Ադրբեջանից կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի

4544631377086235Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի հետ սահմանի քաղաքացիական օբյեկտները:

 

NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անցնող գիշեր գնդակոծվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Արամ Սարգսյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում

IMG_0861“Բարձր գնահատելով ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Հակոբի Սարգսյանի հսկայական ներդրումը հայրենական և մասնավորապես` Գյումրու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդը, ինչպես նաև վաստակած հեղինակությունն ու համբավը, Գյումրի համայնքի ավագանու 2013թ. հունիսի 18-ի 66-Ա որոշմամբ Արամ Հակոբի Սարգսյանին շնորհել «Գյումրի պատվավոր քաղաքացի» կոչումը»: Այս տողերով վկայականն այսօր պաշտոնապես հանձնվեց գյումրեցի ըմբիշ, վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին` քաղաքապետի մասնակցությամբ:

Արամ Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Լենինականում, ավարտել թիվ 7 դպրոցը, ապա Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: 1973 թվականից աշխատել է որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ: Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է բազում հանրապետական չեմպիոններ ու մրցանակակիրներ. օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու գավաթակիրներ: Երկար տարիներ եղել է հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի մարզիչ:

1996 թվականին ՀՀ հավաքական թիմը նրա ղեկավարությամբ մասնակցել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացվող օլիպիական խաղերին, որտեղ Արմեն Նազարյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Այժմ մարզական գործունեությունը շարունակում է Մոսկվայում` ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում:

Օգտվելով առիթից, որ մարզիչ այս օրերին Գյումրիում է` նրան հանձնվեց պատվավոր կոչումը: Ստանալով պարգևը Սարգսյանը նշեց. “Լավ է ուշ, քան երբեք: Խորին շնորհակալություն: Եթե 1991-96թթ. Սարգսյան Արամն իր ուսերի վրա տարավ հայրենիքի տնտեսական ծանր վիճակը և դիմացավ, առավել ևս հեշտ պայմաններում կդիմանար, բայց իմ էստաֆետը հանձնեցի իմ աշակերտներին` Ալեքսանյան Գևորգին, Ջուլֆալակյան Լևոնին: Ես նույն մարդն եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Ես սիրելիներ չեմ ունեցել, ինձ մոտ ազնիվ մրցակցություն է եղել` դրա համար էլ շատ չեմպիոններ եմ տվել: Նույնիսկ Գևորգ Ալեքսանյանը Կրասնադոնում հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին: Հունահռոմեական ըմբշամարտն ապահով ձեռքերում է, ապահով վիճակում է և շատ ուրախ եմ, որ քաղաքապետը սպորտային տրամադրություն ու նպատակներ ունի”, – այսպես եզրափակեց իր խոսքը:

Գյումրեցի չեմպիոններն ու ադրբեջանցիների 15,000 դոլարը

IMG_0865Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի երկու մարզիկների, ովքեր վերջին մի քանի օրում հայրաքաղաք բերեցին մարզական մեդալներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը` աշխարհի երիտասարդների առաջնությունում: Կարապետը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2003 թվականից, հասցրել դառնալ 2010թ. Եվրոպայի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ այս տարի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Օգոստոսի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես եկավ 74 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա պայքարից դուրս թողեց Ալժիրի, Սերբիայի, Մոլդովայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչ գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի հետ և 20-ամյա գյումրեցին տիրացավ հաղթական ոսկուն:

“Շատ լավ մարզավիճակում էի: Ես գնացել էի միայն աշխարհի չեմպիոն դառնալու համար: Խոստումներ տալ չեմ սիրում”, – ասում է աշխարհի չեմպիոն ու շրջանցում հաղթահարելու ցանկություն ունեցած հաջորդ քայլի մասին հարցը: – “Ավելի շատ եմ աշխատելու, որ ավելի լավ արդյունքների հասնեմ”:

Իսկ ինչ պայմաններում են մարզվում չեմպիոններն ու նրանց մարզընկերները, քանի որ Գյումրիում ըմբշամարտի մարզադահլիճների վիճակը բավական վատ է: Հարցի շուրջ չեմպիոնն ու իր մարզիչը բավական լավ էին տրամադրված. “Պայմաններում գույքի պակասություն կա, բայց մենք կարևորում ենք թասիբը, նվիրումը, հավատքը”, – ասում է Չալյանի մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Իսկ մյուս գյումրեցին` բռնցքամարտիկ Հենրիկ Սարգսյանը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 81 կգ քաշային կարգում ադրբեջանցի ըմբիշ Ռահիլ Մամադլիին զրկել է 15000 դոլար պարգևից` հաղթելով քառորդ եզրափակչում: “Ազերիները հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի, կապ չունի որ երկիրն է ներկայացնում, հաղթելու համար, մենամարտից անմիջապես  հետո նրան 15,000 դոլարով են պարգևատրում”, – ներկայացրեց քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

Հենրիկը, սակայն, կիսաեզրափակչում պարտվում է հունգարացի Ադամ Համորիին և կանգնում պատվո հարթակի երրորդ աստիճանին:

“Չորրորդ եզրափակչում հաղթեցի ադրբեջանցուն և շատ հպարտ զգացողություններ էին: Ոչինչ, որ բրոնզե մեդալակիր եղա, հաջորդ անգամ անպայման ոսկե մեդալակիր կլինեմ: Նպատակս օլիմպիական չեմպիոն լինելն է”, – նշեց Հենրիկ Սարգսյանը: Նրա հաղթանակին չէր խոչընդոտել նաև ադրբեջանցի երկրպագուների հոծ բազմության ներկայությունը դահլիճում:

Հենրիկ Սարգսյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 2008 թվանաից, դարձել Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթող: Անձնական մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:

Ողջունելով մարզիկներին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ապրեք, այսօր ևս մեկ անգամ Գյումրիին ուրախացրեցիք` և’ Չալյանը, և’ Սարգսյանը: Իմ երազանքն է, որ Գյումրի քաղաքը նորից տա օլիմպիական չեմպիոններ, այսպիսի լավ երիտասարդներ ունենք ու պարծենալու` մեծ տեղ”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ մեծ մրցանակներն ու պարգևները մարզիկները կստանան տարեվերջյան միջոցառման ժամանակ: Ւսկ այսօր բավարարվեցին միայն խորհրդանշական պարգևներով:

Քննարկվեցին “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

IMG_0483“Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ “Տաթեւ” վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է “Տաթեւ” վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն:  Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:

Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:

Հիշեցնենք, որ “Տաթեւ” զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով`  քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:

 

 

Չարենցավանում երիտասարդ աղջիկը խեղդվել է ջրանցքում

աինՕգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման ջրատար խողովակից դուրս են բերել Չարենցավանի բնակչուհի` 1990 թ. ծնված Գ. Հ.-ի դին:

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

ավտոպատահարՕգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ինդոնեզիայում բազմամարդ ավտոբուսը եկեղեցական արշավից վերադառնալիս գլորվել է գետը՝ մահացել է 18 հավատացյալ

bus plunges into river in Indonesia1Ոստիկանության տվյալներով՝ Ինդոնեզիայի արևմտյան Յավա նահանգում մեքենան և էքսկուրսիայից վերադարձող, բազմամարդ եկեղեցական ավտոբուսը բախվել են իրար և գլորվել գետը: Կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ:

Ավտոբուսը, որի մեջ հյուսիսային Ջակարտայի եկեղեցու 60 անդամներ են եղել, վերադառնում էր լեռնային Պունչակ առողջարանային քաղաքից:

bus plunges into river in IndonesiaՏեղի Ճանապարհային ոստիկանության պետը հայտնում է, որ ավտոբուսի արգելակները անսարք են եղել, որի պատճառով ավտոբուսը հարվածել է փոքր մեքենային, և ճեղքելով ճանապարհի եզրին կառուցված կառույցի պատը, երկու մեքենաները, 7 մ գլորվելով, ընկել են գետը:

Աղետների կառավարման տեղական գործակալության տվյալներով՝ պատահարի հետևանքով մահացել է առնվազն 18 և վիրավորվել 40 մարդ:

Ըստ ճանապարհային ոստիկանության պետի՝ զոհվածների մեծ մասը տեղում է մահացել, իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ոչ պատշաճ անվտանգության չափանիշներով և ենթակառուցվածքներով պայմանավորված՝ Ինդոնեզիայում ճանապարհային դժբախտ պատահարները սովորական երևույթ են:

 

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

g_imageՕգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձել է` Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ եւ մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը եւ բռնությունների աճը: Դեսպան Նազարյանը դատապարտել է բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առեւանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, եւ ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատեւել: Դեսպանը հավելել է նաեւ, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող  բռնությունների եւ հումանիտար ճգնաժամի ներքո: «Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք  է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում եւ առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել է դեսպան Նազարյանը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում, խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր  է գնահատել ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաեւ փոխհատուցման մասին, անդրադարձել դեռեւս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւին՝ կարեւորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը:

Դամասկոսի մոտակայքում նյարդային գազով հարձակման ընթացքում զոհվել է 213 մարդ ներառյալ՝ կանայք և երեխաներ

Syrian girl receiving treatmentՍիրիայի ակտիվիստները մեղադրել են նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին այսօր տեղի ունեցած նյարդային գազով հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել Է 213 մարդ: Եթե այս պնդումները հաստատվեն, ապա այս դեպքը կհամարվի երկու տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում թունավոր գազ օգտագործելու վատագույն դեպքը:

Ակտիվիստները նշում են, որ քիմիական բաղադրիչներով հրթիռները հարվածել են Դամասկոսի արվարձաններին արևածագից առաջ:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ժխտել է քիմիական զենքի օգտագործման փաստը և հայտնել, որ իրենք կենտրոնացած են երեք օր առաջ ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով մասնագետների թիմի հետ աշխատանքով:

Syrian activists inspect the bodies of peopleՀամացանցում տարածվել են մահացած երեխաների նկարները իրադրության լրջության մասին ահազանգելու համար:

Այժմ ՄԱԿ-ի թիմը ուսումնասիրում է` արդյո՞ք երկու կողմերը պատերազմի ընթացքում քիմիական զենք օգտագործել են, թե ոչ: Այս հարցը հանդիսանում է նաև Սիրիայի շուրջ ընթացող միջազգային դիվանագիտական բանավեճի հիմնական նյութը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը պահանջել է, որ Սիրիան թույլ տա ՄԱԿ-ի տեսուչներին անմիջականորեն ուսումնասիրել քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները:

Արտաքին գործերի քարտուղարը նշել է, որ եթե թունավոր գազի օգտագործման պնդումները հաստատվեն, ապա իրենք անկասկած ամեն բան կանեն նման կերպ վարվողներին իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար:

Բուժքույրերից մեկի տվյալներով՝ Դամասկոսի արվարձաններում 213 մարդ է զոհվել:

Նա նաև հայտնել է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են՝ ավելացնելով, որ նրանց մոտ եղել են նյարդային գազից թունավորման ախտանիշներ:

Քննարկվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

IMG_0483

ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել օգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա է դարձել «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը:

Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն:  Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:

Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:

Հիշեցնենք, որ «Տաթև»զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով`  քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:

ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ՄՈՏ 4.000.000 ԴՐԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ

գողությունՕգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն  և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող  հագուստի իր  խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր`   պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ ոմն Արամ:
 Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:
Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ավտոպատահարներ Հայաստանի ճանապարհներին,կա յոթ վիրավոր

ավտոպատահարՄարգարա-Վանաձոր ճանապարհին

Օգոստոսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 44-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

աշտարակ քաղաքում

Օգոստոսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում`ստորգետնյա անցման մոտ, իրար են բախվել   «Օպել Վեկտրա»  և «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին

Օգոստոսի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին  «ԿամԱԶ-53212»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ԿրԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԿրԱԶ»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Դրոյի փողոցում

Օգոստոսի 20-ին, ժամը 19.15-ին,  Երևանի  Դրոյի փողոցի թիվ 4 հասցեի մոտ իրար են բախվել  «Դեու Նեքսիա»   և   «Մերսեդես ՄԼ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես ՄԼ»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Վանաձորում

Օգոստոսի 20-ին, Ժամը 21.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա  աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տաթևի եկեղեցի տանող ճանապարհին օտարերկրացի զբոսաշրջիկ է վրաերթի ենթարկվել

վրաերթՕգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում,  Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս   դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից,  մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

arm-6211-dasagirq

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտությաննախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանովհաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններըդասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերհրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության ևգիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էստորագրել “2013-2014 ուսումնական տարվա հանրակրթականուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումայինգումարների չափը սահմանելու մասին”:

Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”, “Հայգրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն”դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել”Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր” 900005281499պետական գանձապետական հաշվեհամարին:

ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլորդասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Թուրք երիտասարդը, մարիխուանայով լցված պայուսակ ձեռքին, պարել է Անգելա Մերկելի անձնական օգտագործման ինքնաթիռի վրա

German Chancellor Angela MerkelՄիայն կիսավարտիքով և թմրանյութի ազդեցության տակ գտնվող տղամարդը բարձրացել է Գերմանաիայի կառավարության դատարկ ինքնաթիռը, որը օգտագործում է կանցլեր Անգելա Մերկելը:

Քյոլնի օդանավակայանում 24- ամյա երիտասարդը, ձեռքին մարիխուանայով լցված պայուսակ բռնած, պարել է ինքնաթիռի թևի վրա և սեղմել օդաչուի խցիկի կոճակները:

Հուլիսի 25-ին թուրքական ծագում ունեցող բոդիբիլդերը նույնիսկ հաջողացրել է բացել Airbus 319-ի արտակարգ իրավիճակների համար նախատեսված օդանավասանդուխքը:

Աշխատակիցներից չորս ժամ է պահանջվել ինքնակոչին ինքանթիռից հեռացնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ ինքանթիռի արտակարգ դրության ելքերը և օդաչուի խցիկի դուռը բաց են եղել:

Ինքանթիռի մեջ ութ տոնա վառելիք է եղել:

Քյոլնի դատախազ Ուլրիխ Բրեմերը որպես տղամարդու վարքի դրդապատճառ առաջ է քաշել ահաբեկչությունը:

Ինքնաթիռին առնվազն 100,000 եվրո վնաս է հասցվել՝ ներառյալ ինքնաթիռի թևի ներկը, գորգը և վթարային օդանավասանդուխքը:

Ինքնաթիռը օգտագործում են նաև այլ պետական պաշտոնյաներ՝ ներառյալ նախագահ Յոախիմ Գաուկը:

 

Վերջին հինգ օրվա ընթացքում Իրաքում Սիրիացի փախստականների մեծ ներհոսք է գրանցվել

damon-syria-mass-exodusՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տեղեկություններով՝ վերջին հինգ օրվա ընթացքում շուրջ 30,000 սիրիացի փախստականներ են ներթափանցել Իրաքի Քուրդիստանի շրջան:

Ներհոսքը սկսվել է հինգշաբթի, երբ Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարությունը ժամանակավոր պոնտոնային միջանցք էր բացել:

Մինչ միջանցքի բացելը, հազարավոր սիրիացի փախստականներ, խուսափելով Սիրիայի քաղաքացիական պատերազմից, արդեն ներթափանցել էին Իրաքի տարածք:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը և նրա գործընկեր թիմերը աշխատում են փախստականներին սնունդով, ջրով, վրաններով, շարժական զուգարաններով և այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ:

Նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Իրաքում գրանցել էր 155,000 սիրիացի փախստականների: Գործակալության տվյալներով ՝ վերջին ներհոսքը կոնֆլիկտի ընթացքում երբևէ գրանցված ամենամեծաքանակներից մեկն է:

Անցած շաբաթ գործակալությունից հայտնել էին, որ սիրիացի փախստականների թիվը Լիբանանում հասնում է ավելի քան 684,000-ի, Հորդանանում՝ 516,000-ի, Թուրքիայում՝ 434,000-ի և Եգիպտոսում՝ 107,000-ի:

 

«Եթե Հակոբ Ինջիղուլյանը ցանկանա, կվերադառնա Հայաստան, ամեն ինչ կախված է նրա ցանկությունից». Ադրբեջանի պետհանձնաժողով

3Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցով պետական հանձնաժողովը որևէ խնդիր չի տեսնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն իր երկիր վերադարձնելու հարցում։ Այս մասին հայտարարել է պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա հայտարարել է, որ երբ “պարզվի, թե նա ինչ պատճառով է հատել սահմանը, կարող է վերադարձվել Հայաստանին կամ երրորդ երկրի իր իսկ ցանկությամբ”։

“Երեկ Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը հանդիպել է գերու հետ։ Հնարավոր է` երեկ պարզվել է՝ նա ցանկացել է ի՞ր, թե՞ երրորդ երկիր վերադառնալ։ Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից։ Մենք դրանում որևէ խնդիր չենք տեսնում”,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ

serj-sargsyan1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ Նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի:

Շինարարական հրապարակները լքված են ու դատարկ

601427_4730196272491_565958545_n

Շիրակ կենտրոն ՀԿ-ն հոաղորդագրություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության կասեցման վերաբերյալ:

“Շուտով կլրանա մեկ տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլգյուղական համայնքներում:

Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելել են Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով:Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնայինաշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել:

Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել”,-գրված է հաղորդագրության մեջ:

«Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ

քաղաքաշինության նախարարությանը: Դիմումին և ստացված պատասխանին կարող եք ծանոթանալ` սեղմելով հետևյալ հղումը`

http://shirakcentre.org/hy/-/20268-shirak-centre-ngo