Սամվել Բալասանյանը Գյումրիի խնդրահարույց այգու մասին

26 003 (1)Վերջերս, երևանյան մամուլով իր դժգոհություններն էր  հայտնել Գյումրիի «Բոշի սադի»` Խաղաղության օղակում գտնվող այգու նախկին վարձակալ Հարութ Մուրադյանը: Նա նշել է, թե 2000 թվականից ինքն է վարձակալել տարածքը և այս մայիսին վերջացել է ժամկետը, ու նոր քաղաքապետը որոշել է այն ուրիշին տրամադրել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Մուրադյանին հրավիրել ու ասել է. “Այգին վատ վիճակում է, ներկի, վերանորոգի”: Համաձայնության են եկել, հետո քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ, ըստ Մուրադյանի, եկել , օրը մի բանի չհավանել ու գնացել են: Այգում է գտնվում նաև Հարութ Մուրադյանի եղբոր հիշատակին կառուցված կոթողը: Մուրադյանն այստեղ նաև սրճարան է հիմնել ու հիմա չի պատկերացնում, ինչպե՞ս է այս հարցին լուծում տրվելու:

Այսօր խնդրին անդրադարավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը. “Թերթերից մեկում հրապարակում գնաց, թե մենք ուզում ենք այգին վերցնել և այլն. էդպես չէ: Կանչեցինք, ասեցինք` այգին պետք է կարգավորվի, վիճակն իրոք շատ տխուր է: Երբ մենք մարզպետի հետ գնացինք այնտեղ, հասկացանք, որ անպայման պետք է լուրջ ներդրում կատարվի, որովհետև շատ կարևորագույն զբոսայգի է մեր ժողովրդի համար: Առաջարկություն կատարվեց` ծրագիր լինի, մեծ գումարներ պետք է ներդրվեն և այդտեղ ոչ թե կլարնետային չգիտեմ ինչ-որ երաժշություն իրականացվի, անցել է դրա դարը, ուղղակի, պետք է կարողանանք քաղաքակիրթ բան անել` երեխայի, երիտասարդի, մեծի համար անել: Երկու րոպե հետո դրան քաղաքական աստառ տրվեց, թե ուզում ենք խլել, տանել, վերցնել, չգիտես ինչ: Կա՞ ներդրող, ես կարող եմ տրամադրել շատ այգիներ, պուրակներ, զբոսայգիներ, լավ տեղեր, եթե կառուցապատման խնդիր կա` հողեր տրամադրել: Ես ուրախ կլինեմ, եթե կառուցապատվի քաղաքը, իմ խնդիրը դա է: Եթե կան ներդրողներ, խնդրեմ»:

Ի դեպ, այգու համար նոր վարձակալի հետ պայմանագիր դեռ չի կնքվել, և որևէ անուն առայժմ չի նշվում:

Մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

7959_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ճապոնիայում օդանավակայաններում սթրեսից ազատվելու կնոջ ծնկների տեսքով բարձեր են ստեծել

pillow shaped like a woman's lap2Թռիչքների հետաձգումը, հերթերը օդանավակայանը հոգնեցուցիչ վայր են դարձնում:

Սակայն Ճապոնիայում նվերների խանութների հրաշագործները հոգնած ճանապարհորդների համար լավագույն լուծումն են գտել՝ բարձ կնոջ ծնկների տեսքով:

Այս նոր արտադրանքը կարելի է գտնել Տոկիոյի և Նարիտայի միջազգային օդանավակայանների ազատ առևտրի խանութներում:

Այս բարձը հնարավորություն կտա երեխաներին հանգստանալ իրենց մայրիկի ծնկներին, իսկ տղամարդիկ կարող են օգտվել այս հարմարությունից սթրեսային իրավիճակներում կամ իրենց մայրիկին կարոտելիս:

Այս բարձը ստեղծում է կնոջ ծնկներին՝ լինի մայրը, թե զուգընկերը, պառկած լինելու տաք և հանգիստ զգացողություն:

Սակայն սա մարդու մարմնի ձև ունեցող միակ բարձը չէ: Մի քանի ամիս առաջ միայնակ կանանց համար շուկայում ներկայացվել էր տղամարդու մարմնի կառուցվածքով բարձ:

Բռնցքամարտիկ Կլիչկոն ցանկանում է առաջադրվել Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Vitali KlitschkoԱռաջատար սպորտային ընկերություններից մեկի տվյալներով՝ բռնցքամարտի չեմպիոն և Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադիր է 2015թ-ի երկրի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:

Կլիչկոն անցած տարվա աշնանը պրոարևմտյան Ուդար կուսակցությունից ընտրվել էր երկրի պառլամենտի կազմ: Ընտրվելուց ի վեր WBC վարկածով ծանրքաշային չեմպիոն Կլիչկոն պայքարում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ իր խոսքերով ասած ավտորիտար քայլերի դեմ, որոնցից մեկը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բանտարկելն էր:

WBC-ին իր պաշտոնական կայքում չորեքշաբթի հրապարակել էր, որ 42-ամյա Կլիչկոն կշարունակի լինել քաղաքականության մեջ և կառաջադրվի 2015թ-ի նախագահական ընտրություններում: Կլիչկոյի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել այդ նորությունը:

Իր ռեֆորմիստական քարոզչության և հանրահայտության շնորհիվ՝ Կլիչկոն դարձել է երկրի ամենահայտնի ընդդիմադիր առաջնորդներից մեկը:

Շինաշխատանքները պետք է կազմակերպվեն բնապահպանական չափանիշների պարտադիր ապահովմամբ

nkar 11Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինի  շինհրապարակը բնապահպանական չափանիշներով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու և հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար: Այսօր արդեն համապարփակ մոտեցում է կիրառվում շինհրապարակների  պատնեշների միասնական պաստառապատման ուղղությամբ: Բնապահպանական բաղադրիչի  ապահովումը ամրագրված է նաև Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:  Մասնավորապես, պարտադիր է նախագծում շինարարական հրապարակ կազմակերպելու համար անհրաժեշտ հատակագծային լուծումներ ներառելը. հստակ պետք է նշվի , թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում,  արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու: Այս պայմանների ապահովումը անհրաժեշտ է նաև շինարարներին՝ քաղաքակիրթ և անվտանգ շինարարություն ծավալելու նկատառումով: Ավագանու սույն որոշմամբ արգելվում է նաև շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն   վարչական պատասխանատվության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելով շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ 30-ից 50000 դրամի չափով: Կառուցապատողներն այս ամենին պատշաճ կերպով ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել են: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մումբայում սուզանավի պայթյունից հնդիկ նավաստիներ են զոհվել

Indian submarineՉորեքշաբթի, օրը իշխանությունների տվյալներով, անհայտ թվով հնդիկ նավաստիներ են զոհվել Մումբայի նավաշինարանի մոտակայքում ռազմածովային նավատորմի սուզանավի փայթյունի հետևանքով:

Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ չորեքշաբթի օրը առավոտյան տեղի ունեցած պայթյունի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

Ավելի ուշ պաշտպանության նախարար Ա. Կ. Անտոնին նշել է, որ պայթյունի հետևանքով մի քանի սպաներ են զոհվել, սակայն զոհվածների թիվը չի նշել:

Նախարարության տվյալներով՝ ռուսական արտադրության սուզանավը պայթել է անսարքության պատճառով: Պայթյունի պահին նավի վրա անձնակազմի 18 անդամներ են եղել:

Ռազմական և քաղաքացիական հրշեջներ են կանչվել Մումբայի նավաշինարան հրդեհը մարելու և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հարցաքննություններ են իրականացվում պայթյունի պատճառը պարզելու համար:

Երիտասարդ կինը նկարվելու ժամանակ ընկել է 75 մ բարձրությունից և մահացել

322-ամյա Ռեշիդե Քարաթաշը, ով ընդամենը մեկ ամիս առաջ էր ամուսնացել, Թուրքիայի Մուղլա քաղաքում նկարվելու ժամանակ անդունդից ընկել է և մահացել. հաղորդում է թուրքական “Սաբահ” կայքը:

Նորապսակները որոշում են Մուղլայի համայնապատկերը նայել վերևից: Ամուսինը և կինը զրուցում են, վայելում գեղեցիկ տեսարանը և ցանկանում են նկարվել այդ տեսարանի ֆոնի ներքո: Երբ որ Քարթաշը կանգնում է նկարվելու համար, մթության մեջ չի նկատում անդունդը և 75 մետր բարձրությունից ընկնում է:

Ծանր վնասվածքներով կնոջը տեղափոխում են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը:

Մահվան ելքով պատահար Աբովյան-Կապուտան ճանապարհին

arm137604417710Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սպանություն Ջրվեժում

imagesՕգոստոսի 14-ին, ժամը 07.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղի ամառանոցային տեղամասում մեքենա է կանգնած, որի դիմաց այրված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենա, որի առջև` 1972 թ. ծնված  Արմեն  Մովսիսյանի  այրված դիակը:
Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Առևանգված թուրք օդաչուների հարցով Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցոլ Լիբանանի ԱԳ նախարարի հետ

2Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հետ և քննարկել Բեյրութում առևանգված թուրք օդաչուների հարցը, տեղեկացնում է թուրքական “Անադոլու” գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի օդաչուները որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն։ Իր հերթին Ադնան Մանսուրը նշել է, որ առևանգիչներին գտնելու համար անվտանգության բոլոր մարմինները անդադար աշխատում են:

Նշենք, ոչ Լիբանանի ներքին հետախուզական վարչությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Բեյրութում թուրք օդաչուներին առևանգողների Խմբավորման ղեկավարը Սիրիայի Ազազ շրջանում առևանգված լիբանանցիներից մեկի որդին է՝ Ալի Ջեմիլ Սալիհը։ Անվտանգության ուժերը միայն հայտնել են, որ օդաչուները պահվում են Լիբանանի հարավային շրջաններում։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։

 

Նրանց առևանգած խմբավորումն օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։

 

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին

3550_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ եւ առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր:

Տեղեկացվեց, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել նաեւ ՀԲ փորձագետներ, արդեն մշակվել է ՀՍՆՀ զարգացման ռազմավարությունը, որն արժանացել է նաեւ ՀԲ թիմի դրական գնահատականին: Փոխվարչապետը կարեւորեց շահագրգիռ նախարարությունների մասնակացությամբ փաստաթղթի քննարկումը, մոտեցումների վերջնական հստակեցումը, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:

Կողմերն անդրադարձան նաեւ ՀՍՆՀ ընթացիկ ծրագրին: Մասնավորապես տեղեկացվեց, որ դեռեւս չի իրականացվել համայնքապետերի ուսուցում նախատեսող բաղադրիչը: Փոխվարչապետն առաջարկեց ուսուցումները կազմակերպել առաջիկայում նախատեսվող համաժողովների շրջանակում եւ ընտրել արդիական թեմաներ, որոնք կարծարծեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումների ուղղությունները:

Քննարկվեցին նաեւ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում ՀՍՆՀ ծրագրերի համար հատկացվող միջոցների ծավալներին, ՀՍՆՀ ծրագրերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին

3592_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Պուտին

1Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել  միայն քաղաքական ճանապարհով. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է “ԱՊԱ”-ն` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:

“Բանակցությունների ընթացքում մենք ադրադարձել ենք ընթացիկ միջազգային հարցերին, այդ թվում, իհարկե, Ղարաբաղյան հիմնախնդրին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, որը հնարավոր է իրականացնել միայն քաղաքական ճանապարհով”,-հայտարարել է Պուտինը:

“Լուծումը պետք է հիմնված լինի պատմական արդարության, միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի վրա”,- իր հերթին ասել է Ալիևը:

Համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակին, նավատորմների խնդրին, էկոլոգիական վիճակին:

Ռուսական պատվիրակության այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Ուշագրավ է, որ համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդավարը լեզվի սայթաքում է թույլ տլվել և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը արտաբերելիս ասել է “Սիկտ”, որը ադրբեջաներեն հայհոյանք է (տեսանյութի 4:54-րդ րոպեում):

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 13-ին պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան:

 

 

 

Փորձարկվել է ստորջրյա հետախուզության սարքը

img_0937-glxavorՀՀ ԱԻ նախարարությունը վերջերս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ ձեռք է բերել ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարք, որը դրվել է ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։

Այս օրերին փրկարար ծառայության մասնագետները տեսական դասընթաց ու Երևանի լողավազաններից մեկում գործնական պարապմունքներ են անցկացրել հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամների համար` ծանոթացնելով սարքի հնարավորություններին և օգտագործման տարբերակներին։

Սարքի աշխատանքային խորությունը 120 մ է, առավելագույն թույլատրելին` 150 մետր։ Ստորջրյա հետախուզության սարքն ունի շարժվող տեսախցիկ, որի նկարահանած պատկերը ցուցադրվում է հատուկ էկրանի վրա, առկա է նկարահանված նյութի տեսագրման հնարավորություն։ Սարքն ունի 3 շարժիչ, ինչի շնորհիվ այն կարող է շարժվել թե հորիզոնական, թե ուղղահայաց ուղղություններով, ինչպես նաև 2 լապտեր` լուսավորությունն ապահովելու համար։ Սարքի շարժումն ու աշխատանքը ղեկավարվում են հեռակառավարման վահանակի միջոցով, կա շարժման արագությունն ու լապտերների լույսն ուժեղացնելու և թուլացնելու հնարավորություն։

Ստորջրյա հետախուզություն իրականացնող սարքը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել ջրափրկարարների աշխատանքը` օժանդակելով որողական և կանխարգելիչ գործողություններին:

Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս «բիզնես-ակտիվիզմի» ձեռքը մոլորվել են

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրլ է.

“Մի “ակտիվիստը” վիդեոյով ասում ա , որ իրան հարվածել են, հետո գնում ա ոստիկանություն ցուցմունք ա տալիս, որ ոչ հարվածել են, ոչ վնասել են, ուղղակի կամեռան են հրել: Հետո ընդհանրապես պարզվում ա, որ պայմանականորեն դատված դասալիք ա, ընդհանրապես Երևանի բնակիչ չի, իր գրանցման վայրում էլ չի ներկայանում բաժին:

Մյուս “ակտիվիստը” փողոցոըւմ Մենուային տեսնում ա, ու ավելի լավ բան չի գտնում, քան Մենուային “կովի տղա” ասի: Ինչքան էլ ես Մենուայի գործունեությանը վատ վերաբերվեմ, բայց ծնողը ես երկրում հատուկենտ սրբույթուներից ա, որին կպնել չի կարելի: Մենուայից ծեծ են ուտում ու դեռ բողոքում են , որ խոսքի ազատություն չկա:

Մի քանի այլ ակտիվիստներ, որոնց անունը սերտորեն կապված է “հացադուլ” անող նախագահածու Անդրիասի հետ, օրերով լռված են քաղաքապետարանի դիմաց շատ տարօրինակ պահանջով` ազատել աշխատանքից քաղաքապետարանից վարչության պետի ու Երևանտռանսի տնօրենին, ու չգիտես ինչու լռում են Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

Քաղաքապետարանի մոտ երկար կանգնած աղբյուրից էլ պարզվում ա, որ քաղաքապետարանը պահանջել ա Անդրիասին պատկանող Ռադիոհայ ընկերությանը ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը` պայմանագիրը լրանալու պատճառով, իսկ անդրեասենք ցանկանում են մի փոքր երկարացնել վարձակալությունը և այժմ կողմերի միջև ընթանում են բանակցություններ:
Դե անդրեասենք էլ ինչ անեն, իրեն “պայքարիստներով” քաղաքապետարանն անընդհատ բզբզում են երևի, որ իրենց շեֆին քաղաքապետարանն ընդառաջ գնա, դրա համար էլ, Տարոնի հրաժարականը դեռ չեն պահանջում:

Որ պահանջեն, հաստատ երկարացնող չեն 

Մենք էլ մտածում ենք, պայքար, իրավունքներ, ֆլան-ֆստան:

Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս “բիզնես-ակտիվիզմի” ձեռքը մոլորվել են:

Մի քանի հոգով փորձում են ուզուրպացնել հազարավոր երիտասարդների պայքարի արդյունքները, կողքից էլ մանրր-մունր
բիզնեսի պահպանման հարցերն են լուծում:

Ռուսաստանում վաղուց ձևաորվել են մի քանի քաղաքացիական գռուպիրովկան էր, որոնք զուտ բիզնես շահեր են հետապնդում, այսինքն պետք է մեկին , ենթադրենք կովկասցի , բիզնեսին խփել, ուղղարկում են սքինհեդներին վախացնելու համար, պետք է գործարանը մեկի ձեռքից առնել կամ պահպանել օգտագործում են հակաֆաշիստական խմբավորումները:

Վերջում ասեմ, որ ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր ազնվորեն բողոքում են երկրում կատարվող անարդարությունից, ուղղակի , ուշադիր եղեք, որ ձեր ազնիվ նկրտումները չօգտագործվեն ի շահ քաղաքացիական ակտիվիզմի” օլիգարխների շահերին”:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին

3590_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում:

Միլիոնավոր քաղաքացիներին խաբող անձը պիտի անպատի՞ժ մնա ու շարունակի համարվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու…

arm136040183059ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Բարեկամներս, ուզում եմ մի այսպիսի գրութիւն ուղարկել ՀՀ գլխաւոր դատախազին։ Սա հում նիւթն է. նոյնիսկ սեւագրութիւն չէ։ Շատ կուզէի լսել ձեր կարծիքները…

2013 թ.-ի յունուարի 31-ին իմ նկատմամբ իրականացուած մահափորձի գործի նիւթերում առկայ են վկայութիւններ այն մասին, որ գործով որպէս պատուիրատու յանդէս եկող Վարդան Սեդրակեանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստեցել որոշակի անձից։
ՀՀ օրենսդրութիւնը պահանջում է որ որպէս նախագահի թեկնածու յանդէս եկող անձը վերջին մէկ տարուայ գոյքի եւ եւամուտների յայտարարագիր ներկայացնի, ինչը, օրինակ ես արել եմ ցոյց տալով ամերիկեան դրամատներից իմ ստացած փոխառութիւնները։
Նախագահ դառնալ ձգտող Սեդրակեանը իր առաջին քայլերն սկսել է խաբեութեամբ. Անկասկած նա այդ բանն անելու էական պատճառներ է ունեցել։ Բնական է, որ չէր կարող հրապարակել սպանութեան համար իր ստացած գումարը։ Սակայն ես դիմում եմ այլ հարցով. Եթէ կենտրոնական ընտրական յանձնաժողովը ժամանակին բացայայտեր այդ խաբէութիւնը, ապա մենք մէկով պակաս գրանցուած թէկնածու կունենայինք։ Եթէ այդպիսի բան աներ ընտրուած նախագահը մենք իրաւամբ նրան ապօրինի նախագահ կազդարարէինք եւ կխօսէինք պաշտոնազրկման մասին։ Մինչդեռ պետութեանը, Հայաստանի քաղաքական կեանքին յետեւող միջազգային հանրութեանը եւ միլիոնաւոր քաղաքացիներին խաբող անձը պիտի անպատի՞ժ մնայ ու շարունակի համարուել ՀՀ նախագահի նախկին թէէկնածու։
Դիմելով Ձեզ ակնկալում եմ, որ օրէնքով նախատեսուած համապատասխան գնայատական կտրուի նրա արարքին եւ դրան զուգահեռ՝ նիթերը կփոխանցուեն ԿԸՅ համապատասխան որոշում կայացնելու յորդորով”։

Ռուսաստանից գնված ադրբեջանական զենքը կրակելու է հենց երկրի ներսում՝ սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմին

levon-mutafyanԹատերագետ Լևոն Մութաֆանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռուսաստան կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն: Նա մասնավորապես գրել է.

“Ադրբեջանը 4 մլրդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից… Մեր որոշ քաղաքական մեկնաբաններ համոզված են, որ այս զենքն օգտագործվելու է Հայաստանի և Ղարաբաղի դեմ… Ես վստահ չեմ… Եվ սա պարզունակ լավատեսությունուն չէ: Ռուսաստան-Ադրբեջան ալյանսը չի կարող աննկատ մնալ ԱՄՆ ուշադրությունից հատկապես հիմա, երբ նորից լարվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, երբ Ռուսաստանը ,,խցկվում,, է Հարավային Կովկաս, որի հանդեպ մեծ է ԱՄՆ հետաքրքրությունը… Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները դառնալու են այդ երկրի պատմության շրջադարձային հանգրվաններից, երբ այստեղ ևս կիրականացվեն Արևելքի մի շարք երկրներում արդեն փորձարկված սցենարները… Ալիևը, շատ լավ գիտակցելով, որ եգիպտական և լիբիական իրադարձությունները կարող են կրկնվել նաև իր երկրում, սկսել է ի դեմս Պուտինի և Ռուսաստանի՝ պաշտպաններ որոնել, ադրբեջանական հանրությանը համոզել, թե հզոր Ռուսաստանն իր հետ է, հետևաբար իր իշխանությունը հավերժ է: Մինչդեռ Ռուստամ Իբրահիմբեկովի, որին անձնապես ճանաչում եմ և գիտեմ, հայտնությունը նախագահական ընտրություններում, բնավ էլ պատահական չէ… Այն ազդակ է լինելու՝ ոտքի հանելու ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանական սփյուռքը, որն անպայմանորեն կգործի՝ մի կողմից ԱՄՆ, մյուս կողմից՝ ռուսական թելադրանքներով… Ռուստամ Իբրահիմբեկովի թիկունքին են կանգնած ռուսաստանյան շատ առաջավոր ուժեր, ռուսական հրեականությունը, որը երբեք չի համակերպվի այն մտքի հետ, որ հրեաները հեռանալով Ադրբեջանից՝ կորցրեցին իրենց ազդեցությունները: Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ սերտացող հարաբերություններին ,,դինամիկա,, չի հաղորդի նաև Վաշինգտոնը, որի գերխնդիրն է Հարավային Կովկասն առնել իր ազդեցության տակ՝ մշտական վտանգներ ստեղծելով Արևելքի և հատկապես Իրանի համար: Հետևաբար, Ռուսաստանից գնված ադրբեջանական զենքը կրակելու է հենց երկրի ներսում՝ այսպես սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմին, որից կօգտվի Ռուսաստանը՝ առավելապես ամրապնդելով իր դիրքերը Կասպյան ավազանում…
Հիշենք, թե ինչպես էր Կրեմլը զենք վաճառում չեչեն գրոհայիններին և մշտապես լարված պահում իրավիճակը… Ռուսական ձեռագիրը միշտ չէ, որ դիվանագիտական նրբություններ և գաղտնագրեր ունի…”

Կոտայքի մարզում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

e3GdFc3dYJskOZegjErq_tnԱյսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա.իսկ ավտոմեքենայից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը, ինչպես նաև՝ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները:

Այժմ աշխատում են քրեագետներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

— 10:41 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենայում, որը տաքսի է, հայտնաբերել է Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մովսիսյանի անվամբ անձնագիր և ըստ տեղեկությունների՝ հնարավոր է, որ մահացածը եղած լինի ինքը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Իսկ դեպքի վայրում էլ 2 հոգի ճանաչել են Ա. Մովսիսյանին, ով 2 երեխաների հայր էր և նախկինում աշխատել է Վայքի կադաստրում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

3590_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: