանճարների մի շրջան՝ Փափազյան, Ներսիսյան, Վաղարշյան և այլք: Գուցե, այո՛, այսօրվա երիտասարդները դառնան մինասներ կամ սարյաններ: Դա բնության որոշելիքն է: Կան, իհարկե, շատ փայլուն նկարիչներ, որոնք միջավայրի կարիք ունեն:

– Ի՞նչ ապագա ունի «Կերպարվեստը»:

– Ամսագիրը շարունակում է տպագրվել, տպագրում ենք նյութեր, որոնք իրոք արժեքավոր են. փաստորեն շարունակում ենք գրի առնել մեր կերպարվեստի պատմությունը: Երևի կկրկնեմ միտքս. այսօր էլ նպատակ ունենք «Կերպարվեստը» հրատարակել մի քանի լեզուներով և աշխարհով մեկ տարածել: Ես կարծում եմ՝ կգա այդ օրը և մեր այս գաղափարները կիրականացվեն:

– Պրն Առաքելյան, մեր խմբագրությունն էլ շնորհավորում է ձեզ և միությանը ամսագրի 10-ամյակի կապակցությամբ:

– Շնորհակալություն նաև ձեզ: «Անկախը» լուրջ թերթ է, ինձ վրա լուրջ լրատվամիջոցի տպավորություն է թողել:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Այլընտրանքային երկաթգիծ. ցանկալի՞, թե՞ անհրաժեշտ

       երկաթուղի Ի՞նչ խնդիրներ կլուծի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը

 Իրան-Հայաստան երկաթուղու  կառուցման և շահագործման մասին խոսվում է արդեն երկար տարիներ:  Նշենք, որ այսօր Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է Վրաստանով, որով իրականացվում է  բեռների հիմնական հոսքը Այրում-Սադախլու ճանապարհներով: Այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով` ՌԴ և Ուկրաինա: Թեպետ դեպի Իրան գործում է ավտոմոբիլային ճանապարհ, սակայն հայ գործարարները դեպի Պարսից ծոց դուրս գալու այլընտրանքային ճանապարհ չունեն: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում էապես կավելանան հայրենական ապրանքների թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր էր դեռևս հետխորհրդային ժամանակաշրջանում: Այս խոշորագույն տրանսպորտային հատվածը միշտ համարվել  է  ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի համար, որի իրագործման համար թերևս երկար տարիներ բանակցություններ և ֆինանսական ռեսուրսներ էին հայթայթվում: Ակնհայտորեն ծրագիրը բավական հավակնոտ է և ֆինանսական տեսանկյունից բավական ծախսատար,  բայց եթե  այս ճանապարհային  ժամանակակից հաղորդակցությունը կառուցվի, ապա այն տնտեսապես շահավետ կլինի և հենց սովորական քաղաքացու համար, մասնավորապես` գործարարների: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախևառաջ  կխթանի բեռնափոխադրողներին և առևտրաշրջանառությունը: Փաստորեն, այս առանցքային օղակի կառուցման պարագայում հնարավոր կլինի Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ փոխադրումներ իրականացնել ամենակարճ երթուղով: Այս նախագիծն արդեն իրականություն է, ձեռք են բերվել համապատասխան միջոցներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև արդեն ստորագրվել են Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագրեր, որոնց գործունեության ժամկետը մինչև 30 տարի է  շինարարության ավարտից հետո: Պայմանագրի շրջանակներում կողմերը նպատակադրված են ֆինանսավորել և զարկ տալ Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի արագընթաց ճանապարհի նախագծման ու կառուցման աշխատանքներին: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի ուսումնասիրությունը, հետագայում կոնսորցիումի եղանակով պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել շինարարությունն ու շահագործումը:

Համաշխարհային բանկը և Զարգացման ասիական բանկն արդեն պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցելու մայրուղու շինարարությանը մասնակցող ներդրողներին: Նախագիծը ֆինանսավորելու համար պետությունը պետք է  վերանայի իր գործելաոճը, որպեսզի նոր մասնավոր ներդրողների և կազմակերպություններ ներգրավի ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել ծրագրի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին:

Ծրագրի արժեքը 3 մլրդ դոլար է, իսկ նախագծերի ուսումնասիրության իրագործելիության ժամկետը` 18 ամիս: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցման մեջ մասնագիտացված Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության հետ: Տեխնիկական առաջադրանքները ստորագրվել են  նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նախագծի ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են դեկտեմբեր ամսին:

Գծային երկաթուղին մոտ 316 կմ է լինելու  և սկսվելու է Գավառից՝ Սևանի արևմտյան մասից` ձգվելով մինչև Մեղրի: Ակնկալվում է, որ երկար սպասված այս ռազմավարական ծրագիրը սկզբունքային փոփոխություն է  մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում: Ունենալով Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործվելու է Հայաստանի ռազմավարական դիրքի ողջ ներուժը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման՝ խթանելով տարածաշրջանում տնտեսական աճն ու առևտուրը:

Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, և դրանց լիարժեք շահագործման ու արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ: Ծրագրի իրագործման աշխատանքներում նախատեսվում է  ներգրավել Միջանցքի գործունեությամբ շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` ՌԴ-ին, Իրանին, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին տարածաշրջանում առևտրային և հաղորդակցական հարաբերությունները բարելավելու նպատակով: «Մենք կողջունենք և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն  այս ծրագրերի իրագործմանը»,- նշել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Բարկովսկին արդեն հայտնել է, որ  իրենք ձգտելու են ժամանակին ավարտել ծրագիրը՝ միաժամանակ ապահովելով որակական պահանջների իրականացումը: Որպեսզի այդ գործընթացներն իրականացվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որոշում է կայացվել այդ հսկայածավալ աշխատանքը բաժանել առանձին հատվածների, որոնցում միաժամանակ կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջին տրանշը, որը միմյանց է կապելու Երևանն ու Արարատը, Երևանն ու Աշտարակը, արդեն կառուցման փուլում է: Երկրորդ տրանշը՝ միմյանց կկապի Աշտարակն ու Թալինը: Այս հատվածում արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներն օրերս են մեկնարկել: Երկրորդ ճանապարհային հատվածի կառուցման արժեքը 170 մլն դոլար է, որի կառուցման արդյունքում մոտ 40 րոպեով կկրճատվի Երևանից Գյումրի տանող ժամանակահատվածը: Ի դեպ այս մայրուղին կոնենա  42 կմ երկարություն և կապահովի երկկողմանի արագընթաց երթևեկություն: Այս հատվածի շինաշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին այդ տարածքում օտարման ենթակա բազմաթիվ հողատարածքների պատճառով:  Ուստի պետությունը փոխհատուցման գումար է հատկացրել, և բնակչության շրջանում իրականացվել են բացատրական աշխատանքներ:

 Լ.Ն

 

 

Արցախի հազարամյա պատմությունը քարե մատյաններում

cicernavanqԱպրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում  է Արցախի 7 հնավայրերից  (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված  հնագիտական 100  նոր  գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:

Իսկ ցուցադրությունը նվիրված է  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որն էլ կշարունակվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների միջազգային օրը: Այդ օրն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար թանգարանի տնօրինությունը միշտ մի նոր բան է մտածում, թեև թատերականացված ներկայացումներն ու այլ միջոցառումներն էլ իրենց հերթին են լցնում օրը:

Իսկ թե ինչու այդ երկու հիշարժան առիթները մեկտեղվեցին հատկապես արցախյան անակնկալով, թանգարանի տնօրեն  Գագիկ Գյուրջյանի պատասխանն ավելի քան խոսուն է. «Վերջին տարիներին Արցախի 7 հնավայրերում  իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված այս 100 նոր գտածոները ոչ միայն առաջին անգամ են Երևանում ցուցադրվում, այլև նորույթ են Արցախի մշակութային կյանքում, որովհետև մայիսի 19-ից հետո ողջ ցուցադրությունը կնվիրվի Արցախին: Եվ  սա Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային համագործակցության լավագույն օրինակներից է, որի բացմանը ներկա էին նաև Ղարաբաղի մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Դրանից լավ նվեր լինել չէր կարող»:

Չորս հնագիտական  արշավախմբեր են իրականացրել պեղումները, մեկը` Լեռնային Ղարաբաղից, երեքը` Հայաստանից: Հիրավի, դրանից լավ նվեր չէր կարող լինել ոչ միայն   թանգարանային օրվանն ընդառաջ, այլև  ի նշանավորումն մայիսյան փառահեղ հաղթանակների: Ցուցադրությունը շարժական բնույթ ունի, և պրն Գագիկ Գյուրջյանը հավատացած է, որ այն, Արցախի սեփականությունը դառնալով, կտեղափոխվի և կցուցադրվի նաև  այլ բնակավայրերում: Իսկ ցուցադրությունը Երևանում կմնա մինչև թանգարանային գիշերը: Այնպես որ, Էրեբունի թանգարանի գիշերային այցելուներին մի նոր անակնկալ է սպասում, իսկ ողջ հնավայրի  գիշերային լուսավորությունն արդեն նորություն չէ:

Այնուհանդերձ, թանգարանի  գիտահետազոտական բաժնի վարիչ Աննա Ազիզյանի օգնությամբ փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել արցախյան այդ 7 հնավայրերը ներկայացնող  ցուցասրահում: Նորովի բացահայտենք այդ զարմանահրաշ երկիրը:

Առաջին ցուցափեղկը հազարամյա կենսագրություն ունեցող Ծիծեռնավանքինն է (Քաշաթաղի շրջան): Միջնադարյան  IV-V դդ. թվագրվող բազիլիկ եկեղեցու և հարակից տարածքից պեղումների նյութերն էլ այդ ամենի լուռ վկաներն են: Եկեղեցական սպասքին վերագրվող նյութեր, նյութական օգտագործման ձիթաճրագներ, կարասներ, այսինքն` եկեղեցական սպասքի նյութեր, ինչպես նաև Ծիծեռնավանքի ճարտարապետական վերլուծությամբ արված լուսանկարներ:

2005 թ. ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55մ.թ.ա.) Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: 2006-2012 թթ. հնագիտական պեղումներ կատարվեցին այդ տարածքում: Իսկ արդյունքն ավելի քան շլացուցիչ էր:

Տիգրանակերտը ներկայացված է ինչպես միջնադարյան, այնպես էլ անտիկ ժամանակաշրջանը ներկայացնող  գտածոներով` ջնարակապատ անոթների բեկորներ, ամբողջական աղաման, մոմակալ, գինու կարասներ, երկաթե նետասլաքներ XII-XIII դդ., կան նաև այլ գտածոներ: Առանձնակի ուշադրություն են գրավում նաև անտիկ և վաղ միջնադարի շրջանի սափորների բեկորները, խոյակների զարդաքանդակները:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ ցուցադրության գերակշիռ մաս են կազմում Տիգրանակերտից պեղված նյութերը: «Տիգրանակերտը շատ հայտնի հուշարձան է, հայտնի է նաև իր նշանակությամբ և լայնածավալ պեղումներով»,- մեկնաբանեց երիտասարդ հնագետը:

Ցուցապաստառի գրությունից իմանում ենք, որ միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է նրա  հյուսիսային պարսպապատի 180 մետրանոց հատվածը: Եվ այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում:

Հաջորդը Շուշիի տարածքում պեղված երկու հուշարձաններն են: Առաջինը Քրիստոսից առաջ VI-VII դարերի դամբարան է, իսկ մյուսը` ժայռալանջին հայտնաբերված Կարկառի ամրոցը` XII-XIV դդ.:

Հանդաբերդն էլ միջնադարյան հուշարձան է, որն առավել հայտնի է իր զարդաքանդակներով, պատկերավոր սյուժեներով զարդարված խաչքարերով, ինչպես նաև Հանդաբերդի «Տիրամայր» խաչքարի բեկորով` թվագրված XII-XIV դդ.:

Բացառիկ ուշադրության են արժանի նաև Կերենի տարբեր դամբարաններից հանված անոթները, մետաղյա իրերը, ապարանջանները, օղերը և շատ այլ գտածոներ:

Թեև Հոռեկա վանքը այցելուին ներկայացված է միայն եկեղեցու ճարտարապետական վերլուծությամբ: Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ, անտառապատ լեռան հյուսիսային լանջին, և 1279 թ. մինչև 1809 թ. գյուղը Հոռեկա է կոչվել, Թալիշ է դարձել 1822 թ.: Արցախ աշխարհի այս հնագույն սրբավայրը` վանքը, կառուցվել է V դարում Եղիշե առաքյալի գերեզմանի վրա: Բաղկացած է եկեղեցուց (1279թ.), գավթից (1284թ.), զանգակատնից (XVII դար) և օժանդակ այլ շինություններից: Վանքի բակը հարուստ է խաչքարերով, որոնք թվագրվում են VIII և հետագա դարերով:

Ուշագրավ է, որ այստեղ է թաղված Երմոլովի գլխավորած ռուսական բանակի շտաբի պետ, հետագայում Պարսկաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի քարտուղար ու թարգմանիչ, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից, թալիշցի գեներալ Շամիր խանը:

Օրեր անց դարերի ոտնահետքերով այս ցուցանմուշները տուն` Արցախ կվերադառնան` հարստացնելու այդ հնամենի երկրամասի հայկականության փառահեղ պատմությունը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Ինչո՞ւ Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան

Azerbaijan's Ahmadli wrestles with Bulgaria's Yusein at the Senior Wrestling European Championship in BakuԸմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա  Վարդանյանին:

– Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ  բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:

 – Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:

– 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

 – Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները  Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են  պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:

 – Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:

– Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական  կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է  ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:

– Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:

 – Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ–ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:

– Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:

– Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:

 – Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են: 

– Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:

– Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն:

 

Այս աշխարհի հզոր կանայք-2

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք այն առաջնորդ կանանց, որոնք այս կամ այն առումով առաջին վարչապետ կամ նախագահ են եղել աշխարհում:

Բնականաբար, ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, որոնք առաջինն ու միակն են եղել իրենց երկրում: Նրանց մեջ, սակայն, առանձնահատուկ տեղ են գրավում Գոլդա Մեիրը (Իսրայելի չորրորդ, առաջին և միակ կին վարչապետը), Ինդիրա Գանդին (Հնդկաստանի երրորդ և վեցերորդ վարչապետը, առաջին կին վարչապետն իր երկրում և երկրորդն աշխարհում) և Մարգարետ Թետչերը` Երկաթե լեդին (Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը) , որոնց կյանքին ու գործունեությանը բավական մանրամասն «Անկախն» արդեն անդրադարձել է անցած տարիներին:

Նրանք հզոր կանայք էին բառի բուն և բոլոր իմաստներով և հրաշալի դասեր են թողել աշխարհի քաղաքական գործիչ կանանց: Եվ ինչո՞ւ միայն կանանց: Նրանցից սովորելու շատ բան ունեն նաև տղամարդիկ: Եվ սովորում են:

գոլդա մեիրԳոլդա Մեիրն էր, որ իր կյանքով ստիպեց արձանագրել պատմաբաններին, որ «եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Շատերն են համոզված արձանագրել, որ եթե չլիներ Գոլդա Մեիրը, այդ խիզախ, լավատես ու համառ կինը, գուցեև չկայանար Իսրայել պետությունը:  «Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը,  դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, աշխատանքի ու սոցապ առաջին նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես,  երկրի  առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալու նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար,  նա ոգեշնչման աղբյուր էր  իշխանության  համար  պայքարող յուրաքանչյուր կնոջ համար»,- իրավամբ գրում է նրա կենսագիրը:

ինդիրա գանդիՀնդկաստանում Ինդիրա Գանդիի անունը մինչ օրս անձնահատուկ ակնածանքով ու հուզմունքով են հիշատակում: Նա առաջին կինն էր Հնդկաստանում, որ հասել էր քաղաքական օլիմպոսին և արդարև մինչ օրս մնացել է ամուր կամքի, աննկուն ոգու և իր ժողովրդի հանդեպ անսահման սիրո օրինակ: Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ բոլորը նրան  հորդորում էին զգույշ լինել, նա լայնորեն բացեց իր տան դռները բոլոր կարիքավորների առջև. ժողովուրդը գնում էր նրա դուռը, որպեսզի պատմի իր հոգսերի ու կարիքների մասին: Այդ փխրուն, բարեկիրթ կինը մայր դարձավ մի ամբողջ երկրի համար` զոհաբերելով իր անձնական երջանկությունն ու, ի վերջո, իր կյանքը:

margaret-thatcherԻսկ Թետչերը կառավարության գլուխ անցավ, երբ երկիրը ծանր հիվանդ էր: ԱՄՆ-ն, մայրցամաքային Եվրոպան և արագ զարգացող ասիական պետությունները հետևողականորեն դուրս էին մղում բրիտանացիներին նախկինում նվաճած առևտրատնտեսական  դիրքերից: Ավելի ու ավելի էր խորանում անվերջանալի վառելիքային ճգնաժամը: Արժեզրկումը հասել էր 20-25 տոկոսի: Երկրի խոշորագույն քաղաքներում անգամ սկսել էին աղբը չհավաքել, և  ամենուր առնետների բանակներ էին վխտում:

Այն դարմանը, որ Թետչերը նշանակեց իր ժողովրդին, չափազանց պարզ ու հասարակ էր, բայց միանգամայն անվրեպ. մի եղիր խնամառու, անհրաժեշտ կրթություն ստացիր, ազնվորեն աշխատիր և ազնվորեն վճարիր աշխատանքի դիմաց, վերմակիդ չափով մեկնիր ոտքդ, հարգիր օրենքը, վճարիր հարկերը, պարտք մի վերցրու, քանի դեռ չես մարել արդեն վերցրած պարտքդ, խնայողություն արա հիվանդության դեպքերի և ծերության համար:  Ահա և խաղի պարզ կանոնները: Բայց տնտեսության մեջ դրանք ներդնելու համար  նա ստիպված էր պայքարել այնպիսի խիստ, փաստորեն ռազմական մեթոդներով, որ լրագրողներն ու հետազոտողներն այդ տարիների իրադարձությունները որակում էին պատմական ճակատամարտ հանուն Բրիտանիայի:

Թետչերի մեթոդները բնավ կանացի չէին:  Բայց հենց նրա դաժանությունը, վերլուծական միտքը և վճռականությունը հանգեցրին նրան, որ 1984 թ. արժեզրկումն իջավ մինչև 4 տոկոս: Այդ ճանապարհին քիչ չէին զոհերը: Իրար հետևից ձեռնարկություններ էին սնանկանում, որոնք նախկինում գոյատևում էին պետական սուբսիդիաների շնորհիվ: Գործազուրկների բանակը սպառնալից չափերի հասավ:  Տնտեսական դրության մեծ անջրպետ առաջացավ երկրի տարբեր շրջանների միջև:  Գաղտնիք չէ, որ հատկապես միջին խավի առկայությունն է օբյեկտիվորեն ցույց տալիս երկրի տնտեսության առողջական վիճակը, իսկ Երկաթյա լեդիի կառավարման տարիներին այն էապես մեծացավ և հասավ բնակչության 40 տոկոսին: Հաղթահարելով հիմնական հիվանդությունը` արժեզրկումը, և ամենայն խստությամբ վերահսկելով դրա շարժընթացը`  Թետչերը կարողացավ հաղթահարել նաև կողմնակի հետևանքները: 1984-ից Մեծ Բրիտանիան սկսեց առաջընթաց ապրել և աստիճանաբար դարձավ այն երկիրը, ինչպիսին որ գիտենք նրան այսօր:

Բոլորովին վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց բարոնուհուն և արձանագրեց, որ նրա հետ մի ամբողջ դարաշրջան հեռացավ: Այսպես թե այնպես, առայժմ տիպար իդեալական կին կառավարիչ է համարվում «Երկաթե լեդին»:

Gerrman Chancellor Angela Merkel gives aԱրդեն մի քանի տարի է, ինչ աշխարհի հեղինակավոր հաստատությունների վարկանիշային ցուցակներում առաջին հորիզոնականներից չի իջնում մի այլ ազդեցիկ կին` Անգելա Մերկելը` տևտոնական Մարգարետ Թետչերը, Գերմանիայի առաջին կին կանցլերը: Կարճ ժամանակում նրան հաջողվեց հազվագյուտ բարձր հեղինակության հասնել. 2006 թ. փետրվարին` փաստորեն, ընտրվելուց մի քանի ամիս անց, նրա քաղաքականությունից գոհ էր գերմանացիների 80 տոկոսը: Կոալիցիոն կառավարությունը մի շարք դրական տեղաշարժեր ունեցավ տնտեսության մեջ, մասնավորապես կրճատվեց գործազրկությունը:

Իր կանցլերության  7 տարիների ընթացքում  նա ամեն կերպ ջանում է չնմանվել Մարգարետ Թետչերին, բայց իրականում ավելի ու ավելի է նմանվում: Մերկելը, իհարկե, պատերազմ չի սկսել, բայց այն խիստ միջոցները, որ առաջարկում է նա Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար,  համարյա թե պատերազմ են:

Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Կինկերն իր «Մեր դարաշրջանի լավագույն հրեշտակները» գրքում ապացուցում է, որ «երկաթե կանայք» իշխանության ղեկին նախկին «տղամարդկային» դարաշրջանի վերապրուկ են, որտեղ գնահատվում էին տղամարդկային հատկությունները: Հիերարխիկ աշխարհում  ոչ մեծ թվով կանանց հաջողվել է ինքնուրույն իշխանության գալ, բայց նրանց կառավարումը ոչնչով չի տարբերվել տղամարդկանց կառավարումից: Նրանց ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել: Բայց ժամանակակից աշխարհը պահանջում է ղեկավարի միանգայն այլ տեսակ: Տեղեկատվական ընկերակցության ցանցերը գալիս են փոխարինելու հիերարխիային: Նման պայմաններում շատ ավելի ցանկալի է աշխատել այն կանանց հետ, որոնք բնազդաբար զգում են համոզելու և խորհուրդ լսելու անհրաժեշտությունը, ոչ թե տղամարդկանց, որոնք  միշտ էլ հակված են կառավարման կոշտ հրամայական ոճին:

ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ԱՄՆ 500 քաղաքներում ուսումնասիրել է քաղաքապետների գործունեությունը, և եկել այն եզրակացության, որ կին քաղաքապետների կառավարումը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Բոլոր ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: Ավելին` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համերաշխությունը քաղաքականության մեջ բնավ չի ողջունվում. եթե անգամ որևէ տարածաշրջան կին է ղեկավարում, ապա դա բնավ չի նշանակում, որ մյուս կանայք ավելի հեշտ կբարձրանան պաշտոնեական աստիճաններով: Մի հանգամանք կա միայն. իշխանության ղեկը գեղեցիկ սեռի կանայք ավելի երկար են պահում, քան տղամարդիկ: Կանայք ավելի հաճախ են երկրորդ ժամկետով ընտրվում, քան տղամարդիկ: Եվ հետազատողների կարծիքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանանց մեջ քաղաքական և դիվանագիտական հմտություններն ավելի զարգացած են:

Սրանք տեսակետներ են, որոնք, անշուշտ, գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով ցանկացած այլ  վարկած: Ժամանակը, ավելի ստույգ ներկայիս գործող կին ղեկավարների գործունեության վերլուծությունը կգա հաստատելու այս վարկածները կամ կառաջադրի նոր եզրահանգումներ:

Շարունակությունը հաջորդիվ

Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը

կինըԱյն  փաստը, որ կանայք  ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը  նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է  հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ:

Երբ  մտնում ես պոլիկլինիկա, ապա  միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ այցելուների մեծ մասը կին է: Գուցե դա բացատրվում է նրանով, որ  տղամարդիկ շատ են աշխատում ու քամահրանքով վերաբերվում իրենց առողջությանը: Իսկ գուցե կանայք են կասկածամիտ կամ ազատ ժամանակ շատ ունեն: Ամեն ինչ, պարզվում է, շատ ավելի պարզ է ու տխուր: Իրականում կանայք շատ ավելի հաճախ են գնում բժշկի, որովհետև շատ ավելի հաճախ են հիվանդանում:

Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից  ավելի շատ ու հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, արթրիտից, դիաբետից, միգրենից, մաշկային հիվանդություններից ու ռևմատիզմից: Նրանք ավելի շատ են հակված մրսածության, ասթմայի, ցիստիտի, օսթեոպորոզի: Գերազանցապես կանանց մոտ է հանդիպում հոդաբորբ, երակների  լայնացում: Նրանք ավելի դժվար են ապաքինվում դեպրեսիայից, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից: Սակայն սա միակ  տարբերությունը չէ:

Երբեմն նույն հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում կնոջ ու տղամարդու մոտ: Օրինակ` տղամարդու մոտ սրտի կաթվածը սկսվում է կրծքավանդակում սուր ցավից, որը խփում է պարանոցին, տարածվում ձեռքի ու  կզակի շրջանում: Կանանց մոտ սրտի նոպան բոլորովին այլ ընթացք է ունենում: Սկսվում է թիկունքի ցավից, ապա  տարածվում  որովայնի ստորին հատվածի վրա, թուլության զգացում ու սրտխատնուք է առաջանում: Երբեմն կանայք պարզապես անհարմար ու անիմաստ  են  համարում նման ախտանշաններով դիմել մասնագետի` մտածելով. «Հիմարություն է, լավ չեմ քնել, մի քիչ նյարդայնացել եմ, ու վերջ»:

Լինում են նաև հակառակ երևույթներ. օրինակ` սխալ կարծիք կա, որ օսթեպորոզից հիմնականում տառապում են  կանայք: Բայց երևի քչերը գիտեն, որ տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի (ոչ կաթնագեղձի) քաղցկեղով: Փառք աստծո, որ դա քիչ է պատահում, սակայն բժիշկը պետք է կարողանա ժամանակին և ճիշտ ախտորոշել այն: Շատ  տհաճություններ ու երբեմն էլ ճակատագրական բացթողումներ են լինում հենց այս մոտեցումը լուրջ չընդունելու պատճառով: Կան, իհարկե, որակյալ  մասնագետներ, որոնք հասկանում են, որ կանանց ու տղամարդկանց խնդիրները պետք է առանձին դիտարկել:

Այսօր աշխարհում նոր ոլորտ է զարգանում` գենդերային բժշկություն: Որը վստահեցնում է, որ ոչ մի իգական օրգան չի կարող բացարձակ նման լինել արական համապատասխան օրգանին: Տղամարդու մոտ ոչ մի ֆիզիոլոգիական պրոցես չի ընթանում այնպես, ինչպես կնոջ մոտ: Նոր ոլորտը կոչ է անում կանանց ու տղամարդկանց բուժել տարբեր կերպ:

Հետաքրքիր փաստ. հիմնականում նոր դեղամիջոցները փորձարկվում են տղամարդկանց վրա, քանի որ տղամարդկանց  դեպքում ամեն ինչ հեշտ է: Բժիշկները գիտակցաբար հրաժարվել են փորձակվողների այնպիսի «անհարմարություններից», ինչպիսիք են`  դաշտանը, ձվազատումը, հղիության հավանականությունը. որոնք կարող են  տարբեր ազդեցություն ունենալ փորձերի արդյունքների վրա ու փչացնել վիճակագրությունը:

Ուստի դեղերի փորձարկման համար հիմնականում ընտրվում են արական սեռի փորձակենդանիներ:

Իսկ 1977-ին դեղերի վերահսկողությամբ  զբաղվող ԿՀՎ-ն մի համարյա թե հանցավոր հրաման արձակեց, որով արգելվում էր դեղերի փորձարկումների ժամանակ ներգրավել կանանց: Թե ինչ հետևանք ունեցավ դա, հայտնի դարձավ1988-ին` ասպիրինը որպես սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոց փորձարկելիս:  Փորձին մասնակցեց ավելի քան 22 հազար տղամարդ: Ոչ մի կին: Բժիշկները սկսեցին ասպրիրին նշանակել անխտիր բոլորին: Եվ շատ ուշ պարզվեց, որ այն կանանց վրա բոլորովին այլ ազդեցություն է ունենում, ավելի ճիշտ` ոչ մի ազդեցություն չի ունենում, կանանց դեպքում այն  պարզապես անօգուտ միջոց  է:

Մի սխալ ևս կապված է խոլեստերոլի մակարդակը կարգավորող դեղամիջոցների հետ: Կարծիք կար, որ դրանք կանանց վրա ազդեցություն չեն ունենում: Նման եզրակացություն էր արվել, քանի որ փորձարկումներին շատ քիչ թվով կանանց էին ներգրավել, բնականաբար, արդյունքները նույնպես աննշան էին: Ու միայն վերջերս հակառակն ապացուցվեց. բժշկությունը եզրակացրեց, որ բուժման նպատակով հարկավոր է հաշվի առնել գենդերային տարբերությունները:

Երկու տարի առաջ Նորթվեսթերնի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ կանանց 50%-ը տղամարդկանցից ավելի հաճախ է տառապում դեղորայքի կողմնակի հետևանքներից: Իսկ մյուս կեսի վրա դեղորայքը  չափից ավելի ազդեցություն է ունենում, ինչպես, ասենք,   դեղորայքի չարաշահման դեպքում: Սակայն  մինչ օրս դեղատոմսերում չի նշվում, որ կանանց ու տղամարդկանց դեղի տարբեր չափաբաժիններ պետք է  առաջարկել:

Ճիշտ է, գենդերային բժշկությունը նոր է սկիզբ առել, սակայն զարգանում է սրընթաց: Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց բժշկության այդ ճյուղն էլ ավելի կզարգանա ու տարբեր բուժում կառաջարկի տղամարդուն և կնոջը:

Ճիշտ մոտեցումը և գենդերային բժշկության տարանջատումը կհանգեցնի հիվանդների բուժման արդյունավետության:

Անջելինա Ջոլիի վիրահատությունը շատերի կյանքը կփոխի

Angelina-Jolie-HD-wallpapers-4675464Վերջին օրերին աշխարհի բոլոր լրատվամիջոցները ողողված էին հոլիվուդյան ամենագեղեցիկ աստղերից մեկի` Անջելինա Ջոլիի վիրահատության մասին լուրերով: Բանն այն է, որ դերասանուհին հրաժարվել էր կրծքերից` կանխելու հնարավոր քաղցկեղի առաջացումը և փոխարինել դրանք իմպլանտներով:

Մայիսի 14-ին Ջոլին “Նյու Յորք թայմս”-ում հայտարարել էր, որ բոլորովին վերջերս է ավարտել կրծքագեղձերի հեռացման եռամսյա կուրսը: Բժիշկները նրան հայտնել էին, որ իր կրծքագեղձերում քաղցկեղի առաջացման մոտ 87% հավանականություն կա, իսկ ձվարաններում` 50%:

127968990__413210cՀիշեցնենք, որ Ջոլիի մայրը 2007-ին մահացել էր ձվարանների քաղցկեղից` 56 տարեկան հասակում, և դրանից հետո Անջելինա Ջոլին մշտապես տառապում էր այդ հիվանդությունը գենետիկորեն ժառանգած լինելու մտքից: Ի վերջո նա որոշել է արյան անալիզ հանձնլ և պարզել, թե արդյոք իր կյանքը նույնպես վտանգված է և իմանալով, որ այդպես է, որոշել էր վաղօրոք կանխել չարաբաստիկ հիվանդությունը:

Ջոլին ասում է, որ իր երեխաները մինչ օրս չգիտեն, թե ինչ է կատարվել իրենց տատիկի հետ. «Մենք հաճախ ենք նրանց հետ խոսում տատիկի մասին, և ես ստիպված եմ բացատրել, որ հիվանդությունն է նրան մեզանից խլել: Երեխաները հարցնում են, թե հնարավոր է, որ ինձ հետ էլ նույնը պատահի…»,-գրել էր Ջոլին,-իսկ հիմա ես կարող եմ երեխաներիս ասել, որ այլևս չպետք է անհանգստանան ինձ քաղցկեղի պատճառով կորցնելու համար»:

Ի՞նչ է պատմել Ջոլիի բժիշկը

imagesԴերասանուհու բժիշկը` Քրիստի Ֆանկը, կլինիկայի կայքում զետեղել է բլոգ` այն բոլոր պրոցեդուրաների մասին գրառումներով, որոնց միջոցով անցել է Ջոլին: Բժիշկը կիսվել է նաև անձնական մեկնաբանություններով: Մասնավորապես նա իր հիացմունքն է հայտնել, որ Անջելինան աշխատանքի է վերադարձել երկու կրծքերի հեռացման բարդ վիրահատությունից ընդամենը երեք օր անց: «Վիրահատությունից հետո չորրորդ օրը ես գնացի Ջոլիին տեսակցության և գտա նրան ոչ միայն  հիանալի տրամադրության մեջ, այլև բառացիորեն հորդացող էներգիայով: Նրա տան երկու պատերին կախված էին այն ֆիլմի նյութերը, որի վրա նա այս պահին պատրաստվում է աշխատել` որպես ռեժիսոր: Ես հավատում եմ, որ հիվանդի վերականգնումը մեծապես կախված է հենց տրամադրությունից»:

36963_celebutopia-angelina_jolie_with_her_kids_shiloh6_zahara_and_pax_in_new_orleans-35Չնայած բոլոր տանջանքներին, որոնց միջով անցել է Ջոլին, նրա գլխավոր խնդիրն էր փորձել երեխաների մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ որևէ սարսափելի բան տեղի չի ունենում: Դերասանուհին ամեն ինչ արել է, որ իր վեց երեխաներն ապրեն կյանքի սովորական ռիթմով, մինչ իրենց մայրը գտնվում էր բուժման եռամսյա փուլում և մի քանի անգամ պառկել էր վիրահատաան սեղանին: «Լավ է, որ երեխաները չեն տեսել որևէ բան, որը կարող էր վախեցնել նրանց: Նրանք տեսնում են միայն փոքրիկ սպիներ, իսկ մնացած ամեն ինչում ես առաջվա մայրին եմ: նրանք գիտեն, թե որքան եմ սիրում իրենց և քանի դեռ կարող եմ, ամեն բան կանեմ հանուն նրանց»,-գրել է դերասանուհին:

 Անջելինան` ամուսնու մասին

Golie& PittԴերասանուին գրել է, որ իր բախտը բերել է Բրեդ Փիթի պես ամուսին ունենալով, որն այնքան սիրում ու աջակցում է իրեն: «Բրեդն իմ կողքին է եղել ամեն վայրկյան: Մենք անգամ հաջողացրել ենք ժամանակ գտնել միասին ծիծաղելու: Մենք գիտեինք, որ կայացրել ենք մեր ընտանիքի համար ճիշտ որոշում, և որ դա մեզ ավելի կմոտեցնի իրար: Այդպես էլ եղավ»,-գրել է դերասանուին:

Իր հերթին աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթը կնոջ որոշման համար նրան հերոսուհի է կոչել. «Հիմա ես միայն ուզում եմ, որ Անջելինան ապրի երկար ու երջանիկ իր երեխաների ու ինձ հետ»,-ասել է նա:

Նա նաև պատմել է, որ չնայած հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և վիրահատությանը` Անջելինան կարողացել է իրականացնել ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի իր բոլոր պարտականությունները, այդ թվում և գործուղումներ, ճանապարհորդություններ ու մասնակցություն բազմաթիվ միջոցոռումների:

Ինչո՞ւ Անջելինա Ջոլին աշխարհին պատմեց իր վիրահատության մասին

imagesՆերկայացնելով իր պատմությունը` դերասանուհին հույս է փայփայում, որ այն կօգնի նաև այլ կանանց. «Հուսով եմ, որ իմ փորձն արժեքավոր կլինի մյուս կանանց համար: «Քաղցկեղ» բառն առաջվա պես ստիպում է մարդկանց վախից սահմռկել և ուժասպառ լինել: Դիմելով բոլոր կանանց` ես հույս ունեմ, որ նրանք կարող են տեսնել, որ հնարավորություն ունեն: Ուզում եմ ուրախացնել բոլորին, որոնց ընտանիքներում ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր են եղել` մղելով նրանց որոնելու այս թեմայի շուրջ բոլոր կարևոր տեղեկությունները: Դիմե՛ք բժշկի, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել: Իհարկե, նման որոշում կայացնելն ամենևին էլ հեշտ չէ, բայց ես երջանիկ եմ, որ նման որոշում եմ կայացրել»,-գրել է նա:

Բացի այդ, Անջելինան իր մեջ ուժ է գտել պատասխանելու նաև հարցին, թե արդյո՞ք կորցրել է իրենց` որպես կին, որի անունը վաղուց դարձել է սեքսուալության և կանացի հմայքի խորհրդանիշ: «Անձամբ ես չեմ դադարել առաջվա չափ ինձ կին զգալ: Ընդհակառակը, ինձ ոգեշնչել է իմ որոշումը և որևէ կերպ չի նվազեցրել իմ կանացիությունը»,-պատասխանել է նա:

 Ինչպե՞ս են արձագանքել Ջոլիի քայլին 

Դերասանուհու անկեղծությունն անտարբեր չի թողել ոչ մեկի: Նրա հայտարարությունը, զետեղվելով աշխարհի ամենատարբեր լրատվական կայքերում, հազարավոր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել: Իսկ դերասանուին երջանիկ է, որ իր քայլը ստիպել է շատ կանանց առավել լրջորեն վերաբերվել իրենց առողջությանը:

Դերասանուհու հերոսական քայլին անտարբեր չեն եղել նաև համաշխարհային աստղերը, որոնք շտապել են գովասանական խոսքեր հնչեցնել նրա հասեցին տարբեր հարցազրույցներում և անձնական բլոգերում:

69th Annual Golden Globe Awards - ArrivalsՀայտնի հեռուստահաղորդավարուհի Ջուլիանա Ռանչիչը, որը նույնպես 2011-ին անցել է երկու նման վիրահատության միջով, իր հարգանքն է հայտնել Ջոլիին այդ խիզախության համար և ընդգծել, որ այդ որոշումը նրան պակաս կանացի չի դարձնի, ընդհաառակը` նա է՛լ ավելի կանացի և ուժեկ կդառնա: «Իրականում, օգնելով այլ կանանց, արդյունքում դու օգնում ես ինքդ քեզ և բուժում հոգուդ վերքերը: Դու ի վերջո հասկանում ես, որ բոլոր արցունքները, վախն ու ցավը, որոնց միջով դու անցել ես, արդարացված են: Երբ արդացի Ջոլիի պատմությունը, առաջին հանգամ սեփական ցավոտ փորձի մասին առանց արցունքի հիշեցի և կարողացա վերջապես շնչել ողջ սրտով»,-ասել է Ռանչիչը:

M3N4NEWSNET-7586-9Հայտնի հաղորդավարուհի, գրող Շերոն Օսբորնը, որը նախորդ տարի նույնպես հեռացրել է երկու կուրծքը, մի հաղորդման ժամանակ Ջոլիի մասին ասել է.«Նա ուժ տվեց միլիոնավոր կանանց ողջ աշխարհում…»:

51-ամյա Շերիլ Քրոուն իր Թվիթթերում գրել images (1)է.«Բարձր եմ գնահատում Անջելինա Ջոլիի տղամարդկությունն ու իմաստնությունը` պատմելու իր վիրահատության մասին: Նա այնքա˜ն ուժեղ է»:

Անգամ Ջոլիի սկեսուրը` Ջեյն Փիթը, որը մինչ օրս պաշտում է իր որդու առաջին կնոջը, խոստովանել է, որ շատ է հպարտանում Ջոլիի քայլով:

Անջելինա Ջոլիի եղբայրը` Ջեյմս Հեյվենը, նույնպես հպարտանում է քրոջով. «Նա այնպիսին է, ինչպիսին մեր մայրն էր. նրա համար երեխաներն ամենաառաջնայինն են»:

220px-Jon_Voight_2011Իսկ դերասանուհու հայրը` դերասան Ջոն Վոյթը, դստեր հետ կատարվածի մասին իմացել է համացանցի միջոցով: Իր մտերիմներին այդ մասին չհայտնելը, ըստ Ջոլիի, պայմանավորված է եղել նրանց ավելորդ մտածմունքների մեջ չգցելու նկատառումով:

«Ես ոչինչ չեմ իմացել: Ոչինչ չէր երևում»,ասել է 74-ամյա հայրը հարցազրույցներից մեկի ժամանակ,-ես, ինչպես և բոլորը, զարմացած ու հիացած եմ, թե ինչպես է նա այդ ամենը հաղթահարել: Կարծում եմ, նա կոգեշնչի շատերին, որոնք հայտնվել են նման իրավիճակում: Նա կփոխի շատերի կյանքը»:

Նոր փորձություններ

Ցավոք, Ջոլիի վիրահատությունը նվազեցրել է միայն կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ձվարանների քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մնում է, և դրա հավանականությունը Ջոլիի դեպքում շատ մեծ է` հաշվի առնելով նրա ժառանգականությունը: Ուստի 37-դերասանուհին մինչև 40 ամյակը պլանավորում է հեռացնել նաև ձվարանները, որից հետո, ցավոք, այլևս երեխաներ չի կարողանա ունենալ:

«Ես սկսեցի կրծքից, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն իմ դեպքում ավելի բարձր էր, քան ձվարաններինը և վիրահատական միջամտության տեսանկյունից` առավել բարդ»,-բացատրել է դերասանուհին:

angelina-jolie-and-brad-pitt-family-in-new-orleansՀիշեցնենք, որ այժմ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ունեն 6 երեխա` երեք որդեգրած (11-ամյա Մեդոքսը, 9-ամյա Պակսը և 8-ամյա Զախարան) և երեք բիոլոգիական (6-ամյա Շայլոն և 4-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը):

 

ՆԱՎԹԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՒ ՓԼՈՒԶՄԱՆ ԱՀԱԶԱՆԳԸ

oB4ISgeS6lmqdCJcDIf2IYRuhsՎրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Հայտարարության շարժառիթը Ռուսաստանի նախագահի կողմից երկրի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման կասեցման մասին որոշում ընդունելն է. Ըստ Սահակաշվիլիի՝  «Եթե Ադրբեջանը փլուզվի, ապա դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Միայն Ադրբեջանի զարգացումը ողջ տարածաշրջանին կապահովի զարգացում: Շատ կարևոր է այսպիսի իրավիճակում Ադրբեջանին աջակցելը, և այդ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետևողական»:

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակը տարածաշրջանային մակարդակի վրա ուժանյութային եւ ճանապարհային ծրագրեր իրականցնելիս միշտ փորձում էին շրջանցել Հայաստանի Հանրապետությունը։ Վրաստանի նախագահը բնականաբար անհրաժեշտություն չէր զգում այս շրջանցումներն ու շրջափակման նպաստող ծրագրերը քննադատելու։ Ոչ միայն չէր զգում, այլ ինքը եւս աշխույժ ներգրավված էր նման ծրագրերում։

Ռուսական որոշումը վրդովեցրել է Վրաստանի նախագահին, որ նման վրդովում ունեցել էր Հայաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման հնարաւորությունների արծարծման ընթացքում։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի ապաշրջափակմանը միտող որեւէ հնարաւոր քայլ, տարածշրջանային առումով մեր երկրի մրցունակությունը առաջադրող որեւէ ծրագրի իրականացում խիստ անհանգստացնում է իր խորհրդարանական մեծամասնությունը կորցրած Վրաստանի նախագահին։ Այլապես, քաղաքական ընկալելիությամբ պարզ է ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառված ռուսական ճնշամիջոցի դիմաց նման հակազդեցությունը։ Առաւել եւս, որ Սահակաշվիլին առանձնապես աչքի չի ընկնում Մոսկվայի հետ բնականոն հարաբերություններով։ Բայց սա արդեն ռուս-վրացական հարաբերությունների ելեւէջների համատեքստում պիտի դիտարկել։

Մեզ այս պահին աւելի է հետաքրքրում է ադրբեջանական նաւթի տարանցման կասեցումը։ Սա իհարկե կարող է մշտական բնույթ չունենալ։ Քաղաքական պահի ազդեցության գործոնների նկատառումը այստեղ էական է՝ տնտեսա-քաղաքական ճնշամիջոցների կիրառման միջազգային պրակտիկան նկատի ունենալով։

Սակայն չմոռանանք, որ Սահակաշվիլիի այս դիրքորոշումը  համավրացական բնույթ չունի. առաւել եւս համապետական նույնիսկ. փաստորեն, կառավարական մակարդակի նման գնահատական, մեկնաբանություն մինչ այժմ չի կատարվել։ Սա միակ դեպքը չէ, երբ տարբերություն, նույնիսկ հակասություն է երեւում տարածաշրջանային կարեւոր խնդիրները մեկնաբանելիս՝ ներվրացական հարթությունում։

Հայտարարության մի այլ կարեւոր բաժին սակայն  ուշադրություն է գրաւում. Սահակաշվիլին խոսում է Ադրբեջանի փլուզման մասին։ Ադրբեջանի նաւթի տարանցման կասեցումը ինքնին դուռ է բացել նման ենթադրությունների մասին ոչ միայն մտածելու, այլեւ բարձրաձայնելու։ Սահակաշվիլին խոսում է Վրաստանի եւ տարածաշրջանի շահերից եւ դրանցից ելնելով ահազանգում է Ադրբեջանի փլուզման մասին։

Ըստ Սահակշվիլիի այս ճնշամիջոցները թիրախ ունեն՝ փլուզել Ադրբեջանը։ Ադրբեջանական Հանրապետության արհեստականությունը շատ պատճառներ ունի  նույն երկրի փլուզման մասին վերլուծումներ կատարելու։

Սահակաշվիլիի օրոք Վրաստանն էր, որ կորցրեց իր տարածքային ամբողջականությունը։ Սահակաշվիլին այժմ մտածում է, որ տարբեր հանգամանքներով, թեկուզ,  իր ռազմավարական գործընկերը կարող է դիմագրաւել միեւնույն վտանգը։ Վաղ է հաստատել, թե նաւթի տարանցման կասեցումը կարող է սկիզբ դառնալ Ադրբեջանի  փլուզմանը. կարեւորը այն է, որ այս մասին բարձրաձայնվում է։ Այն էլ ռազմավարական գործընկերոջ կողմից։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի  գլխավոր խմբագիր

Դոպինգ օգտագործած մեր ծանրորդներին Հայաստանի մասնագետները չեն ստուգել

դոպինգ«Անկախն» ապրիլի 25-ի համարում անդրադարձել է, որ Հայաստանի ծանրորդներին փորձաքննության ենթարկելուց հետո 7 դրական արդյունք է ստացվել, այսինքն` բացահայտվել են արգելված դեղամիջոցների օգտագործման դեպքեր: Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, նախապես մարզիկներին մեր երկրի համապատասխան մասնագետները ստուգե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը տեղակացրեց, որ այս տարի մեր երկրի ծանրորդներին չեն ստուգել: Խնդիրն այն է, որ  այդպիսի աշխատանք կատարելու առաջարկ չեն ստացել և ոչ մի ծանրորդից փորձանմուշ չեն վերցրել:

Ընդունված կարգի համաձայն` մարզական ֆեդերացիաները պաշտոնապես դիմում են, և փոխհամաձայնեցված ստուգումներ են իրականացվում:  Դրա համար հակադոպինգային մասնագետները վարձատրվում են և այլն: «Համագործակցում ենք Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաների հետ: Իսկ թե Հայաստանից ովքեր են բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում, ոչինչ չգիտեք և չենք էլ ցանկանում այդ թեմային անդրադառնալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնը վերջերս հավաստագիր է ստացել: Փաստորեն, հաստատվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հակադոպինգային ծառայություններ մատուցել Միջազգային օլիմպիական կոմիտեի «ՎԱԴԱ» հակադոպինգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան: Առաջին պահանջն այն է, որ հակադոպինգային կենտրոնի աշխատակարգի կանոնները համապատասխանեն միջազգային կանոններին: Դեռ 2009-ից  է այդ պահանջը մերոնց կողմից կատարվում: Երկրորդ` պետք է աշխատել միջազգային հակադոպինգային թեստավորման սկզբունքներով, դոպինգի ստուգումը ճիշտ իրականացնել: Բացի այդ, հակադոպինգային կենտրոնը պետք է  անկախ լինի, նաև` ապահովագրված: Ապահովագրության հարցը կարևոր է: Եթե որևէ մարզիկ հակադոպինգային կենտրոնին դատի տա, ապա այդ ծախսերը պետք է վերցնի ապահովագրական կազմակերպությունը: Այդ պարտականությունը ստանձնել է «Նաիրի» ինշուրանսը: Հավաստագիրը հատկացնելու համար ստուգում է կազմակերպվել, որն իրականացրել են Գերմանիայի հակադոպինգային ծառայության մասնագետները:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնի մասնագետներն աստիճանաբար ճանաչում են ստանում: Նրանցից երեքը` Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը, հավակնում են, որ կսպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դա Ռուսաստանի «Ռուսադա» հակադոպինգային կազմակերպության մասնագետների առաջարկի շնորհիվ է, որոնք Հայաստան են այցելել և ծանոթացել մեր երկրի մասնագետների հնարավորություներին:

 

Ի դեպ, ռուսական հակադոպինգային կազմակերպությունն իր կայքն ունի, որում անմիջականորեն հարապարակում են դոպինգի հետ կապված, բոլոր բացահայտումները: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեր երկրում էլ նույնատիպ կայք է գործելու: «Հունիսի 1-ին Հայաստան են ժամանելու հակադոպինգային 9 երկրների ներկայացուցիչներ: Բարձրացվելու են հրատապ հարցեր: «Անի» հյուրանոցում 3 օր շարունակ մի շարք հիմնախնդիրներ են քննարկվելու: Հայաստանի ներկայացուցիչները զեկուցումով են հանդես գալու, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որը հակադոպինգային միջազգային աշխատանքներ կատարելու հավաստագիր է ստացել: Ի դեպ, մայիսի 23-ին էլ Մոսկվայում կայանալու է ԱՊՀ հակադոպինգային կազմակերպության համաժողովը, որում կրկին Հայաստանի ներկայացուցիչները զեկուցելու են իրենց փորձի մասին: Իսկ աշխատանքային  պատվերներ ունենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից: Մասնավորապես, առաջիկայում ստուգվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, նրանց ևս երեք թիմակից ու երկու ազատ ոճի ըմբիշներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ծածկած շուկայի սեփականատերն ամեն ինչից վեր է…

շուկաՀայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված, Երևանի ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Ծածկած շուկան շարունակում է մնալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անձնական բիզնես-ծրագրերի զոհը: Այն արդեն մեկ տարուց ավելի է՝ ենթարկվում է ապօրինի շինարարության, որի ընթացքում ոչ միայն կորչում է կառույցի պատմամշակութային տեսքը, այլև լրջորեն վնասվում է անվտանգությունը: Բոլորի աչքի առջև Երևանը կորցնում է իր խորհրդանիշներից մեկը` երբեմնի գեղեցիկ շուկան, իսկ Սամվել Ալեքսանյանին չեն կանգնեցնում անգամ պատկան մարմինների բացասական կարծիքներն ու ապօրինի կառուցված հատվածն ապամոնտաժելու որոշումները:

Այսօր արդեն շուկայի կտուրին «վեր է խոյացել» բետոնե հսկայական կառույց, որը ենթադրում է հավելյալ հարկերի ավելացում, իսկ շինարարական սպանդը, որի հետևանքով գրեթե ոչնչացվել էին շուկայի ամենաարժեքավոր դետալները՝ կամարները, մնում են չվերականգնված: Մինչ օրս սեփականատերը չի ներկայացրել  վերակառուցման համալիր ծրագիր:

Քաղաքացիների և հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված աղմուկին ի պատասխան` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը օրեր առաջ հայտարարեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն միայն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: «Սակայն սեփականատերը դուրս է եկել այդ աշխատանքների շրջանակներից՝ երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվելով վարչական տույժի»,- ասել էր Կամո Արեյանը:

Զարմանալի է, որ համապատասխան մարմինները փորձում են Սամվել Ալեքսանյանին պատժել «օրենքի սահմաններում»` մոռանալով, որ մի քանի միլիոն դրամն այն գումարը չէ, որի պատճառով նա հրաժարվի իր «մոնումենտալ» ծրագրերից:

«Սա նշանակում է, որ մենք իշխանություն չունենք, պետականություն չունենք, օրենքներն էլ դարակում դրված են»,- այս ամենի վերաբերյալ «Անկախին» իր կարծիքն է հայտնում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանը միջազգային պայմանագրեր է կնքել, որոնցով մի շարք պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորություններից մեկն էլ այն է, որ եթե երկու անգամ պատժվելուց հետո սեփականատերը շարունակում է օրենքը խախտել, ապա նրան պետք է զրկել սեփականության իրավունքից:  «Հիմա դատական կարգով հուշարձանը պետք է վերցնեին նրա ձեռքից, բայց չեն արել, քանի որ հիմնվում են ոչ թե օրենքների վրա, այլ հրահանգների»,- եզրակացնում է ճարտարապետը,- իսկ եթե հանկարծ մի շարքային քաղաքացի առանց զգուշացնելու քարը քարին դնի, երկրորդ օրը հսկիչը կգա, գլխին կկանգնի: Քաղաքի կենտրոնում շինարարությունն ընթանում է, իսկ մշակույթի նախարարն ասում է, թե առաջին անգամ է այդ մասին լսում: Դա ի՞նչ կեցվածք է»:

Անվանի ճարտարապետն անձամբ մի քանի անգամ Ծածկած շուկայի խնդրի վերաբերյալ զրուցել է համապատասխան պաշտոնյաների հետ: Ասում է, որ վերջիններս ընդունել են խնդրի կարևորությունը, բայց միաժամանակ հարցրել. «Ի՞նչ անենք, լիազորություն չունենք»:

«Պարզվում է` մեր երկրում լիազորությունները միայն օրենքով չեն…»,- հերթական եզրահանգման  է գալիս նա:

Սաշուր Քալաշյանն այս ամենի դեմն առնելու մի ճանապարհ է տեսնում. «Բոլորս պետք է գնանք և ինքներս քանդենք էդ ապօինի շինությունը»:

Իրավիճակն անտրամաբանական է համարում նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Եթե մի բան պետք է ապամոնտաժվի, ապա նախ դրա շինարարությունը կանգնեցնում են, հետո զբաղվում ապամոնտաժման աշխատանքներով»,-նկատում է նա:

Բայց այսօր ապօրինի գործընթացը ոչ միայն դադարեցված չէ, կառույցն էլ` ապամոնտաժված, այլև շինարարությունը նոր եռանդով շարունակվում է: Զարմանալի է նաև այն, որ Ճարտարապետների միության նամակներին ի պատասխան՝ բոլոր պատկան մարմիններն ընդունել են խնդիրը՝ հավաստիացնելով, որ դրա դեմ քայլեր են ձեռնարկվում. «Դուրս է գալիս, որ բոլորը ձգտում են ապօրինի շինարարության կասեցմանը, բայց արդյունքը զրո է,-ասում է նա,-փաստորեն, ոչ միայն մեր հնչեցրած ահազանգերը, բողոքներն ու նկատառումները հաշվի չեն առնվում, այլև պատկան մարմինների որոշումները: Սա նշանակում է, որ սեփականատերն ամեն ինչից վեր է»:

Մկրտիչ Մինասյանի համար անհասկանալի է միայն ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը, որում նշված է, թե սեփականատիրոջ գործողություններում որևէ հանցակազմ չկա:

Այստեղ էլ մեկ այլ աբսուրդ իրավիճակի ենք հանդիպում. պետական մարմինների մի մասն ընդունում է շուկայի սեփականատիրոջ գործողությունների ապօրինի լինելը, ինչը ենթադրում է, որ նրա գործողություններում հանցակազմ կա, իսկ գլխավոր դատախազությունը հակասում է պետական այդ կառույցների տեսակետին: «Ասում են` արտագաղթը շատացել է: Բա, եթե մարդիկ տեսնում են, թե օրը ցերեկով ինչպես է ոչնչանում պատմամշակութային հուշարձանը, և որևէ մեկը դրա դեմը չի կարողանում առնել, ապա մտածում են` իրենք ինչքան անպաշտպան են, և ակամա ուզում են գնալ այստեղից»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը:

Օրեր առաջ Երևանի Ծածկած շուկայում տեղի ունեցող ապօրինի շինարարության վերսկսման վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ կոչ անելով պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան միջոցներ ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ:

Դեռևս մեկ տարի առաջ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում նույնպես քննարկվեց Ծածկած  շուկայի հարցը, որի ընթացքում բավականին հետաքրքիր փաստեր բացահայտվեցին: Պարզվեց, որ սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է որոշակի պարտավորություններ ստանձներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել: Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել, սակայն դա ստիպված են եղել անել, քանի որ սեփականատերն արդեն իսկ հիմքերն այնպես էր փորել, որ լուրջ վտանգ էր առաջացրել կառույցի համար: Պարզվել էր նաև, որ պետության պահպանության տակ գտնվող 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում սեփականատերերի հետ չի կնքվել պահպանման պարտավորագիր, ինչը պարտադրվում է օրենքով: Մի խոսքով, օրենքները շրջանցվել են ամենասկզբից, ինչի հետևանքով այսօր ով ինչ ուզում անում է:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում որոշվել էր պատրաստել համապատասխան փաստաթուղթ, որում ներառված կլինեն օրենքը խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, իսկ ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը, ինչպես նաև  պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի կնքման հարցը և ամենակարևորը՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծելու հարցը:

Այդ որոշումից անցել է մեկ տարի, սակայն Ծածկած շուկայի խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև գնալով խորացել է: Հանրային խորհուրդն առաջիկայում պատրաստվում է ևս մեկ քննարկում անցկացնել խնդրի վերաբերյալ:

Սակայն, ինչպես ասում են, ասողին լսող է պետք:

 

«Հատուկ» վերաբերմունք` հատուկ նշանակության ձեռնարկության աշխատակիցներին

OLYMPUS DIGITAL CAMERA«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայատանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակիցների:

«Հարյուր հոգու պետք է աշխատանքից ազատեին: Կեսին արդեն ազատել են, իսկ մյուս կեսին էլ պետք է ազատեին` սկսած մայիսի 15-ից: Բոլորիս փոխարեն աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ-բարեկամներին, հիմնականում` երիտասարդ` 20-26 տարեկան աղջիկների»,- պատմեց աշխատանքից ազատված աշխատակից Ա.Ա.-ն (խնդրել է իր անունը չհրապարակել):

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել «Հայփոստի» մեր աղբյուրներից. նրան, բարեբախտաբար, աշխատանքից հեռացվելու վտանգ չէր սպառնում: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ իրականում դա այլ խաղ է: Իրականությունը, պարզվեց, մեղմ ասած, սփոփիչ չէ:

ՀՀ կառավարության  1995 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 113 որոշման համաձայն` «Հայփոստ» պետական ձեռնարկությունն ընդգրկվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում և վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության»: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հետաքրքիր է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 10-ի N 292-Ն որոշման համաձայն` հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր և որպես պետությունից պատվիրակված գործունեություն` իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Բայց արի ու տես, որ, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում, «ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ և ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համախատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին, 2006 թ. նոյեմբեր ամսին որոշում է ընդունել «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման…»: Այդ որոշման շրջանակներում «Հայփոստի», այսպես ասած, հավատարմագրային կառավարումը հանձնվել է արգենտինացի կառավարիչներին: Այսինքն` հենց կառավարության կողմից «ազգային օպերատոր» հռչակված և «հատուկ նշանակության պետական ձեռնարկություն» որակված ընկերության կառավարումը հանձնվում է արտասահմանցի կառավարիչների: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է կառավարիչներին, ապա ըստ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի, ինչպես հայտնեց մեր աղբյուրը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ունի որոշակի պարտավորություներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանումը, աշխատավարձերի փուլային բարձրացումը և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի «բարեկամները», ստանալով «Հայփոստի» կառավարման իրավունքը, մի հնարք են գործի դրել. մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց» , բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ` «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին ու ցույց տալիս, թե իրենք, իբր, կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ նրանց, ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձից, ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ու «Հայփոստի» մեր աղբյուրը հավանական համարեց, որ վերոհիշյալ 100 հոգին հենց այն մարդկանցից են, որոնք դժգոհություն են հայտնել իրենց աշխատանքային պայմաններից ու հայտնվել «սև ցուցակում»: Եվ հավելեց, որ ներկա դրությամբ ընկերությունում իրենց աշխատանքային պայմաններից ու վարձատրության չափից բողոքողների թիվը բավականին մեծ է:

Տեղեկացանք նաև, որ մեկ այլ հնարք էլ կա. բողոքողներին  հայտնում են աշխատանքից հեռացվելու մասին, բայց իրականում չեն հեռացնում, այլ «ակնարկում են», որ նրանք, ցանկության դեպքում, կարող են նաև «վերադարձնել» իրենց աշխատանքը: Իսկ դրա համար, բնականաբար, ինչպես ընդունված է Արևելքում, պետք է նախ «շնորհակալություն» հայտնել աշխատանքը «վերադարձնողներին», իսկ հետո էլ` այդ «թանկագին» աշխատանքին խնամքով վեաբերվել` չբողոքել ու չտրտնջալ: Իսկ ով չի համաձայնվի, ավելի լավ, դիմում կներկայացնի ու կհեռանա, հեռացողների փոխարեն աշխատանքի կընդունեն «երիտասարդ ու բանիմաց» կադրերի` դարձյալ «իրենց մարդկանց»…

Այս բոլոր «նրբությունների» իսկությունը ճշտել, պարզաբանում ստանալ կամ թեկուզ հակառակ տեսակետ լսել մեզ դեռ չի հաջողվել, քանի որ «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարները, որոնցով պետք է կապ հաստատեինք ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի գործառույթներ կատարող համապատասխան պատասխանատուների հետ, այդպես էլ չպատասխանեցին:

Մեր հարցմանը դեռ չի պատասխանել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը, որից հարցրել էինք, թե արդյոք իրենք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞ կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են: Հուսանք, որ հետագայում այս կապակցությամբ որոշակի պարզաբանումներ կստանանք:

Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը

10397_am_3Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ – Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ Իմ նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։ Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։ Հանձնաժողովի քննարկումը լինելու է բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել քննարկմանը և որևիցե փակ հարց չի լինելու. այս նորմը սահմանված է Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով։ Այդ քննարկումը լինելու է բաց և հրապարակային, և հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը տրամադրելու է մեր քաղաքացիներին»։ 
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ Պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ իրոք հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։
Այնուհետև դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։

Նոր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ` դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։

Պետբյուջեի պակասուրդը կֆինանսավորվի եվրապարտատոմսերի թողարկման միջոցով

Կառավարությունը հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։ «Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու, -որոշումների առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, միշտ մատնանշում այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ Հասկանալի է, որ սա մեր առաջին տեղաբաշխումն է լինելու, և մենք առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, իհարկե, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։ Փաստորեն այս որոշումով մեր տնտեսական քաղաքականության մեջ այսուհետ արմատական փոփոխություն է տեղի ունենում։ Մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու նաև մեր տնտեսական վիճակի մասին։ Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, քանի որ սա մեր առաջին թողարկումն է և մենք պետք է սովորենք, կարողություններ ձևավորենք և’ ֆինանսների նախարարությունում, և’ Կենտրոնական բանկում, և’ արդարադատության նախարարությունում՝ նման գործարքներ իրականացնելու համար։ Լավագույն իրավաբանական ծառայության ընտրությունը մեզ հնարավորություն կտա նաև հարստացնել այդ բնագավառի մեր գիտելիքները։
Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով։
Այս տեղեկատվությունը նաև մասնավոր հատվածին պետք է մանրակրկիտ ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ մենք հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե այսուհետ մենք ինչպես ենք կառավարելու մեր արտաքին պարտքը»։

Աջակցություն է ցուցաբերվում կարկտահարությունից տուժած տնտեսություններին

2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի այս ամբողջ տեղեկությունը հասնի մեր գյուղացիներին։ Նրանք պետք է պատրաստ լինեն, որ մատակարարվող սերմացուն տեղ հասնելուն պես կարողանան իրականացնել համապատասխան աշխատանքները։ 
Նիստում հաստատվել է նաև Սննդամթերքի անվտանգության ծառայության «Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով լրացումներ, որոնք թելադրված են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը սահմանել է, որ գինեգործական և մի քանի այլ ապրանքախմբերի շարքը դասվող ապրանք ներմուծող կամ արտադրող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների։ Այսպիսով, կատարվում են կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության պահանջները, իսկ սպառողը հնարավորություն է ստանում տեղեկանալ, թե ինչ չափով է հնացել տվյալ ապրանքը։
Կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և նվիրաբերելու որոշում, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով գնված գույքի շահագործումը։ Որոշման շնորհիվ գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոնները կունենան անհրաժեշտ գյուղտեխնիկա և սարքավորում, կբարելավվի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղտեխնիկայի պահանջարկը։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Շուրջ 500 հազարանոց ֆրանսահայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում։ Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում և դրա Լիոն վարչական կենտրոնում, ինչպես նաև շրջանի այլ քաղաքներում ոչ պաշտոնական տվյալով կա 100 հազար հայ։ Հաշվի է առնվում այս քաղաքի ու շրջանի առանցքային դերը հայ-ֆրանսիական համագործակցության ասպարեզում։
Կառավարությունը մոտ 3 մլն դրամ է հատկացրել ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մեր արդյունաբերական քաղաքականության մեջ սա նոր մոտեցում է։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացնում մի ծրագիր, որը մենք ներկայացնում ենք մասնավոր հատվածի ուշադրությանը և ցանկանում ենք ներդրումներ ներգրավել։ Հասկանալի է, որ եթե հավանության ենք արժանացնում այս ծրագիրը, ապա այն պետություն-մասնավոր համագործակցության լուրջ հիմք է ստեղծում, որ պետությունն օժանդակելու և աջակցելու է ներդրողներին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է ներգրավվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է։ 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում և շուրջ 300 աշխատատեղ` հենց գործարանում։
Ծրագրի երկրորդ կարևոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը և երկրորդը՝ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդրողների ռիսկերը։ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում։ Մեր մասնակցության մասը պայմանավորված կլինի նրանով, թե ինչ հայտեր մենք կստանանք և ներդրողներն ինչ ծավալի ներդրում պատրաստ կլինեն իրականացնել։ Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար։ Քանի որ սա առաջին նման գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, կարիք կա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այս նոր գործիքին, որ մենք արդյունաբերական քաղաքականության մեջ կիրառելու ենք այսուհետ։ Հեղինակավոր ամսագրերում հայտարարություն հրապարակելը նշանակում է, որ նաև միջազգային ներդրողների ուշադրությունն ենք գրավում, այլ ոչ միայն ՀՀ ներդրողների, և հրավիրում ենք նրանց մասնակցել այս ծրագրի իրականացմանը»։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդան գծի ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայության համար` մինչև 820 հազար եվրո դրամաշնորհ») նախագծին և ՀՀ ֆինանսների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին լիազորել ստորագրելու համաձայնագիրը։
Ս.թ. հունիսի 15-ից 29-ը ՖԻԴԵ-ի օրացուցային պլանի համաձայն Դիլիջանում անցկացվելիք շախմատի կանանց մեծ մրցանակի խաղարկության մրցաշարը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ ավելի քան 73 մլն դրամից 65 միլիոնն իր որոշմամբ տրամադրել է ՀՀ կառավարությունը։
Ավելի քան 4,5 մլն դրամ է հատկացվել 2013թ. մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով։

Կապահովվի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։ Սահմանվել է, որ բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայության համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են պետռեգիստրի տեղեկատվական համակարգ։ Դրանով ապահովվում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը եկամտային հարկի կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում` անկախ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելուց։ Փոփոխություներ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, կառավարությունը սահմանել է «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ» ամենամյա զեկույցի նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ կբարձրանա ոչ պետական հատվածի աշխատավարձերի վերլուծության նպատակով օգտագործվող տեղեկատվության որակը, կապահովվի դրա իրատեսականությունը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով` 3 հազար 500 դրամով։
Գործադիրը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա 2013 թ. հուլիսի 1-ից հետո Հայաստան ներմուծված և Հայաստանում արտադրված տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները։
Մեկ այլ որոշմամբ Ալավերդու քաղաքապետարանն ազատվել է քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերի ամրացման ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից, որը հասնում է 100 մլն դրամի։ Որոշման շնորհիվ համայնքը հնարավորություն կունենա այդ գումարով ամեն տարի լուծելու որևէ սոցիալ-տնտեսական խնդիր։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, գործադիրը Կոտայքի մարզի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հանձնել Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։
Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։
Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և ևս չորս օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Սեյսմիկ պաշտպանության մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

                                                                Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 20 միաբան և ուսանող, մինչև 2014 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 36 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 5 սանի և վանաձորցի մեկ դպրոցականի։
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Գործադիրը որոշել է 2013թ. մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013թ. հունիսի 1-ը` շաբաթ օր։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Կաննի կինոփառատոնի բացումը,լուսանկարներ

o_775318Կաննում բացվեց միջազգային  66-րդ կինոփառատոնը: Ինչպես միշտ գեղեցիկ ու հանդիսավոր, և ավանդույթի համաձայն հորդառատ  անձրևի տակ: Գլխավոր պրեմիերան Բազա Լուրմանի “Մեծ Գետսբի” ֆիլմն էր , գլխավոր դերում` Լեոնարդո Դի Կապրիոն: Ո՞վ արժանի կդառնա Ոսկյա արմավենու ճյուղին, կորոշի ժյուրին Ստիվեն Սպիլբերգի գլխավորությոմբ:

Մերձավոր Արևելքը «եռում» է, բայց չի «գոլորշիանում»

Mideast SyriaՃիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր–ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:

 Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը

Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ  արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:

Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում  ավելի ու ավելի է լարվում:

Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես Լևոն Մելիք-Շահնազարյանպետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում  քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է  ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից

Մհեր ԲաղդասարյանՍտացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից,  արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի:  Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:

«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ:  Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:

 Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը

Ռուբեն Սաֆրաստյան Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ  փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:

«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:

 

Եկել է պտուղները քաղելու ժամանակը

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան  մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական  գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:

SONY DSCՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:

«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև  նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:

Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:

Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր  շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն`  ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:

«Եթե նախագահն ու իր  շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:-  Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:

Լևոն Շիրինյան Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է  այդ  գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում,  ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,-  ասաց Լևոն Շիրինյանը:

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց  ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին  խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:

Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու  բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել  ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե,  ավելի քան վտանգավոր է:

Ֆիլադելֆիական ելակ

ելակԲաղադրությունը 4 բաժնի համար

500 գ թարմ ելակ

200 գ  հալած սերուցքային պանիր

0,5 բաժակ շաքարափոշի կամ` ըստ ճաշակի

2 ճ/գդալ կաթ:

Պատրաստման եղանակը

Ելակը լվանալ, հեռացնել կոթունը, որ ափսեի մեջ հորզոնական դիրքով դրվի: Գլխիկի մասում խաչաձև կտրվածք անել, համարյա մինչև հիմքը:

Պանիրը հարել շաքարափոշու ու կաթի հետ, որ ստացվի թեթև փրփազանգված, ապա, ինչպես տորթի կրեմն է քսվում, լցնել այդ բաղադրությունը տոպրակի կամ էլ խոհարարական ներարկիչի մեջ ու ափսեի մեջ դասավորված յուրաքանչյուր ելակի կտրվածքի մեջ այդ խառնուրդից  ներմղել:

Վրայից ելակը կարելի է ձևավորել  քերած շոկոլադով կամ էլ շաքարափոշով:

Բարի ախորժակ

 

Արաբական խոհանոց. «Ֆալաֆել»

ֆալաֆելԲաղադրությունը

2 բաժակ սիսեռ

1 գլուխ սոխ

2-3 պճեղ սխտոր

1-2 պատառ  կտոր հաց

մի փունջ մաղադանոս

աղ

0,5 թ/գդալ պղպեղ

2 թ/գդալ զիրա

2 թ/ գդալ չորացրած ռեհան

2 թ/գդալ համեմի սերմ

2 թ/ գդալ ալյուր:

Պատրաստման եղանակը

Սիսեռը թրջել սառը ջրով ու թողնել ամբողջ գիշեր, ապա առավոտյան ջուրը դատարկել:

Հացը նախապես թրջել ու քամել: Սիսեռը մսաղացով անցկացնել` 2 անգամ` վերը թվարկված բոլոր բաղադրիչների հետ: Խճողակ պատրաստել, ապա ձեռքերը սառը ջրի մեջ թրջել ու խճողակից տափակ կոտլետներ ձևավորել 4-5 սմ չափսով ու տապակել ձեթով, երկու կողմից:

Որպեսզի ֆալաֆելը նուրբ համ ունենա, պետք է փորձել ալյուրը չչարաշահել, իսկ եթե հնարավոր է, ապա պատրաստել առանց ալյուրի:

Ինչպե՞ս է կատարվում դատական նիստի արձանագրումը

դատական նիստՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

Հարկ է նշել, որ արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

 

Պատրաստեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ