Ձերբակալվել են Բանգլադեշի փլուզված շենքի ֆաբրիկատերերը

o_767377Բանգլադեշի ոստիկանությունը  հաղորդել է Դաքքայից ոչ հեռու փլուզված շենքում տեղակայված  ֆաբրիկաների տերերի ձերբակալման մասին: Դրա նախօրեին զոհերի գործընկերները բողոքի ակցիա են կազմակերպել, որը ոստիկանները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 323  է: 2000 փրկվածների կեսից ավելին հոսպիտալացվել է: Ողբերգության պահին շենքում ավելի քան 3122 մարդ կար: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրա

Հեյդար Ալիևի պատկերը դաջել են 1կգ ոսկյա մետաղադրամի վրաԱդրբեջանում նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի առթիվ ներկայացրել են ոսկյա մետաղադրամներ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հիշարժան մետաղադրամներն արտադրվել են 3 տեսակով` 1 տրոյական ունցիա (31,1 գ), տասը տրոյական ունցիա և 1կգ քաշով: Դրանք հատվել են բարձր հարգի ոսկուց Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամական ձուլարանում: Մետաղադրամների վրա պատկերված է Հեյդար Ալիևը` կիսալուսնի և ութանկյուն աստղի ֆոնի վրա:
Ընդհանուր քանակով 3 հազար մետաղադրամների շնորհանդեսը կայացել է երեկ` ապրիլի 26-ին, “Հեյդար Ալիևն ու ֆինանսավարկային համակարգը, ձեռքբերումներ ու մարտահրավերներ” կոնֆերանսի ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին անվանակոչել են փողոցներ, այգիներ, բազմաթիվ կառույցներ: Դպրոցական դասագրքերում Հ. Ալիևին անվանում են “մեծ առաջնորդ” և Ադրբեջանի փրկիչ:

 

 
 

Բռունցքը սեղմելը նպաստում է մտապահմանը

o_693864Սեղմած բռունցքն ագրեսիայի նշան է: Սակայն,  Մոնքլեր համալսարանից Ռութ Պրոպերն ու իր  գործընկերները կարծում են, որ սեղմված բռունցքը լավ մտապահման ու հիշողությունից գիտելիքները “դուրս քաշելու” ազդակ է:

Ուսումնասիրությունների համար աշխատակազմը կամավորների 5 խմբի խնդրեց ցուցակից 72 բառ հիշել, իսկ հետո վերարտադրել մտապահվածը: Մի խմբում մարդիկ անմիջապես մտապահումից առաջ 90 վայրկյան սեղմել են աջ ձեռքի բռունցքը (իսկ հետո նույնը կրկնել են բառերի վերհիշման ժամանակ): Երկրորդ խմբում փորձարկվողները սեղմել են ձախ ձեռքի բռունցքը:

Մյուս երկու խմբում փորձարկվողները  փորձից առաջ սեղմել են մեկ, իսկ պատասխանի ժամանակ` մյուս ձեռքի բռունցքը: Հինգերորդ` ստուգողական խումբը չի լարել ձեռքերը:

Պարզվեց, որ խնդիրը հաջողությամբ գլուխ  բերեց այն խումբը, որը սկզբում մեկ, ապա, պատասախանի ժամանակ սեղմել էր մյուս բռունցքը:

“Մենք եկանք այն եզրահանգման, որ իրանի որոշ պարզ շարժումներ  կարող են բարելավել հիշողությունը”,պատմել է Պրոպերը:

 

Ադրբեջանում պատմական անհատականությունները պաշտպանվելու են օրենքով

MDLMeMjNwuVGuep9Ot0uTSMcSEԱդրբեջանում նախատեսվում է ընդունել օրենք`պատմական անձանց պաշտպանության մասին: Այս մասին տեղեկացրել է մշակույթի գծով խարհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է “Trend”-ը:
“Երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են վիրավորական արտահայտություններ օգտագործում պետության և “ադրբեջանական ժողովրդի” պատմության մեջ անհերքելի հետք թողած հեղինակավոր անհատականությունների հասցեին: Դա անընդունելի է”,-ասել է Ջաֆարովը:
Վերջինս նշել է, որ պետք է կանխել ականավոր գրողների և պատմական անհատականությունների հասցեին հնչեցրած վիրավորանքները`հավելելով, որ այս խնդրին վերաբերող օրենսդրական ակտը ներկայում անհրաժեշտություն է:

 
 

Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից

o_765750Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ,  մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:

Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է  կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:

 

Մուտացիայի ենթարկված թռչնի գրիպի վիրուսը կարող է մարդուց մարդ փոխանցվել

o_763383Չինական գիտնական, ակադեմիկոս Լի Լանցզյուանը, որը զբաղվում է  H7N9 թռչի գրիպի վիրուսի ուսումնասիրությամբ, հաղորդել է, որ մուտացիայի ենթարկված  H7N9 վիրուսը կարող է փոխանցվել մարդուն այլ կաթնասուններից: Նա ասել է, որ դա կարող է պատահել , եթե  ամինութթվի H7  գենի կառուցվածքում փոփոխություն կատարվի:

o_731467Չինացի գիտնականները նաև եզրակացրել են, որ H7N9 -ը իր բնութագրով նման է  ոչ տիպային թոքերի բորբոքումի: Նրանք գտնում են , որ այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել տարածված հիվանդության դեմ և համապատասխան բուժում նշանակել:

o_764828Չինաստանում առաջին անգամ  թռչնի գրիպի H7N9 վիրուսի վարակի դեպքեր հայտարարվեցին մարտի վերջին:  Մինչ այժմ  մարդուց մարդուն հիվանդության փոխանցման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ հիվանդության հետ շփվող բոլոր մարդիկ ենթարկվում են խիստ կարանտինի:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, Չինաստանում H7N9 վիրուսով վարակվածների թիվը հասել է  109 մարդու, որոնցից  22 -ը մահացել են:

Մադուրոն սպորտի նախարար է նշանակել մերկ ֆոտոսեսիայի հերոսուհուն

o_768550 (1)Алехандру БенитезէՎենեսուելայի նախագահ  Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել:Այդ պաշտոնում նա նշանակել է  սուսերամարտի սպորտի վարպետ Ալեխանդրա  Բենիտեզին, որը  Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Օլիմպիական խաղերի մասնակից: Մադուրոն բացատրել է, որ երկրին հարկավոր է  զարգացման թարմ ուղի:

Алехандру БенитезԼրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին նոր նախարարի լուսանկարները: Հարցն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա հագուստից միայն սուսերամարտի դիմակ էր դրել:

Կարմրախտ

կարմրախտԿարմրախտը ցանով ուղեկցվող սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են միայն մարդիկ: Հիվանդությունն արտահայտվում է մանրաբիծ ցանով և վերին շնչուղիների  թեթևակի բորբոքմամբ :

Առաջին անգամ կարմրախտի մասին հիշատակվել է XVI դարում: 1829-ին Վագներն այդ հիվանդությունը տարանջատեց քութեշից ու  կարմրուկից, իսկ 1881-ին կարմրախտն առանձնացվեց որպես առանձին, ինքնուրույն  հիվանդություն: 1838-ին ճապոնացի մասնագետները`  Հիրոն ու Տասակեն ապացուցեցին դրա վարակիչ բնույթը` կամավորին վարակելով: 1941-ին գերմանացի գիտնական Գրեթն առաջ քաշեց մի տեսություն  մոր կարմրախտով հիվանդանալու հետևանքով  սաղմի վրա  վիրուսի տերատոգեն ազդեցության մասին, այլ խոսքով,  կարմրախտով վարակված կինը կարող է  բնածին խեղումներով երեխա լույս աշխարհ բերել: 1973-ին այդ տեսությունը հաստատվեց:

Կարմրախտի վարակը

Այն արտաքին միջավայրում անկայուն է ու սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մի քանի ժամ: Արագ քայքայվում է  թթվահիմնային  միջավայրի հավասարակշռության խախտման դեպքում : Այն անկայուն է նաև ջերմաստիճանային տատանումների (56 С), չորացման, ախտահանող միջոցների, եթերի ու ֆորմալինի նկատմամբ:

Վարակվելու վտանգը մեծ է նրանց  համար, ովքեր երբեք չեն պատվաստվել հիվանդության դեմ (հիմնականում` 2-9 տարեկան երեխաներ): Հիվանդության բռնկման համար բնորոշ սեզոն է ձմեռ-գարունը: Հայտնի է, որ հարևան Վրաստանում օրերս  կարմրախտով 2000 հիվանդ  է գրանցվել: Հիվանդության համաճարակը կրկնվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ:   Մի անգամ հիվանդանալով` ցմահ իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ, սակայն, որոշ տվյալների համաձայն` կրկնավարակի դեպքեր ևս եղել են:

Հիվանդանալու պատճառները

Վարակը տարածվում է մարդուց մարդուն, նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված ախտանշաններ չկան: Կարմրախտով հիվանդը վտանգավոր է  մինչև ցանի դուրս գալը ` 5-7 օր և ցանն անհետանալուց  առաջ` 7 օր:

Սա օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (հազալու, փռշտոցի, բղավոցի, խոսակցության, ուժեղ արտաշնչման ժամանակ), մեկ ուրիշ տարբերակ է հիվանդ հղի կնոջից պտղի վարակումը: Ինչպես և գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում,  վարակի տարածման համար նպաստավոր են համարվում հավաքները, մարդկանց  կուտակումները:

Ախտանշանները

Բանն այն է, որ մինչ ցանը կարող է ոչինչ չհուշել հիվանդության մասին: Այնպես որ կարելի է վարակվել անգամ «թվացյալ» առողջ  մարդուց: Նախանշանային շրջան կարող է նույնիսկ  չլինել, իսկ եթե կա, ապա այն տևում է մի քանի ժամից մինչև  2 օր: Ընդ որում, նախանշանները շատ թույլ են արտահայտված. սկզբում թուլություն է առաջանում, ապա ջերմությունը բարձրանում է 37,5-38⁰С: Ավշային հանգույցները ցանն առաջանալուց մեկ կամ 2 օր առաջ մեծանում են, այդ վիճակում հիվանդությունը ձգվում է 1-3 շաբաթ (ի դեպ, ավշային հանգույցների մեծացումը միակ արտահայտությունն է, որ մատնում է հիվանդության մասին): Հիմնականում մեծանում են  ծոծրակային ու պարանոցի ավշային գեղձերը, որոնք միայն շոշափելիս են ցավոտ:

Ցանառաջացման շրջանը  տևում  է 3-4 օր, իսկ դրան նախորդում են փափուկ քիմքի վրա հայտնված վարդագույն բշտերը, որոնք կարող են  տարածվել կոշտ քիմքի վրա: Դրանից հետո մանր ցան է առաջանում ամբողջ  իրանի` գերազանցապես դեմքի, մարմնի ծալքավոր մասերի ու հետույքի վրա: Առատ ու մանր ցանը շատ շուտով կորցնում է վառ գույնը: Ցանի տարածումը վկայում է արյան միջոցով օրգանիզմում  վարակի տարածման մասին:

Հնարավոր է, որ ցանառաջացմանը նախորոդող ոչ մի արտահայտություն էլ չլինի, իսկ մեծահասակների մոտ հնարավոր  կարմրությամբ ու այտուցով ուղեկցվող  հոդացավ առաջանա, որն ապաքինումից հետո անհետանում է:

Ապաքինում

Այս շրջանում բոլոր ախտանշանները նվազում ու անհետանում են, սակայն հիվանդը դեռևս վարակիչ է. նա կարող է  ցանի անհետանալուց  մինչև 7 օր դեռևս վարակիչ լինել:

Կարմրախտի բուժումը

Հատուկ բուժում չկա, սակայն  անկողնային ռեժիմ է առաջարկվում  3-7 օր, լիարժեք սնունդ` տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հիվանդության բարդությունը

Արթրիտներ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, ականջաբորբ. պնևմոնիա, քրոնիկ ինֆեկցիաների սրացում:

Կարմրախտի կանխարգելումը

Կանխարգելման առաջին միջոցը վակցինացիան է.  փաստ է, որ դրա արդյունքում նվազել են նաև բնածին ախտանշանների քանակը: Կարևոր է հղի կանանց մեկուսացումը հիվանդներից:

Ինչպե՞ս է սկսվում կարմրախտը: Ցավոք հիվանդությունը մեծ մասամբ նկատվում, զգացվում է ցանի առաջացման հետ: Վարդագույն կամ բաց կարմիր բծերը  միաձուլվում են: Ցանը կարող է ուղեկցվել քորով, ու այդ վիճակը կարող է տևել մինչև  3 օր:  Ցանով ախտահարումից հետո մաշկը պատվում է թեփուկներով:

Իսկ ինչպե՞ս կարելի է մշակել ցանը: Չբարդացած վիճակում այն մշակելու կարիք չի զգացվում: Շատ մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Սովորաբար հիվանդության ժամանակ ոչ մի դեղորայք չի նշանակվում, սակայն անկողնային ռեժիմը ցուցված է, հիվանդներին առատ հեղուկ ու վիտամինային թերապիա են նշանակում: Հղիության ժամանակ կարմրախոտով հիվանդանալը խիստ վտանգավոր է ապագա պտղի համար, քանի որ կարմրախտով ախտահարված պտուղը ծնվելուց հետո կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, ասենք` հոգեկան թերզարգացում, մտավոր հետամնացություն, սրտի, լյարդի, փայծաղի, ոսկրուղեղի, տեսողական օրգանների  բնածին արատներ, վատ լսողություն կամ նույնիսկ` խլություն:

Կարմրախտը  կարող է  ուղեկցվել գլխացավով, ախորժակի կորստով, հոսող կամ լցված քթի  զգացումով:

Կարմրախտն ու հղիությունը

Յուրաքանչյուր երեխայի կյանքն անգին է, հատկապես, եթե այդ երեխան անպտղության դեմ բուժման արդյունքում է լույս աշխարհ եկել: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ կարմրախտը վնասի այդ հրաշքին:

Կարմրախտը, թեև ընթացքով ծանր չէ, բոլոր վարակիչ հիվանդություններից ամենալուրջ հետևանքներ ունեցողներից է, հատկապես մեծահասակների մասին  է խոսքը: Քանի որ այն վարակիչ հիվանդությունների խմբից է, ուրեմն միակ հակամիջոցը պատվաստումն է հիվանդության դեմ:

Վատ ինքնազգացողություն, ցան ամբողջ մարմնի վրա. սա է այն ամենը ինչ սպառնում է ապագա մայրիկին, սակայն սաղմի վրա հիվանդությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ինչպես վերը նշվեց` սրտի խնդիրներ, խլություն, կուրություն: Կարմրախտն ու հղիությունն անհամատեղելի են,  ուստի, եթե կինը վարակվում է կարմրախտով հղիության առաջին ամիսներին, ապա նրան առաջարկվում է դադարեցնել հղիությունը: Իսկ եթե մայրը կարմրախտով վարակվել է հղիության ուշ շրջանում, ապա վարակը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա, սակավարյունության, ներքին օրգանների, նյարդային համակարգի ախտահարման տեսքով: Եվ չնայած այս փաստերը սարսափեցնող են, այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխարգելել:

Ինչպե՞ս է կարմարխտն ազդում պտղի վրա. մոր արյան միջոցով վարակն ախտահարում է պտղի հյուսվածքները` պտղի մոտ առաջացնելով ինֆեկցիա: Հաճախ այդ ինֆեկցիան էլ դառնում է վիժման  կամ էլ պտղի ներարգանդային զարգացման  խախտման պատճառ:

Նա ով «բախտ» է ունեցել կարմրախտով հիվանդանալու մանուկ հասակում, նա կարող է փոքր ինչ հանգիստ լինել, որովհետև հիվանդությունից հետո ձևավորվում է  կայուն ու տևական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ:

Իսկ կարմրախտով երբևէ չհիվանդացած հղիներին միակ խորհուրդը հետևյալն է. խուսափեք հիվանդների հետ շփումից:

Կարմրախտի դեմ ժամանակակից պատվաստանյութերի արդյունավետությունը 97% է, իսկ  արդյունքում ձևավորված իմունիտետը պահպանվում  է ավելի քան  20 տարի:

 

Արդյոք վերջնական է որոշումը

121168Հայտնի դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում համաձայնագիր է ստորագրվել աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղը կազմակերպելու վերաբերյալ: Նախատեսվում է մրցախաղն անցկացնել այս տարվա նոյեմբերի 6-26-ը: ՖԻԴԵ-ն Հնդկաստանի շախմատի ֆեդերացիա կներկայացնի մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պայմանագիրը, որը կողմերը պետք է ստորագրեն 7 օրվա ընթացքում: Մրցախաղի կազմակերպիչը պետք է ապահովի 3 մլն 367250 դոլար մրցանակային հիմնադրամը: Մինչև մայիսի 20-ը կազմակերպիչը պետք է այս գումարի կեսը փոխանցի ՖԻԴԵ-ի հաշվին, իսկ մյուս մասը ՖԻԴԵ-ն պետք է ստանա օգոստոսի 31-ից ոչ ուշ:

Առայժմ դժվար է ասել, որ այս որոշումը վերջնական է: Բանն այն է, որ Մագնուս Կառլսենը համաձայն չէ խաղալ Անանդի հայրենիքում: Նա հայտարարել է, որ նման մրցախաղերը սովորաբար պետք է կայանան չեզոք երկրում:

Նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնն էլ նշել է, որ Մագնուսի համար դժվար կլինի Հնդկաստանում խաղալըՙ հաշվի առնելով տեղի յուրօրինակ կլիմայական պայմաններն ու սնունդը:

 

 

Անհաջող ցատկեր

ջրացատկimages17-ամյա ԼևոնՍարգսյանն անհաջող հանդես եկավ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացողջրացատկի միջազգային մրցաշարում:

1 մ-ոց ոստնակից ցատկերի պատանիների մրցումների նախնականփուլում, 27 մարզիկների պայքարում նա 340,20 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա 3 մ բարձրություն ունեցող ոստնյակից ցատկերի որակավորման մրցումներում հայ մարզիկը  գրավեց 25-րդ տեղը: Մասնակցում էր 27 ջրացատկորդ:

 

Կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

մականախաղimagesՄականախաղի Հայաստանի հավաքականը  կպայքարի առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այն հանդես կգա 2014-2015-ի համաշխարհային լիգայի 1-ին և  2-րդ մրցափուլերում: Հայաստանի մականախաղի ֆեդերացիան մասնակցության պաշտոնական հրավերը ստացել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին փուլի մրցումները տեղի կունենան 2014-ի հուլիսին, իսկ 2-րդ փուլը կկայանա 2015-ի փետրվարին: 2 փուլերի արդյունքով 6 լավագույն հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին:

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

chessԱշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը ներկայումս երկրորդ հորիզոնականում է: 

Ահա թե ովքեր են իրենց վարկանիշով առաջատարները.

1.         Կառլսեն                  2868.0

 2.        Արոնյան                  2814.6

 3.        Կրամնիկ                 2801.3

 4.        Անանդ                     2779.8

 5.        Կարյակին               2779.5

 6.        Գրիշչուկ                  2779.2

 7.        Թոփալով                 2778.4

Բաքվում Ալիևի նախաձեռնությամբ կհիմնվի Իսլամական համագործակցություն կազմակերպության ենթակառուցվածքներից մեկը

bakuԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների 2-րդ նիստը: Միջոցառման Թուրքիայից մասնակցել է սոցնախարարի ներկայացուցիչ Ֆարուհ Չելիքը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակչության աշխատանքի և սոցիալական ապահովվածության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Իսլամական համագործակցության անդամ երկրների նախարարները իրենց աջակցությունն են հայտնել Բաքվում կազմակերպության ենթակառուցվածք ստեղծելու հարցում, որը կզբաղվի բնակչության զբաղվածության և սոցիալական խնդիրներով:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նման համակարգող կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին՝ ինչը ողջունվել է ներկա նախարարների կողմից: Ի վերջո նման կենտրոնի բացման մասին փաստաթուղթ է ստորագրվել:

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել բոսնիացիների ցեղասպանության համար

serbiaՍերբիայի նախագահ Տամիսլան Նիկոլիչը պաշտոնապես ներողություն է խնդրել 1995 թվականին Սերեբրենիցեում բոսնիացի մուսուլմանների կոտորածների համար: «Ես ծնկի եմ իջնում և Սերբիայի համար ողորմություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը կատարվել է Սերեբրենիցեում: Ես ներողություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը մեր պետության ու մեր ժողովրդի անունից գործել են առանձին անձինք»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բոսնիական հեռուստատեսության եթերով:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Սերբիայի նախագահը հրաժարվել էր Սերեբրենիցեի կոտորածը ցեղասպանություն ճանաչել և հայտարարել էր, որ այդ քաղաքում սերբիական զինծառայողների կատարածը «ռազմական լուրջ հանցագործություն է»: Այնուհանդերձ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը Սերեբրենիցեի կոտորածը դատապարտող որոշում ընդունեց: Նույն թվականի հուլիսի 11-ին Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց այդ կոտորածների զոհերի ոգեկոչման արարողություններին և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նշենք, որ այս միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:

 

Էդուարդ Շարմազանովի պատասխանը ԲՀԿ-ական որոշ պատգամավորներին

u00tTQxmPrZGJzU5d0m7X0rLNbԻ պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ “իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ”՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.

“ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք եւ անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի:

Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան եւ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը”:

Ամեն ինչ պոռնոյի մասին.պաշտոնական տեսահոլովակ դպրոցականների համար

o_768449Վերջերս բրիտանական իշխանությունները դպրոցներում պարտադիր սեքսուալ դաստիարակության կուրս են մտցրել: Կրթության նախարարությունը ծիծաղաշարժ տեսահոլովակ է պատրաստել, որտեղ բացատրվում է պոռնոֆիլմերում ներկայացված սեքսի և “երկրային” ինտիմ մտերմության տարբերությունը: Տեսհոլովակի նկատմամբ վերաբերմունքը միարժեք չի եղել, հաղորդում էThe Telegraph-ը:

Բրիտանական պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը պատանիներին  բացատրելն էր, որ պոռնոգրաֆիան պարտադիր չէ որ վատ, կեղտոտ և ամոթալի մի բան լինի: Բայց  միևնույն ժամանակ ուսուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է պատանիներին բացատրել էկրանի սեքսի և նրա այնտարատեսակի տարբերությունը, որին նրանք կհանդիպեն իրական կյանքում: Պետական գումարներով նկարահանված տեսահոլովակում քանդվում են պոռնոգրաֆիայի պարտադրած մի քանի առասպել:

Մասնավորապես, պատանիներին բացատրում են, որ իրական աղջիկների (ի տարբերություն”սիլիկոնային” պոռնոաստղերի) կուրծքը, մեղմ ասած, հազվադեպէ գլխից մեծ լինում: Գեղեցիկ սեռի իրական ներկայացուցիչները ուղեղ ունեն, այդ պատճառով նրանց պետք էհարգել ու սիրել:  Թողնենք հիմար”Բարբի տիկնիկներին” կինեմատոգրաֆներին, ասում  են հոլովակի հեղինակները:

Բացի դրանից, նրանք բացատրում են, որ էկրաններին տեսած ամեն ինչ պետք չէ կրկնել իրական կյանքում: Նաև կոչ են անում երիտասարդներին օգտվել կոնտրացեպտիվներից և չկոմպլեքսավորվել իրենց տղամարդկային բարեմասնության չափերից:

 

The Telegraph-ի տվյալների համաձայն, շատ ծնողների այդ սրամիտ հոլովակը վախեցրել է: Բրիտանացիների զգալի մասը թերահավատ է վերաբերում, որ իրենց երեխաներին դպրոցում պետք է  պատմեն  սեքսի մասին և առավել ևս պոռնոգրաֆիայի, նշում է թերթը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում

2906Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:

Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի և կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու` քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները և օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը: Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:

Տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում: Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով: Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբողջ միջավայրը` շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված և մատչելի են լինելու հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ: Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար:

Նախագահին ներկայացվել է, որ այգու բարեկարգման նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, արված առաջարկություններն ընդունվել են և կատարվել են համապատասխան լրացումներ:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երևանի գլխավոր հատակագծի համաձայն: Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական-գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Դեղատան, Վ.Սարգսյան և Խորենացի փողոցների միջև նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին: Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ և բիզնես կառույցներ: Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000-ից ավելի աշխատողների: Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար: Համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների:

Հանրապետության Նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վ.Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը և շինարարության ընթացքը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։ Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում: Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով` ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա` միանալով Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ:

Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերն այդ ուղղությամբ բարձր գնահատելով և նշելով, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններն ակնառու են, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ սկսած աշխատանքը՝ բակերի բարեկարգման, քաղաքի կանաչապատման, մաքրման ուղղությամբ պետք է մեծ եռանդով շարունակել և ավարտին հասցնել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

2909Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիները բավականին արդյունավետ են եղել Հայաստանի դաշնակից և հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման ու բոլոր բնագավառներում համագործակցության խորացման առումով, ինչի վկայությունն են ՌԴ նախագահի հետ այդ ժամանակահատվածում իր ունեցած գրեթե հինգ տասնյակ հանդիպումները, տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, այդ թվում՝ երկու պետական այցերը, ինչպես նաև ստորագրված կարևորագույն մի շարք փաստաթղթերը: Այդ ամենը, ըստ Հանրապետության Նախագահի, երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացրել: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունները պահպանելու և շարունակաբար խորացնելու գործում, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների շահերից:

ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար: Նա նշել է, որ ամփոփելով անցած տարիների աշխատանքը, ինքն էլ որոշակի բավարարվածության զգացումով է հեռանում Հայաստանից և հպարտ է, որ կարողացել է իր գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Վյաչեսլավ Կովալենկոն վստահեցրել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և հնարավորության սահմաններում իր նպաստը կբերի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության առավել ամրապնդմանը:

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ashxatanqain xorhrdakcutyunԱպրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում:

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում

286.Armenian Genocide Commemoration events in USA 26.04.2013Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:

Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական  բանախոս հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի զարգացման հարցում Հայաստանի ակտիվ դերակատարման ու մասնակցության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու բարձր գնահատեց սփյուռքի կառույցների ջանքերը:

Դեսպան Նազարյանը նշեց, որ հետողական ու համակարգված քայլերով անհրաժեշտ է շարժվել ընդառաջ Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչմանը: Ողջունելելով սրահում ներկա հայ երիտասարդությանը՝ դեսպան Նազարյանը կարևորեց նրանց դերակատարումը թե՛ հայենիքում և թե՛ Սփյուռքում հայ ժողովրդի ու պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների դիմագրավման հարցում: