Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

pic_63e16a2ad78f69cf088ddfc118fc9d17Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օգոստոսի 22-ին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով:

Յոսեմիթյան ազգային պարկի շուրջ անտառային հրդեհներն արդեն մեկ շաբաթ է, որ մոլեգնում են: Երեկվա դրությամբ հրդեհը 217 քմ տարածք է ոչնչացրել: Պարկում այրվել է շուրջ 47 քմ անտառ:

ԱՄՆ-ի 11 նահանգներում խոշոր հրդեհների 51 օջախ է գրանցվել:  Այդահոյում տարհանվել է 2 հազար տուն: Հրդեհների պատճառած վնասն ընդհանուր առմամբ գնահատվում է 600 մլն դոլար:

Բրեյվիկի կողմնակիցներն ահաբեկչությամբ են սպառնում

iNya-Wermlands Tidningen թերթի խմբագրությունում ստացված սպառնալիքներով նամակում տեղեկացվում է թագավորկան ընտանիքի նստավայրի պայթեցման մտադրության մասին: Դիմումը ոչ գրագետ անգլերենով է գրված ու ստորագրված`”Հյուսիսային Եվրոպայում Անդերս Բերինգ Բրեյվիկի համակերների խումբ”:

Նամակում աղավաղված անգլերենով շարադրել են, որ  պատրաստվում են մեծ ռումբ պայթեցնել Կառլստադի մոտ ու ապագայում իրենց թիրախն են դառնալու համասեռականները:

Ոստիկանությունն արդեն շղթայել է Կառլստադում գտնվող  թագավորական նստավայրը , իսկ բոլոր իրավապահ օրգաններն առավելագույն պատրաստականության վիճակի են բերվել:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՕգոստոսի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մասնավորապես` Երևանի նախագահական ամառանոցներից դեպի «Նաիրի» ԲԿ տանող ավտոճանապարհին այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 200 դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում` «Շանգրիլա» խաղատան մոտակայքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Արզնի առողջարանային համալիրի»  մոտակայքում՝ 150 քմ, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ս. Մնացականյան փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, 1 ծառի փչակ և ջերմահարվել է 5 բերքատու ծառ, Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

ավտոպատահարՕգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Բ.(ծնվ. 1979թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բրեդլի Մենինգն Օբամայից ներում է խնդրել

421 WikiLeaks-ի`35 տարվա ազատազարկման դատապարտված  տեղեկատուն` Բրեդլի Մենինգը  Բարաք Օբամային խնդրել է իրեն ներում շնորհել: Նախագահին ուղղած նամակում նա խոստովանել է, որ օրենքը խախտել է միայն իր երկրի նկատմամբ սիրուց: Նրա խոսքով, ամեն անգամ, երբ Իրաքում կամ էլ Աֆղանստանում ամերիկյան զինվորների ձեռքով խաղաղ բնակիչներ են զոհվել, դա վերածվել է գաղտնի տեղեկության, իսկ հրամանատարությունը դա քողարկել է ազգային անվտանգության հետաքրքրություններով, փոխանակ պատասխաներ իր սխալների համար:

Կօգնեն արդյոք այս խոստովանությունները Մենինգին` առայժմ պարզ չէ: Սակայն փորձագետներն ու լրագրողները գտնում են, որ Օբաման շատ հավանական է, որ կրճատի  Մենինգի պատժաժամկետը:

Մոսկվայում փողոցային տեսախցիկները կարձագանքեն “օգնության” կանչերին

b_788657Մոսկվայում ակուստիկ վերլուծության համակարգեր  կհայտնվեն, որոնք կսարքավորվեն մուտքերում ու փողոցներում տեղադրված   տեսահսկման խցիկներում: Համակարգը կտարբերի վտանգավոր ձայներն ու  ռուսերենով օգնության ճիչերը. Ներկայում մշակվում են համապատասխանող բառարաններ: Դրա վրա Մոսկվան կծախսի 10 մլն ռուբլի:

“Համակարգը կտարբերի պայթյունի, մեքենաների բախման, ինչպես նաև` օգնության կանչերը: Մեկնարկային ծրագրով` համակարգը կփորձարկվի մուտքային տեսահսկման 100 խցիկներում, որոնք արդեն հագեցած են բարձրախոսով: Փորձերին լրացուցիչ կմասնակցեն նաև 30 առանձին սարքավորումներ` առանց տեսախցիկի` միայն ձայնային ազդանշաններ ստանալու համար : Թե որ հասցեներում են տեղադրվելու այդ սարքավորումները, դեռևս չեն հայտնել”,-տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: